Ամսվա պահոցը. Մարտ 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 12-ի (445) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Կփակվի՞ազգայնական շղթան – Հաջորդ Եվրամիությունը՝ ազգայնական բնույթի… (Եվրոպան Եվրամիության փոփոխության հարցերը քննարկում են Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ – այդ երկրներում ազգայնական դրսեւորումներն աշխուժանում են)… Աշխարհը ազգայնանում է – կրկին պնդում է հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը …

2. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապե՛ս հաստատեց մեր զինուժի հակահարվածի ուղղությունը – Հարկ եղած դեպքում « Իսկանդեր»-ները կսլանան Բաքու… Մեր տարածաշրջանում պատերազմը զսպողը հայկական բանակն է… Ահաբեկիչները կարող են ներառվել արցախյան հակամարտությունում… Արցախի հողի վրա իրականության ընկալումն ավելի օրինաչափ է… Աչքս չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս…

3. Հայաստանի նախագահ համահայկական կոչ եւ կանչ հնչեցրեց՝ Ադրբեջանին իրապես սպառնալով (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն՝ մա՛հ ոսոխին… Սա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքն Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց եւ օրվան պատրաստվելու մարմնա-մտա-հոգեւոր մաքրագործությունից հետո…

4. Հայր եւ որդի՝ պետականաշինության ակունքներում (Անդրանիկ եւ Տարոն Մարգարյաններ).- Ազգային համերաշխության երաշխավոր գործիչը՝ երջանկահիշատակ վարչապետի մահվան 10-րդ տարելիցը… Պատրաստ են պատասխանատվություն կրել, ասում է Երեւանի քաղաքապետը…

5. Այլեւս երբեք թույլ չտալ, որ կասկածի տակ դրվի մեր անկախ պետականությունը – Հարցազրույց Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Ռոբերտ Սարգսյանի հետ (bոլորի համար եմ եղել եւ՛ հասանելի, եւ՛ պատրաստակամ լսելու եւ՛ կիսելու նրանց հոգսը)…

6. Ընտրություններ՝ խիստ հսկող հայացքների ներքո – ԵԽ եւ ԱՊՀ դիտորդները ուսումնասիրում են ու առաջարկում… (ԵԽԽՎ 22 հոգանոց պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ դիտարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները՝ ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ միասին)…

7. «Մենք հաշվետու ենք».- Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին (6-րդ)… Առողջապահություն – Համայնք-մասնավոր համագործակցության… Սոցիալական ապահովություն – Առանձնակի եւ հատուկ ծրագրեր…

8. Խորհրդարանական երկրի տեսլականը ինչպես որ է – Երբ բոլորը խոստանում են պետության հաշվին… Շարունակում ենք մեր հոդվածաշարը – անդրադարձել ենք ոլորտ առ ոլորտ՝ թե որ կուսակցությունն ու դաշինքը ինչ քայլերն են նախաձեռնելու ԱԺ-ում հայտնվելու պարագայում…

9. Սամվել Բաբայանի գործում էլի՞ զինակիցներ կլինեն – Ինչու՞ է ՕՐՕ դաշինքը Արցախի ՊԲ նախկին հրամանատարի հետ միասին պահանջում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների ազատությունը… Գուցե շուտով ազատություն պահանջեն նաեւ «Նորք-Մարաշի գործ»-ով հայտնի բանտարկյալների՞ համար…

10. Հայ-ադրբեջանական մեկ այլ հակամարտություն.- ՄԻԵԴ-ն արագացված կարգով վարույթ է ընդունել ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայց… ԵԽ-ն հրապարակել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ որոշումներ… Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել…

11. Ի գիտություն ՄԻՊ-ին եւ պետական իրավապահ մարմիններին.- 1 – Նախընտրական քարոզչությունը չի կարող արդարացնել երեխաների իրավունքների ոտնահարումը… ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցների տնօրենների աղմկահարույց ձայնագրությունները – Հարց է՝ ով ում դեմ պիտի բողոքի…

12. Ի գիտություն ՄԻՊ-ին եւ պետական իրավապահ մարմիններին.- 2 – «խաղաղություն, առողջություն եւ բարեկեցիկ կյանք», թե՞ «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»… Ընտրություն է նաեւ քաղաքական եւ հոգեխեղ (աղանդավորական) անդամատոմսերի միջեւ… Stop G7 in Armenia-ն ահազանգում է – Իսկ կսեռափոխվե՞ն ԵԼՔ, ՕՐՕ, ԱԴ, ՀՅԴ ղեկավարները հենց իրենք…

13. Համասեռական դիվանագետն ունակ չէ ընկալելու ազգային արժեհամակարգը – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Ըստ հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների, համասեռական ամերիկյան դիվանագետը երբեք չի կարող ընկալել ազգային հարցերի խորքն ու էությունը, եւ կարող է վնասել արցախյան գործընթացին…

14. Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից (Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն)… Պետպատվերի այսօրվա գործող կրթական համակարգն արատավոր է… Նախադպրոցական հաստատությունների 35%-ը չունի ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված դահլիճ… Երեւանը ճանաչվել է Հարավային Կովկասում բնակվելու համար լավագույն քաղաքը… Դեյվիդ ՄըՔենզին առաջարկել է Հայաստանում Կինոյի եւ հեռուստատեսության դպրոց հիմնել… Ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն… Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահպանմանը…

15. Աշխարհի մարզական հեւքից.- Հայաստանի հավաքականը գրանցեց իր 2-րդ հաղթանակը… Ֆուտբոլի ազգային առաջնություն աղյուսակը… Հայ մարզիկները՝ չեմպիոններ եւ մրցանակակիրներ.- սամբոյի, հունա-հռոմեական ըմբշամարտի, բռնցքամարտի, ուժային եռամարտի, դուքենդոյի, կիոկուշին կարատեի եւ այլ միջազգային մրցաշարերում… Ֆուտբոլային ու այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ http://pressa.ru/ru/#/ -ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Կփակվի՞ազգայնական շղթան – Հաջորդ Եվրամիությունը՝ ազգայնական բնույթի… (Եվրոպան Եվրամիության փոփոխության հարցերը քննարկում են Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ – այդ երկրներում ազգայնական դրսեւորումներն աշխուժանում են)… Աշխարհը ազգայնանում է – կրկին պնդում է հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը …

Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունների վերականգնման համար Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնեց ԱՄՆ եւ նրա հանդիպումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ որոշակիորեն հարթեց իրավիճակը: Բայց դեռ անելիքներ կան, քանի որ Վաշինգտոնը եվրոպական գործընկեր երկրներից պահանջում է մարել ԱՄՆ-ի պարտքերը, ինչը մեծ գումար է կազմում: Գերմանիայի կանցլերը նաեւ փորձել է այդ խնդիրը կարգավորել: Թե ինչքանով է դա ստացվել, ժամանակը ցույց կտա, բայց փոփոխություն՝ դրական իմաստով կա:

Եթե ոչ ազգայնական, ապա հաստատ ոչ նախկին ժողովրդավարական կեցվածքով հանդես եկող ԱՄՆ-ի նոր նախագահը շատ կտրուկ եւ խիստ քայլերի է ամցել հատկապես ԱՄՆ-ի ներգաղթի հարցերը կարգավորելու առումով: Այդ պատճառով սրվել են հարաբերությունները ոչ միայն եվրոպական երկրների, այլեւ՝ Մեքսիկայի ու մի շարք մահմեդական երկների հետ: Եվրոպացիները կարծես ընդառաջ գնալով Վաշինգտոնին, նույնպես սահմանափակել են ներգաղթյալների ու փախստականների հոսքը: Սա կատարվում է այդ երկրներում ազգայնական դրսեւորումների աշխուժացմամբ, ինչը «Լուսանցք»-ում արդեն երկար ժամանակ է ներկայացնում է հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նրա՝ աշխարհը ազգայնանում է տեսակետը կարծես թե սկսում է իրագործվել:   Շարունակել կարդալ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապե՛ս հաստատեց մեր զինուժի հակահարվածի ուղղությունը – Հարկ եղած դեպքում « Իսկանդեր»-ները կսլանան Բաքու… Մեր տարածաշրջանում պատերազմը զսպողը հայկական բանակն է… Ահաբեկիչները կարող են ներառվել արցախյան հակամարտությունում… Արցախի հողի վրա իրականության ընկալումն ավելի օրինաչափ է… Աչքս չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս…

Մեր տարածաշրջանում պատերազմը զսպողը հայկական բանակն է

Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլին:

Զորավարժությունների ավարտին Սերժ Սարգսյանը խրախուսական նվերներ է հանձնել զորավարժություններին լավագույնս մասնակցություն ցուցաբերած սպաներին ու ժամկետային զինծառայողներին եւ զորքի առջեւ հանդես է եկել ելույթով՝ մինչ այդ շնորհավորելով բոլորին՝ ուսումնամարտական խնդիրը բարեհաջող կատարելու կապակցությամբ:

ՀՀ նախագահն ասել է, որ մեր ժողովուրդը պատմության ընթացքում մշտապես դժվարություններ է ունեցել՝ նրա անվտանգությունն ապահովված չի եղել, եւ այսօր, շնորհիվ հայկական բանակի, մեր ժողովրդի անվտանգությունն ամուր ձեռքերում է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի որեւէ մեկը չփորձի խաթարել այդ անվտանգությունը: «Վերջին 25 տարիների ընթացքում ձեւավորվեց ու ամրացավ հայկական բանակը: Մենք զինված ուժերը ձեւավորում էինք մարտական գործողություններին զուգահեռ, բայց դրա հետ միասին ամեն օր փորձում էինք նոր հմտություններ ձեռք բերել, փորձում էինք ավելի կարգապահ լինել, հակառակորդին ավելի ծանր հարվածներ հասցնել: Նույնը պետք է անենք հիմա: Չնայած նրան, որ մեր զորքի մարտունակությունը բարձր է, բայց մենք ամեն օր պետք է ձեռք բերենք նոր գիտելիք, մենք պետք է կարողանանք մեր սպառազինությունից առավելագույնը քամել, որովհետեւ սպառազինությունը ինքնին ոչինչ է: Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին»,- նշել է ՀՀ նախագահը: Նա վստահություն է հայտնել, որ հայ զինվորն ամեն օր ավելի է ամրանում, ավելի մարտունակ է դառնում, որովհետեւ եթե դա չլինի՝ վտանգը, անպայման, դառնալու է իրականություն, դառնալու է հակամարտություն, վտանգը դառնալու է պատերազմ, «իսկ այստեղ՝ այս տարածաշրջանում պատերազմ զսպողը դուք եք»:   Շարունակել կարդալ

Հայաստանի նախագահ համահայկական կոչ եւ կանչ հնչեցրեց՝ Ադրբեջանին իրապես սպառնալով (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն՝ մա՛հ ոսոխին… Սա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքն Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց եւ օրվան պատրաստվելու մարմնա-մտա-հոգեւոր մաքրագործությունից հետո…

Ներքին կյանքի բացթողումները, հակասությունները շեշտելով հանդերձ, հայ արիականները բազմիցս իրենց համաձայնությունն են հայտնել Հայաստանի արտաքին քաղաքականության փոխլրացնող, նպատակայնորեն համադրության տանող գործելաոճի հետ:

Հայաստանը իրապես կարողանում է համադրել Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը մեր պետության կարգավիճակին, աշխարհագրական դիրքին եւ հնարավորություններին հարիր, անգամ կարողանում է այդ համադրության մեջ ներառել համաշխարհային 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի եւ տարածաշրջանային եւ իսլամական աշխարհում ազդեցիկ երկիր՝ Իրանի շահերը:

Այս ամենն առավել ազդեցիկ ու հայանպաստ կդառնար, եթե կարգավորվեր ներքին կայունությունը եւ ազգային համերաշխության դրսեւորումներ նկատվեր քաղաքական բնագավառում:

Վաղուց ժամանակն է, որ այս պատերազմական (անգամ եթե նախապատերազմական է) իրավիճակում ներքին ու արտաքին քաղաքականությունները նույնպես դառնան փոխլրացնող եւ համադրելի:

Այն փաստը, որ հայկական բանակը մեր տարածաշրջանի կայացած զինուժն է, անհերքելի է: Դա հավաստել են ինչպես ՆԱՏՕ-ական բարձրաստիճան զինվորականները, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ական եւ այլ երկրների:

Հայկական բանակն ինքը մեկ անգամ չէ, որ ապացուցել է դա: Եվ ոչ միայն ադրբեջանական շնագայլերին հակահարվածելու միջոցով, այլեւ միջազգային խաղաղարար առաքելությանը մասնակցելիս:   Շարունակել կարդալ

Հայր եւ որդի՝ պետականաշինության ակունքներում (Անդրանիկ եւ Տարոն Մարգարյաններ).- Ազգային համերաշխության երաշխավոր գործիչը՝ երջանկահիշատակ վարչապետի մահվան 10-րդ տարելիցը… Պատրաստ են պատասխանատվություն կրել, ասում է Երեւանի քաղաքապետը…

Ազգային համերաշխության երաշխավոր գործիչը

Այս տարի լրացավ հանգուցյալ վարչապետ, ազգային, պետական ու քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցը:

Նախագահ Սերժ Սարգսյանը երկրի բարձրաստիճան ղեկավարության եւ պաշտոնատար այլ անձանց հետ, ինչպեսեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ եղավ Կոմիտասի անվան պանթեոնում եւ հարգանքի տուրք մատուցեց անվանի գործչի հիշատակին:

Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի օրը Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել նաեւ հայ արիականների եւ հեթանոս ազգայնականների մի խումբ՝ հարգանքի տուրք մատուցելու: Այդ օրը՝ Հայ Արիական Միաբանության գրասենյակում նաեւ քրմական ծիսական արարողություն է կատարվել, քանզի այլեւս երկնային կյանքով ապրող նախկին վարչապետը հայոց հավատի հետեւորդ էր՝ Գառնո տաճարում օծյալ արորդի (օծվել էր մերօրյա առաջին քրմապետ, նույնպես հանգուցյալ, Սլակ Կակոսյանի կողմից)՝ արիադավան-հեթանոս եւ նժդեհյան ցեղակրոն գաղափարախոսության իրական կրող:

Մեզ հետ զրույցում հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների ղեկավար Արմեն Ավետիսյանը նշեց, որ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրը Գառնո տաճարում կատարվել է քրմական համապատասխան ծես եւ հարգանքի տուրք է մատուցվել հեթանոսական կարգի համաձայն: Հայ ազգայնական գործիչներից շատերն են հիշում, որ քաղաքական ոլորտում երջանկահիշատակ վարչապետն առաջիններից էր, ով որպես պաշտոնյա աջակցեց հայ ազգայնականությանը եւ հայ արիականների առաջարկով կառավարության շենքում, հենց վարչապետի նստավայրում պարբերական հանդիպումներ նշանակեց ազգայնական միավորումների գաղափարական ու հոգեւոր ներկայացուցիչների հետ: Որոշ ժամանակ հայ ազգայնականները կարողացան իրապես բարձր մակարդակով ներկայացնել իրենց հարցերը, որոնք պաշտոնական-պետական բնույթ էին կրում եւ համապատասխան լուծումների դրվում:   Շարունակել կարդալ

Այլեւս երբեք թույլ չտալ, որ կասկածի տակ դրվի մեր անկախ պետականությունը – Հարցազրույց Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Ռոբերտ Սարգսյանի հետ (bոլորի համար եմ եղել եւ՛ հասանելի, եւ՛ պատրաստակամ լսելու եւ՛ կիսելու նրանց հոգսը)…

- Բարեւ Ձեզ, պարոն Սարգսյան: Կարծում եմ՝ կհամաձայնեք մեր զրույցը պաշտոնական ձեւաչափից մի փոքր շեղել:

– Բարեւ Ձեզ: Սիրով: Ինձ համար միշտ էլ ավելի նախընտրելի է անմիջական շփումը:

- Դուք 8 տարուց ավելի կադաստրի պետական կոմիտեում եք աշխատել, հետո 2012թ. տեղափոխվել եք օրենսդիր ոլորտ: Ձեզ գործադի՞ր, թե՞ օրենսդիր տիրույթն է դուր գալիս:

– Ճիշտ եք, երկար տարիներ աշխատել եմ կադաստրի պետական կոմիտեում, ղեկավարել եմ «Ավան», այնուհետեւ՝ «Մարաշ» տարածքային ստորաբաժանումները, զբաղեցրել եմ «Երեւան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը: Կադաստրում աշխատելու տարիներին միշտ անմիջական կապի մեջ եմ եղել բնակիչների հետ, իմ լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել եմ նրանց: 2012թ.-ին ընտրվել եմ ԱԺ պատգամավոր: Ընտրվելուց հետո բնակիչների հետ շփումը չեմ դադարեցրել, ունեցել եմ բնակիչների անհատական ընդունելության օրեր, լսել եմ նրանց մտահոգող հարցերն ու հնարավորինս աջակցել: Այսինքն՝ երկու դեպքում էլ ինձ համար առաջնայինը մարդկային շփումն է, բնակիչների հետ անմիջական կապը: երկու աշխատանքն էլ սիրով եմ անում:

- Ձեր ընտրողների հետ շփումներում քչախոս չեք: Հապա ինչու՞ ԱԺ-ում նույն աշխուժությամբ աչքի չեք ընկել:

– Այս հարցին ես բազմիցս անդրադարձել եմ: Այո, Աժ-ում ելույթներ չեմ ունեցել, բայց ելույթ չունենալը դեռ չի նշանակում չաշխատել: 2013-2015թթ. եղել եմ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 2015թ. սեպտեմբերից ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ: Իմ պատգամավորական գործունեությունն իրականացրել եմ հանձնաժողովների նիստերում, որն, ըստ էության, շատ ծավալուն է, բայց այդքան էլ տեսանելի չէ: Անկախ զբաղեցրած պաշտոնից եւ աշխատանքի բնույթից՝ իմ գործունեության ընթացքում միշտ կանգնած եմ եղել բնակչների կողքին, ում հետ համագործակցությունն ու թափանցիկ աշխատանքն իմ աշխատանքային հիմնական սկզբունքներից է:    Շարունակել կարդալ

Ընտրություններ՝ խիստ հսկող հայացքների ներքո – ԵԽ եւ ԱՊՀ դիտորդները ուսումնասիրում են ու առաջարկում… (ԵԽԽՎ 22 հոգանոց պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ դիտարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները՝ ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ միասին)…

«Եվրամիությունը հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ աջակցելու տեխնիկական սարքավորումներով հագեցմանը»,- հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքերով՝ հայ ընտրողը պետք է վստահի նոր ընտրություններին եւ նոր տեխնոլոգիաներին. «Եվրամիությունը եւ Հայաստանում ներկայացված նրա անդամ պետությունները շատ ուշադիր հետեւում են քարոզարշավը, բոլոր իրավախախտումների նշաններին եւ ոչ պատշաճ վարքագծին»:

ԵԽԽՎ 22 հոգանոց պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ դիտարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ միասին։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն է Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի Պասկիեն։ Պատվիրակությունը կհանդիպի ԿԸՀ-ի նախագահի, արդարադատության նախարարի, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաեւ ՀԿ-ների ու ԶԼՄ-ների հետ։

ԱՊՀ դիտորդական առաքելությունը միջանկյալ զեկույց է հրապարակել նախընտրական քարոզարշավի մասինլ, որում նշված է, որ ՀՀ-խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին քարոզարշավի հավասար հնարավորություն է ընձեռվել։ Զեկույցի համաձայն՝ արդի տեխնոլոգիաների օգտագործումն ուղղված է կանխելու կրկնաքվեարկությունները, ուրիշի փոխարեն ընտրություն կատարելը։   Շարունակել կարդալ

«Մենք հաշվետու ենք».- Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին (6-րդ)… Առողջապահություն – Համայնք-մասնավոր համագործակցության… Սոցիալական ապահովություն – Առանձնակի եւ հատուկ ծրագրեր…

Սկիզբը՝ թիվ 7-11-ում

Առողջապահություն

Առողջապահության ոլորտում քաղաքային իշխանությունների հիմնական խնդիրը  յուրաքանչյուր երեւանցու համար որակյալ եւ մատչելի բժշկական օգնություն ստանալու պայմանների ապահովումն է։

Այդ նպատակով 2016թ. շարունակվել են առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների համալրման, շենքային պայմանների բարելավման, ինչպես նաեւ բժշկական անձնակազմի մասնագիտական վերապատրաստման ծրագրերը։

Մայրաքաղաքում ամբողջովին լուծվել է պոլիկլինիկաների ջեռուցման խնդիրը:

Համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում Երեւանի ենթակայության Կ. Եսայանի անվան պոլիկլինիկան ամբողջությամբ հիմնանորոգվել եւ արդիականացվել է:

Համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվել եւ վերզինվել է Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը:   Շարունակել կարդալ

Խորհրդարանական երկրի տեսլականը ինչպես որ է – Երբ բոլորը խոստանում են պետության հաշվին… Շարունակում ենք մեր հոդվածաշարը – անդրադարձել ենք ոլորտ առ ոլորտ՝ թե որ կուսակցությունն ու դաշինքը ինչ քայլերն են նախաձեռնելու ԱԺ-ում հայտնվելու պարագայում…

Սկիզբը՝ թիվ 9-11-ում

Վաղը լռության օր է:

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություն է: Այն օրվանից, երբ որոշվեց երկիրը խորհրդարանական կառավարման հունով տանել, գրեթե ամեն օր ասում եմ, որ մեր երկրի պարագայում դա քաոսի է բերելու: Անկեղծ ասած՝ նաեւ վախ ունեմ, ինչին նպաստեցին մեր քաղաքական ուժերի ամբոխահաճ նախընտրական զվարճահանդեսները:

Ինչեւէ, չկրկնվելու համար շարունակենք մեր հոդվածաշարը (այս ամբողջ ամսվա ընթացքում մենք ոլորտ առ ոլորտ (հիմնականում՝ տնտեսություն եւ արտաքին քաղաքականություն) անդրադարձել ենք, թե որ կուսակցությունն ու դաշինքը ինչ քայլերն են նախաձեռնելու ԱԺ-ում հայտնվելու պարագայում):

Երբ Հայաստանը ավիացիայի բնագավառում բաց երկնքի քաղաքականություն հայտարարեց, շատերն էին հրճվանք ապրում՝ մոտավորապես այն մտայնությամբ, թե բացի ամեն ինչը լավ է: Հա ասացինք, որ երկինքը կնոջ հետ չշփոթեն, եւ որ եթե ամեն ինչի բացը գների իջեցում է ենթադրում, ապա բացասական հետեւանքներն էլ պիտի հաշվի առնեք:

Չէ որ չէ, ուզեցին երկինքը բացվի ու բացվի: Քչերը կոկորդ պատռեցին, թե բացին էլ չափ ու սահման կա, շատ որ բացվեց, զրկելու է մեզ մեր սեփական ունեցվածքից: Լսող չեղավ, բացվածքի հեռանկարը խելքահան էր արել բոլորին: Քիչ չանցած՝ բացվածքն այնքան ճողվեց, որ խորհրդավորությունը փախավ: Մինչեւ գլխի ընկան, հայկական ավիացիան չկար, առաջվա նման չէր:  Շարունակել կարդալ

Սամվել Բաբայանի գործում էլի՞ զինակիցներ կլինեն – Ինչու՞ է ՕՐՕ դաշինքը Արցախի ՊԲ նախկին հրամանատարի հետ միասին պահանջում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների ազատությունը… Գուցե շուտով ազատություն պահանջեն նաեւ «Նորք-Մարաշի գործ»-ով հայտնի բանտարկյալների՞ համար…

Նսխընտրական գործընթացներում կա որոշակիորեն շատախոսելու չափաբաժին, բայց երբ շատախոսելը վերածվում է շուտասելուկի, պարզ ամբոխահաճության, ապա դա դադարում է առնչվել իրականության հետ: Անգամ այդ նույն ամբոխը, ոմ համար շուտասելուկներ են հրապարակվել… հետո առանձնազրույցներքում միմյանց վերապատմելով զվարճանում են ուղղակի:

«Ելք» դաշինքի առաջին համարները ընտրապայքարի վերջնամասում փորձում են հանրահայտ շատ գործերի մասին կրկին բարձրաձայնել, դրանք, ասենք ՕՐՕ-ից կամ մեկ այլից խլելու համար: «ՊՊԾ գնդի գրավման գործը, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ն ենք բացահայտելու»… նորից հայտարարեցին «Ելք»-ից, եւ Էդմոն Մարուքյանը մի անգամ ավել դա ասեց, քան՝ իշխանությունից տակավին վերջերս հեռացված նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը: Չնայած հիմա այս դաշինքը սեփական բացահայտման գործն ունի՝ Սամվել Բաբայանի կալանավորման հետ կապված: Բայց երեւի դա քիչ է թվացել 2 օր առաջ երթի դուրս եկած ՕՐՕ-ականներին, որոնց մի մասը, այդ թվում նաեւ Սեյրան Օհանյանը կնոջ հետ, ի պաշտպանություն Արցախի նախկին պաշտպանության նախարարի, գոռում էր նաեւ ազատություն «Սասնա ծռեր»-ին… Շուտով գուցե ազատություն պահանջեն նաեւ Նորք-Մարաշի զինված խմբի գործով բանտարկյալների համար:   Շարունակել կարդալ

Հայ-ադրբեջանական մեկ այլ հակամարտություն.- ՄԻԵԴ-ն արագացված կարգով վարույթ է ընդունել ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայց… ԵԽ-ն հրապարակել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ որոշումներ… Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել…

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016թ. ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ, որոնցից 23-ն արդեն վարույթ է ընդունվել:

Իրավաբան-իրավապաշտպան խմբի անդամ Արա Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ խմբի համար անսպասելի է եղել ՄԻԵԴ-ի նման արագ արձագանքը. «Մեզ համար բավականին անսպասելի էր, որ ՄԻԵԴ-ը արագացված կարգով սկսեց այդ 2 տասնյակ գործերի քննությունը, ինչը շատ դրական է: Հիմա սպասում ենք ավելի մեծ խմբաքանակի, որը վերաբերում է տեղահանվածների վերաբերյալ գանգատների մասով ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը՝ գործի քննությունը սկսելու կամ չսկսելու վերաբերյալ»: Իրավաբան-իրավապաշտպան խմբի անդամ Արտակ Զեյնալյանն էլ հայտնել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ ՄԻԵԴ-ից ակնկալվում է իրավունքների խախտման փաստի արձանագրում, որի դեպքում Ադրբեջանը պարտավոր կլինի արդարացի փոխհատուցում տրամադրել իրավունքի խախտման զոհերին: Նա ասել է, որ ելնելով գաղտնիության

պահանջից՝ գործին վերաբերող այլ մանրամասները հրապարակման ենթակա չեն:

Նշենք, որ ընդդեմ Հայաստանի գանգատներ ներկայացրել է նաեւ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի շահերը ներկայացնող Չինգիզ Ասքերովը: Այդ դիմումների քանակը հասնում է 700-ի, սակայն դեռեւս վարույթ է ընդունվել 5-ը:   Շարունակել կարդալ

Ի գիտություն ՄԻՊ-ին եւ պետական իրավապահ մարմիններին.- 1 – Նախընտրական քարոզչությունը չի կարող արդարացնել երեխաների իրավունքների ոտնահարումը… ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցների տնօրենների աղմկահարույց ձայնագրությունները – Հարց է՝ ով ում դեմ պիտի բողոքի…

ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցների տնօրենների ձայնագրությունները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության  «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը: Ուսումնասիրվել են նաեւ այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ՝ արտացոլում են հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունները:

ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հայտարարությունում ասված է. «Անհանգստացնող է, որ քաղաքացիական հասարակության կառույցի հրապարակած ուսումնասիրությունը եւ ձայնագրությունները վերաբերում են հանրակրթական հաստատություններին ու դրանց տնօրեններին: Այս հանգամանքը հատկապես կարեւոր է այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում ընթանում է կարեւորագույն ժողովրդավարական գործընթաց, որի նկատմամբ հանրային վսհատությունն ունի հիմնարար նշանակություն: Սա առաջնահերթ նշանակում է, որ այդ բոլոր տվյալները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակում՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Այդ ընթացակարգը պետք է լինի թափանցիկ, իսկ արդյունքը՝ հրապարակային: Հատկապես հաշվի առնելով, որ հարցն առնչվում է դպրոցներին եւ մանկապարտեզներին՝ բոլոր գնահատականները պետք է հիմնված լինեն արդյունքի վրա:   Շարունակել կարդալ

Ի գիտություն ՄԻՊ-ին եւ պետական իրավապահ մարմիններին.- 2 – «խաղաղություն, առողջություն եւ բարեկեցիկ կյանք», թե՞ «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»… Ընտրություն է նաեւ քաղաքական եւ հոգեխեղ (աղանդավորական) անդամատոմսերի միջեւ… Stop G7 in Armenia-ն ահազանգում է – Իսկ կսեռափոխվե՞ն ԵԼՔ, ՕՐՕ, ԱԴ, ՀՅԴ ղեկավարները հենց իրենք…

Ընտրություն է նաեւ քաղաքական եւ հոգեխեղ անդամատոմսերի միջեւ

Պատգամավորական անդամա-տոմսի համար քարոզչական պայքարին չի զիջում նաեւ հոգե-տոմսի ձեռքբերման քարոզչությունը: Վաղուց աղանդավորական հոգե-որսությանը չէինք անդրադարձել մեր թերթում, քանի որ օրենքի որոշակի խստացումը շատ, թե քիչ կանգնեցրել էր «հոգե-փրկարար» դռնեդուռ ընթացող բացահայտ ու զզվեցնող սին քարոզչությունը…

Չնայած փողոցներում, ինչ-որ հատկացված տեղերում շարժական քարոզչակրպակների նման փոքրիկ բաներ կան, որտեղ տեղադրվում են աղանդավորական գրքերն ու բացատրական հոգե-փրկիչ թերթիկները… Դրանք բաժանում են, իսկ «հետաքրքրասերներին» այս եւ այն կյանքերի իրենց չիմացած ուղիներն են ցույց տալիս…

Այսինքն՝ այսօր քաղաքական նախընտրական քարոզչության ընթացքում կատարվում է նաեւ հոգեընտրական քարոզչություն:

Մեր տուն վաղուց չեն գալիս աղանդավորականները, քանզի դեռ դռնեդուռի ժամանակներում բացատրել էի, որ հայոց հավատի հետեւորդ եմ՝ արիադավան-հեթանոս, ուստի ինձ այլեւս չզզվեցնեն իրենց հուդա-քրիստոնեական սինաբանությամբ:

Բայց այս նախընտրական գործընթացներում հանկարծ կրկին հայտնվեցին եւ բոլորովին նոր «մակարդակով»՝ ոչ թե հոգե-որսի կերպարի մեջ, այլ՝ ժամանակակից ակտիվիստի կերպարանքով:

Այսինքն, եթե քաղաքական ու հանրային-հասարակական ակտիվիստները նախընտրական բուկլետներ եւ հրավիրատոմսեր են բաժանում, սրանք էլ նախահոգեխեղման հրավիրատոմսեր էին նվիրում:

Երբ ասացին հրավիրատոմս են տալիս, որոշեցի այս անգամ չբարկանալ եւ հասկանալ, թե ի՞նչ փոփոխության են անցել իրենց հավատացյալ կոչող հրավիրատոմսերով շրջող աղանդավորականները…   Շարունակել կարդալ

Համասեռական դիվանագետն ունակ չէ ընկալելու ազգային արժեհամակարգը – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Ըստ հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների, համասեռական ամերիկյան դիվանագետը երբեք չի կարող ընկալել ազգային հարցերի խորքն ու էությունը, եւ կարող է վնասել արցախյան գործընթացին…

Պաշտոնական Երեւանը պետք է փոխել տա ԵԱՀԿ Մինսկի խմբի անհոգ ու միայն իրենց երկրների շահերից բխող տեսակետները: Նրանք ասում են թե «Մինսկի խումբը կողմերից ոչ մեկին ոչ մի լուծում չի պարտադրի», ինչը թերեւս հասկանալի է:

Բայց եթե կողմերից մեկը ամեն օր ու տարիներ շարունակ խախտում է բոլոր միջազգային պայմանավորվածությունները, ապա այդ կողմին պիտի սաստե՞լ, թե՞ ոչ: Սաստելն անգամ քիչ է նմանի համար, անհրաժեշտ է պատժել: Ասում են՝ չկան նման մեխանիզմներ, էհ՜, ստեղծեք, ո՞վ է խանգարում:

Իսկ եթե պայմանավորվածություններն ու կնքված փաստաթղթերը արժեք չունեն պաշտոնական Բաքվի համար, ինչի՞ համար է այս անիմաստ քաշքշուկը…

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ռիչարդ Հոգլանդը Հայաստանում, կարծես կիսագաղտնի ասում է, թե իրենք լավ գիտեն, թե ինչ է կատարվում իրականում, բայց որպես հաշտարար ընդհանրական հայտարարություններ են անում, որպեսզի կողմերից որեւէ մեկին չվիրավորեն:

Տարօրինակ տրամաբանություն է: Այդ ինչպե՞ս է, որ խախտող կողմին դնում են հավասար նժարի վրա պաշտպանվող կողմի հետ, եւ համարում են, որ «կողմերից որեւէ մեկին չեն վիրավորում»…

Չնայած այս մարդու համար դա սովորական բան է: Նա ոչ դրական տրամադրվածություն ունի՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում, ինչպես նաեւ համասեռական հակումների տեր է, որի համար մերժում ստացավ տարիներ առաջ նշանակվելու ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը:

Ինչքան էլ Վաշինգտոնը պնդեց, Հայ Արիական Միաբանությունն ու այլ քաղաքական ու հասարակական ուժեր դիակայեցին այդ նշանակմանը:    Շարունակել կարդալ

Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից (Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն)… Պետպատվերի այսօրվա գործող կրթական համակարգն արատավոր է… Նախադպրոցական հաստատությունների 35%-ը չունի ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված դահլիճ… Երեւանը ճանաչվել է Հարավային Կովկասում բնակվելու համար լավագույն քաղաքը… Դեյվիդ ՄըՔենզին առաջարկել է Հայաստանում Կինոյի եւ հեռուստատեսության դպրոց հիմնել… Ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն… Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահպանմանը…

Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից

Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է ճանաչվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը նշել է, որ կոչումը Բյուրականի աստղադիտարանը կպահպանի մինչեւ 2021թ.: «Միջազգային աստղագիտական կենտրոնի որոշմամբ՝ Հայաստանն ընտրվեց որպես տարածաշրջանում գլխավոր երկիր՝ լինելով զարգացման մակարդակով ամենաբարձրն ու ամենահամապատասխանը»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը, ցավոք, Հայաստանը դիտարկում է որպես պատերազմական երկիր, իսկ նման երկրների հետ հաճախ խուսափում են համագործակցել, ուստի նման կոչմանն արժանանալն, իսկապես, մեծ ձեռքբերում է:

Աստղագետը նշեց, որ տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալու հավակնություններ ուներ նաեւ Թուրքիան, սակայն ընտրվեց Հայաստանը: Պարոն Միքայելյանը հավելեց, որ մինչ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն համարվելը, Բյուրականը աչքի է ընկել իր գործունեությամբ:

«Զավեշտալի է, բայց լինելով փոքր գյուղ, Բյուրականը հայտնվել է աշխարհի այն տասը խոշոր քաղաքների ցանկում, որտեղ ամենաշատն են անցկացվել աստղագիտական պաշտոնական եւ միջազգային համաժողովներ»:

Ի դեպ, վերջին 2 ամսում Բյուրականի աստղադիտարանը աստղային նոր օբյեկտներ՝ գալակտիկաներ է հայտնաբերել:

Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է

Չգիտես ինչու շատ ծրագրեր սկսում են «ի հայտ գալ» նախընտրական գործընթացներում, հետո կարճ ժամանակ անց նորից անեանում են… Ցավալի է, բայց այդպես է: Նաեւ մի խնդիր կա, մարդիկ անգամ լավ ծրագրերին չեն ուշադրությունդարձնում, քանի որ ներկայացնողը հավատ չի ներշնչում այլեւս: Բայց փորձենք ներկայացնել նախընտրական առաջարկներից մեկը, վերոնշյալ հավատ չներշնչող մի քաղաքական ուժի ղեկավարի կողմից…

«Կրթության համակարգում, հատկապես բուհական, կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի 1-ջին համարը զբաղեցնող Արթուր Բաղդասարյանը՝ ներկայացնելով իրենց ծրագրի՝ երիտասարդությանը, կրթությանը վերաբերող դրույթները:

Նրա խոսքով, այսօր հազարավոր երիտասարդներ չեն կարողանում վճարել կրթության համար. «Մենք մեր ծրագրում առաջ ենք հաշել հստակ թեզ. եթե երիտասարդը սովորում է լավ, պետք է սովորի անվճար, եթե երիտասարդը սոցիալական դժվարություններ ունի ընտանիքը սոցիալական դրությամբ պայմանավորված, պետությունը պարտավոր է նրա համար երաշխավորի բարձրագույն, միջին մասնագիտական կրթության ստացումը: Ինչպե՞ս: Պետական բյուջեից 12 միլիարդ դրամ  հատկացվում է բաձրագույն կրթությանը, մի մասն իբրեւ պետպատվեր: Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է, պետք է բարեփոխել, հասցեական,  գումային սերտեֆիկատներ  հատկացվի սոցիալական անապահով ընտանիքներին»:   Շարունակել կարդալ