Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
- «Ուժեղ Հայաստան» դաշինքը Էջմիածնում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա. Բաղայի
- Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
- Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի․ Թաթոյան (տեսանյութ)
- Բարեգործության անվան տակ տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ ՀԿԿ (տեսանյութ)
Daily Archives: January 14, 2019
Ծնունդդ շնորհավոր՝ ՀԱՄ առաջնորդ.- Արմեն Ավետիսյանը շարունակում է իր երկրորդ 50-ամյակի ճամփորդությունը…
Հայ Արիական Միաբանությունն իր բոլոր կառույցներով, տարածքային ու սփյուռքյան մասնաճյուղերով, համակիր շրջանակներով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին (http://www.hayary.org/wph/?p=33)` ծննդյան 56-ամյակի առթիվ, որը լրացավ 2019թ. հունվարի 15-ին:
Հայ Արիական Միաբանության շնորհավորանքին եւ մաղթանքներին միանում է Հայ Ազգայնականների Համախմբումը, որի գործերի կարգավարն ու կազմակերպիչն է Արմեն Ավետիսյանը:
Հայ արիականներն ու համախմբբված հեթանոս-արիադավան ազգայնականները իրենց առաջնորդին ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ազգային (համազգային) գործունեության մեջ մաղթում են առողջություն, երջանկություն, համբերություն ու բազում հաջողություններ, ինչպես նաեւ կամք ու զորություն հետագա հաղթանակների համար:
ՀԱՄ եւ ՀԱՀ կառույցները առանձնահատուկ շնորհավորանքներ են հղում Արմեն Ավետիսյանի ընտանիքին:
Եվ թող Հայոց Նախնիք, Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը պահապան ու զորավիգ լինեն Հայ Արիական Միաբանության առաջնորդին ու նրա գործին:
………………………………………………………
https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի–www.hayary.org գլխավոր խմբագիր
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Շնորհավորում ենք Հայությանը.- Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ցեղակրոն ուսմունքը բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է…
Հունվարի 14-ին սկսված՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա առիթով Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը նախատեսել են տոնական եւ թեմատիկ միջոցառումներ …
Այս տարի եւս ուխտագնացություն կլինի դեպի Գարեգին նժդեհի մասունքների վերաթաղման 3 սրբավայրերը: Ուխտագնացները կայցելեն Վայոց Ձորի Սպիտակավոր Վանք, որի բակում վերաթաղված է Մեծ Սպարապետի մասունքների հիմնական մասը, հետո կայցելեն Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիր եւ կգիշերեն Խուստուփ լեռան լանջին:
Հունվարի 15-ի առավոտյան ուխտագնացները ծիսական արարողություն կկատարեն նաեւ Խուստուփի լանջին վերաթաղված մեծ հայորդու շիրիմի առջեւ եւ ինչպես մյուս սրբավայրերում, այստեղ եւս կփառաբանեն հայ աազգային եւ պետական գործիչ, գաղափարախոս եւ իմաստասեր, զորավար Գարեգին Նժդեհին՝ ազգին զենքով ու գրչով անմնացորդ ծառայելու, ազգային գաղափարախոսության հիմքը Ցեղակրոն ուսմունքով շաղախելու համար: Ցեղակրոն ուսմունքը հենց իրենով ցայսօր ամենահամահավաք ազգային գաղափարաբանությունն է, որ նաեւ արդիական է ու արմատական:
Հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար սա հատկապես ոգու տոն է, քանի որ ցեղն իր մեջ կրող, ցեղի համար ապրող հայն է լինելու Միացյալ Հայաստանի կերտողն ու տերը:
Եվ երեկոյան Երեւանում կհավաքվեն ուխտագնացության մասնակիցները՝ տոնելու եւ փառաբանելու Գարեգին Նժդեհի ծննդյան 133-ամյակը եւ Մեծ հայի հիմնած Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 87-րդ տարեդարձը: Continue reading
Գարեգին Նժդեհ – Ցեղակրոնություն եւ Հայկ Ասատրյան – Տարոնականություն… Նաեւ կենսագրական ակնարկներ…
*(հատվածներ)
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)
«Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժացնելու… Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը…»…
…………………………..
ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՈՒՄԸ
1932թ.-ին Սոֆիայում լույս տեսնող «Խռովք» ամսագրում Գ. Նժդեհը, «Հոգեւոր նորոգության խնդիրներ» խորագրի ներքո լույս ընծայեց «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հիմնադրութային հոդվածը (Նժդեհի մի բանախոսության սղագրումն է սա), ուր մասնավորապես կարդում ենք. «Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում եւ ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել, դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն… Ցեղակրոնությո՛ւն – ահա՛ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը»…
…………………………..
ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ (ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)
«Իբրև գիտության եւ տեսական խղճմտանքի մարդ՝ (դոկտ. Հայկ Ասատրյանը) իր խոսքը ծառայեցրել է ճշմարտության, իսկ փրկարար ճշմարտությունը՝ իր անիրավված ժողովրդին»:
Գ. Նժդեհ
Մեր դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ, իր հզոր իմացականությամբ եւ վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը, «Նժդեհի գլխավոր՝ գուցե եւ միակ խորհրդատուն», որին Կարո Գեւորգյանը բնորոշում է՝ «գիտական մտապաշարով հարուստ և իր փիլիսոփայատիպ խառնվածքով հանրածանոթ…»:
Հայկ Ասատրյանը ծնվել է 1900թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցնում է հորը (հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր), և քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին…
…………………………..
ՏԱՐՈՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Հ.Յ.Դ.-ից Նժդեհի եւ Հայկ Ասատրյանի հեռացումով Ցեղակրոն շարժումը սկսեց տեղատվություն ապրել: Ամերիկայի Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտերը, որոնք արդեն կուսակցականացվել էին, այլևս չէին կարող հանդես գալ որպես համահայկական կառույցի հիմք: Ոստի, անհրաժեշտություն կար համագաղութային մի նոր շարժումի:
Միաժամանակ, Ցեղակրոն ուսմունքը չէր պատասխանում ոգու եւ արարչագործության հետ կապված մի շարք հարցերի, եւ կարիք կար տալու դրանց հիմնավորումները: Ցեղակրոնության նկատմամբ անտարբեր կամ անբարյացկամ վերաբերմունք ուներ Հայ եկեղեցին, որն ազդեցիկ ուժ էր գաղութահայ կյանքում. թելադրող այս իրականությունը պետք էր հաշվի առնել: Հետևաբար, անհրաժեշտ էր ամբողջացնել Ցեղային աշխարհայեցողությունը, այն միավորիչ դարձնել հայության բոլոր հատվածների, այդ թվում՝ եւ Հայ եկեղեցու համար:
Նոր շարժման նախաձեռնող կորիզը հիմնականում եղավ Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպությունը՝ ի դեմս Գ. Նժդեհի, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի, ովքեր 1937թ.-ից Պլովդիվում հրատարակում էին «Ռազմիկ» թերթը, որի էջերում էլ այդ թվականին սկսեցին լույս տեսնել առանձին հրապարակումներ Տարոնականության վերաբերյալ…
«Սյունիք», Գորիս 1920թ., թիվ 7
*(ամբողջական կարդալ) – http://www.hayary.org/wph/?p=6715#more-6715 – Գարեգին Նժդեհ – Ցեղակրոնություն եւ Հայկ Ասատրյան – Տարոնականություն… Նաեւ կենսագրական ակնարկներ…


