Օրվա պահոցը. Ապրիլ 7, 2017

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 13 (446), ապրիլի 7-12, 2017թ.

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.-

- Իսկ թշնամին փոփոխությունը նկատեցՄասնակի փոփոխությունները կառավարության կազմում կամ խորհրդարանի պատգամավորների շրջանում էական դերակատորում չեն ունեցել այս 25 տարիների ընթացքում: Ինչպես ՀՀ 1-3 նախագահները, այնպես էլ նրանց թիմակիցները այդպես էլ մնացին նախկինԻսկ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը, անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքին եւ արձանագրելով, որ «հաջողության են հասել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները եւ ՀՅԴ-ն, մնում է ինքնաձիգը վերցնել ձեռքը, քանի որ միայն պատերազմ  է սպասում այս դեպքում»…

- Եկե՞լ են գործելու ժամանակներըՎարչապետը խոստանում է նոր ՀայաստանԲայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն»: Նախ չկար միացյալ ընդդիմության տանող որեւէ գաղափարական կամ այլ առումներով ազդեցիկ ուժ, որը կարողանար համոզել ու համախմբել իր տեսակետներով կամ հավատ ներշնչող դեմքերով: Նույն էր նաեւ իշխանամետ ուժերի պարագայումՔաղաքական դաշտի, առավել եւս ազգային հատվածըի, ամբողջական ներկայությունն ապահոված չէր

- Նոր պետական համակարգով նոր աշխարհակարգի շեմինԽորհրդարանական Հայաստանը՝ հայկական նպատակների եւ համաշխարհային փոփոխությունների հորձանուտումԸնտրությունների արդյունքներն ինչպես որ կա

- Նոր խորհրդարան անցած ուժերը հայամետ են, ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին ԶատուլինըՌուսաստանը հետեւում է Հայաստանի հետընտրական զարգացումներին

- «Բողոքող կողմը» միայն ընտրակաշառք բաժանողներն ենՓաստորեն, Շառլ Ազնավուրի հայտարարությունը կարծես մոտ է իրականությանը: Հետընտրական որեւէ ընդվզում չի նախատեսվում, իսկ ընտրակաշառք վերցրած ընտրողներն էլ փաստորեն ընտրել են՝ ում ցանկացել են եւ այստեղ էլ չկա «բողոքող կողմ»: Թերեւս բողոքողներ են հայտնվել կաշառատուների շրջանում, ովքեր բաժանել են ընտրակաշառք, բայց համապատասխան ընտրաձայներ չեն ստացել: Իսկ այս տեսակը հաստատ հանահավաքների չի դիմի

- Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արեւապաշտություն. ուսմունք, որ շատ հարցերի պատասխան է տալիսԿամ՝ Հայոց բանական իմաստաբանության դերն ու տեղը քաղաքակրթական զարգացումներում (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…  

- Կոչ աշխարհի արվեստագետներին. այցելե՛ք ԱրցախՍերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, Էրիկ Նազարյան (3 ապրիլի, 2017թ., Ստեփանակերտ) – Նշենք, որ տպավորությունն Արցախից մեծ է, նախագահ Բակո Սահակյանն էլ ընդունել է Սերժ Թանկյանին ու Ատոմ Էգոյանին: Վերջինս հայտնել է, որ ցանկություն առաջացավ Արցախում ֆիլմ նկարահանելու, իսկ Սերժ Թանկյանը հուսով է, որ իր մենահամերգն Արցախում չի ուշանա….   Շարունակել կարդալ