Ամսվա պահոցը. Ապրիլ 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 15-ի (493) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. «Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…

2. Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

3. Հեռացավ, երբ տեսավ խաբկանքի ծավալները – Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը…

http://www.hayary.org/wph/?p=6911Հեղա(փոխ)ությու՞ն, թե՞ մի նոր հեղա(փող)ություն – Պատմական անցման ճանապարհին… Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները… Ստիպված ենք կրկին ասել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»… ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից… ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից… Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն…Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Որոշ սփյուռքահայերի – իսկ «անԹրամփ» ԱՄՆ չեք ուզու՞մ, որ Մերձավոր Արեւելքն է ավերում, զոհվում են հազարավոր հայեր եւս, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ – պաշտպանու՞մ եք նրանց – իսկ «անՍերժ» ՀՀ չեք ցանկանու՞մ հայրենադարձվելով պահանջել… ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն… / ՀՀԿ արտագնա նիստում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց… / Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ…

http://www.hayary.org/wph/?p=6916Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» (Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը) – Ինչու՞ եւ ի՞նչ նպատակով է կապկել ԱԺ պատգամավորը… Ո՞մ է ծառայելու այս հեղա-փող-ությունը… 

4. Մի բան խիստ անհանգստացնում է Սերժ Սարգսյանին – Ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը… / Թուրքական հանդիպում – Ադրբեջանն ամեն վայրկյան պատրաստ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ելնելով արկածախնդրության դիմել…

5. Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

6. Ապրիլի 24-ը չե՛նք կարող վտանգի ենթարկել – Հանդիպում  նախագահական նստավայրում՝ մեկ օր առաջ – Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Մենք չե՛նք կարող չհամախմբվել այս օրը՝ ապրիլի 24-ին… / Այս տարի հայտնի կդառնա հայկական «Ավրորա» մարդասիրական միջազգային մրցանակի 3-րդ դափնեկիրը…

7. Հիշատակի, վրեժի եւ հայրենատիրության օր – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր… Լրացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը – 1915թ. ապրիլի 24-ին գլխատվեց հայ մտավորականությունը…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal 

http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…  

https://www.youtube.com/user/MrHayaryan  Hayary TV Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիքhttp://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցից http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ http://www.hayary.org/wph/?p=2681 Հայոց Հայ-Արիական հավատ http://www.hayary.org/wph/?p=2682 Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…  

«Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…

Այս օրերի ընթացքում երկու կողմերից էլ ինչ ասես լսեցինք՝ իրական ու չափազանցված, լուրջ եւ ծիծաղելի, մտահոգ ու մանկամիտ, բարոյական ու թեթեւաբարո: Տեղեկատվական հոսքն այնքան արագ էր, որ հատկապես լրագրողներս սկսել էինք… չհասցնել…

Հիմնականում կանխատեսելի էին երկու կողմերի պահվածքն էլ, տեսակետներն էլ…

Ինձ հետաքրքրում է այն երրորդ՝ չերեւացող կողմը: Իմ գծած այս շրջանակում մարդիկ են՝ աշխատանք ունեցող եւ չունեցող, ընդ որում երկու կողմերից էլ, ովքեր լռեցին: Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում: Նրանք մեր երկրի համար լրիվ ուրիշ տեսլականներով են ապրում: Այն տեսլականներով, որոնց մասին այսօր ոչ մի կողմն էլ չի մտածում… Նրանք լռեցին, ու ես ամենաշատը նրանց լռության ձայնն եմ լսում…

Ես նրանց եմ սիրում…

Եվ անկախ իմ վերաբերմունքից այս կամ այն կողմի հանդեպ, «Լուսանցք»-ը լրատվամիջոց է, որը վաղն էլ են կարդալու:

Ու վաղվա ընթերցողը արխիվը նայելիս պետք է հստակ հասկանա՝ ինչ է կատարվել այս օրերին Հայաստանում:

Ու պետք է դա հենց ի՛նքը հասկանա՝ չմիջնորդավորված տեղեկություն կարդալով:

Ուստի՝ մենք այսօր ավելի շատ ոչ թե թերթային, այլ արխիվային գործ ենք անում՝ որոշ՝ առանցքային կառույցների այս օրերի մամուլի հաղորդագրությունները ներկայացնելով առանց խմբագրման եւ զուգահեռ՝ նաեւ կատարվողը:

Իսկ ամենակարեւորը՝ մենք որպես երկիր պետք է հզորանանք:

Այլընտրանք չունենք: Սա մեր խոստումն է՝ մեր նախնիներին ու մեր պատարագն է՝ Հայոց մեծ ցեղասպանության զոհերի հոգու հանգստության համար:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

«Լուսանցք» թիվ 15 (493), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մինչեւ սույն հոդվածի ծավալվելը՝ մեկ անգամ եւս նշեմ, որ Հայ Արիական Միաբանությունը Հայրենիք-Սփյուռք քաղաքական ոլորտում ընդդիմադիր է (իմա՝ տարբերվում է) մի՛շտ ու բոլո՛ր իշխանություններին, բոլո՛ր ընդդիմություններին:

Մենք ընդդիմադիր ենք գաղափարախոսական եւ ռազմա-քաղաքական ասպարեզում, ու ո՛չ միայն ազգայնական արմատական կեցվածքով, այլեւ՝ հայ-արիական եւ ցեղա(կրոն)պաշտական հայացքներով:

Մենք տարբերվում ենք մեր հայոց արիադավան-հեթանոս հավատով ու Հայ Աստվածների պաշտամունքով: ՄեկԱրարչական ԲազմԱստվածային Տիեզերակարգով-Բնակարգով…

Մենք տարբերվում ենք մեր պետականության պատկերացմամբ՝ Հանրային պետության (Հանրապետության) մերժմամբ եւ Ազգային պետության (Թագավորական հարստության որոշակի վերականգնմամբ) առաջադրմամբ:

- Սա նշանակում է դարձ Արարչակնիք Տիեզերակարգի Եռահամակարգ հարատեւ ընթացքին: Այն է՝ Ամբողջական Հայրենիքը մարմինն է, Միասնական Ազգը՝ հոգին, իսկ (Համ)Ազգային պետությունը՝ միտքը (մարմին-սիրտ-ուղեղ)… Եվ այդ միտքը պիտի աշխատի այնպես, որ հոգին մարմնում ապրի ու զարգանա հարատեւության սկզբունքով:

Իսկ այսօր.-

- Այն՝ ինչ կատարվեց, պիտի՛ կատարվեր:

- Այն ինչ կատարվում է դրանից հետո՝ չպիտի՛ կատարվեր:

Որ խոհրդարանական երկիր դարձած Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության նախագահը տեղեկատվական ոլորտում հակատեղեկատվական ալիքներով էր պատված, կարող եմ վստահ ասել: Այդ ոլորտը սպասարկողները կարծես մեկ ձայնով էին գործում, թեկուզ իրարից անկախ եւ Հայաստանի ներքին քաղաքականությունը երկրի առաջին դեմքի համար վերածել էին քաղաքակուրության…

Սա բոլորին, ովքեր պատասխանատուներն էին ՃԻՇՏ-ը զեկուցելու, ձեռնտու տարբերակ էր, «ամեն բան լավ է, ամեն ինչ կարգին է եւ …» արտաքին աշխարհի հետ պայքարի մտած նախագահի համար նրանց կերակրատաշտը մնում էր աչքից հեռու եւ անձեռնմխելի ու որակյալ ստախոսների սեղաններին:   Շարունակել կարդալ

Հեռացավ, երբ տեսավ խաբկանքի ծավալները – Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը…

Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը: Այո, հարվածն այնքան մեծ էր, այնքան լայնածավալ, որ փորձառու գործչին թվացել է՝ ինքը միայնակ է…

Սա ասում ենք վստահորեն, քանզի Արցախյան պայքարի հենց ակունքներում կանգնած եւ Արցախի ու Հայաստանի ամենակարեւոր, հատկապես ուժային կառույցներով անցած, Հայաստանի վերջին տարիների անփոփոխ ղեկավարը եղած մարդը պարզապես չէր կարող հեռանալ ցույցերի առաջին իսկ պահանջից, անգամ լիովին չգործածելով ոստիկանական ուժերը, որի իրավունքը երբեմն ուներ ցույցերի անօրինական գործողությունների դրսեւորումների պատճառով:

Սակայն, ինչպես վերը նշվեց, հարվածը, իր իսկ կուսակիցների (բացառություններ կան) կողմից, գոտկատեղից ներքեւ էր եւ անչափ ցավալի, քանզի ոչ միայն ֆիզիկական հարված էր…

Ուշքի գալու համար, ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ: «…Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում եւ հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության եւ հանդուրժողականության վրա: Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ…» (ամբողջական տեքստը տե՛ս էջ 4-ում):   Շարունակել կարդալ

Մի բան խիստ անհանգստացնում է Սերժ Սարգսյանին – Ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը… / Թուրքական հանդիպում – Ադրբեջանն ամեն վայրկյան պատրաստ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ելնելով արկածախնդրության դիմել…

Մի բան խիստ անհանգստացնում է Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանը հրաժարականից մի քանի օր անց կուսակիցներին հորդորել է ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը:

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀԿ մամուլի ծառայությունը, հանդիպման առաջին մասին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրեց հրաժարականի պատճառները եւ խոսեց ԱԺ-ում աշխատելու տարբեր ձեւաչափերի մասին՝ հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն ՀՀԿ միասնության շնորհիվ։ Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները Կարեն Կարապետյանի հետ քննարկել են քաղաքական վիճակը:   Շարունակել կարդալ

Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Երկրի նորընտիր վարչապետի պաշտոնական կայքում ներկայացված հայտարարության մեջ ասված է. «Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երեւանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր եւ երթեր: Խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը եւ շարունակելու են մշտապես հարգել:

Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները եւ ստացել են անհարկի եւ անարխիկ դրսեւորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետեւանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը եւ վնասում Հայաստանի հասարակության բարդ եւ նուրբ ներդաշնակությունը:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում եւ հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության եւ հանդուրժողականության վրա:

Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:

Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձեւավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը (21.04.2018):

* * *

Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասված է. «Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցույցերի եւ երթերի ձեւով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին:   Շարունակել կարդալ

Ապրիլի 24-ը չե՛նք կարող վտանգի ենթարկել – Հանդիպում  նախագահական նստավայրում՝ մեկ օր առաջ – Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Մենք չե՛նք կարող չհամախմբվել այս օրը՝ ապրիլի 24-ին… Այս տարի հայտնի կդառնա հայկական «Ավրորա» մարդասիրական միջազգային մրցանակի 3-րդ դափնեկիրը…

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում ապրիլի 23-ին կայացավ հանդիպում, որին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Քննարկվեց վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգությունները հայտնեցին եւ հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարեւոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար եւ բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:   Շարունակել կարդալ

Հիշատակի, վրեժի եւ հայրենատիրության օր – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր… Լրացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը – 1915թ. ապրիլի 24-ին գլխատվեց հայ մտավորականությունը…

Հիշատակի, վրեժի եւ հայրենատիրության օր

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության ավելի քան 3,5 միլիոն զոհերի անմար հիշատակին:

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների նոր անդամները «Ոգու պահապաններ» կառույցի գլխավորությամբ շարունակել են տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը հոգու պարտք կծառայի երիտասարդ արորդիներին՝ ապրելու եւ գործելու հանուն արդար վրեժի, վասն Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման: Հանուն Հայի հավատի ու հայրենականչի, վասն Հայոց Նախնյաց ու Հայ Աստվածների…

Այնուհետեւ, հայ արիների եւ հեթանոս ազգայնականների Արցախյան ազատամարտի մասնակիցների մի խումբ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ փառաբանել արդեն հավերժության եւ անմահության ճանապարհով գնացող ընկերներին, երդվելով շարունակել հայրենատիրության՝ հողահավաքի, եւ հայության համախմբման՝ ազգահավաքի նվիրական գործը…   Շարունակել կարդալ

Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» (Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը) – Ինչու՞ եւ ի՞նչ նպատակով է կապկել ԱԺ պատգամավորը… Ո՞մ է ծառայելու այս հեղա-փող-ությունը… 

26.04.2018 – Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» – Պատրաստ հեղափոխություն… 

Օրիգինալը՝ նաեւ նկարներով… – ttp://revolutionreport.info/archives/251

https://youtu.be/1ZtC1xXk71A   

https://www.youtube.com/watch?v=1ZtC1xXk71A&feature=youtu.be

Տեսանյութում ներկայացվում է Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը, որը տարիներ շարունակ հաջողությամբ կիրառվել է տարբեր երկրներում: Տեսանյութը (Революция под ключ/Պատրաստ հեղափոխություն)  հանգամանորեն բացատրում է այսօրվա իրադարձությունների տրամաբանությունը, քայլերի հաջորդականությունը և թե ինչի համար է այս ամենը կազմակերպել Նիկոլ Փաշինյանը՝ երկիրը տանելով դեպի իրական հաջողության կամ գուցե կործանման:

Փորձենք տեսանյութից առանձնացնել հիմնական թեզերը և համեմատական տանելով ապացուցել Նիկոլի արտաքին աշխարհից ուղղորդված լինելը և գեոպոլիտիկ (կործանարար) նկատառումները:

Ինչպես է սկսվում շարժումը և ինչ օրակարգ պետք է այն ունենա․

  1. Յուրաքանչյուր նման հեղափոխության հիմքում ընկած է հստակ տեխնոլոգիա։
  2. Նախ բոլոր նման հեղափոխությունները սկսվում են փոքր խմբով մարդկանցով հավաքներից սրճարաններում, որը սկզիզբ է առել ֆրանսիական հեղափոխական տրադիցիաներից։
  3. Հեղափոխական գաղափարի հիմքում անհրաժեշտ է սկզբում ցույց տալ խաղաղությունը, որի վառ սիմվոլ է հանդիսանում ձեռք բռնելը և ձեռքերը վերև բարձրացնելը (кулак- отпор – resistance – սա ֆլեշմոբի տեսակ է, որը առաջացնում է телегеничный выплеск эмоций): Սա ՋԻմ Շարպի կլասիկ մոդելն է, որը լայնորեն կիրառվել է մերձբալթյան երկրներում (հիմնականում ուղղորդված լինելով հետևյալ սիմվոլներով՝ кулак, роза, оранжевый шарф):

4․ Ամեն ինչ պետք է լինի ժամանակակից և ոճային՝ ներգրավելով երիտասարդությանը։

5․ Պետք է հստակ լինեն հեղափոխության սիմվոլները (զինվորական համազգեստը – ազգային հերոսի՝ Նիկոլի պարագայում Մոնթեի կերպարը, բռունցք կամ ձեռքերը վեր, վիրակապված ձեռք, որի հիմքում ընկած գաղափարը ներկայացված է ստորև)։

 Հիմնական թեզեր Ջիմ Շարպի կողմից՝  

Շարունակել կարդալ

Ապրիլի 24.- Հիշատակի, վրեժի եւ հայրենատիրության օր

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության ավելի քան 3,5 միլիոն զոհերի անմար հիշատակին:

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների նոր անդամները «Ոգու պահապաններ» կառույցի գլխավորությամբ շարունակել են տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը հոգու պարտք կծառայի երիտասարդ արորդիներին՝ ապրելու եւ գործելու հանուն արդար վրեժի, վասն Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման: Հանուն Հայի հավատի ու հայրենականչի, վասն Հայոց Նախնյաց ու Հայ Աստվածների…

Այնուհետեւ, հայ արիների եւ հեթանոս ազգայնականների Արցախյան ազատամարտի մասնակիցների մի խումբ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ փառաբանել արդեն հավերժության եւ անմահության ճանապարհով գնացող ընկերներին, երդվելով շարունակել հայրենատիրության՝ հողահավաքի, եւ հայության համախմբման՝ ազգահավաքի նվիրական գործը...

Վրե՛ժ եւ Հայրենատիրությու՛ն.- ահա օրվա խորհուրդը եւ այն ոգեկոչող պահանջատիրական կանչը:

* * *

Լրացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

Ապրիլի 24-ին հայերը ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած՝ մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին։ Տարատեսակ միջոցառումներ են անցկացվում աշխարհի բոլոր այն քաղաքներում, որտեղ հայեր են բնակվում։ Հիմնական միջոցառումը կանցնի Երեւանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որը խորհրդանշում է թե զոհվածների կորստի վիշտը, թե ազգի վերածնունդը։   Շարունակել կարդալ

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 14-ի (492) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հեղա(փոխ)ությու՞ն, թե՞ մի նոր հեղա(փող)ություն – Պատմական անցման ճանապարհին… Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները… Ստիպված ենք կրկին ասել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»… ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից… ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից… Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն…Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Որոշ սփյուռքահայերի – իսկ «անԹրամփ» ԱՄՆ չեք ուզու՞մ, որ Մերձավոր Արեւելքն է ավերում, զոհվում են հազարավոր հայեր եւս, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ – պաշտպանու՞մ եք նրանց – իսկ «անՍերժ» ՀՀ չեք ցանկանու՞մ հայրենադարձվելով պահանջել… ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն… / ՀՀԿ արտագնա նիստում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց… / Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ…

2. Ինչու են թեժացնում իրավիճակը – Սիրիայի ուղղությամբ արեւմտյան դաշինքի ուժերի օդային հարվածները ավելի շատ կմիավորեն սիրիական ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը… Այս համապատկերում մենք պետք է կրկնակի զգույշ գործենք՝ Բաքուն սադրում է ինչպես Արցախի կողմից, այնպես էլ՝ Նախիջեւանի, հարվածում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին…

3. Էրդողանը ցանկանում է երկարաժամկետ իշխել – Արտահերթ ընտրությունների կարիք չկա, Թուրքիայի ղեկավարը որոշել է երկարաձգել իր նախագահ մնալու հնարավորությունը՝ սուլթանական եւ նորօսմանական իր նպատակների իրագործման համար…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ – https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal

4. Թռիչք Մեհրիբանի ինքնաթիռով, հանգիստ՝ Բաքվի բանտում – Ի՞նչ արժե այս տուրը… Հրեա հայտնի բլոգերը Հայաստանի մայրաքաղաքում է՝ զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակից – «Երեւան, դու հրաշալի ես: Իսկ երեւանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը…

5. Մեր փոստից՝ առանց միջամտության.- Միասնաբար՝ Մեծ Հայաստանի համար… Նախաբան – Ինչու՞ հայ տղամարդուն չի կարելի պարտադրել… / Ազգի համար – Հայ ազգը պիտի լինի ինքնիշխան: Պիտի լինի չափազանց պաշտպանված: Պիտի լինի հարձակվող: Պիտի կատարի… / Վերադարձ շրջանցված գետի հունին…

6. Ուժ + քսակ. եթե միայն – Աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկը… Մեկ այլ տեղեկություն էլ հաղորդենք մեր ֆինանսական ուժի մասին… ՀԱԷԿ-ի էներգաբլոկն արդիականացվում է – Կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները … Մեր հանքային ջուրը Բրազիլիա կհասնի – Սրանք առաջին քայլերն են տնտեսական ակտիվացման…

7. Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը.- (2-րդ մաս) – Մշակե՞լ, թե՞ չմշակել այդ լցակույտերը. ո՞րն է ճիշտը եւ ո՞րը՝ ձեռնտուն… Բնապահպանները բողոքեցին, թե ընդհանրապես պոչամբարները վերամշակել ճիշտ չէ, քանզի… Ինչ է հուշում միջազգային փորձը – այդ միջազգային ասվածն էլ տարբեր է… Մեր 22 պոչամբարներն էլ կառավարման խնդիր ունեն. դա կլինի վերամշակումը, թե ռեկուլտիվացումը կամ մեկ ուրիշ տարբերակ…

8. Հայկական ծագմամբ մարսելցին. դուդուկ+էլեկտրո… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք  «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ – Հայկական ազգայնականության, Հայաստանի ու հայության շահերն արտահայտող պարբերական…

9. Մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը… Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլ/ Վարդան Մինասյանի վերադարձը… Կլինի մարզչական շտաբ եւ Ռոման Բերեզովսկին եւս կաշխատի… Յուրա Մովսիսյանի եւ Ռոբերտ Արզումանյանի վերադարձի մասին… Ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչի զույգը… Ֆուտբոլի ազգային առաջնությունում թեժ պայքար է… Զարգացման մրցաշարի հաղթողները… Բասկետբոլային եզրափակչի առաջին հանդիպումը… «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարում… Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում… Հայ գրոսմայստերը ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն… Օլիմպիական չեմպիոնը Երեւանում հետեւել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը… Կարեն Խաչանովը դուրս եկավ Մոնտե Կառլոյի մրցաշարի 3-րդ փուլ… Հայաստանցի ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել… Հայ սանբիստների մեծ ավարը Եվրոպայում… Մեր բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում… Այլ մարզական լուրեր… / Հայ անվանի մարզիկները մտահոգ են երկրի ներքաղաքական վիճակի համար… / Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին…

Հեղա(փոխ)ությու՞ն, թե՞ մի նոր հեղա(փող)ություն – Պատմական անցման ճանապարհին… Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները… Ստիպված ենք կրկին ասել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»… ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից… ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից… Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն…Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Որոշ սփյուռքահայերի – իսկ «անԹրամփ» ԱՄՆ չեք ուզու՞մ, որ Մերձավոր Արեւելքն է ավերում, զոհվում են հազարավոր հայեր եւս, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ – պաշտպանու՞մ եք նրանց – իսկ «անՍերժ» ՀՀ չեք ցանկանու՞մ հայրենադարձվելով պահանջել… ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն… / ՀՀԿ արտագնա նիստում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց… / Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ…

Պատմական անցման ճանապարհին

Այս օրերին Հայաստանը հայտնվեց համակարգային փոփոխության անցումային ժամանակահատվածի ավարտական փուլում, որով պիտի փակվեր մեր պետության, Հայաստանի 3-րդ Հանրապետության շուրջ 27 տարի տեւած (1991-2018թթ.) կիսանախագահական ժամանակաշրջանը, եւ պիտի սկսվեր խորհրդարանական Հայաստանի նոր պատմությունը:

Սա մեր նորօրյա պատմության համար վստահաբար կդառնա մի իրադարձություն, որը կունենա իր ազդեցությունը հայոց նորագույն պատմության ընթացքի վրա, իր լավ ու վատ հիշատակություններով, եւ իր տեղը կունենա մեր բազմահազարամյա պատմության մեջ:

2018-ի ապրիլ ամիսը Հայաստանին տվեց նոր նախագահ եւ վարչապետ, մեր պետությունն ունեցավ իր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին, ով նաեւ որպես 1-ին նախագահը կարձանագրվի հորհրդարանական Հայաստանի պատմության մեջ: Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը միացավ նախկին նախագահ տիտղոսը կրող 1-ին եւ 2-րդ նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:

Այս օրեին հայտնի դարձավ նաեւ խորհրդարանական Հայաստանի 1-ին վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, ով թվով 15-րդն է մեր անկախ պետության պատմության մեջ, սակայն որպես վարչապետ Սերժ Սարգսյանը նոր անուն չէ, նա եղել է 11-րդ վարչապետը կիսանախագահական Հայաստանի, ով փոխարինել է ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ նրա մահից հետո:   Շարունակել կարդալ

Ինչու են թեժացնում իրավիճակը – Սիրիայի ուղղությամբ արեւմտյան դաշինքի ուժերի օդային հարվածները ավելի շատ կմիավորեն սիրիական ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը… Այս համապատկերում մենք պետք է կրկնակի զգույշ գործենք՝ Բաքուն սադրում է ինչպես Արցախի կողմից, այնպես էլ՝ Նախիջեւանի, հարվածում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին…

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրիթիռակոծելը սադրանք են համարում ոչ միայն Սիրիայում, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում, որոշակիորեն նաեւ Հայաստանում: Սա իրականում նոր քայլ է՝ ուղղված տարածաշրջանում նոր սրացումների առաջացմանը:

Ռուսաստանն ու Իրանը սա ագրեսիա են անվանել ոչ միայն Սիրիայի, այլեւ տարածաշրջանի երկրների դեմ:

Արեւմտյան 3 երկրներ ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ն դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել: Հրթիռակոծումը տեւել է մոտ 1 ժամ: Կան տուժածներ: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ դրանց մեծ մասը ոչնչացվել է Սիրիայի ՀՕՊ համակարգերի կողմից: «Հարվածները ձեռնտու են միայն ահաբեկիչներին»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերմանիան ճիշտ է համարել հրթիռակոծությունը, բայց միակ բավարարված կողմը Թուրքիան է. որ հայտարարել է, թե բավարարված է հրթիռների արձակմամբ: Իհարկե սա ձեռնտու է Անկարային, որը փորձում է ամեն գնով տիրել Սիրիայի նավթաշատ ու գազաշատ տարածքներին:   Շարունակել կարդալ

Էրդողանը ցանկանում է երկարաժամկետ իշխել – Արտահերթ ընտրությունների կարիք չկա, Թուրքիայի ղեկավարը որոշել է երկարաձգել իր նախագահ մնալու հնարավորությունը՝ սուլթանական եւ նորօսմանական իր նպատակների իրագործման համար…

2018թ. հունիսի 24-ին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն Թուրքիայում:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը նշում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

««Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ արդյունավետ հանդիպում ունեցանք: Մտքերով փոխանակեցինք ներքին ու արտաքին զարգացումները, քննարկեցինք նրա առաջարկը՝ երկրում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Որոշում կայացրեցինք հունիսի 24-ին անցկացնել ընտրությունները: Բարձրագույն ընտրական հանձնաժողովն անմիջապես կսկսի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:   Շարունակել կարդալ

Թռիչք Մեհրիբանի ինքնաթիռով, հանգիստ՝ Բաքվի բանտում – Ի՞նչ արժե այս տուրը… Հրեա հայտնի բլոգերը Հայաստանի մայրաքաղաքում է՝ զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակից – «Երեւան, դու հրաշալի ես: Իսկ երեւանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը…

Ալեքսանդր Լապշինը Բաքվում բանտարկվելուց հետո առաջին անգամ ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի, Ուկրաինայի ռւ Իսրայելի քաղաքացի, բլոգերը եւ լրագրողը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման էր դատապարտվել, առաջին անգամ այցելել է Հայաստան ազատ արձակվելուց եւ հայրենիք վերադառնալուց հետո: «Երեւան, դու հրաշալի ես: Իսկ երեւանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը:

Ավելի վաղ նա հայտնել էր Երեւան ժամանելու եւ ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու մտադրության մասին: Ալեքսանդր Լապշինը կատակել էր, որ Հայաստանում ներկայացնելու է Ադրբեջանում ունեցած իր «փորձառությունը»:

«Ես զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երեւան:

Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքվում»: Ծրագիրը կներառի թռիչք Մեհրիբան Ալիեւայի (խմբ.- Ադրբեջանի առաջին տիկնոջ) անձնական ինքնաթիռով, հանգիստ Քյուրդախանի բանտում՝ all inclusive, եւ Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան: Տուրի արժողությունը՝ պայմանագրային… կատակ է:

Իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, այցելեք»,- գրել է բլոգերը:   Շարունակել կարդալ