Օրվա պահոցը. Մայիս 6, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 16-ի (494) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Այն ուրիշ՝ մեկ այլ կողմը – Ու կա երրորդ կողմ, որ ցավով հետեւում է երկու կողմերի հարաբերություններին, տագնապած է՝ հանկարծ ճգնաժամ չսկսվի, երկրում ցնցումներ չլինեն – հանկարծ արնահոտ չգա («Լուսանցք» շաբաթաթերթ)…

2. Պարզվում է՝ կա երրորդ կողմ, որ դեռ չի խոսել – Կա մի երրորդ կողմ, որ էլի ՀՀ քաղաքացիներ են, ունեն նույնպիսի սահմանադրական իրավունքներ ինչպես եւ՛ իշխանությունները եւ՛ ընդդիմադիրները, բայց այդ իրավունքները խախտվում են երկու կողմից էլ – Նրանք համբերատար լռում են՝ երկու կողմում էլ մերոնք են ասելով… Եվ այս մասին չխոսեց ոչ մի կողմը…

3. Հիմա ու՞մ է զիջելու ՀՀ 3-րդ նախագահը – …հավաստում են, որ ժողովուրդը թույլ չի տա ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլ առավել եւս Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ մեծ քաղաքականություն, հատկապես Սերժ Սարգսյանի ընդգծված անարյուն հեռանալուց հետո… Նիկոլ Փաշինյանը հերքել էր նաեւ որեւէ երկրի միջամտության հնարավորությունը…

4. Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին.- Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»… Ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընտրվել վարչապետ… ԱԺ հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր… Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Նիկոլ  Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը… Այս եւ նմանատիպ բացատրությունները չէին բավարարի ո՛չ խորհրդարանական մյուս ուժերին, ո՛չ էլ Հանրապետության հրապարակի ցուցարարներին… Այս ամենը հասկանալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն պարզապես քվեարկի իր օգտին… ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ… ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը… Քաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները… ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականխորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքը… Արցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակով… Իր խոսքը հնչեցրեց նաեւ ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը… Վերահսկվում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ՊՆ եւ հանդիպում ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ…

http://www.hayary.org/wph/?p=6347Հայապահպանության նախարարության տեսլականըՍա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=6380Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

5. Անկարան դիրքավորվում է երկար պայքարի համար – Ընտրական գործընթացները տարածաշրջանային երկրներում իրենց ազդեցությունը թողեցին նաեւ Թուրքիայի վրա… Սակայն, այս դեպքում այն արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում, ի տարբերություն այլ երկրներում ընթացող ներքին քաղաքական հիմնախնդիրների, ինչպես օրինակ արտահերթ ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում…

6. 100 տարի առաջ.- Անհայտ նվիրյալներ. Թադեւոս Նահատակյան – Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք… 1917թ. նա դառնում է Ախալքալաքի պարենային կոմիտեի անդամ  եւ զգալի գործ կատարում ժողովրդին պարենով ապահովելու հարցում…

7. Աշխարհի մարզական հեւքից.– Հայաստանի 6 ակումբներին ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվեցին… Հայաստանի հավաքականն Ազգերի լիգային կպատրաստվի Ավստրիայում… «Էրեբունի» մարզադաշտը նվիրվել է ՀԱՕԿ-ին… Համառ պայքար ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը… Արթուր Աբրահամը 48-րդ հաղթանակը տարավ… Ֆերդինանտ Կարապետյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն… Հայ ըմբիշների 2 ոսկին եւ 1 բրոնզը՝ Եվրոպայի առաջնությունում… Տաթեւ Աբրահամյանը 6-րդն է, Վարուժան Հակոբյանը՝ 10-րդը… Չեխիայի Գրան Պրիին կմասնակցի 7 հայ հրաձիգ… Այլ մարզական լուրեր… / Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Այն ուրիշ՝ մեկ այլ կողմը – Ու կա երրորդ կողմ, որ ցավով հետեւում է երկու կողմերի հարաբերություններին, տագնապած է՝ հանկարծ ճգնաժամ չսկսվի, երկրում ցնցումներ չլինեն – հանկարծ արնահոտ չգա («Լուսանցք» շաբաթաթերթ)…

Այս օրերին շարժումը իսկապես ահռելի ծավալներ ստացավ: Եվ սա անհերքելի է: Բայց եւ անհերքելի է այն, որ երկու կողմերում հայտնված մարդիկ սկսեցին չտանել միմյանց: Հատկապես այն կողմում, ովքեր ուզում էին Նիկոլ Փաշինյանին տեսնել իբրեւ վարչապետ, սկսեցին թուրք անվանել նրանց, ովքեր չէին մերժում ՀՀԿ-ին եւ պատգամավորին վարչապետի պաշտոնին չէին տեսնում: ՀՀԿ-ին կողմ մարդիկ նիկոլականներին զսպվածության կոչեր էին անում, բայց վերջիններս չէին լսում՝ իշխող կուսակցությանը համարելով երկրում վերջին տարիներին ստեղծված վիճակի պատճառը:

http://www.hayary.org/wph/?p=6925«Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…

Ու կա երրորդ կողմ, որ ցավով հետեւում է երկու կողմերի հարաբերություններին: Որ տագնապած է՝ հանկարծ ճգնաժամ չսկսվի, հանկարծ երկրում ցնցումներ չլինեն, հանկարծ արնահոտ չգա: Երրորդ կողմ, որ ՀՀԿ-ի քաղաքականությունը, հատկապես ներքին, չի հավանում, բայց Նիկոլ Փաշինյանին էլ չի ընկալում իբրեւ վարչապետ: Ու լռում է, որովհետեւ մյուս երկու կողմերն էլ իրենն են: Բաժանում չի դնում: Ոչ մի կողմում «ժողովրդի թշնամի» ու «թուրք» չի փնտրում: Որովհետեւ միշտ ատել է այդ սահմանազատումը: Միշտ ատել է ու միշտ տագնապել դրա հետեւանքներից:   Շարունակել կարդալ

Պարզվում է՝ կա երրորդ կողմ, որ դեռ չի խոսել – Կա մի երրորդ կողմ, որ էլի ՀՀ քաղաքացիներ են, ունեն նույնպիսի սահմանադրական իրավունքներ ինչպես եւ՛ իշխանությունները եւ՛ ընդդիմադիրները, բայց այդ իրավունքները խախտվում են երկու կողմից էլ – Նրանք համբերատար լռում են՝ երկու կողմում էլ մերոնք են ասելով… Եվ այս մասին չխոսեց ոչ մի կողմը…

Ապրիլ 27-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարությունը անսպասելի էր, քանի որ կողմերը կարծես թե նախորդ հանդիպման ձախողումից պիտի այլ կերպ մտածեին, սակայն հայտարարության մեջ հստակ նշված էր, որ Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից «պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների»:

Եվ Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, վարչապետը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջեւ բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որեւէ արդյունք արձանագրելը չէ: «Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային»,- նշված է հայտարարությունում:

Կարեն Կարապետյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին:   Շարունակել կարդալ

Հիմա ու՞մ է զիջելու ՀՀ 3-րդ նախագահը – …հավաստում են, որ ժողովուրդը թույլ չի տա ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլ առավել եւս Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ մեծ քաղաքականություն, հատկապես Սերժ Սարգսյանի ընդգծված անարյուն հեռանալուց հետո… Նիկոլ Փաշինյանը հերքել էր նաեւ որեւէ երկրի միջամտության հնարավորությունը…

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, թե իրենց նկատմամբ բռնությունների դեպքում անգամ իրենք «զանգերով, ցույցերով, հրապարակումներով…» են պատասխանելու եւ այդպես են շարունակելու պայքարը, առանց բռնության կիրառման:

Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում առաջա-դրելու մասին խոսակցությունները կարող են իրականություն դառնալ, նա նշեց, թե ինքը դա համարում է անլուրջ խոսակցություն։ Նա տեղեկացրեց, որ եթե որեւէ մեկը մտածում է՝ իրենք որեւէ պարագայում հետքայլ են անելու, սխալվում է։

Ինչ մնում է ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա որոշ ընդդիմադիր գործիչներ հայտնեցին, թե Նիկոլ Փաշինյանը մերժել է նախկին նախագահի առաջարկները, քանի որ շարժումը չեն ցանկանում կապել նրա անձի հետ: Անգամ մերժվել են նախկին նախագահի կողմից մասնագետների տրամադրման առաջարկները՝ կառավարության ձեւավորման հարցում, որպես օգնություն:   Շարունակել կարդալ

Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին.- Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»… Ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընտրվել վարչապետ… ԱԺ հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր… Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Նիկոլ  Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը… Այս եւ նմանատիպ բացատրությունները չէին բավարարի ո՛չ խորհրդարանական մյուս ուժերին, ո՛չ էլ Հանրապետության հրապարակի ցուցարարներին… Այս ամենը հասկանալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն պարզապես քվեարկի իր օգտին… ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ… ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը… Քաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները… ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականխորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքը… Արցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակով… Իր խոսքը հնչեցրեց նաեւ ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը… Վերահսկվում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ՊՆ եւ հանդիպում ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ…

Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին

* * *

http://www.hayary.org/wph/?p=6921Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

* * *

Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – 25.04.18 / «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»…

ՀՀ 3-րդ Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելինե՛րս, ստիպված եմ մեկ անգամ եւս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա:

Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության եւ բարեփոխման կարեւորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը:

Հարգանքով, Սերժ Սարգսյան»:

Այս հայտարարությունից հետո ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին առանց խոչընդոտների ընտրվել վարչապետ:

Հատկապես որ այդ հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու:   Շարունակել կարդալ

Անկարան դիրքավորվում է երկար պայքարի համար – Ընտրական գործընթացները տարածաշրջանային երկրներում իրենց ազդեցությունը թողեցին նաեւ Թուրքիայի վրա… Սակայն, այս դեպքում այն արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում, ի տարբերություն այլ երկրներում ընթացող ներքին քաղաքական հիմնախնդիրների, ինչպես օրինակ արտահերթ ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում…

Ընտրական գործընթացները տարածաշրջանային երկրներում իրենց ազդեցությունը թողեցին նաեւ Թուրքիայի վրա: Սակայն, այս դեպքում այն առավելապես արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում, ի տարբերություն այլ երկրներում ընթացող ներքին քաղաքական հիմնախնդիրների, ինչպես օրինակ արտահերթ ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել է Թուրքիայում անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, ինչը թույլ կտա նրան փոփոխված սահմանադրական իրավունքների համաձայն երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Որոշ ժամանակ անց, եթե նա հիմա չնախաձեռներ այս ընտրությունները, անգամ նորացված սահմանադրական կարգով նրան կմնար միայն մեկ ժամկետ՝ վերստին նախագահ ընտրվելու համար: Եվ նա ստեղծեց արտահերթ ընտրությունների, այսպես կոչված կարեւորությունը:

Թուրքական ընդդիմադիրները եւ քրդական քաղաքական ուժերը նման անհրաժեշտության կարիք չեն զգում, իրավիճակը նորմալ են գնահատում: Նրանք համոզված են, որ Թուրքիայի նախագահը սա կազմակերպում է, որպեսզի կարողանա ավելի երկար ժամկետով մնալ նախագահի պաշտոնին, ինչը նրան ավելի շատ հնարա-վորություն կտա փորձարկել իր նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրերը: Իսկ ընդդիմադիրները այս ծրագրերը Թուրքիայի համար կարծանարար են համարում:   Շարունակել կարդալ

100 տարի առաջ.- Անհայտ նվիրյալներ. Թադեւոս Նահատակյան – Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք… 1917թ. նա դառնում է Ախալքալաքի պարենային կոմիտեի անդամ  եւ զգալի գործ կատարում ժողովրդին պարենով ապահովելու հարցում…

Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք:

Նման անհատների շարքում իր պատվավոր տեղն ունի նաեւ մանկավարժ եւ հասարակական-քաղաքական գործիչ Թադեւոս Պողոսի Նահատակյանը:

Հավելենք նաեւ, որ նրա նախնիները սերում էին Կարինի նահանգի Դվնիկ գյուղից, ուր Թադեւոսի նախատատը՝ Վարվառեն, նահատակվել էր ազգի եւ քրիստոնեական հավատքի համար: Ի դեպ, վերջինս Հայ առաքելական եկեղեցու նոր վկա էր: Հենց այս հանգամանքով էր բացատրվում ազգանվան ծագումը (նախկինում եղել է Զուրիկյան): Նահատակյանի ապուպապերը Ջավախք են գաղթել 1830թ. եւ հաստատվել Տիլիսկա (Տիլիսկե) գյուղում:

Նա ծնվել է 1877թ. հուլիսի 1-ին Ախալքալաքի գավառի Տիլիսկա/այժմ՝ Դիլիսկա/ գյուղում:

Ուսումնատենչ պատանին 1892-1897 թթ. սովորում է Ախալքալաքի քաղաքային ուսումնարանում եւ ստանում առաջին դասային աստիճանի ուսուցչի որակավորում:

Ուսումնառությունից հետո Նահատակյանը Թիֆլիսի նահանգի 2-րդ շրջանի ժողովրդական ուսումնարանների տեսչի կարգադրությամբ 1901թ. հոկտեմբերի 2-ին նշանակվում է Ախալքալաքի գավառի Գյոնդուրա գյուղի ուսումնարանի ուսուցիչ: Նույն տեսչի հրամանով նա 1905թ. սեպտեմբերի 20-ին տեղափոխվում է Տիլիսկայի ուսումնարան:   Շարունակել կարդալ

Աշխարհի մարզական հեւքից.– Հայաստանի 6 ակումբներին ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվեցին… Հայաստանի հավաքականն Ազգերի լիգային կպատրաստվի Ավստրիայում… «Էրեբունի» մարզադաշտը նվիրվել է ՀԱՕԿ-ին… Համառ պայքար ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը… Արթուր Աբրահամը 48-րդ հաղթանակը տարավ… Ֆերդինանտ Կարապետյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն… Հայ ըմբիշների 2 ոսկին եւ 1 բրոնզը՝ Եվրոպայի առաջնությունում… Տաթեւ Աբրահամյանը 6-րդն է, Վարուժան Հակոբյանը՝ 10-րդը… Չեխիայի Գրան Պրիին կմասնակցի 7 հայ հրաձիգ… Այլ մարզական լուրեր… / Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Աշխարհի մարզական խաչմերուկներում

Հայաստանի 6 ակումբներին ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվեցին

Ապրիլի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Շիրակ» եւ «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2018/2019թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը՝ համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում: Հիմնվելով դրանց վրա Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈւԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 6 ակումբներին:

Մեր հավաքականն Ազգերի լիգային կպատրաստվի Ավստրիայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարին պատրաստվելու համար կանցկացնի եւս 2 ընկերական հանդիպումներ: Մայիսի 29-ին եւ հունիսի 4-ին մեր ընտրանին կհանդիպի համապատասխանաբար Մալթայի եւ Մոլդովայի հավաքականների հետ: Խաղերը կայանալու են Ավստրիայում:

Նման որոշում կայացնելու պատճառը ոչ թե Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամն է, այլ այն, որ այդ օրերին Եվրոպայի շատ երկրներ ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու հենց այդ ալպիական երկրում:

«Էրեբունի» մարզադաշտը նվիրվել է ՀԱՕԿ-ին

Ապրիլ 27-ին կայացած Երեւանի ավագանու նիստում որոշվել է Երեւանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցի 100% բաժնետոմսերը նվիրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որի հաշվեկշռի մեջ է մտնում նաեւ «Էրեբունի» մարզադաշտը: «Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ներդրումներ կատարել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբում եւ ապահովել վերջինիս մասնակցությունը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) կողմից կազմակերպվող առաջնություններին»,- նշված է որոշման նախագծում։   Շարունակել կարդալ