Օրվա պահոցը. Հոկտեմբեր 14, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 36-ի (469) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

2. 3-4 հազար դեպքը ազգային չափանիշ չէ՛ – Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից… Հենց այսպիսի հասարակ կենցաղային հարցերից էլ կանանց պայքարն ընդդեմ ամուսւինների եւ զավակների պայքարն ընդդեմ ծնողների… եվրապարտադրանքների գերի դառնալ պետք չէ – անիմաստ է հայ կնոջ ու երեխայի պաշտպանությունը եվրաիրավական դաշտ տեղափոխել – Ի վերջո բոլորիս է հայտնի նրանց ընտանեկան ու ազգային արժեքներ ասվածը…

3. Հայաստանն ու Արցախը՝ ռուսական ուղեծրում.- Ռուսաստանում հայտնաբերում են Հայաստանը – պետք է անպայման շրջել Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով… Ռուսաստանցիները տպավորվում են Արցախով եւ չեն անհանգստանում Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում հայտնվելուց… Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքն ըստ լիտվացի բլոգերի…

4. Համահայկական խորհուրդը՝ 2018-ի մայիսին… «Ավանդական ընտանեկան արժեքների» նախագիծը հավանության արժանացավ… Շնորհավո՛ր, իմ սիրառատ մայրաքաղաք… «Էրեբունի-Երեւան 2799»-ին ընդառաջ՝ մաքրվեց Երեւանը… «Երեւան՝ սիրո, երգ-երաժշտության քաղաք».- Էրեբունի-Երեւան 2799… Օդապարիկներ՝ Երեւանի երկնքում… Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով… Էջմիածինը 2702 տարեկան է. կոչ՝ տեր կանգնել սեփական քաղաքին… Ովքեր կդառնան Երեւանի պատվավոր քաղաքացի…

5. Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…

6. Զգոն լինենք, որ չձեւափոխվենք – Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել… Հայտնի է, որ ԳՁՕ-ացված սերմն ու պտուղը տառացիորեն ոչնչացնում են բնականին… Հանրային սննդի ոլոտում առանց այն էլ թերությունները շատ են – Հայաստանի բնաշխարհն ու գյուղոլորտը մաքուր պահեք…

7. Մեր վերմակի երկարությունը արհեստանոցների չափո՞վ է միայն – Տարածքային զարգացման փորձարարական ծրագրերի մասին… Իսկ կա՞ն մարզային ներդրումային ծրագրեր, որոնք միջազգային օժանդակությամբ չեն, բացառապես տեղական ուժերով են եւ հայկական կապիտալով…

8. Տիրատոն.- Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Հայ Աստծո պատվին սրբազան ծես կկատարվի՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության… Այս օրերին նաեւ Ուսուցչի տոնն է – Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է… Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը – Աշխարհի 11 երկիր ներկայացնող շուրջ 60 հետազոտողներ…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

10. Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛է եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»-… Տոնավաճառ՝ Արցախի բերքի տոնիին… Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են… Հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծության նպատակով… Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Երեւանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը… Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին… ԱՄՆ-ի Պետդեպը հիշատակում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը… Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդը սպասում է… Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ…

11. Աշխարհի մարզական հեւքից. Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի ֆուտբոլի առաջնությունից եւս մեկ թիմ պակասեց… Բարձրագույն խմբի եւ Հայաստանի գավաթի խաղերն ընթացքի մեջ են… ՀՖՖ-ն որակազրկել է մի շարք մրցավարների… Հայաստանը տապալվեց ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերում… Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում եւ անգլիական ակումբում… Հայաստանը կմասնակցի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը… Լեւոն Արոնյանը՝ անգլիական հնագույն ամսագրի էջերում… Ֆուտբոլի, շախմատի, ըմբշամարտի, սամբոյի, սպորտային մարմնամարզության եւ այլ մարզական լուրեր…

Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

Հարցով, թե ինչ է իրենից ներկայացնում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, «Լուսանցք»-ը դիմեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով վաղուց հայտնի է այսօրինակ նախագծերի դեմ իր գործունեությամբ:

Հայ արիների առաջնորդը նշեց, որ այս օրենքի նախագծի դեմ հանդես եկողները միանշանակ ճիշտ են ներկայացնում այն՝ որպես վտանգավոր օրինագիծ, որը հերթական արեւմտյան խայծն է՝ մեր ազգային ու պետական հզորությանը էլի մեկ լուրջ հարված հասցնելու, ավանդական արժեհամակարգը, մասնավորապաս՝ տոհմա-ընտանեկան սովորույթները ոչնչացնելուն միտված…

Սա, իհարկե միայն հայության դեմ ուղղված ծրագիր չէ, համամարդկային բացասական եւս մեկ գործընթաց է՝ ուղղված հատկապես արմատական ազգերի ինքնությունը եւ ավանդույթները սասանելուն:

Ազգային ինքնության ոչնչացման համար կիրառվում է «համաշխարհային մեկ պետություն – մեկ ազգ» ստեղծելու քաղաքականությունը (իմիջիայլոց դրա ջատագով մի վարչապետ ունեցանք՝ Տիգան Սարգսյանը, ով երեւի թե որպես անկախ եւ ազգային պետության կառավարության ղեկավար՝ հիմա էլ մեզ եվրասիական պետության մեջ է տեսնում՝ իր «Ազգային պետության վախճանը» հոդվածով…): Իսկ ընտանեկան ամուր հիմքերը խարխլելու համար, քանի որ ընտանիքն է ազգային պետության ամուր հիմքն ու մանրակերտը, կիրառում են տղամարդու եւ կնոջ բնական կերպը՝ բնույթն ու կենսաօրենքները խաթարելու, ծնողներ եւ զավակներ ավանդական ընտանեա-իրավական կանոնները խեղելու եւ այն ընտանեակենտրոն համակարգից եսակենտրոն անկարգության հասցնելու նպատակով…

Հայ Արիական Միաբանությունը պայքարել ու պայքարելու է հայի ազգային արժեհամակարգը պահպանելու համար, ինչպես ընտանեկան՝ կեցակարգային, բարոյա-հոգեբանական կամ այլ, այնպես էլ անհատական՝ ինքնաճանաչման, լեզվա-մշակութային, իրավունքների ու պարտականությունների, ազատությունների եւ արդարության ընկալման եւ այլ առումներով:   Շարունակել կարդալ

3-4 հազար դեպքը ազգային չափանիշ չէ՛ – Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից… Հենց այսպիսի հասարակ կենցաղային հարցերից էլ կանանց պայքարն ընդդեմ ամուսւինների եւ զավակների պայքարն ընդդեմ ծնողների… եվրապարտադրանքների գերի դառնալ պետք չէ – անիմաստ է հայ կնոջ ու երեխայի պաշտպանությունը եվրաիրավական դաշտ տեղափոխել – Ի վերջո բոլորիս է հայտնի նրանց ընտանեկան ու ազգային արժեքներ ասվածը…

ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովը  որոշել է  հոկտեմբերի 17-ին խորհրդարանում կազմակերպել խորհրդարանական լսումներ, որի մասնակիցները կքննարկեն  «Ընտանեկան բռնության  կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ Փաստորեն, այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից, երեւի թե նոյեմբերին ստորագրվելիք ԵՄ-ՀՀ ասոցացման պայմանագրին ընդառաջ…

Չնայած բազմաթիվ քաղաքական, հասարակական, մշակութային եւ այլ կազմակերպությունների ու անհատների դիմադրությանը, չի բացառվում, որ պաշտոնական Երեւանը ստիպված է լինելու մինչեւ տարեվերջ ընդունել այս օրենքը: Բայց ընդդիմադիր տրամադրությունները մեծ են եւ նշվում է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի օրենքի այս խայտառակ նախագիծը չընդունվի:

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում, եւ այս մասին բարձրաձայնում են, ինչպես նշեցինք, ոչ միայն կազմակերպությունները, այլեւ անհատներ: Բերենք մի քանի օրինակներ: Հրապարակախոս Լիա Ավետիսյանը հայտնել է, որ  օրենքի նախագծում կան կետեր, որոնք ընթերցելուց պարզապես  զարմանում ես. «Այնտեղ մի այնպիսի կետ կա, որի համաձայն՝ ծնողը չպետք է միջամտի երեխայի կյանքին, նաեւ՝ սեռական, եւ սա ինչպե՞ս հասկանանք։ Օրենքի այս  նախագիծը  միտված է խարխլելու հայ ընտանիքի ամուր հիմքերը։ Ըստ հրապարակախոսի, եթե նախատրամադրվածություն լինի, ապա «երբ ծնողն իր երեխային ասի՝ թեյ խմիր, հետո դպրոց գնա», որ սոված չմնա, սա կարող է նաեւ դիտվել բռնություն, քանի որ, ըստ այս օրենքի, երեխան ինքն է որոշում, թե ինչ անի … եւ պիտի անի այն՝ ինչ կցանկանա՞…   Շարունակել կարդալ

Հայաստանն ու Արցախը՝ ռուսական ուղեծրում.- Ռուսաստանում հայտնաբերում են Հայաստանը – պետք է անպայման շրջել Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով… Ռուսաստանցիները տպավորվում են Արցախով եւ չեն անհանգստանում Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում հայտնվելուց… Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքն ըստ լիտվացի բլոգերի…

Ռուսաստանում հայտնաբերում են Հայաստանը

«Մոսկովսկի կոմսոմոլեց» կայքը ընթերցողների մեծ բանակ ունի, եւ այստեղ հրապարակվել է լրագրող Սեման Միխայլովի՝ Հայաստանի մասին հոդվածը:

«Ինքնաթիռը թռչում էր Կովկաս, իսկ ես այդ ընթացքում փորձում էի գուշակել «դարի հանելուկը: Ինչո՞ւ է Վրաստանը, երկիրը, որի հետ Ռոսաստանը պատերազմել է եւ որի հետ մինչ հիմա չունի դիվանագիտական հարաբերությունները, մեր քաղաքացիների համար ավելի ժամանակակից եւ հայտնի զբոսաշրջային ուղղություն: Եվ ինչո՞ւ Հայաստանը, ոչ պակաս գեղեցիկ, քան հարեւան երկիրը, որը  նաեւ Մոսկվայի քաղաքական դաշնակիցն է, մեր զբոսաշրջիկների համար մնում է հիմնականում չբացահայտված տարածք: Հայաստան 5-օրյա այցից հետո ինձ մոտ այն տպավորությունն է, որ ես վերջապես գտել եմ պատասխանը: Բանը նրանում է, որ մենք շատ լավ գիտենք, միաժամանակ ընդհանրապես չգիտենք Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա:

Հեղինակը նշել է, որ տեղյակ են 1988թ. սարսափելի երկրաշարժի մասին, տեղյակ են Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մասին, տեղյակ են, որ Հայաստանը սարսափելի տնտեսական ճգնաժամի մեջ է եղել ու մինչեւ հիմա գտնվում է տրանսպորտային մասնակի շրջափակման մեջ.

«Բայց մենք չգիտենք մեկ այլ Հայաստանը: Մենք  չենք ճանաչում Հայաստանը իր գեղեցիկ բնությամբ, հնագույն հուշարձաններով: Մենք չենք ճանաչում այն Հայաստանը, որտեղ ռուսների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա»:

Հոդվածում խոսվել է մայրաքաղաք Երեւանի մասին՝ նշելով որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, ներկայացվել է Երեւանի ճարտարապետությունը: Հեղինակը տպավորված է երեւանյան մթնոլորտով: Ընդգծել է, որ թեեւ բացարձակ անվտանգ որեւէ տեղ չի լինում, բայց, ինչպես ասել են տեղի բնակիչները, նաեւ կանայք, երեխաները, Երեւանի փողոցներով քայլելը ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամին, անվտանգ է: Նա այցելել է Հայաստանի Ազգային պատկերասրահ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Բացի Երեւանից, լրագրող Սեման Միխայլովը շրջել է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով՝ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Սեւան… Նա գրել է. «Պետք է եւս մեկ անգամ վերադառնալ Հայաստան: Այդ երկրի համար 5 օրը շատ քիչ է»:   Շարունակել կարդալ

Համահայկական խորհուրդը՝ 2018-ի մայիսին… «Ավանդական ընտանեկան արժեքների» նախագիծը հավանության արժանացավ… Շնորհավո՛ր, իմ սիրառատ մայրաքաղաք… «Էրեբունի-Երեւան 2799»-ին ընդառաջ՝ մաքրվեց Երեւանը… «Երեւան՝ սիրո, երգ-երաժշտության քաղաք».- Էրեբունի-Երեւան 2799… Օդապարիկներ՝ Երեւանի երկնքում… Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով… Էջմիածինը 2702 տարեկան է. կոչ՝ տեր կանգնել սեփական քաղաքին… Ովքեր կդառնան Երեւանի պատվավոր քաղաքացի…

Համահայկական խորհուրդը՝ 2018-ի մայիսին

Այժմ գործառույթներ ու ներքին կիրառման գործիքներ են մշակվում, որպեսզի մինչեւ հաջորդ տարվա կեսերը կյանքի կկոչվի Համահայկական խորհուրդը։ Այս մասին Եվրասիական գործընկերության միջազգային 2-րդ համաժողովի ժամանակ ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Դեռ հստակ չէ նաեւ շատերին հետաքրքրող այն հանգամանքը՝ արդյո՞ք խորհուրդը մեկ, թե՞ ավելի նախագահներ կունենա: Կարծիք կա, որ առավել հավանական տարբերակը համանախագահների ձեւաչափն է, ինչը Հայրենիք-Սփյուռք համագործակցության պայմաններում ավելի վստահելի եւ համադրելի կդարձնի համահայկական տեսակետներն ու նպատակները:

Հերթագայությամբ նախագահելը նաեւ կսերտացնի Համահայկական խորհրդի անդամների հարաբերություններն ու գործնական կապերը: Այս հարցն էլ մյուսների նման դեռ քննարկման փուլում է. նշել է Սփյուռքի նախարարը:

Հիմնականում սփյուռքահայերն են համանախագահների ձեւաչափի կողմնակից, քանի որ համարում են, թե նման մեծ կառույցը չի կարող ղեկավարվել մեկ անձի կողմից: Ըստ Հրանուշ Հակոբյանի. «Տարբեր կարծիքներ կան, ես չեմ կարող մեկի կարծիքն ընդունել հիմք եւ ասել՝ համամիտ եմ կամ ոչ։ Կա հանձնախումբ, հանձնախումբն աշխատում է»։

Արդեն խոսակցություններ կան, թե հնարավոր է, որ խորհուրդը ղեկավարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչին ի պատասխան Սփյուռքի նախարարը նորից կրկնեց. թե «որեւէ մեկը դեռ չի որոշել՝ ինչպիսի գործայույթներ է ունենալու խորհուրդը եւ ովքեր են լինելու այնտեղ։ Երբ կհավաքվենք, կճշտենք՝ ովքեր են ներսում, նոր կորոշեմ ինձ համար ընդունելի թեկնածուններին»,- հավելեց նա։

Նախագահն ուղղակի հանձնարարել է լրջորեն նախապատրաստվել Համահայկական խորհրդի ձեւավորման աշխատանքներին:

Մի բան հստակ է, որ ձեւավորվող Համահայկական խորհուրդը կլինի խորհրդատվական կառույց: Համահայկական խորհուրդը փոխարինելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովին, որ հսկայական աշխատանք կատարեց Հայ Դատի հիմնախնդիրների մասին բարձրաձայնելու, միջազգային ասպարեզում դրանք ամրագրելու ուղղությամբ:   Շարունակել կարդալ

Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…

Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը առանցքային մասնաբաժին ունի ազգային տնտեսության մեջ: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին եւ  մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարեւոր տեղ են զբաղեցնում: Բայց այն, որ մեր ընդերքը հարուստ է, դա զգում է միայն այն շահագործողը եւ որոշակիորեն՝ պետբյուջեն՝ հարկերի ձեւով: Մենք բառիս բուն իմաստով շահագործում ենք մեր ընդերքը եւ ոչ թե օգտագործում: Եվ սա բառախաղ չէ: Մենք կարծես բնությունից վրեժ ենք լուծում, նրա ընդերքից հանում ենք 10 բուռ հարստություն, որից 8 բուռը թափում ենք, որովհետեւ անխնա ենք մտել այդ ընդերքը եւ փչացրել հանածոն, մնացած երկու բուռն էլ արտահանում ենք իրական գնից էժան, քանզի լիամշակված չէ: Այդ երկու բռի 1.5-ի արժեքը շահագործողինն է, մնացյալի մի մասն էլ՝ պետությանը: Փոխաբերական այս նկարագիրը ճիշտ պատկերն է մեր հանքարդյունաբերության, դրա համար էլ մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով:

Խնդրո առարկայի շուրջ ես բազմիցս եմ գրել, մեկ անգամ նույնիսկ նախագահի վերահսկողական ծառայությունն արձագանքեց (այդ տարիներին «Լուսանցք»-ը դեռ չէր ծնվել, եւ ես միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում էի գրում)՝ հանքարդյունաբերության ոլորտում իր իսկ ուսումնասիրություններից հետո մեզ լրացուցիչ տվյալներ տրամադրելով (բավականին լավ համագործակցություն ստացվեց), պատկան մարմինների առջեւ եմ հարցեր բարձրացրել, բայց փաստը փաստ է. մենք մեր ընդերքը ոչ թե օգտագործողի, այլ դեռ շահագործողի դերում ենք: Մեզ մնում է շարունակել մեր գործը՝ թեման մշտապես ուշադրության կենտրոնում պահելով:

Կառավարությունը այս տարվա ամռան վերջին հավանություն տվեց  հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացվի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Մինչ այդ ժամկետը մենք էլ միջազգային փորձի մեր ուսումնասիրությամբ կփորձենք աջակցել շահագրգիռ պատկան մարմիններին:   Շարունակել կարդալ

Զգոն լինենք, որ չձեւափոխվենք – Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել… Հայտնի է, որ ԳՁՕ-ացված սերմն ու պտուղը տառացիորեն ոչնչացնում են բնականին… Հանրային սննդի ոլոտում առանց այն էլ թերությունները շատ են – Հայաստանի բնաշխարհն ու գյուղոլորտը մաքուր պահեք…

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 2016-2017թթ. գործունեության մասին ամփոփիչ ասուլիսում, խոսելով գյուղոլորտի ծրագրերից՝ ասաց, թե ուզում են նաեւ օրգանական գյուղատնտեսությունը առանձին ուղղություն դարձնել, քանզի մեր երկիրը օրգանական գյուղատնտեսության զարգացման մեծ ներուժ ունի: Ըստ այդմ, նախարարությունը Հայաստանում օրգանիկ պարարտանյութերի ծավալների ավելացմանն ուղղված ծրագրեր է իրականացնում: «Որովհետեւ Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել. այդ դեպքում ինչո՞ւ սուբսիդավորենք քիմիականը, եթե կա օրգանականը»,- նշեց նախարարը:

Բացի այդ՝ օրգանական գյուղատնտեսության զարգացումը շղթայաձեւ որոշ ոլորտների դրական տեղաշարժի էլ կբերի, օրինակ՝ ագրոտուրիզմի:

Թեմայի համապատկերում խոսք եղավ, թե որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ից երկու ձեռներեցներ եկել էին Հայաստան եւ ցանկություն հայտնել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու: Դրա հետ կապված լրագրողներն էլ հարցեր հնչեցրին: «Լուսանցք»-ին հետաքրքրողը, սակայն, հետեւյալն էր. ԱՄՆ-ի գյուղատնտեսությունը, առանց չափազանցության, խեղդված է գենետիկորեն ձեւափոխված մթերքի մեջ: Այնտեղ սննդում նույնիսկ մինչեւ 70% ԳՁՕ-ի պարունակությունը թույլատրվում է օրենքով: Եվ օրգանական մթերք արտադրելու համար պատկան կառույցը մեծ արտոնություններ է տալիս: Այդ դեպքում ի՞նչն է նրանց ստիպել Հայաստանու՛մ զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ: Ի պատասխան գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պարզաբանեց, որ իրենք ցանկանում էին այստեղ արտադրել եւ արտահանել ԱՄՆ, քանզի այդպես ավելի թանկ կլինի, եւ հետեւաբար, նրանց համար՝ եկամտաբեր:   Շարունակել կարդալ

Մեր վերմակի երկարությունը արհեստանոցների չափո՞վ է միայն – Տարածքային զարգացման փորձարարական ծրագրերի մասին… Իսկ կա՞ն մարզային ներդրումային ծրագրեր, որոնք միջազգային օժանդակությամբ չեն, բացառապես տեղական ուժերով են եւ հայկական կապիտալով…

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր նախարարներին՝ 2016-2017թթ. գործունեության վերաբերյալ ամփոփիչ ասուլիսներ տալ, որպեսզի մեր չմահավան հանրությունը վերջապես տեսնի, թե կառավարությունը ո՜նց է քրտինքի մեջ կորած օրնիբուն աշխատում:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ ասուլիս հրավիրեց ու խոսեց մարզային ծրագրերից: Օրինակ, ՄԱԶԾ-ի հետ 5 մլն դոլարի ծրագիր կա: Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում իրականացվում են  փոքրածավալ համայնքային զարգացման ծրագրեր։ Այդ թվում՝ 90 փոքրածավալ ջերմոցային տնտեսությունների հիմնադրում (արդեն հիմնվել է 21 ջերմոց՝ 42 նոր աշխատատեղով), 120 հա նոր այգիների հիմնադրում կամ առկա այգիների բարելավում (շուրջ 60 հա այգիների տնկիները արդեն մատակարարվում են, նոյեմբերին կիրականացվի ծառատունկը), 30 փոքրածավալ արտադրամասերի ստեղծում (ներմուծվել են գինու 9 տնայնագործ արտադրամասերի սարքավորումները, հայտարարվել են շուրջ 10 չրանոցների կառուցման մրցույթները), համայնքային փնջերի համար 4 գյուղմեխանիզացիայի պարկերի հիմնում, 50 հա տարածքում ջուր խնայող տեխնոլոգիաների ներդնում, 6 համայնքներում մաքուր եւ անվտանգ խմելու ջրի հասանելիության ապահովում:   Շարունակել կարդալ

Տիրատոն.- Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Հայ Աստծո պատվին սրբազան ծես կկատարվի՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության… Այս օրերին նաեւ Ուսուցչի տոնն է – Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է… Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը – Աշխարհի 11 երկիր ներկայացնող շուրջ 60 հետազոտողներ…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրեցին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, հոկտեմբերի 16-ին հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ կնշեն վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ նաեւ Տիրատոն են կոչում:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման ներկայացուցիչներն այս տարի եւս կայցելեն Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Կլինի խորհրդապաշտական երկրպագություն, որի ժամանակ Տիր Աստծուց կխնդրեն իմաստնություն եւ տիեզերահաս մտածողություն, որ Հայ Աստվածների կամոք միշտ հարստանա եւ զորանա հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, իմաստուն, ավանդապաշտ եւ ազգային սովորույթներին հետեւող զավակներ:

Այնուհետեւ ծիսական արարողությունը կշարունակվի Քարահունջի աստղադիտարանի տարածքում, որի ժամանակ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի երեք ներկայացուցիչներ՝ քրմեր Արմոգը, Արեգը եւ Արամը, Արագածի հարավային գագաթից վառած կրակով բոցկլտացող ութանկյուն ջահով կվառեն օրվա ծիսական կրակը:

Տիր Աստծո պատվին սրբազան ծես կկատարվի՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության: Քրմերը խոհեմություն ու խոկալու պայծառություն կխնդրեն Հայ Աստծուց, որպեսզի կարողանան վերագտնել հայոց ծինաբանական գաղտնիքներն ու խորհրդապաշտական ծածկագրերը:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

«Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» խորագրի ներքո մենք ենթախորագիր ենք բացում՝ «Հայոց պարային համակարգը»:

Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ այնքան ենք տարրալուծել այս ու այն պարերի մեջ, որ այսօր ահազանգի խնդիր ունենք: Ի՞նչ է մեր պարային համակարգը, ի՞նչ է ասում, ի՞նչ ունի տալու, ինչի՞ է կոչված, ու՞ր է գնում:

Ուրախ կլինենք, եթե մեր մասնագետները, ոլորտի գիտակները արձագանքեն: Կրկնակի հաճելի կլինի, եթե արձագանքեն նաեւ ազգագրագետները, տարազի խնդիրներով զբաղվողները, չէ՞ որ պարային տիրույթից տարազի հարցերը դուրս չեն: Թող արձագանքեն նաեւ նրանք, ովքեր հետաքրքրված են այս ամենով:

Որովհետեւ հայոց պարը հայի ոգին է, ու սա փաստ է եւ ոչ թե գեղարվեստական նկարագրություն:

Որովհետեւ հայոց պարը մեր ինքնության խորհրդանիշերից է:

Որովհետեւ հայոց պարը մեր արմատն է, մեր կենցաղն է, մեր աշխատանքը, ապագան, մեր իղձերի ցուցիչը:

Որովհետեւ հայոց պարը մենք ենք՝ թերթվող հայելու առաջ:   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛է եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»-… Տոնավաճառ՝ Արցախի բերքի տոնիին… Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են… Հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծության նպատակով… Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Երեւանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը… Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին… ԱՄՆ-ի Պետդեպը հիշատակում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը… Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդը սպասում է… Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ…

Արցախի բերքի տոնին մասնակցության 900 հայտ է ներկայացվել – Տոնավաճառ Ստեփանակերտում՝ գյուղաշխատողի օրվա առթիվ

Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվելիք Բերքի տոնին այս տարի 900 հայտ է ներկայացվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Դանիելյանը: Նրա խոսքով, միջոցառմանը մասնակցելու են Արցախի բոլոր շրջաններից, ինչպես նաեւ մասնակցության ցանկություն են հայտնել 30 տնտեսվարող սուբյեկտներ: «Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված Բերքի տոնին համաժողովրդական բնույթ տալու նպատակով անց են կացվելու մի շարք մշակութային եւ տոնական միջոցառումներ: Իսկ ցուցահանդես-տոնավաճառին, արտադրողների հետ մեր ունեցած պայմանավորվածության համաձայն, գյուղատնտեսական մթերքներն ու արտադրատեսակները կվաճառվեն շուկայականից 15-20% ցածր գներով»,- ասել է Աշոտ Դանիելյանը:

Արցախի բոլոր տնտեսավարող սուբյեկտներին եւ ֆերմերներին հնարավորություն է տրվել այդ օրը ներկայացնել իրենց արտադրանքը եւ վաճառել: Նշվել է նաեւ, որ Բերքի տոնին մասնակցելու նպատակով հանրապետության շրջաններից եկած բոլոր անհատներին ու տնտեսավարող սուբյեկտներին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես աջակցություն, ապահովելու է վառելիքով:

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նա շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մտքեր փոխանակել ոլորտում առկա խնդիրների եւ անելիքների վերաբերյալ:

Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի նիստը: Օրակարգի հարցրեը վերաբերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհված տարածքների ուսումնասիրություններին: ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը ներկայացրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակի վերլուծությունը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհված տարածքների բույսերի բազմազանության վիճակի եւ ինքնավերականգնման հնարավորության մասին տվյալներ է ներկայացրել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանը: Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար, կ.գ.թ. Արսեն Գասպարյանը ներկայացրել է իրենց կողմից իրականացված արգելոցի կենսաբազմազանության վրա հրդեհների ազդեցության ուսումնասիրությունը: Հրդեհների հետեւանքների վերացման ուղղությամբ ամերիկյան գիտնականների կողմից տրված նախնական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը:   Շարունակել կարդալ

Աշխարհի մարզական հեւքից. Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի ֆուտբոլի առաջնությունից եւս մեկ թիմ պակասեց… Բարձրագույն խմբի եւ Հայաստանի գավաթի խաղերն ընթացքի մեջ են… ՀՖՖ-ն որակազրկել է մի շարք մրցավարների… Հայաստանը տապալվեց ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերում… Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում եւ անգլիական ակումբում… Հայաստանը կմասնակցի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը… Լեւոն Արոնյանը՝ անգլիական հնագույն ամսագրի էջերում… Ֆուտբոլի, շախմատի, ըմբշամարտի, սամբոյի, սպորտային մարմնամարզության եւ այլ մարզական լուրեր…

Հայաստանի առաջնությունից եւս մեկ թիմ պակասեց

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Գրիգորյանը դիմում է ներկայացրել ֆեդերացիա՝ «Լոռի-2-04» թիմը առաջնությունից հանելու համար:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն առաջնորդվելով կանոնակարգով, սահմանափակ պատասխանատվությամբ սույն ընկերությանը տուգանել է 50 հազար դրամով: 5000 դրամով տուգանվել է նաեւ Հրազդանի մանկապատանեկան մարզադպրոցը, քանի որ կանանց մրցաշարի «Գյումրի աղջիկներ-2» -«Հրազդան ԱՀ» խաղին հրազդանցիների մարզիչ Արթուր Հարությունյանն արձանագրությունում լրացրել է 15 ֆուտբոլիստ՝ պարտադիր 18 ֆուտբոլիստի փոխարեն:

«Գանձասար-Կապան»-ը կրկին ջախջախեց «Ավան-Ակադեմիա»-ին

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2018թ խաղարկությունում այսօր կայացել է քառորդ եզրափակիչ փուլի առաջին պատասխան խաղը: Առաջին խմբում հանդես եկող «Ավան-Ակադեմիան» իր հարկի տակ ընդունեց բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասար-Կապանին» եւ պարտվեց 0:4 խոշոր հաշվով:  Հյուրերի կազմում 2 գոլ է խփել Գեւորգ Նռանյանը, մեկական՝ Աշոտ Ադամյանը եւ Դմիտրի Յաշինը:

Այդպիսով, կապանյան ակումբն առաջինը մտավ կիսաեզրափակիչ փուլ, քանի որ առաջին խաղում նույնպես խոշոր հաղթանակ էր տարել (3:0): «Գանձասար-Կապանի» հաջորդ մրցակիցն իհայտ կգա քառորդ եզրափակիչ «Արարատ»-«Շիրակ» հանդիպումից հետո, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Գյումրիում կայացած թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

«Գանձասար-Կապան»-ը վստահ հաղթեց «Բանանց»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 9-րդ փուլում կայացավ երկրորդ հանդիպումը: Կապանի «Գանձասար-Կապան»-ը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Բանաց»-ին եւ վստահ հաղթանակ տարավ: Խաղի հաշիվը 60-րդ րոպեին բացեց Ալեքս Ջունիորը, իսկ 82-ին այն կրկնապատկեց Գեղամ Հարությունյանը:

Կապանցիները երրորդ հաղթանակը տարան առաջնությունում, վաստակեցին 12 միավոր եւ բարձրացան 3-րդ տեղ՝ շրջանցելով հենց «Բանանց»-ին: Այս խաղափուլի վերջին խաղում «Փյունիկ»-ն իր հարկի տակ կընդունի «Ալաշկերտ»-ին:

«Շիրակ»-ը «Արարատ»-ի հետ խաղում չկարողացավ պահպանել 2 գնդակի առավելությունը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 9-րդ փուլի մեկնարկային խաղում Երեւանի «Արարատ»-ը իր հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին: Երեւանի «Նաիրի» մարզադաշտում թեեւ հանդիպում էին հանրապետության երկու հնագույն թիմերը, բայց ֆուտբոլասերների մոտ այն հետաքրքրություն չէր առաջացրել: Սակայն մարզադաշտ եկած մի քանի տասնյակ երկրպագուները բավական համառ պայքարի ականատես դարձան:

Նախ 2 անգամ աչքի ընկան շիրակցիները: Խաղի 35-րդ րոպեին նրանք 11մ հարվածի իրավունք վաստակեցին, որն վստահ իրացրեց Իգոր Ստանոեւիչը: 4 րոպե անց հյուրերը եւս մեկ արդյունավետ գրոհ կազմակերպեցին եւ Արամ Մուրադյանը ընթացքից կատարված հարվածով 2-րդ անգամ գրավեց «Արարատ»-ի դարպասը: Սակայն 1-ին խաղավարտի վերջում տանտերերի կազմակերպված հազվադեպ գրոհներից մեկն ավարտվեց Արամ Քոչարյանի ոչ այնքան ուժեղմ սակայն դիպուկ հարվածով: 2-րդ խաղակեսում թիմերը հիմնականում պայքար էին մղում նախաձեռնությանը տիրելու համար: Երկար ժամանակ խաղադաշտում հավասար պայքար էր գնում: Սակայն հանդիպման 79-րդ րոպեին արարատցիների դարպասապահի երկար փոխանցումից հետո բավական վտանգավոր գրոհ ձեռնակեցին աջ եզրով:  Արդյունքում, եզրից կատարված փոխանցումից հետո գնդակը հայտնվեց փոխարինման մտած Գարեգին Կիրակոսյանի մոտ, որը ընթացքին կատրաված հուժկու հարվածով անակնկալի բերեց «Շիրակ»-ի դարպասապահին:   Շարունակել կարդալ