Ամսվա պահոցը. Մայիս 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 20-ի (453) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Տարածաշրջանը՝ եռացող կաթսա – Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, բայց այն գաղտնակետից, որից սկսվել են աշխարհի վերաբաժանման (բաժանումների) համար, հիմնականում պահպանվում են…

2. Թուրքիա եւ Հայաստան. հենակետային ասպարեզ.- Տարածաշրջանում ռազմա-քաղաքական մրցակցության տեսլականներ – Մի՞թե Գերմանիան է հակաթուրքական ճակատի առաջատարը Եվրոպայում… Այդ ընթացքում, հայկական հարցը պիտի օրակարգային դառնա բոլոր կարեւոր երկրներում, ինչպես ընթանում է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ինչը թույլ կտա Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատումներին մասնակից դարձնել նաեւ Հայոց պահանջատիրությունը…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ-http://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

3. Եվրոպան չի կասեցնում ինքնափոխման ընթացքը – Չնայած Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթեց ոչ ազգայնական թեկնածուն, բայց դա չի կասեցրել Եվրոպայի ազգայնացման գործընթացը… Չի բացառվում, որ Եվրոպան մի միավորումով չբավարարվի՝ Մեծ Բրիտանիան մնում է անգլո-ամերիկյան տարածք…

4. Կպատասխանի՞ Թրամփը Էրդողանին, թե՞ ԱՄՆ-ն նոր՝ իր քաղաքացիների պաշտպան նախագահ կփնտրի – Վերջերս Վաշինգտոնում կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի հրահանգով իր դեմ բողոքի ցույց իրականացնող հայ, եզդի, քուրդ, թուրք, ասորի եւ այլ ամերիկաբնակ ցուցարարներին ծեծի են ենթարկել նրա թիկնապահներն ու համակիրները…

5. Սնածին կանգնեցնելու ձեւը կգտնե՞նբ – CBS News հեռուստաալիքը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, ով ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթերի մարզահամերգային համալիրում… 22 մարդ է զոհվել, որոնց թվում՝ երեխաներ, կան բազմաթիվ վիրավորներ…

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

6. Ներքին կյանք.- Ու՞ր են ներկայից անհետանում նախկինները – Եվ ո՞րն է անհավերժի հավերժության գաղտնիքը… Մեր երկրում նորություն չէ, երբ երեկվա իշխանավորը վերածվում է հաջորդօրյա անհաշտ ընդդիմադիրի կամ տապալված նախկին իշխանությունը լուսապսակը գլխին առաջնորդում է նորօրյա ընդդիմադիր զանգվածներին – Կտրականապես մերժելի քաղաքական շրջապտույտ է…

– http://www.hayary.org/wph/?p=6307Հիմա՝ Գրեյթ Բրիթը՞ն, թե՞ Գեյ Բրիթըն – Հայ երիտասարդները ցանկացան ճշտել Մեծ Բրիտանիայի իրական անունը – Հետաքրքիր է, որ այս օրերին Հայաստանում հենց բրիտանական դեսպանատունը հերթական այլասերվածության քարոզն արեց … ԼԳԲՏ եւ նման այլ պարտադրանքներ, որոնցից խուսափել եւ միշտ պիտի խուսափի հայությունը…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

8. Աղբային խնդիր. ինչպես ազատվել դրանից (2) – Եվրոաղբավայրերով ու տեղական ռիսկերով… Մասշտաբի էֆեկտի շնորհիվ կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը եւ որ ռազմավարության իրականացումը չի պահանջի աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն…

9. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Գյումրիի «Շիրակ»-ը Երեւանում դարձավ Հայաստանի գավաթակիր… Հիշեցնենք, որ ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 2 խաղափուլ – Մրցաշարային աղյուսակը 28-րդ փուլի խաղերից հետո… Անգլիական ակումբի եւ հայ ֆուտբոլիստի հաղթանակները… Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի դրոշով – «Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է»… Դու արժանի ես, իմ ընկեր. Ջորկաեֆը՝ Մխիթարյանին… Մարզական այլ լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=6193Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Տարածաշրջանը՝ եռացող կաթսա – Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, բայց այն գաղտնակետից, որից սկսվել են աշխարհի վերաբաժանման (բաժանումների) համար, հիմնականում պահպանվում են…

Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, սակայն այն հիմքից, որից սկսվել են այդ խաղարկումները՝ աշխարհի հերթական վերաբաժանման համար, հիմնականում պահպանվում են:

Այսպես՝ քննարկելով մեր տարածաշրջանի խաղացողներից մեկի՝ Թուրքիայի հարցը, կարող ենք ասել, որ այն մտնում է որոշիչ փուլ: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը որոշ դրական ազդակներ են ուղարկում Անկարայի ուղղությամբ, իսկ եվրոպական համագործակցությունը հետզհետե մոտենում է հակաթուրքական կերպարին: Սա էլ նշանակում է, որ Եվրոպա-Թուրքիա հակասությունները մի պահի կհասնեն գագաթնակետին, եւ Վաշինգտոնն ու Մոսկվան կմտնեն վճռական խաղի մեջ՝ կայսերական նկրտումներ ունեցող Թուրքիան մասնատելու համար:

Սա կլինի մոտավորապես այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում, երբ եվրոպական հակազդեցությունը հանգեցրեց այն բանին, որ ռուսական կողմը վերցնելով իր հասանելիքը՝ Ղրիմը, որոշակիորեն պահպանելով իրավունքներ որոշ տարածքների վրա՝ Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ, մնացյալը՝ որպես արեւմտամետ Ուկրաինա, թողեց Արեւմուտքի տնօրինությանը:

Ինչպես նշել ենք «Լուսանցք»-ի թողարկումներում, համաշխարհային գաղտնի կառավարության տերերը ուկրաինական կազմաքանդումով մի քանի հարց լուծեցին:   Շարունակել կարդալ

Թուրքիա եւ Հայաստան. հենակետային ասպարեզ.- Տարածաշրջանում ռազմա-քաղաքական մրցակցության տեսլականներ – Մի՞թե Գերմանիան է հակաթուրքական ճակատի առաջատարը Եվրոպայում… Այդ ընթացքում, հայկական հարցը պիտի օրակարգային դառնա բոլոր կարեւոր երկրներում, ինչպես ընթանում է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ինչը թույլ կտա Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատումներին մասնակից դարձնել նաեւ Հայոց պահանջատիրությունը…

Պաշտոնական Անկարան Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում ամենաքիչը մտահոգ էր Գերմանիայի ուղղությամբ, նաեւ վստահ էր, որ Բեռլինն ամեն կերպ կխոչընդոտի Եվրոպայում հայկական հարցի ծավալմանը: Մի երկար ժամանակահատված այդպես էլ կար, սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ փոփոխական է այս աշխարհի քաղաքականության մեջ, եւ Գերմանիան նախապես ընդունելով Կայզերական Գերմանիայի մեղքը՝ Օսմանիան Թուրքիայի նկատմամբ հանդուրժողական գտնվելու եւ հայերի զանգվածային ջարդերի դեմ քայլեր չձեռնարկելու համար, նախորդ տարի թուրքական վայրագությունները հայերի նկատմամբ ճանաչեց ու դատապարտեց որպես ցեղասպանություն:

Սա Թուրքիային զրկեց Գերմանիային մեղադրելու, Բեռլին-Բաղդադ երկաթուղին կառուցելու համար Արեւմտյան Հայաստանում հայերի սպանդի մասին չբարձրաձայնելու եւ այլ բացասական երեւույթների համար, ինչն ավելի կատաղեցրեց թուրքական՝ բռնակալության գնացող էրդողանյան իշխանությանը:

Անկարան ամեն քայլի դիմեց. որպեսզի Գերմանիան ետ կանգնի իր որոշումից, քանի որ եվրոպական եռյակի՝ Ֆրանսիա, Գերմանիա եւ Իտալիա համատեղ որոշմամբ կարող են թուրքերի համար ոչ նպաստավոր ծավալումներ սկսել եվրոպական ուղղությունից:

Սակայն, ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այնպես էլ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը հավաստեցին, որ Գերմանիան ճիշտ որոշում է կայացրել, ու Թուրքիան պարտավոր է առնչվել իր անցյալի հետ: Բունդեսթագի նախագահը նաեւ ԵԽ-ում անդրադարձավ Հայոց ցեղասպանության բանաձեւին:   Շարունակել կարդալ

Եվրոպան չի կասեցնում ինքնափոխման ընթացքը – Չնայած Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթեց ոչ ազգայնական թեկնածուն, բայց դա չի կասեցրել Եվրոպայի ազգայնացման գործընթացը… Չի բացառվում, որ Եվրոպան մի միավորումով չբավարարվի՝ Մեծ Բրիտանիան մնում է անգլո-ամերիկյան տարածք…

Չնայած Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթեց Էմանուել Մակրոնը, բայց դա չի կասեցրել Եվրոպայի ազգայնացման գործընթացը: Այն չի կարող կանգ առնել, քանի որ եվրոպական պետությունների ինքնիշխանության ճգնաժամը խորանում է դեռ այսօրվա Եվրամիության վերպետական օրենքներից, ինչը շարունակում է թուլացնել Ֆրանսիայի եւ Գերմանիայի նման պետությունների դիրքերն աշխարհում: Այս երկրներն էլ հենց Եվրամիության փոփոխման կողմնակիցն են եւ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը շարունակելու է իր նախաձեռնություններն այդ ուղղությամբ:

Պետությունների անկախության սահմանափակումներին ավելացել է նաեւ Եվրոպայի իսլամացման վտանգը, ինչի մասին «Լուսանցք»-ը գրել էր նախորդ թողարկման մեջ, ինչն ավելի լուրջ վտանգ է դառնում հետզհետե, քան պետությունների անկախ կարգավիճակի պահպանման հարցն է:

Իզուր չէ, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն իր առաջին պաշտոնական այցով Գերմանիա մեկնեց եւ այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ հավաստիացրեցին, որ շարունակելու են Եվրոպայի թարմացման գործընթացները եւ վճռական են տրամադրված:

Ֆրանսիան եւ Գերմանիան նաեւ համակարծիք են իսլամացման դեմ պայքարը Եվրոպայում հզորացնելու, ինչպես նաեւ Թուրքիայի՝ հակաեվրոպական տրամադրվածությունները եւ ծավալապաշտական նկրտումները զսպելու առումով:   Շարունակել կարդալ

Կպատասխանի՞ Թրամփը Էրդողանին, թե՞ ԱՄՆ-ն նոր՝ իր քաղաքացիների պաշտպան նախագահ կփնտրի – Վերջերս Վաշինգտոնում կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի հրահանգով իր դեմ բողոքի ցույց իրականացնող հայ, եզդի, քուրդ, թուրք, ասորի եւ այլ ամերիկաբնակ ցուցարարներին ծեծի են ենթարկել նրա թիկնապահներն ու համակիրները…

Վերջերս Վաշինգտոնում կայացած Դոնալդ Թրամփ եւ Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումը անսպասելի ընթացք եւ ավարտ է ունեցել: Թե ինչ հետեւանքներ կլինեն, շուտով պարզ կլինի: Թուրքիայի նախագահը Միացյալ Նահանգներ է շտապել ավելի քան 20 հարցեր քննարկելու համար եւ կարծել է, թե ԱՄՆ-ի նախագահը գոնե մի քանի ժամ պետք է տրամադրի քննարկումների համար: Ի վերջո հարցերը համաշխարհային նշանակության են եղել, ինչպես Սիրիայի խնդիրը, Եվրոպա-Թուրքիա հակասությունները եւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ՆԱՏՕ-ին առնչվող հարցեր եւ այլն: Հատկապես լուրջ քննարկման հարցեր են եղել կապված Անկարայի եւ Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության հետ կապված, որոնք սրվել են ԻՊ-ի դեմ կռվող սիրիական քրդերին զինելու՝ Թրամփի վերջին որոշման հետ: Անկարայում կարծում են, որ Սիրիայի քրդական կազմավորումները կապված են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, ինչը վտանգում է Թուրքիայի պետականության գոյությանը:

Որոշ տեղեկատվության համաձայն, Սպիտակ տան ղեկավարը հազիվ 20 րոպե է կարողացել տրամադրել ինքնահավան եւ իրեն բոլոր թուրքերի հայր պատկերացնող Թուրքիայի նախագահին, ինչը պարզապես շանթահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ստացվում է՝ ամեն հարցի շուրջ նա պետք է խոսեր 30-40 վայրկյան, որպեսզի մի 20-30 վայրկյանում էլ ստանար պատասխանները:

Այսինքն՝ իրականում Թուրքիայի նախագահը հասել է Վաշինգտոն, ձեռքի փաստաթղթերը հանձնել է ԱՄՆ-ի նախագահին եւ տուն վերադառնալու ճամփան բռնել… Սա, իհարկե համբերությունից հանել է առանց այն էլ մտագարությամբ տառապող Էրդողանին, ինչն էլ դրսեւորվեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն այցելելու ճանապարհին:   Շարունակել կարդալ

Սնածին կանգնեցնելու ձեւը կգտնե՞նբ – CBS News հեռուստաալիքը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, ով ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթերի մարզահամերգային համալիրում… 22 մարդ է զոհվել, որոնց թվում՝ երեխաներ, կան բազմաթիվ վիրավորներ…

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին հայտարարել է, որ «բրիտանական ազգը ցնցված է կատարված բարբարոսական ակտի հետեւանքով բազմաթիվ զոհերից։ Թագուհին  ցավակցել է զոհվածների հարազատներին եւ երկրի քաղաքացիներին: «Ամբողջ ազգը սարսափահար վիճակում է Մանչեսթերում այդքան մարդկանց՝ չափահասների ու երեխաների մահվան եւ վիրավորվելու պատճառով, ովքեր համերգ Էին գնացել»,- ասված է մամուլի համար նրա հայտարարության մեջ:

Նա երախտագիտություն է հայտնել քաղաքի բնակիչներին, որոնք համերաշխություն են հանդես բերել տուժածների, ոստիկանների, բժիշկների ու փրկարարների հետ: «Ես իմ հիացմունքն եմ հայտնում բոլոր բնակիչներին, որոնք մարդկայնությամբ եւ զորակցությամբ արձագանքեցին այդ բարբարոսական ակտին»,- ասել է նա։

Իրավապահ մարմինները ձերբակալել են 8-րդ կասկածյալին, ով կարող է մասնակից լինել մայիսի 22-ին Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունին: Հիշեցնենք, որ 22 մարդ է զոհվել, որոնց թվում՝ երեխաներ, կան բազմաթիվ վիրավորներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:   Շարունակել կարդալ

Ներքին կյանք.- Ու՞ր են ներկայից անհետանում նախկինները – Եվ ո՞րն է անհավերժի հավերժության գաղտնիքը… Մեր երկրում նորություն չէ, երբ երեկվա իշխանավորը վերածվում է հաջորդօրյա անհաշտ ընդդիմադիրի կամ տապալված նախկին իշխանությունը լուսապսակը գլխին առաջնորդում է նորօրյա ընդդիմադիր զանգվածներին – Կտրականապես մերժելի քաղաքական շրջապտույտ է…

Մեր երկրում նորություն չէ, երբ երեկվա իշխանավորը վերածվում է հաջորդօրյա անհաշտ ընդդիմադիրի կամ տապալված նախկին իշխանությունը լուսապսակը գլխին առաջնորդում է նորօրյա ընդդիմադիր զանգվածներին:

Ցավոք, մեր հասարակության համար սա այլեւս նորմալ երեւույթ է, ավելի նեղ հանրության համար՝ հավաքների ու ըմբոստության առիթ՝ ինչ-որ հույսի ակնկալիքով, ժողովրդի համար՝ անհաճո վիճակ, բայց ելքի փնտրտուքի տարբերակ, իսկ ազգային հատվածի համար՝ կտրականապես մերժելի քաղաքական շրջապտույտ, որից էլ՝ ինքնամփոփ մեկուսի աշխատանք…

Սովետական տարիներին, երբ մեծաթիվ հայրենադարձություն եղավ Մերձավոր Արեւելքից, հատկապես Սիրիայից, Լիբանանից, Իրաքից եւ Իրանից, կարծիքներ եղան, թե հայությունը կարող է համախմբվել նաեւ ոչ անկախ երկրում, ինչը թույլ կտա հայության տարբեր քաղաքակրթական արժեքները համադրել եւ հանգել ազգային միասնության… Բայց այդպես չեղավ, քանի որ Խորհրդային Միությունը հայրենադարձությամբ այլ խնդիր էր լուծում: Դա ազգային խնդիրների հետ ոչ մի կապ չուներ:

Եվ հայրենադարձված հայերը չկարողանալով զատվել իրենց երկրներում որդեգրած քաղաքակրթական արժեքներից, ինչպեսեւ չհարմարվելով տեղի արժեհամակարգին՝ սկսեցին տասնյակ հազարներով գաղթել այլ պետություններ, հիմնականում Միացյալ Նահանգներ ու արեւմտյան եվրոպական երկրներ:

Եվ մի կարգախոսի պես բան ծնվեց. «ախպարները չեն ծնվում՝ գալիս են, չեն մեռնում՝ գնում են»: Սա ախպարների ասած՝ տեղացիների կարգախոսն էր: Եվ ազգային միասնության նպատակը մտքներից թռցրած Խորհրդային Հայաստանի հայերն այլեւս դարձան տեղացիներ եւ ախպարներ:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

Ֆրանսիացի հայտնի էզոթերիկ Ռենե Գենոնը կամ, ինչպես նրան անվանում են, «կահիրյան ճգնավորը», հեղինակն է բազմաթիվ գրքերի՝ «Սուրբ գիտության սիմվոլիկան», «Արեւելք-Արեւմուտք», «Քանակ եւ որակ» եւ այլն:

Նրա «Աշխարհի տիրակալը» գրքում խոսվում է Շամբալա-Աղարտիի (Աղարտխայի)՝ աշխարհի հոգեւոր կենտրոնի եւ նրա Քուրմ-Տիրակալի մասին, որի անունն է Մելքի-Ցեդեկ կամ Մելքիսեդեկ:

Ըստ Ռենե Գենոնի, «Մելքիսեդեկը այն գործող անձն է, որը կատարում է աշխարհի տիրակալի» ֆունկցիան (գործառույթը): Մելքիսեդեկը ներկայանում է միաժամանակ որպես «արքա եւ քուրմ»: Նրան անվանում են Արդարադատության արքա, բացի դրանից նա Սալեմի արքան է ու, ինչպես հայտնի է, Սալեմը Աշխարհի քաղաքն է:

– Պետք է նշել, որ Սալեմ բառը, հակառակ տարածված կարծիքի, երբեք չի նշանակել իրական քաղաք, բայց եթե այն ընդունել որպես Մելքիսեդեկի կացարան, ապա այն կարող է համարվել Աղարտիի  (Ագարտու) կամ Աղարտխայի (Àãàðòõà) համարժեքը: Ամեն դեպքում սխալ կլինի այս բառի մեջ կարդալ Երուսաղեմի (ռուսերեն՝Իերուսալիմ, եբրայերեն՝ Երուշալայիմ) հին անվանումը, որովհետեւ այն հնչել է Հեվոա (Իյեվուս):

Այդ քաղաքը սկսել է կոչվել Երուսաղեմ այն ժամանակից, երբ հրեաները այնտեղ ստեղծեցին իրենց հոգեւոր կենտրոնը, եւ այն դարձավ իսկական Սալեմի խորհրդանիշը:

Հատկանշական է, որ Սողոմոնն է (Սոլոմոն) հիմնել Երուսաղեմի տաճարը, որի Շլոմոն անունը ածանցավորն է Սալեմից, ինչը նշանակում է խաղարարար:   Շարունակել կարդալ

Աղբային խնդիր. ինչպես ազատվել դրանից (2) – Եվրոաղբավայրերով ու տեղական ռիսկերով… Մասշտաբի էֆեկտի շնորհիվ կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը եւ որ ռազմավարության իրականացումը չի պահանջի աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն…

Սկիզբը՝ թիվ 19-ում

http://www.hayary.org/wph/?p=6300Աղբային խնդիր սրանից ազատվելու համար՝ միայն տուգանք – Սա է հասարակությանը կրթելու լավագույն ձեւը (1)… Մինչեւ բարոյախոսությունը հանրության վրա ազդի, երկրում այլեւս աղբազատ տեղ չի մնա – տուգանքը կստիպի, որ բարոյախոսությունը շատ արագ տեղ հասնի…

Երբ քննարկում էինք կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրները՝ նկատեցինք, որ առաջիկա տարիներին արվող քայլերից բնակչությանը կհուզի աղբահանության դրույքաչափի հարցը: Նշեցինք նաեւ, որ, ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, մասշտաբի էֆեկտի շնորհիվ կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը եւ որ ռազմավարության իրականացումը չի պահանջի աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն:

Փակագծերում հիշեցնեմ, որ աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին օրենքի համաձայն՝ աղբահանության վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է, եւ աղբահանության դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին: Աղբահանության վճարը սահմանված է նույն օրենքով եւ կազմում է ամսական առավելագույնը 400 դրամ մեկ բնակչի համար, կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ 1քմ մակերեսի համար՝ առավելագույնը 25 դրամ:   Շարունակել կարդալ

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Գյումրիի «Շիրակ»-ը Երեւանում դարձավ Հայաստանի գավաթակիր… Հիշեցնենք, որ ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 2 խաղափուլ – Մրցաշարային աղյուսակը 28-րդ փուլի խաղերից հետո… Անգլիական ակումբի եւ հայ ֆուտբոլիստի հաղթանակները… Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի դրոշով – «Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է»… Դու արժանի ես, իմ ընկեր. Ջորկաեֆը՝ Մխիթարյանին… Մարզական այլ լուրեր…

Գյումրիի «Շիրակ»-ը Երեւանում դարձավ Հայաստանի գավաթակիր

Մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը: Գյումրիի «Շիրակ»-ը 3:0 հաշվով ջախջախեց Երեւանի «Փյունիկ»-ին եւ իր պատմության մեջ 2-րդ անգամ տիրեց պատվավոր մրցանակին:

Գյումրեցիները բոլոր գոլերը խփեցին 1-ին խաղակեսում, 2 անգամ աչքի ընկավ Կիրիան Նվաբուեզեն, իսկ 1 գոլ խփեց 17-ամյա Վահան Բիչախչյանը: Խաղից հետո անմիջապես հրավառություն տրվեց հաղթողների պատվին, որից հետո նոր տեղի ունեցավ պարգեւատրման արարողությունը: Նշենք, որ 2 թիմերն էլ եվրոգավաթների ուղեգիր նվաճեցին ու գալիք մրցաշրջանում Հայաստանը կներկայացնեն միջազգային մրցասպարեզում:

Ետխաղյա մամուլի ասուլիսում «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ասել է, որ շատ դժգոհ է իր սաների ցույց տված խաղից: Իսկ «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշել է, որ չնայած խոշոր հաշվին, հաղթանակն այնքան էլ հեշտ չտրվեց իր թիմին:

 – Հիշեցնենք, որ ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 2 խաղափուլ: «Գանձասար-Կապան»-ը դեռ հույսը չի կորցրել, որ կարող է անցնել առաջատար «Ալակերտ»-ից:   Շարունակել կարդալ

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» ազգային շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 19 (452), մայիսի 26 – հունիսի 1, 2017թ.

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  / (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

* Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին, որոնք ստորեւ ներկայացնում ենք մասնակի.-

  1. Տարածաշրջանը՝ եռացող կաթսա… – Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, սակայն այն հիմքից, որից սկսվել են այդ խաղարկումները՝ աշխարհի հերթական վերաբաժանման համար, հիմնականում պահպանվում են:

Այսպես՝ քննարկելով մեր տարածաշրջանի խաղացողներից մեկի՝ Թուրքիայի հարցը, կարող ենք ասել, որ այն մտնում է որոշիչ փուլ: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը որոշ դրական ազդակներ են ուղարկում Անկարայի ուղղությամբ, իսկ եվրոպական համագործակցությունը հետզհետե մոտենում է հակաթուրքական կերպարին…

… Սա էլ նշանակում է, որ Եվրոպա-Թուրքիա հակասությունները մի պահի կհասնեն գագաթնակետին, եւ Վաշինգտոնն ու Մոսկվան կմտնեն վճռական խաղի մեջ՝ կայսերական նկրտումներ ունեցող Թուրքիան մասնատելու համար…

  1. Թուրքիա եւ Հայաստան. հենակետային ասպարեզ.- Տարածաշրջանում ռազմա-քաղաքական մրցակցության տեսլականներ – Մի՞թե Գերմանիան է հակաթուրքական ճակատի առաջատարը Եվրոպայում… – Գերմանիայի խորհրդարանում «Կանաչների կուսակցության» համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը եւս հանդես եկավ ելույթով՝ ի պաշտպանություն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի՝ միաժամանակ ընդունելով Գերմանիայի մեղսակցությունը այս զանգվածային ոճրագործության մեջ…

…Գերմանական կայսրության կանցլեր Բեթման Հոլվեգի սառնասիրտ ու դաժան խոսքերը. «Մեր միակ նպատակը Թուրքիային պատերազմի ընթացքում մեր կողքին պահելն էր եւ նշանակություն չուներ՝ հայերը կբնաջնջվեին, թե ոչ»: Կանաչների կուսակցության» համանախագահը Թալեաթի ու Էնվերի նմաններին ոճրագործներ է անվանել:

Հիշեցնենք, որ հաճախ է մեջբերվում նաեւ նացիստական Գերմանիայի պարագլուխ Ադոլֆ Հիտլերի խոսքերը, ով հրեաների ողջակիզումը նախաձեռնելով, մտահոգ կուսակիցներին ասել էր, թե ամեն բան իր ժամանակն ունի եւ «հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության, միլիոնավոր զոհերի մասին»…

…Իսկ այդ ընթացքում, հայկական հարցը պիտի օրակարգային դառնա բոլոր կարեւոր երկրներում, ինչպես ընթանում է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ինչը հնարավորություն կտա Թուրքիայի, գուցե նաեւ Ադրբեջանի մասնատումներին մասնակից դարձնել նաեւ Հայոց Դատը՝ իր պահանջատիրական բոլոր իրավունքներով ու պարտավորություններով…   Շարունակել կարդալ

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 19-ի (452) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հիմա՝ Գրեյթ Բրիթը՞ն, թե՞ Գեյ Բրիթըն – Հայ երիտասարդները ցանկացան ճշտել Մեծ Բրիտանիայի իրական անունը – Հետաքրքիր է, որ այս օրերին Հայաստանում հենց բրիտանական դեսպանատունը հերթական այլասերվածության քարոզն արեց … ԼԳԲՏ եւ նման այլ պարտադրանքներ, որոնցից խուսափել եւ միշտ պիտի խուսափի հայությունը…

2. Ուշքի կգա՞ իսլամացող Եվրոպան – Եվրոպա-Թուրքիա հակամարտությունը հետզհետե սրվում է եւ սկսում ստանալ նաեւ կրոնական ուղղություն:  Եվրամիության  երկրների ղեկավարները վերջերս հանդիպել են Վատիկանում – Թուրքիան ամենամեծ խոչընդոտն է այդ ճանապարհին… Թուրքիան կորցնում է – այս երկիր գնացողները կարող է էլ չվերադառնան…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ-http://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

3. Խորհրդարանական Հայաստան – Ժամացույցն աշխատեց ներքաղաքական խմորումներով… Նոր պայմաններում կայացավ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: -Այն տեղի ունեցավ խորհրդարանական Հայաստանի կարգավիճակի անցած՝ նոր վարչա-քաղաքական պայմաններում…

4. Համահայկական Երեւան – Մայրաքաղաք՝ առանց իմ ու քոնի… Երեւանը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլ այսօրվա մեր երկրի բնակչության մոտ կեսն ապրում կամ գործում է մայրաքաղաքում – Իրականում Երեւանի քաղաքապետը կարող է փաստացի համարվել Հայաստանի փոխնախագահը՝ առանց չափազանցության…

5. Ավագանին կաշխատի Երեւանը սիրելու եւ սիրել տալու համար – Երեւանի գործող քաղաքապետ եւ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյան ուղերձը… Սերժ Սարգսյանը հիմնարար փոփոխությունների կգնա միայն 2018-ի նախագահական ընտրություններից հետո… ԵԽ դիտորդները նկատեցին եւ նորարարությունները եւ ընտրախախտումները…

6. Հայաստանին վերաբերող ոչ հայաստանյան ընտրություններ – Մեր արտաքին քաղաքականությունում քիչ դեր չի կատարում այն հանգամանքը, թե որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը ինչպես են վերաբերում Հայաստանին, հայության խնդիրներին ու նպատակներին…

7. Արժանապատվության խնդիր կա՛ – Մոսկվան իր ոճրագործին փրկում է հայերի բանտային դատից… Հայասպան Վալերի Պերմյակովի փոխանցումը Ռուսաստան իրականացվել է 2017թ. մայիսի 18-ին – մարդասպանն իր երկրում է ամբողջապես կրելու իր պատիժը…

8. Աղբային խնդիր սրանից ազատվելու համար՝ միայն տուգանք – Սա է հասարակությանը կրթելու լավագույն ձեւը… Մինչեւ բարոյախոսությունը հանրության վրա ազդի, երկրում այլեւս աղբազատ տեղ չի մնա – տուգանքը կստիպի, որ բարոյախոսությունը շատ արագ տեղ հասնի…

9. Մեր փոստից.- Կարոտի խոհեր առ Մեծ Հայք… Հայ կնոջից՝ հայ տղամարդուն… Մեր կրոնը՝ համահայկականություն… Կգա՛ ժամանակը (Խաժականուշ Նավոյան, ԱՄՆ, Միսսիսիպիի համալսարան, ուսանում է մաթեմատիկա)…

10. Հրաձգության զարգացումը՝ հրամայական – (2) – Հանրակրթական դպրոցների 8-րդ եւ 9-րդ դասարաններում պետք է ուսուցանվեն կրակելու հիմունքներ, հրազենի կառուցվածքը, զենքի օգտագործման եւ հրաձգարանների շահագործման անվտանգության կանոններ…

11. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլ. Առաջատարի հետապնդումը շարունակվում է… Արցախի ֆուտբոլի վետերանները՝ մրցաշարի հաղթող… Շարք՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հենրիխ Մխիթարյանի մասին… Հայ մարզիկները ձյուդոյի, սամբոյի ուշու-ի մրցաշարերում… Ըմբշամարտիկների, հեծանվորդների, գեղասահորդների, հրաձիգների եւ այլ մրցաշարերի մասին…

12. Հայկական խոհանոց – Դդմիկով տոլմա… Մշակութային ու Եվրատեսիլյան լուրեր… «Այս մրցույթն ունի մեծ թվով գեյ երկրպագուներ, ովքեր սիրում են բեմում տեսնել իսկական դիվաների» – Եվրատեսիլի բեմում նաեւ տաբատ են իջեցնում… Արծվիկը Եվրատեսիլում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության www.hayary.org-կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

 – http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

Հիմա՝ Գրեյթ Բրիթը՞ն, թե՞ Գեյ Բրիթըն – Հայ երիտասարդները ցանկացան ճշտել Մեծ Բրիտանիայի իրական անունը – Հետաքրքիր է, որ այս օրերին Հայաստանում հենց բրիտանական դեսպանատունը հերթական այլասերվածության քարոզն արեց … ԼԳԲՏ եւ նման այլ պարտադրանքներ, որոնցից խուսափել եւ միշտ պիտի խուսափի հայությունը…

Նախ նշենք, որ համասեռամոլության նկատմամբ բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է Եվրոպայի 18 երկրների մեջ: Ամերիկյան Pew Research Center կազմակերպության հետազոտության համաձայն՝ կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի 18 երկրների մեջ համասեռամոլության նկատմամբ քաղաքացիների բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է։

ՀՀ քաղաքացիների 98%-ը արտահայտվել են համասեռամոլության դեմ եւ նշել են, որ այն պետք է մերժվի հայ հասարակության կողմից։ Համասեռամոլության նկատմամբ իր բացասական վերաբերմունքով 2-րդ տեղում է Մոլդովան (91%), իսկ 3-րդ տեղում՝ Վրաստանը (90%): Ռուսաստանում համասեռամոլությանը բացասական են վերաբերվում քաղաքացիների 85%-ը:

Փաստորեն, տարիներ շարունակ ինչքան էլ փորձեցին Հայաստանում համասեռականությունը, բազմասեռությունը, սեռամոլագարական այլ դրսեւորումները դարձնել հասարակական պահանջ՝ չստացվեց: Եվրա-ամերիկյան բոլոր դրամաշնորհները ջուրն են ընկել, ինչքան էլ դրամաշնորհակեր հ/կ-ներն ու տարաբնույթ անձինք կաշառվեցին ու քարոզեցին:

Հայը եղել ու մնում է բնապաշտ մարդատեսակ եւ հետեւորդը աստվածակերպ այդ մարդատեսակի: Հայը ավանդույթի ու ժամանակակից կյանքի համադրության կողմնակիցն է, ոչ թե՝ հակադրության, ավելին՝ այլասերման:

Հետաքրքիր է, որ հենց այս օրերին էլ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հերթական մի այլասերվածության քարոզն արեց… Հետո էլ բացատրեց, թե ինչու է ԼԳԲՏ դրոշ բարձրացրել: Մեծ Բրիտանիան այն եվրոպական երկրներից է, որ միշտ հակահայկականությունն ավելի մեծ տեղ է ունեցել, քան հայասիրությունը: Այս երկիրը միշտ աջակից է եղել մեր թշնամիներին (նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ), բացառապես իր ռազմա-տնտեսական գործերը հաջողելու նպատակով: Դրա համար բարոյականությունը, հոգեւոր ու ավանդական երեւույթները խորթ են այս երկրի տերերին: Եվ դա շարունակական երեւույթ է:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում բացատրել է, թե ինչու է իր երկրի ու ԵՄ դրոշների կողքին բարձրացել ԼԳԲՏ համայնքի դրոշը. «Երեւանում Բրիտանիայի դեսպանատունը խթանում է հանդուրժողականությունը եւ խտրականության բացառումը: Մարդու իրավունքները համընդհանուր են եւ հավասարապես կիրառելի են բոլորի համար, առանց որեւէ տարբերությունների»:

Հիշեցնենք, որ այդ օրը՝ մայիսի 17-ը, հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի եւ բիֆոբիայի պայքարի միջազգային օրն է։   Շարունակել կարդալ

Ուշքի կգա՞ իսլամացող Եվրոպան – Եվրոպա-Թուրքիա հակամարտությունը հետզհետե սրվում է եւ սկսում ստանալ նաեւ կրոնական ուղղություն:  Եվրամիության  երկրների ղեկավարները վերջերս հանդիպել են Վատիկանում – Թուրքիան ամենամեծ խոչընդոտն է այդ ճանապարհին… Թուրքիան կորցնում է – այս երկիր գնացողները կարող է էլ չվերադառնան…

Ուշքի կգա՞ իսլամացող Եվրոպան

Եվրոպա-Թուրքիա հակամարտությունը հետզհետե սրվում է եւ սկսում ստանալ նաեւ կրոնական ուղղություն:  Եվրամիության  երկրների ղեկավարները վերջերս հանդիպել են Վատիկանում: Հռոմի Պապի նստավայրը հաստատ ԵՄ անդամության համար չի դարձել հավաքատեղի, ուստի պետք է պնդենք, ինչպես մեր նախորդ հրապարակումներում, որ խաչակիր դաշինքն ի վերջո ոտքի է կանգնելու: Թուրքիան, փաստորեն, այդ ճանապարհի ամենամեծ խոչընդոտն է: Փորձ արվեց այդ խոչընդոտը ուժեղացնել, եվրոպական միակ իսլամական երկրին՝ Ալբանիային ավելացան եւս երկուսը՝ Բոսնիա-Հերցեգովինան ու Կոսովոն, սակայն «խաչակրաց արշավանքի» ճանապարհին այդ երկրները չեն կարող դիմակայել…

Այստեղ պիտի հիշեցնենք «Լուսանցք»-ի նախկին հոդվածները՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, ապաեւ՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի Հայաստան պետական այցերը, որոնք եւս կապվում են աշխարհա-քաղաքական փոփոխությունների եւ աշխարհի հերթական վերաձեւման հետ: Էկումենիկ ելույթներում Հռոմի Պապը եւս պահպանում է հոգեւոր-քաղաքական այն գիծը, ինչը պիտի հանգեցնի փոփոխությունների, այն նկատվեց նաեւ վերջին էկումենիկ համաժողովի ընթացքում: Քրիստոնյա աշխարհը ինչ-որ լուրջ բանի է նախապատրաստվում…

Նախորդ տարի նաեւ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» ծրագիրը կյանքի կոչվեց, որն առավելապես եկեղեցական է դեռ, քանզի հայկական բոլոր գաղթօջախներում հիմնականում գործում է Հայաստանյայց առաքելական եկեղեցին: Սա եւս նախապատրաստական փուլի պես մի բան էր: Օրերս Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա՝ Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը անցկացնելու համար: Նախորդ տարի Արեւմուտքի երկրների եկեղեցական համահավաք եղավ, այս տարի՝ Ռուսաստանում նման մի բան կատարվեց: Մոսկվայում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովներն անդրադառնալու են նաեւ Պոլսո հայոց պատրիարքարանի խնդիրներին, որոնց նույնպես խառնվել են թուրքերը:  Մայր Աթոռը ճանաչում է միմիայն Գարեգին Սրբազան Բեկչյանին՝ որպես Պոլսո հայոց պատրիարքարանի ընտրված տեղապահ, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը ստիպում է, որ Արամ Աթեշյանը մնա այդ տեղում:   Շարունակել կարդալ

Խորհրդարանական Հայաստան – Ժամացույցն աշխատեց ներքաղաքական խմորումներով… Նոր պայմաններում կայացավ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: -Այն տեղի ունեցավ խորհրդարանական Հայաստանի կարգավիճակի անցած՝ նոր վարչա-քաղաքական պայմաններում…

Երեկ նոր պայմաններում կայացավ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: Այն տեղի ունեցավ խորհրդարանական Հայաստանի կարգավիճակի անցած՝ նոր վարչա-քաղաքական պայմաններում: Խորհրդարանական Հայաստանի համար, ի տարբերություն՝ նախկին կիսանախագահականի, Ազգային Ժողովն այն բարձրագույն մարմինն է, որն ընտրում է երկրի առաջին դեմքին: Նորացված Սահմանադրությամբ՝ դա երկրի վարչապետն է:

Իհարկե, այս ամենը որպես պատմա-քաղաքական նորույթ, պետք է արձանագրել, ինչը թույլ կտա հետագայում դիտարկել նախկին եւ ներկա  պետական համակարգերի լավ ու վատ կողմերը, համակարգը շտկումների ենթարկելու կամ վերափոխելու մտադրությունները: Հիշեցնենք, որ «Լուսանցք»-ը մասամբ կողմ էր Հայ Արիական Միաբանության առաջարկած՝ սահմանադրական բարեփոխումներին, որտեղ կենտրոնաձիգ նախագահական համակարգ էր առաջարկված՝ ամբողջովին նոր Սահմանադրությամբ, որը կոչվում էր Ազգային Սահմանադրություն: Սա էլ էր փոփոխման ենթակա, երբ պատրաստ լիներ Համազգային Սահմանադրությունը եւ հաստատվեր համահայկական քվեարկությամբ:

ԱԺ անդրանիկ նիստը մայիսի 18-ին կայացնելու մասին խոսվել էր այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանում՝ 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի վերաբերյալ մերժողական որոշումը հրապարակվեց: Ելնելով գործի քննության արդյունքներից՝ ՍԴ-ն որոշեց ԿԸՀ-ի 2017թ. ապրիլի 9-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողնել ուժի մեջ: Այնուհետեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց այն քաղաքացիների անունները, ովքեր պիտի ստանային պատգամավորի մանդատներ: ՀՀ կառավարության ընդունելությունների տանը նա նորընտիր պատգամավորներին հանձնեց պատգամավորական մանդատները:

Այսպիսով, նորընտիր խորհրդարանն ունի 105 պատգամավոր՝  58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից:

Նշենք, որ ԱԺ-ում 105 պատգամավորից 18-ը կանայք են, 4-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:   Շարունակել կարդալ