Օրվա պահոցը. Մայիս 8, 2018

Մայիսյան տոներ.- Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք…

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհրդի անդամները այսօր՝ մայիսի 8-ին, առավոտ ծեգին եղել են Գառնի տաճարում՝ շնորհավորելու Շուշիի ազատագրման օրը: Ճիշտ նույն պահին Հայոց ռազմի Աստված Վահագնի արձանի մոտ Շուշիի տոնը Երեւանում նշել են Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները:

Այնուհետեւ երկու խումբն էլ հանդիպել են Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյան հաղթանակը կռած հայորդիներին: Այստեղ փառաբանման ծես է կատարվել երկիրը պահողների՝ ազատամարտիկների, երկրապահ կամավորականների տոնի առթիվ:

Հետո խմբերը եղան Հայ Արիական Միաբանուևթյան գրասենյակում եւ Շուշիի տոնը նշեցին ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհրդի հետ միասին:

Տոնը սկսվել է քրմական ծեսով, որ վարել է ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը: Խորհրդանշական կրակը վառելու պատիվը տրվել է նրանց, ովքեր Արցախյան ազատամարտի մասնակից են եղել: Նրանք, ովքեր ցավոք այսօր ողջ չեն, հերթափոխն իրենց որդիներին էին հանձնել: Որդիներից երկուսը երդման տեքստը կնքեցին ու հանձնեցին Հայ Արիական Միաբանության առաջնորդ, Արցախյան ազատամարտի տարիներին Հայոց Ազգային բանակի (ՀԱԲ) ռազմական խորհրդր անդամ, հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար Արմեն Ավետիսյանին, ում հետ էլ ընդդեմ թուրքական հրոսակների նրանց հայրերն էին կռվել:   Շարունակել կարդալ