Օրվա պահոցը. Մարտ 17, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 9-ի (487) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ամենալավ թուրքը մեռած թուրքն է – ասել էին հայերը, հիմա էլ՝ հույները… «Բոլոր ազգերն ու երկրները, որոնք խոսում են հայ-թուրքական հաշտեցման մասին՝ ստում են, թե դա հնարավոր է,  իրենց շահերն ունեն… ոչ-ոք երբեք չէր ների նույն թուրքին, եթե այս քոչվոր երկոտանի արնախում գազանը նույն ցեղասպանությունն ու անմարդկային վայրագություններն աներ ի՛ր ազգի նկատմամբ ու գրավեր ի՛ր հայրենիքի ավելի քան 90%-ը»… Հանրահայտ ճշմարտություն կա ասված, որ «սարսափի» հոմանիշն է դարձել – «այստեղով թուրքերն են անցել»… Մարդկությունը ոչինչ չի կորցնի այս երկոտանի գազանների իսպառ ոչնչնացումից…

http://www.hayary.org/wph/?p=6808Հայաստանի՝ միջազգային խաղացող դառնալու հայտ-քայլը – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ու մյունխենյան ելույթները՝ ամրագրեցին մեր երկրի վճռականությունը («Նոր Աշխարհ»-ի քաղաքակրթությունը կարող է հենց հայկականը լինել (ինչպես ժամանակին նշել էր հանրահայտ հնագետ Հենրիխ Շլիմանը՝ նախկինում սխալ համարելով հունական քաղաքակրթության վրա հիմնվելը)…- «Լուսանցք»–ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ…

http://www.hayary.org/wph/?p=6825#more-6825Կա մի բան, որի դեմ անզոր են երկրային …իզմերը – Բայց կարծես հրեական ռաբինները կամ պայծառատեսները նույնպես իրենց միտքը ժանգից եւ հոգին երկրային մարմնական կենսակերպից մաքրելու լուրջ խնդիրներ ունեն…- Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ արդեն իջնող Տիեզերական պատժի եւ Հայկական լեռնաշխարհը կրկին հայության Օրրան վերահաստատելու մասին…

2. Թուրքական նոր ծավալապաշտության բումերանգային ուղեգիծը – Հայտնի է, որ եվրոպական շատ երկրներ սկսել են արգելել անգամ թուրք պաշտոնյաների մուտքը իրենց տարածք, ինչը լուրջ հակադրություն է առաջացրել… Անկարան անգամ հայտարարեց, թե չի բացառվում, որ «Ինջիրլիք» ռազմաբազայից օգտվի նաեւ ռուսական զինուժը, ինչն ավելի սրեց ՆԱՏՕ-Թուրքիա փոխհարաբերությունները…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակւնքներին)  ողջունելուց  հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org   

3. Հայաստանի առանցքային դերն այլեւս անհեռանկար չէ – Եթե մինչ այժմ մեկ եռյակ էր իշխում տարածաշրջանային ենթակառուցվածքների ասպարեզում՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, ապա արդեն կազմավորվում է նորը՝ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակը… որը կարող է բավարարել ոչ միայն եվրոպական ուղղությունը, այլեւ՝ Իրան-Ադրբեջան-դեպի Ռուսաստան եռյակին… Պետք է շարունակել աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ…

4. Առաջնագծում՝ նաեւ Արեւի օգնությամբ – Հայ-ադրբեջանական սահմանային առաջնագծի դիրքերում տեղադրվել են արեւային պանելներ եւ մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով… Չճանաչված պետության քաղաքացիների իրավունքները – Անկախ պետության կարգավիճակից, եվրոպական հանրությունը պատասխանատվություն է կրում Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների երաշխավորման ու իրացման համար…

5. Հայաստանը իրար գլխի հավաքված ղեկավարների մի այլ կարգավիճակում է հայտնվել – Գործող եւ ապագա նախագահների  ու վարչապետերի երկիրը… Հիմա երկրի գործող նախագահը շարունակում է վարել փոխլրացնող արտաքին քաղաքականություն համաշխարհային բեւեռների հետ… Գալիս են նոր ժամանակնե՞ր, թե՞ ամեն ինչ կսկսվի նորից… Դռնփակ նիստ անցկացնելն ասում են ժողովրդավարական է…

6. Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է (5-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարելավում – Սոցիալական աջակցության ծրագրեր – Երեխաների համար – Ընտանիքների համար – Հատուկ հոգածության խմբեր – Հատուկ ծրագրեր – Զբոսաշրջությունը՝ թվերով – Իրադարձային զբոսաշրջության զարգացում – Զբոսաշրջիկների եւ համաքաղաքացիների տեղեկատվական աջակցություն – Ժամանակակից տեխնոլոգիաները զբոսաշրջության ոլորտում – Սպասարկման ոլորտի բարելավում – Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը քաղաքային կառավարման ոլորտում…

7. Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք (3-րդ մաս) – Երբ ընդերքօգտագործողները սողանցքի տեղ են ունենում… Դադարեցվել են Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն կիրականացվի… Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գիծ կկառուցվի…

8. Շնորհավոր հայոց Ամանոր.- Հայոց աշխարհի 6 անկյուններից՝ համաժամանակյա ծես ի փառս Զորության Աստծո… Քրմերը ծեսը կսկսեն միաժամանակ, բայց 6-ական րոպեների տարբերությամբ աշտանակների վրա խորհրդանշական կրակներ կվառեն՝ Մշո աշխարհի Աստղկաբերդի տարածքում, Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, ներկայիս Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում եւ Արցախի ազատագրված տարածքներից մեկում…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մա) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

10. Մարզաշխարհ. շախմատային խաչմերուկներում.- Ընթանում են 2018թ. Պարալիմպիական խաղերը… ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց խորհրդանշական բացման քայլը – Հավակնորդների մրցաշարը թափ է հավաքում Բեռլինում… Բուքմեյքերները հավատում են Լեւոն Արոնյանին… Մագնուս Կառլսենին զվարճացրել է Անիշ Գիրիի որոշումը… Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ… Ֆուտբոլիստն ազգանվան պատճառով հեռացվել է խաղադաշտից… Ինչո՞ւ Լիոնել Մեսսին արհամարհեց ու «թքեց» ադրբեջանական նավթադոլարների վրա…  Հենրիխ Մխիթարյանի լավ խաղի, գոլերի, լավագույնը լինելու ու իր մասին… Հայաստանի առաջնության եւ գավաթի խաղեր… Բասկետբոլի միջազգային մրցաշար` նվիրված Երեւանի 2800-ամյակին… Հրաձգության, բռնցքամարտի, սամբոյի, ձյուդոյի, ըմբշամարտի եւ այլ մարզաձեւերի լուրեր…

http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Ամենալավ թուրքը մեռած թուրքն է – ասել էին հայերը, հիմա էլ՝ հույները… «Բոլոր ազգերն ու երկրները, որոնք խոսում են հայ-թուրքական հաշտեցման մասին՝ ստում են, թե դա հնարավոր է,  իրենց շահերն ունեն… ոչ-ոք երբեք չէր ների նույն թուրքին, եթե այս քոչվոր երկոտանի արնախում գազանը նույն ցեղասպանությունն ու անմարդկային վայրագություններն աներ ի՛ր ազգի նկատմամբ ու գրավեր ի՛ր հայրենիքի ավելի քան 90%-ը»… Հանրահայտ ճշմարտություն կա ասված, որ «սարսափի» հոմանիշն է դարձել – «այստեղով թուրքերն են անցել»… Մարդկությունը ոչինչ չի կորցնի այս երկոտանի գազանների իսպառ ոչնչնացումից…

Հունաստանի նախկին ԱԳ նախարար Թեոդորոս Պանգալոսի հակաթուրքական արտահայտությունը մեծ արձագանք է գտել ոչ միայն Հունաստանում եւ Թուրքիայում, այն հատկապես հասկանալի է հայերիս համար։ Թուրքական Gazetevatan պարբերականի փոխանցմամբ՝ Հունաստանի նախկին ԱԳ նախարարը մի հեռուստահաղորդման ընթացքում անդրադարձել է իր երկրի խնդիրներին՝ դրանցում շեշտելով «թուրքական մեծ խնդիրը»։ «Մենք ինչքան էլ բարի կամք դրսեւորենք, Թուրքիան մեր հանդեպ թշնամանքից չի հրաժարվում։ Ամենալավ թուրքը մեռած թուրքն է։ Ես դրան հավատում եմ, քանի որ մինչեւ հիմա լավ թուրքի չեմ հանդիպել»,– ասել է նա։

«Լուսանցք»-ը մի առիթով հիշել էր խորհրդային ժամանակների մի հումոր, որում պատմվում է, թե ինչպես կուլակաթափ եղած մի տարեց հայ գետի ափին նստած բարձրաձայն մտորում է, թե՝ «երանի այս գետը վարարեր ու արագ հոսեր եւ նույնքան էլ արագ բոլոր կոմունիստներից մաքրեր աշխարհը՝ բոլորին դագաղների մեջ քշեր-տաներ»… Մի կին ճանապարհն անցնելիս լսում է եւ ասում. «Եղբայր, ինչու՞ ես այդպիսի վատ բաներ խոսում, չէ՞ որ լավ կոմունիստներ էլ կան»: Տարեց մարդը նայում է կնոջը, թե՝ «բան չունեմ ասելու քույրիկ, գուցե կան, ուրեմն՝ թող լավերը լավ դագաղում գնան, վատերը՝ վատ»…

Հետո հայերս այս հումորը «թուրքահարմարացրել» էինք եւ պատմում էինք թուրքերի մասին… տարեց հայն էլ Արաքսի ափին էր բարձրաձայն մտորում, ապա պատասխանում է, թե «…հաստատ լավ թուրքեր չկան քույրիկ, նաեւ փոքր թուրքն էլ մեծանում՝ մեծ թուրք է դառնում՝ գիտենք արդեն… Բայց եթե քեզ համար կան անգամ այդպիսի թուրքեր, ապա լավերին լավ դագաղով տանի Արաքսը, վատերին՝ վատ»…

Հետո Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարեց, որ «բոլոր ազգերն ու երկրները, որոնք խոսում են հայ-թուրքական հաշտեցման մասին՝ ստում են, թե դա հնարավոր է, կեղծ են, իրենց շահերն ունեն, ոչ-ոք երբեք չէր ների նույն թուրքին, եթե այս քոչվոր երկոտանի արնախում գազանը նույն ցեղասպանությունն ու անմարդկային վայրագություններն աներ իրենց ազգի նկատմամբ ու գրավեր նրանց հայրենիքի ավելի քան 90%-ը»…

«Այսօրվա գերժամանակակից եվրոպացին անգամ չի ների նրան, ով կմտնի իր, ասենք 5 սենյականոց բնակարանը, եւ այն բռնագրավելով՝ ընդամենը միջանցքի մի հատվածում տեղ կհատկացնի իրեն, այդ ընթացքում սպանելով նրա ընտանիքի բոլոր անդամներին»… Այս եվրոպացին իր ընտանիքի ու տան համար չի՞ դառնալու վրիժառու, կհամաձայնի՞ խոսել հաշտեցումից, որպեսզի իր կյանքը դժոխքի վերածած մեկի ժառանգները շարունակեն հերթով բնակվել իր տանը, կմտածի՞, թե այդ ժառանգներն ինչ մեղք ունեն եւ կհաշտվի՞ այդ քարոզի հետ… Թե՞ կփորձի իր կյանքը վերակառուցել՝ նոր ընտանիք կազմելով եւ իր տունը իր ժառանգներին հաջորդիվ թողնելով:

Իսկ այդ գերզարգացած արեւմուտքցին ինչու՞ է հայտարարում, թե «Իսլամական պետության» դեմ իրականացվում է վրեժի ծրագիր: Ինչու՞ է Իսրայելի ղեկավարությունն էլ հայտարարում, թե Պաղեստինի ու արաբական մի շարք երկրների դեմ իրականացնում է վրեժի ծրագիր՝ պատասխանելով ռմբահարումներին…

Միայն իրե՞նց վրե՞ժն է արդար…   Շարունակել կարդալ

Թուրքական նոր ծավալապաշտության բումերանգային ուղեգիծը – Հայտնի է, որ եվրոպական շատ երկրներ սկսել են արգելել անգամ թուրք պաշտոնյաների մուտքը իրենց տարածք, ինչը լուրջ հակադրություն է առաջացրել… Անկարան անգամ հայտարարեց, թե չի բացառվում, որ «Ինջիրլիք» ռազմաբազայից օգտվի նաեւ ռուսական զինուժը, ինչն ավելի սրեց ՆԱՏՕ-Թուրքիա փոխհարաբերությունները…

Թուրքիայում որոշ ընդդիմադիր ուժեր սկսել են լրջորեն անհանգստանալ, քանի որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այլեւս անզուսպ պայքար է տանում ներքաղաքական կյանքում, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում հետզհետե ավելացնում է երկրի թշնամիների բանակը: Ընդդիմադիրներն անհանգստանալ սկսեցին, երբ սահմանադրական բարեփոխում ասվածը թուրքական հանրապետությունը վերածեց կրոնապետական երկրի, եւ Անկարան հետզհետե գնում է իսլամական Թուրքիայի ճանապարհով, սա համարելով օսմանական կայսրության վերականգնման խթան:

Թուրքիայի նախպագահը արդեն հանդես է գալիս թուրքական սուլթանի դիրքերից, ինչը անհանգստացնում է ոչ միայն թուրքական ընդդիմությանը, հարեւան երկրներին, այլեւ՝ աշխարհի գերտերություններին:

Թուրքիայի ընդդիմադիր ուժերի ցանկացած քայլ, որը կշոշափի երկրի նախագահի հրաժարականի հարցը, կոշտ վերաբերմունքի է արժանանում իշխանությունների կողմից, իսկ հալածանքները հասել են այն աստիճանի, որ հազարավոր քաղաքացիներ լքում են երկիրը:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ինքը առաջնորդվում է երկրի շահերով եւ հրաժարական կտա, եթե ընդդիմադիր Ազգային-Հանրապետական կուսակցության ղեկավարը հրապարակի իր կոռումպացված լինելու մասին ապացույցներ: «Եթե դուք ունեք ապացույցներ, ապա հրապարակեք, եւ ես պատասխան կտամ: Հակառակ դեպքում խոստովանեք, որ զրպարտել եք ինձ ու ներողություն խնդրեք: Թող ապացուցեն, թե որ արտասահմանյան բանկում Էրդողանը հաշվեհամար ունի: Եթե ցույց չտան, թող հեռանան  քաղաքականությունից: Իսկ եթե կարողանան ապացուցել, ես կթողնեմ իմ պաշտոնը»,- ասել է նախագահ-սուլթանը:   Շարունակել կարդալ

Հայաստանի առանցքային դերն այլեւս անհեռանկար չէ – Եթե մինչ այժմ մեկ եռյակ էր իշխում տարածաշրջանային ենթակառուցվածքների ասպարեզում՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, ապա արդեն կազմավորվում է նորը՝ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակը… որը կարող է բավարարել ոչ միայն եվրոպական ուղղությունը, այլեւ՝ Իրան-Ադրբեջան-դեպի Ռուսաստան եռյակին… Պետք է շարունակել աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ…

«Լուսանցք»-ը վերջերս անդրադարձել է հայ-վրացական հարաբերությունների հնարավոր ջերմացմանը, որը ոչ այնքան հայ-վրացական նախաձեռնություն է, որքան՝ արեւմտյան ուղղության հետ է կապված: Մենք նշել էինք, որ շուտով տարածաշրջանում կարող են մրցակցել երկու եռյակներ: Եթե մինչ այժմ մեկ եռյակ էր իշխում տարածաշրջանային ենթակառուցվածքների ասպարեզում՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, ապա այսօր արդեն կազմավորվում է նորը՝ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակը: Այս առումով որոշիչ կլինի Վրաստանի դերը, որը մինչ վերջերս Հայաստանի օգտին չէր աշխատում: Եվ մեր երկիրը միշտ դուրս էր մնում տարածաշրջանային ծրագրերից:

Բայց թուրքական վտանգը սկսեցին գիտակցել նաեւ գերտերությունները, ինչը Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եղբայրական հռչակված դաշինքին մղեց խարխլման: Այս եռյակը այնքան ամուր էր թվում, որ անգամ ռազմա-քաղաքական պայմանագիր կնքեցին, որ որեւէ երկրի դեմ ռազմական գործողությունների դեպքում մյուս երկուսը եւս կմասնակցեն… եւ սա կնքվեց մեր բռնազավթված տարածքներից մեկում՝ Նախիջեւանում: Այստեղ հաճախ են կայանում նաեւ թուրքական դաշինքի երկրների (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) հավաքները:

«Լուսանցք»-ը քանիցս նշել է, որ ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներ Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ղրղզստանը, որ պայմանագրային պարտավորություններ ունեն ի պաշտպանություն Հայաստանի հանդես գալու, ավելի բարձր են համարել թուրքական դաշինքին իրենց անդամակցությունը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն անգամ բարձր ամբիոններից է խոստովանել, որ թուրքական երկրների դաշինքը ամենակարեւորն է իրենց համար:   Շարունակել կարդալ

Առաջնագծում՝ նաեւ Արեւի օգնությամբ – Հայ-ադրբեջանական սահմանային առաջնագծի դիրքերում տեղադրվել են արեւային պանելներ եւ մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով… Չճանաչված պետության քաղաքացիների իրավունքները – Անկախ պետության կարգավիճակից, եվրոպական հանրությունը պատասխանատվություն է կրում Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների երաշխավորման ու իրացման համար…

Առաջնագծում՝ նաեւ Արեւի օգնությամբ

«Թուֆենկյան» բ/հ նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական սահմանային առաջնագծի դիրքերում տեղադրվել են արեւային պանելներ եւ մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով: Գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը հայտնել է, որ արեւային պանելների առաջին խմբաքանակը տեղադրվել է այս ամսին, եւս մեկ փուլով նախատեսվում է համակարգեր տեղադրել ընթացիկ տարում: Ծրագրի նպատակն է աջակցել Արցախի պաշտպանության բանակին, ինչը շարունակական բնույթ է կրելու:

«Արեւային համակարգերի պատրաստումը բարեգործական հիմնադրամը պատվիրել է Հայաստանում գործող «Արփի Սոլար» կազմակերպությանը, որի պատրաստած տվյալ արեւային համակարգերը մոբիլ են, հեշտ տեղափոխվող եւ օժտված բավականաչափ հզորությամբ»,- ընդգծել է Մեդինա Հովհանիսյանը: «Արփի Սոլար» ընկերությունը մանրամասնել է, որ համագործակցության շրջանակում պատրաստվել է 25 շարժական համակարգ, յուրաքանչյուր լրակազմի համար: «Մարտկոցի օգտագործվող օրական պաշարը՝ 960 Վտժ է, արեւային համակարգի օրական միջին ակնկալվող էներգիան՝ 1170 Վտժ»,- նշել է ընկերությունը:

Շուտով արեւային ջրատաքացուցիչները կգան կենցաղում փոխարինելու գազի եւ փայտի վառարաններին: Ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրում 2 հազար ֆիզիկական եւ իրավաբանական անձ արդեն օգտվում է արեւային ջրատաքացուցիչներից:   Շարունակել կարդալ

Հայաստանը իրար գլխի հավաքված ղեկավարների մի այլ կարգավիճակում է հայտնվել – Գործող եւ ապագա նախագահների  ու վարչապետերի երկիրը… Հիմա երկրի գործող նախագահը շարունակում է վարել փոխլրացնող արտաքին քաղաքականություն համաշխարհային բեւեռների հետ… Գալիս են նոր ժամանակնե՞ր, թե՞ ամեն ինչ կսկսվի նորից… Դռնփակ նիստ անցկացնելն ասում են ժողովրդավարական է…

Այսօր Հայաստանը մի այլ կարգավիճակում է հայտնվել, կա երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյան եւ մոտ ապագայի նախագահ Արմեն Սարգսյան, կա գործող վարչապետ Կարեն Կարապետյան եւ մոտ ապագայի վարչապետ Սերժ Սարգսյան: Այո, հաստատ Սերժ Սարգսյան, ինչքան էլ խորհրդավոր է պահվում ՀՀԿ-ի կողմից եկող վարչապետի անձը:

Բայց վերջինիս մասին ստորեւ:

Հիմա երկրի գործող նախագահը կարեւորագույն հանդիպումներ է ունենում եւ շարունակելով վարել փոխլրացնող արտաքին քաղաքականություն, կարողացել է ամրագրել Հայաստանի տեղը ինչպես Եվրասիական, այնպես էլ Եվրոպական ուղղությամբ: Հայաստանն իրապես անհավանական հաջողություններ արձանագրեց ե՛ւ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ ճակատում ե՛ւ ԵԽ, ԵՄ, ՆԱՏՕ ճակատում, ինչը հնարավորություն տվեց տարածաշրջանում հավասարապես խաղալ այնպիսի փորձառու խաղացողների հետ, ինչպիսիք են՝ Թուրքիան, Իրանը, արաբական որոշ երկրներ ու նաեւ Իսրայելը: Իսկ նախկինում, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերից դուրս թողնված Հայաստանը դժվարությամբ էր հավասարակշռում իր դերն ու դիրքը անգամ Ադրբեջանի ու Վրաստանի հետ…

Այսօր հայ-թուրքական հարաբերությունների խաթարման համար ամբողջ պատասխանատվությունը դրվեց Անկարայի վրա, Ադրբեջանը կորցրեց իր «կարողությունները» կաշառատվությամբ եվրոպական հաջողություններ գրանցելու առումով, իսկ Վրաստանը պատրաստ է մի կողմ թողնել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գործող եռյակը եւ միանալ նախատեսվող՝ Իրան-Հայաստան -Վրաստան տարածաշրջանային եռյակին: Սա նշանակում է Հայաստանը նաեւ տարածաշրջանում կարողացավ առաջնային դիրքեր մղել իր դերը, ինչը եւս քիչ հավանական էր թվում թյուրք-վրացական եղբայրության հռչակված համապատկերում… Լուրջ փոփոխությունների մեջ են հայ-իսրայելական հարաբերությունները, ինչը կարող է էլ ավելի ամրապնդել Հայաստանի դերը մեր տարածաշրջանում՝ հատկապես աշխարհի վերաձեւման հերթական գործընթացքում:   Շարունակել կարդալ

Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է (5-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարելավում – Սոցիալական աջակցության ծրագրեր – Երեխաների համար – Ընտանիքների համար – Հատուկ հոգածության խմբեր – Հատուկ ծրագրեր – Զբոսաշրջությունը՝ թվերով – Իրադարձային զբոսաշրջության զարգացում – Զբոսաշրջիկների եւ համաքաղաքացիների տեղեկատվական աջակցություն – Ժամանակակից տեխնոլոգիաները զբոսաշրջության ոլորտում – Սպասարկման ոլորտի բարելավում – Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը քաղաքային կառավարման ոլորտում…

Սկիզբը՝ թիվ 5, 6, 7, 8-ում

http://www.hayary.org/wph/?p=6819Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է.- (4-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Էկո Երեւան – «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր – օդի որակ – տրանսպորտ – էներգետիկա –  թափոնների կառավարում – հողօգտագործում… Երեւանի էներգարդյունավետության ծրագիր… Էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր…

http://www.hayary.org/wph/?p=6801Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (3-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ – Երեւանի հասարակական բարեփոխումների գործընթացը աննախադեպ է Անկախ Հայաստանի պատմուսթյան մեջ – Բնակարանային ֆոնդի պահպանում – Ջրամատակարարում եւ ջրահեռացում – Աղբավայրի կառուցման ծրագիր…

http://www.hayary.org/wph/?p=6788Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է  (2-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…

http://www.hayary.org/wph/?p=6774Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է  (1-ին մաս) – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…

Բարելավում

2017թ. հիմնանորոգված մանկապարտեզ՝ 8, տրամադրված նոր գույք՝ 12340:

Մայրաքաղաքում գործող դպրոցների թիվը՝ 155, աշակերտների թիվը՝ 96.559, անվճար դասագրքեր ստացած սոցիալապես անապահով աշակերտների թիվը՝ 4.866, դպրոցամուտից առաջ դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ ստացած երեխաների թիվը՝ 10.000:

Սոցիալական աջակցության ծրագրեր

Սոցիալական ապահովության ոլորտում Երեւանի քաղաքապետարանի աշխատանքների հիմնական նպատակը կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, կարիքավոր եւ բազմազավակ ընտանիքներին եւ նրանց երեխաներին, վետերաններին, զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, տարեցներին, կարիքավոր սիրիահայերին եւ սոցիալական խնդիրներ ունեցող այլ խմբերին ուշադրության կենտրոնում պահելն ու նրանց սոցիալական պաշտպանությունն ապահովելն է։   Շարունակել կարդալ

Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք (3-րդ մաս) – Երբ ընդերքօգտագործողները սողանցքի տեղ են ունենում… Դադարեցվել են Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն կիրականացվի… Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գիծ կկառուցվի…

Սկիզբը՝ թիվ 7, 8-ում

http://www.hayary.org/wph/?p=6816Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք – (2-րդ մաս) – Տնտեսական շահը չպետք է վեր լինի բնապահպանականից… Հանքարդյունաբերության ոլորտն ունի դրական, երկարաժամկետ եւ կուտակային ազդեցություն տնտեսության վրա, բայց անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ բնապահպանական ու սոցիալական ազդեցությունները, այդ թվում՝ ընդերքօգտագործումից խախտված հողերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա…

http://www.hayary.org/wph/?p=6800Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք (1-ին մաս)  – Ոչ մասնագիտական բառապաշարով՝ հողերի խախտումը՝ կորցրած սկզբնական արժեքը վերականգնե՛նք… Խախտված հողերը վնասում են գյուղատնտեսությանը, ապաեւ՝ երկրի տնտեսությանը – Պետությունը պետք է ոչ թե հորդորի, այլ՝ պահանջի հանքօգտագործողներից… Հասկանալի է նաեւ, որ կան քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների ու պարտավորությունների հետ…

Ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) հարցից խոսելիս նկատել էինք, որ, ըստ ՀԲ փորձագետների, Հայաստանում հանքերի փակման ու խախտված հողերի վերականգման աշխատանքների կարգավորումները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, սակայն այդ աշխատանքների ժամանակ, այնուամենայնիվ, առաջանում են մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների ու պարտավորությունների հետ: Ավելի որոշակի՝ ի՞նչ կարգի խնդիրներ են դրանք եւ լուծման ի՞նչ ուղիներ է առաջարկում գործադիրը՝ հաշվի առնելով թեմայի հրատապությունը:

Մինչ սրան անդրադառնալը փակագծերում կարեւոր մի բան նկատենք. երբ ՀԲ-ն ասում է՝ համապատասխանում է միջազգային ստանդարտներին, չի մասնավորեցնում, թե հատկապես որ երկրների: Եթե բերում է, ասենք, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի փորձը, դրան համապատասխանելը մեզ պլյուս չի ավելացնում. քանզի այստեղ էլ հանքերը շահագործում են անխնա, ոչ թե օգտագործում. նույն սովետական մեթոդն է, ոչինչ չի փոխվել: Իսկ եթե նկատի է ունենում եվրոպականը, ապա դարձյալ պետք է հստակեցնի՝ ո՞ր երկրի. ասենք՝ Գերմանիայի՞, չենք համապատասխանում: Էնպես որ, այդ «միջազգային ստանդարտ» ասվածը շատ հարաբերական հասկացություն դուրս եկավ…   Շարունակել կարդալ

Շնորհավոր հայոց Ամանոր.- Հայոց աշխարհի 6 անկյուններից՝ համաժամանակյա ծես ի փառս Զորության Աստծո… Քրմերը ծեսը կսկսեն միաժամանակ, բայց 6-ական րոպեների տարբերությամբ աշտանակների վրա խորհրդանշական կրակներ կվառեն՝ Մշո աշխարհի Աստղկաբերդի տարածքում, Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, ներկայիս Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում եւ Արցախի ազատագրված տարածքներից մեկում…

Ամեն տարի Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշում են Հայոց ամանորը՝ բնական տարեփոխությունը:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչներ արդեն 3-րդ տարին անընդմեջ ուղեւորվելու են Հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններ, այս անգամ՝ 6 տարբեր անկյուններ՝ մարտի 21-ի ծեսը նախապատրաստելու:

Եվ ահա նրանք, մարտի 21-ին, առավոտյան ժամը 6-ին միաժամանակ կսկսեն գաղտնածեսը՝ նվիրված հայոց զորության ռազմի աստծուն՝ Վահագնին: Քրմերը ծեսը կսկսեն միաժամանակ, բայց 6-ական րոպեների տարբերությամբ աշտանակների վրա խորհրդանշական կրակներ կվառեն՝ Մշո աշխարհի Աստղկաբերդի տարածքում, Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, ներկայիս Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում եւ Արցախի ազատագրված տարածքներից մեկում:

Երբ կլրանա վերջին 6-րդ րոպեն, Հայոց աշխարհի տարբեր անկյուններում ծես անող քրմերը հատուկ Ամանորի համար պատրաստված գավերով, որոնք 6-գլխանի վիշապ են պատկերում, միաժամանակ գինի կըմպեն՝ առաջին ու վերջին կումը հողին լցնելով:

Ի դեպ, 6 թիվը պատահաբար չէ ընտրված. այն խորհրդանշում է Վահագնի կողմից Վիշապին՝ չարին հաղթելու կամքը, զորությունը: Իսկ հայոց երկրի տարբեր անկյուններում ծեսը նպատակ ունի հայ արիների հողահավաքի ու հայահավաքի երազանքը առ Տիեզերք հասցնելու:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մաս) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Զրադաշտի մասին գրվել են բազմաթիվ գրքեր եւ հոդվածներ՝ մեկը մյուսից հակասական:

Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը, աղավաղել եւ իրանականացրել են այն:

Որպեսզի վերը նշվածը մերկախոսություն չհամարվի, բերենք մի օրինակ Հովիկ Ներսիսյանի «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» գրքից, որտեղ ասվում է. «Փոժդուհն իր «Զարթոշթ նամե»-ում Զրադաշտի տարբեր հրաշքները ներկայացնելով, իմիջիայլոց այսպես է ասում. «Երբ 15 տարեկան եղավ, գիտությամբ, վարքով, բարեպաշտությամբ եւ մաքրակրոն պաշտամունքով հանրահայտ եւ բոլորից վեր էր: Որոշեց իր հետեւորդներով գնալ իրան, երբ ծովից առանց պատշաճ միջոց անցնելը անհնար էր, բայց նա իր հետեւորդների հետ ջրից քայլելով անցան, նույնիսկ առանց այն, որ իրենց հագուստները թրջվի…

Թե ինչու Զրադաշտը ցանկացավ իր ծննդավայրից հեռանալ եւ գնալ իրան, դա բացատրվում է գասաների յասնա 12/51 հայի մեջ, որ Զրադաշտը ասում է, որ ծմռան, դժվարին մի կածանում անկարող ճանապարհը շարունակել, ապաստան է խնդրում մոտերքը գտնվող մի իշխանի (քավե-թագավոր) տնից, բայց իշխանը նրան չի ընդունում: Գասաների մեջ նույն հատվածում նա դժգոհում ու գանգատվում է, թե որ երկիրը ապաստանեմ, քանզի իրեն որեւէ մեկը չի պատսպարում: Ահա թե ինչու նա որոշեց իր երկրից հեռանալ եւ գնալ Իրան»:

Եթե նկատեցիք, մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով: Փորձենք հասկանալ՝ ինչով է պայմանավորված այս տարբերությունը:

Հայերեն «իրան» բառը նշանակում է.   1. մարդու մարմինը առանց գլխի եւ վերջավորությունների: 2. Ծառի բունը: 3. Գետի կամ որեւէ հոսող ջրի ճանապարհը եւ նման այլ բաների ընթացքը:   Շարունակել կարդալ

Մարզաշխարհ. շախմատային խաչմերուկներում.- Ընթանում են 2018թ. Պարալիմպիական խաղերը… ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց խորհրդանշական բացման քայլը – Հավակնորդների մրցաշարը թափ է հավաքում Բեռլինում… Բուքմեյքերները հավատում են Լեւոն Արոնյանին… Մագնուս Կառլսենին զվարճացրել է Անիշ Գիրիի որոշումը… Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ… Ֆուտբոլիստն ազգանվան պատճառով հեռացվել է խաղադաշտից… Ինչո՞ւ Լիոնել Մեսսին արհամարհեց ու «թքեց» ադրբեջանական նավթադոլարների վրա…  Հենրիխ Մխիթարյանի լավ խաղի, գոլերի, լավագույնը լինելու ու իր մասին… Հայաստանի առաջնության եւ գավաթի խաղեր… Բասկետբոլի միջազգային մրցաշար` նվիրված Երեւանի 2800-ամյակին… Հրաձգության, բռնցքամարտի, սամբոյի, ձյուդոյի, ըմբշամարտի եւ այլ մարզաձեւերի լուրեր…

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.

2018-ի Պարալիմպիական խաղերը նոր ռեկորդ սահմանեցին մասնակիցների թվով

2018թ. Ձմեռային օլիմպիական խաղերին եկան փոխարինելու Պարալիմիպիական խաղերը, որոնք մարտի 9-ին մեկնարկեցին դարձյալ Հարավային Կորեայի Փհենչհանում, նոր ռեկորդ սահմանեցին մրցումների մասնակիցների թվով: Այս մասին հայտարարել Է Միջազգային պարալիմպիական կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսը: Այս Խաղերին մասնակցում են 567 մարզիկներ 49 երկրներից, այդ թվում՝ առաջին անգամ Վրաստանից, Տաջիկստանից: Պարալիմպիական խաղերի մասնակիցների թվով նախորդ ռեկորդը պատկանում Է Սոչիին: 2014թ. խաղերին մանակցել Է 547 պարալիմպիական 45 երկրներից: Փհենչհանում Պարալիմպիական խաղերը տեղի կունենան մարտի 9-18-ը:

Բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Ստասիկ Նազարյանն է եղել, ով մեր միակ մասնակիցն է:

Հավակնորդների մրցաշարը թափ է հավաքում Բեռլինում

Նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում, մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է եղել մարտի 10-28-ը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Որպես մրցաշարի պատվավոր հյուր, որը գնահատականն է այն ներդրման, որն ունեցել է Սերժ Սարգսյանը Հայաստանում շախմատի զարգացման ու հանրայնացման գործում, մեր երկրի ղեկավարը, ով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է նաեւ, մարտի 10-ին կատարել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման խորհրդանշական առաջին քայլը: Դա մրցաշարի առաջին փուլի՝ Լեւոն Արոնյան – Դին Լիրեն խաղի մեկնարկն ազդարարող քայլն էր, որից հետո աշխարհահռչակ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը:

Մրցաշարի բացմանը մեր երկրի նախագահը հանդես է եկել ելույթով: Ելույթներ են ունեցել նաեւ Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից՝ «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրեւը:

Բեռլինյան մրցաշարին մասնակցում է 8 ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լեւոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում 1-ին եւ 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող 2 շախմատիստներ՝ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):

Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ 2 շրջանով՝ 14 խաղափուլով՝ շախմատիստները միմյանց հետ կխաղան 2-ական անգամ՝ սպիտակ եւ սեւ խաղաքարերով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ՝ ս.թ. նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) եւ նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը

Այսօր մեծ իրադարձություն է համաշխարհային շախմատի համար. մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում: Կարծում եմ՝ սա մի առանձնահատուկ հանգրվան է այստեղ գտնվող շախմատային հսկաների համար, ովքեր ընդամենը ժամեր անց ձեռնամուխ կլինեն տիտանական մրցաշարի՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտի իրավունք վաստակելու համար:

Ես հպարտ եմ, նաեւ՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման եւ հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաեւ ներկայիս հավակնորդ Լեւոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում 3 անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում եւ խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը:   Շարունակել կարդալ