Օրվա պահոցը. Ապրիլ 21, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 14-ի (492) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հեղա(փոխ)ությու՞ն, թե՞ մի նոր հեղա(փող)ություն – Պատմական անցման ճանապարհին… Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները… Ստիպված ենք կրկին ասել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»… ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից… ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից… Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն…Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Որոշ սփյուռքահայերի – իսկ «անԹրամփ» ԱՄՆ չեք ուզու՞մ, որ Մերձավոր Արեւելքն է ավերում, զոհվում են հազարավոր հայեր եւս, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ – պաշտպանու՞մ եք նրանց – իսկ «անՍերժ» ՀՀ չեք ցանկանու՞մ հայրենադարձվելով պահանջել… ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն… / ՀՀԿ արտագնա նիստում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց… / Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ…

2. Ինչու են թեժացնում իրավիճակը – Սիրիայի ուղղությամբ արեւմտյան դաշինքի ուժերի օդային հարվածները ավելի շատ կմիավորեն սիրիական ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը… Այս համապատկերում մենք պետք է կրկնակի զգույշ գործենք՝ Բաքուն սադրում է ինչպես Արցախի կողմից, այնպես էլ՝ Նախիջեւանի, հարվածում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին…

3. Էրդողանը ցանկանում է երկարաժամկետ իշխել – Արտահերթ ընտրությունների կարիք չկա, Թուրքիայի ղեկավարը որոշել է երկարաձգել իր նախագահ մնալու հնարավորությունը՝ սուլթանական եւ նորօսմանական իր նպատակների իրագործման համար…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ – https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal

4. Թռիչք Մեհրիբանի ինքնաթիռով, հանգիստ՝ Բաքվի բանտում – Ի՞նչ արժե այս տուրը… Հրեա հայտնի բլոգերը Հայաստանի մայրաքաղաքում է՝ զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակից – «Երեւան, դու հրաշալի ես: Իսկ երեւանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը…

5. Մեր փոստից՝ առանց միջամտության.- Միասնաբար՝ Մեծ Հայաստանի համար… Նախաբան – Ինչու՞ հայ տղամարդուն չի կարելի պարտադրել… / Ազգի համար – Հայ ազգը պիտի լինի ինքնիշխան: Պիտի լինի չափազանց պաշտպանված: Պիտի լինի հարձակվող: Պիտի կատարի… / Վերադարձ շրջանցված գետի հունին…

6. Ուժ + քսակ. եթե միայն – Աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկը… Մեկ այլ տեղեկություն էլ հաղորդենք մեր ֆինանսական ուժի մասին… ՀԱԷԿ-ի էներգաբլոկն արդիականացվում է – Կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները … Մեր հանքային ջուրը Բրազիլիա կհասնի – Սրանք առաջին քայլերն են տնտեսական ակտիվացման…

7. Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը.- (2-րդ մաս) – Մշակե՞լ, թե՞ չմշակել այդ լցակույտերը. ո՞րն է ճիշտը եւ ո՞րը՝ ձեռնտուն… Բնապահպանները բողոքեցին, թե ընդհանրապես պոչամբարները վերամշակել ճիշտ չէ, քանզի… Ինչ է հուշում միջազգային փորձը – այդ միջազգային ասվածն էլ տարբեր է… Մեր 22 պոչամբարներն էլ կառավարման խնդիր ունեն. դա կլինի վերամշակումը, թե ռեկուլտիվացումը կամ մեկ ուրիշ տարբերակ…

8. Հայկական ծագմամբ մարսելցին. դուդուկ+էլեկտրո… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք  «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ – Հայկական ազգայնականության, Հայաստանի ու հայության շահերն արտահայտող պարբերական…

9. Մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը… Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլ/ Վարդան Մինասյանի վերադարձը… Կլինի մարզչական շտաբ եւ Ռոման Բերեզովսկին եւս կաշխատի… Յուրա Մովսիսյանի եւ Ռոբերտ Արզումանյանի վերադարձի մասին… Ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչի զույգը… Ֆուտբոլի ազգային առաջնությունում թեժ պայքար է… Զարգացման մրցաշարի հաղթողները… Բասկետբոլային եզրափակչի առաջին հանդիպումը… «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարում… Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում… Հայ գրոսմայստերը ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն… Օլիմպիական չեմպիոնը Երեւանում հետեւել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը… Կարեն Խաչանովը դուրս եկավ Մոնտե Կառլոյի մրցաշարի 3-րդ փուլ… Հայաստանցի ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել… Հայ սանբիստների մեծ ավարը Եվրոպայում… Մեր բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում… Այլ մարզական լուրեր… / Հայ անվանի մարզիկները մտահոգ են երկրի ներքաղաքական վիճակի համար… / Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին…

Հեղա(փոխ)ությու՞ն, թե՞ մի նոր հեղա(փող)ություն – Պատմական անցման ճանապարհին… Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները… Ստիպված ենք կրկին ասել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»… ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից… ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից… Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն…Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Որոշ սփյուռքահայերի – իսկ «անԹրամփ» ԱՄՆ չեք ուզու՞մ, որ Մերձավոր Արեւելքն է ավերում, զոհվում են հազարավոր հայեր եւս, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ – պաշտպանու՞մ եք նրանց – իսկ «անՍերժ» ՀՀ չեք ցանկանու՞մ հայրենադարձվելով պահանջել… ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն… / ՀՀԿ արտագնա նիստում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց… / Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ…

Պատմական անցման ճանապարհին

Այս օրերին Հայաստանը հայտնվեց համակարգային փոփոխության անցումային ժամանակահատվածի ավարտական փուլում, որով պիտի փակվեր մեր պետության, Հայաստանի 3-րդ Հանրապետության շուրջ 27 տարի տեւած (1991-2018թթ.) կիսանախագահական ժամանակաշրջանը, եւ պիտի սկսվեր խորհրդարանական Հայաստանի նոր պատմությունը:

Սա մեր նորօրյա պատմության համար վստահաբար կդառնա մի իրադարձություն, որը կունենա իր ազդեցությունը հայոց նորագույն պատմության ընթացքի վրա, իր լավ ու վատ հիշատակություններով, եւ իր տեղը կունենա մեր բազմահազարամյա պատմության մեջ:

2018-ի ապրիլ ամիսը Հայաստանին տվեց նոր նախագահ եւ վարչապետ, մեր պետությունն ունեցավ իր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին, ով նաեւ որպես 1-ին նախագահը կարձանագրվի հորհրդարանական Հայաստանի պատմության մեջ: Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը միացավ նախկին նախագահ տիտղոսը կրող 1-ին եւ 2-րդ նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:

Այս օրեին հայտնի դարձավ նաեւ խորհրդարանական Հայաստանի 1-ին վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, ով թվով 15-րդն է մեր անկախ պետության պատմության մեջ, սակայն որպես վարչապետ Սերժ Սարգսյանը նոր անուն չէ, նա եղել է 11-րդ վարչապետը կիսանախագահական Հայաստանի, ով փոխարինել է ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ նրա մահից հետո:   Շարունակել կարդալ

Ինչու են թեժացնում իրավիճակը – Սիրիայի ուղղությամբ արեւմտյան դաշինքի ուժերի օդային հարվածները ավելի շատ կմիավորեն սիրիական ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը… Այս համապատկերում մենք պետք է կրկնակի զգույշ գործենք՝ Բաքուն սադրում է ինչպես Արցախի կողմից, այնպես էլ՝ Նախիջեւանի, հարվածում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին…

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրիթիռակոծելը սադրանք են համարում ոչ միայն Սիրիայում, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում, որոշակիորեն նաեւ Հայաստանում: Սա իրականում նոր քայլ է՝ ուղղված տարածաշրջանում նոր սրացումների առաջացմանը:

Ռուսաստանն ու Իրանը սա ագրեսիա են անվանել ոչ միայն Սիրիայի, այլեւ տարածաշրջանի երկրների դեմ:

Արեւմտյան 3 երկրներ ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ն դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել: Հրթիռակոծումը տեւել է մոտ 1 ժամ: Կան տուժածներ: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ դրանց մեծ մասը ոչնչացվել է Սիրիայի ՀՕՊ համակարգերի կողմից: «Հարվածները ձեռնտու են միայն ահաբեկիչներին»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերմանիան ճիշտ է համարել հրթիռակոծությունը, բայց միակ բավարարված կողմը Թուրքիան է. որ հայտարարել է, թե բավարարված է հրթիռների արձակմամբ: Իհարկե սա ձեռնտու է Անկարային, որը փորձում է ամեն գնով տիրել Սիրիայի նավթաշատ ու գազաշատ տարածքներին:   Շարունակել կարդալ

Էրդողանը ցանկանում է երկարաժամկետ իշխել – Արտահերթ ընտրությունների կարիք չկա, Թուրքիայի ղեկավարը որոշել է երկարաձգել իր նախագահ մնալու հնարավորությունը՝ սուլթանական եւ նորօսմանական իր նպատակների իրագործման համար…

2018թ. հունիսի 24-ին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն Թուրքիայում:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը նշում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

««Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ արդյունավետ հանդիպում ունեցանք: Մտքերով փոխանակեցինք ներքին ու արտաքին զարգացումները, քննարկեցինք նրա առաջարկը՝ երկրում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Որոշում կայացրեցինք հունիսի 24-ին անցկացնել ընտրությունները: Բարձրագույն ընտրական հանձնաժողովն անմիջապես կսկսի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:   Շարունակել կարդալ

Թռիչք Մեհրիբանի ինքնաթիռով, հանգիստ՝ Բաքվի բանտում – Ի՞նչ արժե այս տուրը… Հրեա հայտնի բլոգերը Հայաստանի մայրաքաղաքում է՝ զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակից – «Երեւան, դու հրաշալի ես: Իսկ երեւանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը…

Ալեքսանդր Լապշինը Բաքվում բանտարկվելուց հետո առաջին անգամ ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի, Ուկրաինայի ռւ Իսրայելի քաղաքացի, բլոգերը եւ լրագրողը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման էր դատապարտվել, առաջին անգամ այցելել է Հայաստան ազատ արձակվելուց եւ հայրենիք վերադառնալուց հետո: «Երեւան, դու հրաշալի ես: Իսկ երեւանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը:

Ավելի վաղ նա հայտնել էր Երեւան ժամանելու եւ ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու մտադրության մասին: Ալեքսանդր Լապշինը կատակել էր, որ Հայաստանում ներկայացնելու է Ադրբեջանում ունեցած իր «փորձառությունը»:

«Ես զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երեւան:

Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքվում»: Ծրագիրը կներառի թռիչք Մեհրիբան Ալիեւայի (խմբ.- Ադրբեջանի առաջին տիկնոջ) անձնական ինքնաթիռով, հանգիստ Քյուրդախանի բանտում՝ all inclusive, եւ Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան: Տուրի արժողությունը՝ պայմանագրային… կատակ է:

Իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, այցելեք»,- գրել է բլոգերը:   Շարունակել կարդալ

Մեր փոստից՝ առանց միջամտության.- Միասնաբար՝ Մեծ Հայաստանի համար… Նախաբան – Ինչու՞ հայ տղամարդուն չի կարելի պարտադրել… / Ազգի համար – Հայ ազգը պիտի լինի ինքնիշխան: Պիտի լինի չափազանց պաշտպանված: Պիտի լինի հարձակվող: Պիտի կատարի… / Վերադարձ շրջանցված գետի հունին…

Նախաբան

Ինչու՞ հայ տղամարդուն չի կարելի պարտադրել: Որովհետեւ նա ռելաքսի վիճակում է:

Կար ժամանակ՝ հզոր էինք: Թե տղամարդիկ, թե կանայք ժամանակների համեմատ ավելի ազատ էին: Հետո խեղճացանք:

Փակվեցին կանայք եւ տղամարդիկ՝ կրկին ժամանակի համեմատ: Տղամարդիկ ներքին հասարակության մեջ ստացան ռելաքս: Հիմա նորից պետք է կառուցենք հզոր պետություն: Հետեւաբար հասարակության երկու թեւերին էլ ազատություն պիտի տրվի:

Տղամարդկանց թեւը ազատության խնդիր չունի: Սակայն ռելաքսի պատճառով չունի գործելու մղում: Բացի այդ իր կին տեսակի թերզարգացումը հետ է պահում նրան այն պատկերացումից, որ ինքը եւս քաջ է: Եվ անգործության ազատությունը չկորցնելու համար դժկամ է հասարակության ներքին թեւի մեխանիզմի գործարկմանը: Իսկ դա արդար չէ: Կանայք մեղք չունեն բնության օրհնությունը ստացած լինելու համար, ունենալու համար մայրության եզակի մենաշնորհը, որպեսզի դրա համար՝ որպես ենթագիտակցական վրեժխնդրություն, այդ առավելության համար տղամարդկանց կողմից մեկուսացվեն հասարակության լծակներից:

Բանակում կանանց ծառայության պարտադիր պատասխանատվության բացակայությունը այսպիսի մեկուսացում է:   Շարունակել կարդալ

Ուժ + քսակ. եթե միայն – Աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկը… Մեկ այլ տեղեկություն էլ հաղորդենք մեր ֆինանսական ուժի մասին… ՀԱԷԿ-ի էներգաբլոկն արդիականացվում է – Կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները … Մեր հանքային ջուրը Բրազիլիա կհասնի – Սրանք առաջին քայլերն են տնտեսական ակտիվացման…

Ուժ + քսակ. եթե միայն

Աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը:

Այս տվյալը միջազգային Global Firepower ընկերությանն է: Սա մի ընկերություն է, որ զբաղվում է ռազմական ներուժի հետազոտությամբ՝ վերլուծական տվյալներ հրապարակելով 2006 թվականից:

Ի՞նչ ցուցիչներ է ընկերությունը հաշվի առնում:

Պարզվում է՝ գնահատման ընթացքում առանցքային գործոն է մարդկային ուժի թվաքանակը (այդ պատճառով մեծ բնակչությամբ երկրները, որպես կանոն, վարկանշային ցանկի ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվում):

Հաշվի են առնվում նաեւ երկրի աշխարհագրական դիրքը, բնական պաշարների ծավալը եւ լոգիստիկ ճկունությունը:

Մի խոսքով, հետազոտության ընթացքում հաշվի է առնվել 55-ից ավելի գործոն:

Հետազոտության մեկնաբանությունում պարզաբանվում է, որ  ցանկի հերթականությունը պայմանավորված է ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր թվով, որքան երկրին հասանելի զինատեսակների բազմազանությամբ:

Ինչեւէ, Իրանը ցանկում զբաղեցրել է 13-րդ, Ադրբեջանը՝ 53-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը:

Ցանկը գլխավորել է ԱՄՆ-ն: 2-րդ տեղում Ռուսաստանն է:   Շարունակել կարդալ

Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը.- (2-րդ մաս) – Մշակե՞լ, թե՞ չմշակել այդ լցակույտերը. ո՞րն է ճիշտը եւ ո՞րը՝ ձեռնտուն… Բնապահպանները բողոքեցին, թե ընդհանրապես պոչամբարները վերամշակել ճիշտ չէ, քանզի… Ինչ է հուշում միջազգային փորձը – այդ միջազգային ասվածն էլ տարբեր է… Մեր 22 պոչամբարներն էլ կառավարման խնդիր ունեն. դա կլինի վերամշակումը, թե ռեկուլտիվացումը կամ մեկ ուրիշ տարբերակ…

Սկիզբը՝ թիվ 13-ում

http://www.hayary.org/wph/?p=6892Պոչամբարներ. մեր ոտքի տակի ականը (1-ին մաս) – Ասում են՝ պոչամբար, պոչերն ամբարում են՝ հետագա գործածման համար – Բոլորը լուծումը գիտեն, բայց տեղից շարժվող չկա – Թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվել – Այդ լցակույտերում էլ զգալի հարստություն կա. Եւ՛ կօգտվեն, եւ՛ կմաքրեն պոչամբարները…  / ՀԷԿ-երն էլ են համը հանում -…եւ այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում…

Տարիներ առաջ կառավարությունը քննարկեց եւ հավանության արժանացրեց մի փաստաթուղթ, որի համաձայն պոչամբարները պետք է մշակվեին:

2015թ. գործադիրը հավանության էր արժանացրել Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության հետեւանքով գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» համապատասխան փաստաթուղթը: Այդ ժամանակ խնդրո առարկայի շուրջ մանրամասներ ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Եվ նա հավաստում էր, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի ՀՀ-ում թե՛ մեծածավալ ներդրումների իրականացմանը եւ թե՛  բնապահպանապես մի շարք կարեւորագույն խնդիրների լուծմանը: Այլ կերպ՝ մեր երկիր ներդրումների ներհոսք կլինի եւ ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործարան կկառուցվի, ինչն էլ իր հերթին կնպաստի ՀՀ-ում լրացուցիչ աշխատատեղերի բացմանը եւ տնտեսության բարելավմանը:   Շարունակել կարդալ

Հայկական ծագմամբ մարսելցին. դուդուկ+էլեկտրո… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք  «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ – Հայկական ազգայնականության, Հայաստանի ու հայության շահերն արտահայտող պարբերական…

Հայկական ծագմամբ մարսելցին. դուդուկ+էլեկտրո

«Սերը միակ բանն է, որ մեզ բոլորիս համախմբում է»,- ասում է Ագոպը:

Նրա կյանքն ու ստեղծագործական աշխարհը հայկական ծագմամբ մի մարսելցու պատմություն է, ով ցանկանում էր դառնալ Քուրթ Կոբեին:

Տարիներն անցան, իսկ կատաղությունը մնաց ձայնի մեջ, կիթառի ակորդներն էլ դարձան ավելի հանդարտ: Պահպանելով ինքնությունը, Ագոպն ընտրեց… պահել ժպիտը եւ սեր երգել, հակառակ դուրս գալ աշխարհի, ով կորցրել է ինքնությունը:

Ագոպ… նաեւ պատմություն է մի մարդու, ով սիրում է տարբերություն: Բիթլզի, Յո Լա Տենգոյի, Օազիսի երկրպագու լինելով՝ նա կարող է շաբաթներով Լեդի Գագա կամ Թիմբրլեյք ունկնդրել:

Զինված այս տարբերություններով, Ագոպը սնվում է իր ճանապարհորդություններով (ԱՄՆ, Հայաստան, Բրազիլիա, Կուբա), որպեսզի ծնունդ տա փոփ երաժշտությանը:

«Երաժշտությունը չունի սահմաններ, լեզվամտածողություն, սահմանափակումներ ու տարանջատումներ: Եթե քո մտքին դուդուկի նվագակցությամբ երգ գրելն ու երգելն է, ապա պետք է անել դա՝ առանց որեւէ ավելորդ բաների մասին մտածելու»,- ասում է Ագոպը:   Շարունակել կարդալ

Մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը… Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլ/ Վարդան Մինասյանի վերադարձը… Կլինի մարզչական շտաբ եւ Ռոման Բերեզովսկին եւս կաշխատի… Յուրա Մովսիսյանի եւ Ռոբերտ Արզումանյանի վերադարձի մասին… Ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչի զույգը… Ֆուտբոլի ազգային առաջնությունում թեժ պայքար է… Զարգացման մրցաշարի հաղթողները… Բասկետբոլային եզրափակչի առաջին հանդիպումը… «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարում… Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում… Հայ գրոսմայստերը ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն… Օլիմպիական չեմպիոնը Երեւանում հետեւել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը… Կարեն Խաչանովը դուրս եկավ Մոնտե Կառլոյի մրցաշարի 3-րդ փուլ… Հայաստանցի ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել… Հայ սանբիստների մեծ ավարը Եվրոպայում… Մեր բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում… Այլ մարզական լուրեր… / Հայ անվանի մարզիկները մտահոգ են երկրի ներքաղաքական վիճակի համար… / Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին…

Մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը

Մեր զինուժի մարզիկները՝ ՀՀ ԶՈւ Ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի պետի ղեկավարությամբ, մասնակցում են ապրիլի 16- 21-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարեկամական բանակների «Հրամանատարական մեկնարկներ» առաջնությանը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից.-

Վարդան Մինասյանի վերադարձը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչի պաշտոնը կրկին Վարդան Մինասյանին հանձնելը եղած տարբերականներից լավագույնն է, համոզված են մասնագետներից շատերը: Այսպիսի կարծիք է հայտնել նաեւ ՖԱՖ («Հայկական առաջին ճակատ») երկրպագուների շարժման ղեկավար Սերոժ Ջանջոյանը: «Իմ անձնական կարծիքով տվյալ իրավիճակում լավ տարբերակ կլիներ հայտնի արտասահմանցի, փորձառու մասնագետ հրավիրելը: Սակայն դրան հավատալը մի քիչ «հեքիաթների բաժնից» կլիներ: Վարդան Մինասյանի վերանշանակումը եղածների լավագույն տարբերակն է: Նա կարող է փոխել հավաքականում տիրող մթնոլորտը»,- շեշտել է երկրպագուների շարժման ղեկավարը: Նրա կարծիքով՝ թիմը հասել էր մի վիճակի, երբ ֆուտբոլիստները թեւաթափ էին եղել: Եթե ուժեղացվի նաեւ մարզչական շտաբը, Ռոման Բերեզովսկին միանա մարզչական շտաբին, ապա արդյունքներ կլինեն:

Armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արման Առաքելյանի կարծիքով՝ այս մարզիչը հայկական ֆուտբոլում այն մարդկանցից է, ով շատ լավ ծանոթ է ֆուտբոլիստներին: «Այստեղ առավել կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ երիտասարդական թիմի մարզիչ նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Մեզ մոտ երիտասարդական եւ ազգային թիմերը շատ ընդհանուր առանցքներ ունեն: Չկա տեղի ֆուտբոլային կադր, ով չանցնի երիտասարդական թիմի միջով եւ խաղա ազգային թիմում: Գյուլբուդաղյանց-Մինասյան կապը կարող է շատ ավելի փոխշահավետ լինել, քան կարծում ենք»,- ընդգծել է Արման Առաքելյանը:

Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացված թեկնածության վերաբերյալ եւ Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Միեւնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաեւ այլ ընթացիկ հարցեր:

Կլինի մարզչական շտաբ եւ Ռոման Բերեզովսկին եւս կաշխատի

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կօգնի Վարդան Մինասյանին մարզչական աշխատանքում: «Ռոման Բերեզովսկին լինելու է մեր մարզչական շտաբում եւ աշխատելու է դարպասապահների հետ:

Հավաքականի մարզչական շտաբում կաշխատեն նաեւ Արտակ Օսեյանն ու Արթուր Մկրտչյանը»,- ասել է Վարդան Մինասյանը:   Շարունակել կարդալ