Օրվա պահոցը. Հունվար 15, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 1-ի (479) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Սպառազինությունը՝ ո՛չ միայն զինական – Մեր պետության ու բնակչության անվտանգության հարցերը… Պետությունն ու ժողովուրդը պիտի պատրաստ լինեն անգամ ամենավատ ծավալումներին… Ազգ-բանակը նաեւ հոգեբանություն է, ասում են հայ արիները, ինչի կիրառմամբ ազգը հենց ինքն է անպարտ զենքի վերածվում – Ազգային անվտանգության եւ պետական ու հասարակական կարգը պահպանող կառույցները պիտի ունենան նաեւ գիտա-թաքնագիտական խորհուրդներ… Ուշադրությու՛ն, ցանցային նեյտրալիտետը վտանգված է…

2. Երուսաղեմի վերանայման հարցը՝ համաշխարհային ռազմաճակատի առաջին խրամատ – ԱՄՆ-ի «սեւ ցուցակը» նրբերանգներ կունենա՞ առանձին պետությունների համար… ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը – ոչ միայն երկփեղկվեց աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածվելու է միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների…

3. Օրախնդիր եւ տեսակետ.- Երուսաղեմ. իրականություն եւ գաղտնի շերտեր… Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է – Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում… Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները…

4. Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանի եռյակի հասունացող տեսլականը՝ 2018-ին – Այս եռյակի գոյությունը կարեւորվեց՝ ի հակակշիռ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի… Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան հարաբերություններ ամրացումը՝ 2017-ին… Պետք է կարեւորվի նաեւ Չինաստան-Եվրոպա կապի՝ նոր եռյակով վերակիրարկումը…

5. Իրանում բողոքի ցույցեր են, նաեւ ցույցեր՝ այդ բողոքների դեմ – Ինքնաբուխ բողոքի ցույցերը հազվադեպ երեւույթ են Իրանում, սակայն իշխանությունները հայտարարել են, որ քաղաքական իրավիճակը սրում են օտարերկրյա գործակալները եւ հակահեղափոխական տարրերը…

6. Մեր փոստից.- Երբ ամեն ինչից վեր էժանագին աղմկարարությունն է – Քաղաքականությունն ունի այնքան դեմք, որքան մարդ այդ ոլորտում գործունեություն է ծավալում… Քաղաքականությամբ զբաղվողը պոռնի՞կ է, ուրեմն նրա վարած գիծն էլ է այդպիսին – Բարոյակա՞ն է, ուրեմն նրա քայլերն էլ են այդպիսին…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

8. Հունվարի 14-ը՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ցեղակրոն հայը ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը – Եվ հունվարի 1-ն ու 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները… Գարեգին Նժդեհ.- Եվ ցրեց բոլշեւիկյան անպարտելիության առասպելը – Մեծն Նժդեհի արտասովոր երեւույթը բացատրվում է ոգեղենությամբ ու համապարփակ հավատով…

9. Հետամանորյա. պարապ վախտի՞, թե՞ գիտական խաղալիք.- Լավագույն դիետան… Տոնական կերուխումից հետո՝ հետտոնական բեռնաթափում… Արյան խմբով դիետաները ուղղակի դիետաներ են… Իսկ Հայաստանի երիտասարդական նվագախումբը աշխարհին ներկայացնելու են նոր արվեստ, նոր Հայաստան… Գեղասահքի լեգենդը՝ Անահիտ Աստվածուհու դերում… Այցելեք եւ օգտվեք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

10. Մարզաշխարհի խաչմերուկներում.- 2017թ. տարեվերջյան ամփոփում. մեր 10 լավագույն մարզիկները – 3 պատճառ. ինչու են կարեւոր մարզիկների հաղթանակները… Հայաստանի 10 լավագույն մարզիկներն ըստ զբաղեցրած տեղերի – Հենրիխ Մխիթարյան.- ինձ համար պատիվ է… Հենրիխ Մխիթարյանը՝ նաեւ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ – Նա 92-րդն է՝ աշխարհի 100 լավագույնների մեջ… Աբրահամ Խաշմանյանը՝ լավագույն մարզիչ, Արտակ Եդիգարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ… Հենրիխ Մխիթարյակի ապագան Անգլիայի Պրեմիեր լիգայում… Այլ մարզական լուրեր…

http://www.hayary.org/wph/?p=6691Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է,  ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…

55-ամյա հոբելյանը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…- Ծնունդդ շնորհավոր՝ առաջնորդ հայ արիների – Մարդ, ով ասում, ապրել եւ ապրում ու գործում է նույն սկզբունքով…

Հայ Արիական Միաբանությունն իր կառույցներով (Արցախյան ազատամարտի մասնակիցների, մարզա-առողջարարական, արժեհամակարգային-քաքնագիտական, ռազմավարա-քաղաքական, հանրային-հասարակական, հոգեւոր-քրմական, գիտա-մտավորական, բարոյա-իրավական, լեզվա-մշակութային, տեղեկատվա-լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ հունվարի 15-ին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ:

Շնորհավորանքին միանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը, որի գործերի կազմակերպական պատասխանատու-կարգավարն է հայ արիականների առաջնորդը:

Հայ արիականներն ու համախմբված ազգայնականները Արմեն Ավետիսյանին (http://www.hayary.org/wph/?p=33)

մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական եւ ընտանեկան կյանքում, ինչպեսեւ ազգային գործունեությունում, որոնք ի սկզբանե մինչ ցայսօր անբաժանելի են մնացել միմյանցից: 55-ամյա հոբելյարին կամենում են հոգեւոր իմաստնության առավել տիեզերահասություն, նվիրյալ զորականի անդրդվելի կամք եւ հզորություն, ազգային եւ հոգեւոր գործչի հեռատեսություն ու նպատակասլացության եւ իր նպատակներում հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ:

Թո՜ղ Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը լինեն պահապան Հայ Արիական Միաբանության առաջնորդին եւ նրա արմատական գործին…

Թո՜ղ Հայ Ոգե-Հոգեղեն աշխարհները լինեն նրա խորհրդատուն եւ ուղեկիցը՝ մինչ զոհաբերություններով լեցուն ընթացող Երկրա-Երկնային Արահետի ավարտը…

Թո՜ղ Երկնային բոլոր Բ(Ա)րի ուժերը զորավիգ լինեն Արմեն Ավետիսյանի ընտանիքին՝ նրա կյանքի ու գործի անբաժան ընկեր Արմենուհի Մելքոնյանին http://www.hayary.org/wph/?p=2223  / https://www.facebook.com/armenuhi.melqonyan եւ զավակներ՝ վարդավառյան օրերի ծնունդ Աստղիկին ու տրնդեզյան օրերի ծնունդ Արեգին:  Շարունակել կարդալ

Հայ արիները Սյունիքում ամփոփեցին Ցեղակրոնության օրվա միջոցառումները… Ուխտագնացություն՝ Նժդեհյան երեք սրբավայրեր…

Հունվարի 14-ին սկսված՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա առիթով կազմակերպված միջոցառումների ամփոփումը եղավ հունվարի 15-ին՝ Սյունիքի մարզի Բաղաբուրջ գյուղում՝ առավոտ ծեգին, ճիշտ այն տան դիմաց, որի բնակիչներն արդեն օրհնված են մի մեծ գործի նպաստելու համար…

Օրվա խորհրդի միջոցառումների  առաջին մասն ավարտվեց Հայ Արիական Միաբանության անդամների եւ հեթանոս ազգայնականների ուխտագնացությամբ դեպի Գարեգին նժդեհի մասունքների վերաթաղման 3 սրբավայրերը: Ուխտագնացները նախ այցելեցին Վայոց Ձորի Սպիտակավոր Վանք, որի բակում վերաթաղված է Հայոց Սպարապետի մասունքների հիմնական մասը, ապա եղան Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում եւ գիշերեցին Խուստուփ լեռան լանջին: Հունվարի 15-ի  առավոտյան ուխտագնացները ծիսական արարողություն կատարեցին նաեւ Խուստուփի լանջին վերաթաղված մեծ հայորդու շիրիմի առջեւ եւ ինչպես նախորդ սրբավայրերի մոտ, այստեղ եւս փառաբանվեց հայ աազգային եւ պետական գործիչ, գաղափարախոս եւ իմաստասեր, զորավար գարեգին Նժդեհը՝ ազգին անմնացորդ ծառայելու եւ ազգային գաղափարախոսություն պարգեւելու համար: Ցեղակրոն ուսմունքը ցայսօր ամենահամահավաք ազգային գաղափարախոսությունն է, որ նաեւ արդիական է ու արմատական:

Զուգահեռ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 3 ներկայացուցիչ Բաղաբուրջ գյուղում առավոտ կանուխ, փակ ծիսակարգով, ոգեկոչման կրակ վառեց այն տան դիմաց, որտեղ նպաստել էին Նժդեհի մասունքները Խուստուփի լանջին վերաթաղելու գործին, երբ Ռուսաստանի Վլադիմիրի գերեզմանատնից 1983թ. գաղտնի Հայաստան էր տեղափոխել մեծ հայորդու մասունքները: Այնուհետեւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերը սրբազան ծիսակարգով հարգանքի տուրք մատուցեցին բոլոր նրանց, ովքեր ժամանակին կազմակերպել էին այդ տեղափոխման գործը:

Այսօր երեկոյան Հայ Արիական Միաբանության երեւանյան գրասենյակում կհավաքվեն ուխտագնացության մասնակիցները՝ մեծ շուքով տոնելու Գարեգին Նժդեհի ծննդյան 132-ամյակը եւ Մեծ հայի հիմնած Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 86-րդ տարեդարձը:

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար սա իսկապես ոգու տոն է, քանզի ցեղն իր մեջ կրող, ցեղի, ազգի համար ապրող հայն է լինելու ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերը:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

15.01.2018թ. – Սյունիք-Երեւան

Շնորհավորում ենք Հայ Ազգին . Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ամեն հայ ցեղակրոն է – Ցեղի Գենը կրում է իր մեջ – ինչը պարզապես գիտակցել է պետք… Գարեգին Նժդեհը՝ Ցեղակրոններին (1935թ., 14 հունիսի)…

Մեր ազգի արիադավան (հեթանոս)-ցեղակրոն հատվածին շնորհավորել էինք հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա` 132-ամյակի առթիվ, այժմ շնորհավորում ենք հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա 86-րդ ամյակի կապակցությամբ` մաղթելով երջանկություն, համբերություն եւ քաջություն, արդար աշխատանք եւ արդարադատ պետություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Համայն հայությանը մաղթում ենք անդադար հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի եւ Միասնական Ազգի վերակերտման ճանապարհին

Ամեն հայ Ցեղակրոն էՑեղի Գենը կրում է իր մեջինչը պարզապես գիտակցել է պետք

Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:

Ցեղակրոն  հայորդի – նշանակում է հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:

Եվ  Հայի Գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 3-4 տասնյակ միլիոն (նաեւ ծպտյալ, ազգափոխված կամ այլակրոն դարձած) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը: Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:   Շարունակել կարդալ