Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
Daily Archives: May 25, 2020
Կեցցե՛ այն Իշխանությունը, որը մեր Պետությանը Ազգային Դեմք է տալու… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Ազգային համաձայնության կառավարություն կարող է ձեւավորվել բացառապես ազգային նպատակների շուրջ՝ Ազգային պետություն ստեղծելու նպատակով…
Ազգային պետություն կարող է ձեւավորվել բացառապես ազգային հեղափոխությունից հետո (ազգայնացում իմաստը կրելով)՝ Ազգային համաձայնության կառավարության առաջադրմամբ…
Ազգային պետությունը չի՛ կարող հանդուրժել ժողովրդավրական որեւէ արժեք, առավել եւս՝ միջազգային հասարակական կառույցների (քաղաքական, հանրային, մշակութային, հոգեւոր, բարոյական, լեզվա-կրթական եւ այլ ոլորտներում) «հայկական» կրկնօրինակների կողմից «հայկականորեն» ներկայացվող… Չի՛ կարող հանդուրժել նաեւ սին ազգային-ժողովրդավարական (կամ ժողովրդական) խառնբուրդ-հիբրիդ կազմակերպությունների ներկայությունը: Ամբոխի գոյությունը պետք է իսպառ վերացվի հայկական գիտակցությունից (որ անհատների համախումբ գիտակցություն է բնականորեն), ինչը զրոյականին կմոտեցնի ազգի տականքի ներկայությունը Ազգային պետությունում…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
……………………………………………
Կեցցե՛ այն Իշխանությունը, որը մեր Պետությանը Ազգային Դեմք է տալու…
…Տարիներ շարունակ ասել եմ, որ շուրջ 30 տարի հայկական քաղաքական ասպարեզը չի կայացել – ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում… Ցայսօր էլ ձեւավորման փուլում է, բայց տեսանելի իրականության մեջ փոփոխման-զարգացման-կայացման միտում չունի դեռ (ազգային համերաշխության իշխանություն ասվածը առայժմ անդեմ ու հռետորական է հնչում)…
…Շուրջ 30 տարի նույն պետա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը մեզ հասցրեց այսօրվան – իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ փոխարինելով մեկ-մեկու, չհանդուրժեցին նոր, ավելի ազգային ու կամային ուժերի մերձեցումը երկրի ղեկավարման լծակներին, ինչպեսեւ ընդդիմադիր դաշտում նրանց լիարժեք ներգրավմանը (իշխանություն-ընդդիմություն համակարգը երկկողմանի սեփականացված էր (ինչպես քավորա-սանիկական կամ ընտանեկան բիզնեսը))…
…Արդյո՞ք ինչ-որ բան փոխվելու է եւ հայկական քաղաքական ոլորտը ստանալու է իր Ազգային Դեմքը, թե՞ հերթական հերթականն է լինելու եւ … ավելի պիտի այլասերվի մեր պետա-քաղաքական ասպարեզը … Իսկ սրանից կախված է երկրի պաշտպանական, անվտանգության, իրավական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտների իրական զարգացումն ու առաջընթացը…
* * *
Օր առաջ պետք է լուրջ քայլեր ձեռնարկել Հայաստանի ու հայության ներկան, ուրեմնեւ՝ ապագան փրկելու համար… Սակայն ինչպես արդեն նշել եմ, մեր անկախության այս ամբողջ ժամանակահտվածում ՀՀ քաղաքական վերնախավը՝ իշխանական եւ ընդդիմադիր, այլասերել եւ գրեթե նույնականացրել են մեր քաղաքական դաշտը, այն սին իշխանական–ընդդիմական խաղերով ապականելով… Այս 30 տարում անգամ իրենց ներսում սերնդափոխություն չկատարեցին եւ այսօր ոչ մի պատմաբան ոչ մի էական տարբերություն (հատկապես ներքին կյանքում) չի կարող գտնել հայ քաղաքական ասպարեզում այս 3 տասնամյակի ընթացքում… Նախկին իշխանությունների մեջ տեղի ունեցած նախկին–ներկա իշխանություն–ընդդիմություն եսակենտրոն խաղերից բացի՝ ազգային կյանքում այլ բան հնարավոր չէ արձանագրել…
Եվ ՀՀ քաղաքական կառույցները չեն կայացել.֊ Մշտական իշխանական եւ ընդդիմադիր ուժերը լրացվել են անձնակազմի փոխտեղափոխումներով եւ արհեստական ուռճացումներով. ինչի ականատեսն ենք այսօր – քանակ չունեն իրականում, նվիրյալների կորիզ անգամ չկա… Իսկ բառացի վտարանդի ու երկկողմանի շրջափսկված ուժերը զրկված են եղել ամուր կայանալու բոլոր լծակներից. այդ թվում՝ դրամա–տնտեսական…
Եվ այսօր որեւէ ուժ ի վիճակի չէ միայնակ իշխանափոխություն իրականացնել – իսկ համախմբելու համար նորովի վստահություն պիտի վաստակել եւ՛ քսղաքական դաշտի եւ՛ հանրության շրջանակներում…
…Ահա չկայսցած քաղաքական ոլորտի նաեւ՛ օրվա դժբախտությումը, որը կարծես շարունակվելու միտում ունի իր այսօրվա թարմացում կամ նորացում ասված դրսեւորումներում…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)


