Օրվա պահոցը. Մարտ 31, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 11-ի (489) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Երբ մշուշն է քաղաքական ուղին – «Մշուշապատ Ալբիոնի»՝ Անգլիայի մշուշապատ քաղաքականությունը՝ Հայաստանում, մեր տարածաշրջանում եւ աշխարհում… Արեւմուտք-Ռուսաստան.- սառը պատերազմի նախերգանքը՝ դիվանագիտական հարձակումներով… Արտաքսումները ՆԱՏՕ-ից կարող են նաեւ ռազմականացնել իրավիճակը… Հայ արիների առաջնորդը Անգլիան եզակի հակահայ եւ թուրքամետ երկիր է համարում…

2. Անհնարինը՝ ակնհա՞յտ, թե՞ ակնհայտը՝ անհնարին – Պառակտման շեմին՝ եւ՛ ընդդիմությունը եւ՛ իշխանությունը… Այլեւս կասկած չի հարուցում Հայաստանի Հանրապետության 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանական Հայաստանի 1-ին վարչապետն ընտրվելու հարցը, բայց ներքին լարվածությունը արհեստականորեն պահպանվում է… Իսկ գործող վարչապետը տնտեսական թվերի ցուցադրմամբ փորձում է ազդել իրավիճակի վրա…

3. ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն ավելի խորացրեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ ազգի համարակալման՝ ազգավաճառքի օտարացան արմատները… Սա բացահայտ համակենտրոնացման նոր ճամբար է, ավելի վտանգավոր, քանզի մարդ ոչ միայն մի համարանիշ է գրանցված  այս ծրագրերի տերերի մոտ, այլեւ խոցելի է… Չիպը նաեւ հաղորդիչ կայան է – Շուտով մարդու անձնակայն տվյալների ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին…

4. Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (1-ին մաս) – Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…

5. Սեւան. մեր շռայլությունն ու մեր թշվառությունը (2-րդ մաս) – Երբ ազգային արժեքի սահմանը… 6 մ է… 6 մ-ի մասին խոսվում էր այն ժամանակ, երբ լճի ջուրը նահանջել էր 18 մետրով – հետո ջրի մակարդակը շարունակել է իջնել՝ մինչեւ 20-22, անգամ 25 մ-ի ցուցանիշն է նշվել… Ինչու՞ է անհրաժեշտ «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել – Ի՞նչ գործառույթներ կան, որոնք պարկի շրջանակներում հնարավոր չէ իրագործել (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Նախապապս որ անում էր, միջազգայի՜նն ուր էր…

6. ՊՊԾ գնդի հետեւանքներն ու արձագանքները – Քայլեր, որ ներքին կյանքում միշտ անպտուղ են ու վնասաբեր, որ բզկտում են մեր ներքին կյանքը, այն վտանգավոր եզրերով հանում արտաքին ասպարեզ… եւ ներքին կյանքը որպես օտարի զավեշտի գործոն ու օտարահաճ խառնակչությունների ասպարեզ են մատուցում արտաքին աշխարհին…

7. Բլոգեր Լապշինը կայցելի Հայաստան, իսկ նորից կմտնի՞ Ադրբեջանի «սեւ ցուցակ»…Նա Իսրայելում հայտնել էր, որ միջազգային դատ է բացելու Ադրբեջանի դեմ – արդյո՞ք Այս այցը դրա նախաքայլն է… Ցուցահանդեսին մասնակցելով նա կպատմի իր ճանապարհորդությունների մասին – իսկ առաջին անգամ Հայաստան եւ Արցախ է այցելել 2011թ.-ին…

8. Բայց ինչու՞ թուրքի միջոցով – Եվրոպացիները կասեն՝ սա բիզնես է – բայց դա ձեզ համար է բիզնես, թուրքի համար դա հերթական հակահայ քայլի մի նոր տեղ է… Կրկնակի վտանգավոր է, որ այդ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը ռուս-թուրքական է… Եվ ինչու է՞ Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու բացառապես Գերմանիայի դեսպանության գործառույթում…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակւնքներին) ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ – https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal) 

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…

10. Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների ազգայնական ինքնատիպ կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Գիտա-մշակութային.- Հայկական գինեգործական ընկերությունները վերադարձել են մեդալներով… Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն… Հետազոտություն.- Երաժշտությամբ զբաղվելը մարզում է ուղեղը… «Ալեկո» օպերայի այսօրվա ներկայացումը նվիրվում է Վահագն Բագրատունու հոբելյանին… «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հայաստանցի արվեստագետների առջեւ կբացի նոր դռներ… Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգը՝ հայ երաժշտասերների առջեւ… Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները… Թանգարաններում հարմարեցումներ ստեղծելը ոչ թե ծախս է, այլ ներդրում…

11. Մարզաշխարհի խաչմերուկներում.- ԱՊՀ-Կրթական.- Միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը… Կարո Մուրադը հռչակվեց աշխարհի չեմպիոն… Արցախցի մարզիկների մեդալներն աշխարհի առաջնությունում… Մեդալներ՝ սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարում… Ավստրալիայի ԱԳՆ-ն կբոյկոտի 2018թ. աշխարհի գավաթը – Մի քանի երկրներ եւս կմիանան աշխարհի գավաթի բոյկոտին… ՖԻՖԱ-ն ռասիզմի դեմ հետաքննություն է սկսել… Ի՞նչ պիտի անել հայկական ֆուտբոլի հետ.- Ինչու՞ Է շատ բան կախված Հենրիխ Մխիթարյանի խացից – Հայաստան-Էստոնիա եւ Հայաստան-Լիտվա… Բելառուսի հավաքականի դարպասապահի կարծիքը… Երկրպագուները մրցանակ հանձնեցին Հենրիխ Մխիթարյանին… Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի Շվեդիայում… ՀՄԸՄ-ի բասկետբոլի կանանց թիմը՝ Լիբանանի չեմպիոն… Լեւոն Արոնյանը ձախողվեց հավակնորդների մրցաշարում – հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան… Հայ շախմատիստները միայն աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին Եվրոպայի առաջնությունում… Մարզական այլ լուրեր…

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TV – Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683– Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց Հայ-Արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր… 

Երբ մշուշն է քաղաքական ուղին – «Մշուշապատ Ալբիոնի»՝ Անգլիայի մշուշապատ քաղաքականությունը՝ Հայաստանում, մեր տարածաշրջանում եւ աշխարհում… Արեւմուտք-Ռուսաստան.- սառը պատերազմի նախերգանքը՝ դիվանագիտական հարձակումներով… Արտաքսումները ՆԱՏՕ-ից կարող են նաեւ ռազմականացնել իրավիճակը… Հայ արիների առաջնորդը Անգլիան եզակի հակահայ եւ թուրքամետ երկիր է համարում…

Այսօր Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները հետզհետե մոտենում են նախորդ դարի ԱՄՆ-ԽՍՀՄ «սառը պատերազմի» վիճակին: Նման քաղաքականությունը կիրառվում էր Վաշինգտոնի կողմից, ինչը խնդրանք-պարտադրանքի տեսքով հասնում էր Եվրոպա (եւ աշխարհի այլ վայրեր) եւ «սառը պատերազմը» սկսում էր իր ծանր հետեւանքները թողնել մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի վրա, քանի որ ռազմա-քաղաքական հակադրությունները հանգեցնում էին ռազմա-տնտեսական մրցավազքի, որը ոչ միայն զենք-զինամթերքին էր առնչվում:

Այդ ժամանակ Մեծ Բրիտանիան Եվրոպայում հանդես էր գալիս որպես ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակից կամ, ինչպես հայ արիներն են բնորոշել՝ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հաստ աղին է Եվրոպայում… Այսօր էլ այդպես է եւ Վաշինգտոնի պատվերով Լոնդոնը սկսեց ամերիկյան արտաթորանքը լցնել Եվրամիություն: Ստացվեց, որ Եվրամիությունը պիտի ձեւափոխվի այլեւս, քանի որ այդ քաղաքա-տնտեսական արտաթորանքից խարխլվեց ոչ միայն Եվրոպա-Ռուսաստան հնարավոր համագործակցությունը, այլեւ՝ Անգլիա-Եվրոպա կապը: Անգլիա, քանի որ Մեծ Բրիտանիա հասկացողության մեջ Շոտլանդիան, Հյուսիսային Իռլանդիան, թերեւս նաեւ Ուելսը դեմ չեն մնալ Եվրամիության կազմում, անգամ պատրաստ են անկախանալ Անգլիայի մենիշխանությունից…

Մեծ Բրիտանիան արդեն Եվրամիությունից դուրս գալու ճանապարհին է, երեւի թե վերջին բանակցություններն են ընթանում այդ անջատումը իրավական առումով ճիշտ կատարելու համար, եւ ԱՄՆ-ն ամեն հարցով աջակցում է Անգլիային:

Եթե, ըստ հայ արիների, Անգլիան ԱՄՆ-ի հաստ աղին է Եվրոպայում, ապա ըստ նրանց, Անգլիան նաեւ այն միակ եվրոպական երկիրն է, որից միայն տուժել ու տուժում է Հայաստանը: Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը նշել է, որ մնացյալ եվրոպական երկրները, անգամ Ռուսաստանը, այս կամ այն չափով, որոշ առումներով ունեն հայամետ քայլեր արված, սակայն Անգլիան եզակի հակահայ երկիր է… Միշտ եղել է թուրքամետ ու ադրբեջանամետ, եթե պետք է եղել ընտրել հայի ու թուրքական տեսակի միջեւ: «Հայաստանը չի կարող հետեւել Անգլիայի օրինակին որեւէ հարցում, կլինի դա հայկական նպատակների, թե եվրոպական ու համաշխարհային խնդիրներին առնչվող: Մեզ խիստ մտահոգել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի «անգլիական ուղղությունն ու պատկանելությունը», նա կարող է ակամա, չուզելով անգամ վտանգ դառնալ, եթե աներկբա ծառայի նաեւ Անգլիայի թագուհուն… Դեռ լավ է, որ Միացյալ Նահանգները Անգլիային միայն Եվրոպայում են դիտարկում որպես հաստ աղի ու ամերիկյան արտաթորանքը զուտ հայկական ուղղություն չունի»:

«Լուսանցք»-ը եւս անդրադարձել է «Մշուշապատ Ալբիոնի»՝ Անգլիայի մշուշապատ քաղաքականությանը, առնչություններին Հայաստանում եւ մեր տարածաշրջանում եւ այսօր էլ հետեւում ենք նոր Եվրոպայի ստեղծման անգլիական փորձերին: Հետաքրքիր է, որ այս Եվրոպային դեմ գնացող Թուրքիան առաջինն է ողջունել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը եւ իր ցանկությունն է հայտնել միանալու այն Եվրոպային, որը կկազմակերպի Լոնդոնը…   Շարունակել կարդալ

Անհնարինը՝ ակնհա՞յտ, թե՞ ակնհայտը՝ անհնարին – Պառակտման շեմին՝ եւ՛ ընդդիմությունը եւ՛ իշխանությունը… Այլեւս կասկած չի հարուցում Հայաստանի Հանրապետության 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանական Հայաստանի 1-ին վարչապետն ընտրվելու հարցը, բայց ներքին լարվածությունը արհեստականորեն պահպանվում է… Իսկ գործող վարչապետը տնտեսական թվերի ցուցադրմամբ փորձում է ազդել իրավիճակի վրա…

Չնայած այլեւս կասկած չի հարուցում ՀՀ 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանական Հայաստանի 1-ին վարչապետն ընտրվելու հարցը, սակայն ներքին լարվածությունը պահպանվում է: Կարծում ենք՝ արհեստականորեն: Ոմանք դեռ փորձում են կասկածի տակ առնել ակնհայտ իրողությունը՝ այն անգամ անհնարին դարձնելու տեսությամբ:

Գուցե սա հենց հանրապետականներին է պետք, երեւի վարչապետական ընտրությունը տոնի վերածելու նպատակով, քանզի իրապես պատմական օր է, երբ 100 տարի անց, կրկին խորհրդարանական Հայաստան է աշխարհի քարտեզի վրա, որի 1-ին վարչապետի ընտրությունը եւս պատմական իրադարձության մաս է կազմելու: Եթե պարզ ասվի՝ ընդունելի տարբերակ է:

Ինչեւէ: ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի կարծիքով՝ «ՀՀԿ-ում չկա վարչապետի ցանկալի թեկնածու», բայց քանի որ իրենց թիմը «երբեք էլ չի խոստացել հեղաշրջում կամ հեղափոխություն անել, այլ խոստացել է պաշտպանել իրենց քվե տված քաղաքացիների ձայները, շահերը», ապա իրենք ամեն ինչ կանեն, որ պաշտպանեն օրինականությունը: Ինչպես նշվել է, «Ելք»-ը «ամեն օր համակիրների հետ կապի մեջ է եւ շարունակում է քննադատվել, քանի որ մարդիկ միակ ճանապարհը տեսնում են զինված հեղաշրջման մեջ»… Բայց ինչպես նշվեց, «Ելք»-ը դեմ է ծայրահեղ միջոցներին եւ ունի իր ելքն այս վիճակից դուրս գալու համար, ունի իր ճանապարհը եւ գաղափարները, հանուն որի մտնել են քաղաքականություն։

Այսպես իրենց հիմնավորումը տալով, որ ՀՀԿ-ականները ելք չունեն եւ վարչապետի հարմար թեկնածու էլ չունեն, օրվա ընդդիմությունը համարվող ուժը հայտնել է, որ «վարչապետի ցանկալի թեկնածու, միակ նախընտրելի մարդը կարող է լինել «Ելք»-ից»:  Քանի որ, եթե այս համակարգը մնա, «եթե ՀՀԿ-ն շարունակի մնալ իշխանություն, ով ուզում է լինի, անգամ Սերժ Սարգսյանը, ոչինչ չի փոխվելու»:

Փաստորեն, եթե վարչապետը լինի ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից կամ ՀԱԿ-ից եւ արտախորհրդարանական այլ մի ուժից, ոչինչ չի՞ փոխվելու… Միայն «Ելք»-ն է ի վիճակի՞ փրկել երկիրը:   Շարունակել կարդալ

ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն ավելի խորացրեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ ազգի համարակալման՝ ազգավաճառքի օտարացան արմատները… Սա բացահայտ համակենտրոնացման նոր ճամբար է, ավելի վտանգավոր, քանզի մարդ ոչ միայն մի համարանիշ է գրանցված  այս ծրագրերի տերերի մոտ, այլեւ խոցելի է… Չիպը նաեւ հաղորդիչ կայան է – Շուտով մարդու անձնակայն տվյալների ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին…

Ցավոք, մոտեցավ այն պահը, ինչի մասին, դեռ սոցքարտերի տեսքով, 2004-2005թթ. ցայսօր խոսում են Հայ Արիական Միաբանությունը եւ տասնյակ այլ կազմակերպություններ: Մարդկանց համարակալման, անձնական տվյալների ձեռքբերման համաշխարհային գործընթացը մոտենում է մարդկանց չիպավորման փուլին, երբ, ինչպես վերեւում նշվեց, մարդն ինքն արդեն կլինի նույնանակացման քայլող գործոն… չիպավորված մի անձ, որին կճանաչեն իր համարանիշով:

Վերջերս նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացման արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը:

Վարչապետի, կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ մրցութային հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին նախագահին ներկայացվել են մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան նոր համակարգի առավելությունները, նոր կենսաչափական անձնագրի առանձնահատկությունները, պարտադիր կենսաչափական անձնագրերին սահուն անցումն ապահովելու նպատակով նախատեսվող աշխատանքները եւ համակարգի ներդրման գործընթացին վերաբերող այլ հարցեր:   Շարունակել կարդալ

Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (1-ին մաս)- Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…

Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ:

Ի դեպ, այն մասին, որ ՀՀ-ի համար ատոմային էներգետիկան այլընտրանք չունի, միջազգային շատ փորձագետներ էլ են նշել: Ըստ այդմ, որտե՞ղ ենք հասել նոր ԱԷԿ ունենալու միջազգային բանակցություններում:

Նախորդ տարեվերջին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասաց, թե հնարավոր է մեր նոր ատոմակայանը լինի, ասենք, 50 ՄՎտ-անոց (գիտական այս դարում փոփոխություններն արագընթաց են) եւ ունենանք մի քանի ԱԷԿ-ներ:

Եթե տեխնոլոգիական արդի սրընթաց զարգացող փոփոխություններին հետեւենք, ապա 50 ՄՎտ-անոցն արդեն «հնանում» է, քանզի Չինաստանն արդեն 10 ՄՎտ-անոց ատոմակայան է նախագծում: Եվ չնայած կառավարության բազմաթիվ հավաստիացումներին, թե Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, եւ Հայաստանը շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան, նոր ԱԷԿ-ի կառուցումը դանդաղում է: Իսկ գիտենք, որ նոր ԱԷԿ-ի կառուցումը սովորական բնակելի կամ արտադրական շինություն չէ: Այն մի ամբողջական համալիր գործընթաց է, որ 7-8 տարի է տեւում:

Զուգահեռ Թուրքիան է ամեն ինչ անում ԱԷԿ-ներ ունենալու համար: Այս համապատկերում ԱԷԿ-ը մեզ համար ունի ոչ միայն տնտեսական, այլեւ՝ քաղաքական անվտանգության խնդիր: Այնպես չէ, որ սա մեր իշխանությունները չեն հասկանում: Ուրեմն՝ ի՞նչ է կատարվում, հապաղու՞մ ենք, թե՞ այլ ծրագրեր ու նախագծեր կան:

Այս եւ այլ հարցեր որոշեցինք ճշտել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շախկյանից:   Շարունակել կարդալ

Սեւան. մեր շռայլությունն ու մեր թշվառությունը (2-րդ մաս) – Երբ ազգային արժեքի սահմանը… 6 մ է… 6 մ-ի մասին խոսվում էր այն ժամանակ, երբ լճի ջուրը նահանջել էր 18 մետրով – հետո ջրի մակարդակը շարունակել է իջնել՝ մինչեւ 20-22, անգամ 25 մ-ի ցուցանիշն է նշվել… Ինչու՞ է անհրաժեշտ «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել – Ի՞նչ գործառույթներ կան, որոնք պարկի շրջանակներում հնարավոր չէ իրագործել (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Նախապապս որ անում էր, միջազգայի՜նն ուր էր…

Սկիզբը՝ թիվ 10-ում

http://www.hayary.org/wph/?p=6847Սեւան. մեր շռայլությունն ու մեր թշվառությունը – Այդ 6 մ-ով բարձրացումը պարզապես անհրաժեշտ է Սեւանը մեռնելուց փրկելու համար, բայց ո՛չ պահպանելու, ո՛չ պաշտպանելու… Մեր կողմից հավելենք, որ համաձայն Ռամսարի կոնվենցիայի, Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է – Ուստի՝ մեր ու սերունդների ուղեղում դաջե՛նք՝ այլեւս երբեք չկրկնե՛նք բնավերիչ սխալները…

«Սեւան» ազգային պարկի խնդիրներն ի մի բերելով նաեւ փորձեցինք հասկանալ, թե ինչու է որոշվել, որ հենց 6 մ-ով պիտի բարձրանա լճի մակարդակը եւ ոչ թե ասենք 7, 8 կամ 10 մետրով:

Դեռ տարիներ առաջ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն Բարդուղ Գաբրիելյանն ասել էր, թե այդ 6 մետրը ոչինչ չի տալու լճին, թերեւս միայն կասեցնելու է ճահճացման գործընթացը, բայց դրանից ջրի որակը չի լավանալու: Մինչդեռ մեզ համար գերխնդիրը ջրի որակի լավացումն է:

Ի դեպ, նկատենք, որ 6 մ-ի մասին խոսվում էր այն ժամանակ, երբ լճի ջուրը նահանջել էր 18 մետրով: Դրանից հետո ջրի մակարդակը շարունակել է իջնել՝ մինչեւ 20-22, անգամ 25 մ-ի ցուցանիշն է նշվել: Բայց 6 մ-ն չի փոխվում ու չի փոխվում:

Այս 6-ի հարցն առիթով ուղղել եմ այն ժամանակվա բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին: Նա պատմեց, որ մեր հիդրոլոգիայի ինստիտուտը Ռոստովի ու Մոսկվայի ինստիտուտների հետ մոդել էր մշակել, որպեսզի մաթեմատիկական հաշվարկով պարզաբանի, թե, ասենք, ինչ կլինի լճում ջրի մակարդակի բարձրանալուց հետո, որակը ինչպես կփոխվի եւ երբ կհասնի նախկին որակական նիշին: Եվ պատասխան էր տրվել 6 մ-ի սահմանը: Հետո արտերկրի փորձագետներն էլ ուսումնասիրել ու այդ 6 մ էին մատնանշել: Բայց նշված մոդելից մինչեւ արտերկրի փորձագետների ուսումնասիրություն ժամանակ էր անցել, Սեւանի բնական վիճակն ավելի էր վատացել, ընդհանուր էկոհամակարգն էր վատթարացել ավելի, անհրաժեշտ էին նոր պատասխաններ: Բայց լճի մակարդակի բարձրացման թիվը չփոխվեց ու մնաց 6-ի սահմանում:   Շարունակել կարդալ

ՊՊԾ գնդի հետեւանքներն ու արձագանքները – Քայլեր, որ ներքին կյանքում միշտ անպտուղ են ու վնասաբեր, որ բզկտում են մեր ներքին կյանքը, այն վտանգավոր եզրերով հանում արտաքին ասպարեզ… եւ ներքին կյանքը որպես օտարի զավեշտի գործոն ու օտարահաճ խառնակչությունների ասպարեզ են մատուցում արտաքին աշխարհին…

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց կազմակերպված խմբի կողմից ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի դատավճիռները:

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3,5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով: Մեղադրող Ենոքյանը «Սեֆիլյանի եւ գործով մյուս ամբաստանյալների» մեղադրանքը համարել էր փաստարկված, եւ Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար՝ 4 տարի, Հրայր Թոփչյանի եւ Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարի ազատազրկում:

Ամբաստանյալները չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները:   Շարունակել կարդալ

Բլոգեր Լապշինը կայցելի Հայաստան, իսկ նորից կմտնի՞ Ադրբեջանի «սեւ ցուցակ»…Նա Իսրայելում հայտնել էր, որ միջազգային դատ է բացելու Ադրբեջանի դեմ – արդյո՞ք Այս այցը դրա նախաքայլն է… Ցուցահանդեսին մասնակցելով նա կպատմի իր ճանապարհորդությունների մասին – իսկ առաջին անգամ Հայաստան եւ Արցախ է այցելել 2011թ.-ին…

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկվել էր բելառուսա-ադրբեջանական առուծախի հետեւանքով, ազատ արձակվելուց հետո կրկին մտադիր է այցելել Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հենց բլոգերը՝ տեղեկացնելով, որ Երեւանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Հետաքրքիր է, արդյո՞ք բլոգերն այս անգամ էլ կհամարձակվի այցելել Արցախ…

Հիշեցնենք, որ բանտարկությունից ազատ արձակվելով եւ Իսրայել վերադառնալով, Ալեքսանդր Լապշինը հայտնել էր, որ որոշ հանգստից հետո անպայման կանդրադառնա իր անիմաստ դատավարությանը եւ միջազգային ատյաններում դատի կտա Ադրբեջանին: Արդյո՞ք նրա այցը կապ ունի այդ մտադրության հետ, հայտնի չէ: Չէ որ Հայաստանն ու Արցախը եւս ի պաշտպանություն բլոգերի, հայտարարություններ էին արել եւ նրա ազատության համար քայլեր ձեռնարկել:   Շարունակել կարդալ

Բայց ինչու՞ թուրքի միջոցով – Եվրոպացիները կասեն՝ սա բիզնես է – բայց դա ձեզ համար է բիզնես, թուրքի համար դա հերթական հակահայ քայլի մի նոր տեղ է… Կրկնակի վտանգավոր է, որ այդ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը ռուս-թուրքական է… Եվ ինչու է՞ Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու բացառապես Գերմանիայի դեսպանության գործառույթում…

Հայտնի դարձավ, որ Հայաստանում շենգենի դիմումներն ապրիլից կընդունի ռուս-թուրքական ընկերությունը: Անընդհատ զարմանում ենք, մի՞թե Եվրոպայում այդքան բարդ է հասկանալ, որ հայի որեւէ հարց չի կարելի առաջ տանել թուրքի միջոցով…

Կասեն՝ սա բիզնես է: Դա ձեզ համար է բիզնես, թուրքի համար դա հերթական հակահայ քայլի մի նոր տեղ է… Նաեւ՝ ռուսի համար: 2018թ. ապրիլի 3-ից շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» կոնսորցիումը:

Դեսպանը մեզ մխիթարել է երեւի, թե կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում եւ վստահեցրել է, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը:

Այսինքն՝ Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար շենգեն վիզա ստանալու համար պետք է դիմել այդ ընկերությանը, որի «գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչ, եւ այնտեղ աշխատողները բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,- ասել է Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նրա խոսքով, Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու է բացառապես Գերմանիայի դեսպանության գործունեության շրջանակում:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…

Սկիզբը՝ թիվ 9, 10-ում

http://www.hayary.org/wph/?p=6848Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…

http://www.hayary.org/wph/?p=6832Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մա) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Հատուկ ուշադրության է արժանի Արարատ լեռան Սփիթա գառնա անվանումը, որն թարգմանվել է «սպիտակ գույն» իմաստով:

Որ «սփիթա» բառը համահունչ է «սպիտակ» բառի հետ եւ ունի նույն իմաստը, հասկանալի է, բայց Գառնա անունը մեծատառով, մեր կարծիքով, ունի այլ նշանակություն, որովհետեւ Արարատը անվանել «սպիտակ գույն», անհեթեթություն կլինի:

Ենթադրում ենք, որ Սփիթա Գառնա անունն առաջացել է սիպ սպիտակագլուխ եւ գառնանգղ բառերից, որտեղ սիպ սպիտակագլուխը Հայաստանում ապրող (իմա՝ բնիկ համարվող) անգղների չորս տեսակներից մեկն է (gups fulvus), իսկ մյուսը՝ գառնանգղը (լատ. guraltus barbatus), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է:

Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս»:

Որոշ հեղինակների կարծիքով՝ նա Միհրն է:   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների ազգայնական ինքնատիպ կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Գիտա-մշակութային.- Հայկական գինեգործական ընկերությունները վերադարձել են մեդալներով… Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն… Հետազոտություն.- Երաժշտությամբ զբաղվելը մարզում է ուղեղը… «Ալեկո» օպերայի այսօրվա ներկայացումը նվիրվում է Վահագն Բագրատունու հոբելյանին… «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հայաստանցի արվեստագետների առջեւ կբացի նոր դռներ… Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգը՝ հայ երաժշտասերների առջեւ… Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները… Թանգարաններում հարմարեցումներ ստեղծելը ոչ թե ծախս է, այլ ներդրում…

Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16  ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու եւ ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դուսելդորֆ 2018»  ամենամյա միջազգային ցուցահանդեսին,  որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում:

ԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ եւ փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե եւ արծաթե մեդալներով:

Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անց է կացվել հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների եւ առևտրային ներկայացուցիչների համար: Համաձայն նախնական վերլուծությունների` ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել 200 նախնական պայմանավորվածություններ:

Հայկական տաղավար է այցելել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է անցկացրել հայկական տաղավարում, համտեսել գինիները` կարևորելով Հայաստանի մասնակցությունը նման կարեւոր ու զանգվածային միջոցառումներին: Ցուցահանդեսին  ընդհանուր առմամբ ներկայացված էին ավելի քան 6600 ընկերություններ, այցելուների թիվը կազմել է  շուրջ 60.000:

Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն   Շարունակել կարդալ

Մարզաշխարհի խաչմերուկներում.- ԱՊՀ-Կրթական.- Միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը… Կարո Մուրադը հռչակվեց աշխարհի չեմպիոն… Արցախցի մարզիկների մեդալներն աշխարհի առաջնությունում… Մեդալներ՝ սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարում… Ավստրալիայի ԱԳՆ-ն կբոյկոտի 2018թ. աշխարհի գավաթը – Մի քանի երկրներ եւս կմիանան աշխարհի գավաթի բոյկոտին… ՖԻՖԱ-ն ռասիզմի դեմ հետաքննություն է սկսել… Ի՞նչ պիտի անել հայկական ֆուտբոլի հետ.- Ինչու՞ Է շատ բան կախված Հենրիխ Մխիթարյանի խացից – Հայաստան-Էստոնիա եւ Հայաստան-Լիտվա… Բելառուսի հավաքականի դարպասապահի կարծիքը… Երկրպագուները մրցանակ հանձնեցին Հենրիխ Մխիթարյանին… Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի Շվեդիայում… ՀՄԸՄ-ի բասկետբոլի կանանց թիմը՝ Լիբանանի չեմպիոն… Լեւոն Արոնյանը ձախողվեց հավակնորդների մրցաշարում – հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան… Հայ շախմատիստները միայն աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին Եվրոպայի առաջնությունում… Մարզական այլ լուրեր…

Աշխարհի մարզական հեւքից.-

ԱՊՀ-Կրթական.- Միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 26-ին մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ելենա Կնյազեւան, բարձրաստճան սպաներ, հյուրեր:

Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Արտակ Դավթյանը մասնակիցներին մաղթել է հաջողություն եւ հաղթանակ՝ վստահություն հայտնելով, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվող նմանօրինակ միջոցառումը ոչ միայն լավագույն հարթակ կծառայի առողջ մրցակցային մթնոլորտում ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների լավագույն կուրսանտներին ի հայտ բերելու, այլեւ կնպաստի փորձի փոխանակմանը, Հայաստանի պատմամշակութային վայրերին ծանոթանալուն, ինչպես նաեւ միջմշակութային հաղորդակցությանը եւ նոր ընկերների ձեռքբերմանը:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական եւ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական եւ խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա ժյուրիի կողմից կընտրվեն ու կխրախուսվեն լավագույնները:

Կարո Մուրադը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Գերմանաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադն իր կարիերայում նվաճեց հերթական չեմպիոնական գոտին: Համբուրգում կայացած IBO-ի վարկածով կիսածանր քաշային կարգի (79 կգ) աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մրցամարտում նա նոկաուտով հաղթեց ամերիկացի Թրեւիս Ռիվեսին: 12-րդ ռաունդում Կարո Մուրադի ձեռնարկած հարվածների տարափը ռինգի մրցավարին ստիպեց ժամանակից շուտ դադարեցրնել մարտը:

Այդպիսով, նա տարավ թվով 32-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում եւ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաեւ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Արցախցի մարզիկների մեդալներն աշխարհի առաջնությունում

Մարտի 23-26-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է խառը մենամարտերի (MMA) 18-20 տարեկանների աշխարհի առաջնություն: Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ, խառը մենամարտերի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանն ասել է, որ առաջնությանն Արցախից մասնակցել է 2 հոգի: Նրա խոսքով, Մարատ Բարսեղյանը (61,2 կգ) գրավել է 2-րդ մրցանակային տեղը՝ արժանանալով նաեւ պատվոգրի, իսկ Դավիթ Քոչարյանը (56,7 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Մարզիչը տեղեկացրել է, որ մինչ այսօր խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնությանը մասնակցած Արցախի եւ Հայաստանի մարզիկներից ոչ ոք չի հասել եզրափակիչ փուլ. Մարատ Բարսեղյանն առաջինն է, եւ ընդհանուր ձեռքբերումներն էլ գոհացուցիչ են:   Շարունակել կարդալ