Օրվա պահոցը. Փետրվար 18, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 6-ի (484) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. 30 տարի անց. Արցախյան շարժման առաջին օրերի տարեգրությունը – Այսօր քչերն են հիշում եւ հիշեցնում, որ մինչեւ 1988-ի փետրվարի 20-ը՝ բուն Ղարաբաղյան շարժման սկիզբը, Աբովյանում 2 օր թերեւս նախապատրաստական ցույցեր էին ընթանում, որոնք ամրագրվեցին որպես Բնապահպանական ցույցեր…(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Երբ ազգը լսում է անկախության ձայնը՝ աշխարհի 1/6-րդ մասի բռնապետությունն էլ է անզոր – Եվ խորհրդային եղբայրության քաղաք հռչակված Աբովյանն առաջինը վերածվեց հեղափոխական Պիտերի…

2. 2018թ. փետրվարի 20-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30 տարին… Արցախյան ազատագրական շարժումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը… Սումգայիթյան ջարդեր. կամ՝ չճանաչված Հայոց ցեղասպանության ուրվականը… Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին… 20 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց…

3. Մենք կանգու՛ն ենք մեր լեռների պես – Տասնյակ հազարամյակներ հայի գենն ուտողները նույն բանն են զառանցում, սակայն իրենք հերթով վերանում են պատմության ընթացքից, անգամ կորչում են պատմության աղբանոցում, իսկ հայը կա՛ եւ իր արարչակնիք գենով շարունակում է ապրե՛լ արարելով… Կրտսեր Ալիեւը Երեւանը սրտում՝ ճիճուների սպասվելիք կեր, ինչպես արդեն ավագ Ալիեւը, Էլչիբեյը եւ այլք…

…Մեր հարցին, թե ինչ է մտածում մեր գործընկեր, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն ալիեւյան ծավալապաշտության մասին, նա պատասխանեց. «Նման մեկին արդեն տեսել ենք, որ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ (տղերքն ասում էին ֆազը խփած) Էլչիբեյ էին կոչում, իբր ազգայնական ադրբեջանցի էր (թե ադրբեջանական ազգ չլինելով՝ այդ ի՞նչ ազգայնականի մասին է խոսքը): Նա իշխանության գալուց հետո նախ թերթերում հրապարակել տվեց «Մեծ Ադրբեջան» քարտեզը («Մեծ Թուրան»-ին իհարկե զիջում է), որտեղ իրանական երկու Ադրբեջան-ները կցված են ներկայիս Ադրբեջանին, ապա հայտարարեց, թե կկանգնի զորքի գլուխ եւ մի 3 օրում կհասնի Սեւանա լիճ, ոտքերը կլվանա, կհանգստանա ու կշարժվի Երեւանի խանություն… Բայց հիմա «հայի հողակերը» ինքն է հողի կեր դարձել, իսկ ավելի ստույգ՝ վաղուց դարձել է ճիճուների կեր… Դե Հեյդար Ալիեւի ականջն էլ բացականչի, չնայած չգիտեմ՝ նրանից բան թողե՞լ են այդ ճիճուները…

Տասնյակ հազարամյակներ հայի գենն ուտողները նույն բանն են զառանցում, սակայն իրենք հերթով վերանում են պատմության ընթացքից, անգամ կորչում են պատմության աղբանոցում, իսկ հայը կա՛ եւ իր արարչակնիք գենով շարունակում է ապրե՛լ արարելով: Հայը արարող տեսակ է եւ ավերողների համար միշտ անցանկալի, սակայն բնության դեմ խաղ չկա, ավերողը՝ ավերից էլ կորչում է… Եթե ոչ Երկրային, ապա վստահաբար՝ Երկնային,- հավելեց Արմեն Ավետիսյանը,- եզրափակելով, որ Իլհամ Ալիեւին եւս սպասվում է ճիճուների կեր դառնալու պատիվը, սակայն այդ հողը, որ դեռ այսօրվա Ադրբեջանի տարածք է, թերեւս կրկին ու առ միշտ հայկական դարձած կլինի: Նոր պատերազմը միայն Բաքվում կարող է ավարտվել…»:

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին(Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական  Միաբանության առաջնորդ-http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

4. Արցախի հակամարտության վերսկսումը՝ միջազգային սպառնալիք – Ըստ ԱՄՆ-ի հատուկ շառայությունների (6 գերատեսչությունների ղեկավարների)՝ հակամարտ կողմերը կուտակել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որը կարող է պատահաբար հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը…

5. Իսրայելը շարունակում է անբարոյակա՞ն խաղալ – Խնդիրը պարզ էր.- եւ  հարցը ներկայացնողն անգամ խոսել է ընդհամենը 3 րոպե՝ հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939թ. արտասանած հետեւյալ խոսքերը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին» – «Չենք խոսում ցեղասպանությունների մասին՝ դրանք կրկնվում են»,- ասել է «Յեշ Աթիդ» կուսակցությունը ղեկավարը… 

6. Պլան Ա-ն ու պլան Բ-ն՝ ապաշնորհ դերասաններով… Ո՞վ էր, ի վերջո, Նուբարաշենի վթարված կոյուղու հասցեատերը… «Երկիր Ծիրանի»-ի նպատակը գործը չէր – սադրանք հրահրելն ու հնարավորինս շատ մարդ ներքաշելն էր (թատրոնն առանց հանդիսատես չի լինում)… Նպատակը ֆեմինսիտներին օրակարգ բերելն էր – որովհետեւ ավագանու անդամը ավագանու անդամ է (հատկապես հավասարությունից ամեն օր բարբաջողների համար)՝ պետք չէ սեռային հարց դնել՝ կին թե տղամարդ…

7. Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (16-րդ մաս) – Մեր օդն ու ջուրը. Խոշ բիլազիգից մինչեւ Մշո Խըռ… Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ.  գդռիճների պար… Հոս Բիլիզիգ պար… «Քերծի» պարը ռազմական պար է… Պոզարե.- նույնպես խոյի, այծեղջյուրի պաշտամունքին նվիրված պար է… Մշո Խըռ.- Ձիու պաշտամունքին նվիրված պար (Կարինե Հայրապետյան)… Ի դեպ, ձիու պաշտամունքի ապացույց չէ՞ այն, որ … լսենք Հրաչուհի Փալանդուզյանին («Մեր ձիերն էլ մեր պես սփռված են»)…

9. «Հին Խնձորեսկ»,- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը (3-րդ մաս)…Պետության կողմից «Հին Խնձորեսկ»-ին աջակցության հաջորդ քայլը կլինի այն, որ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհը բարեկարգվի… Պետական մյուս աջակցությունը՝ «Ժայռ» համալիրի հողերը կդարձվեն բնակավայրերի հասարակական նշանակության հողատարածքներ… Ներդրողն էլ իր շահերը պաշտպանելու ծրագիր ունի…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել մարզիկներից… Ամերիկան արդար պայքարում չի կարող հաղթել Ռուսաստանին… Սպորտային հայ բժիշկները ֆեդերացիա են ստեղծել… Հայ դահուկորդները ձմեռային օլիմպիական խաղերում… Մեր մարզուհին նվաճել է Հայաստանի առաջին պատանեկան օլիմպիական ուղեգիրը… Պատանի ձյուդոյիստները 2 մեդալ նվաճեցին Իտալիայում… Վիկ Դարչինյանն այցելել է զինհաշմանդամներին… ՖԻՖԱ-ի նախագահը մտահոգված է ֆուտբոլով գումարներ լվանալու համար… Հայաստանը 91-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Լոնդոնի «Արսենալը»-ի կազմում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հիանալի դրսեւորեց իրեն Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում… Շախմատային խաչմերուկ… Մեր «Արարատ»-ը 7-րդ տեղում՝ Բելառուսի հոկեյի առաջնությունում… Այլ մարզական լուրեր…

http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

30 տարի անց. Արցախյան շարժման առաջին օրերի տարեգրությունը – Այսօր քչերն են հիշում եւ հիշեցնում, որ մինչեւ 1988-ի փետրվարի 20-ը՝ բուն Ղարաբաղյան շարժման սկիզբը, Աբովյանում 2 օր թերեւս նախապատրաստական ցույցեր էին ընթանում, որոնք ամրագրվեցին որպես Բնապահպանական ցույցեր…(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Երբ ազգը լսում է անկախության ձայնը՝ աշխարհի 1/6-րդ մասի բռնապետությունն էլ է անզոր – Եվ խորհրդային եղբայրության քաղաք հռչակված Աբովյանն առաջինը վերածվեց հեղափոխական Պիտերի…

Արցախյան փառահեղ ու հաղթական շարժման 30-ամյակի առիթով, որոշ լրացումներով հրապարակում ենք մեր արխիվ հանձնած «Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր» հուշագրությունը, որը պատկանում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գրչին: Այն առավելապես պատմա-փաստագրական փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են Արցախյան շարժման  եւ ազատամարտի վերածման առաջին օրերը: Հայտնի է, որ Աբովյան քաղաքում սկսեցին առաջին հանրահավաքներն ու բողոքի ցույցերը, գործադուլներն ու բախումները անվտանգության եւ իրավապահ մարմինների հետ, որի ականատեսն ու անմիջական մասնակիցն է եղել է նաեւ Արմեն Ավետիսյանը:

1970-ական թթ. Աբովյանը նախ հռչակվել էր հայ-ռուսական բարեկամության քաղաք, որի վարչական կենտրոնում Խաչատուր Աբովյանի կիսանդրու հետ տեղադրվել է գրող-լուսավորչի «Վերք Հայաստանի» հայտնի գրվածքի հայ եւ ռուս զինվորների եղբայրության արձանը, բացվել էր նաեւ հայ եւ ռուս բարեկամության թանգարանը: Ապա քաղաքը հռչակվեց Խորհրդային 15 հանրապետությունների եղբայրությունը բնորոշող քաղաք, այսինք՝ «սովետական ինտերնացիոնալիզմի ցուցադրության հայաստանյան կենտրոն»…

Բայց դրանք լոկ բառեր էին, որ ամեն օր հնչում էին ապազգային խորհրդային բռնապետությունում, ինչը ապացուցվեց հենց մեր պայքրի առաջին իսկ վայրկյանից… Ինչպես պայքարի ընթացքում նշեց «ղարաբաղյան շարժման» առաջնորդներից առաջինն ի հայտ եկած Իգոր Մուրադյանը՝ «Աբովյանը հերոսաբար եւ աննահանջ կատարում է Հայաստանի Պիտերի պարտականությունը… Եվ այս հեղափոխությունը, որ նաեւ ազատագրական պայքար է, հաստատ կհասնի իր տրամաբանական հաղթանակին»…   Շարունակել կարդալ

2018թ. փետրվարի 20-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30 տարին… Արցախյան ազատագրական շարժումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը… Սումգայիթյան ջարդեր. կամ՝ չճանաչված Հայոց ցեղասպանության ուրվականը… Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին… 20 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց…

2018թ. փետրվարի 20-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30 տարին

Այս հոբելյանին նվիրված բազմապիսի քննարկումներ են ընթանում ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի պետական, քաղաքական ու հասարակական շրջանակներում: Սա հասկանալի է, քանզի հայոց ներագույն պատմության էջը հենց այդտեղից է սկսվել…

Աշոտ Մանուչարյանը ժամանակի «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամներից էր, հիշում է, որ 1988-ին իր ելույթներից մեկում ասել է՝ Խորհրդային Միության ԿԳԲ-ն Ղարաբաղյան շարժման ժամանակ ունեցել է հրահրիչ դեր, որի հետեւանքով տեղի ունեցան Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը: Ըստ նրա՝ այդ ջարդերի նպատակը գորբաչովյան «պերեստրոյկան» կասեցնելն էր: Նա պատմել է, որ Ղարաբաղյան շարժման 1-ին հավաքը անցկացվել է իրենց՝ Սեբաստացի դպրոցում (այն ժամանակվա 183 դպրոցում): «Շարժման ավագ սերունդը փորձում էր պայմանավորվել պետական կառույցների հետ՝ դիմել Մոսկվա, Ղարաբաղում ինչ-որ բաներ ձեռնարկել, իսկ երիտասարդները ավելի համարձակ էին հրապարակային գործողություններում»,- նշել է նա: Ըստ «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամի՝ շարժման ձեռքբերումներից էին հաղթանակը՝ պատերազմում, փախստականների մեծ հոսքի ու աղետի գոտու ողբերգության հաղթահարումը: Մարդիկ տեսան, որ ի վիճակի են այդ ամենը հաղթահարել: Սխալներից մեկն այն էր, որ «Ղարաբաղ կոմիտե»-ն որոշում կայացրեց գնալ դեպի կառավարում: Նրա կարծիքով՝ շարժման որակը կորավ դրանով:

Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի եւ հայաբնակ վայրերում ջարդերը միջազգային հարթակներում դեռ չեն դառնում Արցախյան հիմնախնդրի բաղկացուցիչ մաս, քանի որ միջազգային հարթակները Համաշխարհային ֆինանսական համակարգի կառավարման ներքո են եւ մեր պատկերացումը, որ «կան հուրի-փերի քեռիներ, որոնք փնտրում են արդարությունը, ճշմարտությունը այս աշխարհում, իրականության հետ որեւէ կապ չունեն: Այդ քեռիները, որ երբեմն երեւում են, ամենախոշոր դահիճներն են Երկիր մոլորակի»…

Արցախյան ազատագրական շարժումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը

ԼՂ-ի հիմնահարցն ի սկզբանե ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային խնդիրն էր: Ներկայիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինի եւ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն կողմից կայացված որոշումը։ Հեղափոխությունից հետո հուդա-բոլշեւիկները հեռուն գնացող պլաններ ունեին, նախատեսում էին հեեղափոխական ալիքը տարածել Մերձավոր Արեւելքում, եւ որպես նախահիմք էին համարում Թուրքիան: Եվ միայն թուրքերին գոհացնելու համար 1921թ. հուլիսի 5-ին Կավբյուրոն որոշում է կայացնում. «…ելնելով մուսուլմանների եւ հայերի միջեւ խաղաղության անհրաժեշտությունից, եւ Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապերից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապերից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, շնորհելով նրան լայն մարզային ինքնավարություն…»:   Շարունակել կարդալ

Մենք կանգու՛ն ենք մեր լեռների պես – Տասնյակ հազարամյակներ հայի գենն ուտողները նույն բանն են զառանցում, սակայն իրենք հերթով վերանում են պատմության ընթացքից, անգամ կորչում են պատմության աղբանոցում, իսկ հայը կա՛ եւ իր արարչակնիք գենով շարունակում է ապրե՛լ արարելով… Կրտսեր Ալիեւը Երեւանը սրտում՝ ճիճուների սպասվելիք կեր, ինչպես արդեն ավագ Ալիեւը, Էլչիբեյը եւ այլք…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Իսկ նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային  հոկտեմբերի 17-ին: Ըստ միջազգային վերլուծաբանների, արտահերթ ընտրությունների պատճառները մի քանիսն են, սակայն ամենավտանգավորը ալիեւների կլանի համար այն է, որ երկրի ներքին կյանքում այլեւս վստահության քվե չկա իշխանության նկատմամբ եւ, ինչպես ասում են, հողն ամեն օր կարող է փախչել ոտքերի տակից…

http://www.hayary.org/wph/?p=6607Բաքվի փուչիկը վաղ թե ուշ պայթելու է… BBC-ի հոդվածում նշվում է, որ ներկայումս ավելի քան 1 միլիոն 147 հազար ադրբեջանցի է ապրում երկրի սահմաններից դուրս, միայն 760 հազարն ապրում է  Ռուսաստանում – Իսկ Բաքուն հայերի արտագաղթից է դեռ խոսում ու երազում նվաճել «անմարդաբնակ» Հայաստանն ու Արցախը…

http://www.hayary.org/wph/?p=6608Իլհամ Ալիեը՝ քաղաքական պոռնիկի դերում – Միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- Սերժ Սարգսյան…

Եվ հասկանալի է, որ ինչպես միշտ Ադրբեջանի նախագահը իր անհող ոտքի տակը թողած պիտի խոսեր անհող խրոխտ դիրքերից. «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին նա հերթական անգամ հայտարարել է, որ թույլ չի տա «երկրորդ հայկական պետության ստեղծում ադրբեջանական հողի վրա»: «Մենք չպետք է մոռանանք եւ չենք մոռանում մեր պատմական հողերի մասին: Մեր պատմական հողերն են Երեւանի խանությունը, Զանգեզուր-Գյոյչան»,- ասել է այդ պահին ավագ Հեյդար Ալիեւին մտքում հիշած կրտսեր Իլհամ Ալիեւը՝ ակնարկելով նաեւ, թե ինչու է Նախիջեւանում առանձին բանակ ստեղծել:

Սա հերթական անգամ ծիծաղելի կլիներ եւ հիմնականում այդպես էլ կա, պարզապես չի բացառվում, որ իշխանությունից զրկվող անպատասխանատու եւ ստախոս մեկի համար պատերազմ սկսելը եւ արյամբ հագենալը դարձել է ապրելակերպ: Անգամ պատերազմը տանուլ տալով:   Շարունակել կարդալ

Արցախի հակամարտության վերսկսումը՝ միջազգային սպառնալիք – Ըստ ԱՄՆ-ի հատուկ շառայությունների (6 գերատեսչությունների ղեկավարների)՝ հակամարտ կողմերը կուտակել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որը կարող է պատահաբար հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը…

Վաշինգտոնը համաշխարհային փոփոխություններին պատրաստվում է ամենայն լրջությամբ, ինչքան էլ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարը փորձում է ներկայացնել որպես պարզունակ ու հաջողակ մի գործարարի, ում այս պահին տրվել է երկրի նախագահի աթոռը:

Այս կամ այն երկրի հետ հարաբերությունները վերափոխելուց առաջ երկրի իշխանությունները հասկանում են, որ աշխարհը տանում են նոր հակամարտության, վերաբաժանումների, ինչը լինելու է ցավագին եւ ոչ անարյուն… Եվ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով 6 գերատեսչությունների ղեկավարներ օրերս անդրադարձել են այն «բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է Միացյալ Նահանգները»: Դրանց թվում է նաեւ ղարաբաղյան հակամարտության վերսկսումը։ Սա եղել է ի պատասխան Սենատի հետախուզական ծառայությունների գծով հանձնաժողովի անդամների հարցերին՝ նույն հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում:   Շարունակել կարդալ

Իսրայելը շարունակում է անբարոյակա՞ն խաղալ – Խնդիրը պարզ էր.- եւ  հարցը ներկայացնողն անգամ խոսել է ընդհամենը 3 րոպե՝ հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939թ. արտասանած հետեւյալ խոսքերը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին» – «Չենք խոսում ցեղասպանությունների մասին՝ դրանք կրկնվում են»,- ասել է «Յեշ Աթիդ» կուսակցությունը ղեկավարը… 

Փետրվար 14-ին Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում առաջին անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը: Միանգամից նշենք, որ այն ձայների 41 դեմ, 28 կողմ եւ ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց:

http://www.hayary.org/wph/?p=2799 Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք – Այս ծրագրով նոսրացավ տարածաշրջանի հզոր հայկական համայնքը… Վտանգավոր գործընկերության դասերը…

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

http://www.hayary.org/wph/?p=6497Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

http://www.hayary.org/wph/?p=6496Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

http://www.hayary.org/wph/?p=6725Երուսաղեմի վերանայման հարցը՝ համաշխարհային ռազմաճակատի առաջին խրամատ – ԱՄՆ-ի «սեւ ցուցակը» նրբերանգներ կունենա՞ առանձին պետությունների համար… ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը – ոչ միայն երկփեղկվեց աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածվելու է միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների…

http://www.hayary.org/wph/?p=6724Օրախնդիր եւ տեսակետ.- Երուսաղեմ. իրականություն եւ գաղտնի շերտեր… Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է – Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում… Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները…

Օրինագծի հեղինակն այս անգամ ոչ թե խորհրդարանում փոքրամասնություն կազմող «Մերեց» խմբակցությունն է, այլ 11 պատգամավոր ունեցող «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունը, որի ղեկավար Յայիր Լապիդն էր ներկայացրել հարցը: Նա խոսել է ընդհամենը 3 րոպե, իր ելույթում հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939թ. արտասանած հետեւյալ խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: «Ու քանի որ չենք խոսում ցեղասպանությունների մասին, դրանք կրկնվում են»,- ասել է նշված խմբակցության ղեկավարը:   Շարունակել կարդալ

Պլան Ա-ն ու պլան Բ-ն՝ ապաշնորհ դերասաններով… Ո՞վ էր, ի վերջո, Նուբարաշենի վթարված կոյուղու հասցեատերը… «Երկիր Ծիրանի»-ի նպատակը գործը չէր – սադրանք հրահրելն ու հնարավորինս շատ մարդ ներքաշելն էր (թատրոնն առանց հանդիսատես չի լինում)… Նպատակը ֆեմինսիտներին օրակարգ բերելն էր – որովհետեւ ավագանու անդամը ավագանու անդամ է (հատկապես հավասարությունից ամեն օր բարբաջողների համար)՝ պետք չէ սեռային հարց դնել՝ կին թե տղամարդ…

«Երեւան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երեւանցուն եւ, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ եւ ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:

Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաեւ նիստին մասնակից ավագանու այլ անդամների եւ աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երեւանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երեւանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երեւան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երեւանցուն»:

Այս հայտարարությունը Երեւանի քաղաքապետարանինն է՝ օրվա թոհուբոհի մասով: Պատմելու կարիք չկա՝ ինչի մասին է խոսքը, քանզի կադրերը շատ են, մեկնաբանությունները՝ լիքը, տեսակետները՝ հիմնականում նույնական, այն է՝ երկիրծիրանականները շատ էլ լավ են արել եւ շատ էլ վատ են արել: «Երկիր Ծիրանին» շատ լավ է արել, որովհետեւ պաշտպանել է նուբարաշենցիների շահերը: «Երկիր Ծիրանին» շատ վատ է արել, որվհետեւ նրանց գործողությունները սադրիչ էին, կնոջը հարիր պահվածք չունեին: Երկու տեսակետ՝ հիմնականում այս շրջանակում:

Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ասելիքը 4 կետով ձեւակերպեց.   Շարունակել կարդալ

Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…

Սկիզբը՝ թիվ 5-ում

http://www.hayary.org/wph/?p=6774Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…

Բարեկարգ Երեւան

2017թ. ընթացքում մեր քաղաքում շարունակվել են շինարարական եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքները՝ բարեկարգվել են մայթեր, ասֆալտապատվել են փողոցներ, ստեղծվել եւ բարեկարգվել են բակեր, կառուցվել են խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր։

2017թ. մայրաքաղաքում շարունակվել են բակային տարածքների բարեկարգման եւ կահավորման աշխատանքները: Կառուցվել եւ բարեկարգվել է՝   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (16-րդ մաս) – Մեր օդն ու ջուրը. Խոշ բիլազիգից մինչեւ Մշո Խըռ… Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ.  գդռիճների պար… Հոս Բիլիզիգ պար… «Քերծի» պարը ռազմական պար է… Պոզարե.- նույնպես խոյի, այծեղջյուրի պաշտամունքին նվիրված պար է… Մշո Խըռ.- Ձիու պաշտամունքին նվիրված պար (Կարինե Հայրապետյան)… Ի դեպ, ձիու պաշտամունքի ապացույց չէ՞ այն, որ … լսենք Հրաչուհի Փալանդուզյանին («Մեր ձիերն էլ մեր պես սփռված են»)…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 5-ում, 2018թ.

Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ.  գդռիճների պար

«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ պար է, այն պետք է վերարտադրի «Խաչ Պատրաստի ՎերԱջ Թեւին» կտրիճների պարի գաղափարը: Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ պարն ունի էպիկական ծիսական գաղափար:

«Խօչ»-ը խաչ բառի հնչյունափոխված ձեւն է, այն կրել է Համշենի բարբառին բնորոշ բառամիջի ա>օ հնչյունափոխությունը: Ըստ Հ. Աճառյանի՝ «խաչ»-ը դասվում է բնիկ հայկական բառերի շարքին՝ «ճիւղ ծառոյ, որ իցէ բուսեալ երկայն եւ ուղիղ»: Համշենի բարբառում «խաչ» նշանակում է նաեւ «եկեղեցի»:

Խաչի հետ կապված մինչեւ այսօր հետաքրքիր մի արարողություն են պահպանել կրոնափոխ համշենցիները: Մի համշենցու վկայությամբ՝ հարսանիքից հետո տուն մտնելիս փեսան դռան վերեւը դանակով խաչ է գծում, կամ խաչը խորհրդանշող չորս խազ է անում:

Հոս Բիլիզիգ, Ոսկե ապարանջան, Գոշ բիլեզիգ

Այս պարը հայտնի է նաեւ տարբեր անուններով՝ «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»: Պարն ունի բավականին նման տարբերակներ, սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար:

Պարը կատարվում է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերով, որոնք, ասես, վերարտադրում են ապարանջանի հյուսքը, գործող հելունի շարժումները։ Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձեւ շարժումներ։

Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքով, որը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի։ Ռիթմն արագ է, ինչը խորհրդանշում է պարի մաժորային՝ դրական բնույթը։ Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով։ Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջ կողմից (պարի բնութագրումը Ժ. Կ. Խաչատրյանի):

Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին եւ փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած: Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաեւ երգեցողության ուղեկցությամբ:   Շարունակել կարդալ

«Հին Խնձորեսկ»,- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը (3-րդ մաս)…Պետության կողմից «Հին Խնձորեսկ»-ին աջակցության հաջորդ քայլը կլինի այն, որ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհը բարեկարգվի… Պետական մյուս աջակցությունը՝ «Ժայռ» համալիրի հողերը կդարձվեն բնակավայրերի հասարակական նշանակության հողատարածքներ… Ներդրողն էլ իր շահերը պաշտպանելու ծրագիր ունի…

Սկիզբը՝ թիվ 4, 5-ում

http://www.hayary.org/wph/?p=6772«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – Համալիրը Սյունիքի ավանդական արտադրանքների եւ առեւտրաարդյունաբերական ցուցասրահ կունենա՝ ներառյալ արագ սննդի օբյեկտ եւ եվրոպական ստանդարտներով պետքարաններ… Ծրագիրը քարայրներին էլ կհասնի՝ խոսքը 50 քարայրների մասին է… Տարածքը հարմար է էկոտուրիզմի եւ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար…

http://www.hayary.org/wph/?p=6761«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…

«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի մանրամասներից խոսելով՝ մեր այս հոդվածաշարի վերջին թողեցինք այն հարցը, թե լինելու՞ է արդյոք պետական աջակցություն գործին: Եվ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե ներդրողը շեղվի ծրագրից:

Հաշվի առնելով մասնավոր այս ծրագրի կարեւորությունը, իրականացվելիք ներդրումների էական ծավալները՝ պետությունը որոշել է՝ աջակցելու է միանշանակ: Եվ այդ աջակցությունը մի քանի ուղղություններով կանի: Օրինակ, քանի որ  «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը, որ ծրագիրը ներկայացնողն է, ապրանքներ ու սարքավորումներ պետք է ներմուծի, պետությունը նրան կօգնի հարկային ու մաքսային արտոնություններով: Պետությունը կօգնի նաեւ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը նպաստելով: Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցում անվճար տարածք կհատկացնի, որպեսզի տարածքային զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն տեղեկատվական կենտրոն բացի:

Պետության կողմից «Հին Խնձորեսկ»-ին աջակցության երրորդ քայլը կլինի այն, որ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհի ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները կներառի Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքի զարգացման ծրագրում: Մոտ 2 կմ ճանապարհի մասին է խոսքը: Կամ նշված ծախսը կդիտարկվի 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական նշանակության ավտոճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում:   Շարունակել կարդալ

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել մարզիկներից… Ամերիկան արդար պայքարում չի կարող հաղթել Ռուսաստանին… Սպորտային հայ բժիշկները ֆեդերացիա են ստեղծել… Հայ դահուկորդները ձմեռային օլիմպիական խաղերում… Մեր մարզուհին նվաճել է Հայաստանի առաջին պատանեկան օլիմպիական ուղեգիրը… Պատանի ձյուդոյիստները 2 մեդալ նվաճեցին Իտալիայում… Վիկ Դարչինյանն այցելել է զինհաշմանդամներին… ՖԻՖԱ-ի նախագահը մտահոգված է ֆուտբոլով գումարներ լվանալու համար… Հայաստանը 91-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Լոնդոնի «Արսենալը»-ի կազմում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հիանալի դրսեւորեց իրեն Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում… Շախմատային խաչմերուկ… Մեր Արարատ»-ն  ընթանում է 7-րդ տեղում՝ հոկեյի Բելառուսի առաջնությունում… Այլ մարզական լուրեր…

Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել մարզիկներից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ռուսաստանցի այն մարզիկներից, որոնք մեկնում էին հարավկորեական Փհենչհան քաղաք՝ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար: «Ներեցեք մեզ այն բանի համար, որ չկարողացանք ձեզ պաշտպանել: Բոլորը հասկանում են, թե որքան դժվար է այսօր հասնել բարձրագույն նվաճումների: Այն կրկնակի բարդ է, երբ սպորտը խառնում են որոշակի իրադարձությունների ու երեւույթների, քաղաքականության կամ այլ բաների հետ: Բայց դա եռակի դժվար է, երբ երկրում, տվյալ դեպքում մեր երկրում, այդ կապակցությամբ մեր հասարակությունում իրարամերժ կարծիքներ են ստեղծվում:

Մեր երկիրը միշտ պաշտպանել եւ աջակցել է մաքուր սպորտի գաղափարը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի աջակցենք մեր մարզիկներին», – օլիմպիականների հետ հանդիպման ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը: Հավելենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսաստանցի մարզիկների հետ կապավ դոպինգ սկանդալի համար օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է տվել միայն այն մարզիկներին, որոնք վերջին տարիներին ոչ մի անգամ չեն ձախողել դոպինգ ստուգումները: Նրանք թվով 169-ն են: ՄՕԿ-ը միաժամանակ Ռուսաստանին արգելել է խաղերի ժամանակ օգտագործել պետական դրոշը եւ զինանշանը:

Ամերիկան արդար պայքարում չի կարող հաղթել Ռուսաստանին

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «հաճելի անսպասելիություն» է որակել Մարզական արբիտրաժային դատարանի որոշումը՝ արդարացնել Ռուսաստանի մարզիկներին: «Ազնիվ մարզական պայքարում ամերիկացիները, երևում է, չեն կարողանում մեզ հաղթել: Նրանք կարծում են, որ համաշխարհային սպորտի առաջատարի տիտղոսը վերադարձնելու և պահպանելու համար պետք է մրցակիցներին աստիճանաբար մի կողմ հրել: Այստեղ բոլոր միջոցներն են լավ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Սպորտային հայ բժիշկները ֆեդերացիա են ստեղծել

Փետրվարի 1-ին հիմնադրվել է «Սպորտային բժշկության հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն: Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն է, այսօր հանդիպել է նորաստեղծ կազմակերպության անդամների հետ: Նա ֆեդերացիայի նախագահ Կարինե Խաչատրյանին խնդրել է խելամիտ ժամկետներում ներկայացնել ֆեդերացիայի ռազմավարական ծրագիրը եւ գործողությունների պլանը:   Շարունակել կարդալ