Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
- «Ուժեղ Հայաստան» դաշինքը Էջմիածնում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա. Բաղայի
- Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
- Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի․ Թաթոյան (տեսանյութ)
Daily Archives: November 29, 2018
Վասն վարակի ի հայտ գալու կամ «բոզի տղա» վիրուսի մասին…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Քաղաքական վիրուսներ շատ կան, բայց այս մեկը այնպիսին է, որ բացահայտման տարաբնույթ փուլեր է անցնում: Այդ վիրուսը գրգռվում է հատկապես ազգահրաժարումի եւ հայրենադավության հիվանդագին դրսեւորումների ժամանակ…
Դիցուկ, այս նախընտրական ժամանակահատվածում սկսեց գործել այդ ներմուծված վիրուսի «խառնել Արցախի անդորրը» թարախապալարը…
Կրկին արտաքին գումարներ են ներդրվել Արցախի խնդիրը խառնելու, ազատագրված տարածքները նորեն զավթիչներին հանձնելու, հայության համախմբումն ու Հայաստանի վերակերտման քայլերը կասեցնելու համար: Այս վիրուսի դեպքում չի գործում «կռված տղա» եւ «չկռված տղա» կամ «բանակից փախած տղա» եւ նման այլ ձեւակերպումները: Չի գործում, քանի որ նշյալ վիրուսի բացահայտված անունն է «բոզի տղա»…
Իսկ բոզի տղա լինելու համար, ընդամենը գրգռվում է այդ վիրուսի արտաքին ազդեցության դաշտը, որ գրգռում են ինչպես փողի, փողաբեր գործի (նաեւ պաշտոն տալու) կամ թանկարժեք ամենատարբեր նվերների միջոցով… Արտաքին գրգռվածությունը միանգամից ի հայտ է բերում «բոզի տղա» վիրուսի ներքին թուլությունը, ինչը շատ արագ գործածվում է օտարների կողմից:
Ես շատ «կռված տղա» ընկերներ եմ ունեցել, որ կռվի դաշտում իրապես նվիրյալ տղաներ էին, քաջ կռվող… Բայց երբ զինադադար հաստատվեց, այդ տղաներից ոմանք դարձան այս կամ այն հաստավզի ու թալանչու թիկնապահը եւ սկսեցին հալածել այն ժողովրդին, ում համար կյանք էին դնում, արյուն թափում մի քանի տարի շարունակ… Continue reading
Վասն գաղափարակեղծման տվայտանքների հոգեվարքի…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Ամեն մի նախընտրական գործընթաց բացահայտում է մի նոր «ազգայնական» սինաբանություն: Առաջ ազգային էին հանդես գալիս եւ բավարարվում այդքանով, երբ խիստ ժողովրդավար երեւալու տարիներն էին: Սակայն այսօր ազգայինը քիչ են համարում (հենց ազգային երեւալու համար) եւ ազգայնական շղարշի տակ են թաքնվում, անգամ ազգափրկիչ են հանդես գալիս…
…Ազգը ունի բնորոշիչներ որ պետք է ոչ միայն թվարկել, այլ՝ ապրել հենց այդ չափանիշներով : Ազգայնականությունը, ինչպես յուրաքանչյուր գաղափարախոսություն (անգամ արհեստածին), նաեւ կենսակերպ է թելադրում եւ, հետեւելով մարդու կենսագրությանը, կարելի է հասկանալ նրա իրական գաղափարաբանությունը, առհասարակ կենսափիլիսոփայության չափորոշիչները…
…Արդյո՞ք հազարամյակներ ապրած ազգը նոր պիտի խոսեր իր ինքնությունից ու դեռ որոներ այն… Իհարկե ո՛չ, սակայն մեր ազգի գենետիկ ծածկագիրն այնքան ապահով է, որ հազարամյակներ անց հայը մնացել է ամենակայուն գենետիկ արարածը եւ ցայսօր ունի ամենամիատարր պետությունը…
Շատերն էլ զարմանում են՝ այդ ինչպե՞ս է, որ կա ազգ, բայց չկա ազգային գաղափարախոսություն (նույնն է թե՝ ինքնություն), կամ եթե կա ազգ, որն ունի պետականություն, ապա ի՞նչ իմաստ կա (վերա)ստեղծելու ազգային գաղափարախոսությունը, քանզի պետական ծրագրերն արդեն ազգային գաղափարներ եւ ծրագրեր են: Այս խնդրին մանրամասն չանդրադառնալու համար նշենք, որ անհարկի խառնում են ազգ եւ ժողովուրդ բնական եզրերը, հայրենիք, պետություն, նույնիսկ իշխանություն հասկացությունները: Continue reading
Երբ ա՛յն Կեսն է, որ այլեւս չես փնտրելու…- Շնորհավոր ծնունդդ՝ Արմենուհի: (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Յուրաքանչյուրն իր Կեսն ունի Տիեզերքում:
Արարչական է, երբ Արական ու Ի(Է)գական միաձուլմամբ է առջեւում բացվում Ակունքն Ամենայնի, Արարհետը՝ Արարչի Հետքը…
ԱրԷգԱկ-ը Արաիկան եւ Ի(Է)գական Ակունքների միաձուլման ամենավառ օրինակն է, որ ցույց է տալիս այն զորության աստիճանը, որը կարող են ունենալ Սիրող Զույգերը… Խոսքը չափերի մասին չէ, ԱրԷգԱկ-ը իր չափերով այլ խնդիր է լուծում Տիեզերքում: Խոսքը՝ Միաձուլված Կեսերի մարմնական, մտավոր ու հոգեւոր զորությունների տիեզերահաս աճի մասին է:
Արարչականն ու Աստվածայինը ընկալելու, ավելին՝ այդ ամենի հետ հարաբերվելու համար բացառիկ է Միաձուլված Կեսերի դերը: Ինչպես Սիսն ու Մասիսն են միասնաբար ծառայում որպես Տիեզերական Ազդակների Ալեհավաք ու Ալեցիր Կայաններ, այնպես էլ Իգական եւ Արական Բնական Կեսերի օգնությամբ է կարգավորվում Երկիր-Երկինք Արարչահաղորդ Կապը՝ Իգականը որպես Ալեհավաք, իսկ Արականը՝ Ալեցիր Կայաններ են ծառայում, Արարչի եւ Աստվածների Խոսքը Մարդուն փոխանցելու, նաեւ Մարդու Խոսքը Վերին Էություններին հասցնելու համար…
Առանց ԱրԷգ Միաձուլված Կեսերի համակարգի չի կարող ամբողջական լինել Մարդու եւ Աստվածների, Մարդու եւ Արարչի Կապը… Continue reading

