Օրվա պահոցը. Փետրվար 11, 2016

Հայտարարություն – եւ բարի ծնունդ Արեգին՝ Տիեզերքի Արարչի տոնին՝ Տրնդեզին ընդառաջ…

«Լուսանցք» շաբաթաթերթի հարգելի բաժանորդներ եւ բոլոր ընթերցողներ.-

Այսօրվա անակընկալի պատճառով վաղը «Լուսանցք»-ը լույս չի տեսնի, ուստի հայցում ենք ձեր ներողամտությունը: Առավոտյան շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը շտապ ծննդատուն է տեղափոխվել՝ անսպասելի հանգամանքների բերումով, ինչը խաթարել է «Լուսանցք»-ի այս տարվա թիվ 4 (394) թողարկման հրատարակումը:

Չհրատարակված համարը մեր ընթերցողների սեղանին կհայտնվի մյուս շաբաթ, իսկ մենք, վստահ ենք նաեւ մեր ընթերցողները, միասին շնորհավորենք գլխավոր խմբագրին՝ Արմենուհի Մելքոնյանին՝ երկրորդ զավակն ունենալու առթիվ: Շնորհավորում ենք նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ որդի ունենալու մեծ երջանկության առիթով…

Վարդավառի տոնին ընդառաջ ծնված Աստղիկ դստրիկին եղբայր է ծնվել՝ Արեգը, ով լույս աշխարհ եկավ արդեն Տրնդեզին, Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի տոնին ընդառաջ…

«Լուսանցք» շաբաթաթերթի խմբագրական խորհուրդ

11.02.2016թ.

Շնորհավորանքներին միանում են Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հայաստանյան ու սփյուռքյան բոլոր կառույցները, անհատ համակիրներն ու օժանսակ անդամները՝Հայ Աստվածները պահապան ինչպես նորածին Արե(Է)գին, այնպես էլ ավելի քան 3,5-ամյա Աստղիկին:

Ներկայացնում ենք 2 «հնացող» նյութ՝ հրատարակման չհասած «Լուսանցք»-ից:

http://www.hayary.org/wph/?p=5405Հայոց Տրնդեզ՝ տոնն է Տիեզերքի ԱրարչիՓա՛ռք Քեզ Տեր Մեր Ամենաստեղծ եւ Ամենայնի

http://www.hayary.org/wph/?p=5407Շաբաթվա մարզական հեւքիցմարզաշխարհի խաչմերուկներումՍեռական սկանդալ՝ բուլղարական սպորտումՄարզուհիները հարաբերություններ են պարզում մարզադաշտում

Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…

Բոլորս ենք հիշում այդ սարսափազդու օրը, երբ Գյումրիում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանի զինվորականը 2015թ. հունվարի 12-ին սպանեց մի ամբողջ ընտանիք՝ մեծից փոքր։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվեց ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով փորձել էր անցնել Թուրքիայի տարածք (մտածելով՝ թե կհերոսանա այնտեղ, հետո էլ՝ Բաքվում կվայելի կյանքը…): Ասում են՝ ռուս սահմանապահներն են նրան հայտնաբերել հենց սահմանին, բայց այլ կարծիք էլ կա, որ սահմանային գոտի գնալիս գյումրեցիներն են նկատել նրան:

http://www.hayary.org/wph/?p=5394Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

Ինչեւէ, զենք հափշտակելու եւ դասալքության համար դատարանը Վալերի Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործն էլ հանձնվել է հայկական կողմին եւ քննվում է առանձին:

Ինչպես խոստացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, զլմ-ներին թույլ էր տրվել մեքենաներով ընդհուպ մոտենալ ռազմակայանի գլխավոր անցակետին։

Նշենք, որ 2-րդ նիստը նույնպես արտագնա էր, այն անցկացվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի տարածքում: Դահլիճի դիմաց տեղադրված էին հատուկ վրաններ՝ քաղաքացիների ու լրագրողների համար, որտեղ կային մոնիտորներ՝ նիստին հետեւելու նպատակով։ Ավետիսյանների հարազատները եւս մասնակցել են արտագնա դատական նիստին, չնայած նախապես բոյկոտել էին, քանի որ արտագնա էր: Բայց խորհրդակցելով փաստաբանների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ՝ մասնակցեցին:

Բավարարվել էր նրանց պահանջը՝ դատարանի դահլիճում հատուկ աթոռներ ու սեղաններ էին տեղադրված ընտանիքի փաստաբանների ու իրավահաջորդների համար։ Օրեր առաջ էլ Ավետիսյանների հարազատները նշել էին, որ նորմալ պայմանների բացակայության դեպքում կլքեն դատարանի դահլիճը, ինչը հաշվի էր առնվել կազմակերպիչների կողմից: Ռազմակայանի տարածքում նվազագույնի է հասցվել ռուս զինվորների ներկայությունը, անցակետի մոտ մարդկանց եւ լրագրողների շփումը միայն հայ ոստիկանների ու Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կարգադրիչների հետ էր։  Շարունակել կարդալ