Օրվա պահոցը. Մարտ 28, 2015

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 10-ի (356) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan 

1. Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4708 - (ամբողջական հոդվածը) – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին  (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ).- Հայ Աստվածները  – Հայկական Աստվածային Համակարգ՝  1. Հայր Արա - Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (եւ գեղեցկության) Աստվածուհի:  5. Միհր -արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր -հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված

2. Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ ում… Ավետիս՝ բոլոր արիական ազգերին – Շնորհավոր Ամանորը՝ բնական տարեփոխությունը եւ գարնան տոնը… Արեւի խավարումը տիեզերակա՛ն երեւույթ է… Երկնաքար է անցել Երկիր մոլորակի կողքով…

3. Բաց դիմում՝ Մայրության տոնին ընդառաջ – Պետական ուշադրություն՝ Նծդեհածին մոր՝ Տիրուհի Գյուլնազարյանի շիրիմի նկատմամբ… Նժդեհի նամակներից… Նժդեհի մոմե արձանը՝ Մայր Հայաստան զինվորական թանգարանում…

4. Թյուրքական ազնիվ խոսքը յաթաղանի ծայրին է – Եվրամիության ու Եվրասիամիության ջատագովները սա պիտի հաշվի առնեն… Հայաստանը պիտի նպաստի երկբեւեռ աշխարհի առաջացմանը… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

5.Համաշխարհային ճգնաժամի սպասումով – Համաշխարհային 2-րդ բեւեռը պահելու ճանապարհին Մոսկվան Վաշինգտոնին սպառնացել է միջուկային պատերազմով…

6. Ինչու Ռուսաստանը չի՛ ներում Հայաստանին – Ո՞ր երկրների պարտքերն է «ջնջում» Մոսկվան՝ այդ ցանկում երբեք չներառելով դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Հայաստանին…

7. Երբ ցեղասպանելը արյան մեջ է – Հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում… Նաեւ եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները… Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ թուրքահաճ է մտածել… Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում կպաշտպանի Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաներին…

8. Նիցշեն եւ Հայաստանը (1-ին մաս) – Նիցշե երեւույթը խորախորհուրդ է՝ երբեմն գաղտնագրության աստիճանի բարուրված ու զգեստավորված – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)… Քրմի սիրո ուխտ՝ Գառնո տաճարում…

9. Հիշենք մարդուն՝ գործչին ճիշտ մտապահելու համար – ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ  նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է… Տարոն Մարգարյանը` արվեստի մեկենաս… Հայաստանը՝ Փարիզի գրքի տոնավաճառում… «Արտավազդ-2015»-ի մրցանակակիրները…

10. ՀԷՑ-ն էլ դատարկեցին Էլէներգիայի թանկացում է սպասվում – Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւս մեղավոր է… Մնաց մարենք (եվրապարտատոմսեր) անհամար պարտքերը… Համաճարակ չկա…

11. Հայկական խոհանոց – Ոսպը՝ կանաչ թանձրուկով… Հայաստանում չկա սուր շնչառական վարակների համաճարակ… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հնդկական Աստվածներ

Սկիզբը՝ թիվ 9-ում

http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4708Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ  (ամբողջական հոդված) – …Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված

Ի դեպ, տեսակետ կա, որ հայկական ՎԱՀԱԳՆ-ի պես հնդիկներն իրենց ուժի եւ զորքերի Աստծուն անվանում են ԱԳՆԻ, բայց միայն Երկրի վրա՝ շփոթություն առաջացնելու նպատակով: Հնդարիականությունից մշտապես օգտվող ռուսներն էլ ունեն ԱԳՈՆՅ (ԿՐԱԿ) անունը: Միայն հնդկական անվանափոխությունները չեն, որ վաղուց շփոթ են ստեղծել Աստվածների «սեփականացման» հարցում: Տեսակետ կա նաեւ, որ Վահագն անունն առաջացել է սանսկրիտ (իսկ այս հնագույն լեզուն միայն հայերեն է կարդացվում) «վահ» (բերող) կամ «վհա» (բոց, աստղ) եւ «ագնի» (կրակ) բառերից, հետո են սկսել նույնացնել հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններին։ Փորձեր են արվել նաեւ՝ Վահագնի անունը «առաջացնել» հին հնդեվրոպական «Բահագին» (Աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վե»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Դա արել են, քանի որ Վահագնը անձնավորել է դիցաբանական հար եւ նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով: Եվ հետեւություն է արվում, թե վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անվան։ Նշվում է, թե Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի եւ սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը

Սակայն, մեզ համար ակնհայտ է, որ այս բոլորը Հայ Աստվածների ՀԱՅԿԱԿԱՆ լինելը կասկածի տակ առնելու համար է արվում, ինչն այլեւս ապագա չունի: Հայ Աստվածների անունների նկատմամբ ոտնձգություններ արել են նաեւ հույները, պարսիկները եւ այլք, անգամ արհեստածին ազգերը, որ հայերից հետո տասնյակ հազարավոր տարիներ հետո են ինքնաստեղծվել… Ի դեպ, հնդկական Թաջ Մահալ դամբարանն այնպիսի բառակազմություն ունի, որի խորհուրդը՝ Թաջ (մեծ, բարձր) – ՄԱՀ (ոգի)- Ա(Ը)Ր (ուխտ), նույնանում է ՄԻՀՐ խորհրդին: ՄԻՀՐ (ՄՀԵՐ) – Ոգու Ուխտի, Հոգեւոր Ուխտի, Դաշինքի Խորհուրդ: Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ (ոգի) բառով եւ ԱՐ (ուխտ) արմատով՝ ՄԱՀ-ԱՐ՝ ՄԻՀ-ԸՐ՝ ՄԸՀ-ԷՐ: Արդեն ասել եմ, որ յուրաքանչյուր Աստվածային Համակարգում Աստվածների թիվը տարբեր է, որին որոշակի անդրադարձել եմ: Հայ Աստվածները 8-ն են, ունեն իրենց հստակ գործառույթները, որոնցով էլ պայմանավորված Նրանց Տիեզերական Զորությունն ու Առաքելությունը: Այսպես է բոլոր Աստվածների դեպքում: Մյուս 6 Աստվածային համակարգերի Աստվածների անուններին կամ թվաքանակին անդրադառնալը շատ դժվար կլինի, քանզի, ինչպես վերը նշեցի՝ անունների ճշմարտության հարցում ունեմ խիստ կասկածներ, ինչը նաեւ կասկածի տակ է առնում Նրանց թիվը նշելու հանգամանքը: Կանդրադառնամ մասնակի, հնարավորինս ամբողջացնելով այս կամ այն Աստվածային Համակարգի մասին պատկերացումը:

Հետաքրքրիր է, որ Հնդկական Աստվածներն ունեն բազում ձեռքեր, ոտքեր եւ մարմնի այլ մասեր: Տեսակետ կա, որ Նրանք այդկերպ հավասարակշռություն են պահպանում Երկրի վրա: Հաճախ այդ Աստվածները պատկերվում են բազում ձեռքերով, հատկապես չար ուժերի դեմ պայքարում: Դա նաեւ անհավանական ուժ է նշանակում եւ շատ գործեր միաժամանակ կատարելու ունակություն: Բայց կա նաեւ իմաստասիրական խնդիր՝ օրինակ՝ Շիվա Աստծո մի զույգ ձեռքը խորհրդանշում է հավասարակշռություն կյանքի եւ մահվան միջեւ, մյուս զույգը՝ պայքար բարու եւ չարի միջեւ, երրորդը՝ առարկայական (օբյեկտիվ) ու ենթակայական (սուբյեկտի) ճշմարտությունները, չորրորդը՝ աշխարհի ստեղծումն ու կործանումը: Շիվան ճակատին ունի նաեւ երրորդ աչք, որ խորհրդանշում է աստվածային իմաստություն, ներկան, անցյալն ու ապագան միաժամանակ տեսնելու ունակություն կամ Երկնքում, Երկրի վրա եւ դրա տակ տեղի ունեցող իրադարձությունները հսկելու կարողություն: Իսկ երեք գլուխները նրա բնավորության տարբեր կողմերն են. աստվածայնություն, անընկճելիություն ու հավիտենականություն:   Շարունակել կարդալ

Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ ում… Ավետիս՝ բոլոր արիական ազգերին – Շնորհավոր Ամանորը՝ բնական տարեփոխությունը եւ գարնան տոնը… Արեւի խավարումը տիեզերակա՛ն երեւույթ է… Երկնաքար է անցել Երկիր մոլորակի կողքով…

Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ ում

Մարտի 21-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայոց Ամանորի օրը խմբերի բաժանված ծիսական արարողություն կատարեցին Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Աստղկա բերդի տարածքում եւ Արեւելյան Հայաստանի Գեղամա լեռնաշղթայի Աստղոնք լեռան վրա: Յուրաքանչյուր վայրում ծեսն արեցին երեքական քրմեր: Այգաբացին Աստղկա բերդից տիեզերահաղորդ սրբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սիրո ուժով ուղղորդվվեց դեպի Աստղոնք լեռը, որտեղ հայ արիները Վահագնականչով շարունակեցին հաղորդակցվել Տիեզերաազդակ Ծեսին՝ այն վերածելով Գարնանային տոնի՝ Ամանորի:

Աստղկա բերդից Աստղոնք լեռ. զուգահեռ սբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սերը նոր ուժով կտա Վահագն Աստծուն՝ ի զորություն Ռազմի Աստծո եւ ի զորակցություն Հայոց աշխարհի, հատկապես՝ Հայ ռազմիկների: Ծեսն ամբողջ ընթացքում ուղղորդվեց վիշապազարդ գավերից գինըմպումով՝ ի նշան Վահագնի կողմից վիշապի հերթական սանձահարման, հնազանդեցման: Զուգահեռ նույն աստիճանի թեքումով բարձրացվեցին թրերը՝ ի անխախտ պաշտպանություն Հայոց երկրի:

Հայ արի քրմերը ծեսով Ռազմի Աստծո զորությունը հղեցին ներկայիս Հայաստանի սահմաններում հայկական դիրքերը անառիկ պահող զինվորին՝ Վահագն Աստծուց խնդրելով զինվորի համար մտքի ու բազկի համադրելի զորությունը: Հատուկ ծես արվեց նաեւ մարտական գործողություններում նահատակված եւ մասնակից հայորդիների համար:

Այսպես Հայարիական Ամանորը տոնեցին յուրահատուկ ծեսով եւ հայրենատիրության ու ազգահավաքի կանչով: Աստղոնքի գագաթին (3470 մ) զարդարվեց  (ծառզարդար) լեռ բարձրացրած տոնական ծառը՝ տոնածառը եւ փառաբանվեցին Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները: Հենց այդ օրը (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո՝ հայ արիների ծիսական աջակցությամբ Հայկական լեռնաշխարհում իր իրավունքները հաստատեց Գարունը՝ Նոր Տարին՝ Բնության Նոր Կյանքը…

Հուր Վահագնը (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է Տիեզերքում, իսկ Երկրի վրա՝ հայ արիների զորության եւ ուժի հովանավորը: Գարուն է բերում Վահագնը աշխարհին՝ շարունակելով Տիեզերական Գարնան արձագանքները Հայ Տեսակի առաքելության վերաիմաստավորման ճանապարհին:   Շարունակել կարդալ

Բաց դիմում՝ Մայրության տոնին ընդառաջ – Պետական ուշադրություն՝ Նծդեհածին մոր՝ Տիրուհի Գյուլնազարյանի շիրիմի նկատմամբ… Նժդեհի նամակներից… Նժդեհի մոմե արձանը՝ Մայր Հայաստան զինվորական թանգարանում…

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին,  պատճենը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին

Հարգելի բարեկամներ.

Նժդեհյան նվիրական ուխտավայրերի պատկառելի շարքում (մասունքատեղիներ Խուստուփ լեռան լանջին, Սյունիքի մարզ, 1983թ-ից, Սպիտակավորի Սուրբ Աստվածածին վանքի բակում, Վայոց ձորի մարզ,1987թ.-ից, Կապանի Նժդեհանուն հուշահամալիրում, Սյունիքի մարզ, 2005թ.-ից) ամենահինը գտնվում է ձեր վարչական իրավասության տարածքում: Խոսքը եւ մեր խնդրանքն էլ վերաբերում են Դիլիջան քաղաքի հին գերեզմանատանը համեստորեն ծվարած՝ Գարեգին Նժդեհի պաշտասուն Մայր կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Սրբամայր Տիրուհի (Խաթայի) Գյուլնազարյանի (1855-1938) շիրմին: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի տառապանքներով է բռնադատվել թրքաբոլշեւիկյան կայսրության գաղափարափար ախոյան ու գերեզմանափոր Գարեգին Տեր-Հարությունյանի ամբողջ գերդաստանը, ընդհուպ որ՝ Խորհրդային Հայաստանի սահմաններից արտաքսվել է անգամ գերդաստանի Մատրիարքը՝ Նժդեհի ծեր ու հիվանդ Մայրը, ապա կարելի է եզրահանգել, որ Իր շիրիմն ուղղակի Արարչի հայահաճ կամոք ու մեծագույն հրաշքով է պահպանվել: Մյուս կողմից՝ մեր հիմնավոր համոզմամբ, նույն Սրբամայրն է Յուր իսկ որբացյալ վերջին զավակի անդրանիկ ուխտագնացը. եւ, «առնական, խիզախ» նշանակող Անդրեաս անուն առաքյալի պես, ամեն առումով ողջամնա Նախավկան էլ հենց ինքն է՝ Մեծամեծն Հայորդին ու Համամարդը. «Կալանավոր էի ցարի օրով, եւ մայրս ամեն կիրակի ինձ այցի կու գար հեռավոր գյուղից, կու գար ոտքով: Իր նիոբեական վշտից ազդված՝ կը զայրանայի, որ ինձ համար կը նահատակե իր անձը:   Շարունակել կարդալ

Թյուրքական ազնիվ խոսքը յաթաղանի ծայրին է – Եվրամիության ու Եվրասիամիության ջատագովները սա պիտի հաշվի առնեն… Հայաստանը պիտի նպաստի երկբեւեռ աշխարհի առաջացմանը… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Եվրասիականությունը դարձել է մի ռազմա-քաղաքական ուղղություն, որը Մոսկվային օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Ռուսաստանը երկբեւեռ աշխարհի կերտման ճանապարհին այլեւս ետդարձի կամուրջներ չունի եւ ամեն գնով պետք է ավարտին հասցնի այս նախագիծը:

Իհարկե, Հայաստանը պիտի նպաստի երկբեւեռ աշխարհի առաջացմանը, սակայն այդ ճանապարհին պիտի հստակ շարունակի արտաքին փոխլրացնող քաղաքական գիծը: Միաժամանակ, պետք է ուշադիր լինել Մոսկվայի քայլերի նկատմամբ, որովհետեւ ամեն գնով նպատակին հասնելու ճանապարհին կարող են անտեսվել հայկական շահերը: Իսկ նման պատմական փորձ մենք ունենք եւ այն կրկնելու կարիք չկա, հատկապես՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին: Մոսկվայի երկակի խաղերը չեն կարող բավարարել մեզ, ինչպեսեւ՝ Արեւմուտքի, եւ Անկարայի ու Բաքվի հետ քաղաքական ֆլիրտներն անգամ պետք է դիտարկել որպես հայավնաս երեւույթներ:

Պետք է նշել, որ պաշտոնական Երեւանը ցայսօր արտաքին փոխլրացնող քաղաքականությունում հասցնում է հետեւել ու համադրել միջազգային գործընթացները: Ի տարբերություն ներքին քաղաքական ոլորտի, որտեղ, ցավոք, բացթողումներ կան, անգամ ակնհայտ, արտաքին հարցերում մեր իշխանությունները կարողանում են հայանպաստ գիծն առաջ տանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ:

Բայց միշտ պետք է հիշել, որ միջազգային ասպարեզում կայուն եւ մնայուն գործելու համար պետք է կայացնել ու կայունացնել նաեւ պետության ներքին կյանքը: Անհրաժեշտ է խիստ ազգային ներքին կյանք ձեւավորել՝ միջազգային արտաքին ոլորտի հետ համադրություններին զուգահեռ նաեւ նպատակային հակադրությունների գնալու համար, ինչը, ըստ իրավիճակի, երբեմն խիստ կարեւոր է դառնում:

Պետք է կրկնեմ հայ արիների այն հայտարարությունը, որտեղ նշված է. որ ԱՊՀ-ն վաղուց է սկսել առավել հաճախ աշխատել հօգուտ ոչ ԱՊՀ-ական Ադրբեջանի ու Թուրքիայի, քան ԱՊՀ գործուն անդամ եւ ՀԱՊԿ ռազմական գործընկեր Հայաստանի: Սա, իհարկե, միայն Մոսկվայի մեղքով չէ, բայց առավելապես ռուսական մեղքի բաժին կա այս հարցում: Եթե Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանի թշնամի Ադրբեջանին, որը ամեն րոպե պատրաստ է պատերազմը վերսկսել, ապա Բելառուսն ու Ղազախստանը արդեն ոչ մի խնդիր չունեն Բաքվին զենք վաճառելու հարցում, ինչն էլ անում են… Իսկ Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս եռյակը ԵՏՄ առանցքն է, Եվրասիականության հիմքը, որը փորձում են հակակշիռ դարձնել Եվրամիությանը: Երեւանը իր քաղաքական գծին հավատարիմ անդամագրվեց ԵՏՄ-ին, ինչը փորձում է անել նաեւ ԵՄ-ի հետ: Բայց պետք է զգուշությունը կրկնապատկել, քանզի 2 կողմերում էլ կան երկրներ, որ Հայաստանին փորձում են մղել խորթ զավակի կարգավիճակի:   Շարունակել կարդալ

Համաշխարհային ճգնաժամի սպասումով – Համաշխարհային 2-րդ բեւեռը պահելու ճանապարհին Մոսկվան Վաշինգտոնին սպառնացել է միջուկային պատերազմով…

Վերջերս Վլադիմիր Պուտինի հրամանով մարտական տագնապով մարտական պատրաստության էին բերվել (ինչը գուցե պարբերաբար կրկնվի) Հյուսիսային նավատորմը, Արեւմտյան ռազմական օկրուգի առանձին զորամիավորումները եւ ռազմաօդային դեսանտը: Այս մասին հայտարարել էր երկրի պաշտպանության նախարար Սեգեյ Շոյգուն: Ընդհանուր առմամբ, տագնապին ներգրավվեց 38 հազար զինծառայող, 3360 միավոր մարտական տեխնիկա, 41 նավ, 15 սուզանավ, 110 օդանավ եւ ուղղաթիռ:

Տագնապն ուսումնավարժական էր ու հետապնդում էր զորքի պատրաստվածությունը ստուգելու նպատակ: Մասշտաբային այդ ստուգումն իրականացվեց Ռուսաստանի համար այնպիսի մի ժամանակահատվածում, երբ հրապարակային բոլոր միջոցառումներից «անհետացել» էր Վլադիմիր Պուտինը, եւ Ռուսաստանն ավելի քան 10 օր կարծես գտնվում էր «ստվերային կառավարման» փուլում: Անգամ խոսում էին, թե հայտնի չէ՝ նախագա՞հն է կառավարում Ռուսաստանը, թե՞ ուրիշները՝ նրա միջոցով, կամ՝ առանց նրա: Ստեղծվեց մի խորհրդավոր վիճակ, ինչը, մեր կարծիքով, պիտի պարզեր՝ ինչքան են վախենում Ռուսաստանից Արեւմուտքում … Եթե Մոսկվան ցույց տա, որ կարող է հանկարծ անկառավարելի դառնալ:

Ընդհուպ շրջանառվեցին վարկածներ, որ Ռուսաստանում իշխանական հեղաշրջում են իրականացրել ուժային կառույցները, եւ նրանք փորձում են իրենց կամքը թելադրել երկրի նախագահին, այդպիսով՝ նաեւ աշխարհին: Նույնիսկ խոսում էին, թե ով է փոխարինելու «նախկին» նախագահին: Բոլոր վարկածները ցրելու տարբերակ կար, եթե պարզապես հայտնվեր Ռուսաստանի ղեկավարը… Սակայն խորհրդավոր ուշացումը խնդիր ուներ լուծելու: Իսկ «անհետացած» նախագահի «անտեսանելի» հրամանագիրը զորական մասշտաբային տագնապի մասին՝ արդեն «թաքնագիտական» քայլի պիկն էր: Ուշագրավ է, որ մարտի ակզբներին էլ Ռուսաստանը ծավալուն զորավարժություն էր իրականացնում հարավային օկրուգում, որին ներգրավված էր անհամեմատ ավելի քիչ թվով զինծառայող՝ 2000:

Իսկ Ռուսաստանի նախագահն ավելի խորն էր գնացել դեռ հակամարտության սկզբում: Համաշխարհային 2-րդ բեւեռը պահելու ճանապարհին նա անգամ ակնարկել էր միջուկային հարվածների մասին: «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմի համար տված հարցազրույցում նա նշել է, որ Կիեւում տեղի ունեցած հեղաշրջումից հետո երկրի զինված ուժերը պատրաստ էին իրադարձությունների ցանկացած զարգացման՝ ներառյալ միջուկային ուժերը մարտական պատրաստականության բերելուն: Նաեւ ասել է, որ արեւմտյան գործընկերների կողմից արվող հայտարարություններից հասկանալի չէր՝ արդյոք նրանք իրավիճակից ելնելով չեն պատրաստվում ռազմական միջամտություն իրականացնել:   Շարունակել կարդալ

Ինչու Ռուսաստանը չի՛ ներում Հայաստանին – Ո՞ր երկրների պարտքերն է «ջնջում» Մոսկվան՝ այդ ցանկում երբեք չներառելով դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Հայաստանին…

Վլադիմիր Պուտինը մարտի 17-ին ստորագրել է Ռուսաստանի եւ Ղրղըզստանի կառավարությունների միջեւ կնքված մի համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանը ներում է Ղրղըզստանին մոտ 190 մլն. դոլարի պարտք: Ընդհանուր պարտքը կազմում է 500 մլն. դոլար: Մնացած մասն էլ վերաձեւակերպվել է եւ կվճարվի առաջիկա 20 տարիներին:

Առաջին հայացքից թվում է, թե այս տեղեկատվությունը այնքան էլ կարեւոր չէ, բայց այդպես չէ՝ հատկապես հայերիս համար: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը մինչ օրս Հայաստանին ոչ մի լումա չի զիջել, եւ դա այն դեպքում, երբ Ռուսաստանն այլ երկրներին պարտքի ներումներ է շնորհում ուղղակի փաթեթներով:

Համոզվելու համար ուսումնասիրենք, թե ում եւ որքան պարտք է ներել Ռուսաստանը վերջին 20 տարիների ընթացքում՝ օգտվելով ռուսական մամուլում առկա վստահելի տեղեկատվությունից:

Ղրղըզստանին առաջին անգամ չէ, որ Ռուսաստանը պարտք է ներում: Ընդամենը 2 տարի առաջ՝ 2013թ. ապրիլին նույնքան՝ 190 մլն. դոլարի պարտք արդեն ներել էր:

2014թ. հուլիսին Ռուսաստանը ներեց Կուբայի պարտքի 90%-ը: Ընդհանուր պարտքը Ռուսաստանին կազմում էր 35,2 մլրդ. դոլար: Մնացած 3.5 մլրդ. դոլարը Կուբան պետք է վճարի 10 տարվա ընթացքում:   Շարունակել կարդալ

Երբ ցեղասպանելը արյան մեջ է – Հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում… Նաեւ եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները… Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ թուրքահաճ է մտածել… Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում կպաշտպանի Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաներին…

Երբ ցեղասպանելը արյան մեջ է

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, մարտի 24-ին, Հայաստանի Ազգային Ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունեց նախորդ օրը քննարկված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որի հեղինակներն են իշխանական եւ ընդդիմադիր թեւերի պատգամավորներ: Արծարծվեց նաեւ եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն խնդիրը դեռ ուսումնասիրության կարիք ուներ:

Այս հարցերն անչափ կարեւոր են մեր հայենիքը զավթած եւ հայության զգալի մասին ցեղասպանած թուրքերին ընդհանրական պատասխանատվության ենթարկելու համար, հատկապես, որ Անկարան այսօր էլ Իրաքի ծայրահեղ իսլամականների հետ ոչնչացնում է քրիստոնեական արժեքները, հատկապես՝ հայ համայնքի դեմ են ուղղորդում թուրքերն արնախում իսլամականներին: Հիշեցնենք, որ թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչները եւս կռվում են Սիրիայի ու Իրաքի՝ այս բազմազգ երկրների դեմ…

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ղպտի եկեղեցու հոգեւոր պետ Նորին Սրբություն Թավատրոս Բ. Պատրիարքը եւ ասորի ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետ Նորին Սրբություն Աֆրամ Բ. Պատրիարքը մարտի 19-20-ին հանդիպել են Կահիրում: Քննարկումներից հետո 3 հոգեւոր պետերը միացյալ հայտարարություն են ընդունել, որն անդրադառնում է Միջին Արեւելքի վիճակին, դատապարտում է ծայրահեղականների գործողություններն անմեղ մարդկանց ու հատկապես քրիստոնյա համայնքների նկատմամբ, շեշտվում է իսլամ-քրիստոնյա համակեցության կարեւորությունը՝ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված, կարեւորվում է արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներքին միասնականության ամրապնդումը, Արեւելյան քույր եկեղեցիների աստվածաբանական երկխոսությունը կաթոլիկ, անգլիկան, ուղղափառ եկեղեցիների հետ: Միջին Արեւելքի հոգեւոր պետերի հանդիպումը կարեւորվել է այս վիճակում, երբ նաեւ Անկարան ու Բաքուն են աջակցում իսլամական ահաբեկիչներին: Անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ավելի քան 1,5 մլն. հայ նահատակների սրբացմանը: Հոգեւոր պետերը կոչով դիմել են եկեղեցիներին՝ իրենց մասնակցությունը բերելու նշյալ կարեւոր դեպքերին:

Վահագն Նանյան

ԱԺ-ում քննարկվել է Օսմանյան Թուրքիայում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունների հարցը

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերով Ազգային ժողով են այցելել Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներ Ազիզ Թամոյանը, Բորիս Թամոյանը, Համլետ Սմոյանը, Զուզան Խուբոյանը, Ռուստամ Բաքոյանը, Մամե Ամիրյանը, Գառնիկ Ասատրյանը, Ռզգան Շամոյանը, Ամո Շարոյանը, Խդր Թամոյանը եւ Ռաշիդ Շամոյանը:   Շարունակել կարդալ

Նիցշեն եւ Հայաստանը (1-ին մաս) – Նիցշե երեւույթը խորախորհուրդ է՝ երբեմն գաղտնագրության աստիճանի բարուրված ու զգեստավորված – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)… Քրմի սիրո ուխտ՝ Գառնո տաճարում…

Մինչ գաղտնիքին՝ Նիցշեի իմաստասիրության դեռեւս չնկատված էութենական կողմին անդրադառնալը մեկ-երկու խոսք այն մասին, թե ով է գաղտնիքի հեղինակը ու ինչ դեր է նա կատարել ժամանակի եվրոպական ու հայկական հոգեւոր-մշակութային կյանքում: Եվրոպականի առումով երկու դիպուկ ասույթներ հիշենք. «Իմ սերնդի համար նա դարաշրջանի երկրաշարժն էր եւ լութերից ի վեր խոսքի գերմանացի մեծագույն հանճարը» (Գորֆրիդ Բեն)1. «Բոլորը, ում բեղմնավորել է Նիցշեն. այնպիսի մեծերը, ինչպիսին Մուզիլն է: Եվ բոլորը, ում նա կույս է թողել. Կաֆկան: Ինձ համար ամեն ինչ որոշվում է այս սահմանափակմամբ: Այստեղ եղել է Նիցշեն: Այստեղ Նիցշեն չի եղել» (Էլիաս Քանետի)2:

Իսկ ինձ մնում է հայկականի առումին,- այս պարագայում մեծամեծ անուններն ինքնին արդեն ամեն ինչ ասում են՝ Ավետիք Իսահակյան, Վրթանես Փափազյան, Լեւոն Շանթ, Եղիշե Չարենց, Դանիել Վարուժան, Հայկ Ասատրյան… (մեր օրերում՝ երգարվեստի ոլորտում՝ Արսեն Տերտերյան, հավատքի ոլորտում՝ Սլաք Կակոսյան): Ինչ մնում է Նժդեհի պարագային, ապա նա առանձնահատուկ դեպք է. նա արդեն, իր ցեղահավատքով, Նիցշեի տեսլականում ոչ մեկ անգամ հայտնված «Զավակների երկրի»3 կենսիմաստության վերականգնողն ու իրագործողն է:

Այն, որ իր՝ Նիցշեի գործերը այնպիսիք չեն, որ բացեիբաց, մերկության աստիճանի, դրված են ընթերցողի առջեւ եւ նա դրանցում եղած ամեն ինչը պա՜րզ տեսնում-հասկանում է (եւ պետք է տեսնի-հասկանա…), այն, որ Նիցշե երեւույթը խորախորհուրդ երեւույթ է՝ երբեմն գաղտնագրության աստիճանի բարուրված ու զգեստավորված,- այդ մասին լավագույնս, ի գիտություն իր ընթերցողների, ասում է ինքը՝ մեծ իմաստասերը, միաժամանակ տալով խնդրո հետ կապված բոլոր ինչու-ների պատասխանը. «Երբ գրում ես, ուզում ես ոչ միայն հասկացվել, այլ նույն կերպ  նաեւ չհասկացվել: Որեւէ գրքի դեմ ամենեւին էլ դեռ առարկություն չէ, երբ որեւէ մեկն այն համարում է անհասկանալի. գուցե՞ դա մտել է նրա հեղինակի մտադրությունների մեջ,- նա չի կամեցել, որ «ինչ-որ մեկը» հասկանա իրեն:  Յուրաքանչյուր առավել ազնվական միտք ու ճաշակ, եթե ուզում է կիսվել, իր համար ընտրում է նաեւ իր ունկնդիրներին. ըստ որում նրանց ընտրելով՝ նա միաժամանակ իր սահմաններն է քաշում «մյուսների» դեմ: Որեւէ ոճի բոլոր առավել նրբին օրենքների ակունքը այստեղ է. դրանք միաժամանակ հեռավորության վրա են պահում, դրանք դիստանցիա են ստեղծում, դրանք արգելում են «մուտքը», հասկանալը, ինչպես ասվեց,- մինչդեռ բացում են ականջները նրանց, ովքեր մեզ ականջներով հարազատ են»4. «Մենք երբեւէ բողոքե՞լ ենք, որ մեզ թյուր են հասկացել, անգիտակցել են, շփոթել են, զրպարտել են… Հենց դա է մեր բախտը, դա նաեւ մեր պարգեւն է. մենք ինքներս մեզ բավականաչափ չէինք հարգի, եթե այլ բան ուզենային: Մեզ շփոթում են՝ ուրեմն՝ մենք ինքներս աճում ենք, մենք շարունակ փոխվում ենք, մենք դեն ենք նետում հին կեղեւը, մենք ամեն գարնան հետ դեռ մաշկափոխ ենք լինում, մենք գնալով դառնում ենք ավելի պատանի, ավելի գալիք, ավելի բարձր, ավելի ուժեղ, մենք մեր արմատները ավելի ու ավելի հզոր ենք մխրճում դեպի խորքը… Մենք աճում ենք ծառերի հանգույն…»5. «Մենք էլ ենք շփվում  «մարդկանց» հետ, մենք էլ ենք համեստաբար մեզ վրա գցում հագուստը, որով (իբրեւ այդ) մեզ ճանաչում են, հարգում են, փնտրում են, եւ դրանով ոտք ենք դնում հասարակության մեջ, այն է՝ հագուստով ծպտվածների մեջ, որ չեն ուզում այդպես կոչվել. մենք էլ ենք անում, ինչպես բոլոր խելացի դիմակները… Բայց մարդկանց մեջ, մարդկանց հետ «շփվելու» ուրիշ եղանակներ ու հնարքներ էլ գոյություն ունեն. օրինակի համար՝ իբրեւ ուրվական,- ինչը շատ հանձնարարելի է, եթե ուզում ես շուտով ազատվել նրանցից եւ վախեցնել նրանց: Փորձ. ձեռքերը մեկնում են մեզ եւ չեն կարողանում բռնել: Դա վախեցնում է: Կամ. մենք ներս ենք մտնում փակ դռնով: Կամ. երբ բոլոր լույսերը հանգած են: Կամ. այն բանից հետո, երբ մենք արդեն մեռել ենք: Վերջինս հետմահու մարդկանց  հնարքն է par-excellence»6. «Մարդկանց հանդեպ լինել անխստապահանջ, սրտիդ տունը բաց պահել՝ սա բարեհոգի է, բայց միայն բարեհոգի: Այն սրտերը, որոնք ազնվականական7 հյուրընկալության են ընդունակ, ճանաչվում են բազմաթիվ վարագույրները քաշած պատուհաններով եւ փակ փեղկերով. իրենց լավագույն սրահները նրանք դատարկ են պահում: Բայց ինչո՞ւ: – Որովհետեւ նրանք սպասում են հյուրերի, որոնց հանդեպ «անխստապահանջ» չես լինում»8:   Շարունակել կարդալ

Հիշենք մարդուն՝ գործչին ճիշտ մտապահելու համար – ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ  նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է… Տարոն Մարգարյանը` արվեստի մեկենաս… Հայաստանը՝ Փարիզի գրքի տոնավաճառում… «Արտավազդ-2015»-ի մրցանակակիրները…

Հիշենք մարդուն՝ գործչին ճիշտ մտապահելու համար

Մարտի 25-ին, հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ  նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է: Նա որպես վարչապետ պաշտոնավարեց՝ 2000-2007թթ.: 1995-99-ին՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր էր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը։

Անդրանիկ Մարգարյանին հայաստանյան քաղաքական թոհուբոհում հիշում են դեռ 1965թ.-ից:

1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։

Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից եւ հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման եւ ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել 2 տարվա ազատազրկման:

1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված եւ Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 եւ 1998-2005թթ. ՀՀԿ խորհրդի նախագահ:

1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:

1998թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ:

Կենսագրության էջերը կարող ենք շարունակել:

Բայց այս օրը պետք է խոսել նրա մարդ տեսակից՝ հենց Անդրանիկ Մարգարյան գործչին ճիշտ մտապահելու համար:

Նրա վարչապետության տարիներին լուսաբանել եմ կառավարության գործունեությունը, ինձ բախտ է վիճակվել նրա հետ շրջել մեր երկրի մարզերում ու արտերկիր գործուղումների մեկնել: Անդրանիկ Մարգարյանի հետ աշխատած լրագրողների՝ տնտեսական թեմաներով գրող լրագրողների նեղ թիմը միայն կհասկանա, թե ինչ եմ ուզում ասել: Այն թիմը, որ իսկապես օրը 24 ժամ աշխատում էր՝ առանց սենսացիա փնտրելու, ուրախանում էր մի գործարանի, մի ձեռնարկության բացման գնալիս, տխրում գյուղական մի քանդված ճամփա տեսնելիս: Աշխատում էինք թուղթ ու գրչով, համակարգիչն էլ մեզ համար հատկապես սկզբի տարիներին նանոտեխնոլոգիայի պես մի բան էր: Բայց ի՜նչ սիրով էինք աշխատում, այցերից հետո խոսում էինք վարչապետի հետ, քննարկում, վերլուծում, ասում էր՝ «Գրեք, կկարդամ, հետո էլի կխոսենք»:

Գրում էինք, խնդիրը վերհանում, լուծում առաջարկում ու սպասում արձագանքի:  Շարունակել կարդալ

ՀԷՑ-ն էլ դատարկեցին Էլէներգիայի թանկացում է սպասվում – Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւս մեղավոր է… Մնաց մարենք (եվրապարտատոմսեր) անհամար պարտքերը… Համաճարակ չկա…

ՀԷՑ-ն էլ դատարկեցին Էլէներգիայի թանկացում է սպասվում

Շրջանառվում է, թե ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մասնագետները այս օրերին ուսումնասիրում են, թե ինչ վիճակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը:

Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա կեսից (թեեւ մամուլն ավելի վաղ էլ էր ահազանգել) հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունի: Ստույգ թիվ չի ասվում, բայց պտույտը 300-500 մլն դոլարի կողքն է:

Երբ ընկերությունում աուդիտը լինի, այդ ժամանակ էլ Սամվել Կարապետյանը կորոշի՝ գնել ՀԷՑ-ը, թե ոչ: Իսկ աուդիտը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին կլինի:

Ռուսները կտա՞ն ընկերությունը հայ գործարարին. կրկին ամենայն հավանականությամբ՝ այո, որովհետեւ «Հայաստանի էլցանցեր»-ից տարան այն ամենը, ինչ հնարավոր էր: Իսկ երբ արդեն տանելու բան չկա, հանգիստ կարող են բրախել:

Հարց է ծագում, իսկ եթե բան չի մնացել, ապա այն Սամվել Կարապետյանի ինչի՞ն է պետք: Արդյո՞ք «Հայաստանի էլցանցեր»-ի վերադարձը հայկական կողմին քաղաքական հարց է: Թեեւ մի բան էլ կա. երբ Կարապետյանը գնի ՀԷՑ-ը, հաստատ պարտքերի վերակազմակերպում կանեն:

Բայց այս ամենից առաջ մեզ այլ բան է հետաքրքրում: ՀԷՑ-ը շահութաբեր ընկերութոււն էր, ինչու՞ է թաղվել այդքան պարտքերի մեջ: Այն դեպքում, երբ էլէներգիան պարբերաբար թանկացրել են նաեւ այն հիմնավորումով, որ վնասներ չառաջանան, համակագը չխաթարվի: Համակարգից օգտվողներս էլ՝ սպառողներս, բարեխղճորեն մեզնից կտրել ու տվել ենք ցանցերին: Քանիսն են իրենց ստացած աշխատավարձը նախ կոմունալներին ուղղում, հետո՝ միայն սննդին: Եթե հանենք 1 տոկոս հարուստներին ու նրանց, ովքեր էլէներգիա վաղուց չունեն՝ գումար չունենալու պատճառով, ապա գրեթե բոլորս՝ մի ամբողջ ժողովուրդ:   Շարունակել կարդալ

Հայկական խոհանոց – Ոսպը՝ կանաչ թանձրուկով… Հայաստանում չկա սուր շնչառական վարակների համաճարակ… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Ոսպը՝ կանաչ թանձրուկով

Բաղադրությունը - Ոսպ – 0.5 կգ, գլուխ սոխ – 0.5 կգ, սխտոր – 50 գ, սամիթ – 0.5 կապ, համեմ – 0.5 կապ, աղ, սպիտակ պղպեղ, ձիթայուղ:

Թանձրուկի համար՝ ընկույզ – 100 գ, սպիտակ գինի – 100 գ, խնձորի քացախ – 50 գ, ձիթայուղ – 50 գ, սպանախ – 1 կապ, սպիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը - Ոսպը թրջել, խաշել: Սոխը լուսնաձեւ կտրատել, ձիթայուղով տապակել: Հենց կրակից վերցնել, ավելացնել կտրտած սխտորը: Խառնել ոսպին, համեմել աղով եւ պղպեղով, ավելացնել սամիթն ու համեմը:

Թանձրուկ պատրաստելու համար ընկույզը հարիչով խառնել՝ մինչեւ փոշիանման զանգված դառնա: Ավելացնել սպիտակ պղպեղը, գինին, քացախը: Խառնել, ավելացնել ձիթայուղը, կտրտած սպանախը: Կրկին խառնել:

Ափսեի մեջ լցնել ոսպը՝ մեջտեղը փոսիկ թողնելով: Փոսիկի մեջ էլ լցնել թանձրուկը եւ մատուցել: Անու՛շ լինի: Վայելե՛ք այս ախորժալի, սննդարար եւ դյուրամարս ուտեստը:

Համաճարակ չկա

Հայաստանում չկա սուր շնչառական վարակների համաճարակ, իսկ տեղի ունեցածը բռնկում էր: Երեկ կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա հայտնեց, որ վարակի տարածումը դիտարկվել է որպես բռնկում եւ ժամանակին ձեռնարկվել են համապատասխան քայլերը: «Որպեսզի կարողանանք կանխարգելել բռնկման վերածումը համաճարակի, առաջարկով դիմեցինք ԿԳՆ՝ երկարաձգելու գարնանային արձակուրդները: Նշեմ, որ հիվանդության դեպքերի գրեթե 80%-ն արձանագրվել էր 0-18 տարեկան երեխաների շրջանում: Վարակի տարածումը կանխելու նպատակով փակվել են  նաեւ ռիսկային մանկապարտեզները՝ թվով 7-ը, որոնցից 5-ը Արագածոտնի, 1-ը՝ Տավուշի եւ 1-ը՝ Վայոց ձորի մարզերում»,- ասաց նախարարը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Անուշը թագուհների չեմպիոնուհի, Անին՝ փոխչեմպիոնուհի

Գերմանիայի Շտարլզունդ քաղաքում մարտի 17-22-ը կայացած մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկան աղջիկների բռնցքամարտի «Թագուհիների գավաթ» ինքնատիպ անվանումը կրող՝ «Queens-Cup» U-19/17՝ միջազգային ներկայացուցչական մրցաշարում 12 երկրների ուժեղագույն մարզուհիների պայքարում իրենց գերազանց դրսեւորեցին մինչ 19 տարեկանների մրցաշարում Հայաստանը ներկայացրած Անուշ Գրիգորյանը (51 կգ) եւ Անի Հովսեփյանը (57 կգ):   Շարունակել կարդալ