Daily Archives: November 8, 2018

Վասն ազգային գերնպատակի իրականացման – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Աիական Միաբանության նպատակներն ու խնդիրները

Հայ Աիական Միաբանության Գերագույն Նպատակներն են Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի՝ Հայքի վերականգնումը, Հայ Ազգի համախմբումը իր ՀայրենիքԲնօրրանում եւ ԱրիականՑեղապաշտական (իմա՝ ՀայկականՑեղապահպանական) ապրելակերպի առաջընթացը, որը կնպաստի Աստվածայինի, ապա նաեւ Արարչակնիք Տիեզերակարգի վերահաստատմանը:

Դրանք իրականացնելու համար հայ արիական կառույցը առաջնային եւ հետեւողականորեն՝

  1. Նպաստում է Հայաստանում Ազգային Պետականության կայացմանն ու ամրապնդմանը, Ազգային Սահմանադրության եւ Հավատի վերահաստատմանը, երկրի տնտեսության բազմաճյուղ ռիթմիկ ու շարունակական հզորացմանը:
  2. Մասնակցում է Հայ Ազգի միասնությանն ու համախմբմանը, Հայ-Արիական լեզվա-մտածողության ձեւավորմանը եւ ԱրիականՑեղապաշտական ապրելակերպի աստիճանական վերահաստատմանը:
  3. Ձգտում է Հայոց արժեքային համակարգի՝ Հավիտենարժեք սրբությունների եւ ազգային ու բարոյական գաղափարաբանությունների պետական քաղաքականության հիմք դառնալուն:
  4. Մասնակցում է ավանդական, ազգային, մշակութային՝ հոգեւոր արժեքների, պատմական հուշարձանների եւ այլ շինությունների վերականգնմանն ու վերաարժեքավորմանը:
  5. Ձգտում է ազգային կրթական, մարզական եւ առողջապահական բնագավառների անվճար սպասարկման, ինչպես նաեւ՝ Հայ Ազգի սոցիալական ու իրավական պաշտպանվածության հաստատմանը:
  6. Նպաստում է Հայոց պետության եւ Հայ Ազգի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:
  7. Ձգտում է հոգեւոր, մտավոր ու գիտական արժեքները ազգային հարստություն համարելուն:  

Continue reading

Վասն ազգային առանձնահատկությունների ընկալման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Աիական Միաբանությունը առաջնորդվում է.

Հայ Ազգն Ընտրյալ է, ՄարդԱստվածային որակով օժտված, Արարչաստեղծ Հայ Ցեղի Գենի եւ Ինքնության միակ ժառանգական կրողն է:

Հայ Ազգն ինքն է իր ճակատագրի ու Հայրենիքի տերը:

Հայ Ազգն առաջնորդվում է Հայրենիքի ազատության, անկախության, սեփական ազգային գաղափարախոսության, ազգային սեփականության՝ որպես տնտեսական հիմքի, ազգային հոգեւոր կերտվածքի եւ Հայ Ազգի ԱրարչԸնտրյալ եւ ԱստվածաԶարմ լինելու իրավունքի ու գիտակցության վրա:

Հայ Ազգը դատապարտում է ցեղապղծությունը, արնապղծությունը, ազգադավությունը, հայրենալքությունը:

Հայ Ազգը խստագույնս դատապարտում է հնազանդության ու ստրկացման ցանկացած քարոզ, դրսեւորում եւ առաջնորդվում է Ցեղապաշտին հատուկ հոգեբանությամբ:

Հայ Ազգն իր հոգեւոր, մտավոր, տնտեսական եւ այլ կարողությունները ուղղում է Ազգի ու Հայրենիքի բարօրությանն ու հզորությանը:   Continue reading

Վասն հայ-արիական (հայ ծինաբանական) կենսադրույթների իրականացման – 1,2,3,4,5 / ա / Չվնասելու – բ / Ներդաշնակելու – գ / Գործունեության – դ / Դպրության – ե / Իմաստության (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Վասն հայ-արիական (հայ ծինաբանական) կենսադրույթների իրականացման – 1 (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

ա / Չվնասելու

– Մի՛ վնասիր խոսքով, գործով, մտքով եւ մի՛ թող, որ քեզ վնասեն:

– Մի՛ արա այլոց այն, ինչ չես կամենում որ անեն քեզ:

– Եղի՛ր քո մղումների, կրքերի, ցանկությունների, զգացումների, խռովքների, հույզերի, տրամադրությունների եւ հակումների տիրակալը:

– Բարեկամիդ, ընկերոջդ, զավակիդ որակներն ամրապնդիր խրախուսանքով, բայց մի՛ բթացրու գովասանքով:

– Ինչպես դատես ուրիշին, այնպես կդատապարտես ինքդ քեզ:

– Չարի հանդեպ մի համակվիր սնոտի տագնապով, վախով, սարսափով եւ մերժի՛ր դիվային դրսեւորումները, որոնք հիմնականում երեքն են՝ ագահությունը, ցասումն ու տառփանքը:

– Մի՛ վերածիր փառքդ՝ սնափառության, հպարտությունդ՝ գոռոզության, հարգանքդ՝ քծնանքի, բարկությունդ՝ կատաղության, ուրախությունդ՝ կեր ու խումի, հակակրանքդ՝ ատելության, ենթադրությունդ՝ կասկածի

– Մի՛ առաջնորդվիր ցանկալին իրողություն է, անցանկալին՝ պատրանք մտայնությամբ:   Continue reading