Օրվա պահոցը. Հոկտեմբեր 16, 2017

Տիրատոն. հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին

Այսօր, հոկտեմբերի 16-ին, հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ նաեւ Տիրատոն են կոչում:

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ներկայացուցիչների առաջին խումբը Տիրատոնը նշեց վաղ առավոտյան Զվարթնոցի հինավուրց տաճար այցով: Այս տաճարում, որտեղ պահպանվում են Տիր Աստծո տաճարի մասնիկները, խորհրդապաշտական երկրպագություն եղավ, որի ժամանակ հայ արիները Տիր Աստծուց խնդրեցին իմաստնություն եւ տիեզերահաս մտածողություն, որ Հայ Աստվածների կամոք միշտ հարստանա եւ զորանա հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, իմաստուն, ավանդապաշտ եւ ազգային սովորույթներին հետեւող զավակներ:  Շարունակել կարդալ