Օրվա պահոցը. Ապրիլ 7, 2018

Հայ արիները նշում են Բնության Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը…

Ապրիլի 7-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) տարածքում արեւածագը դիմավորեցին Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոնով:

Մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը, որ կավարտվի վաղը՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները այս տոնին առանձնակի շուքով են պատրաստվում: Զատիկը բնական տոն է, երբ բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում մարդկանց սրտերը: Մեկ օր առաջ տոնի մասնակիցներից մի քանի տարեց կանայք՝ մամիկներ, ուշ երեկոյան  հավաքվում են հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի տանը եւ կաթնահունց գաթաներ թխում: Գաթաներից մեկի մեջ դնում են Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի:

Այսօր ձոնից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչը՝ քուրմ Արմոգը ներկաներին բաժանեց այդ կաթնահունց գաթաները: Ում գաթայից Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի դուրս գար, նրա օջախում էլ կշարունակվեր տոնը եւ նրան էլ կտրվեր մատանին որպես նվեր՝ ձվախաղը սկսելու պատվի առիթով: Հետաքրքիր զուգադիպությամբ մատանին դուրս եկավ հենց թխողի՝ 80-ամյա Ազնիվ տատի գաթայից:   Շարունակել կարդալ