Ամսվա պահոցը. Հունվար 2018

Հին արքաներ – հայկական պատմական ֆիլմ-սերիալ

Հին արքաներ – հայկական պատմական ֆիլմ-սերիալ.- https://www.youtube.com/results?search_query=%D5%B0%D5%AB%D5%B6+%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80+armenia+tv  

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 3-ի (481) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Գերպետության (օսմանական կամ համաթուրանական) բռնակալ դառնալու երազախաբություն – «Թուրքիան փորձում է Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»…

…«Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական եւ նորհամաթուրքական քաղաքականությունների մերթ ընդ մերթ կիրառման փորձերը եկան վերջնականապես հավաստելու, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն «համաթուրքական հայր» դառնալու մոլուցքով է տառապում՝ անգամ բոլոր թուրքերի հայր ճամաչված Աթաթուրքին ոտնատակ տալու պայմանով, այլեւ՝ մտադրված է տարածաշրջանային գերերկրի բռնակալի կամ այլ ընկալելի անվամբ՝ սուլթանի կարգավիճակի հասնելու մոլեռանդությամբ»,- նշել է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով ի սկզբանե դեմ էր հայ-թուրքական որեւէ հարաբերությունների հաստատմանը: Ըստ հայ արիների առաջնորդի, այս ամենը նկատում են նաեւ Արեւմուտքում ու Ռուսաստանում, սակայն փորձում էին դա խաղարկելով սիրաշահել Անկարային եւ քաշել իրենց կողմը: Արեւմուտքն իր հերթին, ռուսը՝ իր:

«Ճիշտն ասած Արեւմուտքն արդեն զգուշացնում էր Անկարային, որ հետագա քայլերը կհանգեցնեն վտանգների: Անգամ ՆԱՏՕ-ի «Ինջերլիք» ռազմաբազայի հարցում զիջումներ չեղան եւ Գերմանիան ու Միացյալ Նահանգները կտեղափոխեն իրենց զինուժը՝ Հորդանան եւ Սիրիա: Սրան արձագանքեց նաեւ Մոսկվան եւ Անկարայից հայտնեցին, թե հնարավոր է, որ Ռուսական զինուժին տարածք հատկացվի այդ ռազմաբազայում, ինչի դիմաց ռուսական կողմը Թուրքիայի հետ ստորագրել է ՀՕՊ C-400-ների մատակարարման վերաբերյալ վարկային պայմանագիր,- նշել է Արմեն Ավետիսյանը եւ հավելել,- ռուսները հերթական անգամ մեջքից հարվածեցին մեզ՝ Թուրքիայի հետ ռազմա-քաղաքական դաշինքի գնալու պատրաստակամությամբ: Այնպես, ինչպես դա անում են մեր մյուս թշնամու՝ Ադրբեջանի հետ, որին կրկին մեծ խմբաքանակ զենք են վաճառել…

«Հայ Արիական Միաբանությունն ի սկզբանե դեմ էր Երեւան-Անկարա ջերմացմանը, քանզի այն գերուժերը, որ կանգնած էին այդ հարաբերությունների թիկունքում, առաջին անգամը չէ, որ նման քայլի են դրդել եւ առաջին անգամը չէ, որ տարածաշրջանային զոհասեղանին են դրել Հայաստանն ու հայությանը… Եվ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները միացան մոտ երկու տասնյակ այն քաղաքական ուժերի պայքարին, որոնք միավորվեցին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ: Ես նախապես դեմ ելույթով էի հանդես եկել այն հանդիպմանը, որը նախաձեռնել էր Սերժ Սարգսյանը՝ քաղաքական ուժերի հետ երկխոսելու նպատակով:

«Իսկ անհատական հանդիպման ժամանակ նախագահը հավաստեց, թե այս քայլը նախաձեռնելով որեւէ վնաս չի պատճառելու մեր երկրին,- նշեց Արմեն Ավետիսյանը,- կամ հօգուտ Հայաստանի կբացվեն ներկայիս Թուրքիայի հետ սահմանները, կամ՝ վնասը կկրի Անկարան՝ արձանագրությունները տապալելու համար… Երբ հայ-թուրքական երկկողմանի հարաբերությունները Արցախի հարցի արծարծմամբ վերածվեցին հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հարաբերությունների, ապա ավելացավ նաեւ Հայոց ցեղասպանության մերժման նախապայմանը, հասկացա, որ տանուլ տվողը հաստատ Սերժ Սարգսյանը չի լինելու»: Իսկ առհասարակ, նախապայման մենք պիտի դնենք, քանզի այսօրվա Հայաստանի Հանրապետություն եւ Թուրքիայի Հանրապետություն (որ սխալմամբ կոչում են հայ-թուրքական) սահման ասվածն իրականում սահման չէ կամ էլ սահման է միջհայկական՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ների միջեւ…

Հայ արիների ղեկավարը հայտնեց, որ ինքն ընդունել է այս հարցում նախագահի հեռատեսությունը եւ պատրաստ է ողջունելու նրա մարտավարությունը, որը համարձակ քայլ էր, բայց երեւի նա ուներ տեղեկատվության վստահելի պաշար … հայ-թուրքական եւ կից հարցերում: Հիմա պարզապես սպասենք խնդրի վերջնական չեղարկմանը, ինչի մասին Սերժ Սարգսյանը խոսեց օրերս ԵԽԽՎ ամբիոնից՝ նշելով, որ Հայաստանը մինչեւ գարուն առ ոչինչ կհայտարարի հայ-թուրքական արձանագրությունները…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ-http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

2. Կփոխվի՞ այլեւս Հայաստանի արտաքին քաղաքականության տոնայնությունը – «Փաստաթուղթ ստորագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները»… Եվրոպական կողմին հետաքրքրել է նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման առաջ մղելու հնարավորությունները…

3. Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին – Ադրբեջանում մի միտում կա՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը՝ անգամ ցեղասպանույունը… Կարգավորման խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտականությունն է – Ոչ իրատեսական ակնկալիքները՝ որոնցով կառչում են բանակցություններից…

4. Վերջին հույսով.- Համ տունը ձեռքիցս առան, համ մեղադրյալ դարձրին – Կամ այն մասին, թե ինչպես են իմ գլխին գործ մոգոնում – «Վերջին հույսով».- Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ը պարզապես ազատ արտահայտվելու հարթակ է տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր դռներ ծեծելով՝ վերջին հույսի ակնկալիքով մեր դուռն են բացել…

5. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

6. Տոլման հայկակա՛ն խորտիկ է եւ վերջ – Ի գիտություն պատմակեղծարարների՝ կլինի ռուս, եվրոպացի, թե թուրք… Բովանդակազուրկ եւ քաղաքակրթությունից հեռու կանգնած հանրույթները սովորաբար նմանակում են քաղաքակիրթ ազգերին, տվյալ դեպքում՝ հայերին – Դա նրանց կենսաձեւն է…

7. Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն, եթե դառնա բռնակալ… Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ (ԿԳԲ) նկուղներից մեկում… Վրաստանը վաճառում է մեր արխիվային նյութերը… Ռազմարդյունաբերական մշակումներով կներկայանանք… Դաշտային խոհանոցի 1-ին միջազգային մրցույթը՝ Հայաստանում… Ի՞նչ ծագում ունեն բացասական ռեզուսով մարդիկ, որտեղի՞ց են նրանք…

8. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը՝ Լոնդոնում… Շախմատի Հայաստանի նոր չեմպիոնները… Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարի մրցանակը՝ իրանցուն… Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիպարիտ Տեփոյանը 11 խաղերում մեր շախմատիստը տարել է նույնքան հաղթանակ եւ վստահորեն գրավել 1-ին տեղը… Հայաստանի հավաքականի առաջատար ֆւտբոլիստն ու թիմի ավագը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկար դեգերումներից հետո պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ… Ֆուտբոլային եւ այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

http://www.hayary.org/wph/?p=6706Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական Շունը… / Որոշ հիշեցումներ՝ հայ արիականների (ՀԱՄ) տարավերջյան գործերից /…

Հին արքաներ – հայկական պատմական ֆիլմ-սերիալ.- https://www.youtube.com/results?search_query=%D5%B0%D5%AB%D5%B6+%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80+armenia+tv  

Գերպետության (օսմանական կամ համաթուրանական) բռնակալ դառնալու երազախաբություն – «Թուրքիան փորձում է Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»…

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում հասունացել էր այն միտքը, որ Հայաստանը պատանդ չէ հայ-թուրքական արձանագրություններին եւ պիտի չեղարկի այն: Նկատի առնելով նաեւ հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր կասեցման մասին ՄԱԿ ԳԱ-ում մեր երկրի նախագահի դիտարկումները՝ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան այդպես էլ չկատարեց իր ստանձնած պարտավորությունները: 2009-ին Հայաստանի նախաձեռնած «Ֆուտբլային դիվանագիտությունը» եւ Ցյուրիխյան գործընթացը տապալվեցին Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության եւ քաղաքական կամքի բացակայության պատճառով», այլեւս անիմաստ էր ինչ-որ լուրջ քայլի ակնկալել Անկարայի կողմից:

Քանզի Սերժ Սարգսյանն ինքն էր նախաձեռնել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացը, ուստի հենց ինքն էլ դրա կասեցման գործընթացը տարավ մինչեւ վերջ: Պատահական չէր, որ նախագահն այս հարցին անդրադարձավ նաեւ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ժամանակ, իսկ հարցը կարեւոր տեղ է զբաղեցնում համահայկական օրակարգում: Եվ Համահայկական համաժողովի իր ելույթում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նախագահը նշեց, որ Թուրքիան փորձում է «Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»: Այնուհետեւ, ինչպես վերը նշվեց, նա հայության համար այս կարեւոր հարցը տեղափոխեց ՄԱԿ ԳԱ ամբիոն, որտեղ պաշտոնապես հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ մինչեւ 2018թ-ի գարուն որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ:

Այս հայտարարությունը հայության հիմնական հատվածի սրտով էր եւ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված պաշտոնական Երեւանի քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր: Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացում որեւէ առաջընթաց չգրանցելն արդեն իսկ հանգեցրել էր նրան, որ Հայաստանի ղեկավարը 2015թ. ստորագրված արձանագրությունները հետ էր կանչել երկրի խորհրդարանի օրակարգից, եւ դրական տեղաշարժ չլինելու պարագայում հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ ստորագրությունը հետ կանչելը:   Շարունակել կարդալ

Կփոխվի՞ այլեւս Հայաստանի արտաքին քաղաքականության տոնայնությունը – «Փաստաթուղթ ստորագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները»… Եվրոպական կողմին հետաքրքրել է նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման առաջ մղելու հնարավորությունները…

Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում խոսեց ինչպես կայացած պետության նախագահ, մի պետության, որը պատրաստ է պատասխան տալ սպառնացող յուրաքանչյուր վտանգի: Սա կրկնակի ողջունելի է, քանզի Հայաստանի արտաքին փոխլրացնող քաղաքականության համապատկերին գալիս է կենտրոնացնելու եւ նպատակամղելու հայոց նպատակներն ու հետագա քայլերը:

Հասկանալի է, որ Հայաստանն ունի ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, բայց այս մի ելույթը, միջազգային ասպարեզում նման հաստատուն տոնայնությունը միայն դրանով չէ պայմանավորված: Հստակ է, որ Հայաստանի նախագահը կարողացել է մեծացնել իր ռազմավարական գործընկերների շարքը: Եվ Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ պայմանավորել են հայ-թուրքական հարաբերությունների այսօրինակ լուծումը…

«Հայկական կողմից մոտ ժամանակներս՝ մինչեւ գարուն առ ոչինչ են հայտարարվելու Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները».- Արմենպրեսի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշի հարցին: «Մենք լավ չենք հասկանում որեւէ քայլ կատարելու թուրքական կողմի պահանջը: 2008թ. իմ ընտրվելուց հետո ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում, եւ արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի եւ իմ միջեւ: Բանակցությունները զարգանալով շարունակվեցին, եւ մենք Շվեյցարիայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ԱԳ նախարարների մասնակցությամբ ստորագրեցինք 2 փաստաթուղթ Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ հարաբերություններ հաստատելու մասին»:

Մինչ բանակցություններ սկսելը եւ հենց բանակցությունների արդյունք հանդիսացող այդ փաստաթղթերում շատ հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այս մասին նշել է Սերժ Սարգսյանը եւ ընդգծել, որ ցավոք սրտի, արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքական կողմը մշտապես փորձում է նախապայմաններ առաջադրել, ու մինչ օրս այդ փորձերը շարունակվում են:   Շարունակել կարդալ

Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին – Ադրբեջանում մի միտում կա՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը՝ անգամ ցեղասպանույունը… Կարգավորման խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտականությունն է – Ոչ իրատեսական ակնկալիքները՝ որոնցով կառչում են բանակցություններից…

Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո, հարցուպատասխանի ժամանակ հանդիպեց հերթական «ադրբեջանական ագրեսիայի»… հարց հնչեցնելու հնարավորություն ստացած ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեյիդովը ոչ միայն «ագրեսիվ հարց» հնչեցրեց, այլեւ մեր նախագահի խոսքերը խեղաթյուրելու ադրբեջանական հնարքի դիմեց:

Հայաստանի նախագահը ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու եւ փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց՝ հասկացնելով, որ չի պատրաստվում գնալ սադրանքի հետքերով:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամբիոնից ադրբեջանցի ստախոսը հայտարարեց, թե Հայաստանի նախագահն իր ելույթում հնչեցրել է խոսքեր՝ նշելով, թե ինքը արցախյան պատերազմի առաջնորդն է եղել, ապա էլի մի քանի ստեր հնչեցին:

Ի պատասխան՝ մեր երկրի ղեկավարը նշեց. «Այս ամբիոնից չեմ հայտարարել, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»:   Շարունակել կարդալ

Վերջին հույսով.- Համ տունը ձեռքիցս առան, համ մեղադրյալ դարձրին – Կամ այն մասին, թե ինչպես են իմ գլխին գործ մոգոնում – «Վերջին հույսով».- Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ը պարզապես ազատ արտահայտվելու հարթակ է տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր դռներ ծեծելով՝ վերջին հույսի ակնկալիքով մեր դուռն են բացել…

«Լուսանցք»-ը նոր խորագիր է բացում՝ «Վերջին հույսով»:

Այս խորագրի ներքո մենք պարզապես ազատ արտահայտվելու հարթակ ենք տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր տարբեր դռներ ծեծելով՝ վերջին հույսի ակնկալիքով մեր դուռն են բացել: Ի՜նչ կա որ: Չէ որ մենք ամեն օր այդ էջերը տալիս ենք քաղաքական, տնտեսական ու հանրային գործիչներին: Հերթը շարքային քաղաքացունն է, սովորական մարդունը, ում հաճախ են մոռանում խելահեղ թոհուբոհում: Այս խորագրի ներքո, իհարկե, կարող են արտահայտվել նաեւ արծարծվող խնդրի հետ կապված բոլոր կողմերը: Մենք նրանց էլ խոսելու հնարավորություն կտանք: Եվ գուցե, խնդրի հանրայնացվելու պարագայում, լսվի մարդու ձայնը, բացահայտվի ճշմարտությունը: Մեր առաջին հյուրը Մայա Սարիբեկյանն է: Նրա՝ մեզ հասցեագրված նամակը տպագրում ենք ամբողջությամբ՝ գրեթե առանց խմբագրումների, բայց որոշ կրճատումներով՝ տեղի սղությամբ պայմանավորված: Նրա ճանապարհն անցել է ոստիկանության, դատախազության, դատարանների միջով՝ հասնելով մեզ: Մնացյալը կպատմի հենց ինքը:

* * *

…Մարդը, երբ այլ ելք չի գտնում, ձեռքերը գցում է փփուրներին… 2015թ. սեպտեմբերին, երբ ես, 47-ամյա մանկավարժս, սպասում էի, որ ինձ կհրավիրեն ու գնահատելով իմ կատարած աշխատանքը, որպես հմուտ մասնագետի, կշնորհեն Վաստակավոր ուսուցչի կոչում, ինձ հրավիրեցին… Մաշտոցի ոստիկանության բաժին, որտեղ մեր լիազոր տեսուչ Ժ. Հովհաննիսյանը ինձ հայտնեց, որ իմ տունը վերավաճառված է, այլեւս ինձ չի պատկանում եւ խորհուրդ տվեց առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու դուրս բերեմ իմ իրերը տանից՝ փրկելով գոնե դրանք: Նաեւ ավելացրեց, որ ես ոչ մի դեպքում չմտնեմ տուն, քանի որ անվտանգ չէ իմ գտնվելը այդ տանը:

Հարցրեցի, թե այդ ով է իրեն իրավունք վերապահել վաճառել իմ տունը եւ ում: Պարզվեց, որ այն կատարել է Հայկարամ Մարգարյանը, ով դեռեւս 1989թ. այդ տունը վաճառել է իմ ծնողներին, ստացել նրանցից ողջ գումարը, ինչի մասին գրել է ստացական, իսկ տունը «գնողն» էլ կողքի տանը վարձակալական հիմունքներով բնակվող Սուսաննա Ստեփանյանն է:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6734Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

http://www.hayary.org/wph/?p=6720Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Ահա թե ինչպես են բաբելական ավանդապատումները բնորոշել Թամմուզի Աստծուն՝ խեղաթյուրելով շումերական ավանդները եւ փաստերը:

«Վոտ չտո պիշետ օ Ֆամմուզե Դեվիդ Այկ» (Մատրիցայի զավակները) (բառացի թարգմանություն« կրճատումներով,- Կ.Հ.) (բառացի թարգմանություն, կրճատումներով,- Կ.Հ.)

Հաստատված է. Թամուզ աստվածը կոչվում է «Արյան որդի», «միակ որդի»: Բաբելոնում խոնարհվում էին եռյակին, Նիմրոդին- Ձկան խորհրդանիշ, Թամմուզին կամ Նինուսին՝ աստծո որդուն եւ Շամիրամադային, ում խորհրդանիշն էր աղավնին:   Շարունակել կարդալ

Տոլման հայկակա՛ն խորտիկ է եւ վերջ – Ի գիտություն պատմակեղծարարների՝ կլինի ռուս, եվրոպացի, թե թուրք… Բովանդակազուրկ եւ քաղաքակրթությունից հեռու կանգնած հանրույթները սովորաբար նմանակում են քաղաքակիրթ ազգերին, տվյալ դեպքում՝ հայերին – Դա նրանց կենսաձեւն է…

Կան քաղաքակրթական հիմք ունեցող, բնածին ազգեր՝ հայեր, պարսիկներ, հույներ… եւ դրանից իսպառ զուրկ հանրույթներ, խառնածիններ՝ թուրքեր, հուդայացիներ, ադրբեջանցիներ եւ այլք, որոնք հաճույքով յուրացնում են այլ ազգերի քաղաքակրթությունը: Խոսքը հայկական, պարսկական, արաբական եւ այլ մշակույթների մասին է, որոնք ունեն ինքնուրույն եւ հարուստ ավանդույթներ: Իսկ այդ հանրություններն անմշակույթ ու մակաբույծ բնույթ ունեն եւ, ըստ այդմ էլ, շատ ագրեսիվ են:

Չափավորենք նրանց գիշատչական ախորժակը քաղաքակրթական եւ հայեցակարգային լուրջ նկատառումներով: Հայկական լեռնաշխարհը մարդկային վերջին քաղաքակրթության բնօրրանն է, որը հաստատվում է այլազգի բազում մասնագետների ուսումնասիրություններով (Էդրիան Ջիլբերտ, Նատալյա Սոբոլ, Գրեմ Հենկոկ եւ այլք): Օրինակ՝ գերմանացի հայտնի հնագետ Կլաուս Շմիդտը պեղել է Հայկական լեռնաշխարհում (Միջագետք Հայոց, Եդեսիա քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք) գտնվող Պորտասարը (Գյոբեկլի թեփե), հնավայրը եւ հայտնաբերել ապշեցուցիչ պեղածո նյութեր: Նա պարզել է, որ սա աշխարհի ամենահին կրոնածիսական կենտրոնն է, որի տարիքը 13-20 հազար տարվա է: Այստեղ գտնվել են նաեւ քանդակագործական արվեստի վաղնջական բարձրաճաշակ նմուշներ (կարիճի, մողեսի, վարազի եւ այլն): Ասենք նաեւ, որ այն դեռեւս ամբողջովին չի ուսումնասիրված եւ կարող են լինել նոր բացահայտումներ: Ընդհանրապես, գերմանական հնագիտական դպրոցն աչքի է ընկնում գիտական անաչառությամբ եւ ստույգ չափանիշներով՝ մերժելով կեղծարարությունները:   Շարունակել կարդալ

Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն, եթե դառնա բռնակալ… Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ (ԿԳԲ) նկուղներից մեկում… Վրաստանը վաճառում է մեր արխիվային նյութերը… Ռազմարդյունաբերական մշակումներով կներկայանանք… Դաշտային խոհանոցի 1-ին միջազգային մրցույթը՝ Հայաստանում… Ի՞նչ ծագում ունեն բացասական ռեզուսով մարդիկ, որտեղի՞ց են նրանք…

Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել իրեն

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բանակին եւ ոստիկանությանը հրամայել է՝ գնդակահարել իրեն, եթե ինքը բռնապետ դառնա:

Այս մասին նա հայտարարել է ռազմաբազա այցի ժամանակ: «Եթե ես երկար մնամ իշխանության ղեկին եւ ցանկանամ բռնապետ դառնալ, գնդակահարեք ինձ: Ես չեմ կատակում: Ուժային կառույցների աշխատանքը մարդկանց եւ սահմանադրությունը պաշտպանելն է: Հիշեք՝ սա ձեր սուրբ պարտքն է»,- ասել է Ֆիլիպինների նախագահը:

Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ չի պատրաստվում պաշտոնավարել ժամկետից ավել, անգամ կցանկանար այն լքել ժամանակից շուտ:

Այս յուրօրինակ նախագահը հայտնի է իր սկանդալային արտահայտություններով: 2017թ. նոյեմբերին նա խոստովանել է, որ դեռահաս տարիքում մարդ է սպանել: Նաեւ խոստանում էր սպանել այն պաշտոնյաներին, ովքեր թմրանյութերի վաճառքով են զբաղված:

Հայ սպաները գնդակահարվեցին ԱԱԾ նկուղներից մեկում

Մեր երկրում առաջին անգամ կհրատարակվի ստվարածավալ հանրագիտարան 1-ին հանրապետության բանակի սպաների մասին։ Կհրատարակվի ռուսերեն, քանզի փաստաթղթերը, որոնց հիման վրա կազմվում է հանրագիտարանը, ամբողջությամբ ռուսերեն են (հուսանք, որ հանրագիտարանն արագ կհրատարակվի նաեւ հայերեն թարգմանությամբ,- խմբ.)։

ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ հայ սպաների հիմնական մասը գնդակահարվել է չարաբաստիկ 1937-ին՝ ներկայիս ԱԱԾ նկուղներից մեկում եւ միայն մի քանիսին է բախտ վիճակվել կենդանի մնալ, որոնց թվում էր Հովհաննես Բաղրամյանը:

Սա կլինի այն 4 աշխատություններից մեկը, որ Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված կհրապարակի Հայաստանի ազգային արխիվը, 2-րդ աշխատությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմությունն է, ըստ փաստաթղթերի:

Ըստ Ա. Վիրաբյանի, սա կլինի փաստաթղթերի մի ժողովածու, առանց հեղինակային մեկնաբանության եւ յուրաքանչյուր հետազոտող կկարողանա գտնել իր հարցերի պատասխանը:   Շարունակել կարդալ

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը՝ Լոնդոնում… Շախմատի Հայաստանի նոր չեմպիոնները… Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարի մրցանակը՝ իրանցուն… Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիպարիտ Տեփոյանը 11 խաղերում մեր շախմատիստը տարել է նույնքան հաղթանակ եւ վստահորեն գրավել 1-ին տեղը… Հայաստանի հավաքականի առաջատար ֆւտբոլիստն ու թիմի ավագը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկար դեգերումներից հետո պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ… Ֆուտբոլային եւ այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը՝ Լոնդոնում

Մրցախաղը կկայանա 2018թ. նոյեմբերի 9-28-ը: Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթողի հետ: Բոլոր մասնակիցները հայտնի են՝ Լեւոն Արոնյանը, ով հաղթել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, Սերգեյ Կարյակինը (որպես աշխարհի փոխչեմպիոն), Վլադիմիր Կրամնիկը (ՖԻԴԵ-ի թեկնածու), Ալեքսանդր Գրիշչուկը («Գրան պրիի» 2-րդ մրցանակակիր), չինացի Դին Լիժենը (աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակից), ամերիկացիներ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան (ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ) եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը («Գրան պրիի» հաղթող): Նրանք 2 շրջանով կվիճարկեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի միակ ուղեգիրը: Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018թ. մարտի 10-28-ը՝ Բեռլինում:

- Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ: Ըստ նախնական տվյալների, հավակնորդների մրցաշարի հաղթող է համարվում մեր առաջատար շախմատիստ  Լեւոն Արոնյանը: Հավելենք, որ Լեւոն Արոնյանը 7 մրցակիցներից 5-ի նկատմամբ դրական հաշվեկշիռ ունի: Մեր շախմատիստը բացասական արդյունք ունի Վլադիմիր Կրամնիկի (17,5:20,5) եւ Դին Լիժենի (4:7) հետ անցկացրած հանդիպումներում:

Նոր չեմպիոնները

2018թ. առաջնությունը շախմատի նոր չեմպիոններ ի հայտ բերեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Տղամարդկանց շախմատի Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց 18-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց 1-ին տեղը: Արծաթե պարգեւի արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով չեմպիոնից հետո մնաց կես միավորով: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը՝ 6 միավոր:

Կանանց շախմատի Հայաստանի առաջնության դեռ մեկ խաղափուլ առաջ հաղթել էր Մարիա Կուրսովան, ով վերջին փուլում ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանի հետ եւ վերջինիս համար այդ կես միավորը բրոնզե պարգեւ արժանացավ: Նա 5 միավորով գրավեց 3-րդ տեղը, 2-րդ տեղում միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանն է՝ 6 միավորով: Իսկ հաղթողը՝ Մարիա Կուրսովան 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Հիշեցնենք, որ Մարիան տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր Արման Փաշիկյանի կինն է:  Շարունակել կարդալ

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 2-ի (480) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Բյուջետային խնդիրները կառավարությունը պետք է լուծի ի՛ր օլիգարխներին հարկելով – Երկրի նախագահը խորհրդակցության ժամանակ հստակ մեսիջ էր ուղարկել պատասխանատուներին՝ պարզելու՝ թանկացումները անհարկի՞ են, թե՞ արդարացված, հարկային փոփոխությունների հետեւա՞նք են արդյոք…

2. «Փնտրվում» է հայտնի վարչապետը – Անգամ Մոսկվան հաշտվեց «Կարեն Կարապետյանի վարչապետական կորստի» եւ «կրկին Սերժ Սարգսյանի հետ աշխատելու մտքի հետ»… Չի բացառվում, որ վարչապետի 3-րդ թեկնածուի շուրջ քննարկումներ նույնպես լինեն…

3. Արդյո՞ք երկրի նախագահը պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի – Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել…

4. ԱԺ նախագահի հետքերով – խորհրդարանական երկրում ավելի ազդեցիկ դիրք ունեցող ԱԺ նախագահի հարցը նույնպես հետաքրքրում է… Կոալիցիայի դռները փակ են միայն պաշտոնների համար եկող ուժերի առջեւ…

5. Երեւանը՝ նոր որոշումներով.- Հրավառություն -1 մլն տուգանքից մինչեւ արտոնություններ – Խնդիրն այն չէ, որ հրավառություն չլինի, այլ այն է՝ որ ժամ լինի, կարգ, վայր… Երեւան քաղաքի 2018թ. բյուջե – Ծախսերի 38.3 տոկոսը՝ սոցիալականին…

6. Ադրբեջանական ընտրություններին ընդառաջ՝ ներկլանային վերադասավորումներ – Մեհրիբան Ալիեւայի կլանն ավելի ազդեցիկ է դառնում, բայց նախիջեւանյան կլանը շարունակում է հսկել անվտանգային ու պաշտպանական ոլորտը՝ լարված պահելով Իլհամ Ալիեւին…

7. Հայաստանը եւ Արցախը «մասամբ ազատ» են, Ադրբեջանը՝ ոչ ազատ – ընդհանուր առմամբ Հայաստանն առաջնային դիրքերում է մի շարք հետխորհրդային երկրների համեմատ…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org  

8. Ճանաչեցինք եզդիների ցեղասպանությունը՝ իրաքյան ահաբեկիչների կողմից կատարված – Հայաստանի խորհրդարանը 2014թ. էլ հայտարարություն է ընդունել  նաեւ Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների եւ հույների ցեղասպանության մասին…

9. Վրաստանի ձեռքը Թանդոյան եկեղեցու՞ն էլ հասավ – Արեւմտյան չափանիշներով ժողովրդավարական պետություն դիտարկվող Վրաստանն իրականացնում է խտրական ազգային եւ հոգեւոր քաղաքականություն՝ արհամարհելով ազգային փոքրամասնություններին եւ անգամ տեղաբնիկ ու պետականաստեղծ հայերին…

10. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

11. Գաղտնիքների բացահայտվելու ժամանակները.- ՀԴԲ-ի փաստաթուղթ. Մարտին Լյութեր Քինգին կասկածել են կոմունիստների հետ կապի մեջ… Մեկնարկել է Քենեդիի սպանության գործի փաստաթղթերի հրապարակման գործընթացը…

12. Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հունաստանում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը… Հարավային Կորեան ուրախ կլինի ընդունել մարզիկների ԿԺԴՀ-ից… Ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի շուրջ 35%-ն է վաճառվել… ՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանի հավաքականին… Հայաստանն ի պաշտպանություն Ռուսաստանի մարզիկների… Ռուսաստանը այլընտրանքային ձմեռային Օլիմպիական խաղեր կանցկացնի՞… Շախմատի Հայաստանի չեմպիոնները վայր դրեցին լիազորությունները… Հենրիխ Մխիթարյան Լոնդոնի «Արսենալ» կտեղափոխվի… Այլ մարզական լուրեր… Հայաստանը գրանցել է 2018թ. դպրոցական օլիմպիական առաջին հաջողությունները…

http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Բյուջետային խնդիրները կառավարությունը պետք է լուծի ի՛ր օլիգարխներին հարկելով – Երկրի նախագահը խորհրդակցության ժամանակ հստակ մեսիջ էր ուղարկել պատասխանատուներին՝ պարզելու՝ թանկացումները անհարկի՞ են, թե՞ արդարացված, հարկային փոփոխությունների հետեւա՞նք են արդյոք…

ԱԺ նիստերի դահլիճում հունվարի 23-ին, ժամը 11-ին հրավիրվում է խորհրդարանական լսում՝ առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառներին եւ գնաճը մեղմելու հնարավորություններին առչվող թեմայով: Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն էր առաջարկել թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպել:

Այս թեման տարեսկզբից քննարկում են հասարակական ու քաղաքական շրջանակները: Մի մասը թանկացումը պայմանավորում է Հարկային օրենսգրքի փոփոխություններով, մի մասը թանկացումներում հնարավոր է համարում սուբյեկտիվ գործոնը: Ես կարծում եմ, որ այս ամենով հանրությանը պատրաստում են գնաճի, պարզապես պետք է ապացուցեն, որ գնաճն անխուսափելի է…

Ինչեւէ: Երեկ փորձեցի հասկանալ, թե իրավիճակի մասին ինչ է մտածում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Մանավանդ որ նա դեռ մեկ տարի առաջ խոսել էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետեւանքից ՏՏ ոլորտում: Այս անգամ էլ իմ զրուցակիցը ուշադրությունը սեւեռեց եկամտահարկի բարձրացմանը՝ խոսելով ՏՏ ոլորտային խնդրից:

- Եկամտահարկի 2% բարձրացումը խնդի՞ր է ոլորտի համար:

– Մեզ մոտ վտանգը եկամտահարկի 2% բարձրացումը չէ, ավելի շատ 2 միլիոնից ավել ստացողների եկամտահարկի բարձրացումն է խնդիր, որը հարկվում է արդեն 36%-ով: 2 միլիոնից ավել ստացողները հիմնականում ստորաբաժանումների ղեկավարներն են, գլխավոր ճարտարապետները, բիզնեսի ղեկավարները, այսինքն՝ այն մարդիկ են, ովքեր կազմակերպում եւ ապահովում են գործի որակը, ապահովում են Հայաստանի մրցունակությունը համաշխարհային ՏՏ ոլորտում, որը բավականին մրցունակ դաշտ է: Եկամտահարկը հարկվում է 36%-ով, այսինքն՝ լրացուցիչ 10% է գանձվում կամ մոտ 200-300 հազարի լրացուցիչ բեռ է դրվում: Ոլորտում աշխատողներ կան, որ միջազգային ստանդարտներով են վարձատրվում, քանզի միջազգային որակավորում ունեն, մինչեւ 5 մլն, 6 մլն վարձատրվողներ կան: Նրանք հիմնականում ոլորտի ողնաշարն են, նրանց վրա են սարքված ոլորտի ընկերությունները…

- Բայց դե վարկեր կան, պետությունը պետք է փակի…   Շարունակել կարդալ

«Փնտրվում» է հայտնի վարչապետը – Անգամ Մոսկվան հաշտվեց «Կարեն Կարապետյանի վարչապետական կորստի» եւ «կրկին Սերժ Սարգսյանի հետ աշխատելու մտքի հետ»… Չի բացառվում, որ վարչապետի 3-րդ թեկնածուի շուրջ քննարկումներ նույնպես լինեն…

Եվ այսպես, Հայաստանը շուտով կանցնի խորհրդարանական կառավարման համակարգին, այն համակարգին, որը գործում էր Հայաստանի 1-ին Հանրապետության ժամանակ: «Լուսանցք»-ը մի շարք քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հայ Արիական Միաբանության հետ իր մտահոգությունն էր հայտնել այս հարցում, քանի որ ներկա ռազմա-քաղաքական եւ քաղաքա-տնտեսական միջազգային սուր բախումների, նաեւ տարածաշրջանային մի շարք հակամարտությունների պայմաններում, այդ թվում՝ Արցախյան, եւ  երբ անգամ հարց է առաջ եկել աշխարհի հերթական վերաձեւման շուրջ, կարիք կա առավել կենտրոնացված համակարգի:

Իսկ խորհրդարանական համակարգը թերեւս որոշակիորեն խախտում է այդ կենտրոնացումը, ինչը գուցե հենց 1-ին հանրապետության կործանման պատճառներից մեկը դարձավ… Չնայած մեծամասնությամբ դաշնակցական խորհրդարան էր: Վերոնշյալ դեմ ուժերը այսօր էլ կարծում են, որ նախկին կիսանախագահական համակարգը պիտի վերածվեր կենտրոնաձիգ նախագահական համակարգի եւ այն ավելի արագ ու կտրուկ կգործեր արտակարգ իրավիճակներում կամ պատերազմի պայմաններում: Մինչդեռ խորհրդարանական համակարգի պայմաններում չի բացառվում վարչապետի ու նախագահի տարաձայնությունների առաջացումը, որը միանշանակ կփոխանցվի խորհրդարան, եւ անգամ մեծամասնական կառավարող ուժը կարող է մասնատումների եւ այլափոխումների ենթարկվել…

Ինչեւէ, սահմանադրական փոփոխություններն արդեն իրողություն են եւ երկիրը պիտի շարժվի առաջ: Եվ մեր մաղթանքը միայն պիտի հաղորդենք, որպեսզի Հայաստանը եւ համայն հայությունը կարողանան համախմբված ու կենտրոնաձիգ առաջանալ դեպի հայոց առաջիկա եւ գերնպատակները, հայության միմյանց հաջորդող հաղթանակները…   Շարունակել կարդալ

Արդյո՞ք երկրի նախագահը պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի – Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել…

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի անկուսակցական, ունենա բարձր հեղինակություն՝ նաեւ Սփյուռքում:  «Մեր երկրում կան նմանատիպ մարդիկ, իսկ անունների մասին դուք չեք կարող հիմա որեւէ բան իմանալ, քանի որ այդ քննարկումները դեռ չենք ծավալվել: Երբ որ այս շաբաթ կլինեն այդ քննարկումները, կլինեն անունները, դրա մասին մենք տեղյակ կպահենք»:

Որքան վերլուծում ենք քաղաքական ասպարեզում առկա ծավալումները, գործող նախագահ Սերժ Սարգսյանը կարծես արդեն ստանձնել է ապագա վարչապետի պարտականությունները եւ անգամ տարեվերջի գնաճի վերաբերյալ քննարկումներ անցկացրեց՝ հասկացնելով, որ հետեւելու է ընթացքին եւ հանձնարարականների կատարմանը: Իսկ խոսքը երկարատեւ ծրագրերի մասին էր, մինչդեռ իր նախագահության ժամկետն ավարտվում է ապրիլին։

Մինչ նոր նախագահ ընտրելը, նախագահի լիազորությունները պատկանում են գործող նախագահին եւ նա կատարում է պարտականությունները: Այս գործընթացը օրենքով տրված լիազորությունների շրջանակներում է: Չնայած չի բացառվում, որ նոր նախագահի ընտրությունը ամենայն հավանականությամբ տեղի ունենա մարտի 2-ին: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ թեկնածուների վերաբերյալ քննարկումները կմեկնարկեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում: ՀՀԿ-ն խորհրդարանում չունի այնքան ձայն՝ 3/4-րդը, որ միանգամից ընտրի երկրի նախագահին, ինչը նշանակում է՝ պետք է որեւէ ուժի օգնությանը դիմի՝ ԲՀԿ-ի կամ «Ելք»-ի: Կամ էլ առաջին փուլից հետո, երբ որեւէ թեկնածու համապատասխան քվեներ չհավաքի, երկրորդ փուլում, երբ ըստ օրենքի կնվազեցվի ձայներ հավաքելու շեմը, ՀՀԿ-ն կունենա իր ընտրած երկրի նախագահին:   Շարունակել կարդալ

ԱԺ նախագահի հետքերով – խորհրդարանական երկրում ավելի ազդեցիկ դիրք ունեցող ԱԺ նախագահի հարցը նույնպես հետաքրքրում է… Կոալիցիայի դռները փակ են միայն պաշտոնների համար եկող ուժերի առջեւ…

ԱԺ-ում տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ եւս որոշակի խոսվեց ԱԺ նախագահի հնարավոր փոփոխության մասին: Երկրի վարչապետի եւ նախագահի մասով քննարկումներն իհարե ավելի հորդառատ են, սակայն հետաքրքրում է նաեւ խորհրդարանական երկրում ավելի ազդեցիկ դիրք ունեցող ԱԺ նախագահի հարցը նույնպես: 

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք ըմդդիմադիրները նորից չեն դիմելու այդ հարցով: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ եթե այդպիսի հարց առաջանա՝ կքննարկեն, սակայն ոչ ոք չի դիմել: Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չեն ցանկանում ընդդիմությանը զիջել 2018-ի նախագահի պաշտոնը, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ այդ հարցով եւս չեն դիմել, իսկ իրենք կհետեւեն, թե էլ ինչ թեկնածուներ կան, ինչպես է նաեւ մտածում ընդդիմությունը:

Իսկ այն դիտարկմանը, թե ընդդիմությանը լծակներ պետք է տալ, նա արձագանքել է. «Մենք տվել ենք ընդդիմության լծակներն իրենց: Առկա ամբողջ աշխատանքները ցույց տվեցին, որ ԱԺ աշխատանքները խոչընդոտելու հնարավորություն չկա, կան եւ իշխանական եւ ընդդիմադիր լծակներ»: Ինչ վերաբերում է կոալիցիան ընդլայնելու հավանականությանը, Վահրամ Բաղդասարյանը շեշտել է, որ «այս պահին ունեն կոալիացիա ՀՅԴ-ի հետ, իսկ համագործակցություն ունեն շատ այլ քաղաքական ուժերի հետ»: Այլ խնդիր է, որ այլ քաղաքական ուժեր համագործակցությունը հասկանում են պաշտոնը, որ կոալիցիայի մեջ մտնեն, որ պաշտոն ստանձնեն, ոչ թե հանուն երկրի, դա ուրիշ հարց է, ընդգծել է պատգամավորը: «Եթե կլինի առաջարկություն, մենք այդ հարցը կքննարկենք: Այն բոլոր քաղաքական ուժերը, որ կցանկանան այդպես համագործակցել, մեր դռները փակ են, իսկ կոալիցիայի փոփոխման խնդիր մենք չենք քննարկել, կդիմեն, կքննարկենք»:   Շարունակել կարդալ