Ամսվա պահոցը. Փետրվար 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 7-ի (440) հոդվածները կարդացեք 2017թ. փետրվարի 24 – մարտի 2-ի թերթային տարբերակում…

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը՝ 7 (440), փետրվարի 24 – մարտի 2, 2017թ. համարը: Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.-

-  «Երբ փոփոխությունը գետանցից առաջ է – Ինքնաթարմացում՝ խորհրդարանական Հայաստան մտնելիս»… (այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այսօր իրական ընդդիմությունից զուրկ իշխանությունը վերարտադրելու տանող իշխող կուսակցությունը – ՀՀԿ ընտրացուցակի մանրամասները եւ առաջին եռյակի ռազմավարությունը)…

- Ըստ ՀՀԿ ընտրացուցակի եւ ներկուսակցական գործընթացների տրամաբանության՝ մայիսին «Տարոն Մարգարյանն է ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն» (քաղաքապետը թիմով է աշխատում՝ նաեւ ԱԺ-ում տեղեր ունենալու համար)…

- ՀՀԿ-ն փոխում է նաեւ իր առաջատար կանանց ոճը՝ «Բարետես խելացիները շտապում են ԱԺ» (ովքեր են իշխանության այդ կին պատգամավորության թեկնածուները)…

- «Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին…

- «Եթե ցնցումներ չլինեն» – Հայաստանի պետական պարտքի մասին – Առավել ազնիվ կլինի, եթե մեր պետական այրերն ասեն, որ առանց արտաքին պարտքի ներգրավման չեն կարող շատ կենսական հարցեր լուծել…

- «Մոսկվան արդեն սկսում է» – Ռուսաստանը ԵԱՏՄ դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Բելառուսի, այդ երկիրը ամբողջ ծավալով չի իրականացնում Պայմանագրի կանոնակարգի պահանջները 2014թ.-ից սկսած…

- ««Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ Հայաստանի համար»… Հրեա Բլոգեր Ալեքսանդր Լապշինի Բաքվին արտահանձնելու հարցերը եւ Բաքվի նոր սխալը՝ եվրապատգամավորները մտան «սեւ ցուցակ»՝ Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդ լինելու համար…

- «Հրամայականը՝ կենտրոնաձիգ կառավարում» – Արցախն ի տարբերություն Հայաստանի խորհրդարանական եւ Ադրբեջանի խանական համակարգերի՝ ընտրեց ուժեղ նախագահի տեսլականը…   Շարունակել կարդալ

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 6-ի (439) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Պատաշինության քաղաքականություն (կկառուցվե՞ն պատեր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, թուրք-իրանական, թուրք-սիրիական կամ իրաքյան սահմաններին, ինչպես կառուցվել են իսրայելա-պաղեստինյան, ռուս-լատվիական եւ այլ սահմաններին: Հատկապես ԱՄՆ-Մեքսիկա սահմաններին)…

2. Բելառուսա-ադրբեջանական պարզունակ մի ստորություն (բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքը ցույց տվեց, որ 3 թուրքական եւ 2 ռուսական պետություններով կառուցված ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն Հայաստանի տեղը չէ)…

3. Փորձարկումներ, որ պիտի հրա՞շք ապահովեն (խորհրդարանական ընտրությունների նորամուտ սարքավորումները փորձարկվեցին ՏԻՄ ընտրություններում, բայց արդյո՞ք դրանք հրաշք են գործելու եւ ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ են ընթանալու)… Կեղծ ընդդիմություն ստեղծելը նույնպես ընտրակեղծիք է…

4. Ռեյտինգային եզրույթն ընդամենը տարածքային ցուցակներ են, կամ՝ ինչպես իրականացնել քվեարկումները… Մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջեւ, մյուս կեսը տարածքային ցուցակների միջեւ…

5. Երբ Հռոմի պապից ավելի կաթոլիկներ են հայտնվում – Ահա թե ինչու է քաղաքականությունը նույնացվում պոռնկության հետ կամ՝ համեմատվում պոռնկության հետ, որպես անբարո երեւույթ – Իսկ քաղաքականությունը լրջագույն գործ է… Նաեւ այն մասին, թե ինչու հայ արիները (որ հեթանոս ազգայնականների հետ դաշինք էին կազմել) չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին…

6. Համախմբու՞մ.- Նախկին ՄԻՊ-ը՝ հեղափոխական, նախկին նախարարները («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք)՝ տարբեր բեւեռների արժեքակիրներ – Այս դաշինքը ազգափրկչի կերպարին չի ձգում, առավե եւս՝ ընդդիմադիր եզրույթով… Պարույր Հայրիկյանը չգտավ համախոհներ, ովքեր իրեն կուղեկցեն կա՛մ մինչեւ ԱԺ նախագահի աթոռը, կա՛մ՝ վարչապետի աթոռը կառավարության նստավայրում… Նա առանց մուտքի՝ ելք եղավ…

7. «Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության».- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (3-րդ մաս)… Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ում շատ գաղտնագրեր են բացահայտվում մեր ոչնչացված կամ գողացված ու թաքցրած պատմության էջերից...

8. Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի (2-րդ մաս) – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…

9. «Վինար»-ից համ գյուղացիները պրծան, համ գյուղնախը – Իսկ վարկերի խնդիրն առայժմ լուծում չունի… Ընդհանրապես գործարարների եւ վերամշակող գործարանների կողմից գյուղացիների մթերումներից կուտակված պարտքերը կազմում են 1 մլրդ. 467 մլն. դրամ…

10. Հայկական խոհանոց – Կանաչ լոբով պաշտետ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Զավեն Անդրիասյանը պահպանեց գավաթը… Շախմատիստուհիները աշխարհի առաջնությունում՝ գլխաշորով… Լեւոն Արոնյանը կմասնակցի «Մեծ մրցանակի» 1-ին փուլին… Լեւոն Արոնյանի կիսանդրին Հայաստանում է… Ֆուտզալ. Հայաստան-Թուրքիա՝ 10:2… «Արարատ»-ի հոկեյիստները փլեյ-օֆֆում են… Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Պատաշինության քաղաքականություն (կկառուցվե՞ն պատեր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, թուրք-իրանական, թուրք-սիրիական կամ իրաքյան սահմաններին, ինչպես կառուցվել են իսրայելա-պաղեստինյան, ռուս-լատվիական եւ այլ սահմաններին: Հատկապես ԱՄՆ-Մեքսիկա սահմաններին)…

Վերջին ժամանակներս շատացել են միջպետական սահմաններին քարե պատեր կառուցելու կողմնակիցները: Ըստ երեւույթին՝ Չինական մեծ պատի ուրվականը էլի շրջում է տարբեր երկրներում, հատկապես ռազմական հակամարտության մեջ գտնվող:

Եթե Չինական մեծ պատը այլեւս մշակութային արժեք է, ապա այս կառուցվող պատերը ոչ մի կապ չունեն մշակույթի հետ եւ բացառապես ռազմա-քաղաքական նշանակություն ունեն:

Իսրայելը պատեր է կառուցում Պաղեստինի ազատագրական բանակից պաշտպանվելու եւ տարիներ շարունակ հարեւանների հաշվին ընդարձակած պետական սահմաններն առավել հանգիստ պաշտպանելու համար, ինչպես նաեւ պաղեստինյան տարածքներում հրեաների համար կառուցվող տները «չար աչքից» հեռու պահելու նպատակով:

Ադրբեջանը հրեական օրինակով վարակված նույնպես ծրագրել է քարե պատերի քաղաքականություն իրականացնել Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանների մոտ, սակայն առայժմ հապաղում է… Իսկ Հայաստանում պատաշինության մասին առանձնակի ու մասնակի որոշում կայացվեց եւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի, որոնց ցանքատարածքները ադրբեջանական սահմանահատվածի հետ բաց տարածք են, կառուցել քար-բետոնե պատեր՝ գյուղաշխատանքների ժամանակ մարդկանց նշանառուների գնդակներից հեռու պահելու համար: Որոշ հատվածներում արդեն կառուցվել է:

Թուրքիան եւս պատաշինության տրամադրություններ ունի: Հատկապես Սիրիայի քրդերով բնակեցված հատվածներում, քանի որ վախ ունի, թե սիրիական քրդերը կարող են Թուրքիայի քրդերի հետ միավորվելու քայլեր կատարել եւ հակաթուրքական համատեղ ծրագրեր իրականացնել:

Չի բացառվում նաեւ իրաքյան քրդերի դեմ էլ հետագայում փորձեն քարե պատերի քաղաքականություն իրականացնել:   Շարունակել կարդալ

Բելառուսա-ադրբեջանական պարզունակ մի ստորություն (բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքը ցույց տվեց, որ 3 թուրքական եւ 2 ռուսական պետություններով կառուցված ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն Հայաստանի տեղը չէ)…

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանը հայտնել էր, որ «ի պատասխան ՀՀ ոստիկանության հարցման, Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից պատասխանել են, որ Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել»։ Այս մասին ստիպված հայտարարեց նաեւ Բելառուսի դատախազությունը, որը խոստովանեց, որ Ալեքսանդր Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում իսկապես հայտարարված չի եղել: Նշանակում է՝ Բելառուսի նախագահ (Ալեք)Սանյա Լուկաշենկոն ոչ միայն Իլհամ Ալիեւի (կամ՝ նրա տիկնոջ, նայել «Լուսանցք»-ի թիվ 3 համարը) հլու կամակատարն է, այլեւ ստախոս մեկը, ով փորձում էր ԼՂՀ-Արցախ այցելած հրեա բլոգերի արտահանձնումը կապել Ինտերպոլի եւ միջազգային իրավունքների հետ…

Փորձելով արդարացնել իրենց ստախոս տիրոջը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Բելառուսի դատախազությունը մանրամասնել է, թե իրականում բլոգերի նակտմամբ հայտարարված է եղել միջպետական հետախուզում: «Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման տակ եւ հանձնվել է ԱՊՀ պետությունների միջեւ գործող համաձայնագրերի համաձայն»,- ասել է Բելառուսի դատախազության ներկայացուցիչը: Այստեղ մի բելառուսական ստորություն էլ է եղել՝ Ադրբեջանն ԱՊՀ անդամ երկիր չէ եւ «ԱՊՀ պետությունների միջեւ գործող համաձայնագրերի համաձայն» չի կարող օգտվել համագործակցության օրենսդրությունից: Եվ այստեղ է, որ կրկին պիտի անդրադառնանք առկա այն կեղծիքին, որն առկա է ԱՊՀ եւ ԵԱՏՄ, ինչպեսեւ դրանց պաշտպանական կառույց ՀԱՊԿ բոլոր ներքին, թե արտաքին հարաբերություններում:   Շարունակել կարդալ

Փորձարկումներ, որ պիտի հրա՞շք ապահովեն (խորհրդարանական ընտրությունների նորամուտ սարքավորումները փորձարկվեցին ՏԻՄ ընտրություններում, բայց արդյո՞ք դրանք հրաշք են գործելու եւ ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ են ընթանալու)… Կեղծ ընդդիմություն ստեղծելը նույնպես ընտրակեղծիք է…

Այս խորհրդարանական ընտրությունները կանցնեն առավել մեծ ուշադրության ու հսկողության ներքո, քանի որ ոչ միայն ավանդական դարձած հետաքրքրություններն են առկա, ներքաղաքական ավելի քան 25-ամյա կրկնվող գզվռտոցը նույն ուժերի կողմից եւ նույնքանամյա էլ օտարերկրյա խառնակչությունները, այլեւ՝ խորհրդարանական երկրի անցնելու Հայաստանի սահմանադրական որոշումը: Եթե կիսանախագահական Հայաստանում նոր ուժերի համար նախագահի աթոռը անհասանելի էր հին ու նորացված հին իշխանությունների եւ ընդդիմությունների խաղերի կանոնների անկանոն համակարգում, ապա խորհրդարանական վարչակարգը, գոնե իր ձեւավորման փուլում, դաշինքների տեսքով թույլ էր տալիս մտածել հնարավոր իշխանափոխության մասին…

Սակայն դաշինք ասվածները ձեւավորումից հետո եկան կրկին հիմնավորելու, որ ամեն բան մնացել է գրեթե նույնը: Նույն քաղաքական հոգնած ու հոգնեցնող դեմքերն են հիմնականում: Անգամ օրեր առաջ իշխանությունից հեռացածներն ու հեռացվածները, որ տարիներով օգտվել են իշխանական կերակրատաշտից, այսօր ազատ կարող են դառնալ նորացված ընդդիմադիրներ… Ու այլեւս զարմանալի չէ, որ ընտրազանգվածի մի ստվար մաս պատրաստ է «հավատալ» ու քարոզել, որ հենց նրանք են իրական ընդդիմադիրները, դրա համար էլ հալածվեցին իշխանութունների կողմից… եթե իհարկե, նրանց կողմից ընտրակաշառքն աշխատի ինչպես եւ ինչքան հարկն է…

Այս մասին շատ դիպուկ ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը. «Կեղծ ընդդիմություն ստեղծելը, նույնպես ընտրակեղծիք է»...   Շարունակել կարդալ

Ռեյտինգային եզրույթն ընդամենը տարածքային ցուցակներ են, կամ՝ ինչպես իրականացնել քվեարկումները… Մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջեւ, մյուս կեսը տարածքային ցուցակների միջեւ…

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը համամիտ չէ այն տեսակետին, թե ընտրական գործընթացը բարդացել է եւ ընտրողին համար դարձել անհասկանալի: Ըստ նրա՝ «ձեւակերպման նման մոտեցումը չափազանցված է, որովհետեւ կան որոշակի ընթացակարգեր, որոնք նոր են, կապված հատկապես քվեակարգի հետ՝ ինչպիսին պետք է լինի քվեաթերթիկը, ինչպիսին պետք է իրականացվի դրանով քվեարկությունը եւ այլն:

Բայց, որ համապատասխան հոլովակը պատրաստվել է, ԿԸՀ կայքում կա, եւ առաջիկայում, երբ առաջադրումները կլինեն՝ կլինի ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ, ինչը լրիվ հնարավորություն կտա այդ ժամանակահատվածում ընտրողներին քաջատեղյակ լինել նոր քվեակարգի բոլոր հանգամանքներին»:   Շարունակել կարդալ

Երբ Հռոմի պապից ավելի կաթոլիկներ են հայտնվում – Ահա թե ինչու է քաղաքականությունը նույնացվում պոռնկության հետ կամ՝ համեմատվում պոռնկության հետ, որպես անբարո երեւույթ – Իսկ քաղաքականությունը լրջագույն գործ է… Նաեւ այն մասին, թե ինչու հայ արիները (որ հեթանոս ազգայնականների հետ դաշինք էին կազմել) չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին…

Այն փաստը, որ տասնյակ տարիներ մեր երկրում չի կայանում քաղաքական ոլորտը, անհերքելի է վաղուց: Քաղաքականություն անում են հարյուրավոր քաղաքական եւ հազարավոր հասարակական, հանրային ու քաղաքացիական կազմակերպություններ, անգամ խմբեր ու անհատներ, սակայն դա քաղաքական մշակույթի ստեղծման հետ ոչ մի կապ չունի: Դա քաղաքական բնագավառի հետ չի առնչվում ոչ մի կերպ:

Այսպես մեր երկրում տասնյակ տարիներ, 1990-ականների անկախացումից ի վեր կա եւ գործում է միայն խմբակային շահերի եւ անձնական շահութաբերությունն ապահովող քաղաքական խարդախաբանություն, որն էլ ներկայացվում է պետական, ազգային կամ ժողովրդավարական գաղափարաբանություն եւ քաղաքականություն…

«Լուսանցք»-ը բազմիցս նշել է եւ չենք հոգնում մի անգամ էլ նշել, որ ավելի քան 25 տարի Հայաստանում փոխնիփոխ իշխում են ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական կամակատար ուժերը: Նույն բնութագրմամբ էլ գործում են ՀՀ 1-3 նախագահներին ենթական ընդդիմադիր կամակատարները: Եթե այս ամենին էլ հավելենք, որ իշխանական եւ ընդդիմական բնագավառներում կամակատարների գործառույթներին ավելանում է նաեւ օտար ուժերին ծառայելու մե՜ծ պատիվը, ապա կարիք չկա եզրակացությունն ի ցույց դնելու, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ մեր երկրի բնակչության հետ՝ ընտրությունից ընտրություն ժամանակահատվածում:   Շարունակել կարդալ

Համախմբու՞մ.- Նախկին ՄԻՊ-ը՝ հեղափոխական, նախկին նախարարները («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք)՝ տարբեր բեւեռների արժեքակիրներ – Այս դաշինքը ազգափրկչի կերպարին չի ձգում, առավե եւս՝ ընդդիմադիր եզրույթով… Պարույր Հայրիկյանը չգտավ համախոհներ, ովքեր իրեն կուղեկցեն կա՛մ մինչեւ ԱԺ նախագահի աթոռը, կա՛մ՝ վարչապետի աթոռը կառավարության նստավայրում… Նա առանց մուտքի՝ ելք եղավ…

Համախմբու՞մ.- Նախկին ՄԻՊ-ը՝ հեղափոխական, նախկին նախարարները՝ տարբեր բեւեռների արժեքակիրներ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.- Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել եւս՝ ինձ համար անընդունելի է, որ այդ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաեւ նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով:

Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բեւեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաեւ կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դեւին սպանողն ինքը դեւ կդառնա:

Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձեւաչափը:

Իսկ ահա, ըստ այլ մեկնաբանությունների՝ դաշինքը կղեկավարի ոչ թե Սեյրան Օհանյանը, այլ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ով վաղուց շատ աշխուժորեն ներգրավված է կուսակցության աշխատանքներում:   Շարունակել կարդալ

«Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության».- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (3-րդ մաս)… Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ում շատ գաղտնագրեր են բացահայտվում մեր ոչնչացված կամ գողացված ու թաքցրած պատմության էջերից..

Սկիզբը՝ թիվ 4-5-ում

http://www.hayary.org/wph/?p=6062Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…

http://www.hayary.org/wph/?p=6047Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…

Մերուժան Տեր-Գուլանյանի «Ընկած թուղթը» գրքից տեղեկանում ենք, որ կարմիր սրածայր կոշիկ է կրել նաեւ Սահակ Բագրատունին: Կարմիր են եղել սենյակի բազրիքն ու աստիճանները: Գրքի այն հատվածում, որտեղ նկարագրվում է Արարատի մեծ քրմի տաճարը, հիշատակվում է ջրավազանում լողացող կարմիր պտերով ձկնիկը: Ձուկը ոգու խորհրդանիշն է: Հին ձեռագրերում Քրիստոսը երբեմն պատկերվում է մարդու մարմնով եւ ձկան պոչով: Գրքում կա մի սքանչելի նկար, որի վրա պատկերված են ալքիմիական հիմնական սիմվոլները՝ սյուն, քար, արեւ, բանալի, որի վրա ձկան տեսքով վարագույր է ամրացված եւ որի ծայրը դուրս է գալիս ավազանից: Ավազանի պատին է հենած միաստիճանի սանդուխը, ինչը նշանակում է ալքիմիական գործողություն մեկ փուլով: Բանալու օղակից կախված է Կույսի եռանկյուն ֆիգուրը՝ գլխավերեւում արեւի սկավառակով: Բանալու դիմաց՝ պատվանդանին դրված է բաց գիրքը (էկզոթերիզմ), իսկ գլխի վերեւում մարդու ձեռքը՝ փետուրե գրչով: Ձախ կողմում գտնվող սյան եւ նրա կիսակամարի մեջտեղում՝ դրված է փակ գիրքը (էզոթերիզմ), իսկ գրքի վրա արեւի շրջանակը՝ ոսկու խորհրդանիշը: Սյան մոտ՝ մեկը մյուսի վրա դրված երկու մշակված քար, որտեղ վերեւի քարի վրա է իջնում թրի սուր ծայրը, որի կոթին է դրված սաղավարտը: Այստեղ սուր ծայրը ցույց է տալիս, որ «գլուխը» (ոգին) քարի մեջ է: Քարերից աջ՝ սյան հետեւում կաթսայից (թասից) գոլորշի է բարձրանում: Իսկ սեւ ու սպիտակ մշակված քարերից ճատրակաձեւ սալահատակին ընկած է մի թուղթ, որի վրա պատկերված է ծաղիկ:   Շարունակել կարդալ

Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի (2-րդ մաս) – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…

Սկիզբը՝ թիվ 5-ում

http://www.hayary.org/wph/?p=6061«Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…

Շարունակելով նախորդիվ տպագրված սննդային հավելումների թեման՝ միանգամից ասենք, որ չպետք է թույլ տանք, որպեսզի մեր երկիրը վերածվի արհեստական ուտելիքի շուկայի: Դրա համար երկու առաջնային բան է պետք. պետությունը սննդի անվտանգության ոլորտում անընդհատ խստացումներ պետք է անի, իսկ սպառողն էլ պետք է հասկանա՝ ինչ է ուտում՝ ա՞ղբ, թե՞ մթերք: Գուցե մի քիչ կոպիտ է հնչում, բայց սթափեցնող կլինի: Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի բնական մթերքի օջախ լինելու, բայց չգիտես ինչու այստեղ էլ ենք ուզում աշխարհին նմանվել: Ինչու՞: Որպեսզի ուտենք ոչ թե ձուկ, այլ՝ ձկնանման ուտե՞ստ, ոչ թե երշիկ, այլ՝ երշիկանման ինչ-որ շաղա՞խ, խմենք ոչ թե կաթ, այլ՝ կաթի փոշի՝ հակաբիոտիկներով եւ սոդայով հագեցա՞ծ: Սա՞ ենք ուզում: Կարծում եմ՝ ոչ: Իսկ դրա համար սննդի շղթայի նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է մի այլ կարգի խիստ լինի:

Եթե ուսումնասիրենք եվրոպական երկրների փորձը, կտեսնենք, որ այստեղ սննդի ոլորտում խստացումները գնալով ավելի ու ավելի են ուժեղացվում: Արդեն հասկացել են՝ ինչ է կատարվում (սրա մասին մանրամասն խոսել ենք ԳՁՕ-ների թեման քննարկելիս): Հիմա ինչու՞ գնալ մի ճանապարհով, որ աշխարհին վաղուց զզվեցրել է:

Երկու տարի առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները երշիկեղեն արտադրողների շրջանում, սննդի անվտանգության տեսչության բացահայտումները պանրի, կաթնամթերքի ու մսամթերքի ոլորտներում սպառողներիս մի բան սովորեցրին. մեր առողջության մասին ինքներս պետք է մտածենք, որովհետեւ մեր գործարարները՝ թե արտադրողները եւ թե՛ ներմուծողները հաճախ անբարեխիղճ են լինում: Ու քանի որ շուկայում հատկապես գերիշխող դիրք զբաղեցնողների համար պատիժը մեղմ է սահմանված՝ տուգանքները փոքր են, սպառողը պետք է կրկնապատկի իր ուշադրությունը սննդամթերք գնելիս՝ հետեւելով բոլոր մակնշումներին: Ճիշտ է, դա նրանից ժամանակ է խլելու, բայց դե առողջության համար ծախսված ժամանակը ժամանակի վատնում համարել չի կարելի:   Շարունակել կարդալ

«Վինար»-ից համ գյուղացիները պրծան, համ գյուղնախը – Իսկ վարկերի խնդիրն առայժմ լուծում չունի… Ընդհանրապես գործարարների եւ վերամշակող գործարանների կողմից գյուղացիների մթերումներից կուտակված պարտքերը կազմում են 1 մլրդ. 467 մլն. դրամ…

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը երեկ կառավարությունում ասուլիս էր հրավիրել՝ խոսելու պարարտանյութի սուբսիդավորումից եւ պետական ծրագրերից:

Նա լավ լուր հայտնեց գյուղացիներին: Բոլոր նրանք, ում պարտք է «Վինար» ընկերությունը, կստանան իրենց գումարները:

Բանն այն է, որ «Վինար»-ի գործարանի պահեստներում կա 12 հազար դեկալիտր սպիրտի պաշար, որը ՊԵԿ-ի քննչական վարչությունն առանձնացրել եւ պահեստավորել է՝ ընկերությանը տալով մի քանի օր ժամանակ այն իրացնելու համար: Հակառակ պարագայում նախորդ տարվա մեթոդաբանությամբ կխնդրեն որեւէ այլ ընկերության, որպեսզի գնի սպիրտը, որի արդյունքում էլ վճարումներ կարվեն գյուղացիներին: Սպիրտի այդ պաշարը լիովին բավարար է պարտքերը մարելու համար: «Իմ կարծիքով՝ լավ նորություն է: Այն ինչ փորձեցինք անել, հասանք արդյունքին»,- նշեց նախարարը:   Շարունակել կարդալ

Հայկական խոհանոց – Կանաչ լոբով պաշտետ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Զավեն Անդրիասյանը պահպանեց գավաթը… Շախմատիստուհիները աշխարհի առաջնությունում՝ գլխաշորով… Լեւոն Արոնյանը կմասնակցի «Մեծ մրցանակի» 1-ին փուլին… Լեւոն Արոնյանի կիսանդրին Հայաստանում է… Ֆուտզալ. Հայաստան-Թուրքիա՝ 10:2… «Արարատ»-ի հոկեյիստները փլեյ-օֆֆում են… Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Կանաչ լոբով պաշտետ

Բաղադրությունը – Կանաչ լոբի – 0.5 կգ, ընկույզ – 100 գ, քունջութ – 100 գ, բուսայուղ – 100 գ, սխտոր – 2 պճեղ, կանաչ համեմ – 1 կապ, չոր սամիթ, սպիտակ պղպեղ, թահին – 100 գ, մածուն – 100 գ:

Պատրաստման եղանակը – Լոբին լվանալ, խաշել, թողնել սառչի, հետո դանակով մանր կտրատել այնքան, մինչեւ համասեռ զանգված դառնա: Հերթով ավելացնել մյուս մթերքները, վերջում՝ թահինն ու մածունը:

Մատուցելիս ձեւավորել՝ մեջտեղում փոքրիկ անցք բացելով եւ մեջը ձիթայուղն ու ընկույզը լցնելով:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.-

Զավեն Անդրիասյանը պահպանեց գավաթը

Կայացավ «Շախմատի ակադեմիայի գավաթ-2016» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 100-ից ավելի մասնակիցներ Երեւանից եւ ՀՀ մարզերից, այդ թվում՝ շուրջ 20 կոչումով շախմատիստներ՝ գրոսմայստերներ, միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10+5 րոպե: Մրցանակային ֆոնդը կազմում էր 200,000 դրամ:

Ինչպես 2015թ., այս անգամ եւ Ակադեմիայի Գավաթ-2016»-ի գավաթակիր է դարձել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Հատուկ մրցանակների են արժանացել լավագույն արդյունք ցույց տված վետերան (50 տարեկան եւարձր) մասնակից՝ Գեւորգ Թադեւյանը, լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Սիրանուշ Ղուկասյանը, լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ Տիգրան Ամիրյանը, լավագույն արդյունք ցույց տված մինչեւ 2100 ազգային վարկանիշ ունեցող մասնակից  Գալուստ Թադեւոսյանն ու լավագույն արդյունք ցույց տված մինչեւ 12 տարեկան մասնակից Արսեն Դավթյանը

Շախմատիստուհիները աշխարհի առաջնությունում՝ գլխաշորով 

Փետրվարի 11-ից մինչեւ մարտի 3-ը Թեհրանում 63 շախմատիստուհի կպայքարեն կանանց շախմատի աշխարհի նոր չեմպիոնի կոչման համար: Ոսկե մեդալից բացի հաղթողը կստանա նաեւ 60 հազար դոլար պարգեւավճար:

Պատճառն այն է, որ գործող չեմպիոն Հու Յիֆանը հրաժարվել է մասնակցությունից, քանի որ դժգոհ է մրցաշարի կանոնակարգից: Մասնակիցների թիվն այս անգամ կենտ է, քանի որ հունվարին հանկարծամահ է եղել ռումինացի 50-ամյա գրոսմայստեր Քրիստինա-Ադելա Ֆոյշորը, ով առաջնությունում գրանցված էր 48 համարի տակ:   Շարունակել կարդալ

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 6-ի (439) հոդվածները կարդացեք 2017թ. փետրվարի 17-23-ի թերթային տարբերակում…

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Ինչպես ամեն Լուսաբերի օր (ուրբաթ), այսօր էլ լույս է տեսել «Լուսանցք»-ի հերթական թողարկումը: Կրպակներից այն գնելով կամ բաժանորդագրվելով՝ կարող եք կարդալ հետեւյալի մասին.

* Այս համարում կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.
– Բելառուսա-ադրբեջանական պարզունակ մի ստորություն (բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքը ցույց տվեց, որ 3 թուրքական եւ 2 ռուսական պետություններով կառուցված ԱՊՀ-ն Հայաստանի տեղը չէ):

-Պատաշինության քաղաքականություն (կկառուցվե՞ն պատեր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, թուրք-իրանական, թուրք-սիրիական կամ իրաքյան  սահմաններին, ինչպես կառուցվել են իսրայելա-պաղեստինյան, ռուս-լատվիական եւ այլ սահմաններին: Հատկապես ԱՄՆ-Մեքսիկա սահմաններին):
– Փորձարկումներ, որ պիտի հրա՞շք ապահովեն (խորհրդարանական ընտրությունների նորամուտ սարքավորումները փորձարկվեցին ՏԻՄ ընտրություններում, բայց արդյո՞ք դրանք հրաշք են գործելու եւ ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ են ընթանալու):
– Ռեյտինգային եզրույթն ընդամենը տարածքային ցուցակներ են, կամ՝ ինչպես իրականացնել քվեարկումները:
– Երբ Հռոմի պապից ավելի կաթոլիկներ են հայտնվում (թե ինչու է քաղաքականությունը համեմատվում պոռնկության հետ: Նաեւ այն մասին, թե ինչու հայ արիները (որ հեթանոս ազգայնականների հետ դաշիքն էին կազմել) չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին):
– Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ազգափրկչի կերպարին չի ձգում, առավե եւս՝ ընդդիմադիր եզրույթով:
– Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը («Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» խորագրի ներքո շատ գաղտնագրեր են բացահայտվում մեր ոչնչացված պատմության էջերից):   Շարունակել կարդալ

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 5-ի (438) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հակահայ դրսեւորումներ.- Գուցե զոհաբերվե՞ց հրեա լրագրող Ալեքսանդր Լապշինը (Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի տնտեսության, Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի զբոսաշրջության, Ռուսաստանը եւ Իսրայելը ընդդեմ Հայաստանի՞ են խաղում, թե՞…)…

2. Համաշխարհային նոր եռյակի որոնումները (Միացյալ Նահանգներ-Ռուսաստանի Դաշնություն-Ֆրանսիա, թե՞ Միացյալ Նահանգներ-Ռուսաստանի Դաշնություն-Գերմանիա, …թե՞ Ռուսաստանն ու Չինաստանը նոր համաշխարհային եռյակ կփորձեն ձեւավորել ասիական ու հարավամերիկյան որոշ երկրների հետ)…

3. Սլավոնական եռյակն անգամ չգոյ վիճակում հակահայ է մնացել (Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս եռյակի երկրները՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ երկրները՝ հօգուտ ո՛չ ՀԱՊԿ-ԱՊՀ-ԵԱՏՄ-ական Ադրբեջանի ու Թուրքիայի գործում են հայության շահերի դեմ): Հաապատկերում Հայ Արիակական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացնում է դրվագներ համասլավոնական եւ համաարիական դաշինքների ձեւավորման ընթացքից եւ կեցվածքներից…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

4. Ամուր ընտանիքը՝ հզոր պետության հիմք – Այս մտածելակերպը դեռ արտագաղթի պես մի բան է մտքով ու հոգով ընչաքաղցների ուղեղներում… Հայ ընտանիքի պահպանման խնդիրը միայն զույգերի եւ ընտանեկան սիրո ու ջերմության խոսքերով չէ որ պիտի ապահովվի, պետությունն ունի լուրջ պարտավորություններ…

5. Հայկական հանդուրժողականությունը հասնում է վտանգավոր օտարամոլության (ազգադավ գրանտակերները շարունակում եմ նպաստել գենախեղումներին, այլասերումներին, հոգեմոլագարությանը…) – Եվ հանդուրժողականության անվան տակ հայատյացություն են քարոզում անպատիժ… Արարիչը մարդկանց արարել է իրենց Աստվածների տեսքով ու բնությամբ…

6. Տրնդեզ. Տիրոջն ընդառաջ գնալու տոն – Հայ արիները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը կնշեն նաեւ Հայոց Ջավախքում… Կփառաբանվի  Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը…

7. Տրնդեզ. Արեւխաչի, Արարման ծիսակարգ. (Կարինե Հայրապետյան) – Արեւապաշտության գաղափարը… Արամ Նահապետը՝ Արիական գաղափարախոսության հիմնադիր… Տըրընդեզ, «Տէրն ընդ ձեզ» ծիսական տոնի գաղափարը… Տրընդտեսը՝ Սիրո, սերնդատվության օծման արարողակարգ… Տրնդեզ. ավանդույթներ՝ կրակի լեզվով…

http://www.hayary.org/wph/?p=5986Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

9. «Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը փոխարինեց աշխարհի նախկին չեմպիոնին… Հովհաննես Գաբուզյանը՝ կայծակնային մրցաշարի հաղթող… Հենրիխ Մխիթարյանը տպավորել է անգլիացիներին… Ձմեռային Ունիվերսիադա. Հայաստանը 22-23-րդ տեղերը բաժանել է Շվեդիայի հետ… Ազգային ու միջազգային մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

http://www.hayary.org/wph/?p=5917Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հակահայ դրսեւորումներ.- Գուցե զոհաբերվե՞ց հրեա լրագրող Ալեքսանդր Լապշինը (Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի տնտեսության, Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի զբոսաշրջության, Ռուսաստանը եւ Իսրայելը ընդդեմ Հայաստանի՞ են խաղում, թե՞…)…

Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Պորոշչենկոն եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են արգելք սահմանել այն ապրանքատեսակների շրջանառության վրա, որոնք արտադրվել են Բաքվի եւ Կիեւի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում եւ չունեն Ադրբեջանի կամ Ուկրաինայի իշխանությունների կողմից տրամադրված արտոնագիր:

Փաստորեն, Արցախում արտադրված ապրանքները կարող են հատել Ուկրաինայի սահմանը միայն այն դեպքում, եթե առկա է Բաքվի համաձայնությունը: Նույնը կիրառվում է Ադրբեջանի կողմից, եթե խոսք լինի Դոնբասում (որ նույնպես անկախ հանրապետություն է հռչակվել) արտադրված ապրանքների ներմուծման մասին:

Համաձայնությունն ուժի մեջ է մտել անմիջապես՝ նախագահների հանձնարարությունից հետո, այսինքն՝ այս հարցում միջպետական համաձայնագրի կնքման անհրաժեշտություն չկա: Անհրաժեշտ համաձայնությունը ստորագրվել է երկու երկրների մաքսային կառույցների ղեկավարների միջեւ:   Շարունակել կարդալ