Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
Daily Archives: April 24, 2020
Չներելը բարդույթը չէ, Ցավն է ու Նպատակը – Արմենուհի Մելքոնյան
24.04.2020թ. – Ամեն ապրիլքսանչորսից առաջ ինձ համար երկու բառ այլ իմաստ են ստանում՝ բարդույթ ու ներում։ Որովհետեւ ամեն ապրիլքսանչորսյան օրերին ուղեղումս ցավոտ հնչում են անիմաստ, շատերի համար ընդունելի արտահայտություններ՝ զոհի բարդույթ չունենալու, թշնամուն ներելու, սպիները մոռանալու մասին։
Ի՜նչ է նշանակում «զոհի բարդույթ»։ Ես զոհի ժառանգ եմ՝ հայրենիքի մեծ մասը կորցրած, ցեղասպանված, ջլատված, ստորացված, բռնաբարված ու խոշտանգված։ Չեմ մոռանա, չեմ ների, քանի դեռ վրեժս չեմ առել։ Այո, ես զոհ եմ, բայց սա զոհի բարդույթ չէ, ցավ է։ Ցավն է ու հիշողությունը։ Ցավն է ու հակընդդեմ քայլերի ծրագիրը։ Ցավն է ու նպատակը։
Բայց չէ՜, անունը դրել են բարդույթ, որ հոգեբանական դրոշմ դնեն վրան ու ներշնչեն, թե պետք է ազատվել հոգեբանական խնդրից։
Կամ՝ ի՜նչ է նշանակում՝ ներել թշնամուն։ Շատ հակիրճ, ամենամեղմ գծերով նկարեմ այդ թշնամու դեմքը, որ պատկերացնեմ՝ ում եմ ներելու։ Ներելու եմ մորը խոշտանգելով բռնաբարածի՞ն, հոր աչքի առջեւ զավակին ստորացրածի՞ն, հղի կնոջ որովայնից պտղին հանած ու մոր աչքի առջեւ սրախողխող արածի՞ն, տատ ու պապին թոնրում ողջ-ողջ խորովածի՞ն…
Հայոց Մեծ Եղեռն – 1893-1923թթ. / Հայոց Մեծ Ցեղասպանության 30-ամյա դաժան ժամանակաշրջանը (սուլթան համիդից – երիտթուրքեր)… / Վրե՛ժ եւ Հայրենատիրությու՛ն.- Փա՛ռք Հայքին ու Հային… Փա՛ռք Հոգիներին Նախնյաց… – …Իսկ պատիժը ե՛ւ Երկրային է լինելու ե՛ւ՝ Երկնային… Ժամանակը եկել է՝ արդե՛ն ընթացքի մեջ է… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի պատճառով հանրապետությունում հաստատված պարետային կարգավիճակը, երկրում առկա նախազգուշական կեցակարգը, այս ապրիլի 24-ին չայցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը տեղում մատուցելու Հայոց ցեղասպանության ավելի քան 3,5 միլիոն զոհերի անմար հիշատակին:
Համաշխարհային այս վարակի դեմ աշխարհի երկրների հետ միասնաբար պայքարող մեր պետության կաոմից հաստատված կարգի համաձայն՝ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները իրենց տներում կստեղծեն հիշատակի անկյուններ եւ օրվա ընթացքում կհարգեն միլիոնավոր զոհերի հիշատակը…
Հայ արիների ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների նոր անդամները «Ոգու պահապաններ» կառույցի գլխավորությամբ, նույնպես տնային պայմաններում կիրականացնեն տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը հոգու պարտք կծառայի երիտասարդ արորդիներին՝ ապրելու եւ գործելու հանուն արդար վրեժի, վասն Հայք-Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման: Երդումը կավարտվի հողահավաքի եւ ազգահավաքի նվիրական գործը հաղթության հասցնելու պատասխանատվության ստանձմամբ…
24.04.2020թ.
Ապրիլի 24 – Հայոց արյունն ու հայրենիքը շահարկման ենթակա չեն.- ասում են հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները…
Հայոց Մեծ Եղեռն – 1893-1923թթ. / Հայոց Մեծ Ցեղասպանության 30-ամյա դաժան ժամանակաշրջանը (սուլթան համիդից – երիտթուրքեր)…


