Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
- Օսիպյանն ասաց՝ Աստված իմ, էլի դու․․․ (տեսանյութ)
- Փաշինյանը հայտնի հանդիպման օրը պայմանավորվել է (տեսանյութ)
- Անձրև և ամպրոպ.Եղանակը` հաջորդ շաբաթ
- Սրանց տեղը պետք է դնենք․ Սամվել Կարապետյանը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչների հետ (տեսանյութ)
Monthly Archives: July 2018
«Սեւանյան ամառ- 2018».- Սեւանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը… Հայաստանում առաջին անգամ կհնչի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան… Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի քայլող արձանը՝ Գյումրիում… Երեւանում տեղադրվեց առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը… Վաշինգտոնում տեղադրվել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին… Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի եւ Արա Վահունու պատվո աստղերը… «Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը։… Երեւանի կոնյակի գործարանը տեղեկացնում է լեգենդար Երեւան կոնյակի վերածնունդի մասին… «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումներին մնացել են հաշված օրեր… Ախալքալաքի Մերենիայի վանքը ճանաչվել է մշակութային ժառանգության հուշարձան… Ախալքալաքի եւս մեկ եկեղեցի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել… Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է… Ախալքալաք.- Անհետացող ժառանգություն… Միջոցառումների շարք Կուլիկամ գյուղում… ՋԱՀ-ը խրախուսական մրցանակներ հանձնեց «Ընթերցման օլիմպիադայի» մասնակիցներին… Աշխարահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն այստեղ է՝ քաջալերելու երիտասարդ արվեստագետներին… Եկեղեցական.- Վարդավառ… երբ սկեսուրը հարսնացուին զբոսանքի է տարել… «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումներ.- «Վարդավառի տոնը Երեւանում» սկսվել է հունիսի 7-ից… Ջրցան մեքենաների շքերթ՝ Վարդավառի տոնին… Հայաստանում տոնում են Վարդավառը – Կոչ քաղաքացիներին՝ Վարդավառին պահպանել համակեցության կանոնները… Երեւանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման 2-րդ կետը… Այլ մշակութային լուրեր…
Սեւանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը
Հուլիսի 1-ին Սեւանա լճի ափին տեղի ունեցավ «Սեւանյան ամառ- 2018» մարզամշակութային միջոցառումը, որով ազդարարվեց հանգստյան սեզոնի բացումը:
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ տոնախմբության մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետարանի, «Սեւան» Ազգային պարկի ղեկավար այրեր, ինչպես նաև զբոսաշրջիկներ ու Սեւանի ափ ժամանած հովեկներ:
Միջոցառման բացման առթիվ ներկաներին ողջունեց ևշնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ այս տարի հանգստացողների մեծ հոսք է սպասվում, որի համար Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, Սեւանի քաղաքապետարանի եւ «Սեւան» ԱՊ-ի հետ համատեղ արել է հնարավորը, որպեսզի հանրային 3 լողափերում հանգստացողների համար ստեղծվեն հանգստի եւ ժամանցի համար բավարար պայմաններ:
«Երեք հանրային լողափերում, որոնք գործում են անվճար հիմունքներով, բավականին նորմալ պայմաններ են ստեղծված: Մենք աշխատանքներ ենք տանում, որ լողափերի թիվն ավելացնենք եւ կահավորենք անհրաժեշտ գույքով: Սեւանը այս տարիների ընթացքում օգտագործվել է անխնա կերպով, եւ հիմա ժամանակն է, որպեսզի գնանք Սեւանի պահպանմանն ու զարգացմանը: Սեւանի հետ կապված մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնք առաջիկայում դարձնելու ենք ործողությունների հստակ պլան եւ գնալու ենք դրա իրականացմանը»,- նշել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Բնապահպանության նախարարի տեղակալն էլ իր շնորհավորական խոսքում նշեց, որ աշխատանքներ է իրականացվում հանրային լողափերի թիվն ավելացնելու ուղղությամբ: Ապա նա ներկաներին հորդորեց՝ լիարժեք հանգստանալ, պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը, լինել հանդուրժող ու համբերատար, որպեսզի հանգստի սեզոնի ավարտին արձանագրվի միայն դրական արդյունք:
Հանրային լողափերում ժամը 9-21-ը գործում են բժշկական եւ ջրափրկարարական ծառայություններ, որոնք ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և գույքով: Հանգստացողները գոհ են ստեղծված պայմաններից եւ Սեւանի ափ են հրավիրում բոլոր նրանց, ովքեր դրա ցանկությունն ունեն:
«Մենք տարեցտարի նկատում ենք ազգաբնակչության վերաբերմունքն ու վստահությունը հանրային լողափերի հանդեպ, որը մեր կատարած աշխատանքների դիմաց անենամեծ գնահատականն է: Ձեզ հաճելի հանգստ եմ ցանկանում եւ անմոռաց օրեր»,- ասել է «Սեւան» ԱՊ տնօերն Վահե Գուլանյանը:
Անցկացվել է «Սեւան-2018» երգի եւ պարի հանրապետական հեռուստափառատոնը
Գեղարքունիքի մարզում կայացել է «Սևան-2018» երգի եւ պարի հանրապետական հեռուստափառատոնը: Արդեն 18-րդ անգամ կազմակերպվող ամենամյա տոնին մասնակցել են Հայաստանի մարզերի ու Երեւանի երգի ու պարի խմբեր: Փառատոնն իրականացրել է «Մինորա» մշակութային կենտրոնը:
«Արդեն 18-րդ տարին մենք անցկացնում ենք «Սեւան» երաժշտական հեռուստափառատոնը: Ամենամյա այս միջոցառմանն այս տարի մասնակցել են 100 երգի եւ պարի խմբեր ոչ միայն Երեւանից, այլև հանրապետության մարզերից: Փառատոնի շրջանակում խմբերը ներկայացրել են տարբեր ոճերի պարեր ու երգեր»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան), ով շեշտում է, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես մեծ է:
«Մինորա»-ի հիմնադրի եւ տնօրենի խոսքով՝ մշակութային կենտրոնը պարբերաբար կազմակերպում է փառատոներ նաեւ Հայաստանի մարզերում՝ այդպիսով ակտիվացնելով նաեւ մարզային մշակութային կյանքն ու հետաքրքիր դարձնելով մարզաբնակների առօրյան: Հուլիսի 15-ին էլ Տավուշի մարզում կանցկացվի «Դիլիջանյան ամառ-2018» փառատոնը:
Տեղեկացնենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի եւ երաժշտական դպրոցների, երգի եւ պարային համույթների, ինչպես նաեւ մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի եւ անհատների հետ: Կազմակերպում եւ իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով եւ փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու եւ շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով: Տոնախմբության գեղագիտական մասն ապահովեցին Սեւան քաղաքի եւ Վարդենիկ գյուղի պարային համույթները:
Հայաստանում առաջին անգամ կհնչի Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան
Հուլիսի 2-6-ը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը դասական արվեստի սիրահարներին կպարգևի բարձրակարգ համերգներ։ Փառատոնի կազմակերպիչները Panorama.am-ին տեղեկացրեցին, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրաքանչյուր օր հանդես կգա նոր համերգային ծրագրով։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանն ասում է, որ համերգային ծրագրերն ունեն յուրահատուկ կառուցվածք. դրանք ներառում են ռուս, արեւմտաեվրոպական կոմպոզիտորների հանրահայտ գործեր, բացի այդ, համերգները կմեկնարկեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով՝ ներառելով ինչպես 20-րդ դարի հեղինակների՝ Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, այնպես էլ մեր ժամանակակիցների՝ Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի եւ Վարդան Աճեմյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները: Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ Continue reading
Աշխարհի մարզական հեւքից.- Կառչած չեմ ՀՖՖ նախագահի պաշտոնից… «Շիրակը»-ն ու եւս 7 ակումբ հեռացվեց ՀՖՖ-ից… Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին… «Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը… «Բանանց»-ն ուժերը չափեց Ուզբեկստանի չեմպիոնի հետ… Մարկոս Պիզելիի գոլը ճանաչվել է լավագույնը… Ֆուտբոլը զարգանում է, երբ դրանով զբաղվում են պրոֆեսիոնալները… ՀՖՖ-ն հանդես է եկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությամբ… Մխիթարյանը վերադարձավ Լոնդոն եւ ողջունեց Սոկրատիսին… Բրազիլիայի հարձակվողի կինը մեղադրել է թիմի գլխավոր մարզչին… Շվեդիան դադարեցրեց աշխարհի առաջնության բոյկոտը… Ինչպես է Մոսկվան տոնում հավաքականի հաղթանակը… ՖԻՖԱ-ն դադարեցրեց համագործակցությունը Մարադոնայի հետ… Ֆրանսիայում մտահոգված են ՖԻՖԱ-ի մրցավարական նշանակումով… Մունդիալ-2018.- Անդրադարձ ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր մասնակիցներին եւ վիճակահանության արդյունքներին… Աշխարհի առաջնություններում ինքնագոլերի հակառեկորդ է գրանցվել… Լատինամերիկացի եւ Եվրոպացի աստղերը՝ միմյան դեմ.- Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կժամանեն Երեւան… Ազատության հրապարակում բացվեց ֆուտբոլի ֆան-գոտի… Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականին հաջողվեց հաղթահարել Եվրոպայի 2021թ. առաջնության նախընտրական փուլի արգելքը… Կարեն Ասրյանի հուշամրցաշարում… Գրոսմայստեր Սամուել Սեւյանը հաղթեց Philadelphia International մրցաշարում… Անդրե Աղասին ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի… Պրոֆեսիոնալ բռնցքամարտ «Սպասելիքներս մեծ են»… Թբիլիսյան մրցագորգում Հայաստանի ըմբիշներն անհաջող հանդես եկան… Այլ մարզական լուրեր…
Մարզաշխարհի խաչմերուկներում
Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից.- Ռուբեն Հայրապետյան
«Կարծում եմ՝ ով էլ լինի իշխանության, սիրելու եւ աջակցելու է հայկական ֆուտբոլը»,- Սեւանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26-րդ համաժողովի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ն է նոր իշխանությունների վերաբերմունքը հայկական ֆուտբոլին նկատմամբ, ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ կառավարության գործնական, ամենօրյա աջակցությունը միշտ էլ կա։
Մեկ այլ հարցի, թե կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը լինի երկրպագուների եւ ֆուտբոլային հանրության սրտով, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Միանշանակ։ Այսօր ընտրություն չի լինելու: ՀՖՖ-ի նախագահի արտահերթ ընտրությունը կլինի փետրվար ամսին: Բացի դրանից, ի՞նչ է նշանակում` ընտրվել ֆեդերացիայի նախագահ եւ չլինել ֆուտբոլային հանրության նախընտրած մարդը: Եթե ֆուտբոլային հանրությունը չընտրի, ես ոչինչ անել չեմ կարող: Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, իհարկե ոչ։ Չարաչար սխալվում եք, եթե մտածում եք ինձ ֆուտբոլային հանրությունը չուզի տեսնել այդ պաշտոնում, ես ինձ ճղելու ասեմ՝ պիտի մնամ, ոչ»:
«Շիրակը»-ն ու եւս 7 ակումբ հեռացվեց ՀՖՖ-ից
«Որոշ վայ ֆուտբոլի մասնագետներ փորձել են ներկայացնել, որ այսօր համաժողովում կլինի ՀՖՖ նախագահի ընտրություններ, բայց նման բան չկա։ Այսինքն այնպիսի լուրեր են տարածում, որոնցով փորձում են վարկաբեկել մեր՝ տարիների աշխատանքը»,- այսօր Սևանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26-րդ համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ օրակարգը բաժանված է եղել եւ ՀՖՖ-ն թաքուն ոչինչ չի պահում։ Հայրապետյանը հայտարարեց, որ համաժողովը նախագահելու իրավասությունները նա փոխանցում է Արմեն Մինասյանին՝ ՀՖՖ նախագահի տեղակալին:
ՀՖՖ գործադիր կոմիտեի առաջարկությանը ներկայացվեց «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ Արի», «Էսթեղլալ-Կոտայք», «Զվարթնոց-ՀԱՈՒ» եւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբներ-հասարակական կազմակերպությունների՝ ՀՖՖ-ից հեռացման հարցերը:
Բոլոր 24 պատվիրակները կողմ քվեարկեցին հեռացմանը: «Շիրակ»-ի հեռացումը պայմանավորվում է ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կանոնադրությունների խախտումներով:
Կարդալ նաեւ այս հրապարակումները`
Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ
«Շիրակ»-ի հետ կապված ՀՖՖ որոշումը ճիշտ էր. Արթուր Սողոմոնյան
«Շիրակն» ընտրել է սադրանքների եւ կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը. ՀՖՖ
15 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Ռուբեն Հայրապետյան
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվում են «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզիկին կաշառելու դեպքի հանգամանքները. որպես կասկածյալ է ներգրավվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը: Continue reading


