Օրվա պահոցը. Հունվար 13, 2018

Գարեգին Նժդեհ – Ցեղակրոնություն եւ Հայկ Ասատրյան – Տարոնականություն… Նաեւ կենսագրական ակնարկներ…

Գարեգին Նժդեհ (կենսագրական ակնարկ)

 «Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժացնելուԱնշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը…»

 «Սյունիք», Գորիս 1920թ., թիվ 7

Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը:

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի  մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն եւ մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր` հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը:

Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 14-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը` Եղիշեն, գյուղի քահանան էր) եւ մնացել մոր` Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են 4 երեխա, ինքը փոքրն էր:   Շարունակել կարդալ

Հունվարի 13-ը` Տարոնականության հիմնադիր, Գարեգին Նժդեհի գաղափարակից գործընկեր Հայկ Ասատրյանի Անմահության օրն է… 

http://www.hayary.org/wph/?p=5305#more-5305  - 1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»… 

…Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյականկանոն յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից`մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել: Այդպէս չէ՞ր երբեմն հայը: 

Ասում ենք` այդպէս էր, ուզում ենք էլի՛ այդպէս լինի եւ քարոզում ենքտարօնականութիւն: Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին` քնիկարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը` գիշերը, արդէն մայրն է քնաբերառաքինութիւնների: Ստւերները յօրանջում են – «հին հայը վաղուց է մեռած»: «Ոգին մահ չունի»,- ասում ենք մենք…