Օրվա պահոցը. Հունիս 22, 2016

Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք – Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը – Հայկական Լեռնաշխարհի կանչը միակ տանտիրոջը՝ հային…

Արցախա-ադրբեջանական լայնածավալ քառօրյա պատերազմը եւ դրա պատճառա-հետեւանքային իրողությունն ու արձագանքները ապրիլ-մայիսին, չէին կարող չմտահոգել ու հեռու պահել հայ արիներին այդ գործընթացներից, ինչպես բուն մասնակցությունից, այնպես էլ նախապատերազմական, պատերազմական ու հետպարերազմական իրավիճակները գնահատելու անհրաժեշտությունից: Չնայած հայկական զինուժի հաղթական ու հերոսական դիմակայությանը, ի հայտ եկան խնդիրներ, որոնք հասկանալու, նաեւ բացահայտելու պարտադրանքի ուժ ստացան:

Այդ պատճառով էլ այս ընթացքում հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի որոշմամբ՝ հետաձգեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ նշվում է մայիսի առաջին կեսում՝ երբեմն համընկնելով հաղթական Եռատոնի օրերին:

Փառաբանելով հայոց տներն ու հայի Մեծ Տուն – Հայրենիքը, հայոց ազգային հավատի հետեւորդները ծիսական միջոցառում են կազմակերպում՝ Երկրային (Հայկական լեռնաշխարհ) ու Երկնային (Հայոց Աստվածների տիեզերաշխարհ) Հայոց Տների զորացման ու միմյանց հասնելու համար, հավատարիմ՝ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:   Շարունակել կարդալ