Օրվա պահոցը. Ապրիլ 15, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 14-ի (447) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…

2. Անմասն չմնա՛նք աշխարհի վերաձեւումից – Աշխարհի վերաբաժանումները հիմնականում հասունանում եւ կյանքի են կոչվում մի տարածաշրջանում, որտեղ կենտրոնացված է տիեզերաազդակ բնաշխարհը: Դա Տիբեթից մինչեւ Ալպեր ձգվող հորիզոնականն է, որի կենտրոնն Արարատյան աշխարհն է, նույնն է թե՝ Հայկական լեռնաշխարհը… Այսօր ընդհանուր սեղանի վրա դրված ավելի ցայտուն երեւում են 5 երկրներ՝ Սիրիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը… Եվ դեռ կգա՛ ծպտյալ հայերի ժամանակը…

3. Թուրքիայի մասնատումը՝ տարածաշրջանային օրախնդիր – Նորօսմանական եւ համաթուրանական ծավալապաշտական ծրագրերից առաջ. «Այդպիսի լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել»,- ասել է թուրք պատգամավորը… Ծպտյալ հայերի գաղտնի կապերի մասին, սակայն կյանքը ցույց է տվել, որ առայժմ այդ մասին չպետք է խոսել բացահայտ…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org

4. Նորընտիր խորհրդարանը ժամացույցը կլարի Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին – Քվեարկության վերջնական արդյունքները հետեւյալ տեսքն ունեն… Այնպես որ, Հայաստանի նոր խորհրդարանի ընտրությունը կարելի է ավարտված համարել, սակայն առջեւում երեւանցիներին սպասվում է եւս մեկ ընտրություն՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունը…

5. Երեւանյան ընտրությունները՝ ավելի հաշվարկելի եւ ավելի պարտավորեցնող – Ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ… Փաստորեն, Երեւանի գործող քաղաքապետը բոլոր հնարավորություններն ունի վերընտրվելու – այստեղ պարզապես մի հարց պիտի լրացուցիչ լուծվի, ո՞վ կդառնա մայրաքաղաքային ընդդիմություն եւ ի՞նչ հնարավորություններով…

6. Գլխավոր ու միակ ընդդիմության ախտանիշը – ՀԱԿ-ը ընդդիմության առաջատարի կարոտախտում… Հավատալն անշուշտ դժվար է, երբ նայում ես այս կառուցի անդամների՝ մեր դաժան օրերում անցած առուծախի ճանապարհը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ –Դրա պատասխանն էլ ցույց տվեց ժողովուրդն իր քվեարկությամբ…

7. Իշխանական մրցակցության ընթացքը – ՀՀԿ-ում սուր պայքար է ընթանում ոչ միայն այն հարցով, թե համա-մասնական ցուցակից կամ ռեյտինգային թեկնածուներից ովքեր պետք է պատգամավորական մանդատ ստանան, ովքեր՝ դուրս մնան ԱԺ-ից, այլ նաեւ՝ թե ովքեր կարող են ակնկալել խորհրդարանի ու կառավարության  ղեկավար պաշտոնների աթոռները…

8. «Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին… Արտաքին կապեր… Հաստատվում եւ ընդլայնվում են մայրաքաղաքի գործընկերային հարաբերությունները… Երեւանը՝ աշխարհի տարբեր վարկանիշային աղյուսակներում…

9. Շռայլող աղքատի հոգեբանությամբ Էներգարդյունավետության ծրագիրը կկարողանա՞ մի բան փոխել – Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների  արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1- 4 ցենտին համարժեք դրամ – ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը 7 ցենտին համարժեք է…

10. Ամերիկահայ սփյուռքի նոր հաղթարշավը – ԱՄՆ-ում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի եւ Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները… …Ցավոք, ինչը չի կարելի ասել եվրոպական ու ասիական (թուրք-հրեական կազմաքանդման հետեւանքով անցան այն ժամանակները, երբ Իրանի ու արաբական որոշ երկրների հայաշատ սփյուռքը իր ազդեցիկ լծակներն ուներ տարածաշրջանում), ինչպեսեւ ու հատկապես ռուսաստանյան հայկական սփյուռքի մասին…

11. Ինչքան գունեղ, այնքան բերքառատ – Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները կնշեն ավանդական Զատիկը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…

12. Հայկական խոհանոց – Կաթնահունց («Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության»)… Մոսկվայում «KBN»-ի հաղթող է ճանաչվել Արցախի «Հարսանիք լեռներում» թիմը… Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 84-րդն է…

13. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Եվրոպայում 11 մեդալ նվաճեցինք… Հենրիխը՝ ակումբի ամենաբարձր վարձատրվողների հնգյակում… Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 18 տեղով… Գեղարդ Մուսասիի աղմկահարույց հայտարարությունը՝ փայլուն նոկաուտից հետո… Այլ մարզական լուրեր…

Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…

Աշխարհի վերաբաժանման ընթացքը թերեւս դանդաղ, բայց անկասելի է առաջ գնում: Այս մասին մենք հաճախ ենք խոսել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, ուստի որոշեցինք մեկ անգամ էլ անդրադառնալ, հատկապես անսպասելի սրվող Միացյալ Նահանգներ – Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների համապատկերում:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մինչ նախագահական ընտրությունները եւ ընտրությունների ընթացքում անգամ գրեթե գովաբանում էր Վլադիմիր Պուտինին ու խոստանում, որ Մոսկվայի հետ միասնաբար են պայքարելու համաշխարհային չարիքի՝ իսլամական ահաբեկչության դեմ:

Այդ ընթացքում Վաշինգտոնն ավելի շատ հակադրվում էր դաշնակից Եվրոպային, քան մրցակից Ռուսաստանին: Այս դեպքում՝ ի՞նչը ստիպեց փոխել ԱՄՆ-ի քաղաքական ուղին, որ եվրոպական ուղղությամբ հաշտեցման համապատկերում սրվեց հարաբերությունները ռուսաստանյան ուղղության հետ: Դոնալդ Թրամփը ավելի կտրուկ եղավ, քան իր նախորդն էր՝ Բարաք Օբաման: Եթե նախորդը միայն ու առավելապես կտրուկ հայտարարությունների էր դիմում՝ առանց գործնական քայլերի, ապա ներկայինս՝ ասում եւ իրականացնում է, ինչպես եղավ Սիրիայի դեպքում: Արդյո՞ք այս ոճը կդառնա բուն ամերիկյան: Եվ այդ դեպքում ի՞նչ պատասխան սպասել Ռուսաստանից:   Շարունակել կարդալ

Անմասն չմնա՛նք աշխարհի վերաձեւումից – Աշխարհի վերաբաժանումները հիմնականում հասունանում եւ կյանքի են կոչվում մի տարածաշրջանում, որտեղ կենտրոնացված է տիեզերաազդակ բնաշխարհը: Դա Տիբեթից մինչեւ Ալպեր ձգվող հորիզոնականն է, որի կենտրոնն Արարատյան աշխարհն է, նույնն է թե՝ Հայկական լեռնաշխարհը… Այսօր ընդհանուր սեղանի վրա դրված ավելի ցայտուն երեւում են 5 երկրներ՝ Սիրիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը… Եվ դեռ կգա՛ ծպտյալ հայերի ժամանակը…

Աշխարհի վերաբաժանումները հիմնականում հասունանում եւ կյանքի են կոչվում մի տարածաշրջանում, որտեղ կենտրոնացված է տիեզերաազդակ բնաշխարհը: Դա Տիբեթից մինչեւ Ալպեր ձգվող հորիզոնականն է, որի կենտրոնն Արարատյան աշխարհն է, նույնն է թե՝ Հայկական լեռնաշխարհը:

Այստեղ են խաչվում աշխարհի վերաբաժանումների ճանապարհները: Պարզապես ներկայիս աշխարհակարգում մարդկության արարման ու փրկության օրրան Հայկական լեռնաշխարհի անունն անգամ հանել են գործածումից եւ թուրքա-սիոնական դրդմամբ տարածաշրջանը կոչել են Մերձավորարեւելյան… Սակայն, Մերձավոր Արեւելքի ու Կովկասի տարածաշրջանների հենց մեջտեղում Հայկական լեռնաշխարհն է, որն առանձին տարածաշրջան է, որտեղ էլ բացվում են Տիեզերքի Դարպասները…

Իսկ դրանք արդեն բացվել են…  (տես՝ 4-րդ էջ՝ «Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը՝ հաստատե՛լ Երկրում» -

http://www.hayary.org/wph/?p=6221Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…):

Այժմ, վերոնշյալ ձեւակերպմամբ Մերձավորարեւելյան տարածաշրջանում վերստին ծավալվել է աշխարհի վերաձեւման գործընթացը: Ուստի՝ աշխարհի գերտերությունների շահերը խաչվում են ոչ միայն միմյանց, այլեւ տարածաշրջանի երկրների հետ: Փորձում են օգտվել նաեւ տեղային զոռբայությամբ հայտնի երկրները, ինչը ավելի է սրում իրավիճակը: Բայց հաճախ այդ երկրները խաղացվում են գերնպատակի համար ու իրենք նույնպես մասնատվում են ընդհանուր սեղանին դրված:

Այսօր Մերձավորարեւելյան տարածաշրջանին զուգահեռ իրադարձություններ են ծավալվում նաեւ Կովկասում, ինչը մեզ հնարավորություն է տալիս մտնել «ընդհանուր թեմայի» մեջ՝ մեր ազգային նպատակներին հասնելու համար:

Այսօր ընդհանուր սեղանի վրա դրված ավելի ցայտուն երեւում են 5 երկրներ՝ Սիրիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը:

Որշակի շարժեր կան Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի ուղղությամբ եւս, քանզի այս երկրներն էլ են փորձում դառնալ տարածաշրջանային գերտերությունիկներ, որոնք գերտերություններին երբեմն դեմ լինելու իրավունքներ կունենան, երբ առաջնային դիտարկեն սեփական շահերը…   Շարունակել կարդալ

Թուրքիայի մասնատումը՝ տարածաշրջանային օրախնդիր – Նորօսմանական եւ համաթուրանական ծավալապաշտական ծրագրերից առաջ. «Այդպիսի լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել»,- ասել է թուրք պատգամավորը… Ծպտյալ հայերի գաղտնի կապերի մասին, սակայն կյանքը ցույց է տվել, որ առայժմ այդ մասին չպետք է խոսել բացահայտ…

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուհարրեմ Ինջեն անդրադարձել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հնարավոր հետեւանքներին:

«Լուսանցք»-ն անդրադարձել է այս թեմային այն առումով, որ եվրոպական երկրները շատ բացասական վերաբերմունք են դրսեւորել այդ փոփոխությունների նկատմամբ, քանի որ այն ավելի մեծ բռնակալական հնարավորություններ է տալիս արդեն իսկ բռնակալական հակումներ դրսեւորող Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Այդ պատճառով արգելեցին թուրք պետական ու քաղաքական գործիչները մուտքը եվրոպական երկրներ՝ թուրքական համայնքներում քարոզչություն թույլ չտալով: Սա շատ է սրել Թուրքիայի հարաբերությունները Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Ավստրիայի, Շվեդիայի եւ այլ եվրաերկրների հետ:

Թուրք պատգամավոր Ինջեն Սինոպում հանդիպել է ՏԻՄ ղեկավարների հետ եւ նշել, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկրի նախագահի ձեռքում կկենտրոնանան չափազանց շատ իրավասություններ, ինչը աննախադեպ է ու շատ վտանգավոր: «Այդպիսի լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել»,- ասել է պատգամավորը:

Իսկ մենք հիշեցնենք, որ նախագահ Էրդողանը որոշել է հռչակվել (ինքնահռչակվել) համայն թուրքերի «նոր հայր», ինչը եւ իրականացնում է «օրենքով», որից հետո կսկսի նախաձեռնել նորօսմանական եւ համաթուրքական ծավալապաշտական ծրագրերը…   Շարունակել կարդալ

Նորընտիր խորհրդարանը ժամացույցը կլարի Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին – Քվեարկության վերջնական արդյունքները հետեւյալ տեսքն ունեն… Այնպես որ, Հայաստանի նոր խորհրդարանի ընտրությունը կարելի է ավարտված համարել, սակայն առջեւում երեւանցիներին սպասվում է եւս մեկ ընտրություն՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունը…

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները եւ ստորագրեց համապատասխան արձանագրությունը։

Քվեարկության վերջնական արդյունքները հետեւյալ տեսքն ունեն.

«Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 122 հազար 65։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 14 հազար 739։

«Հայկական վերածնունդ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 58 հազար 265։

«Ծառուկյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 428 հազար 836։

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 25 հազար 950։

Հայաստանի հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 770 հազար 441։

Հայաստանի կոմունիստական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 11 հազար 741։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 32 հազար 508։

Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 103 հազար 48։   Շարունակել կարդալ

Երեւանյան ընտրությունները՝ ավելի հաշվարկելի եւ ավելի պարտավորեցնող – Ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ… Փաստորեն, Երեւանի գործող քաղաքապետը բոլոր հնարավորություններն ունի վերընտրվելու – այստեղ պարզապես մի հարց պիտի լրացուցիչ լուծվի, ո՞վ կդառնա մայրաքաղաքային ընդդիմություն եւ ի՞նչ հնարավորություններով…

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԿԸՀ-ն տեղեկություններ է հրապարակել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի եւ այլ տվյալների վերաբերյալ:

ԿԸՀ-ն ձեւավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը: Ընտրությունների անցկացման համար Երեւանում ձեւավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով: 1-ին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, 2-րդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, 3-րդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, 4-րդը՝ Արաբկիր վարչական շրջանը, 5-րդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, 6-րդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, 7-րդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, 8-րդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, 9-րդը՝ Նորք-Մարաշ եւ Կենտրոն վարչական շրջանները, 10-րդը՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները:

Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում գրանցվել է (երեկվա դրությամբ) դիտորդական առաքելություն իրականացնող 1 հ/կ՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ն (147 դիտորդ): Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները Երեւանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար կարող են ԿԸՀ դիմել մինչեւ ապրիլի 29-ը ներառյալ:

Ընտրությունները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները եւս ԿԸՀ կարող են դիմել մինչեւ ապրիլի 29-ը ներառյալ: Այս պահի դրությամբ Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման համար ԿԸՀ-ում գրանցված լրատվամիջոցներ չկան:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ԿԸՀ-ին տեղեկատվություն է ներկայացրել Երեւանում ընտրողների թվաքանակի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 841 հազար 973 ընտրող:   Շարունակել կարդալ

Գլխավոր ու միակ ընդդիմության ախտանիշը – ՀԱԿ-ը ընդդիմության առաջատարի կարոտախտում… Հավատալն անշուշտ դժվար է, երբ նայում ես այս կառուցի անդամների՝ մեր դաժան օրերում անցած առուծախի ճանապարհը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ –Դրա պատասխանն էլ ցույց տվեց ժողովուրդն իր քվեարկությամբ…

Խորհրդարանական ընտրություններում պարտված եւ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցող ՀԱԿ-ը շարունակում է փորձերը՝ մնալ որպես միակ ընդդիմություն: Եթե նախկինում ՀԱԿ-ը փորձում էր իր շուրջը համախմբել ընդդիմադիր դաշտը, ինչը եւս տապալվեց, ապա այժմ փորձում է ստվեր գցել մյուս ընդդիմադիրների վրա, հատկապես խորհրդարան մտած ուժերի:

«Մենք Հայաստանում հասել ենք նրան, որ մարդիկ զանգվածաբար հասկանում են, որ մեր դաշինքն առաջարկելով խաղաղության ծրագիրը, ցանկանում է իրենց ազատագրել թշվառությունից, աղքատությունից, անհեռանկար փակուղուց, զինվորների կյանքի համար մշտական մտավախությունից»,- ԱԺ ընտրություններում պարտություն կրելուց առաջ ասել էր ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու  Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ իրենք ուզում են ժողովրդին վերադարձնել հանգիստ, հավատ սեփական ուժերի, հեռանկարի, զարգացման նկատմամբ: Ինչին հավատալը, անշուշտ, դժվար է, երբ նայում ես այս կառուցի անդամների անցած ճանապարհը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ինչն էլ ցույց տվեց ժողովուրդը իր քվեարկությամբ...   Շարունակել կարդալ

Իշխանական մրցակցության ընթացքը – ՀՀԿ-ում սուր պայքար է ընթանում ոչ միայն այն հարցով, թե համա-մասնական ցուցակից կամ ռեյտինգային թեկնածուներից ովքեր պետք է պատգամավորական մանդատ ստանան, ովքեր՝ դուրս մնան ԱԺ-ից, այլ նաեւ՝ թե ովքեր կարող են ակնկալել խորհրդարանի ու կառավարության  ղեկավար պաշտոնների աթոռները…

ՀՀԿ-ականները, ովքեր ընտրացուցակով առաջադրվել էին պատգամավորության թեկնածուներ, դեռ անհանգիստ են, քանզի հայտնի չէ, թե վերջնականապես ովքեր են մնալու որպես պատգամավորներ, ովքեր են դիմումներ գրելու իրենց տեղը զիջելու համար: Այս սպասումների կրակի վրա յուղ լցրեց նաեւ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի հետաձգումը՝ կապված Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ՍԴ դիմելու խնդրի հետ, որտեղ քննարկվելու է ընտրությունների օրինականության հարցը:

ՀՀԿ-ականները, իհարկե մտավախություն չունեն, որ նշյալ խնդիրը լուծելի է, քանի որ միջազգային եւ տեղական դիտորդների գնահատականները առավելապես դրական են ու ընտրությունները ճանաչվել են ազատ եւ լավ կազմակերպված: Սակայն, մայիսի 14-ին նշանակված Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները, ԱԺ նիստի նախօրեին, նոր բարդություններ է առաջ բերել, կապված այդ ընտրացուցակի լուծումների հետ եւս:

Նաեւ սպասումներ կան, թե ովքեր կմնան գործադիրում՝ ակնկալելով նախարարական պաշտոններ, ովքեր կանցնեն խորհրդարանական գործունեության, ինչը եւս վերջնականապես հայտնի չէ: Այստեղ հայտնի է սակայն, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի վերընտրվի իր պաշտոնում, որի հավակնորդները մի քանիսն են, այդ թվում՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Գալուստ Սահակյանն, իհարկե, չի ընդդիմանա, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քանի որ գիտակցում  է հետագա բարդությունները: Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով դեռ Արտաշատի քաղաքապետն է, իր աներոջ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ երեւի կմնա որպես «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր… Իսկ Գալուստ Սահակյանն ինքը պիտի մտածի, որ բարդությունները ոչ միայն իրեն չվնասեն, այլեւ՝ բարեկամական կապերով չանցնեն նախկին պատգամավոր եւ գործարար Աշոտ Աղաբաբյանին եւ իր որդուն՝ Արման Սահակյանին: Ով պատգամավոր է ընտրվել, որ դեռ հարցեր ունի՝ կմնա՞ որպես պատգամավոր, թե՞ կվերադարձնեն պետգույքի տիրույթ: Հայտնի է, որ մեկ տարի հետո այդ վարչությունը լուծարվելու է:   Շարունակել կարդալ

«Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին… Արտաքին կապեր… Հաստատվում եւ ընդլայնվում են մայրաքաղաքի գործընկերային հարաբերությունները… Երեւանը՝ աշխարհի տարբեր վարկանիշային աղյուսակներում…

Սկիզբը՝ թիվ 7-13-ում

Արտաքին կապեր

Երեւան քաղաքի արտաքին կապերի ոլորտում իրականացվող աշխատանքների գլխավոր նպատակը Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ճանաչելիության բարձրացումն է, դիրքավորումն ու հեղինակության կառավարումը տարբեր երկրների եւ դրանց բնակչության շրջանում: Այդ համատեքստում տարբեր քաղաքների եւ շրջանների, ինչպես նաեւ միջազգային կառույցների եւ կազմակերպությունների հետ կապերի ստեղծումն ու զարգացման աշխատանքները ակտիվորեն շարունակվել են նաեւ 2016թ.:

Հաստատվում եւ ընդլայնվում են մայրաքաղաքի գործընկերային հարաբերությունները:

– 2016թ. դրությամբ Երեւանի քաղաքապետարանը համագործակցում է ավելի քան 5 տասնյակ քաղաքների եւ շրջանների հետ:

– Ընդլայնվել են գործընկերային կապերը միջազգային եւ տարածաշրջանային կառույցների հետ:

– Ավելի քան 30 գործընկեր քաղաքների պատվիրակություններ համագործակցության շրջանակներում այցելել են Երեւան:

– Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երեւան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

– Երեւանում անցկացվել են Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի օրեր:

– «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում մայրաքաղաք են ժամանել շուրջ 20 գործընկեր քաղաքների պատվիրակություններ:   Շարունակել կարդալ

Շռայլող աղքատի հոգեբանությամբ Էներգարդյունավետության ծրագիրը կկարողանա՞ մի բան փոխել – Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների  արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1- 4 ցենտին համարժեք դրամ – ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը 7 ցենտին համարժեք է…

Հայաստանի Հանրապետությունը հարուստ երկիր է: Գիտենք՝ ինչով: Հայաստանի Հանրապետությունը աղքատ երկիր է՝ բնակչության կենսամակարդակի տեսանկյունից: Եվ աղքատ լինելով՝ հարուստին հարիր շռայլություն է իրեն թույլ տալիս՝ էլէներգիայի ծախսի առումով: Պատճառը միայն սովետական հոգեբանությունը չէ: Այսօրվա փաստը այդ պատճառի հետեւանքն է (այստեղ արդեն դադարում ենք հոգեբանության մասին խոսել). թեկուզ խորհրդային տարիներին կառուցված բնակֆոնդի գերակշիռ մասը. բազմաբնակարան շենքեր, որոնք այնպես են կառուցվել, որ ոչ մի «գրամ» էլէներգիա ու ջերմություն խնայելու հնարավորություն չլինի: Վայն եկել-տարել է նրանց, ովքեր սովետական այդ շենքերում այսօր նույնիսկ չեն հասցրել վերացնել սովետական թեկուզ ներքին հետքերը, ասենք՝ ապրում են քամուց բացվող, լավ չնստեցրած պատուհաններով տանը: Դե արի ու էներգիա խնայիր: Եվ այդ տանը ապրողը ինչքան էլ ցանկանա էներգիախնայող լինել, չի կարող:

Ինչեւէ, մասնավոր դեպքերից գանք պետական մասշտաբի:

Վերականգնվող էներգետիկային առնչվող խնդիրները քննարկելիս մեկ բան հաստատ կարող ենք նշել. այլընտրանքային էներգաղբյուր է համարվում նաեւ էներգախնայողությունը: Սրան մասնագետները լուրջ են վերաբերում եւ վստահ են, որ որոշ ոլորտներում էներգախնայողության մակարդակի բարձրացմամբ կարող են զգալի առաջընթաց ապահովել:

Աշխարհի զարգացած շատ երկրներ անցյալ դարի վերջին տասնամյակների էներգետիկական ճգնաժամային պայմաններում ձեռնամուխ եղան խիստ թերի օգտագործվող սեփական վառելիքաէներգետիկ աղբյուրների էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Այս ընթացքում բացահայտվեցին տնտեսությունում օգտագործվող տեխնոլոգիական գործընթացների անկատարությունը էներգետիկական տեսակետից եւ դրանցում առկա էներգախնայողության մեծ ներուժը: Զարգացած երկրներում այսօր արտադրության ծավալների աճի համար անհրաժեշտ էներգապաշարների գերակշռող մասը լրացվում է էներգախնայողության հաշվին: Հայաստանը, տնտեսական կառուցվածքով եւ տրամաբանությամբ լինելով հետխորհրդային երկիր, էներգախնայողության մասով շատ բան ունի անելու, եթե հակիրճ, ապա՝ տնտեսական սպառման հոգեբանությունից պետք է անցնենք խնայողական հոգեբանության:   Շարունակել կարդալ

Ամերիկահայ սփյուռքի նոր հաղթարշավը – ԱՄՆ-ում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի եւ Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները… …Ցավոք, ինչը չի կարելի ասել եվրոպական ու ասիական (թուրք-հրեական կազմաքանդման հետեւանքով անցան այն ժամանակները, երբ Իրանի ու արաբական որոշ երկրների հայաշատ սփյուռքը իր ազդեցիկ լծակներն ուներ տարածաշրջանում), ինչպեսեւ ու հատկապես ռուսաստանյան հայկական սփյուռքի մասին…

Հայերիս մոտ հաճախ կես կատակ – կես լուրջ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգը Հայաստանի Միացյալ Նահանգներ ենք անվանում՝ հաշվի առնելով այդ տարածքում ամերիկահայության ինչպես քանակական, այնպես էլ որակական ազդեցությունը:

Այդ ազդեցությունը (միջազգային առումով՝ նաեւ քաղաքական հարցերում) ոչ միայն ԱՄՆ-ի տարածքում է նշանակալի, այլեւ ամբողջ հայկական սփյուռքում:

Ցավոք, ինչը չի կարելի ասել եվրոպական ու ասիական (թուրք-հրեական կազմաքանդման հետեւանքով անցան այն ժամանակները, երբ Իրանի ու արաբական որոշ երկրների հայաշատ սփյուռքը իր ազդեցիկ լծակներն ուներ տարածաշրջանում), ինչպեսեւ ու հատկապես ռուսաստանյան հայկական սփյուռքի մասին:

Իսկ ըստ տվյալների՝ ամենահայաշատ երկիրը Ռուսաստանն է, որտեղ սակայն հայկական ազդեցությունը պետական ճնշումների ու վերահսկողութհյան տակ է: Երեւի Մոսկվան այդպես է իր սերը ցույց տալիս դաշնակից Հայաստանին՝ համարելով, որ իր աջակցությունը բավարար է, եւ ռուսաստանահայ համայնքը կարող է լռել…

Իսկ ահա Լոս Անջելեսի՝ Լոս Արմենիոս անվանումը ոչ միայն հայերն են գործածում, այլեւ այդ տարածքում բնակվող մեքսիկացիները, չինացիները, եւ այլք:

Իսկ Գլենդեյլը գրեթե հայկական քաղաք է համարվում… Այստեղ նույնիսկ խանութներում, ռեստորաններում, բենզալցակայաններում եւ սպասարկման այլ վայրերում տարբեր ազգեր ներկայացնող աշխատակիցները, անգամ սեւականները հաճախ հայերեն են պատասխանում ու սպասարկում:

ԱՄՆ-ում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի եւ Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները:   Շարունակել կարդալ

Ինչքան գունեղ, այնքան բերքառատ – Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները կնշեն ավանդական Զատիկը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրեցին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, Հայ արիներն այս տարի ավանդական Զատիկը կնշեն ապրիլի 15-ին՝ երկու միջոցառումներով:

Առաջին միջոցառումը Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կանցկացնեն Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) տարածքում՝ ճիշտ արեւածագին:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Աստվածամորն ուղղված ծես կանեն եւ կփառաբանեն Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը, զատում է բնության գույները:

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականներն առանձնակի շուքով են նշում այս տոնը. զատկական ձվերն ինչքան գունեղ՝ այնքան բերքն առատ կլինի, կաթնահունցն ինչքան համեղ, տարին այդքան ուրախ կլինի, քաղցրանուշն ինչքան շատ, տարին այդքան լիառատ կանցնի…

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ծիսական արարողությունից հետո ձվախաղ կկազմակերպեն, որը կավարտվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:

Ապրիլի 15-ի օրվա երկրորդ կեսին կսկսվի երկրորդ միջոցառումը:   Շարունակել կարդալ

Հայկական խոհանոց – Կաթնահունց («Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության»)… Մոսկվայում «KBN»-ի հաղթող է ճանաչվել Արցախի «Հարսանիք լեռներում» թիմը… Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 84-րդն է…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Կաթնահունց

Բաղադրությունը - Շաքարավազ – 100 գ, ալյուր – 800 գ, ձու – 3 հատ, կարագ – 100գ, կաթ – 0.5 լիտր, չամիչ՝ ըստ ցանկության, խմորիչ – 1 թեյի գդալ, աղ, դարչին, վանիլ:

Պատրաստման եղանակը – Շաքարավազն ու ձուն լավ հարել, ավելացնել փափկեցրած կարագը:

Գոլ կաթի մեջ խմորիչը լցնել, ավելացնել աղը, դարչինը, վանիլը, խառնել եւ դա էլ ավելացնել նախորդ՝ շաքարավազային զանգվածին:

Այս ամենը անընդհատ խառնելով ավելացնել ալյուրը, թողնել 15-20 րոպե: Եթե խմորը փափուկ է, դարձյալ ալյուր ավելացնել, այնքան՝ մինչեւ ստացվի ձեռքերին չկպչող խմոր:

Թողնել հասունանա:

Նորից հունցել, հետո խմորը բաժանել 5 հավասար գնդերի: Ցանկության պարագայում ավելացնել չամիչ: Գնդերին տալ կլորավուն տեսք, ծածկել սրբիչով, թողնել 20-30 րոպե: Այնուհետեւ երեսներին ձու քսել եւ դնել ջեռոցը՝ 15-20 րոպե 2000-ի տակ:

Մոսկվայում «KBN»-ի հաղթող է ճանաչվել Արցախի «Հարսանիք լեռներում» թիմը

Արցախի ՈՒՀԱ -ի «Հարսանիք լեռներում» (,,Սվադբա վ գարախ,,) թիմն ապրիլի սկզբին հաղթող է ճանաչվել ՈՒՀԱ-ի Մոսկվայի եւ Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղում՝ դուրս գալով հաջորդ փուլ:

«Արցախպրես»-ը գրում է, որ արցախյան թիմը, ի հեճուկս Ադրբեջանի բարձրացրած աղմուկի՝ հանձնախմբի կողմից ճանաչվել է ոչ միայն մրցույթի լիարժեք մասնակից թիմ, այլ փաստորեն՝ նաեւ լավագույն թիմ:

Հիշեցնենք՝ «Հարսանիք լեռներում» կոչվում էր Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը:

Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 84-րդն է

Զբոսաշրջության ոլորտում մրցունակության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 136 երկրների շարքում զբաղեցնում է 84-րդ տեղը: Այս մասին նշված է «Զբոսաշրջության եւ ճամփորդությունների մրցունակության զեկույց 2017»-ում, որը պատրաստվել եւ հրապարակվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից:   Շարունակել կարդալ

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Եվրոպայում 11 մեդալ նվաճեցինք… Հենրիխը՝ ակումբի ամենաբարձր վարձատրվողների հնգյակում… Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 18 տեղով… Գեղարդ Մուսասիի աղմկահարույց հայտարարությունը՝ փայլուն նոկաուտից հետո… Այլ մարզական լուրեր…

Եվրոպայում 11 մեդալ նվաճեցինք

105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան) Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա երկամարտի 414 կգ արդյունքով (պոկում՝ 184 կգ, հրում՝ 230 կգ) գերազանցել է իր բոլոր մրցակիցներին:

Ծանրամարտի հավաքականի մյուս անդամներ, +105 կգ քաշայիններ Գոռ Մինասյանը (անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան) երկամարտի 446 կգ արդյունքով (պոկում՝ 211 կգ, հրում՝ 235 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը (անձնական մարզիչ՝ Գառնիկ Ալեքսանյան) երկամարտի 434 կգ արդյունքով (պոկում՝ 190 կգ, հրում՝ 244 կգ)՝ բրոնզե մեդալակիր: Նշենք, որ Գոռ Մինասյանը փոքր արծաթ է նվաճել նաեւ պոկում վարժությունում  (211 կգ), իսկ Ռուբեն Ալեքսանյանը փոքր բրոնզ՝ հրում վարժությունում (244 կգ):

Կանանց պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Հռիփսիմե Խուրշուդյան) երկամարտի 227 կգ արդյունքով եւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Սեդրակյան)՝ երկամարտի 230 կգ արդյունքով: Ավելացնենք, որ Սոնա Պողոսյանը փոքր արծաթ է նվաճել նաեւ հրում վարժությունում (126 կգ), իսկ Տաթեւ Հակոբյանը՝ փոքր բրոնզ պոկում վարժությունում (105 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն առաջին անգամ մասնակցել է նաեւ 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը (անձնական մարզիչ՝ Հարություն Եղոյան), ում գրաված 7-րդ տեղը մասնագետները բարձր են գնահատում:

Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի հաղթողը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Էստոնիայում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարին, որը մտնում է UWW-ի տարեկան օրացուցային պլանի մեջ: Օլիմպիական արծաթե մեդալակիրն անցկացրել է 3 գոտեմարտ, բոլորն էլ միեւնույն՝ 8:0 հաշվով ավարտել է ժամանակից շուտ եւ նվաճել հուշամրցաշարի հաղթողի կոչումը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հուշամրցաշարն անցկացվում էր ըմբշամարտի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2018թ. հունվարի 1-ից:

3 ոսկե մեդալ` Թբիլիսիից

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Դավիդ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները նվաճել են 7 մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ մտած մեր 5 ներկայացուցիչներից երեքը հաղթանակ են տարել եւ արժանացել են ոսկե մեդալների: Նրանք են 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը:

Գասպար Բաբախանյանն (49 կգ) ու Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եզրափակիչ մրցամարտում անհաջողության մատնվեցին եւ բավարարվեցին արծաթե պարգեւներով, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը դարձան մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Նշենք, որ Թբիլիսիում մեր թիմը հանդես եկել 8 բռնցքամարտիկով:   Շարունակել կարդալ