Օրվա պահոցը. Ապրիլ 21, 2017

Հայաստանը պատրաստ է համադրել համաշխարհային բեւեռների շահերը – Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի կազմաքանդվեն, թուրքական տարրը պիտի տարհանվի Միջին Ասիա… Հայ արիները պատրաստ են հայկական տարածքների վերադարձման բանակցային գործընթացներին…

Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ զգուշացնում է թուրքական ահագնացող վտանգի մասին: Սակայն աշխարհի գաղտնի տերերին եւ գերտերությունների ղեկավարներին թվում է, թե ամեն պահի կարող են դիմագրավել Անկարայի անթաքույց նախաձեռնած նոր-օսմանական, ապաեւ նոր-համաթուրանական ծրագրերին:

Բայց կա մի իրավիճակ, երբ հարցը անգամ ռազմա-քաղաքական ճնշումներով չի լուծվում, դա հանգեցնում է պատերազմի: Այդպես է եղել նաեւ Մերձավոր Արեւելքը ահաբեկչության եւ արյան մեջ խեղդող «Իսլամական պետություն» հորջորջվող ծայրահեղ իսլամականների դեպքում:

Իրենց համաշխարհային ոստիկաններ կարգած ԱՄՆ-ի իշխանությունները համաշխարհային կարգուկանոնի իրենց արժեհամակարգի ամրագրած նորմերը պահպանելու համար գործածում են նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական լծակները, ինչը հանգեցնում է հսկայածավալ ավերածությունների, մշակութային արժեքների ու միլիոնավոր մարդկանց զանգվածային ոչնչացման աշխարհի բոլոր անկյուններում… Դիցուկ՝ Մերձավոր Արեւելքում, որտեղ ընթանում են աշխարհի վերաբաժանումները, արեւմտյան արժեհամակարգին ոչ ենթակա արաբական երկրներին հնազանդեցնելու համար տեղի ունեցան «արաբական գարուն» կոչված ռազմական հեղաշրջումները, ինչը իբր պիտի խաղաղություն բերեր տարածաշրջանին:

Բայց հենց այն ուժերը, որոնք աջակցել էին «արաբական գարուն» կոչված «բարեփոխումներին»՝ դարձան Մերձավոր Արեւելքն ու աշխարհը հոշոտող ամենամեծ վտանգը: Սրանք այն ծայրահեղական ուժերն էին, որ չէին համարձակվում ընդվզել Սադամ Հուսեյնի կամ Մուհամար Քադդաֆիի օրոք: Բայց արաբական հեղաշրջումները ազատեցին նրանց ձեռքերը… Սա մեծ ու աններելի բացթողում էր, կամ էլ հաշվարկ, նպատակային քայլ՝ թուլացնելու արաբական եւ իրանական ազդեցությունները, ավելացնելով թուրքականը, որը պիտի նպաստեր ՆԱՏՕ-ի դիրքերի ամրացմանը:

Տարիներ շարունակ համաշխարհային երկու բեւեռների համատեղ ուժերով անգամ չի դադարում գործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը տիրապետում է հսկայական տարածքների, Մերձավորարեւելյան նավթա-գազային տարածքների, որից կախված է նաեւ համաշխարհային տնտեսության կայունությունը…   Շարունակել կարդալ