Ամսվա պահոցը. Հոկտեմբեր 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 38-ի (471) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Իլհամ Ալիեը՝ քաղաքական պոռնիկի դերում – Միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- Սերժ Սարգսյան…

2. Բաքվի փուչիկը վաղ թե ուշ պայթելու է… BBC-ի հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի է ապրում երկրի սահմաններից դուրս, միայն 760 հազարն ապրում է  Ռուսաստանում – Իսկ Բաքուն հայերի արտագաղթից է դեռ խոսում ու երազում նվաճել «անմարդաբնակ» Հայաստանն ու Արցախը…

3. Վրաստանում ընդդիմությունը կարող է փողոց դուրս գալ – ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունը հասել է հաջողության, իսկ ընդդիմությունը խախտումներն է ներկայացնում… «Ախալքալաքի օրը» հետաձգվել է ընտրությունների՞ պատճառով, թե՞ վրացական կողմը այս տարի էլ կչեղարկի այն (ինչպես Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում խաչքարի տեղադրումը)՝ Ջավախքի հայկականությունը վերստին թաքցնելու համար…

4. Հայաստանի ընդդիմությանը մարզերը չե՞ն հետաքրքրում – Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կկայանա տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ… Միայն ՀՀԿ-ն ունի համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ բոլոր ընտրատարածքներում…

5. Կին գործիչները քիչ են ո՛չ միայն Հայաստանում.- Եվրոպայում առաջատար երկիր համարվող եւ ազդեցիկ կին կանցլեր ունեցող Գերմանիայում կանայք չեն սիրում կուսակցանացվել… Կանայք մեծ տեղ չունեն նաեւ հարավկովկասյան քաղաքական ասպարեզում՝ ենթադրվում է, որ համապատասխան գումարներ չունեն վճարելու՝ ձայն ստանալու համար…

6. ՄԻԵԴ-ը մերժել է Սիսի կաթողիկոսարանի հայց-պահանջը – Մարդու իրավունքների ջատագով Եվրոպական Դատարանը ինչո՞ւ է հեռու մնում ճշմարտությունից եւ արդարությունից՝ մերժելով նունիսկ մեր դատի ստանձնումը… Պայքարը պետք է շարունակել՝ սկիզբ դնելով համընդհանուր Հայոց պահանջատիրությանը…

7. ԱՄՆ-ն հիշեցնում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությոան մասին – ԱՄՆ-ի պետքարտուղար. «Աշխարհի բնակչության գրեթե 80%-ն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ-http://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

8. Նախարարական «էներգետիկ» վայրիվերումներ (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր).- ԱԷԿ-ը լուծու՛մ է էներգետիկ անկախության խնդիր – Իսկ բառախաղը պետք է պահել այլ ոլորտների համար… «Լուսանցք»-ը կներկայացնի աշխատանքները՝ ճշտում մտցնելով՝ ոչ թե նախարարի գործունեության արդյունքը, այլ՝ նախարարի օրոք արված քայլերը…

– http://www.hayary.org/wph/?p=6590Նոր ԱԷԿ-ի գլխին քար չեն գցի, եթե չուզենք – Մեր երկիրը հարստացված ուրանի միջազգային կենտրոնի անդամ է (ՄԱԳԱՏԵ-ի ներքո է գործում)՝ նշանակում է, որ մենք ուրանի մատակարարման խնդիրը չունենք՝ անկախ քաղաքական վերուվարներից… Զեկույցի գլխավոր եզրակացությունն էր՝ Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի…

9. Արեւ, արեւ, եկ-եկ, մեր տներում վեր եկ – Հայաստանում արեւային էներգիան սպառողներին հասանելի կլինի 1-ին տասնամյակում… Հողմայինի ու երկրաջերմայինի մասով… Ընդերքի ու ջրի պաշարների մասով… Ոչ թե այլընտրանքային, այլ՝ էժան գազ գնելու պահով – Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, եւ շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է…

10. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (մաս 3-րդ) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

11. Եվ կրկին երեւանյան տրոլեյբուսը – Անցյալ դարի երկրորդ կեսի եւ մերօրյա հերոսները… Աշնանային այդ սովորական օրը հայ մտավորականը տրոլեյբուս էր նստել եւ գնում էր դասախոսություն կարդալու – Իսկ վթարված տրոլեյբուսը արագորեն միացել էր ու առանց վարորդի «խելահեղ» ընթացքով սլացել առաջ…

12. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մշակութային.- «Եվա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի նախընտրական ցանկում… Իսլամացված հայ երեխաների մասին թուրք ռեժիսորի ֆիլմը… «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան…

13. Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջնությունից վերադարձել է 32 մեդալով… Հայաստանի կարատեի հավաքականը մեդալներով է վերադարձել… Հաջողություն նաեւ կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությանը… Հենրիխ Մխիթարյանը 2018թ. ամռանը կրկին կմեկնի Լոս Անջելես… Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների հավաքականը դեռ անփորձ է… ՖԻՖԱ-ի վարկածով 2017-ի լավագույն ճանաչվածները… Շախմատի, ֆուտբոլի, հանդբոլի եւ այլ լուրեր…

Իլհամ Ալիեը՝ քաղաքական պոռնիկի դերում – Միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- Սերժ Սարգսյան…

«Լուսանցք»-ն իր ռազմա-քաղաքական եւ տարածաշրջանային վերլուծություններում միշտ գնահատել է քաղաքականությունը որպես աշխատանք ընկալող գործիչներին, լինի ներքին կյանքում, թե արտաքին, միջազգային ասպարեզում: Այսօր «քաղաքականությունը պոռնկություն է» ասողները հիմնականում չեն սխալվում, սակայն չեն շարունակում այդ միտքն առաջ տանել եւ ընդգծել, որ «քաղաքականությունը պոռնկություն են դարձնում քաղաքական ոլորտ ներխուժած պոռնիկները», քանզի անբարոյականությունը նրանց էությունն է, նրանց կյանքի ուղին ու ամեն գնով հարստանալու տենչը… Եվ դա անում են կա՛մ մարմնապես, կա՛մ հոգեպես կա՛մ էլ երկուսը միասնաբար…

Ցավոք, այսօր մեր երկում էլ կան նշված կաղապարի մեջ տեղավորվող գործիչներ, պաշտոնյաներ, սակայն այժմ խոսքը միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… Դա Իլհամ Ալիեւն է՝ Ադրբեջանի խան-սուլթան-նախագահը:

Սա էր պատճառը, որ «Լուսանցք»-ը մի շարք այլ լրատվամիջոցների ու վերլուծաբանների հետ միասին դեմ էր, որպեսզի Հայաստանի նախագահը գնա նոր բանակցությունների նման անբարո եւ անպատասխանատու մեկի հետ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող եւ առհասարակ այս հարցով շահագրգիռ երկրների բոլոր պատասխանատուները գիտեն վերոնշյալի մասին, սակայն ցույց են տալիս, թե չեն նկատում… Սա էլ մի այլ պոռնկություն է, երբ երկակի քաղաքականությամբ ցանկացած հակամարտությունից կամ իրավիճակից միայն սեփական շահերն են առաջ տանում: Ադրբեջանի իշխանությունները հավասարապես արհամարհում են ինչպես հայաստանի, այնպես էլ իրենց գերտերություն համարող երկրների կարծիքները… Եվ սա չտեսնել հնարավոր չէ: իսկ մեղավորին չպատժելու պատճառի մասին նշեցինք՝ ինչքան հարցը խճճված մնա, այնքան իրենք ներկա կլինեն տարածաշրջանում իրենց շահերով:   Շարունակել կարդալ

Բաքվի փուչիկը վաղ թե ուշ պայթելու է… BBC-ի հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի է ապրում երկրի սահմաններից դուրս, միայն 760 հազարն ապրում է  Ռուսաստանում – Իսկ Բաքուն հայերի արտագաղթից է դեռ խոսում ու երազում նվաճել «անմարդաբնակ» Հայաստանն ու Արցախը…

Այն, որ Հայաստանից արտագաղթ կա, մտահոգիչ փաստ է: ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի քան 4 միլիոն հայից Հայաստանում մնացել շուրջ 3 միլիոնը, եւ այդ թիվը եւս նվազման միտում ունի՝ թեկուզ ժամանակավոր աշխատանքի մեկնողների «տեսքով»… Բայց որ Ադրբեջանում իշխանությունները դա ներկայացնում են այնպես, թե մի քիչ էլ համբերենք ու շատ շուտով Հայաստանում մարդ չի մնալու եւ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ՝ Հայաստանը կգրավեն… տգիտություն է, բացարձակ մարմաջ:

Բայց այս մարմաջը «հիմք» ունի, այն է՝ մի քանի կասկածելի տոհմածառով հայանմաններ, օրնիբուն համացանցում ցնծում են, թե «Հայաստանը դատարկվում է»… եւ սա է ադրբեջանական «անհերքելի փաստը»:

«Լուսանցք»-ը եւս ձայն է բարձրացրել արտագաղթի կանխման ուղղությամբ, ինչը մտահոգում է բոլոր հայերին, թե՛  Հայաստանում, թե՛ Սփյուռքում սա օրակարգային հարց է: Եվ ճիշտ ու համագործակցված աշխատելու դեպքում համահայկական քաղաքականությամբ կարելի է ոչ միայն կասեցնել արտագաղթը, այլեւ նախկինի պես նպաստել ու նախաձեռնել ներգաղթի օրակարգի ձեւավորումն ու կազմակերպումը:   Շարունակել կարդալ

Վրաստանում ընդդիմությունը կարող է փողոց դուրս գալ – ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունը հասել է հաջողության, իսկ ընդդիմությունը խախտումներն է ներկայացնում… «Ախալքալաքի օրը» հետաձգվել է ընտրությունների՞ պատճառով, թե՞ վրացական կողմը այս տարի էլ կչեղարկի այն (ինչպես Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում խաչքարի տեղադրումը)՝ Ջավախքի հայկականությունը վերստին թաքցնելու համար…

Սամցխե-Ջավախքի մշակույթի, սպորտի, կրթության եւ երիտասարդության հարցերով վարչության պետ Վալերի Ստելմաշովի խոսքերով, այս տարի ամեն դեպքում «Ախալքալաքի օր» տոնը կկայանա, քանի որ կատարողի եւ շրջանի միջեւ պայմանագիր կա: Ջավախքի Ախալքալաք քաղաքի տոնը, որը պետք է տեղի ունենար 2017թ. սեպտեմբերի վերջին, հետաձգվեց եւ կանցկացվի ընտրությունների թոհ ու բոհից հետո:

jnews.ge-ն նշել է, որ մրցույթը 4 տոնակատարությունների անցկացման, այդ թվում նաեւ «Ախալքալաքի օր» տոնակատարության համար Ախալքալաքի վարչությունը հայտարարել էր այս տարվա օգոստոսին: Հաղթել է «Սամոսվալի-1» ընկերությունը՝ 11.577 լարիի չափով:

«Ճիշտ է, մենք պետք է արդեն անցկացրած լինեինք տոնը, բայց առանց ղեկավարության ելույթի չէինք կարող դա անել: Մտածեցինք նաեւ, որ դա կարող են ընդունել որպես քարոզչություն, ուստի որոշեցինք անցկացնել ընտրություններից հետո»,- ընդգծել է Վալերի Ստելմաշովը: Սակայն, հստակ օրը որոշված չէ: Նշվում է նաեւ, թե այս տարի տոնը կլինի համեստ՝ միջոցառումը տեղի կունենա կամ քաղաքի կենտրոնում կամ քաղաքային մարզադաշտում:

Սակայն, վրացական իշխանությունները դեմ չէին լինի նաեւ տոնը չնշելուն, քանի որ բացի, այսպես կոչված ծախսերին, նաեւ  Ջավախքի հայկականությունն է վերստին դրսեւորվում…

«Ախալքալաքի բերդում անցկացնելու համար անհրաժեշտ է բեմ, լուսավորություն, իսկ այդ ամենը գումար է պահանջում: Մենք ունենք ընդամենը 6000 լարի: Այդ գումարով չենք կարող անել ամեն ինչ: Լավ տոնը կախված է ծախսերի հետ»,- հավելել է մշակույթի, սպորտի, կրթության եւ երիտասարդության հարցերով վարչության պետը: Նախատեսում են, որ տոնի օրը ելույթ ունենան շրջանի պարային խմբերն ու կլինի գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես-վաճառք:   Շարունակել կարդալ

Հայաստանի ընդդիմությանը մարզերը չե՞ն հետաքրքրում – Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կկայանա տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ… Միայն ՀՀԿ-ն ունի համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ բոլոր ընտրատարածքներում…

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ ԿԸՀ կարող էին ներկայացվել մինչեւ հոկտեմբերի 21-ը, ճիշտ այն օրը, երբ Վրաստանում կայանում էին ՏԻՄ ընտրությունները:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սահմանված ժամկետում հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1.017 դիտորդներ:

2017թ. հոկտեմբերի 21-ին լրացել է նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Քվեարկության օրն ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275 ներկայացուցիչներ:   Շարունակել կարդալ

Կին գործիչները քիչ են ո՛չ միայն Հայաստանում.- Եվրոպայում առաջատար երկիր համարվող եւ ազդեցիկ կին կանցլեր ունեցող Գերմանիայում կանայք չեն սիրում կուսակցանացվել… Կանայք մեծ տեղ չունեն նաեւ հարավկովկասյան քաղաքական ասպարեզում՝ ենթադրվում է, որ համապատասխան գումարներ չունեն վճարելու՝ ձայն ստանալու համար…

«Կինը եւ քաղաքականությունը. իրար լրացնո՞ղ թե ծայրաստիճան հակասող երեւույթներ». նման հարցադրում կար «Կանանց համահայկական միության» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված։

Այսօր Եվրոպայում առաջատար երկիր համարվող եւ կին կանցլեր ունեցող Գերմանիան կնոջը հասարակական կյանքի առաջին պլան է բերել դեռ նախորդ դարասկզբին։ «Գերմանիան Եվրոպայում առաջին երկրներից է, որ կանանց թույլ տվեց կուսակցություն բացել ու քվեարկել: 2-րդ համաշխարհային պատերազմից հետո կանայք արդեն պատգամավորներ դարձան»,- ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Բայց Գերմանիայում անհանգստացած են, որ վերջին տարիներին չեն կարողանում բարելավել Բունդեսթագում կանանց ներկայացվածության աստիճանը։ Վերջին ընտրությունների արդյունքները մտահոգել են բոլորին՝ երկրի խորհրդարանում հայտնվածների միայն 31%-ն է կին: Դեսպանը նշել է. «Պատճառն այն է, որ կանայք այնքան էլ նպատակամղված չեն կուսակցական դառնալ։   Շարունակել կարդալ

ՄԻԵԴ-ը մերժել է Սիսի կաթողիկոսարանի հայց-պահանջը – Մարդու իրավունքների ջատագով Եվրոպական Դատարանը ինչո՞ւ է հեռու մնում ճշմարտությունից եւ արդարությունից՝ մերժելով նունիսկ մեր դատի ստանձնումը… Պայքարը պետք է շարունակել՝ սկիզբ դնելով համընդհանուր Հայոց պահանջատիրությանը…

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է ընդունել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի նախաձեռնությամբ ներկայացված դատական հայցը, որով Վեհափառ Հայրապետը Թուրքիայից պահանջում էր վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը. այս մասին հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը Բրյուսելում, Եվրոպայի խորհրդի շենքում կայացած Եվրոպայի հայերի 4-րդ համագումարի ժամանակ:

«Մեծ եղավ մեր եւ մեր իրավական հանձնախումբին անակնկալը, երբ Եվրոպական Դատարանի կողմից մի դատավոր մերժեց ընդունել մեր դատի քննությունը՝ հակառակ իրավական հանձնախումբին կողմից բազմիցս կատարված դիմումագրերին: Ինչպե՞ս կարող է պատահել, որ միջազգային իրավագետների եւ Եվրոպական դատարանի մասնագետների պատրաստած ավելի քան 900 էջից կազմված, պատմաիրավական լուրջ հիմնավորումներով ներկայացուած թղթածրարի ընդունելիությունը մերժվի անհատ դատավորի կողմից: Միջազգային դատավարական օրենքների համաձայն, դատավորը պարտավոր է լսել հայցը։ Այդ դեպքում ինչպե՞ս են մերժում նման խնդրանքը:

Ինչպե՞ս է Եվրոպական դատարանն ուղորդում դիմել թուրքական դատարաններ՝ քաջ իմանալով, որ հարյուրավոր դատավորներ, փաստաբաններ, նույնիսկ Սահմանադրական դատարանից եւ Սիսի դատի իրավական հանձնախմբի անդամներ բանտարկված են: Մարդու իրավունքների ջատագով Եվրոպական Դատարանը ինչո՞ւ է հեռու մնում ճշմարտությունից եւ արդարությունից՝ մերժելով նունիսկ մեր դատի ստանձնումը: Այս երեւույթը ընդվզում է առաջացնում հայ ժողովրդի մոտ, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են եւ պայքարում արդարության եւ մարդու իրավունքների համար»,- ասել է Վեհափառ Հայրապետը:   Շարունակել կարդալ

ԱՄՆ-ն հիշեցնում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությոան մասին – ԱՄՆ-ի պետքարտուղար. «Աշխարհի բնակչության գրեթե 80%-ն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»…

ԱՄՆ-ն հիշեցնում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը

Աշխարհի բնակչության 2/3-ից ավելին զրկված է կրոնի ազատության իրավունքից, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ներկայացնելով աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը. «Աշխարհի բնակչության գրեթե 80%-ն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»:

Ռեքս Թիլերսոնի խոսքով, կրոնի ազատության հետ կապված առավել բարդ է վիճակը Դաեշի ահաբեկիչների վերահսկողության տակ եղած տարածքներում, որտեղ եզդիները եւ քրիստոնյաները լավագույն դեպքում հատուկ հարկ են վճարում, սակայն հաճախ՝ սպանվում, բռնաբարվում կամ վաճառվում որպես ստրուկներ:

Նշվում է, որ լուրջ խնդիրներ կան նաեւ Սաուդյան Արաբիայում, Չինաստանում, Պակիստանում, Սուդանում, Իրանում եւ Թուրքիայում:

«Թուրքիայում իշխանությունները շարունակում են սահմանափակել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մարդու իրավունքները, իսկ որոշ համայնքներում շարունակվում են կրոնական սեփականության շուրջ վեճերը», մասնավորապես, զեկույցում նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, որը պահանջում է վերադարձնել 1915թ. ապօրինի կերպով գրավված Կաթողիկոսի նստավայրը Սիսում: 2016-ի հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր հայցն ընթացակարգային պատճառներով, սակայն, դեկտեմբերին հայցվորը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որտեղ եւս մերժվեց անհասկանալի պատճառներով…   Շարունակել կարդալ

Նախարարական «էներգետիկ» վայրիվերումներ (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր).- ԱԷԿ-ը լուծու՛մ է էներգետիկ անկախության խնդիր – Իսկ բառախաղը պետք է պահել այլ ոլորտների համար… «Լուսանցք»-ը կներկայացնի աշխատանքները՝ ճշտում մտցնելով՝ ոչ թե նախարարի գործունեության արդյունքը, այլ՝ նախարարի օրոք արված քայլերը…

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մեկ շաբաթ առաջ ասուլիս էր հրավիրել՝ իր ղեկավարած նախարարության գործունեության մեկ տարվա արդյունքներն ամփոփելու (2016թ. սեպտեմբերի 1-ից 2017թ. օգոստոսի 30-ը):

Ու քանի որ ադարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ճիշտ այդ (ասուլիսի) օրերին ԱԷԿ-ի մասին էր խոսել, լրագրողները պարզաբանումների կարիք ունեին՝ փակվելու՞ է ԱԷԿ-ը, թե՞ ոչ եւ արդյո՞ք Հայաստանը հրաժարվում է նոր ԱԷԿ կառուցելուց:

http://www.hayary.org/wph/?p=6590Նոր ԱԷԿ-ի գլխին քար չեն գցի, եթե չուզենք – Մեր երկիրը հարստացված ուրանի միջազգային կենտրոնի անդամ է (ՄԱԳԱՏԵ-ի ներքո է գործում)՝ նշանակում է, որ մենք ուրանի մատակարարման խնդիրը չունենք՝ անկախ քաղաքական վերուվարներից… Զեկույցի գլխավոր եզրակացությունն էր՝ Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի…

Համենայնդեպս այն, որ Դավիթ Հարությունյանը խառնվել էր թեմային, անհասկանալի էր. ինչու՞ է միջուկային էներգետիկայից խոսում արդարադատության նախարարը, արդյո՞ք ԵՄ-ն պահանջել է ինչ-որ բան սղացնել: Մեր իրականությունը հուշում է, որ մեզ համար անբարենպաստ ինչ-ինչ նախաձեռնություններ անցկացնելու հանձնարարականները միշտ Դավիթ Հարությունյանին են տրվում:

Ինչեւէ, մինչ կհարցնեինք հարցեր տալ,  Աշոտ Մանուկյանը ստանձնեց Դավիթ Հարությունյանի պաշտպանությունը:   Շարունակել կարդալ

Արեւ, արեւ, եկ-եկ, մեր տներում վեր եկ – Հայաստանում արեւային էներգիան սպառողներին հասանելի կլինի 1-ին տասնամյակում… Հողմայինի ու երկրաջերմայինի մասով… Ընդերքի ու ջրի պաշարների մասով… Ոչ թե այլընտրանքային, այլ՝ էժան գազ գնելու պահով – Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, եւ շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է…

Արեւ, արեւ, եկ-եկ, մեր տներում վեր եկ

Գործադիրի հավանությանն արժանացած՝ Արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի առաջին փուլում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքում կառուցել «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայան՝ շուրջ 55 ՄՎտ հզորությամբ: 2017թ. ապրիլի 28-ին հայտարարվել է «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայանի մրցույթի նախաորակավորման հրավերը, նախաորակավորման շեմը հաղթահարել են տասն ընկերություն եւ կոնսորցիում: Նախատեսվում է, որ մրցույթի հաջորդ փուլի մասին կհայտարարվի 2017թ. աշնանը: Ակնկալվում է, որ մրցութային գործընթացը կավարտվի 2018թ. սկզբին, եւ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը կամ կոնսորցիումը ձեռնամուխ կլինի 55 ՄՎտ պիկային հզորությամբ առաջին խոշոր արեւային համակարգային կայանի կառուցման աշխատանքների մեկնարկին: «Ըստ տրամադրված լիցենզիաների՝ փոքր (մինչեւ 1 ՄՎտ) հզորությամբ 11 արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանները գտնվում են կառուցման փուլում: Դրանց գումարային հզորությունը կազմում է 10 ՄՎտ»,- նկատեց նախարարը:

Այնուամենայնիվ, Հայաստանը հապաղում է արեւային էներգետիկան զարգացնելու հարցով: Մինչդեռ մասնագետներն ասում են, որ Հայաստանն արեւային էներգիայի գրեթե անսպառ պաշարներ ունի: Այդ դեպքում ինչու՞ ոլորտին ամբողջական զարկ չի տրվում:

Աշոտ Մանուկյանն ասաց, որ ոլորտին ամբողջովին զարկ տալն այս պահին շահավետության առումով  նպատակահարմար չէ եւ ներկայացրեց պատճառները:

«Բանն այն է, որ այսօրվա գործող տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս արեւային էներգիա օգտագործել արեւային ժամերին: Այսինքն, արեւը դուրս եկավ, մենք ունենք էներգիա, արեւը մայր մտավ, մենք էներգիա չունենք: Հիմա պատկերացրեք, որ մենք կառուցել ենք 300 մեգավատ հզորությամբ արեւային կայան, իսկ դա դժվար չէ եւ շատ թանկ չի արժենում: Հիմա արեւային ժամերին մենք ունենք 300 մեգավատ հզորություն, արեւը մայր մտավ, սկսվեց գիշերը, ինչո՞վ ենք մենք փոխարինելու այդ էներգիան: Որպեսզի գիշերային ժամերին ունենանք էներգիա, միակ հնարավոր այլընտրանքները գազային կայաններն են: Այսինքն՝ գազային կայանները՝ տվյալ պարագայում «Հրազդան» ՋԷԿ-ը, մենք պարտավոր ենք պահել տաք պահուստներում, ինչը նշանակում է այրել գազը եւ չստանալ էլեկտրաէներգիա: Ցերեկային ժամերին մենք այրում ենք գազ, չենք ստանում էլեկտրաէներգիա, որպեսզի գիշերային ժամերին արեւային կայանը փոխարինենք գազային կայանով: Այս դեպքում ստացվում է, որ արեւային էներգիայից ստացված էլեկտրաէներգիայի գինը հասնում է ոսկու գնին կամ մի փոքր ավելի թանկ: Սա է պատճառը, որ մենք այսօր արեւային էներգետիկային զարկ չենք տալիս»,- բացատրեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (մաս 3-րդ) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

Սկիզբը՝ թիվ 36-37-ում

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Հնդկաստանի քաղաքներում հայերը 1562-1611թթ. կառուցեցին եկեղեցիներ, խաչքարեր, հիմնեցին դպրոցներ: Հնդկաստանում Մոնգոլների սերունդ մոգոլները գրավում են, տիրում Հնդկաստանը, Ակբար Մեծը Մեծ Մոգոլների կայսրության 3-րդ փադիշահն էր՝ Թամերլանի ուղղակի հետնորդը եւ տոհմի հիմնադիր Բաբուրի թոռը: Ակբար Մեծը ամուսնանում է արմատներով հայ, արքայական տոհմից սերող, Ջայպուրյան արքայադուստր տիտղոսը կրող Մարիամուզ-Զամանի հետ: Կայսրուհին կրել է «Մարիամ-ուզ-Զամանի»՝ «Դարի Տիրուհին» անունը: Մարիամուզ/շ-Զամանի կայսրուհին իր կառավարման օրոք հինդուիզմի շարիաթի շատ վատ դրույթներ վերացրեց, հնդկական մշակույթն ու արվեստը ծաղկում ապրեցին:

Հայուհի կայսրուհի Մարիամուզ-Զամանի թոռ Խուրամի խան Շահ Ջահանին ամուսնանում է գեղեցկուհի Արջումանդ, Մում-Թազ/ջ- Մահալի հետ: Գեղեցկուհի Արջումանդը հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խան Արջում անդ Բանո Բեգումի աղջիկն էր: Ագրա քաղաքում, Խուրամի խան Շահ Ջահանին գեղեցկուհի Արջումանդի ու նրա հավատարիմ ու գեղեցիկ սիրո պատվին է կառուցում Թաջ Մահալ տաճարը:

Բարձր գմբեթով, սպիտակ մարմարե, ամենաբազմազան եւ թանկարժեք քարեղեն այդ տաճարը կառուցել են հիմնականում հայ ճարտարապետ-վարպետները: Հրաշագեղ տաճարի հիմնական զարդն է հայկական խաչքարերի եւ արեւխաչերի ասեղնագործ արվեստը: ճարտարապետական բարձր արվեստը, խաչերի եւ արեւխաչերի բազմաթիվ քանդակների առկայությունը եւ հայերի ճամփորդության եւ Հնդկական հավատալիքիների եւ մշակութային ակունքների մեջ են գտնվում հայկական արմատները:

Միայն այս երկու կայսրուհիների ճակատագրերը եւ գործողությունները ուսումնասիրելով՝ տեսնում ենք հայ մշակույթի մեծ ազդեցությունը հնդկական մշակույթի վրա:   Շարունակել կարդալ

Եվ կրկին երեւանյան տրոլեյբուսը – Անցյալ դարի երկրորդ կեսի եւ մերօրյա հերոսները… Աշնանային այդ սովորական օրը հայ մտավորականը տրոլեյբուս էր նստել եւ գնում էր դասախոսություն կարդալու – Իսկ վթարված տրոլեյբուսը արագորեն միացել էր ու առանց վարորդի «խելահեղ» ընթացքով սլացել առաջ…

Ինչպես երեւում է, երեւանյան տրոլեյբուսներին թուղթ ու գիր են արել: Այսպես, դեռ անցյալ դարի երկրորդ կեսին՝ 1976թ. սեպտեմբերի 16-ին, «խելագարված» տրոլեյբուսը անսպասելիորեն ընկավ Երեւանյան լիճը: Անվանի մարզիկ Շավարշ Կարապետյանը սխրանք գործեց եւ փրկեց 20 մարդու կյանք: Մարդը ծառս եղավ մահվան դեմ եւ հաղթեց:

Եվ ահա 40 տարի անց՝ 2017թ. սեպտեմբերի 28-ին, պատմությունը զարմանալի կերպով կրկնվում է: Ճակատագրական այդ օրն այս անգամ Մովսես Նաջարյանին էր բախտ վիճակվել փրկել մարդկանց կյանքը: Ակամա ընկնում ես խոհերի գիրկը. ինչպիսի՜ հերոսություններ եւ սխրանքներ կարող է գործել մարդը, ի՜նչ հզոր կամք ու անսասան վճռականություն ունի:

Բնական եւ օրինաչափ հարց է ծագում. իսկ ի՞նչ էր տեղի ունեցել աշնանային այդ սովորական օրը: Մովսես Նաջարյանը գնում էր դասախոսություն կարդալու: Նա նստում է N1 երթուղու տրոլեյբուսը եւ անակնկալ ձեւով հայտնվում ծայրահեղ իրավիճակում: Բանն այն է, որ տրոլեյբուսի մետաղաձողերը տեղից դուրս էին եկել, վարորդը, առանց արգելակելու, իջել էր դրանք միացնելու համար: Տրոլեյբուսը արագորեն միացել էր եւ առանց վարորդի «խելահեղ» ընթացքով սլացել առաջ:   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մշակութային.- «Եվա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի նախընտրական ցանկում… Իսլամացված հայ երեխաների մասին թուրք ռեժիսորի ֆիլմը… «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան…

«Եվա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի նախընտրական ցանկում

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը: Հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել էր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:

Ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ: 

Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի ու Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան…

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը եւ ուրիշներ։

Հայկական ազգային կինոակադեմիան շնորհավորում է ֆիլմի հեղինակներին եւ հաջողություն մաղթում հետագա պայքարում:

Իսլամացված հայ երեխաների մասին թուրք ռեժիսորի ֆիլմը

Դեռ հունիսին Երեւանում տեղի ունեցավ «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլը պատմում է բռնի իսլամացված հայ երեխաների մասին: Ռեժիսորը եւ պրոդյուսերը ազգությամբ թուրք Նազահաթ Գյունդողան եւ Քազըմ Գյունդողան ամուսիններն են: Նրանք վստահեցնում են, որ փորձել են օբյեկտիվ մոտենալ հարցին:

«Շատ կարեւոր է հենց թուրք բնակչությանը ցույց տալ, թե ինչ է կատարվել, ինչու է դա կատարվել: Նրանք պետք է առերեսվեն պատմության իրական էջերի հետ:

Ֆիլմը նկարելիս փորձել ենք խոսքը տալ մարդկանց: Իրենք ինչպես ներկայացնում են, այնպես թողել ենք: Եվ, բնականաբար, ֆիլմում կա ցեղասպանություն բառը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Նազահաթ Գյունդողանին:   Շարունակել կարդալ

Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջնությունից վերադարձել է 32 մեդալով… Հայաստանի կարատեի հավաքականը մեդալներով է վերադարձել… Հաջողություն նաեւ կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությանը… Հենրիխ Մխիթարյանը 2018թ. ամռանը կրկին կմեկնի Լոս Անջելես… Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների հավաքականը դեռ անփորձ է… ՖԻՖԱ-ի վարկածով 2017-ի լավագույն ճանաչվածները… Շախմատի, ֆուտբոլի, հանդբոլի եւ այլ լուրեր…

«Մեր չեմպիոն ծանրորդները մրցակից չունեն»…

Ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջնությունից վերադարձել է 32 մեդալով

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ծանրամարտի Հայաստանի Մ-20 եւ Մ-23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականին, որն այս գիշեր վերադարձել է Ալբանիայում ավարտված Եվրոպայի առաջնությունից:

«Մեր մարզիկների ընդհանուր առմամբ տարած հաղթանակները միայն հպարտություն են առաջացնում եւ մեկնաբանության կարիք չունեն: Կատարվող աշխատանքն արդյունքները տալիս է: 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալը շատ պատկառելի արդյունք է: Առավել եւս, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ծանրամարտի բոլոր ուժեղագույն երկրները:

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակած 6 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով զբաղեցրել է 1-ին տեղը թիմային հաշվարկում:

Սիմոն Մարտիրոսյանն Ալբանիայում պոկում վարժությունում կրկնեց իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը, իսկ հրում վարժությունում նոր բարձրագույն նվաճում սահմանեց: Եթե նա այդ արդյունքը ցույց տար Ռիո դե Ժանեյրոյում, օլիմպիական չեմպիոն կդառնար: Մեր ներկայիս 20 եւ 23 տարեկան չեմպիոնները ցույց տվեցին, որ մրցակից չունեն: Նրանք պետք է մասնակցեն Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին եւ այնտեղ էլ աշխատեն նույնն ապացուցել»,- այսպես է մեկնաբանել Գագիկ Ծառուկյանը մեր ծանրորդների ելույթը Եվրոպայի վերջին առաջնությունում:

* * *

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հաղորդմամբ, մինչեւ 20 տարեկանների աղջիկների մրցապայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 228կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է նաեւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը,ով ոսկե մեդալների է արժանացել նաեւ պոկում եւ հրում վարժություններում:

Նույն տարիքային խմբի տղաներից +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 433 կգ արդյունքով նույնպես նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ոսկե մեդալներ նվաճելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում, 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 374 կգ արդյունքով եւ 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (արծաթե մեդալ պոկում վարժությունում) 343 կգ  արդյունքով դարձել են առաջնության փոխչեմպիոններ: Սամվել Գասպարյանը նաեւ ոսկե մեդալ է նվաճել հրում եւ բրոնզե մեդալ՝ պոկում վարժություններում: Դավիթ Հովհաննիսյանը,  բացի երկամարտի արծաթե մեդալից, արծաթե մեդալի է արժանացել նաեւ պոկում վարժությունում, իսկ Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել 85 կգ քաշայինների մեջ:   Շարունակել կարդալ

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 37-ի (470) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Օրենքով կոռուպցիայի նոր տե՞ղ, թե՞ օտարի համար «հայի արտահանման» մենաշնորհի իրավունք – Ընտանեկան բռնությունները 17%-ի՞, թե՞ 0,025%-ի են հասնում.- պաշտոնական վիճակագրության թվերը վերջինի կողմն են… Իսկ բռնության ենթարկված տղամարդկանց օրենք պետք չէ՞ – առհասարակ՝ ինչու՞ են նսեմացնում եւ անբարոյականացնում հատկապես տղամարդկամց… Փաստորեն, մենք ուղղակի կաշառք ենք ստանում այն բանի դիմաց, որ մեր երկրում օրենք ընդունենք…

http://www.hayary.org/wph/?p=6578Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

2. Նոր ԱԷԿ-ի գլխին քար չեն գցի, եթե չուզենք – Մեր երկիրը հարստացված ուրանի միջազգային կենտրոնի անդամ է (ՄԱԳԱՏԵ-ի ներքո է գործում)՝ նշանակում է, որ մենք ուրանի մատակարարման խնդիրը չունենք՝ անկախ քաղաքական վերուվարներից… Զեկույցի գլխավոր եզրակացությունն էր՝ Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի…

3. Ի՞նչ կտա առանց երրորդ կողմի հանդիպումը Արցախի խնդրին – Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ… Ըստ Հայաստանի նախագահի՝ մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս… Բաքուն շարունակելու՞ է իր ոչ կառուցողական դիվանագիտությունը, թե՞…

4. Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 1.- Գյումբուրտա. միջադեպի իմաստասիրությունը – Ո՞վ է հակահայկական քայլերի համակարգողը… Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում եւ մենակ են թողնում այս ճակատագրական պահին… Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել…

5. Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 2.- Գումբուրդոյում խաչքար կկանգնեցվի 3 տարի հետո –Ինչպիսի՞ն կլինեն մինչ այդ հայ-վրացական հարաբերությունները… Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա (րան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները) կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ…

6. Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 3.- Վիրահայոց թեմը հաստատում է՝ տաճարի նկատմամբ հավակնություն չունի եւ այն համարվում է վրացական… Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքն անվիճելի է, բայց… Հիմա էլ Գումբուրդոյի եկեղեցու պատկանելությա՞ն հարցը զիջել… առաջիկայում հայ-վրացական հարաբերությունների օրակարգ կառաջադրվի…

7. Իրաքը Քրդստանում շարունակում է զինված գործողությունները – Քրդստանը չի ենթարկվում ո՛չ Իրաքի կառավարությանը, ո՛չ էլ խորհրդարանին… Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քրդստանի անկախության հանրաքվեն…

8. Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 2-րդ) – Փաստորեն, զարգացած երկրները, որ այդքան ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, դարձյալ խնդիրներ ունեն – Մեր կենսաբազմազանությունը ֆենոմենալ հարուստ է, դա մեր գենետիկական հարստությունն է: Մեր երկրում 1 քառ կմ-ի վրա շուրջ 100 տեսակի բույս է աճում, աշխարհում այդ թիվը՝ 16-18 է…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

10. Հայկական խոհանոց – Հավը՝ մածունով… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2017-2018թթ. առաջնություն… ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2017-2018թթ. առաջնություն… Ֆուտզալ – ՈւԵՖԱ-ի գավաթ. «Լեո»-ի կամային հաղթանակը… Հայ վետերան ըմբիշը դարձավ վետերանների աշխարհի չեմպիոն… Սամբոյի աշխարհի առաջնությունից՝ 8 մեդալ… Բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Թբիլիսիում… Շախմատի, ֆուտբոլի, ըմբշամարտի, ծանրամարտի, լողի. հեծանվասպորտի եւ այլ մարզաձեւերի լրատվություն… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ www.hayary.org-ից… Բաժանորդագրվե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք»…