Օրվա պահոցը. Դեկտեմբեր 1, 2017

Հայկական նուռը՝ ՖՄԿ գագաթաժողովի խորհրդանշան – Երեւանյան գագաթաժողովից առաջ մեր երկիրը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։… Ֆրանկոֆոն երկրների հետ հետագա կապերի ամրապնդումից զատ, շարունակվում են նաեւ կաթոլիկ աշխարհի հետ սերտացումները… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – ներկայացվեց նաեւ արցախյան հիմնախնդիրը…

Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ: Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էլ զեկուցել է Հայաստանի Հանրապետության մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Տարբեր կազմակերպչական հարցերն ու առաջարկությունները եւս քննարկվել էին:

Խոշոր միջոցառումների մասով արդեն հանդիպումներ են ընթանում ֆրանկոֆոնյան ուղղությամբ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային։ Խոսել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հաստատված ամուր փոխգործակցության մասին՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում: Հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության տարաբնույթ հարցեր են քննարկվել, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային ու միջազգային կարեւորության խնդիրներ: Ֆրանսիացի սենատորին ներկայացվել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։   Շարունակել կարդալ

Թրքությունը ո՛չ միայն ռուսական եւ բելառուսական, այլեւ ուկրաինակա՞ն բնավորություն է դարձել – Բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց են քննարկել առանց Հայաստանին… Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը…

Նոյեմբերի 29-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ դահլիճը լքելուց հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ. «ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական 25-րդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք:

Վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ 1 ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում:

Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի խոհրդարանի պատվիրակության ղեկավարը:   Շարունակել կարդալ

Հայաստանի նավթի եւ գազի պաշարները վերստին կուսաումնասիրվեն… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – Արցախի խնդրում՝ լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին… Մեր երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկվում մարդու իրավունքների պաշտպանության եւ բռնությունների կանխարգելման ուղղությամբ… Հերթական ազգային վտանգը.- Ոստիկանությունը նախատեսում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել…

Հայաստանի նավթի եւ գազի պաշարները վերստին կուսաումնասիրվեն

Հայաստանի տարածքի 1-ին եւ 3-րդ պայմանական բլոկներում նավթի ու բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու հայտ է ներկայացրել հոկտեմբերի 4-ին գրանցված «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն է:

Թեեւ արդարադատության նախարարության իրավաբանական ընկերությունների գրանցման պետական ռեգիստրը չի տալիս փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ցանկը, սակայն այս ընկերության կայքը նման խնդիր չի դնում եւ բացում է ընկերության բաժնետերերի ցանկը: Այսպիսով՝ «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազԶԷԿ/» ԲԲԸ-ն է, որի 100% բաժնետոմսերի սեփականատերն էլ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն է:

Այսպիսով՝ պարզ է դառնում, որ նավթի եւ գազի պաշարների ուսաումնասիրությունը Սամվել եւ Կարեն Կարապետյանների ձեռքում է, ինչը հավաստում է, որ նրանք ընդլայնում են իրենց բիզնեսի սահմանները նաեւ Հայաստանում: Բաժնետոմսերն առավելապես Սամվել Կարապետյանի եւ նրա զավակների սեփականությունն են:

Սամվել Կարապետյանը նոր չէ, որ ընդլայնում է իր բիզնեսը Հայաստանում.: Բանն այն է, որ «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն 2016թ. հոկտեմբերից ձեռք է բերել նաեւ հայտնի «Ձորագետ հէկ»-ը

շահագործող «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը:

«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն նաեւ այս տարվա փետրվարին գրանցված «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ի սեփականատերն է:

Ընկերությունը նաեւ 90% մասնաբաժին ունի 530 մլն. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ինվեսթմենթ մեդիա գրուպ (Այ Էմ Ջի)» ՍՊԸ-ում: Իսկ այս ընկերությունն էլ էլեկտրաէներգիայի արտադրությամբ է զբաղվում:

Հետաքրքիր է, որ այս ընկերությունում 5% բաժնեմաս ունի նախագահ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Սեւակ Լալայանի (ով մեկ տարի առաջ ազատվեց նախագահի օգնականի պաշտոնից) կինը՝ Նարինե Սուվարյանը:

Հուսանք, որ ի վերջո կհաջողվի Հայաստանում գտնել եւ օգտագործել նավթի եւ գազի պաշարները, որոնք ժամանակին Հայաստան են բերել նաեւ միջազգային կազմակերպությունների: Բայց այդ ուսումնասիրությունները նոր չէ, որ արվում են: Տարիներ առաջ էլ է արվել, եւ նշվում էր, որ գոնե նավթի պաշարներ մեր երկրում կան, բայց դրանք արդյունաբերական ծավալների չեն հասնում:

Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները

Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատված.

Հայաստանը պաշտպանել է նախարարական համաժողովի հաստատմանը ներկայացված բանաձեւերի եւ որոշումների նախագծերը: Պետք է նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնահերթություններում առավել քան տեղին են ներառված կայուն զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41,  42-ում

Հայկական ծիսական պարերի մեջ առանձնահատուկ տեղ ունի ռազմական պարը, որը հայոց ընկալումներում կապված է երկնային ուժերի, տարերքների եւ այդ ուժերը տնօրինող ռազմի դիցերի, երկնային մարմինների՝ աստղերի, լույսի, արեւի հետ:

Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր:

Ռուսա տան բազեն, «Ռուս Տամ Բազի» պարի ժամանակաշրջանը, տարածաշրջանը եւ էպիկական ու պատմական գաղափարակիրը

Ըստ մեր ուսումնասիրության՝ «Ռուս տամ Բազի» պարի էպիկական դիմագիծը համապատասխանում է Հայկական Արարտա-Ուրարտական կայսրության Վանի Թագավորության ժամանակաշրջանին: Պարը նվիրված է Արդին տաճարի Հայոց Ռուսա գահակալներին եւ կրում է Ռուսա անունը: Ռուսա Ա (մ.թ.ա. 714) Սարդուր Բ-ի որդին եւ հաջորդը։ Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645-) Արգիշտի Բ-ի որդին եւ հաջորդը։ Ռուսա գահակալները հզոր նախնիների նման կրել են «Մեծ Արքայ», «Տիեզերաց Արքայ», «Արքայից Արքայ», «Բիայնիլիի Արքայ» տիտղոսները:

Որպեսզի ճիշտ պատկերացում կազմենք պարի ժամանակաշրջանի եւ պարի ծագման մասին, անդրադառնանք «Ռուս տամ Բազի» պարի անվան լեզվական խնդիրներին եւ ներկայացնենք առաջին հերթին «Ռոս-ռուս» բառի ընդունված ստուգաբանությունը հայերենում:

Հրաչյա Աճառյանը «Հայերեն արմատական բառարանում» «ռոս-ռուս» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «ռոս-ռուս» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները.   Շարունակել կարդալ

Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ – 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (3-րդ մաս),- Ավանդական եղանակներից զատ եղանակներ էլ կան, որոնք կարող են գործածվել շենքերի սեյսմակայունությունն ապահովելու եւ սեյսմազինվածությունը բարձրացնելու նպատակով… Այս մեթոդը, ինչպես բացատրում են մասնագետները, թույլ է տալիս շենքերն ուժեղացնել առավել կարճ ժամկետում՝ առանց դրանց գործառնական նշանակությամբ շահագործումը դադարեցնելու…

Սկիզբը՝ թիվ 41, 42-ում

http://www.hayary.org/wph/?p=6652Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (2-րդ մաս) – Քանի որ շենքերը տարբեր նշանակության են, դրանց սեյսմակայունության բարձրացման ծրագրերն էլ պետք է ոլորտային լինեն՝ օրինակ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իրենց ենթակայության օբյեկտների մասով եւն… Տարբեր նշանակության շենքերի ընդհանուր թվից կառանձնացվեն սեյսմակայունության տեսանկյունից առավել բարձր ռիսկային աստիճան ունեցող շենքերը եւ առաջնահերթ կդիտարկվեն այդ շենքերի սեյսմակայունության բարձրացման խնդիրները…

http://www.hayary.org/wph/?p=6639Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (1-ին մաս)  – մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում… Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հիմնականում պայմանավորված են եղել… Փորձը հաշվի առնելով՝ վերագնահատվեց ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվեց սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվեցին սեյսմակայուն շինարարության նորմերը – ՀՀ տարածքը բաժանված է 3՝ ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 գոտիների…

Դեռ 2014թ. երբ մեր բնակֆոնդի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտության հարցը կառավարությունում քննարկվեց, տվյալ էր մեջբերվել, ըստ որի 2013թ. դրությամբ միայն բազմաբնակարան շենքերի թվում՝ 421 շենք ունի 3-րդ աստիճանի վնասվածություն (անբավարար տեխնիկական վիճակ) եւ ենթակա են վերականգնման ու ուժեղացման, 26 շենք ունի 4-րդ աստիճանի վնասվածություն (վթարային տեխնիկական վիճակ), որոնց բնակիչները ենթակա են վերաբնակեցման: հասկանալի է, որ գումարներ կպահանջվեն: Ի՞նչ կարգի գումարի մասին է խոսքը:   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ… «Մանկական Եվրատեսիլ 2017».- Հայաստանը զբաղեցրեց 6-րդ տեղը… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Գումարտակային մարտավարական զորավարժություններ՝ Արցախում… Լեւոն Արոնյանը հաղթեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին փուլում…  Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի փոխչեմպիոն… Հայաստանի բասկետբոլիստները լրացուցիչ խաղակեսում զիջեցին Դանիային.. Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»… Թաեքվոնդոյի, շախմատի, ֆուտբոլի եւ այլ մարզաձեւերի լրատվություն…

«Մանկական Եվրատեսիլ 2017».- Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը

Թբիլիսիում ավարտվեց  փոքրիկների մեծ մրցույթը՝ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը:  Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան փայլուն կատարեց իր  «Բումերանգ» երգը՝ վաստակելով 148 միավոր եւ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: 1-ին հորիզոնականը մրցույթում զբաղեցրեց Ռուսաստանը, 2-րդում հայտնվեց Վրաստանը, իսկ 3-րդում՝ Ավստրալիան:

Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորներ վաստակեց Ալբանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավորներ ստացավ Բելառուսից եւ Պորտուգալիայից, 7 միավոր Մալթայից, 3՝ Ավստրալիայից եւ 2-ական միավորներ Մակեդոնիայից ու Սերբիայից: Այս տարի  էլ քվեարկելու հնարավորություն ուներ նաեւ հանդիսատեսը՝ առցանց: Հաղթողը որոշվել է ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքներով:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Արցախում գումարտակային մարտավարական զորավարժություններ են անցկացվել

Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 20-23-ը, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ, անց են կացվել գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ: Զորավարժության վերջին՝ մարտական հրաձգության փուլին, հետեւել ու մասնակից եւ ուսուցանվող կազմին որոշակի մեթոդական ցուցումներ է տվել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

Մարտավարական զորավարժությունը թեմատիկ առումով ուներ հարձակողական բովանդակություն: Ուժեղացված տանկային ստորաբաժանման առջև խնդիր է դրվել տագնապով դուրս գալ կենտրոնացման շրջան, զբաղեցնել կրակային բնագիծ, կասեցնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի պահպանության տեղամաս մխրճված հակառակորդի հարձակումը եւ, ջախջախելով վերջինիս, վերականգնել առաջնագիծը:

Զորավարժության ամբողջ ընթացքում իրականացվել է անընդհատ ու հստակ ղեկավարում, անձնակազմը գործել է ճշգրիտ, մարտավարական առումով գրագետ, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, ինչի արդյունքում ուժեղացված տանկային ստորաբաժանումը գերազանց կատարել է իր առջեւ դրված մարտական խնդիրը՝ կրակային խոցման բարձր արդյունքներով:   Շարունակել կարդալ