Օրվա պահոցը. Մարտ 4, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 8-ի (486) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Կա մի բան, որի դեմ անզոր են երկրային …իզմերը – Բայց կարծես հրեական ռաբինները կամ պայծառատեսները նույնպես իրենց միտքը ժանգից եւ հոգին երկրային մարմնական կենսակերպից մաքրելու լուրջ խնդիրներ ունեն…- Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ արդեն իջնող Տիեզերական պատժի եւ Հայկական լեռնաշխարհը կրկին հայության Օրրան վերահաստատելու մասին…

http://www.hayary.org/wph/?p=6808Հայաստանի՝ միջազգային խաղացող դառնալու հայտ-քայլը – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ու մյունխենյան ելույթները՝ ամրագրեցին մեր երկրի վճռականությունը («Նոր Աշխարհ»-ի քաղաքակրթությունը կարող է հենց հայկականը լինել (ինչպես ժամանակին նշել էր հանրահայտ հնագետ Հենրիխ Շլիմանը՝ նախկինում սխալ համարելով հունական քաղաքակրթության վրա հիմնվելը)…- «Լուսանցք»–ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ…

http://www.hayary.org/wph/?p=6806Միջազգային օր՝ ո՞ր մայրենի լեզվի համար – Պարզվում է արդեն 18 տարի է, ինչ մայրենի լեզուները պաշտպանվում են նաեւ միջազգայնորեն… Ինչպե՞ս կարելի է խոսել 6.000 լեզվի կորստի մատնվելու մասին, երբ բնածին ազգերը քանակով անգամ մեկ տասնյակը չեն լրացնում – Հազարավոր «ազգերը», «երկրները» իրենց «լեզուներով» առաջացել են այս կամ այն աշխարհագրական տեղանքի կամ պատմական իրադարձության անունից, գենախեղումներից ու ձուլումներից… ինչը փորձում են փրկել՝ բնականներին ոչնչացնելով…

2. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է – Հայոց ցեղասպանությունը վավերագրված է Միացյալ Նահանգների ու այլ երկրների, ներառյալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի հազարավոր պաշտոնական փաստաթղթերում, ականատես դիվանագետների, միսիոներների, ցեղասպանությունը վերապրածների վկայություններում, տասնամյակների բազմաթիվ պատմագիտական եւ իրավական ուսումնասիրություններում, անգամ Օսմանյան ռազմական տրիբունալի արխիվներում… Հոլանդացիներն արդեն օրենքով կայցելեն Ծիծեռնակաբերդ…

3. ԵԽ-ն Խոջալուի դեպքերին առնչվող որեւէ փաստաթուղթ չընդունեց այս անգամ – Իսկ Վրաստանն իրական չեզոքության է գնում ԼՂ հակամարտության (հայ-ադրբեջանական) հարցում…  Ովքեր համարձակվեցին բաց խոսել Խոջալուի դեպքերի (սեփական ժողովրդի դեմ) ադրբեջանական վայրագությունների մասին, կա՛մ սպանվեցին, ինչպես Չինգիզ Մուստաֆաեւը, կա՛մ բանտարկվեցին, ինչպես լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը, կա՛մ աքսորվեցին, ինչպես Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը…

4. Սումգայիթյան զոհերը սպասում են արդար դատին – Սումգայիթյան ցեղասպանությունը Ադրբեջանի իշխանության ցեղասպան քաղաքականության (Բաքու, Սումգայիթ,Կիրովաբադ, Դաշտային Արցախ-Շահումյան…) միայն սկիզբն էին – Սրանց արնախում կերպարը գնալով վերաբացահայտելու էր իրենց դեմքը նրանց համար, ովքեր դեռ հավատում էին, թե թուրքը կարող է քաղաքակրթվել…

http://www.hayary.org/wph/?p=6794  – 30 տարի անց. Արցախյան շարժման առաջին օրերի տարեգրությունը – Այսօր քչերն են հիշում եւ հիշեցնում, որ մինչեւ 1988-ի փետրվարի 20-ը՝ բուն Ղարաբաղյան շարժման սկիզբը, Աբովյանում 2 օր թերեւս նախապատրաստական ցույցեր էին ընթանում, որոնք ամրագրվեցին որպես Բնապահպանական ցույցեր…(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Երբ ազգը լսում է անկախության ձայնը՝ աշխարհի 1/6-րդ մասի բռնապետությունն էլ է անզոր – Եվ խորհրդային եղբայրության քաղաք հռչակված Աբովյանն առաջինը վերածվեց հեղափոխական Պիտերի…

http://www.hayary.org/wph/?p=67932018թ. փետրվարի 20-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30 տարին… Արցախյան ազատագրական շարժումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը… Սումգայիթյան ջարդեր. կամ՝ չճանաչված Հայոց ցեղասպանության ուրվականը… Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին… 20 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց…

5. Վեր – ջա – պե՛ս… Հայ-թուրքական երկկողմ արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին 9 տարի անց (Անկարան միակողմանի փորձեց այն եռակողմ դարձնել՝ հայ-թուրք-ադրբեջանական…) – ժամանակը հաղթահարելով  հաղթող դուրս եկավ Հայաստանը՝ եւ՛ նախաձեռնեց եւ՛ հարմար պահի չեղյալ հայտարարեց…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակւնքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

6. Խորհրդարանական երկրի նախագահը.- Հայաստանը կունենա իր 4-րդ նախագահը – Իսկ նոր՝ խորհրդարանական Հայաստանում Արմեն Սարգսյանը կլինի 1-ին նախագահը, ով ի պաշտոնե ավելի ցածր կարգավիճակ ունի, քան երկրի վարչապետը, ով պետության առաջին դեմքն է փոփոխված Սահմանադրությամբ…

7. Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է.- (4-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Էկո Երեւան – «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր – օդի որակ – տրանսպորտ – էներգետիկա –  թափոնների կառավարում – հողօգտագործում… Երեւանի էներգարդյունավետության ծրագիր… Էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր…

8. Աստվածահայր Արայի տոնը գարնան առաջին շունչն է բերում արեւապաշտներին – Հայր Արայի Հրաշագործության օր է նշվում… Հայոց Գերագույն Աստվածն է Արան – Արարչի Աստվածային Արարումն Առաջին՝ Ար-Ա… 

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Heidnischen-Հայդիցականություն. ինչու է այն դուրս մնացել հայ հավատից, աշխարհիկ կյանքից, գիտական աշխարհից… Աստվածների ընտանիքը պատասխանատվություն է կրել մարդկության համար – Հայդիցերը եվրոպական (աշխարհի) հավատամքներում… Հայոց կրոնաքաղաքական եւ կրոնահավատամքային ժամանակներ – նախահեթանոսական եւ նախաքրիստոնեական մոտեցումներ…

10. Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք – (2-րդ մաս) – Տնտեսական շահը չպետք է վեր լինի բնապահպանականից… Հանքարդյունաբերության ոլորտն ունի դրական, երկարաժամկետ եւ կուտակային ազդեցություն տնտեսության վրա, բայց անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ բնապահպանական ու սոցիալական ազդեցությունները, այդ թվում՝ ընդերքօգտագործումից խախտված հողերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա…

11. Էլի նավթ ու գազ են որոնում Հայաստանում, բնապահպաններն էլ անհանգիստ են.- «Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը 2017-18թթ. նոյեմբերին նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտ էր ներկայացրել 1-ին, 2-րդ եւ 3-րդ պայմանական բլոկներում…

12. Այցելեք եւ օգտվեք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Եվրատեսիլ-2018». «Քամին» հետեւում թողեց բոլորին… Մանկական Եվրատեսիլն ավելի շատ դիտել են Հայաստանում… Նախագահը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը… Մարզաշխարհի խաչմերուկներում.- 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակվեցին… Հայաստանը կմասնակցի նաեւ 13-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերին… Վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանը մրցել է Freekickerz թիմի դեմ… Յուրա Մովսիսյանը մնացել է առանց ակումբի… Բասկետբոլի մեր ազգային հավաքականն առաջադիմել է դասակարգման աղյուսակում… Համալրվել է Հայաստանի գրոսմայստերների բանակը… Ադրբեջանն ու Ռուսաստանը ամենաշատն են կիրառում դոպինգներ…Այլ մարզական լուրեր…

Կա մի բան, որի դեմ անզոր են երկրային …իզմերը – Բայց կարծես հրեական ռաբինները կամ պայծառատեսները նույնպես իրենց միտքը ժանգից եւ հոգին երկրային մարմնական կենսակերպից մաքրելու լուրջ խնդիրներ ունեն…- Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ արդեն իջնող Տիեզերական պատժի եւ Հայկական լեռնաշխարհը կրկին հայության Օրրան վերահաստատելու մասին…

«Լուսանցք»-ն անդրադարձել էր փետրվարի սկզբին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը մերժելու Իսրայելի Կնեսետի որոշմանը: Հստակ է, որ հրեական պետությունն այս անգամ էլ հայկական հարցի հնարավոր արծարծմամբ հասկացրեց Թուրքիային, որ Անկարան չպետք է տուրք տա ծավալապաշտությանը Մերձավոր Արեւելքում, չպետք է ինքնակամ որոշումներ կայացնի: Եվ Հայոց ցեղասպանության ճանաչման մերժումը, փաստորեն, նորից Անկարան պիտի ընկալի որպես աջակցություն Թուրքիային, ինչին, ըստ Իսրայելի, պիտի հետեւի թուրքական աջակցություն Իսրայելին, ինչ հարցում որ կուզենա աջակցություն ստանալ Թել Ավիվը:

Պարզ ու հանրահայտ քաղաքական առեւտուր, ինչը կարող է կասկածի տակ դնել նախորդ տարվա իսրայելական մեծ ջանքները՝ հայ-իսրայելական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նախ, խնդիր կար իսրայելական զենք-զինամթերքի, ապաեւ անօդաչու սարքերի՝ Ադրբեջանին վաճառելու հարցում, ինչը դեռ վերջնականապես կարգավորված չէ: Այժմ էլ, կրկին խաղարկվում է մի հարց, որը համայն հայության համար երբեք շահարկման առարկա չէ եւ ատելի են շահարկման փորձերը նաեւ օտարների կողմից: Հատկապես, որ Հայոց ցեղասպանության ծրագրման հարցում պատմությունը ամրագրել է սիոնիստա-պանթուրքիստական դաշինքի համագործակցությունը, ինչպես նաեւ երիտթուրքերի ղեկավար կազմում՝ ծպտյալ հրեաների գոյությունը, հենց առաջնորդի՝ Աթաթուրքի գլխավորությամբ:

Այս թեմաներով մեր թերթի էջերում շատ է հանդես եկել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ում էլ դիմեցինք նաեւ այս հարցով: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության, որն այսօրվա պատմությամբ ամրագրված է 1915-1923թթ. ժամանակահատվածում, Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ներում, իրականում պետք է անդրադառնալ այն ժամանակներից, որի սկիզբը սուլթան Աբդուլ Համիդի օրոք դրվեց: Եվ Հայոց Մեծ Եղեռնը շուրջ 30 տարի է տեւել՝ 1893-1923թթ.:   Շարունակել կարդալ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է – Հայոց ցեղասպանությունը վավերագրված է Միացյալ Նահանգների ու այլ երկրների, ներառյալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի հազարավոր պաշտոնական փաստաթղթերում, ականատես դիվանագետների, միսիոներների, ցեղասպանությունը վերապրածների վկայություններում, տասնամյակների բազմաթիվ պատմագիտական եւ իրավական ուսումնասիրություններում, անգամ Օսմանյան ռազմական տրիբունալի արխիվներում… Հոլանդացիներն արդեն օրենքով կայցելեն Ծիծեռնակաբերդ…

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է

Մոտենում է ապրիլի 24-ը, երբ համայն հայությունը առաջադեմ մարդկության հետ այդ օրը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ամբողջ աշխարհում: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարարի այն մեկնաբանությանը, թե Ֆրանսիայի նախագահի վերջին ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչած դրույթները պարզապես ամբոխահաճություն են։ «Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է: Պարզ է, որ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից: Անկարան չի խորշում աղավաղել ոչ միայն պատմական փաստերը, այլեւ ներկա իրողությունները՝ այդ թվում խեղաթյուրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները»,- ասել է ԱԳ նախարարը:

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետին ուղղված բաց նամակում իրավացիորեն նշված է, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն վավերագրված է Միացյալ Նահանգների ու այլ երկրների, ներառյալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի հազարավոր պաշտոնական փաստաթղթերում, ականատես դիվանագետների, միսիոներների, ցեղասպանությունը վերապրածների վկայություններում, տասնամյակների բազմաթիվ պատմագիտական եւ իրավական ուսումնասիրություններում, անգամ Օսմանյան ռազմական տրիբունալի արխիվներում:

Հիշեցնենք, որ ի թիվս շատ այլ երկրների Գերմանիան ու Ավստրիան ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդունել են պատասխանատվության իրենց բաժինը՝ որպես այդ ժամանակաշրջանում Թուրքիայի դաշնակիցներ:   Շարունակել կարդալ

ԵԽ-ն Խոջալուի դեպքերին առնչվող որեւէ փաստաթուղթ չընդունեց այս անգամ – Իսկ Վրաստանն իրական չեզոքության է գնում ԼՂ հակամարտության (հայ-ադրբեջանական) հարցում…  Ովքեր համարձակվեցին բաց խոսել Խոջալուի դեպքերի (սեփական ժողովրդի դեմ) ադրբեջանական վայրագությունների մասին, կա՛մ սպանվեցին, ինչպես Չինգիզ Մուստաֆաեւը, կա՛մ բանտարկվեցին, ինչպես լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը, կա՛մ աքսորվեցին, ինչպես Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը…

Շնագայլերի հետ ճանապարհ գնալը՝ արդեն փորձություն

Պաշտոնական Բաքուն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խավիարա-բանանային քաղաքականության բացահայտումներից, այսինքն՝ կաշառատվության դատապարտումներից եւ եվրոպական կառույցի խայտառակ պաշտոնանկումներից հետո, գրեթե զրկվել է եվրոպական պատգամավորների աջակցությունից եւ այլեւս չի կարողանում խեղաթյուրել իրական փաստերը՝ դրանք ուղղելով Հայաստանի դեմ:

Այս անգամ Եվրոպական խորհրդարանը Խոջալուի դեպքերի հետ կապված որեւէ ադրբեջանամետ փաստաթուղթ չի ընդունել։

ԵԽԽՎ բարեկամության ակումբի անդամ 22 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որում ո՛չ ցեղասպանություն, ո՛չ հայեր, ո՛չ էլ Հայաստան նշում չկա։ Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե իբր Եվրոպական խորհրդարանը «Խոջալուի իրադարձությունների» հետ կապված կարեւոր հայտարարություն է ընդունել:

Եվրախորհրդարանի օրինակին հետեւում են նաեւ առանձին երկրներ, որոնք մասնակցել են ԵԽԽՎ քննարկումներին: Հարեւան Վրաստանում բնակվող ադրբեջանցիները երբեւէ խնդիրներ չեն ունեցել ու կազմակերպել են այնպիսի միջոցառումներ, ինչպիսին որ կամեցել են, անգամ բացահայտ հակահայկական: Սակայն, Մարնեուլում, որտեղ առավելապես ադրբեջանցիներ են բնակվում, վրաստանահպատակ ադրբեջանցիների հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի տրվել մասնակից երիտասարդներից մեկի սադրանքին, ով խնդրել էր նախագահին մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի իրադարձությունների զոհերի հիշատակը»:   Շարունակել կարդալ

Սումգայիթյան զոհերը սպասում են արդար դատին -Սումգայիթյան ցեղասպանությունը Ադրբեջանի իշխանության ցեղասպան քաղաքականության (Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, Դաշտային Արցախ-Շահումյան…) միայն սկիզբն էին – Սրանց արնախում կերպարը գնալով վերաբացահայտելու էր իրենց դեմքը նրանց համար, ովքեր դեռ հավատում էին, թե թուրքը կարող է քաղաքակրթվել…

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումները նվիրված էին Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցին: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ելույթում նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ ադրբեջանական հակահայ քաղաքականությունը, որի ծանր դրսեւորումը սումգայիթյան ջարդերն էին, ծրագրավորված են եղել եւ պատմություն չեն, իրականություն են: «Ադրբեջանը ինտերպոլով հետախուզում է հայտարարել մեր հայրենակից Գասպար Կարապետյանի հանդեպ: Նա ղեկավարում է եվրոպական Հայ դատի գրասենյակը: Ադրբեջանն իր երկրի ներսում քաղաքական որսը ավարտել է, հիմա էլ երկրի սահմաններից դուրս է դա անում: Հուսով եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի այդ սադրանքներին»,- ասել է Արմեն Աշոտյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին հայտարարեց, որ սումգայիթյան ջարդերը իրենց ատելությամբ ու դաժանությամբ գերազանցում են հիտլերյան ոճրագործությունը. «Այդ ոճիրը սպասում է իր արդար դատին»: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Բաքվի կողմից 1988թ. փորձ կատարվեց լռեցնել արցախահայությանը՝ ամբողջ տարածքով ջարդեր կազմակերպելով. «Ատելությունը եւ հայատյացությունը Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության անքակտելի մասն են եւ կազմում են ադրբեջանցիների ինքնգիտակցությունն ու կայացումը: 30 տարվա ընթացքում որեւէ բան չի փոխվել Ադրբեջանի քաղաքականության մեջ: Դրա վկայությունն էր Հունգարիայում հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի հերոսացումը: Բաքվի քարանձավային դրսեւորումները շարունակվեցին հետագայում՝ հայ ռազմագերինների նկատմամբ: Քաղաքակիրթ երկրների նորմերը այդ երկրի համար դատարկ հնչյուններ են»:   Շարունակել կարդալ

Վեր – ջա – պե՛ս… Հայ-թուրքական երկկողմ արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին 9 տարի անց (Անկարան միակողմանի փորձեց այն եռակողմ դարձնել՝ հայ-թուրք-ադրբեջանական…) – ժամանակը հաղթահարելով  հաղթող դուրս եկավ Հայաստանը՝ եւ՛ նախաձեռնեց եւ՛ հարմար պահի չեղյալ հայտարարեց…

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում երեկ հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:

Այս մասին «Երկիր Մեդիա»-ին ասել էր նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ. սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Դրանք բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ:

Մենք 2018թ. գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:   Շարունակել կարդալ

Խորհրդարանական երկրի նախագահը.- Հայաստանը կունենա իր 4-րդ նախագահը – Իսկ նոր՝ խորհրդարանական Հայաստանում Արմեն Սարգսյանը կլինի 1-ին նախագահը, ով ի պաշտոնե ավելի ցածր կարգավիճակ ունի, քան երկրի վարչապետը, ով պետության առաջին դեմքն է փոփոխված Սահմանադրությամբ…

Հայաստանն այսօր կունենա իր 4-րդ նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եկավ փոխարինելու Արմեն Սարգսյանը:

 Իսկ նոր՝ խորհրդարանական Հայաստանում Արմեն Սարգսյանը կլինի 1-ին նախագահը, ով ի պաշտոնե ավելի ցածր կարգավիճակ ունի, քան երկրի վարչապետը, ով պետության առաջին դեմքն է փոփոխված Սահմանադրությամբ:

Երեկ՝ փետրվարի 28-ին՝ ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը, եւ ԱԺ նախագահը ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ. «2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ՀՀ ԱԺ-ի ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը»:   Շարունակել կարդալ

Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է.- (4-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Էկո Երեւան – «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր – օդի որակ – տրանսպորտ – էներգետիկա –  թափոնների կառավարում – հողօգտագործում… Երեւանի էներգարդյունավետության ծրագիր… Էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր…

Սկիզբը՝ թիվ 5, 6, 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6801Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (3-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ – Երեւանի հասարակական բարեփոխումների գործընթացը աննախադեպ է Անկախ Հայաստանի պատմուսթյան մեջ – Բնակարանային ֆոնդի պահպանում – Ջրամատակարարում եւ ջրահեռացում – Աղբավայրի կառուցման ծրագիր…

http://www.hayary.org/wph/?p=6788Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (2-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…

http://www.hayary.org/wph/?p=6774Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (1-ին մաս)  – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…

Էկո Երեւան

Ինչպես աշխարհի գրեթե բոլոր մեծ քաղաքները, Երեւանը եւս այսօր բնապահպանական լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, ուստի առաջնահերթ է բնապահպանական հիմնախնդիրների արդյունավետ լուծումներ մշակելը։ Կանաչ տարածքների ավելացում եւ խնամք, էներգախնայող համակարգերի եւ ջրային տնտեսության խնայողաբար ու արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրում. այս քայլերն են ընկած բնապահպանության ոլորտում Երեւանի քաղաքային իշխանությունների ծրագրերի հիմքում։   Շարունակել կարդալ

Աստվածահայր Արայի տոնը գարնան առաջին շունչն է բերում արեւապաշտներին – Հայր Արայի Հրաշագործության օր է նշվում… Հայոց Գերագույն Աստվածն է Արան – Արարչի Աստվածային Արարումն Առաջին՝ Ար-Ա… 

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին  Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, երեկ, մարտի 1-ին, հայ արիներն ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները նշել են Աստվածահայր Արայի տոնը: Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը նաեւ Հայ Արայի Հրաշագործության օր է նշվում նաեւ, քանզի Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան գալուստը, շունչը եւ բնությունն արթնանում է ձմեռային նիրհից:

Հայր Արան փառաբանվում է նաեւ՛ այս բնակարգը անխախտ պահելու-պահպանելու համար, քանի որ հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք… Գլխավոր Հայ Աստվածն իր զորությամբ ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք հավերժական շղթայի մեջ…

Հայ արիների եւ համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականների Խորհուրդների անդամները եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչներն իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարել են ծիսական խորհրդապաշտական արարողություն՝ փառաբանելով մեր տեսակի Հայր Աստծուն, ով Արարչի Զավակն է ու Արարվել է որպես Զորավոր Աստված, ով Արարչածին եւ Աստվածազարմ Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Ծինի-Գենի բացարձակ մարմնավորողը…   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Heidnischen-Հայդիցականություն. ինչու է այն դուրս մնացել հայ հավատից, աշխարհիկ կյանքից, գիտական աշխարհից… Աստվածների ընտանիքը պատասխանատվություն է կրել մարդկության համար – Հայդիցերը եվրոպական (աշխարհի) հավատամքներում… Հայոց կրոնաքաղաքական եւ կրոնահավատամքային ժամանակներ – նախահեթանոսական եւ նախաքրիստոնեական մոտեցումներ…

Աստվածային, կրոնահավատամքային ուսումնասիրության ընթացքում ես բացահայտեցի Հայդիններին:

Heidnischen – հայդիցաբանություն

«Աստվածների ընտանիքը պատասխանատվություն է կրել մարդկության համար: Առաջին հայացքից դա հնչում է Heidnischen- հայ դիցաբանության նման. «բայց ով փնտրում է ապագա ապացույցներ, շատ բան կգտնի, եւ, հավանաբար, պետք է ուշադրություն դարձնի այս «հայդինների դիցաբանության» գիտելիքներին: /թարգմանությունը իմն է/ Heidnischen Wissen Heidentum oder Paganismus (von lateinisch paganus ,,heidnisch,,; lateinisch pagus ,Dorf)

Alan Cameron: The Last Pagans of Rome. Oxford University Press, Oxford u.

Elisabeth Begemann: Altes oder neues Heidentum? Die RՖckwirkungen des Christentums auf die Theologie und Religionspolitik Iulianus Apostatas):

Հայդի+Հայդինություն -Heide und Heidentum- Heiditsch

Heide und Heidentum- Heiditsch Նախահեթանոսական եւ նախաքրիստոնեական կրոն. Heide und Heidentum- Heiditsch, Hakon- Հայկոն եզրաբառերը եւ անունները նախահեթանոսական հավատի եւ կրոնի անուններն են, անունները կապված են Հալդի-Խալդի-Հայկ դիցապատմական անունների հետ, այդ հասկացությունները վերացան hեթանոսական ժամանակաշրջանում:

Հայոց կրոնաքաղաքական եւ կրոնահավատամքային մտքի մեջ բացակայում է, նույնիսկ ջնջված է Heide und Heidentum-Heiditsch, Hakon- հայդից կրոնահավատամքային գաղափարաբանությունը եւ գաղափարախոսությունը:

Հայ պատմագրության մեջ Heide und Heidentum- Heiditsch, Hakon- Հայկոն անունները ընդհանրապես հանված են գիտական ու ակադեմիական մտքից ու գրականությունից:

Լատիներենում Հայդեն անունը Heidinn, heipna, haipina -Heide und Heidentum- Heiditsch, Hakon (օտար անուններում որոշ տառեր հնարավոր է ճիշտ չեն բնօրինակի հետ՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը,-խմբ.)- Հայկոն անունը ներկայացվել է որպես պագանիզմ:   Շարունակել կարդալ

Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք – (2-րդ մաս) – Տնտեսական շահը չպետք է վեր լինի բնապահպանականից… Հանքարդյունաբերության ոլորտն ունի դրական, երկարաժամկետ եւ կուտակային ազդեցություն տնտեսության վրա, բայց անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ բնապահպանական ու սոցիալական ազդեցությունները, այդ թվում՝ ընդերքօգտագործումից խախտված հողերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6800Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք (1-ին մաս)  – Ոչ մասնագիտական բառապաշարով՝ հողերի խախտումը՝ կորցրած սկզբնական արժեքը վերականգնե՛նք… Խախտված հողերը վնասում են գյուղատնտեսությանը, ապաեւ՝ երկրի տնտեսությանը – Պետությունը պետք է ոչ թե հորդորի, այլ՝ պահանջի հանքօգտագործողներից… Հասկանալի է նաեւ, որ կան քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների ու պարտավորությունների հետ…

Խոսելով ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) ծրագրից (իմա՝ հանքի փակման ու հանքարդյունաբերության հետեւանքով դեգրադացված հողերի վերականգնման բոլոր ծախսերից)՝ նախ անդրադարձել էինք միջազգային փորձին, որպեսզի հասկանանք, թե այդ փորձի որ տարբերակն է կիրառելու Հայաստանը (որոշ կրճատումներով այս մասին խոսել եմ նաեւ «ՀՀ»-ում):

Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը, մեր դեպքում առաջ կքաշվեն տարբերակներ, որոնց կիրառման միջոցով հնարավոր կլինի լուծել ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերականգնման աշխատանքների  ծրագրավորումը, ֆինանսավորումը եւ իրագործումը: Սրանից զատ՝ միաժամանակ համապատասխան պայմաններ կստեղծվեն նախկինում դադարեցված, լքված, տիրազուրկ հանքավայրերի տարածքների խախտված հողերի վերականգնման համար: Ի դեպ, «համապատասխան պայման» ասվածը ֆինանսավորման միջոցների աղբյուրների առաջացումն է:   Շարունակել կարդալ

Էլի նավթ ու գազ են որոնում Հայաստանում, բնապահպաններն էլ անհանգիստ են.- «Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը 2017-18թթ. նոյեմբերին նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտ էր ներկայացրել 1-ին, 2-րդ եւ 3-րդ պայմանական բլոկներում…

Այս մասին «Լուսանցք»-ն արդեն տեղեկացրել էր, բայց ավելի քան 4 ամիս գործող «Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը մեր երկրի տարածքում նավթ եւ գազ որոնելու 2-րդ հայտն է ներկայացրել բնապահպանության նախարարություն:

«Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը հիմնադրել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ն: Իսկ այս վերջինիս միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է, որն էլ իր հերթին 100%-ով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ «Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը 2017թ. նոյեմբերին նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտ էր ներկայացրել 1-ին եւ 3-րդ պայմանական բլոկներում՝ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի 8775 քառ կմ ընդհանուր տարածքում աշխատանքներ կատարելու:

Ինչեւէ, ըստ վերոհիշյալ հայտի, նախատեսվում է, որ 2018-2023թթ. որոնողական աշխատանքներ կարվեն 2-րդ պայմանական բլոկներում՝ Երեւանում, Արմավիրի, Արագածոտնի մարզերում՝ ամբողջությամբ, Արարատում, Կոտայքում եւ Շիրակում՝ մասնակիորեն:   Շարունակել կարդալ

Այցելեք եւ օգտվեք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Եվրատեսիլ-2018». «Քամին» հետեւում թողեց բոլորին… Մանկական Եվրատեսիլն ավելի շատ դիտել են Հայաստանում… Նախագահը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը… Մարզաշխարհի խաչմերուկներում.- 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակվեցին… Հայաստանը կմասնակցի նաեւ 13-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերին… Վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանը մրցել է Freekickerz թիմի դեմ… Յուրա Մովսիսյանը մնացել է առանց ակումբի… Բասկետբոլի մեր ազգային հավաքականն առաջադիմել է դասակարգման աղյուսակում… Համալրվել է Հայաստանի գրոսմայստերների բանակը… Ադրբեջանն ու Ռուսաստանը ամենաշատն են կիրառում դոպինգներ…Այլ մարզական լուրեր…

Եվրատեսիլ-2018». «Քամին» հետեւում թողեց բոլորին

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի շրջանակում 10 մասնակիցներ՝ Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրա» ռոք-խումբը  հանդես եկան իրենց կատարումներով՝ պայքարելով «Եվրատեսիլ-2018»-ի ուղեգրի համար:

Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Սեւակ Խանաղյանն իր «Քամի» երգով։  Նա վաստակեց 24 միավոր: 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում էին «Նեմրա» ռոք-խումբը (18 միավոր) եւ Ամալյա Մարգարյանը (15 միավոր): Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:

Թվով 63-րդ մրցույթի մասնակիցների «Եվրատեսիլ-2018»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին: Գլխավոր եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

Մանկական Եվրատեսիլն ավելի շատ դիտել են Հայաստանում

Ըստ Եվրոպական հեռարձակողների միության՝ վերջին 5 տարիներին Մանկական Եվրատեսիլը ամենաշատը դիտել են հայաստանցիները: Վրաստանում անցկացված Մանկական Եվրատեսիլի եզրափակիչ փուլն ունեցել է 2,6 մլն հեռուստադիտող, 1,3 մլն-ով քիչ, քան 2016-ին էր:

Թբիլիսիում անցկացվող մրցույթի եզրափակիչին առավել շատ հետեւել են Լեհաստանից՝ 866 հազար մարդ: Այս երկիրն այդ ցուցանիշով արդեն 2-րդ տարին է, որ 1-ին տեղն է զբաղեցնում:

Այսպես, 2014-ին Մալթայում անցկացված Եվրատեսիլը դիտել է 3 մլն մարդ, Բուլղարիայում 2015-ին տեղի ունեցած մրցույթը դիտել է 2,7 մլն մարդ, 2016-ին Մալթայում անցկացվածը՝ 3,9 մլն, Վրաստանում 2017-ին անցկացվածը՝ 2,8 մլն մարդ:

Հիշեցնենք, 2017-ին Մանկական Եվրատեսիլին մասնակցում էր 16 երկիր:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը

Փետրվար 28,2018թ. / Սերժ Սարգսյանը երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը: Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել 2017թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսեւորած եւ հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները, երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները: Մրցանակ է շնորհվել նաեւ առանձին երիտասարդական ծրագրերի:   Շարունակել կարդալ