Օրվա պահոցը. Ապրիլ 9, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 13-ի (446) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Իսկ թշնամին փոփոխությունը նկատեց – Մասնակի փոփոխությունները կառավարության կազմում կամ խորհրդարանի պատգամավորների շրջանում էական դերակատորում չեն ունեցել այս 25 տարիների ընթացքում… Իսկ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը վստահ է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը հաղթել են չզիջող ուժերը եւ մնում է ինքնաձիգը վերցնել ձեռքը…

2. Նոր խորհրդարան անցած ուժերը հայամետ են – ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը… Ռուսաստանը եւս հետեւում է Հայաստանի հետընտրական զարգացումներին – կան եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուևտքի կողմնակիցներ…

3. Նոր պետհամակարգով նոր աշխարհակարգի շեմին – Խորհրդարանական Հայաստանը՝ հայկական նպատակների եւ համաշխարհային փոփոխությունների՝ աշխարհի վերաբաժանման հորձանուտում… Ընտրությունների արդյունքներն ինչպես որ կա…

4. Եկե՞լ են գործելու ժամանակները – Վարչապետը խոստանում է նոր Հայաստան… Բայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն» – չկար միասնության տանող որեւէ գաղափար… Քաղաքական դաշտի, առավել եւս ազգային-ազգայնական հատվածի ներկայությունն ապահովված չէր…

5. «Բողոքող կողմը» միայն ընտրակաշառք բաժանողներն են – Շառլ Ազնավուրի հայտարարությունը մոտ է իրականությանը… Հետընտրական որեւէ ընդվզում չի նախատեսվում, ընտրակաշառք վերցրած ընտրողներն էլ փաստորեն ընտրել են՝ ում ցանկացել են, եւ այստեղ էլ չկա «բողոքող կողմ»…

6. «Մենք հաշվետու ենք».- Սոցիալական ապահովություն… Հատուկ հոգածության խմբեր… Սոցիալական ծրագրերը՝ 2013-2016թթ…  Զբոսաշրջություն… Երեւանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր… Քաղաքապետը հանձնարարել է բարձրացնել ներդրումային փաթեթների մասին տեղեկացվածության մակարդակը… Այցեր՝ սահմանամերձ զորամասերում ծառայող երեւանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր…

7. Կոչ աշխարհի արվեստագետներին. այցելե՛ք Արցախ… Լեւոն Տեր-Պետրոսյան, կարդա՛ այս գիրքը, գտի՛ր հարցերիդ պատասխանները… Բավարար միջոցների հավաքագրման դեպքում մինչեւ 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը…

8. Զգոնության կոչ. ահաբեկչությունը պտտվում է Հայաստանի շուրջ – Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական նիստը… Պայթյունը խաթարել էր ոչ միայն Սանկտ Պետերբուրգի. այլեւ Մոսկվայի մետրոպոլիտենի աշխատանքը… Սիրիայում քիմիական հարձակման հետեւանքով մոտ 100 զոհ է եղել… Կորեական խնդիրը կրկին թեժացել է…

9. Նորսուլթանը խանի հետ Բաքվում խոսեց Արցախից  (այսինքն՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ)… Խանն անցնում է բացահայտ ահաբեկչության – սպառնում են պայթեցնել Մեծամորի ԱԷԿ-ը՝ մոռանալով, որ մինչ այդ Մինգեչաուրի ջրերը կհասնեն Բաքու՝ կմիանան Կասպից ծովին…

10. Եթե հաջողենք կամուրջ գցել – Հայաստանաը կարող է կապել այդ երկու շուկաները՝ խորացնելով գործընկերությունը ԵՄ-ԵԱՏՄ-ի երկրների հետ… Լավ կլիներ, որ Հայաստանը կարողանար խոսքերն ամրապնդել քաղաքականապես, զուտ տնտեսություն աշխարհում չկա, այն սերտորեն միաձուլված է քաղաքականությանը…

11. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արեւապաշտություն. ուսմունք, որ շատ հարցերի պատասխան է տալիս – Կամ՝ Հայոց բանական իմաստաբանության դերն ու տեղը քաղաքակրթական զարգացումներում (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

12. Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Իսկ թշնամին փոփոխությունը նկատեց – Մասնակի փոփոխությունները կառավարության կազմում կամ խորհրդարանի պատգամավորների շրջանում էական դերակատորում չեն ունեցել այս 25 տարիների ընթացքում… Իսկ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը վստահ է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը հաղթել են չզիջող ուժերը եւ մնում է ինքնաձիգը վերցնել ձեռքը…

Դեռ սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում «Լուսանցք»-ը միացել էր այն տեսակետին, որ Հայաստանին այսօր առավել օգտակար կլիներ երկրի կիսանախագահական համակարգից անցնել ամբողջական նախագահականի, քան՝ խորհրդարանականի: Բայց Հայաստանն այլեւս խորհրդարանական պետություն է, որի գլխավոր դեմքը այսուհետ երկրի վարչապետն է:

Մեր պարբերականի աշխատակազմը ամբողջությամբ համամիտ էր եւ, ըստ այդմ, պաշտպանում էր հայ արիականների ու համախմբված հեթանոս ազգայնականների՝ նախագահական համակարգի անցնելու տեսակետը, քանի որ մեր երկրի քաղաքական դաշտը, ինչքան էլ հակառակը պնդեն, դեռ ամբողջապես կայացած չէ, ինչը ցայսօր նպաստում է, որ իշխանամետ կամ ընդդիմադիր ուժերի զգալի մասը հայտնվեն հենց գործող իշխանությունների ազդեցության տակ: Սա նրանց ապրելու, իրենց գոյությունը որպես քաղաքական կազմակերպություն քարշ տալու իրավունքն է, բայց այն միաժամանակ հակաիրավունք է՝ ժողովրդի ու երկրի ապագայի նկատմամբ… Եթե իշխանամետ կառույցն է սնվում իշխանությունից՝ նրան գովաբանելու համար, դեռ կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, բայց երբ ընդդիմադիր ուժն է այդպես գոյատեւում, միտքս այլ բառեր է փնտրում:

Հայաստանը պետք է դառնա կենտրոնաձիգ եւ ուղղահայաց հզոր կառավարման համակարգով երկիր, քանի որ բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով (Թուրքիա եւ Ադրբեջան) կամ կիսաթշնամական երկրներով (Վրաստան եւ Իրան (պատմական անցյալից մնացած), որոնք մեր թշնամիների հետ մերթ ընդ մերթ եղբայրության հայտարարություններ են անում ցայսօր), իսկ տարածաշրջանը լեցուն է ամենատարբեր հակահայկական ու ահաբեկչական կազմավորումներով: Կիսանախագահական երկրում անգամ մեր կուսակցությունների (էլ չասենք՝ հասարակական կազմակերպությունների) զգալի մասը իր ծառայություններ էր առաջարկում այս կամ այն երկրին, եթե չասենք՝ թշնամական երկրին, ինչն առավել դյուրին է դառնալու խոոհրդարանական համակարգի ժամանակ:

Սրան նպաստելու է նաեւ կուսակցությունների խոշորացմանը տանող դրսից թելադրված քաղաքականությունը, որպեսզի իրապես պետականամետ (ավելի պարզ՝ հայրենակենտրոն ու ազգամետ) ուժերը, անգամ եթե ընդդիմադիր են, միաձուլվեն եւ խառնվեն ընդհանուր միջազգային (իմա՝ ապազգային) գաղափարակիր զանգվածին:   Շարունակել կարդալ

Նոր խորհրդարան անցած ուժերը հայամետ են – ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը… Ռուսաստանը եւս հետեւում է Հայաստանի հետընտրական զարգացումներին – կան եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուևտքի կողմնակիցներ…

ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը նույնպես անդրադարձել է Հայաստանում կայացած ընտրություններին: Ըստ նրա՝ «ընտրությունների արդյունքները հույս են ներշնչում, որ Հայաստանի կայունությունը վտանգի տակ չէ»: Նա կարեւոր է համարել, որ բացառվում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը. «Այդ առումով պետք է շնորհավորել ՀՀ քաղաքացիներին, որովհետեւ հիմա ավելի շատ ժամանակ կունենան ներքին գործերով զբաղվելու»:

Հետընտրական սրացումներ եւս քաղաքագետը չի կանխատեսում, չնայած հիշեցնում է, որ նախընտրական փուլում եղան ուժեր, որոնք հանդես եկան նման հայտարարություններով, սակայն «ընդդիմությունը, մասնավորաբար, խորհրդարան մտած ուժերը, շահագրգռված չեն, որ երկրում լինեն հետընտրական սրացումներ, ինչը կարեւոր է, քանի որ Հայաստանը, ինչպես նաեւ այլ ԱՊՀ երկրներն այնպիսի վիճակում չեն, որ իրենց թույլ տան գնալ նման ճգնաժամային իրավիճակների առաջացման ու երկրի կայունության խաթարման»: Ռուս դիվանագետը նշել է, որ այս ընտրություններով Հայաստանում ազդարարվեց խորհրդարանական համակարգի անցման սկիզբը, սակայն ամեն ինչ դեռ առջեւում է. «Այժմ իշխանությունն ու իր կողմնակիցները, ինչպեսեւ նրա հակառակորդները պատրաստվելու են հաջորդ փուլին, որը կսկսվի 2018-ին, երբ նախագահական լիազորությունները վայր կդնի Սերժ Սարգսյանը»: Մեր օրենսդրությանը քաջատեղյակ քաղաքագետը ասել է, որ նախ խորհրդարանը պիտի ընտրի նոր նախագահ ու նոր կառավարություն ձեւավորի, ինչին էլ ավելի լավ կպատրաստվեն բոլորը՝ եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը…    Շարունակել կարդալ

Նոր պետհամակարգով նոր աշխարհակարգի շեմին – Խորհրդարանական Հայաստանը՝ հայկական նպատակների եւ համաշխարհային փոփոխությունների՝ աշխարհի վերաբաժանման հորձանուտում… Ընտրությունների արդյունքներն ինչպես որ կա…

Մինչ ընտրություններին մասնակցելը քաղաքական շատ ուժերի ներակայացուցիչներ այցելեցին Եռաբլուր, քանզի ապրիլի 2-ին լրացավ քառօրյա պատերազմի մեկ տարին, երբ հայ զինվորը եւս մեկ անգամ հավաստեց, որ պատրաստ կանգնած է երկրի սահմանների պաշտպանության գործում եւ դրասնով իր նպաստն է բերում երկրի խաղաղ գոյության եւ զարգացման համար:

Նախընտրական շրջանում անգամ հարց ծագեց, ընտրությունները տեղափոխել ապրիլի 2-ից հետո, որպեսզի այն նշվի հիշատակի օր, սակայն, քաղաքական ուժերի մեծամասնության կարծիքով, հենց այդ օրը պիտի կայանար խորհրդարանական ընտրությունը, որը թույլ կտար հիշատակի օրվա նշումի հետ միասին հիշել նաեւ, որ հայ զինվորներն ամեն ինչ արեցին, որպեսզի երկրի ներքին քաղաքական կայունությունը չխաթարվի: Իսկ այս խորհրդարանական ընտրություններն առանձնակի նշանակություն ունեցան, քանի որ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանական համակարգի:

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԱԺ ընտրությունների քվեարկությունից առաջ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ եւս այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցեց հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների եւ Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին:

Հանրապետության նախագահը զորակցություն է հայտնել Հայրենիքի զինվորի ծնողներին, հարազատներին եւ իր ու ողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն կհիշեն եւ հավերժ կփառաբանեն Ադամի ու հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը: Պաշտոնական այցելություններ են եղել նաեւ ապրիլյան մյուս հերոսների ընտանիքներ:

Այնուհետեւ, ՀՀ նախագահը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ մայրաքաղաքի թիվ 9/18 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկությանը: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս ի՞նչ մտածեց կամ ի՞նչ հիշեց՝ զինվորների՞ն, սահմա՞նը, ՀՀ նախագահն ասել է. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա, եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, եւ այդ սահմանները լինեն անձեռնմխելի»: Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է Նախագահը գնահատում քարոզարշավը եւ կուսակցության շանսերը, Սերժ Սարգսյանը նշել է՝ այսօր շանսերը գնահատելու ժամանակը չէ, այսօր քվեներ ստանալու ժամանակն է:   Շարունակել կարդալ

Եկե՞լ են գործելու ժամանակները – Վարչապետը խոստանում է նոր Հայաստան… Բայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն» – չկար միասնության տանող որեւէ գաղափար… Քաղաքական դաշտի, առավել եւս ազգային-ազգայնական հատվածի ներկայությունն ապահովված չէր…

ՀՀԿ-ն այս անգամ էլ կարողացավ առաջ անցնել եւ նախընտրական պայքարի ելած եւս 8 այլ ուժերից առավելագույն ձայները հավաքեց: Առաջիկա 5 տարում ՀՀԿ-ն կկազմի խորհրդարանական Հայաստանի առաջին կառավարությունը, եթե կտրուկ փոփոխություններ չկատարվեն Հայաստանի քաղաքական դաշտում կամ մեր հանրային կյանքում…

ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Կարեւորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր։ Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմանադրական բարեփոխումների իրականացման, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։ Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն: Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որեւէ ազդեցիկ քաղաքական ուժ,  որը դուրս մնացած լիներ ընտրապայքարից: Դա եւս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է ճիշտ ճանապարհով»:

Իհարկե, որպես նոր պետական համակարգի անցած երկրի, այս ընտրությունները կարեւոր են, առավել կարեւոր էր ազատ եւ թափանցիկ անցկացման ընթացքը, ինչը եւս բավարար գնահատվեց միջազգային տարբեր դիտորդական խմբերի կողմից:

Բայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն»: Նախ չկար միացյալ ընդդիմության տանող որեւէ գաղափարական կամ այլ առումներով ազդեցիկ ուժ, որը կարողանար համոզել ու համախմբել իր տեսակետներով կամ հավատ ներշնչող դեմքերով: Նույն էր նաեւ իշխանամետ ուժերի պարագայում:   Շարունակել կարդալ

«Բողոքող կողմը» միայն ընտրակաշառք բաժանողներն են – Շառլ Ազնավուրի հայտարարությունը մոտ է իրականությանը… Հետընտրական որեւէ ընդվզում չի նախատեսվում, ընտրակաշառք վերցրած ընտրողներն էլ փաստորեն ընտրել են՝ ում ցանկացել են, եւ այստեղ էլ չկա «բողոքող կողմ»…

«Ես երբեք չեմ խոսում քաղաքականությունից, չնայած քաղաքականությամբ զբաղվող շատ ընկերներ ունեմ, բայց ես նրանց հետ խոսում եմ երաժշտության, արվեստի մասին ու ստեղծագործական այլ հարցերի մասին: Մենք ունենում ենք բավարար նյութ ընտրությունների մասին չխոսելու համար»,- այսպես է արձագանքել ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին, որը տվել են նրան լրագրողները՝ ապրիլի 5-ին Մոսկվայում համերգից առաջ:

Համերգին, շուրջ 2 ժամ առանց դադարի Շառլ Ազնավուրն անսամբլի ուղեկցությամբ, որի կազմում է նաեւ նրա դուստր Կատյան, կատարել է նոր երգեր եւ հին ստեղծագործություններ: Համերգի վերջում հանելով կոստյումը՝ երգել է ռուսերեն եւ ծափահարությունների ներքո պարել «Գնչուհին» երգի տակ: «Հավերժ սեր» երգը ռուսերեն լեզվով հռչակավոր երգիչը երգել է Կրեմլի մեծ դահլիճում՝ երկու օր առաջ կայացած համերգի ժամանակ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, երգիչը սեր է խոստովանել ռուսական երաժշտությանը եւ հատկապես Ալեքսանդր Վերտինսկու ռոմանսներին, որոնք սիրել է լսել Ազնավուրի հայրը: «Իմ հայրը շատ լավ խոսում էր ռուսերեն, նաեւ վրացերեն, հայերեն: Մեր տանը միշտ հնչում էր երաժշտություն, Վերտինսկին այն երգիչն էր, ում ես այդ տարիներին շատ էի լսում»,- բեմից ասել է Շառլ Ազնավուրը:

Դառնալով ընտրական թեմային՝ նշենք, որ աշխարահռչակ հայորդին հավաստել է, որ «ով էլ լինի իմ ժողովրդի ընտրյալը, ես ընդունում եմ: Եթե ժողովուրդն է ընտրել նրան, ապա նա իմ նախագահն է: Ես անկեղծ կլինեմ, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր գնում են ուրիշ երկիր եւ քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը: Այդ պատճառով ինձ համար ամեն ինչ գերազանց է»,- ասել է նա:   Շարունակել կարդալ

«Մենք հաշվետու ենք».- Սոցիալական ապահովություն… Հատուկ հոգածության խմբեր… Սոցիալական ծրագրերը՝ 2013-2016թթ…  Զբոսաշրջություն… Երեւանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր… Քաղաքապետը հանձնարարել է բարձրացնել ներդրումային փաթեթների մասին տեղեկացվածության մակարդակը… Այցեր՝ սահմանամերձ զորամասերում ծառայող երեւանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր…

Սկիզբը՝ թիվ 7-12-ում

Սոցիալական ապահովություն

Բնակարաններ՝ զինծառայողների ընտանիքներին

Նոր բնակարաններ են տրամադրվել զոհված եւ հաշմանդամ զինծառայողների եւ ազատամարտիկների 7 ընտանիքների, որոնցից 4-ը՝ ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների եւ կամավորների ընտանիքներ:

Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ երեւանաբնակ զինծառայողների 1.200 ծնող հնարավորություն է ստացել տեսակցել ՀՀ սահմանամերձ եւ Արցախի զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Հատուկ հոգածության խմբեր

«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակներում սոցիալապես անապահով 2798 ընտանիք որպես աջակցություն ստացել է կենցաղային տեխնիկա։ Ծրագրում ընդգրկվել են բնակչության սոցիալական տարբեր խմբեր:

Հասարակական կառույցների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում շարունակել են գործունեությունը 19 բարեգործական ճաշարանները, տարեցների ցերեկային խնամքի կենտրոնները, որոնցից օգտվել է 2.400 մարդ։

Մայրաքաղաքում բնակվող վետերանները, Եղեռնը վերապրած եւ այլ խմբերի տարեցներ մշտապես եղել են քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Նրանց համար կազմակերպվել են միջոցառումներ, այցելություններ, տրամադրվել է անհրաժեշտ օգնություն:

Երեւանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է եղել 140 անօթեւան։ Նրանց աջակցություն է ցուցաբերվել ժամանակավոր կացարաններում տեղավորման, ընտանիքի հետ կապերի եւ փաստաթղթերի վերականգնման, աշխատանքի տեղավորման հարցերում։

Սոցիալական ծրագրերը՝ 2013-2016թթ.   Շարունակել կարդալ

Կոչ աշխարհի արվեստագետներին. այցելե՛ք Արցախ… Լեւոն Տեր-Պետրոսյան, կարդա՛ այս գիրքը, գտի՛ր հարցերիդ պատասխանները… Բավարար միջոցների հավաքագրման դեպքում մինչեւ 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը…

Կոչ աշխարհի արվեստագետներին. այցելե՛ք Արցախ

«Մեկ տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, Արցախյան հակամարտության շփման գիծը դարձյալ բռնկվեց, երբ ադրբեջանական զինված ուժերն անակնկալ հարձակումով կրակ թափեցին ոչ միայն առաջնագծի դիրքերին, այլեւ խաղաղ բնակավայրերի, դպրոցների եւ անզեն գյուղացիների վրա: Հայկական զորքերը, սակայն, արդեն որերորդ անգամ, ինքնապաշտպանական գործողություններով կասեցրեցին ադրբեջանական այս ագրեսիան, որի միակ արդյունքը մարդկային եւ նյութական վնասները եղան՝ երկու կողմերի համար:

1988-ից ի վեր, կամ այն օրից, երբ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Խորհրդային Միության եւ միջազգային օրենքների տառն ու ոգին հարգելով, որոշեց կերտել իր սեփական ճակատագիրը եւ գործադրել ազատ ինքնորոշման իր իրավունքը, Ադրբեջանը հակադարձեց պոգրոմներով, տեղահանություններով, հարձակումներով ու ռազմական լայնածավալ գործողություններով:

Հակառակ այս բոլորին, Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր պապենական հողերը, անկախության հանրաքվե իրականացնել եւ պետություն ստեղծել: Հակառակ նրան, որ միջազգային հանրությունը այլեւայլ պատճառներով դեռեւս չի ճանաչել Արցախի պետությունը, հազարավոր տարիներ ի վեր այս հողի վրա ապրող ժողովրդի զավակները շարունակում են ստեղծագործել ու արարել, կառուցել ու ծաղկեցնել, նույնիսկ երբ սահմանների երկայնքով չեն դադարում ադրբեջանական հարձակումները, ռումբի պայթյունները, զենքերի կրակոցները:   Շարունակել կարդալ

Զգոնության կոչ. ահաբեկչությունը պտտվում է Հայաստանի շուրջ – Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական նիստը… Պայթյունը խաթարել էր ոչ միայն Սանկտ Պետերբուրգի. այլեւ Մոսկվայի մետրոպոլիտենի աշխատանքը… Սիրիայում քիմիական հարձակման հետեւանքով մոտ 100 զոհ է եղել… Կորեական խնդիրը կրկին թեժացել է…

Զգոնության կոչ. ահաբեկչությունը պտտվում է Հայաստանի շուրջ

Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական XIV խորհրդակցության նիստը՝ նվիրված 1992թ. ղազախական Ալմա-Աթայում ստորագրված «ԱՊՀ պետությունների հետախուզական ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների» շուրջ համաձայնագրի 25-րդ տարեդարձին:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի ԱԱԾ-ից մեկնած պատվիրակությունը գլխավորել է գերատեսչության տնօրեն գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանը։

XIV նիստին մասնակցել են ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային անվտանգության ծառայության առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը եւ ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

Կարծում ենք՝ քննարկվել են նաեւ հակաահաբեկչական պայքարը խստացնելու հարցեր: Օրերս Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյունի հետեւանքով զոհվեց 10 մարդ, տուժեց՝ շուրջ 50-ը:

Տուժածների շրջանում ազգությամբ հայեր չկան:   Շարունակել կարդալ

Նորսուլթանը խանի հետ Բաքվում խոսեց Արցախից  (այսինքն՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ)… Խանն անցնում է բացահայտ ահաբեկչության – սպառնում են պայթեցնել Մեծամորի ԱԷԿ-ը՝ մոռանալով, որ մինչ այդ Մինգեչաուրի ջրերը կհասնեն Բաքու՝ կմիանան Կասպից ծովին…

Նորսուլթանը խանի հետ Բաքվում խոսեց Արցախից

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վաղուց հայտնի է իր համաթուրքական խաղերով: Նա այդ խաղերով խամրեցրել է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի դերը հայության մեջ: Եվ ահա նա Բաքվում է ու Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:

Հետաքրքիր է, որ նա այս կոչն արել է ամեն օր պատերազմից խոսող Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը:

«Իհարկե, նախագահները հանդիպելիս չեն կարող չքննարկել տարածաշրջանային, համընդհանուր անվտանգության խնդիրներ,- ասել է Նուրսուլթան Նազարբաեւը, ով իր բնույթով նույնպես խանական հակումներ է դրսեւորել ու իր դստերն է փորձում նստեցնել Ղազախստանի սուլթանական աթոռին, ուստի Նուրսուլթանին մեր թերթում արդեն մի քանի անգամ Նորսուլթան ենք կոչել…

«Ղազախստանը՝ որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ուշադրությունը կենտրոնացրել է, իհարկե, մեր տարածաշրջանի եւ մեծ Կենտրոնական Ասիայի, այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի վրա,- ասել է Նորսուլթանը խանի ներկայությամբ, ապա հավելել,- այս կապակցությամբ ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Ղազախստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում աջակցում է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձեւերին, որոնց կողմ ենք քվեարկել: Այսինքն՝ միջազգային հարաբերությունների համընդհանուր նորմերին»:

Իհարկե, սա հերթական մի սուտ է, ինչը պարզապես միջազգային (ՄԱԿ-ի) զեկուցագրի մաս է կազմելու Աստանայի համար, ինչը նկատելի է հետագա տեսակետից, թե Ղազախստանը լավ հարաբերություններ ունի, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ու Վրաստանի հետ:   Շարունակել կարդալ

Եթե հաջողենք կամուրջ գցել – Հայաստանաը կարող է կապել այդ երկու շուկաները՝ խորացնելով գործընկերությունը ԵՄ-ԵԱՏՄ-ի երկրների հետ… Լավ կլիներ, որ Հայաստանը կարողանար խոսքերն ամրապնդել քաղաքականապես, զուտ տնտեսություն աշխարհում չկա, այն սերտորեն միաձուլված է քաղաքականությանը…

Մեր արտաքին քաղաքականության փոխլրացնող ձեւը թերեւս ամենահարմարն է ներկայիս՝ զարգացող երկիր համարվող Հայաստանի համար:

Այդ փոխլրացնող քաղաքականությունը նախանշում է զուգահեռ տարվող հավասարաչափ հարաբերություններ համաշխարհային քաղաքատնտեսական բեւեռների հետ՝ ի դեմս ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի (ավելի ճիշտ կլինի ասել՝ ԵՄ-ական եւ ԵԱՏՄ-ական ուղղություններ,- Ա.Ք.): Եթե սրան էլ հավելենք, որ փոխլրացնող քաղաքականությունը ներառում է նաեւ լրացուցիչ գործակցության եզրեր՝ ինչպես ասենք միջազգային տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող Չինաստանի եւ տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցող Իրանի հետ, ապա կարելի է ընդգծել, որ մեր պետության այժմյան արտաքին հավասարակշռող ուղին դեռեւս փոփոխման կարիք չի զգում (այլ խնդիր է, որ այդ ուղու որոշ ձեւեր պետք է փոխվեն):

Այնուամենայնիվ, գալիք տնտեսական ուղին որոշվելու է խորհրդարանական կառավարմամբ մեր երկրում, եւ դա որոշելու են այն 4 քաղաքական ուժերը, որոնք հաղթահարեցին ԱԺ ընտրությունների մրցավազքի սահմանագիծը:

Հանրությունը պետք է իմանա, թե ուր է ձգվելու իր երկրի արտաքին տնտեսական ուղին, ինչ խոստուներ են տվել նախընտրական շրջանում այդ ուժերը, որպեսզի հետեւի՝ ինչքանով են տեր լինելու իրենց խոստումներին:

«Ելք» դաշինքն, օրինակ, ԵՄ-ի հետ Ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտությունից էր խոսում նախընտրական ծրագրում եւ արտաքին քաղաքական սխալ էր համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Սա դաշինքը պարզաբանում էր այն հանգամանքով, որ դա լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական եւ քաղաքական բնականոն զարգացման համար:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արեւապաշտություն. ուսմունք, որ շատ հարցերի պատասխան է տալիս – Կամ՝ Հայոց բանական իմաստաբանության դերն ու տեղը քաղաքակրթական զարգացումներում (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Իմաստաբանությունը բանական ուսմունքների այն ամբողջությունն է, որը ձեւավորվել է, զարգացել է Փոքր Ասիայում, այնտղից տարածվել Եգիպտոս, Միջագետք, արեւելք՝ Ճենաց աշխարհ, Հնդկաստան, ապա նաեւ՝ արեւմուտք՝ Աթենք, Հռոմ։ Լայն իմաստով իմաստաբանություն ասելով հասկանում ենք այն ամենը, ինչ կապված է աշխարհընկալման եւ աշխարհաճանաչողության, բանական լուծումների հետ։ Եթե վերջին տասնամյակների հնագիտական եւ մարդաբանական հայտնագործությունների արդյունքները հաստատում են մասնավորապես Փոքր Ասիայում 12.000 տարի առաջ գործած եւ համակարգված քաղաքակրթության գոյության փաստը, Պորտասար կոչվող համալիրի բացահայտմամբ, ապա այն հարցը, թե արդյոք այդ նույն տարածաշրջանում գործող համալիրներում չէր կարող ծագել եւ ձեւավորվել բանական իմաստաբանություն՝ դեռ տեսականորեն պատասխան չունի։

Այստեղ պիտի նշենք, որ գործող փիլիսոփայական համակարգի թե՛ արեւմտակենտրոն եւ թե՛ արեւելակենտրոն տեսության կողմնակիցներն ընդհանրապես պատրաստ չեն եւ հիմնականում ժխտում են լայն կամ նեղ իմաստներով Փոքր Ասիայի ներկայությունը բանական աշխարհաճանաչողական իմաստաբանության մտքի ձեւավորման մեջ։ Համընդհանուր ճանաչում գտած կարծիքի համաձայն՝ իսկական աշխարհաճանաչողական իմաստաբանությունը ծագել է Արեւմուտքում՝ Հին Հունասատանում, որը ժամանակակից աշխարհին հայտի է որպես փիլիսոփայություն։

Նման դիրքորոշումը խիստ կանխակալ է, եւ այդ վերաբերմունքը ամրագրվում է գերմանական փիլիսոփայական մտքի այն պարզ մոտեցմամբ, իբր թե Արեւմուտքից զատ միտքը այդպես էլ չկարողացավ դուրս գալ կրոնական եւ դիցաբանական աշխարհայացքի շրջանակներից: Հեգելը կարծում էր, որ Արեւելքում աշխարհաճանաչողական միտք չէր կարող առաջանալ նաեւ այն պատճառով, որ Արեւելքում չկան ազատություններ, իսկ աշխարհաճանաչողական իմաստասիրությունը կարող էր ծագել եւ զարգանալ այնտեղ, որտեղ բարենպաստ պայմաններ են ստեղծվում մտքի ազատ ինքնադրսեւորման համար։    Շարունակել կարդալ

Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական Լեռնաշխարհը՝ Հայերի Արարչական ԲնօրրանԱրիական քաղաքակրթության ծննդավայր:

Հայեր ու Արիներազատագրե՛ք Սրբազան Լեռնաշխարհը

Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world, liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее, освободитесь сами.

Վերականգնե՛նք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնե՛նք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովե՛նք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցե՛նք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թո՛ղ ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումովԿարող եք կատարել նվիրատվություններ

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող   Շարունակել կարդալ