Օրվա պահոցը. Ապրիլ 14, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 13-ի (491) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ֆաշիզմի թերմացքը՝ Ալիեւի գերգաղափար – չստացված Հիտլերի նացիստական խաղերը… Երեւանն օրերս նշելու է իր 2800-ամյակը, իսկ թե ինչպե՞ս է եղել շուրջ 100 տարվա պատմություն ունեցող «Ադրբեջանի քաղաքներից մեկը» – ըստ ադրբեջանցիների՝ թվերը մեծանալով՝ փոքրանում են, եւ 1000 տարին ավելի քիչ ժամանակահատված է պատմության մեջ, քան՝ 100 տարին… Բաքվում էլ Նովրուզի՝ Արիական Նոր Տարվա ծիսական կրակներ են վառում – հիմա էլ «Արիական առաջնահերթության» սեփականացման հարց են լուծում, որ Արարատյան Աշխարն իրենց Բնօրրանը կոչեն… Միայն հայ արիականությունը չի վերածվում ֆաշիզմի (հակաարիականության). որովհետեւ արիականության արմատ-ակունքը Հայկական Լեռնաշխարհում է եւ ինքնասնուցիչ հատկություն ունի, անմիջական կապ Տիեզերահիմքի (իմա՝ Արարչի) հետ…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ – https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal

2. 100 տարում Ադրբեջանը «աճեց» ու դարձավ սուլթանական… Այս արհեստական երկրի սուլթանը արտահերթ «նախագահական ընտրություններով» վերատիրեց թիվ 1 աթոռը՝ արդեն 7 տարով… Ներքին եւ արտաքին ճնշումները ալիեւյան կլանին ստիպում են գնալ կըտրուկ քայլերի, ինչը պաշտոնական Երեւանին կհուշի, որ դեռ առաջիկա 7 տարում անմեղսունակ մեկի հետ պիտի հարաբերվել միջազգային ասպարեզում…

3. Հայաստան.- անցում խորհրդարանական համակարգի… Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց, բայց ոչ որպես երկրի 1-ին դեմք – Հայաստանի ղեկավարին-վարչապետին՝ Սերժ Սարգսյանին կնտրեն օրերս – քանզի իշխող կուսակցության համար ՀՀԿ առաջնորդը եւ ՀՀ գործող նախագահը լավագույն թեկնածուն է… Կառավարությունը հրաժարական է ներկայացրել – իսկ այս օրերի երկրի փաստացի ղեկավար՝ վարչապետ Կարեն Կարապետյանը սպասման մեջ է…

4. Բա գիտեիք՝ ամեն միջազգային բան աղվո՞ր է – Freedom House-ը չի նկատե՞լ «Սասնա ծռեր»-ի զինված հարձակումը (զոհված 3 ոստիկաններին) – «Հայաստանը մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առա՞ջ» – Freedom House-ի վերջին զեկույց զարմացրել է մեր երկրի արդարադատության նախարարին… / Հիմա բուռն ու անկաշկա՞նդ էր, թե՞ սովորական – Կառավարության նիստերի բաց թե փակ լինելու թեման անհանգստացրել է հանրությանը, հատկապես լրագրողներին…

5. Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը (1-ին մաս) – Ասում են՝ պոչամբար, պոչերն ամբարում են՝ հետագա գործածման համար – Բոլորը լուծումը գիտեն, բայց տեղից շարժվող չկա – Թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվել – Այդ լցակույտերում էլ զգալի հարստություն կա. Եւ՛ կօգտվեն, եւ՛ կմաքրեն պոչամբարները…  / ՀԷԿ-երն էլ են համը հանում -…եւ այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում…

6. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (5-րդ մաս) – Ինչպես եւ ինչու իր սուրբ գիրքն ու շարականները նա ներկայացրեց պարսիկների համար անհասկանալի լեզվով… Զրադաշտի հետքը զգացվում է Ուրմիա լճում գնվող Հայեղ կղզու անվան մեջ, որին հնում համարել են հայ ժողովրդի բախտի կղզի եւ որի մասին գրված է… / Ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի – Զրադաշտի ուսմունքի հետեւորդները հետագայում հիմնականում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։…

7. Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…

8. Աշխարհի մարզական հեւքից.- Լեւոն Արոնյանը նահանջեց 7 հորիզոնականով… Հավակնորդներն անմիջապես նոր գերմրցաշարում… Կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում… «Հայկական արծիվները»՝ 2018 PRO Chess League-ի հաղթող… Թույլ չի տրվել ֆուտբոլի 2 ակումբ ստեղծել… Ֆուտբոլ.- Բարձրագույն խումբ – Առաջին խումբ… Գուցե նախկին թիմի ոգին էլ վերադառնա հավաքականի նախկին հաջողակ մարզիչի հետ… Ֆուտբոլային խճանկար եւ ֆուտբոլային այլ լուրեր… Հենրիխ Մխիթարյան.- լավագույն ֆուտբոլիստն ու գոլը / վնասվածքի մասին… Որակազրկված հայ մասնագետը կմարզի Լատվիայի չեմպիոնին… Հայազգի ըմբիշների փայլուն ելույթները Ռուսաստանում… Երեւանում կանցկացվի քունգ ֆուի Եվրոպայի բաց առաջնություն… Կմասնակցեն սամբոյի Եվրոպայի առաջնությանը… Հայ մարզիկը Բաքու է ժամանել Ռուսաստանի կազմում… Նախարարը, երգիչներն ու դերասանները միասին բասկետբոլ կխաղան…

http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ… 

https://www.youtube.com/user/MrHayaryan  Hayary TV Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիքhttp://www.hayary.org/wph/?p=5262 - Տեսանյութեր համացանցից http://www.hayary.org/wph/?p=2683Հայոց պատմություն եւ գաղափարներ http://www.hayary.org/wph/?p=2681 Հայոց Հայ-Արիական հավատ http://www.hayary.org/wph/?p=2682 Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր… 

Ֆաշիզմի թերմացքը՝ Ալիեւի գերգաղափար – չստացված Հիտլերի նացիստական խաղերը… Երեւանն օրերս նշելու է իր 2800-ամյակը, իսկ թե ինչպե՞ս է եղել շուրջ 100 տարվա պատմություն ունեցող «Ադրբեջանի քաղաքներից մեկը» – ըստ ադրբեջանցիների՝ թվերը մեծանալով՝ փոքրանում են, եւ 1000 տարին ավելի քիչ ժամանակահատված է պատմության մեջ, քան՝ 100 տարին… Բաքվում էլ Նովրուզի՝ Արիական Նոր Տարվա ծիսական կրակներ են վառում – հիմա էլ «Արիական առաջնահերթության» սեփականացման հարց են լուծում, որ ԱրարատյանԱշխարն իրենց Բնօրրանը կոչեն… Միայն հայ արիականությունը չի վերածվում ֆաշիզմի (հակաարիականության). որովհետեւ արիականության արմատ-ակունքը Հայկական Լեռնաշխարհում է եւ ինքնասնուցիչ հատկություն ունի, անմիջական կապ Տիեզերահիմքի (իմա՝ Արարչի) հետ…

Ադրբեջանական հիմնական ԶԼՄ-ներում այլախոհությունը գրեթե բացակայում է, իսկ քննադատական հայացքներ ունեցողները գտնվում են ազատազրկման վտանգի մեջ: Այդ երկրի բանտերում կան տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք հիմնականում այլախոհ լրագրողներ եւ հանրային գործիչներ են:

Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները: Մասնավորապես BBC լրատվական գործակալությունը վերջերս կրկին անդրադարձել է այս խնդրին: «Ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներն առաջ են մղում կառավարական գիծը: Դրանցից որոշները պատկանում են նախագահի ազգականներին կամ գործընկերներին»,- նշվել է BBC-ի մի հոդվածում։ Գործակալությունը հիշեցնում է նաեւ «Լրագրողներն առանց Սահմանների» կազմակերպության 2017թ. հայտարարությունը, որ նշում է, թե Իլհամ Ալիեւը անողորմ պատերազմ է սկսել երկրում մնացած քննադատների հանդեպ։

Մեկ այլ հոդվածում էլ նշվել է, որ շատ թերթեր հրապարակվում են քաղաքական կամ անհատական շահերից ելնելով։ Իսկ նրանց տարածումը սահմանափակվում է միայն Բաքվով։ «Ադրբեջանում լրատվությունն օգտագործվում է որպես մի կողմի համար աշխատող «ազատ խոսքի հարթակ»,- ընդգծվել է BBC-ի կողմից։

Բացի այն, ըստ միջազգային որոշ ԶԼՄ-ների, միջազգային հանրության անտարբերությունը շարունակում է ոգեշնչել Իլհամ Ալիեւին: Սա այն է, ինչ միջազգային հանրությանը վաղուց ահազանգում են Երեւանից ու Ստեփանակերտից:

Նաեւ վերջերս, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Նովրուզին ընդառաջ Ադրբեջանի նախագայի ելույթին, նշել է. «Ինչպես սպասվում էր, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության ցուցաբերած անտարբերությունը հանգեցրել է այն բանին, որ նա ոգեշնչված հանդես է եկել նոր՝ ավելի մեծ տարածքային պահանջներով»:   Շարունակել կարդալ

100 տարում Ադրբեջանը «աճեց» ու դարձավ սուլթանական… Այս արհեստական երկրի սուլթանը արտահերթ «նախագահական ընտրություններով» վերատիրեց թիվ 1 աթոռը՝ արդեն 7 տարով… Ներքին եւ արտաքին ճնշումները ալիեւյան կլանին ստիպում են գնալ կըտրուկ քայլերի, ինչը պաշտոնական Երեւանին կհուշի, որ դեռ առաջիկա 7 տարում անմեղսունակ մեկի հետ պիտի հարաբերվել միջազգային ասպարեզում…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արտահերթ նախագահական ընտրություններ էր նշանակել երկրում, դրանք կայացան ապրիլի 11-ին: Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունից ընտրություններին կառաջադրվի գործող նախագահ Իլհամ Ալիեւը:

Նշենք, որ Ադրբեջանի հերթական նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին այս տարվա հոկտեմբերի 17-ին: Սակայն ներքին եւ արտաքին ճնշումները ալիեւյան կլանին ստիպեցին շուրջ 6 ամիս շտապել: Այդ երկրի Սահմանադրութան մեջ կատարված փոփոխություններով ընտրված նախագահը ղեկավարելու է Ադրբեջանը 7 տարի:

Արտահերթ նախագահական ընտրությունները հանրության մեծ մասի համար անակնկալ էր, մինչդեռ, ըստ ընդդիմության, քաղաքական վերնախավը պատրաստ էր զարգացումների նման տարբերակին: Այսինքն՝ այս անակնկալը հենց պիտի դառնար գործող նախագահի ապահովության հենարանը:

Ընդդիմադիրների համար «արտահերթ» եզրույթն ինչ-որ իմաստով տարօրինակ է հնչում, քանի որ օրենքով նախատեսված կարգով մի քանի ամիս անց նախագահական ընտրությունները, այսպես թե այնպես, պետք է տեղի ունենային: Ուստի, իրենք սա համարում են վախի նշան, որն օր օրի ավելանում է ալիեւյան կլանի մոտ: Իզուր չէր, որ ամիսներ առաջ քննարկվում էր նաեւ նախագահի կնոջ Մեհրիբան Ալիեւայի թեկնածության հարցը, ում թիկունքում եւս կան շահագրգիռ մարդիկ, ովքեր Իլհամ Ալիեւից այլեւս ձանձրացել են…   Շարունակել կարդալ

Հայաստան.- անցում խորհրդարանական համակարգի… Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց, բոյց ոչ որպես երկրի 1-ին դեմք – Հայաստանի ղեկավարին-վարչապետին՝ Սերժ Սարգսյանին կնտրեն օրերս – քանզի իշխող կուսակցության համար ՀՀԿ առաջնորդը եւ ՀՀ գործող նախագահը լավագույն թեկնածուն է… Հայաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել – այս օրերի երկրի փաստացի ղեկավար՝ վարչապետ Կարեն Կարապետյանը սպասման մեջ է…

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվեց Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը: Խորհրդարանի նիստը բացվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոսքով: Նա տեղեկացրեց, որ հատուկ նիստին գրանցվել է 92 պատգամավոր, քվորումն ապահովված է: Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ բերվեցին ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին եւ Վեհամոր Ավետարանին՝ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, եւ իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդումից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված էր շուրջ 1300 մարդ՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք, լրատվամիջոցների ղեկավարներ:   Շարունակել կարդալ

Բա գիտեիք՝ ամեն միջազգային բան աղվո՞ր է – Freedom House-ը չի նկատե՞լ «Սասնա ծռեր»-ի զինված հարձակումը (զոհված 3 ոստիկաններին) – «Հայաստանը մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առա՞ջ» – Freedom House-ի վերջին զեկույց զարմացրել է մեր երկրի արդարադատության նախարարին… / Հիմա բուռն ու անկաշկա՞նդ էր, թե՞ սովորական – Կառավարության նիստերի բաց թե փակ լինելու թեման անհանգստացրել է հանրությանը, հատկապես լրագրողներին…

Բա գիտեիք՝ ամեն միջազգային բան աղվո՞ր է

Ըստ Freedom House-ի վերջին զեկույցի, Հայաստանը մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ:

Ի՞նչ կարծիքի է զեկույցի մասին արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: Երեկ այս մասին կառավարության նիստից հետո նրան հարցրին լրագրողները:

«Առաջին անգամ տեսնում եմ Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որն այդ կազմակերպությունը, որպես կանոն, որդեգրել է»,- անկեղծացավ նախարարի պաշտոնակատարը:

Նա միաժամանակ հավելեց, թե եթե որեւէ մեկն ուշադիր ուսումնասիրի զեկույցը, ապա զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ. «Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է վարչապետ, դա կտանի ավտորիտար ռեժիմի, եթե նա չառաջադրվի, ապա դա կդառնա լռելյայն կառավարում գործադիր իշխանության: Այսինքն՝ ձախ մի գնա, աջ մի գնա»:

Զեկույցի հակասական տրամաբանությունը նախարարի պաշտոնակատարին մեկ հարցում էլ էր զարմացրել՝ «Սասնա ծռերի»: «Խոսվում է «Սասնա ծռերի» մասին, բայց ուսումնասիրեք եւ տեսեք, թե մի տեղ հիշատակվո՞ւմ է արդյոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում: Գոնե մի տեղ, ինձ դա չհաջողվեց գտնել: Ցավով պետք է կրկնեմ, որ առաջին զեկույցն է Freedom House-ի, որն արմատապես շեղվել է այն դասական մեթոդաբանությունից, որ կիրառում էին»:   Շարունակել կարդալ

Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը (1-ին մաս) – Ասում են՝ պոչամբար, պոչերն ամբարում են՝ հետագա գործածման համար – Բոլորը լուծումը գիտեն, բայց տեղից շարժվող չկա – Թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվել – Այդ լցակույտերում էլ զգալի հարստություն կա. Եւ՛ կօգտվեն, եւ՛ կմաքրեն պոչամբարները…  / ՀԷԿ-երն էլ են համը հանում -…եւ այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում…

Գործադիրը այս տարվա փետրվարի 22-ի նիստում հավանության արժանացրեց ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունը, որով առաջարկվող լուծումները հնարավորություն կտան ոլորտում իրականացնելու բնական պաշարների կայուն կառավարմանն ուղղված բարեփոխումներ:

http://www.hayary.org/wph/?p=4813 – Պոչամբարների հարցը վերջապես կլուծվի՞ – Մնում է հուսալ, որ պոչամբարների վերամշակմանն ուղղված ծրագիրն արդյունավետ կիրագործվի… Զբոսաշրջությունը Հայաստանում՝ մեր մայրաքաղաք Երեւանն ու կապուտաչյա Սեւանը ուշադրության կենտրոնում…

http://www.hayary.org/wph/?p=4445Պոչամբարների հերթն էլ հասավ – լցակույտերի ապարների վերամշակման ծրագիր… Իսկ մեր երկրի պոչամբարները շատ վատ վիճակում են՝ անվտանգության, բնապահպանական տեսանկյունից…

http://www.hayary.org/wph/?p=6574Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…

http://www.hayary.org/wph/?p=6584Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 2-րդ) – Փաստորեն, զարգացած երկրները, որ այդքան ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, դարձյալ խնդիրներ ունեն – Մեր կենսաբազմազանությունը ֆենոմենալ հարուստ է, դա մեր գենետիկական հարստությունն է: Մեր երկրում 1 քառ կմ-ի վրա շուրջ 100 տեսակի բույս է աճում, աշխարհում այդ թիվը՝ 16-18 է…

Համենայնդեպս, այպես է հավաստում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Ըստ նրա, փաստաթղթով առաջին անգամ ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում առաջացած թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվում: Խոսքը պոչամբարներին է վերաբերում: «Կա 22 պոչամբար, եւ դրանց վերամշակման ու հետագա կառավարման հարցն այսօր արդեն օրախնդիր է»,- կառավարության այդ օրվա նիստում ասաց նախարարը:

Նրա խոսքը մի բան է վկայում. կառավարությունն ինքն ընդունում է, որ պոչամբարների ոլորտում մենք խնդիրներ ունենք եւ այն էլ այնպիսի խնդիր, որ օր առաջ լուծել է պետք: Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը գրեթե միշտ շատ զուսպ է այս կարգի հարցերում արտահայտվելիս: Սա նշանակում է, որ այլեւս մեղքը  բնապահպանների վրա չեն բարդի, թե չափազանցնում են, տեղյակ չեն, պատվեր են կատարում եւ այլն եւ այլն:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (5-րդ մաս) – Ինչպես եւ ինչու իր սուրբ գիրքն ու շարականները նա ներկայացրեց պարսիկների համար անհասկանալի լեզվով… Զրադաշտի հետքը զգացվում է Ուրմիա լճում գնվող Հայեղ կղզու անվան մեջ, որին հնում համարել են հայ ժողովրդի բախտի կղզի եւ որի մասին գրված է… / Ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի – Զրադաշտի ուսմունքի հետեւորդները հետագայում հիմնականում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։…

Սկիզբը՝ թիվ 9, 10, 11, 12-ում

http://www.hayary.org/wph/?p=6877Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (4-րդ մաս) – Սպիտամա ծածկագրից մինչեւ Տարոյի խաղաթղթեր… Ատլանտիդան պետք է փնտրել Հայոց աշխարհում, որտեղ ծնվել է նաեւ Ատլանտ-Լանթա-Թորգոմը… Թերեւս կապ տեսնենք Զրադաշտ-Տայրայի եւ Տարոյի միջեւ – Տարոյի խաղաթղթերը Եվրոպայում առաջին անգամ հայտնվել են 14-րդ դարում՝ իսպանական գնչուների միջավայրում…

http://www.hayary.org/wph/?p=6860Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…

http://www.hayary.org/wph/?p=6848Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…

http://www.hayary.org/wph/?p=6832Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մաս) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Ռենե Գենոնը, անդրադառնալով Սենտ-Իվ դ՛Ալեվեյդրայի «Հնդկաստանի առաքելությունը Եվրոպայում» գրքին, շատ հետաքրքիր տեղեկություն է հայտնում. «…Ամենահաճախ մասնավոր համադրումներից հարկավոր է նշել այն հատվածը, որում նկարագրվում է «Աշխարհի տիրակալը», կանգնած իր նախորդի շիրմի առջեւ, այն տեղը, որտեղ բարձրացվում է գնչուների ծագման հարցը, որոնք իբր երբեմնի ապրել են Աղարտհայում»:   Շարունակել կարդալ

Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…

Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է: Նա  խմբագիր է, գրող, գործարար եւ հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ:

Շահպարոնյանի անձն ու գործը տակավին խորությամբ արժեքավորված եւ գնահատված չեն: Բարեբախտաբար, Ախալքալաքում այժմ պահպանվում են նրա տունը (այժմ՝Միկոյան փողոց N1) եւ իր կառուցած եկեղեցական-ծխական դպրոցի շինությունը (այժմ՝ Թումանյան փողոց): Պետք է դրանց վրա ամրացնել ցուցատախտակներ: Ամբողջապես ավերված է Շահպարոնյանի կառուցած հիդրոէլեկտրակայանի շենքը, որը պատմական հուշարձան է եւ պետք է վերականգնվի: Թերեւս, ճիշտ կլինի քաղաքի փողոցներից կամ դպրոցներից մեկն անվանակոչել նշանավոր հայորդու անվամբ:

Ծնվել է 1872թ. նոյեմբերի 11-ին Ախալքալաքում:

Վարդան Շահպարոնյանն սկզբնական կրթությունն ստանում է տեղի Սբ Խաչի եկեղեցական-ծխական դպրոցում, ապա 1890թ. ավարտում է Թիֆլիսի Ներսիսյան համբավավոր կրթօջախը: Շահպարոնյանի նկարագիրը ձեւավորվել է Թիֆլիսի հայկական մշակութային միջավայրում:

Ուսումնառությունից հետո Շահպարոնյանը վերադառնում է հարազատ քաղաք եւ 1890-ական թթ. անմիջապես անցնում մանկավարժական աշխատանքի տեղի վարժարաններում: Նա 1905-1909թթ. դառնում է Ախալքալաքի եկեղեցական-ծխական Մեսրոպյան արական եւ Սանդխտյան իգական դպրոցների հոգաբարձու-տեսուչ, հոգաբարձության գանձապահ եւ Թիֆլիսի հայկական թատերական ընկերության անդամ:

Անվանի գործիչը գրական ասպարեզ է իջնում 1893թ.:   Շարունակել կարդալ

Աշխարհի մարզական հեւքից.- Լեւոն Արոնյանը նահանջեց 7 հորիզոնականով… Հավակնորդներն անմիջապես նոր գերմրցաշարում… Կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում… «Հայկական արծիվները»՝ 2018 PRO Chess League-ի հաղթող… Թույլ չի տրվել ֆուտբոլի 2 ակումբ ստեղծել… Ֆուտբոլ.- Բարձրագույն խումբ – Առաջին խումբ… Գուցե նախկին թիմի ոգին էլ վերադառնա հավաքականի նախկին հաջողակ մարզիչի հետ… Ֆուտբոլային խճանկար եւ ֆուտբոլային այլ լուրեր… Հենրիխ Մխիթարյան.- լավագույն ֆուտբոլիստն ու գոլը / վնասվածքի մասին… Որակազրկված հայ մասնագետը կմարզի Լատվիայի չեմպիոնին… Հայազգի ըմբիշների փայլուն ելույթները Ռուսաստանում… Երեւանում կանցկացվի քունգ ֆուի Եվրոպայի բաց առաջնություն… Կմասնակցեն սամբոյի Եվրոպայի առաջնությանը… Հայ մարզիկը Բաքու է ժամանել Ռուսաստանի կազմում… Նախարարը, երգիչներն ու դերասանները միասին բասկետբոլ կխաղան…

Մարզաշխարհի խաչմերուկներում.-

Մեր առաջատարը նահանջեց 7 հորիզոնականով

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում ապրիլի 1-ի դրությամբ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Անցած ամսվա համեմատ մեր շախմատիստը նահանջել է 7 հորիզոնականով, ինչի վրա իր ազդեցությունը թողեց մեր շախմատիստի անհաջող խաղը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Այժմ նրա ընթացիկ վարկանիշը կազմում է 2767 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (61-րդ տեղ, 2680), Հրանտ Մելքումյանը (75-րդ, 2669) եւ Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667):

Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814) եւ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2804):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է (2410), Լիլիթ Մկրտչյանը՝ 62-րդ (2403):

Հավակնորդներն անմիջապես նոր գերմրցաշարում

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ձախողվելով աշխարհի չեմպիոնի 8 հավակնորդների մրցաշարում, անմիջապես մասնակցեց մեկ այլ մրցաշարի՝ Grenke Chess Classic, որը կայացավ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում: 9-ը խաղում Լեւոն Արոնյանը ոչ մի պարտություն չկրեց, սակայն ընդամենը 1 հաղթանակ տարավ, մնացյալ 8-ը ավարտելով ոչ-ոքի: Մրցաշարում միակ հաղթանակը Լեւոնը տոնեց 2-րդ փուլում՝առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի նկատմամբ: 9 հնարավորից վաստակած 5 միավորով Լեւոնը զբաղեցնեցրեց 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթողի հարցը վճռվեց Նիկիտա Վիտյուգովի եւ Ֆաբիանո Կարուանայի մրցախաղում: Հաղթանակ տոնելով՝ ամերիկացին վաստակեց 6,5 միավոր եւ հաղթեց, նվաճեց գլխավոր մրցանակը: Հիշեցնենք, որ մարտին նա 1-ին տեղն էր գրավել Բեռլինում անցկացված աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում՝ նվաճելով եզրափակչի ուղեգիրը:

Հաշտություն կնքելով Վիշվանաթան Անանդի հետ, 5,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: 5 միավորով 3-րդ հորիզոնականում հանգրվանեց Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Նիկիտա Վիտյուգովին եւ Լեւոն Արոնյանին:

Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի մեր շախմատիստը գերազանց էր հանդես եկել GRENKE Chess Classic մրցաշարում՝ նվաճելով գլխավոր մրցանակը:   Շարունակել կարդալ