Օրվա պահոցը. Փետրվար 10, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 5-ի (483) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Անկարան Սիրիայում անցել է զավթիչ քայլերի – քրդերը շարունակում են դիմադրել, Մոսկվան երկիմաստ լռում է, իսկ Վաշինգտոնը շարունակում է աջակցել քրդական զինյալ ուժերին – /Հայկական հարցին դեռ ժամանակը չի հասել/… Իսկ այս պայմաններում Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի՞…

2. Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է, գալիս է համազգային հաշտեցման պահը – Եկել է ազգային հավատը ծագման վկայագրի վերածելու ժամանակը… Համազգային առաջարկ.- Հեթանոսություն-Քրիստոնեություն՝ հաշտեցման եզրեր… Հավատադարձի նախագիծ.- Արիա-Քրւստոնեություն… /Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ/…

http://www.hayary.org/wph/?p=1504Արիա-քրիստոնեությունը որպես հավատադարձի հիմք

http://www.hayary.org/wph/?p=594Արիա-Քրիստոնեությունը՝ ազգային հաշտության ու վերազարթոնքի նախանյութ

http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=6778  – Հանդիպում՝ 17 դար ա՞նց.- Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյանի անձնական նամակը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին…

http://www.hayary.org/wph/?p=3970Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը – Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսը (Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

- «…երբ հնեաբանը կամ պատմաբանը պեղում է հայոց հինավուրց անցյալը եւ միայն նյութական փաստեր գտնելով է եզրակացություն անում, ապա դա պարզապես քուջուջ անել է՝ ժամանակի ու միջոցների վատնումնյութական փաստերը պետք է զուգադրել մեր նախնյաց հոգեւոր արժեքների, իմացության ու տիեզերահաս հավատի հետայլապես անհոգի պրպտումները բացառապես «գանձ որոնողների» հոգեբանություն են ստանում… Մերօրյա պատմաբանը չի հասկանում նաեւ, որ կա պատմական տրամաբանություն, որ հնագույն տաճարը, աստղադիտարանը, զենքը, ցանկացած գտածո կամ որեւէ երեւույթ՝ այդօրվա արդյունքը չէ միայն, (տաս)հազարամյակների զարգացման փուլեր է անցել…»…

- «…Արարչածին հայերը հաստատ ժամանակակից կոչվող տեխնիկայի կամ անիմաստ հույսուհավատի կարիք չեն ունեցել բնավԵվ երբեք կարիք չկա հին քաղաքակրթությունների պեղման ժամանակ ինքնաթիռ կամ լվացքի մեքենա փնտրել, դրա կարիքը չի եղել, քանի որ հայն իր Միտքը հասցրել է Տիեզերքի բոլոր անկյունները, իսկ Հոգին կարողացել է դուրս բերել Մարմնից եւ լինել մոլորակի (ու մոլորակից դուրս) տարբեր հատվածներում»…

http://www.hayary.org/wph/?p=3590#more-3590Հայն արիադավան է.- Հայկական ազգայնականության հոգեւոր – քաղաքական բնականությունը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

3. Արիական Տրնդեզ՝ Արագածի գագաթին – Այնուհետեւ 9 տեղ վառած կրակներից 8-ը՝ Հայ Աստվածների պատվին բոցկլտացող, կմեկտեղվեն 9-րդ կրակի հետ, Ամենայն Արարողին ուղղված… Եվ Հայ-Արիական.- Արարչակնիք Աստվածազօծ Լեզուն Հայոց – Մեր լեզվամտածողության մեկնությունները՝ Աստված, Մարդ, Կյանք, Հոգի, Ոգի, Գեն, Գինի, Արաղ, Գարեջուր, Սոսի, Ծիրան, Ծիրանափող-դուդուկ…

4. Հայկական գինեգործությունն ի վերուստ – Հազարամյակների պատմություն ունեցող հայ գինեգործությունն այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի նման ապազգայնացած կառույցում ստիպված է պայքարել նորելուկ «ազգերի» հետ… Հայն ազգից ժողովրդի վերածվելու ճանապարհին կտրվելով ազգային արմատներից՝ կորցրել է նաեւ գինի օգտագործելու մշակույթը, ինչպեսեւ այլ ավանդույթներ ու սովորույթներ…

5. Մեծն Նժդեհի արձանն անգամ սարսափեցնում է թշնամուն – Այլեւս պիտի անտեսել վայրահաչոցները եւ ամեն մի խեղկատակի սինաբանության շուրջ նոր ծավալումների չգնալ… Հոգու հարցերին մի՛ խառնվեք – Հիմա էլ Արամ Մանուկյանի արձանը.- Արամը միայն անձ չէ, նա մի պատմական շրջանի հոգեվիճակ է, որ հեղինակը պիտի փորձի պատկերել…

6. Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (15-րդ մաս) – Համշեն. երբ ոտքի են կանգնում կտրիճները… «Թռթռուկ» պարերը ծիսական արարողություն են, դող, ցնցում, սարսուռ, սարսափ – Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական եւ պաշտպանողական ռազմական պարի տարրեր… Գոյություն ունի նաեւ Թոյնալի պար – Տղամարդկանց պարերի շարքում է նաեւ Թիք խորան ռազմական պարը…

8. «Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – Համալիրը Սյունիքի ավանդական արտադրանքների եւ առեւտրաարդյունաբերական ցուցասրահ կունենա՝ ներառյալ արագ սննդի օբյեկտ եւ եվրոպական ստանդարտներով պետքարաններ… Ծրագիրը քարայրներին էլ կհասնի՝ խոսքը 50 քարայրների մասին է… Տարածքը հարմար է էկոտուրիզմի եւ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար…

9. Մարզաշխարհի խաչմերուկներում – Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը… Փհենչհանում վառվեց ձմեռային օլիմպիական խաղերի կրակը… Հայկական ակումբները սկսել են 2018թ պատրաստման վերջին փուլը… Հայաստանում կկայանա կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն… ՀՀ նախագահը Երեւանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը… Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ է սահմանել «Արսենալ»-ում… Ֆուտբոլային այլ լուրեր… Երեւանում կանցկացվի ակումբային բասկետբոլի միջազգային մրցաշար… Սումոյի աշխարհի չեմպիոնը կարիերան ավարտում է սկանդալով… Հայտնի է Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը հավակնորդների մրցաշարում… Այլ մարզական լուրեր… Մշակութային լուրեր – Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմ եւ «Դովլաթով» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 1-ին…

http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

http://www.hayary.org/wph/?p=6706  Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական Շունը… / Որոշ հիշեցումներ՝ հայ արիականների (ՀԱՄ) տարավերջյան գործերից /…

Անկարան Սիրիայում անցել է զավթիչ քայլերի – քրդերը շարունակում են դիմադրել, Մոսկվան երկիմաստ լռում է, իսկ Վաշինգտոնը շարունակում է աջակցել քրդական զինյալ ուժերին – /Հայկական հարցին դեռ ժամանակը չի հասել/… Իսկ այս պայմաններում Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի՞…

Անկարան անցել է զավթիչ քայլերի

Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն պարբերաբար պաշտոնական տվյալներ է հաղորդում Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության երկկողմ կորուստների վերաբերյալ: Այս ընթա-ցքում զոհերն ու վիրավորները հարյուրներով են հաշվվում:

Թուրքական օդուժը ոչնչացնում է նաեւ քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի» հենակետերը: Նշվում է նաեւ, որ թուրքական ստորաբաժանումներն ու դրանց հետ քրդերի դեմ կռվող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից սպանվել է շուրջ 400 քուրդ զինյալ: Իհարկե սեփական կորուստների վերաբերյալ փոքրացված թվեր են հաղորդվում, ինչը հերքում են սիրիական աղբյուրները եւ հավաստում, որ թուրքական զինուժը լուրջ կորուստներ է կրում:

Հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր զինված խմբավորումների դաշինքը տվյալներ է հրապարակել Աֆրինում Թուրքիայի ու նրա կողմից կռվող «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված խմբավորման կորուստների վերաբերյալ, որը նույնպես  շուրջ 400-ի է հասնում, սպանվել են նաեւ թուրքական բանակի սպաներ: Զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ:

Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան եւ անցել  ռազմական գոր-ծողությունների, որի վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30 կմ խորությամբ հատվածը եւ այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Եթե սա թուրքերին հաջողվի, ապա հաջորդ քայլերը կտանեն ոչ միայն Սիրիայի սահմաններից ներս, այլ դեպի Իրաք՝ մինչեւ Իրանի հետ սահմանները:   Շարունակել կարդալ

Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է, գալիս է համազգային հաշտեցման պահը – Եկել է ազգային հավատը ծագման վկայագրի վերածելու ժամանակը… Համազգային առաջարկ.- Հեթանոսություն-Քրիստոնեություն՝ հաշտեցման եզրեր… Հավատադարձի նախագիծ.- Արիա-Քրւստոնեություն… /Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ/…

Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է, գալիս է համազգային հաշտեցման պահը

Եկել է ազգային հավատը ծագման վկայագրի վերածելու ժամանակը

«Լուսանցք»-ն ընթերցողներից ամիսներ շարունակ տարաբնույթ նամակներ է ստանում, որոնցում հին հավատի հետեորդները՝ հեթանոս հայերը, անհանգստացած են քրիստոնեական եկեղեցու «ազգակործան քայլերից», ինչպես այն որակում են նշյալ հետեւորդները: Նրանք առանձին կամ մի խումբ մարդիկ են, որոնք հայ եկեղեցականների որոշ քայլեր վտանգավոր են համարում, ինչպես Տրնդեզի օրերին եկեղեցու բակերում անգամ կրակներ վառելը եւ կրակի շուրջ հարսանեկան ծիսակատարություն անելը: Վարդավառի տոնին եկեղեցիների բակերում ջրոցի խաղալը մասամբ թույլատրելը, անցյալ տարի նաեւ Վարդավառը Գեղարդի վանքում եւ Գառնո տաճարում կատարելը: Զատիկի տոնին ձվերը գունավոր ներկելուն այնքան էլ կտրուկ չվեաբերվելը եւ այլն: Որոշ հեթանոս հայեր անհասկանալի վիճակում են, թե ինչպես է քրիստոնյա Էջմիածինը որոշել, որ այս տարի Տեառնընդառաջը պետք է նշի Գառնո հեթանոսական տաճարում…

Նրանք «Լուսանցք»-ից պարզաբանում են ուզում լսել, ապա հասկանալ, թե ինչու են լռում հայ արիները, ովքեր միշտ կտրուկ են արձագանքել եկեղեցական միջամտություններին, բացահայտ են խոսել հուդա-քրիստոնեական կրոնի հայահալած քաղաքականության եւ աշխարհի գաղտնի ուժերի հետ համագործակցության մասին: Ինչպես են ընդդիմացել առաքելական եկեղեցուն, որն աղավաղել է հայ ազգային տոներն ու ծիսական հոգեբանությունը: Շատերն էլ անգամ տեղյալ են, որ Հայ Արիական Միաբանությունը 2003թ. դատախազությանն էր դիմել քրիստոնեությանը (ի դեմս Հայաստանյայց առաքելական եկեղեցու) դատի տալու համար՝ ավելի քան 1700-ամյա ավերի ու ավարի պատճառով՝ 301թ.-ից ցայսօր: Նշվել է նաեւ, որ հայ արիները նաեւ դիմել են Կրթության եւ գիտության նախարարություն՝ «Հայոց տաճարի ու հավատի պատմություն» առարկան մտցնելու համար՝ «Հայ եկեղեցու պատմության»-ը զուգահեռ, որն առավելապես հուդա-քրիստոնեության պատմություն է: Հիմնավորել են դիակիզման ծիսական անհրաժեշտությունը եւ դիակիզարաններ ունենալու պարտադիր պայմանը: Հայ Աստվածների եւ մեր տոների ամբողջական Հայ-Արիական տոնացույցն են կազմել… Ու այսպես շարունակ:

Եվ հայ արիների լռությունը նույնպես տագնապ է հաղորդել նրանց:

Մի խումբ հեթանոս-արիադավան հայեր էլ նամակի նախաբանում հիշեցրել էին Խաչիկ Դաշտենցի 1959թ. գրած «Օ՜, մնայինք հեթանոս» բանաստեղծությունը եւ այլ հեթանոս-գործեր…

Եվ իրապես, ըստ Էջմիածնի տարածած հայտարարության, «Փետրվարի 13-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում մեծ հանդիսությամբ կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական  տոներից մեկը՝ Տյառնընդառաջը:   Շարունակել կարդալ

Հանդիպում՝ 17 դար ա՞նց.- Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյանի անձնական նամակը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին…

(«Լուսանցք»-ի արխիվից, թվագրված 20.10.2014թ.)

Տիար Գարեգին Բ. Կաթողիկոս համայն առաքելական քրիստոնյա հայերի:

Մեծապատիվ ակնկալում եմ, որ դիմելաձեւս Ձեր դիրքին ու կոչումին պատշաճ կհամարվի, նաեւ որպես արիադավան հայի անկեղծ խոսք, որում կայծ անգամ չկա թերասածության միտումի կամ վիրավորական նշույլի: Եթե խոսքերս դիտարկեք ոչ այս տեսանկյունից, ապա ներողամիտ գտնվեք, եթե անպատշաճ կհամարվի դիմելաձեւս: Գիտեք, որ ես Հայոց Հավատի ու Հայ Աստվածների հետեւորդ եմ, ուստի վերին կոչումներն ու էությունները, մասնավորապես՝ ամենայն հայոց տեսանկյունից հղված, այլ նշանակություն եւ այլ բնույթ ունեն իմ պատկերացումներում:

Վեհափառ առաջնորդ հայ քրիստոնյաների, համոզված եմ, որ վաղու՜ց կարիքը կա մեր նման երկու հայի երկխոսության: Ժամանակն է, որ երկուստեք՝ քրիստոնյա եւ հեթանոս հայերով, թարմացնենք պատմական խորխորատներում մշուշապատված մեր հիշողությունը, եւ վերականգնենք հայի տիեզեաազդակ միտքը, հազարամյակների անքակտելի խոսքը եւ գործը՝ վասն հայի ու Հայքի միասնության եւ ամբողջականացման:

301-ից այս կողմ եղած ժամանակահատվածի բազում դեպքերից ծնված վիրավորանքների, չեմ թաքցնում՝ անգամ ատելության եւ ըմբոստության դարավոր պաշար եմ կուտակել, գենետիկ պաշար, ինչը երբեմն փորձում է դուրս ժայթքել: Թե ի՜նչ ցավ եմ ապրել, երբ արդեն գիտակցել, զգացել եմ, թե ինչե՜ր ենք կորցրել, բազում հազարամյակների ի՜նչ պատմական, հոգեւոր, մշակութային ու այլ գանձեր… Սրբազան Երկիր Հայոց, որ Աստվածների Բնակատեղի է հավերժ… Մոռացել ենք անգամ մեր Ակունք-Արմատի Արարչագիրը՝ Դրոշմը Իրական ու Միակ Տիրոջ… ՄեկԱրարաչաիական Տիեզերակարգը, որին ձուլված ենք Տեսակով Հայի՝ ինչպես Երկնային, այնպես Երկրային… Իսկ Տիեզերքի Արարչին ՆՐԱ արարումների մեն մի Աստծով ենք ուրացել ցայսօր…   Շարունակել կարդալ

Արիական Տրնդեզ՝ Արագածի գագաթին – Այնուհետեւ 9 տեղ վառած կրակներից 8-ը՝ Հայ Աստվածների պատվին բոցկլտացող, կմեկտեղվեն 9-րդ կրակի հետ, Ամենայն Արարողին ուղղված… Եվ Հայ-Արիական.- Արարչակնիք Աստվածազօծ Լեզուն Հայոց – Մեր լեզվամտածողության մեկնությունները՝ Աստված, Մարդ, Կյանք, Հոգի, Ոգի, Գեն, Գինի, Արաղ, Գարեջուր, Սոսի, Ծիրան, Ծիրանափող-դուդուկ…

Արիական Տրնդեզ՝ Արագածի գագաթին

Ինչպես մեզ տեղեկացրին ՀԱՄ մամուլի կենտրոնից, փետրվարի 13-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը կանցկացնեն Արագած լեռան հարավային գագաթին: Այս անգամ եւս, մինչեւ տոնական արարողությունը՝ Քրմական դասի ներկայացուցիչները Տիեզերքի Արարչին ուղղված՝ Արարիչ-Աստված(ներ)-Մարդ(Ազգ) առանցքի գաղտնածես կանցկացնեն, որից հետո հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը կվառի սրբազան կրակը, ինչն էլ կազդարարի բաց ծիսական արարողության սկիզբը: Ծիսական մասին կմիանան ՀԱՄ ԳԽ անդամներն ու հրավիրյալները: Հայ արիների առաջնորդն ըստ ավանդույթի կփառաբանի Տիեզերքի Արարչին՝ Հայ Երկնային ու Երկրային Տեսակի, Հայկական Տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ կհավաստի հայ արիականների նվիրվածությունը ՄեկԱրարչական Բազմաստվածային Համակարգին, որ Արարչադրոշմ Տիեզերակարգն է:

Այնուհետեւ 9 տեղ վառած կրակներից 8-ը՝ Հայ Աստվածների պատվին բոցկլտացող, կմեկտեղվեն 9-րդ կրակի հետ, Ամենայն Արարողին ուղղված, եւ գինեձոներից ու փառաբանումներից հետո, երգ ու պարի մուտքով կսկսվի տոնախմբությունը:

Մասնակիցները ԱրէգԱկ-ի խորհուրդ կրակներով՝ հայացքները դեպի Արեւն ուղղած ընդառաջ կգնան Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին, իրենց սերն ու նվիրվածությունը հայտնելով Նրան, Հայկական լեռնաշխարհի՝ որպես հայերի Բնօրրան, Երկիր մոլորակի՝ որպես մարդկության Օրրան, եւ Տիեզերքի՝ որպես բոլոր բնածին էությունների Մեծ Տան արարումների համար…

* * *

Հայ-Արիական.- Արարչակնիք Աստվածազօծ Լեզուն Հայոց

ԼԵԶՈւՆ ազգային խորհուրդների համակարգ է: Լեզու ունենում են բնածին ազգերը, քանզի ԼԵԶՈւՆ ԳԵՆԻ (ԾԻՆ) արտահայտչամիջոցն է, իսկ Գենը արարչատուր-բնատուր է:

Լեզուն նաեւ ազգային ներքին ծագումնային որակ է, եւ բնածին ազգը, ի սկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները ընկալում է դրանց տիեզերաիմաստ խորհուրդները: Ազգային Լեզուն ներազգային կյանքում ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ արտազգային կյանքում՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:   Շարունակել կարդալ

Հայկական գինեգործությունն ի վերուստ – Հազարամյակների պատմություն ունեցող հայ գինեգործությունն այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի նման ապազգայնացած կառույցում ստիպված է պայքարել նորելուկ «ազգերի» հետ… Հայն ազգից ժողովրդի վերածվելու ճանապարհին կտրվելով ազգային արմատներից՝ կորցրել է նաեւ գինի օգտագործելու մշակույթը, ինչպեսեւ այլ ավանդույթներ ու սովորույթներ…

Վերջին ժամանակներս հայկական գինեգործությունը հաջողություններ է գրանցում միջազգային ասպարեզում եւ կարողանում է միջազգային փառատոններում մրցակցել ֆրանսիական, իտալական, գերմանական, իսպանական, վրացական եւ այլ երկրների գինիների հետ, ինչը կրում է պարբերական եւ հետեւողական բնույթ:

Հազարամյակների պատմություն ունեցող հայ գինեգործությունն այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի նման ապազգայնացած կառույցում ստիպված է պայքարել, որպեսզի մի քանի հարյուրամյակների կամ նույնիսկ ընդամենը մեկհարյուրամյա պատմություն ունեցող որոշ երկրներ գինին, խաղողը կամ այգեգործությունը, նաեւ տակառագործությունը եւ ուրիշ ոչ նյութական մշակութային արժեքներ, ինչպես նաեւ հենց մշակութային (տաճարներ, վանքեր ու եկեղեցիներ, խաչքարեր, հնագույն արվեստի ու արհեստի գործեր) եւ խոհարարական շատ արժեքներ (տոլմա, հարիսա, խաշլամա, խորոված, լավաշ, թոնիր եւ այլն) ճանաչվեն ոչ հայկական կամ ոչ միայն հայկական: Հատկապես՝ անհայրենիք քոչվոր մարդանմանները չէին կարող մնայուն եւ ավանդական ինչ-որ բան ստեղծել, ինչը ցայսօր այդպես է, որովհետեւ քոչվորությունը նրանց հոգիների մեջ է

«Լուսանցք»-ն այս մասին շատ է գրել եւ շարունակելու է պայքարը պատմության հայտնի եւ անհայտ էջերը վերհանելու եւ հայությանը տեր դարձնելու համար: Օրերս կայացավ «Հայկական խաղող եւ գինի» գրքի շնորհանդեսը՝ նվիրված է հայկական խաղողագործության ու գինեգործության մշակույթի ծագումնաբանությանն ու պատմությանը։ Երկլեզու աշխատության նպատակն է խթանել խաղողի ավանդական տեսակների պահպանումն ու կայուն օգտագործումը, ինչը նաեւ տեղեկատվական աղբյուր կծառայի գինեգործությամբ զբաղվողների համար:

«Այս գիրքը բոլոր այն ընթերցողների համար է, ովքեր համարում են, որ գինին պարզապես խմիչք չէ, որը պատրաստվում է արտադրական եղանակով՝ անկախ դրա՝ հողի հետ ունեցած կապից, պատմությունից, ավանդույթներից, սոցիալական համատեքստից»,- այսպես է բնութագրել գիրքը համահեղինակներից մեկը:   Շարունակել կարդալ

Մեծն Նժդեհի արձանն անգամ սարսափեցնում է թշնամուն – Այլեւս պիտի անտեսել վայրահաչոցները եւ ամեն մի խեղկատակի սինաբանության շուրջ նոր ծավալումների չգնալ… Հոգու հարցերին մի՛ խառնվեք – Հիմա էլ Արամ Մանուկյանի արձանը.- Արամը միայն անձ չէ, նա մի պատմական շրջանի հոգեվիճակ է, որ հեղինակը պիտի փորձի պատկերել…

Նժդեհի արձանն անգամ սարսափեցնում է թշնամուն

«Լուսանցք»-ն անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ռուսական կողմի բարձրացրած վայնասունին, տվել համապատասխան բացատրություն եւ լիարժեք վերլուծություն: Սակայն, հակահայկական քաղաքականության հետեւորդները, որ չեն կարողանում հանդուրժել պաշտոնական Երեւանի՝ Մոսկվայից անկախ քաղաքականությունը եվրոպական ուղղության հետ, փորձում են մերթ ընդ մերթ չարախոսել մեծանուն հայի հուշարձանի եւ նրա ազգային գործերի շուրջ: Կարծում ենք, այլեւս պիտի անտեսել վայրահաչոցները եւ ամեն մի խեղկատակի սինաբանության շուրջ նոր ծավալումների չգնալ: Այդ խեղկատակներից ոչ մեկն անգամ Նժդեհի կոշիկի տակի կեղտին չի կարող հավասարվել…

Բայց քանզի մենք ի բնե տաքարյուն ազգ ենք, շատերը չեն դիմանում եւ կրկին անգամ պատասխանում են այդ ստահակներին, անգամ հակընդդեմ առաջարկներ են անում:

Որպեսզի նորից նույն պարզաբանումները եւ հավաստի պատմական իրողությունը չներկայացնենք, մեջբերենք համացանցում առկա բանավեճի այն մասը, որը համահունչ է մեր պատասխաններին: Հիմնական մեխը սա է. «Ոչ ռուսներն են հասնելու Նժդեհի արձանի ապամոնտաժմանը, եթե անգամ ամբողջ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրեն ինչ-որ թղթի տակ… Ոչ էլ մենք ենք Երեւանից՝ ստորագրահավաքով թաղելու Լենինին…»: Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը Change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել, առաջարկում է հողին հանձնել ռուս հեղափոխական գործիչ եւ բոլշեւիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, ԽՍՀՄ առաջին ղեկավար Վլադիմիր Իլյիչ Լենինի աճյունը: Հանրագիրն ուղղված է ՌԴ Պետդումային եւ ՌԴ նախագահին:   Շարունակել կարդալ

Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…

Այս տարի հայությունը կնշի Երեւանի 2800-ամյակը։ 

Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն:

Պարտավորություն՝ նախ ինքներս մե՛ր առաջ, մեր քաղաքի՛ առաջ, մեր երկրի՛ առաջ: Ինչ ենք արել մեր քաղաքը ավելի լավը, ավելի հարմարավետը ու ավելի սիրունը դարձնելու համար:

Ամենակարեւորը՝ ի՜նչ ենք արել մե՛ր կամքով, մե՛ր սրտով, անշահախնդի՛ր: 2800-ամյակը լավ առիթ է՝ խորհելու այդ հարցերի շուրջ:

Իսկ առայժմ հաշվետու է Երեւանի քաղաքապետարանը: եվ այսպես՝ ի՞նչ է արվել 2017թ.:

* * *

Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն

2017թ. ապրիլին մեկնարկել են Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (15-րդ մաս) – Համշեն. երբ ոտքի են կանգնում կտրիճները… «Թռթռուկ» պարերը ծիսական արարողություն են, դող, ցնցում, սարսուռ, սարսափ – Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական եւ պաշտպանողական ռազմական պարի տարրեր… Գոյություն ունի նաեւ Թոյնալի պար – Տղամարդկանց պարերի շարքում է նաեւ Թիք խորան ռազմական պարը…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 2018թ.

Համշենի պարերը կտրիճների պարեր են: Համշենահայ կտրիճների պարերը՝ Կարապդալ, Ձոնդր, Թռթռուկ ու Թոյնալի «թիթրեմե», հմայիլներից ազատելու արարողությունն է պատկերում:

Հայ մատենագրության մեջ Համշենն իր անանցանելի, մշուշապատ անտառների համար կոչվել է նաեւ «անլույս աշխարհ», իսկ Քաջքարը՝ «Քաջքարու դեւ»։ Քաջք արմատից հայերենն ունի քաջքոտ, քաջքոտիլ, քաջքաքամի, քաջքաձայն, քաջքաձոր, քաջքատուն, քաջքաքար բառերը (Համշենի գիրաժողով):

Ահա Արտաշեսի անեծքով Մասիսի քաջքերը փակեցին Արտավազդին (Զքեզ կալցին քաջք, Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս, Անդ կայցես, լույս չտեսնես, «յԱզատն ի վեր ի Մասիս»):

Համշենահայերը զարմից են Արտավազդի ու Արամազդի, համշենահայերը իրենց ծիսական պարով ազատում են հայոց քաջերին, կյանքի կոչում, հետո ձոն անում:

Համշենի ասացողներից գրեթե բոլորը պնդում են, որ պարերը կատարելու որոշակի ժամանակ, տեղ եւ հերթականություն չկա: Սակայն շատ հաճախ, մոռանալով ասվածը, վկայում են, որ Թռթռուկն ամեն տեղ չեն պարի, Թռթռուկից հետո անպայման Թոյնալի են պարում, ծիսական Կարապդալ պարը:

«Թռթռուկ» պարերը ծիսական արարողություն են, դող, ցնցում, սարսուռ, սարսափ: Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական եւ պաշտպանողական ռազմական պարի տարրեր։ Պարողները միաժամանակ ամբողջ մարմնով, թեւերով, ուսերով երերում, թրթռում են: Ծիսական թրթռոցով ու ցնցումով, թափ են տալիս, ազատվում են հմայիլներից: Նկարագրողներից ոմանք ձեռքերի շարժումները՝ թրթռոցները մեկնաբանում են որպես թռչունների թեւերի թափահարումներ, ինչի մասին էլ մեզ հուշում է հենց պարի անվանումը:

Համշենցիները հաճախ թռթռուկ պարի ոտքերի շարժումներով կատարում են կենտ կամ զույգ պար:

Բիչագ-խոռոմի: Այն ռազմական մենապար է, կատարվում է հատուկ դեպքերում: Երբ պարն սկսվում է, տղամարդիկ շրջապատում են պարողին եւ առնում փակ շրջանի մեջ: Պարի կատարման մեջ մտնում են հարձակումներ, սպառնալիք դանակով, պարողն ընկնում է գետնին, իբր պարտվում է, ապա բարձրանում է եւ կռվում երեւակայական հակառակորդի հետ: Պարողը կարող է ընկնել փորին, կողքին, բայց երբեք՝ մեջքին: Պարն ավարտվում է հաղթական դիրքով, աջ ձեռքում՝ դանակը պատրաստ պահած, ձախ ձեռքը դեպի վեր բարձրացրած:   Շարունակել կարդալ

«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – Համալիրը Սյունիքի ավանդական արտադրանքների եւ առեւտրաարդյունաբերական ցուցասրահ կունենա՝ ներառյալ արագ սննդի օբյեկտ եւ եվրոպական ստանդարտներով պետքարաններ… Ծրագիրը քարայրներին էլ կհասնի՝ խոսքը 50 քարայրների մասին է… Տարածքը հարմար է էկոտուրիզմի եւ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար…

Սկիզբը՝ թիվ 4-ում

http://www.hayary.org/wph/?p=6761«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…

«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրից խոսելով՝ նկատել էինք, որ կարեւորը պատմական ու մշակութային հուշարձանները վերականգնելիս՝ դրանց շունչը, տեսքը, էությունը չփոխելն է: Ծրագրի ընդհանուր ուղղությունները ներկայացրել ենք, փորձենք հասկանալ, թե մասնավորապես ինչ է արվելու:

Ինչպես տեղեկացնում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, օրինակ, «Գորիս» հյուրանոցային համալիրը կընդգրկվի ֆրանսիական AccorHotel-Tars աշխարհի 95 երկրներում գործող ցանցի մեջ: Այս համալիրը քաղաքի կենտրոնական հատվածում է եւ նաեւ ամենամեծն է՝ զբոսաշրջիկների համար հարմար տեղում լինելով։ Նախորդ տարի ձեռք բերված համաձայնությամբ, 2020-2024թթ. «Գորիս» հյուրանոցը կվերաբրենդավորվի՝ գործելով «IBIS STYLE» եւ «Novotel» անվան ներքո եւ կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին։ Ներկայումս 61 համար է միջազգային չափանիշներով: 2018թ. հունիսին պատրաստ կլինեն բոլոր 122 համարները՝ 270 մեծահասակի եւ  30 երեխայի համար: Հյուրանոցն ունենալու է հանդիպումների 3 սրահներ՝ նախատեսված 300, 70, 30 անձի համար: Այստեղ գործելու է նաեւ Սյունիքի ազգային սննդի կենտրոն՝ հնաոճ ավանդական ռեստորանով՝ 670քմ ընդհանուր մակերեսով: «Գորիսն» ունենալու է լողավազան՝ օլիմպիական ստանդարտներով եւ մարզասրահ՝ հագեցած գերժամանակակից մարզասարքերով, մանկական բացօթյա խաղահրապարակ, հանգստի եւ զվարճանքի ծառայություններ:

Այս ամենն այն բանի համար է, որպեսզի ոչ միայն հյուրանոցային համալիրն իր ենթակառուցվածքներով պատշաճ ներկայանա հյուրերին, այլեւ՝ քաղաքում կազմակերպվեն միջազգային համաժողովներ, միջպետական հանդիպումներ:   Շարունակել կարդալ

Մարզաշխարհի խաչմերուկներում – Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը… Փհենչհանում վառվեց ձմեռային օլիմպիական խաղերի կրակը… Հայկական ակումբները սկսել են 2018թ պատրաստման վերջին փուլը… Հայաստանում կկայանա կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն… ՀՀ նախագահը Երեւանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը… Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ է սահմանել «Արսենալ»-ում… Ֆուտբոլային այլ լուրեր… Երեւանում կանցկացվի ակումբային բասկետբոլի միջազգային մրցաշար… Սումոյի աշխարհի չեմպիոնը կարիերան ավարտում է սկանդալով… Հայտնի է Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը հավակնորդների մրցաշարում… Այլ մարզական լուրեր… Մշակութային լուրեր – Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմ եւ «Դովլաթով» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 1-ին…

Մշակութային լուրեր – Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմում կներառվեն նաև երկրպագուների հուշերը եւ «Դովլաթով» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 1-ին…

Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմում կներառվեն նաև երկրպագուների հուշերը

Մեծանուն հայ շանսոնյեի՝ Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմի համար հավաքագրվում են պատմություններ՝ սիրված երգչի մասին: Շարլ Ազնավուրի ֆեյսբուքյան էջում նշված է. ««Անհայտ Ազնավուրը» աննախադեպ փաստագրական ֆիլմում ներառելու համար պատմեք մեզ Ձեր ամենագեղեցիկ հուշը՝ կապված Շարլ Ազնավուրի հետ: Ինչպե՞ս Դուք այն կներկայացնեիք մի քանի բառով: Ձեր պատմությունները բազմաթիվ հայտնի մարդկանց պատմությունների կողքին կհայտնվեն և կդառնան այս յուրահատուկ փաստագրական ֆիլմի մի մասը, ֆիլմի, որը կհեռարձակվի ամբողջ աշխարհում»:

Տեսանյութերը պետք է չգերազանցեն 3 րոպեն, դրանց ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Դրանք պետք է ուղարկվեն archives@charlesaznavour.comէլեկտրոնային հասցեին: Երգչի երկրպագուները այս հայտարարությանն արձագանքել են այդ հայտարարության մեկնաբանություններում՝ Ազնավուրին անվանելով «Հայոց սոխակը՝ Փարիզում», «Լեգենդ», «Համեստ, խելացի, առատաձեռն», «Յուրահատուկ, կախարդական, անմահ», «Վերջին հսկան», «Հրաշալի»:

Կարող եք կարդալ այս  հրապարակումները`

Եթե ես լսեի քննադատներին, այսօր բեմում չէի լինի. Շարլ Ազնավուր

Սիրում եմ մի փոքր «չարչարել» հանդիսատեսին. Շարլ Ազնավուր

Իմ Նոբելյան մրցանակն իմ կինն է. Շարլ Ազնավուր

Ես ազատվել եմ այն ամենից, ինչ ստիպում է հպարտանալ ինքս ինձնով. Շարլ Ազնավուր

Ես սիրում եմ հանդիսատեսին, հանդիսատեսը սիրում է ինձ. Շարլ Ազնավուր

Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում

Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Ազնավուրի հարցը՝ Իսրայելի նախագահին

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը

«Դովլաթով» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 1-ին

Մարտի 1-4-ը Ռուսաստանում մեծ էկրան կբարձրանա հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի մասին պատմող ֆիլմը, որի ռեժիսորն է Ալեքսեյ Գերման կրտսերը, Սերգեյ Դովլաթովի դերում նկարահանվել է Միլան Մարիչը, Իոսիֆ Բրոդսկու դերում՝ Արթուր Բեսչաստնին, ֆիլմում նկարահանվել է նաեւ հայ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:

«Դովլաթով» ֆիլմը պատմում է գրողի՝ 70-ականների սկզբի «լենինգրադյան» կյանքի մի քանի օրերի մասին, այն շրջանի, որ նախորդում է նրա ընկերոջ, ապագայում Նոբելյան մրցանակիր Իոսիֆ Բրոդսկու էմիգրացիային: Ֆիլմում նկարագրված է հակասական եւ ծիծաղելի իրավիճակների մի շրջապտույտ. բախում քրեական աշխարհի հետ, Լենինգրադի աշխարհիկ եւ գրական կյանքը, «Լենֆիլմ» ստուդիան, երաժշտություն, բանաստեղծությունների ընթերցում, լրագրողի արհեստ եւ մեծագույն ցանկություն՝ դստեր համար գնել տիկնիկ, որն անհնար է ձեռք բերել:

Կյանքի տարբեր շրջադարձերի հերթափոխում՝ երբեմն ծիծաղելի, երբեմն սուր, մեզ համար բացում ենք զգայուն, փայլուն, հեգնող մարդու կյանքը, մի մարդու, ով ինքն է ընտրում իր ստեղծագործական ուղին, որպեսզի հետո դառնա 20-րդ դարի ամենահայտնի ռուս արձակագիրներից մեկը:   Շարունակել կարդալ