Օրվա պահոցը. Նոյեմբեր 18, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 41-ի (474) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ո՞վ պիտի արգելի՛ մեր պետության դեմ ներխուժումները – Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Գալիք սերնդի գիտական ու զինական ուժերը միմյանց դեմ են հանում – եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք… Նաեւ կարեւոր մի այլ բան՝ բնականի ամրագրում.- ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է…

Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

…Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե… ամեն մի միջազգային կաշառատու կազմակերպություն կամ անհատ կարո՛ղ է եւ իրավու՛նք է ստացել մեր երկրում անել ցանկացած բան, ցանկացած մարդու կամ կազմակերպության, ընդհուպ մեր պետության դեմ…

Ես՝ անձամբ, նաեւ Հայ Արիական Միաբանությունը՝ որպես հայ ազգայնական կառույց, ծանոթ ենք սրանց գործելաոճին եւ գործեր սարքելու «համամարդկային արվեստին»… Արդյո՞ք սա նորմալ երեւույթ է մի երկրում (Հայաստանի Հանրապետությունում), որտեղ մարդկանցից օրենքներ հարգել են պահանջում եւ՛ դրսից եւ՛ ներսից: Բայց չէ՜, պահանջում են, քանի որ ազգային օրենքները վաղուց ստորադասված են միջազգային ՕՐԵՆՔ-ի առաջ:

Ինչու՞ է այսպես ազատ ամեն մի փող (իրականում՝ կաշառք) տվող մեր երկրում մատ թափ տալիս, դեռ մի բան էլ ավել… առանց վախենալու պահանջելով կատարել իր ուզածները… Մենք ապրում ենք Հայաստան պետությունու՞մ, թե՞ հնազանդների համակենտրոնացման ճամբարում, որտեղ անհնազանդներին «ծայրահեղականներ» են կոչում եւ ոչ ծայրահեղական կամակատարներին վարձատրելով՝ նաեւ նրա՛նց ազգային ոգին են ցանկանում ոչնչացնել…

Գալիք սերնդի գիտական ու զինական ուժը միմյանց դեմ են հանում: Եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք…

Ես՝ որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման գործերի կարգավորող, պահանջում եմ, որ մեր պետության պատկան մարմինները հարգե՛ն Հայաստանի Հանրապետության (Արցախի հետ միասին) առանց այն էլ միջազգայացված Սահմանադրությունը եւ դադարեցնե՛ն տարաբնույթ ու ազգակործան եւ մարդախեղ շահեր հետապնդող օտար եւ «հայրենի» կառույցների եւ անհատների գործունեությունը Հայաստանում՝ դրանց հայտարարելով պետական ու ազգային վտանգ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով…

Հայաստանը՝ հայի՛ հայրենիքն է եւ հայաբնու՛յթ ու հայապահպա՛ն պիտի լինի: Հայի երկրում՝ հայի՛ օրենքը պիտի գործի…

2. Ազգ-բանակ հայեցակարգի ներդրումը՝ օրախնդիր – Բանակի մատակարարն էլ պիտի պատժվի, եթե… Որ զինվորի միտքը սոցիալականով զբաղված չլինի… Հայ-իսրայելական սառույցը կկոտրվի՞ (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… ՊՆ-ում ինքնամաքրումը շարունակվում է.- առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի կողմից…

3. Միա՛յն ազգայինը կարող է լինել պետության եւ իր քաղաքացու դիմագիծը – Իսկ միջազգային իրավունքի գերակայությունն ազգային օրենքների նկատմամբ՝ ստրկացուցիչ է եւ հակաբնական… Կա՛մ Ազգ-բանակ, կա՛մ քոչարի՝ անդունդի եզրին…

…Բանակը երկրի եւ բնակչության անվտանգության ամենավստահելի երաշխիքն է, միջազգային առկա իրավիճակում՝ թերեւս միակ երաշխիքը, եւ բանակի հզորությունն ու կայունությունը օդ ու ջրի նման անհրաժեշտություն է: Բանակաշինության նորարարությունները եւ բանակի ներքին կյանքի առողջացմանն ու առաջխաղացմանն ուղղված քայլերը վստահաբար մեր արտաքին ու ներքին հակառակորդներին դուր չէին գալու: Իսկ ազգ-բանակի կամ համաժողովրդական բանակի գաղափարները, որոնք երկար տարիներ առաջարկում էր Հայ Արիական Միաբանությունը (անգամ ներքին գաղափարաբանությամբ եւ նպատակային տեսլականներով), եւ որը ստանձնեց մեր երկրի պաշտպանության նախարարությունը, իհարկե որոշակիորեն այլ իրականացմամբ, ավելի է կատաղեցրել մեր դրսի ու ներսի չկամներին…

Հիմա պարզ է, թե ինչ կլինի, եթե Հայաստանի ոստիկանությունը եւս որդեգրի այն առաջարկները, գոնե դրանց մի մասը, որը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն ուղարկել է նաեւ ոստիկանական համակարգի ազգայնացմանն ու ներքին կառուցվածքային ու մարդկային զորացմանն ուղղված: Ոստիկանությունը եւսն պիտի դրվի գաղափարական հենքի վրա, որպեսզի առավել պատվով ու սիրով ծառայի երկրին ու երկրի քաղաքացուն եւ ավելի խիստ ու անհանդուրժող լինի ազգի ու պետության, ազգային ու մարդկային իրավունքների դեմ գործողների եւ օտար միջամտողների ու օտարին ծառայողների նկատմամբ…

Իհարկե, այս ուղղությամբ՝ ազգայինի գերակայությամբ պիտի շարժվի նաեւ ազգային անվտանգության համակարգը, առհասարակ դատա-իրավական եւ ուժային այլ համակարգերը եւս, որպեսզի հայն իր երկրում գոնե իրեն պաշտպանված զգա: Սակայն, այս ամենի մասին՝ հետո:

4. Ադրբեջան՝ սատանայական հերյուրանք – Մինչդեռ՝ Բաքուն հայկական քաղաք է, քանի որ նրա նախնական անվանումը՝ Բագու է, որի Բագ արմատը  վաղնջահայերենում նշանակում է Աստված…- Կից նյութ՝ Երկու երկրների հաջորդ նախագահական հանդիպումն անիմաստ է (ադրբեջանական կողմը նոյեմբերi 12-ին գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղը)…

5. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6578Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

Բնականի ամրագրում. ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է…

Կառավարության երեկվա նիստում, երբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ դա պայմանավորված է Սահմանդարությամբ. «Բանն այն է, որ մեր Սահմանդրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել: Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջեւ»,- ասաց արդարադատության նախարարը:

«Խի առաջ ընտենց չէ՞ր»,- միանգամից վրա բերեց վարչապետը՝ չթաքցնելով զարմանքը: Նախարարը բացասական պատասխան տվեց՝ հավելելով՝ «Դա միայն ենթադրվում էր»:

Դավիթ Հարությունյանը երեկ նաեւ ներկայացրեց քննադատությունների արժանացած Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ օրինագծի փոփոխված տարբերակը, որ կոչվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»: Նիստից հետո հետեւեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի բողոքը, թե բա ի՜նչ համերաշխություն, ի՜նչ բան, մեր խնդիրը պատժելն էր (իհարկե հայ ընտանիքի համերաշխության հարցը օտարի եւ օտարահպատակների գործը չէ… ազգաքանդ եւ շահութաբեր «աշխատանք» չէ…): «Լուսանցք»-ը կուսումնասիրի նոր նախագիծը՝ հասկանալու համար, սա նախորդ՝ քննադատված տարբերակից իրապե՞ս տարբե՞ր է, թե կոալիցիան բողոքում է՝ «կուտ տալու համար»: Դեռ կխոսենք այս մասին…

http://www.hayary.org/wph/?p=6631Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…

http://www.hayary.org/wph/?p=6380Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

6. Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք – մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում… Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հիմնականում պայմանավորված են եղել… Փորձը հաշվի առնելով՝ վերագնահատվեց ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվեց սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվեցին սեյսմակայուն շինարարության նորմերը – ՀՀ տարածքը բաժանված է 3՝ ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 գոտիների…

7. Հայկական խոհանոց – Սպանախը՝ խմորով… Հայաստանի եւ Արցախի խոհանոցը՝ «Լավաշ» գրքում… Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին… Զգուշացում համակարգիչների օգտատերերին.- Յուրաքանչյուր 4-րդը ենթարկվել է գրոհի փորձի… Այցելե’ք եւ օգտվե’ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

8. Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակներ տոնեց… Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը՝ 20 հազար դոլար… «Միկի՝ Հայաստանի հերոս» ֆիլմը հասանելի է ֆուտբոլասերներին… Ֆուտբոլի ազգային առաջնություն… Հատուկ եւ ներառական կրթություն ապահովող դպրոցների ֆուտբոլի մրցաշար… Հայաստանի բասկետբոլի Ա լիգայում… Շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում… Լեւոն Արոնյանը հաղթեց ու միացավ առաջատարներին… 5 մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունում… Լուրեր Ջավախքի մարզական կյանքից… Ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի, բազկամարտի, սուսերամարտի եւ այլ մարզաձեւերի լուրեր…

Ո՞վ պիտի արգելի՛ մեր պետության դեմ ներխուժումները – Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Գալիք սերնդի գիտական ու զինական ուժերը միմյանց դեմ են հանում – եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք… Նաեւ կարեւոր մի այլ բան՝ բնականի ամրագրում.- ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է…

Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում

…Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե… ամեն մի միջազգային կաշառատու կազմակերպություն կամ անհատ կարո՛ղ է եւ իրավու՛նք է ստացել մեր երկրում անել ցանկացած բան, ցանկացած մարդու կամ կազմակերպության, ընդհուպ մեր պետության դեմ…

Ես՝ անձամբ, նաեւ Հայ Արիական Միաբանությունը՝ որպես հայ ազգայնական կառույց, ծանոթ ենք սրանց գործելաոճին եւ գործեր սարքելու «համամարդկային արվեստին»…

Արդյո՞ք սա նորմալ երեւույթ է մի երկրում (Հայաստանի Հանրապետությունում), որտեղ մարդկանցից օրենքներ հարգել են պահանջում եւ՛ դրսից եւ՛ ներսից: Բայց չէ՜, պահանջում են, քանի որ ազգային օրենքները վաղուց ստորադասված են միջազգային ՕՐԵՆՔ-ի առաջ:

Ինչու՞ է այսպես ազատ ամեն մի փող (իրականում՝ կաշառք) տվող մեր երկրում մատ թափ տալիս, դեռ մի բան էլ ավել… առանց վախենալու պահանջելով կատարել իր ուզածները…

Մենք ապրում ենք Հայաստան պետությունու՞մ, թե՞ հնազանդների համակենտրոնացման ճամբարում, որտեղ անհնազանդներին «ծայրահեղականներ» են կոչում եւ ոչ ծայրահեղական կամակատարներին վարձատրելով՝ նաեւ նրա՛նց ազգային ոգին են ցանկանում ոչնչացնել…

Գալիք սերնդի գիտական ու զինական ուժերը միմյանց դեմ են հանում: Եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք…

Ես՝ որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման կարգավորող, պահանջում եմ, որ մեր պետության պատկան մարմինները հարգե՛ն Հայաստանի Հանրապետության (Արցախի հետ միասին) առանց այն էլ միջազգայացված Սահմանադրությունը եւ դադարեցնե՛ն տարաբնույթ ու ազգակործան եւ մարդախեղ շահեր հետապնդող օտար եւ «հայրենի» կառույցների եւ անհատների գործունեությունը Հայաստանում՝ դրանց հայտարարելով պետական ու ազգային վտանգ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով…

Հայաստանը՝ հայի՛ հայրենիքն է եւ հայաբնու՛յթ ու հայապահպա՛ն պիտի լինի: Հայի երկրում՝ հայի՛ օրենքը պիտի գործի…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ  

http://www.hayary.org/wph/?p=6643Ազգ-բանակ հայեցակարգի ներդրումը՝ օրախնդիր – Բանակի մատակարարն էլ պիտի պատժվի, եթե… Որ զինվորի միտքը սոցիալականով զբաղված չլինի… Հայ-իսրայելական սառույցը կկոտրվի՞ (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… ՊՆ-ում ինքնամաքրումը շարունակվում է.- առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի կողմից…

http://www.hayary.org/wph/?p=6642Միա՛յն ազգայինը կարող է լինել պետության եւ իր քաղաքացու դիմագիծը – Իսկ միջազգային իրավունքի գերակայությունն ազգային օրենքների նկատմամբ՝ ստրկացուցիչ է եւ հակաբնական… Կա՛մ Ազգ-բանակ, կա՛մ քոչարի՝ անդունդի եզրին…   Շարունակել կարդալ

Ազգ-բանակ հայեցակարգի ներդրումը՝ օրախնդիր – Բանակի մատակարարն էլ պիտի պատժվի, եթե… Որ զինվորի միտքը սոցիալականով զբաղված չլինի… Հայ-իսրայելական սառույցը կկոտրվի՞ (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… ՊՆ-ում ինքնամաքրումը շարունակվում է.- առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի կողմից…

Ազգ-բանակ հայեցակարգի ներդրումը՝ օրախնդիր

Հայաստանը կարող է բարձր տեխնոլոգիաներով ստեղծված միջոցների արտահանող երկիր դառնալ. այս մասին պարզորոշ խոսեց երկրի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, երբ ամփոփում էր իր պաշտոնավարման մեկ տարին:

Ըստ նախարարի, ազգ-բանակի ստեղծման գաղափարը հետզհետե պետք է միս ու արյուն ստանա:

Հիմա՝ ինչու՞ ենք հետահայց անդրադառնում ՊՆ Վիգեն Սարգսյանի ասուլիսին: Պատասխանը հակիրճ է՝ դասադուլների համապատկերում այն արդիական է՝ եւս մեկ անգամ ցույց տալու, որ եթե ազգ-բանակի խնդիր ենք դնում, ապա այս հարցում որեւէ զիջում ու չեզոքություն չի կարող լինել: Մանավանդ, երբ մենք պատերազմող երկիր ենք, մեր տարածաշրջանն էլ աշխարհի վայրիվերումների կիզակետում է: Մնացյալ յուրաքանչյուր հարցադրում՝ ասենք՝ իշխանավորների երեխաների ծառայության մասով, ածանցյալ է եւ լուծելիք հարց: Ուզու՞մ ենք ամեն ինչ անել, որ այդ խավն էլ ծառայի, անենք՝ պայքարելով օրենսդրական սողանցքների ու խարդախությունների դեմ: Բայց չգնալ բանակ, որովհետեւ այդ խավը չի ծառայում, համոզիչ փաստարկ չէ: Համոզիչ փաստարկ չէ նաեւ գիտությունը զինվորական գործին հակադրելը:

Միով բանիվ, կեցակարգային որեւէ անձնական կամ խմբային խնդիր չի՛ կարող գերագնահատվել ազգի գոյատեւման եւ ապագայի խնդրականի հետ:   Շարունակել կարդալ

Միա՛յն ազգայինը կարող է լինել պետության եւ իր քաղաքացու դիմագիծը – Իսկ միջազգային իրավունքի գերակայությունն ազգային օրենքների նկատմամբ՝ ստրկացուցիչ է եւ հակաբնական… Կա՛մ Ազգ-բանակ, կա՛մ քոչարի՝ անդունդի եզրին…

Բանակը երկրի եւ բնակչության անվտանգության ամենավստահելի երաշխիքն է, միջազգային առկա իրավիճակում՝ թերեւս միակ երաշխիքը, եւ բանակի հզորությունն ու կայունությունը օդ ու ջրի նման անհրաժեշտություն է: Բանակաշինության նորարարությունները եւ բանակի ներքին կյանքի առողջացմանն ու առաջխաղացմանն ուղղված քայլերը վստահաբար մեր արտաքին ու ներքին հակառակորդներին դուր չէին գալու: Իսկ ազգ-բանակի կամ համաժողովրդական բանակի գաղափարները, որոնք երկար տարիներ առաջարկում էր Հայ Արիական Միաբանությունը (անգամ ներքին գաղափարաբանությամբ եւ նպատակային տեսլականներով), եւ որը ստանձնեց մեր երկրի պաշտպանության նախարարությունը, իհարկե որոշակիորեն այլ իրականացմամբ, ավելի է կատաղեցրել մեր դրսի ու ներսի չկամներին…

Հիմա պարզ է, թե ինչ կլինի, եթե Հայաստանի ոստիկանությունը եւս որդեգրի այն առաջարկները, գոնե դրանց մի մասը, որը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն ուղարկել է նաեւ ոստիկանական համակարգի ազգայնացմանն ու ներքին կառուցվածքային ու մարդկային զորացմանն ուղղված: Ոստիկանությունը եւսն պիտի դրվի գաղափարական հենքի վրա, որպեսզի առավել պատվով ու սիրով ծառայի երկրին ու երկրի քաղաքացուն եւ ավելի խիստ ու անհանդուրժող լինի ազգի ու պետության, ազգային ու մարդկային իրավունքների դեմ գործողների եւ օտար միջամտողների ու օտարին ծառայողների նկատմամբ…   Շարունակել կարդալ

Ադրբեջան՝ սատանայական հերյուրանք – Մինչդեռ՝ Բաքուն հայկական քաղաք է, քանի որ նրա նախնական անվանումը՝ Բագու է, որի Բագ արմատը  վաղնջահայերենում նշանակում է Աստված…- Կից նյութ՝ Երկու երկրների հաջորդ նախագահական հանդիպումն անիմաստ է (ադրբեջանական կողմը նոյեմբերi 12-ին գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղը)…

Ադրբեջան՝ սատանայական հերյուրանք

Ըստ աշխարհահռչակ ժամանակակից ռուս գիտնական Ալեքսանդր Տրոֆիմովի տեսակետի՝ աշխարհի ժողովուրդները բաժանվում են երկու խմբի՝ տիեզերասեր եւ տիեզերատյաց: Ուշագրավ է այն իրողությունը, որ առաջին խմբի մեջ են հայերը, իսկ երկրորդի կազմում՝ ադրբեջանցիները: Ինձ հակաճառողների եւ հակադարձողների համար կանխավ ասեմ, որ ես բնավ էլ ազգայնամոլ կամ այլատյաց չեմ: Այն էլ հավելեմ, որ անպտուղ եւ սնամեջ բանավեճերը ոչ մի բանի չեն հանգեցնում, այլ խաթարում են ներդաշնակության եւ սիրո տիեզերական օրենքները: Իմ դիտարկումները վերաբերում են հենց աստվածային կամ տիեզերական այս օրինաչափություններին: Իսկ այս առումով Ադրբեջանը ոչ մի քննություն չի բռնում, այլ իր գոյությամբ սոսկ զարմանք եւ զայրույթ է հարուցում: Եվ դա բնական եւ բանական մոտեցում է: Այս հարցում ոչ մի չափազանցություն չկա:

Առկա է շատ տարօրինակ մի իրողություն եւ արմատացած մոլորություն: Նույնիսկ շատերը չգիտեն, որ ադրբեջանցիները թուրքական ծագում չունեն, այլ խազարների շառավիղներն են: Նրանք սերում են Խազարական (հուդայական) կագանաթի խազարական էթնիկ արմատներից, որոնք էլ իրենց հերթին բաբելոնյան ակունքներ ունեն (թյուրըմբռնումների տեղիք չտալու համար նկատենք, որ խոսքը ոչ թե վաղեմության, այլ սատանայական տարերքի եւ կործանարար «իմաստասիրության»  արեալի մասին է): Ուշագրավ է, այնպես չէ՞: Հայերը միջնադարում հաջողությամբ այս ելուզակներին հետ են շպրտել մեր սրբազան երկրի սահմաններից: Դա մեր փառահեղ Արշակունի արքայատոհմի տիրապետության ժամանակաշրջանն էր, երբ Մամիկոնյանները, մարտական ավանդույթի համաձայն, մեծ հաջողությամբ հաղթում էին մեր դարավոր ոսոխներին: Թշնամուն հաղթելու համար պետք է լավ իմանաս նրա արմատները, ազգային եւ հոգեբանական նկարագիրը, որպեսզի անհաջողություններ չկրես եւ սթափ լինես կատարելիք քայլերում:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40-ում

Հայկական ծիսական պարը կրում է հայ ժողովրդի արեւապաշտական գաղափարախոսական ոգին: Պարը դառնում է միջոց, դառնում է լեզու եւ խոսք, որի միջոցով ազգի սերնդին է փոխանցվում հիմնական գաղափարը, իմաստնությունը: Ծիսական պարերի միջոցով կապ է ստեղծվում հայոց արեւապաշտական գաղափարախոսական խորհրդանիշերի եւ նրանց կրողի միջեւ:

Ուզուն Դարա պարը հայ ժողովրդական ծիսական պարերից է, որի պարային երաժշտությունը վերականգնել է Ալ. Սպենդիարյանը: Պարի կատարման շարժումների առանձնահատկությունները, արտահայտած գաղափարը, պարի պատմությունը տանում են հայոց մշակույթի նախաքրիստոնեական ժամանակաշրջան: Ժամանակակից ավանդապատումներում նշվում է, որ Ուզուն Դարա պարը պահպանվել է Զանգեզուրի լեռնաշխարհում: Ամենայն հավանականությամբ, պարի պահպանման վայրը կարող է լինել Սյունյաց լեռնաշխարհը:

Ըստ վիպասան Մուրացանի «Խորհրդավոր միանձնուհու», Ուզուն-Դարա՝ երկայն ձոր լեռնաշղթան պատկերվում է որպես մի երկայնաձիգ լեռնաշղթա, որը երբեմն ուղղաձիգ է, երբեմն՝ աջ եւ ձախ խոտորված:

Հրաչյա Աճառյանի Արմատական բառարանում եւ Նոր Հայկազյան Բառարանում Ուզուն եւ դարա բառերը մեկնաբանվում են այսպես.

ուզել -ռամկական բառ- յուզել- խնդրել, կամիլ, ուզելով,

ուզ- հարսի ու փեսայի գլխին դրված պսակ,

զուզ-հաստատ կամ նախապարգեւ,

դարա՝

դար- գահ, բարձրավանդակ, քարանձավ, զառիթափ,

դար- ամենայն թիվ կամ դար,

դարան- ծածուկ տեղ,

դարան նստեր-ի դարան մտեալ, որ ատիցէ զընկեր յիւր եւ դարան գործիցէ նմա,

-եղիցի գան ի օձ դարանակալ ի ճանապարհի,

-նստի դարանեալ ի մեծամեծս դեւն ի ներքս մտեալ դարանէր, այլ որ ինչ նմա դարանալեալն էր ուր հին վիշապն դարանելոցն էր,

-ի հարազատ եւ յընտանի գեղեցկութե զրկեալք զօտարուսին դարանացուցանեն:   Շարունակել կարդալ

Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք – մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում… Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հիմնականում պայմանավորված են եղել… Փորձը հաշվի առնելով՝ վերագնահատվեց ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվեց սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվեցին սեյսմակայուն շինարարության նորմերը – ՀՀ տարածքը բաժանված է 3՝ ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 գոտիների…

Որ Հայաստանի Հանրապետության տարածքը աշխարհի առավել բարձր սեյսմիկ ակտիվության գոտիներից մեկում է գտնվում, գաղտնիք չէ, եւ սա մասնագիտական գնահատական է:

Բայց գաղտնիք չէ նաեւ, որ մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում:

Նույն մասնագիտական գնահատականի համաձայն՝ մեր երկրի տարածքում հնարավոր են ավելի քան 7.0 մագնիտուդով երկրաշարժեր, եւ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ուժեղ երկրաշարժերի կրկնելիության միջին պարբերությունը կազմում է 40 տարի: Մասնագետները պնդում են նաեւ, որ սարսափելի ոչինչ իրականում չկա, եթե մենք սովորենք ապրել այդ պայմաններում (ասենք՝ Ճապոնիայի օրինակով): Իսկ սովորելու համար նախ պետք է սեյսմիկ անվտանգության ապահովման խնդրին համալիր լուծում տանք:

Այդ համալիր լուծում ասվածը տարբեր երկրներում տարբեր է: Մեր պարագայում նշանակում է՝ նախ հաշվի առնել տնտեսական հնարավորությունները՝ պատճառահետեւանքային կապը ճշգրտորեն հաշվարկելով: Այլ կերպ՝ եթե մտադրվենք առաջին հերթին բարձրացնել շենքերի սեյսմակայունությունը ու սպասենք տնտեսական հնարավորությանը, ապա այսօր ոչինչ չենք ձեռնարկի: Իսկ եթե հասկանանք, թե, աստված մի արասցե, վտանգի պարագայում ինչքան վնաս կկրենք, ապա այդ տնտեսական հնարավորություն ասվածն անմիջապես կգտնենք:    Շարունակել կարդալ

Հայկական խոհանոց – Սպանախը՝ խմորով… Հայաստանի եւ Արցախի խոհանոցը՝ «Լավաշ» գրքում… Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին… Զգուշացում համակարգիչների օգտատերերին.- Յուրաքանչյուր 4-րդը ենթարկվել է գրոհի փորձի… Այցելե’ք եւ օգտվե’ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Սպանախը՝ խմորով

Բաղադրությունը – Խմորի համար – Կարագ – 100 գ, թթվասեր – 150 գ, շաքարավազ – 1 թեյի գդալ, աղ – 0.5 թեյի գդալ, ալյուր – 200 գրամ, ձու – 1 հատ:

– Սպանախ – 2 կապ, պանիր – 200 գ, կարագ – 30 գ, թթվասեր – 50 գ, ձու – 1 հատ:

Պատրաստման եղանակը – Վերցնել կլորավուն ափսե, արդեն պատրաստ խմորը բացել այս ափսեում: Սպանախը կտրատել, աղաջրում լավ լվանալ, քամոցի մեջ չորացնել: Լցնել խմորի վրա:

Այնուհետեւ սպանախի վրա քերել կարագը եւ պանիրը: Ձուն ու թթվասերը խառնել եւ լցնել կանաչու վրա: Դնել ջեռոցը 1800-ի տակ 15-20 րոպե՝ մինչեւ խմորի եզրերը կարմրեն:

Անու՛շ լինի:

Հայաստանի եւ Արցախի խոհանոցը՝ «Լավաշ» գրքում

ԱՄՆ-ի հեղինակավոր Chronicle Books հրատարակչությունը շուտով կտպագրի Հայատանի եւ Արցախի խոհանոցին նվիրված «Լավաշ» խոհարարական գիրքը։ Գրքի նախաձեռնողներ եւ հեղինակներ՝ ԱՄՆ-ից մրցանակակիր գրող Քեյթ Լիհին, գաստրոնոմիկ լուսանկարիչ Ջոն Լին եւ շեֆ խոհարար Արա Զադան այս շաբաթ ուղեւորվել են Հայաստան։

Նրանք սկսել են գրքի առաջին փուլի ուսումնասիրությունները՝ մեկնելով երկրի տարբեր մարզեր՝ գտնելու հայկական խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդական ձեւերը։

«Թումո» կենտրոնից հայտնում են, որ գրքի հեղինակներից լուսանկարիչ Ջոն Լին նախկինում վարել է գաստրոնոմիկ լուսանկարչության աշխատարան «Թումո Երեւանում», իսկ Արա Զադան՝ խոհարարական աշխատարան՝ Թումոյի նոր անալոգային նախագիծ Թումո ստուդիաներում։ Գրքի նկարահանման եւ ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում խմբի հետ աշխատելու, նրանց օգնելու եւ նրանցից սովորելու են մի խումբ թումոյականներ:

Գիրքը կներկայացնի Հայաստանի եւ Արցախի խոհանոցը՝ նախուտեստներից ու հիմնական ուտեստներից մինչեւ աղանդեր։ Հիմնական շեշտը կդրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված լավաշի վրա, որը հայկական խոհանոցի խորհրդանիշերից մեկն է։   Շարունակել կարդալ

Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակներ տոնեց… Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը՝ 20 հազար դոլար… «Միկի՝ Հայաստանի հերոս» ֆիլմը հասանելի է ֆուտբոլասերներին… Ֆուտբոլի ազգային առաջնություն… Հատուկ եւ ներառական կրթություն ապահովող դպրոցների ֆուտբոլի մրցաշար… Հայաստանի բասկետբոլի Ա լիգայում… Շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում… Լեւոն Արոնյանը հաղթեց ու միացավ առաջատարներին… 5 մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունում… Լուրեր Ջավախքի մարզական կյանքից… Ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի, բազկամարտի, սուսերամարտի եւ այլ մարզաձեւերի լուրեր…

Հայաստանի հավաքականը հաղթանակներ տոնեց

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Մեր հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Կիպրոսի ընտրանուն: Սակայն դա գրանցվեց գրեթե դատարկ «Հանրապետական» մարզադաշտում: Սա առավելապես բողոքի ցույց էր, անվստահություն՝ հայկական ֆուտբոլի ներկայի հանդեպ: Հայաստանի հավաքականի անվստահ եւ անվճռական խաղերը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար՝ առաջացրել է մեծ դժգոհություն հայ հանդիսատեսի մոտ:

Բայց, կարծում ենք, զայրույթը պիտի մի կողմ դնել եւ աջակցելով օգնել մեր ազգային հավաքականի վերելքին: Հենց այդպես են անում զարգացած ֆուտբոլային երկրներում երկրպագուները՝ միաժամանակ քննադատելով վատ խաղերի համար:

Մի քանի օր առաջ մեր թիմը Երեւանում 4:1 հաշվով հաղթել էր Բելառուսի հավաքականին, որի ժամանակ եւս հայ ֆուտբոլասերները քիչ տեղեր էին զբաղեցրել մարզադաշտում:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2-րդ անգամ ընդունեց Կիպրոսի ազգային թիմին

Սա 2 երկրների ուժեղագույն ֆուտբոլիստների 2-րդ հանդիպումն էր: Առաջին անգամ Կիպրոսի հավաքականը Երեւանում հյուրընկալվել էր 23 տարի առաջ, 1994-ի հոկտեմբերի 8-ին, Եվրո-96-ի ընտրական փուլի շրջանակում: Այդ խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: 4 անգամ թիմերը հանդիպել են նաեւ Միջերկրական ծովի ափին: Բոլոր այդ խաղերում միանշանակ հաղթել են կիպրոսցի ֆուտբոլիստները: Այնպես որ, Կիպրոսի ընտրանին այն թիմերից է, որին Հայաստանի հավաքականը դեռեւս չէր կարողացել հաղթել:

Նշենք, որ կիպրոսցի ֆուտբոլիստները 3 օր առաջ ընկերական խաղ էին անցկացրել Վրաստանի հավաքականի հետ եւ պարտվել էին 0:1 հաշվով:

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը անմրցունակ է սեփական դաշտում

Մեր երիտասարդական հավաքականն անհաջող եզրափակեց մրցաշրջան-2017-ը՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը՝ Եվրոպայի 2019թ առաջնության ընտրական  փուլում: Մեր 21 տարեկան ֆուտբոլիստների ընտրանին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց խմբի ընդգծված առաջատար Սերբիայի հավաքականին: Խաղն անցավ հյուրերի խաղային առավելությամբ, որոնք չնայած բազմաթիվ գոլային պահեր ստեղեծեցին, սակայն միայն 1 անգամ աչքի ընկան: Խաղի 53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լուտովացը, որը օգտվելով մեր պաշտպանների դանդաղկոտությունից, թույլ հարվածով գրավեց դարպասի ստորին անկյունը: 0:1

Հարկ է նշել, որ այսօր իր հուսալի եւ անձնուրաց խաղով առանձնացավ մեր թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը, որը մի քանի դրվագներում ետ մղեց սերբերի կատարած վտանգավոր հարվածները, իսկ մի դեպքում նրան օգնության ձեռք մեկնեց դարպասաձողը: Ինչ վերաբերում է մեր մյուս խաղացողներին, ապա նրանք հիմնականում զբաղված էին պաշտպանական գործողություններով եւ շատ հազվադեպ էին դիմում հակագրոհների: Սակայն դրանցից մեկը քիչ էր մնում ավարտվեր դարպասի գրավումով, երբ 86-րդ րոպեին Ռոբերտ Մինասյանը ձախ եզրով ճեղքեց մրցակցի պաշտպանությունը եւ գնդակը փոխանցեց նպաստավոր դիրքում գտնվող Պետրոս Ավետիսյանին: Սակայն մեր թիմի ավագի կատարած ուժգին  հարվածը սերբ դարպասապահը ետ մղեց եւ պահպանեց նվազագույն առավելությունը՝ 0:1:

Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական դաշտում, ինչը վկայում է այն մասին, որ մեր թիմն անմրցունակ է Եվրոպայի ընթացիկ երիտասարդական առաջնությունում: Հայաստանի ընտրանին վաստակած 7 միավորով նահանջեց արդեն 4-րդ հորիզոնական, քանի որ հաջորդող Ավստրիայի հավաքականը հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց մակեդոնացիներին ու միավորների քանակն հասցրեց 9-ի: Սերբիայի երիտասարդական հավաքականը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը եւ լիովին ամրապնդվեց 1-ին հորիզոնականում:

Հայաստանի այս տարիքային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի եկող տարվա սեպտեմբերի 7-ին, երբ արտագնա խաղում կմրցի Ավստրիայի հետ: Այնուհետեւ մերոնք կհյուընկալվեն մակեդոնացիներին ու սերբերին:   Շարունակել կարդալ