Օրվա պահոցը. Մայիս 13, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 17-ի (495) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Երբ հեքիաթն ավարտվում է, երկնքից երեք խնձոր է ընկնում – Բայց հիմնականում երրորդ խնձորը, որ լսողինն է՝ժողովրդինը՝ տեղ չի հասնում…- Միայնակ իշխանափոխության գնացողը պիտի Գարեգին Նժդեհի «Վճռական Մենակը» լինի, այլ դեպքում՝ կաշխատի բումերանգի վերադարձող հարվածի քաղաքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

2. Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետ… Վարչապետը մայիսի 9-ին իր առաջին այցը կատարեց Արցախի Հանրապետություն… «Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել ենք իրավիճակը, թեյ ենք խմել միասին… նա չի հեռանում Հայաստանից»,- ասել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանը… Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է նոր վարչապետին եւ մաղթել անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված… «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ինքն է ցանկանում դառնալ վարչապետ… «Ամենակարեւոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը վերցրեց իր ճակատագիրն իր ձեռքը»,- ասել է արտահերթ ընտրությունների կողմնակից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով երկրում տեղի ունեցած հեղափոխության մասին… «ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը»,- ասել է ԱԺ փոխնախագահ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը…

3. Ժողովրդականի թացն ու չորը.- Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով – հակառակ կողմը հասկացնում է, որ կարող են նույն կերպ հրաժարականներ պահանջել՝ իրենց մարդկանց փողոց հանելով… / Պահանջները հետո հենց մեզ կհարվածեն – Տեղական իշխանությունները, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանը, ավագանին պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պարտավորություններով…

http://www.hayary.org/wph/?p=6347Հայապահպանության (համազգային՝ Հայրենիք-Սփյուռք-Ծպտյալ հայեր (չբացահայտվողներ պիտի լինեն…) կառավարմանը նպաստող) նախարարության տեսլականը.- Սա էությամբ Համահայկական կառույցի ստեղծման փորձ է, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական  Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=6380Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցունՄիակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

4. Եռատոն. Մայիսյան հաղթական տոներ.- Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները՝ Եռաբլուրում… Մայիսյան տոները տարաբնույթ են, որպես ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակներ՝ Շուշի, Սարդարապատ, Ավարայր… Տոնական խորհուրդներ, որ գնում են դեպի Հայ Դատի ակունքներ…

5. Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք – Եռատոնը միասին նշել են հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, քննարկել են նաեւ ներքաղաքական հարցեր… Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ – Եռասերունդ երկրապահն այսօր էլ բանակի կողքին է եւ պատվով համալրում է հայկական զինուժը… Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձն է – պատմական մանրամասներ

6. Հայաստանի Առաջին Հանրապետություն. Լույսն ու ստվերը…- Մինչդեռ հայոց պատմության լրջմիտ եւ խորաքնին զննությունը ցույց է տալիս, որ հայերս պետականություն միշտ ունեցել ենք, թեկուզեւ իրավաբանորեն եւ միջազգայնորեն չճանաչված – խոսքը Զեյթունի, Համշենի, Սասունի, Արցախի, Սամցխեի եւ այլ իշխանությունների կամ իշխանապետությունների մասին է… / Արեւմտահայերն այդպես էլ չընդունեցին արեւելահայերի պետականությունը եւ փաստորեն, չաջակցեցին այդ իշխանությանը…

http://www.hayary.org/wph/?p=3028Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն.- Հայոց համաշխարհային գաղտնի կառավարության տեսլականը – Ընդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի…

http://www.hayary.org/wph/?p=4111Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքըՄիջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

http://www.hayary.org/wph/?p=5684Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

7. Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան – Ծեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը… / Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսի 15-ը ճանաչվել է Ընտանիքի օր, որը միջազգային տոն է… / Մի հետաքրքիր զուգադիպությամբ էլ մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների եւ երիտասարդների օր…

http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

8. «Արարատը գրկաբաց սպասում է» – Երեւանը՝ մայիսյան տոների եւ հանգստի անցկացման նախընտրելի ուղղություն… Կրկին ահազանգ ու կրկին Գառնո տաճարի շուրջ – այս անգամ էլ քննարկեցին Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելու թեման… Գրքերի տոն՝ Արցախում – Հայկական երկրորդ հանրապետությունում անցկացվեց գրքերի ցուցահանդես-վաճառք… «Լույս» հիմնադրամի մասին… Մշակութային տարաբնույթ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

9. Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը կորոշվի վերջին փուլում… Եվրոգավաթների մասնակից 4 թիմերից 3-ը հայտնի են… «Արդար խաղի» գլխավորողը «Ալաշկերտ»-ն է… Ֆուտբոլի հավաքականը 2 ընկերական հանդիպում կունենա… «Արսենալ»-ը կբարձրացնի Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը… Արսեն Վենգերը խոշոր հաղթանակով հրաժեշտ տվեց «Էմիրեյթս»-ին… Հենրիխ Մխիթարյանը հաղթանակած ավարտեց մրցաշրջանը… «Բանանց»-ը՝ ֆուտբոլիստին կաշառելու վերաբերյալ հայտարարություն է տարածել… «Շիրակ» ՖԱ-ն ՀՖՖ-ի որոշումն ապօրինի է համարում… ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի պատասխանը… Չպետք է «Շիրակ»-ին պատժել՝ 12 միավոր նվազեցնելով… Դատախազությունը «Շիրակ» ՖԱ վերաբերյալ հրապարակումները ոստիկանություն է ուղարկել դեռ մայիսի 8-ին… «Շիրակ»-ի նկատմամբ մեղմ որոշում է կայացվել».-Ռուբեն Հայրապետյան… Լեւոն Արոնյանը՝ աշխարհի 4-րդ ունիվերսալ շախմատիստը… «Հայկական արծիվներ»-ն առաջին իսկ փորձից՝ չեմպիոն… Կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդը առաջ է անցել 2 միավորով… Հայ հրաձիգները Չեխիայի մրցաշարում գրավեցին 3-րդ տեղը… Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը կտեղափոխվի Կանադա եւ կփոխի քաղաքացիությունը… Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամաևտիկների մարտերը…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհիբոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal  

Երբ հեքիաթն ավարտվում է, երկնքից երեք խնձոր է ընկնում – Բայց հիմնականում երրորդ խնձորը, որ լսողինն է՝ժողովրդինը՝ տեղ չի հասնում…- Միայնակ իշխանափոխության գնացողը պիտի Գարեգին Նժդեհի «Վճռական Մենակը» լինի, այլ դեպքում՝ կաշխատի բումերանգի վերադարձող հարվածի քաղաքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության տեսակետներին անդրադարձել է դեռ հենց նոր խորհրդարանական Հայաստանի վարչապետական պարտականությունները ստանձնած Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ հրապարակվեց «Դեռ ոչինչ չի՛ փոխվել» հոդվածը՝ այդ ազգայնական կառույցի ղեկավար Արմեն Ավետիսյանի հեղինակությամբԼուսանցք» թիվ 15 (493), ապրիլի 27-մայիսի 3, 2018թ.):

Այսօր խորհրդարանական Հայաստանը նոր վարչապետ ունի, նա ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Արդյո՞ք այժմ ինչ-որ բան փոխվել է. փորձեցինք իմանալ հայ արիների (նաեւ համախմբված հեթանոս ազգայնականների) առաջնորդ Արմեն Ավետիսյանի տեսակետը:

- Արդյո՞ք շատ սրընթաց չէր Նիկոլ Փաշինյանի «խաղաղության եւ համերաշխության» հեղափոխական ալիքը եւ նույնքան շատ զարմանալի չէր իշխող կուսակցության այսքան արագ հրաժարումը իշխանությունից: Եվ այժմ ի՞նչ է փոխվել Ձեր նախկին տեսակետներում:

http://www.hayary.org/wph/?p=6924Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

– Մինչեւ հարցերի պատասխան տալը կցանկանայի անդրադառնալ դեռ այն ժամանակներին, երբ առաջադրվեցին սահմանադրական փոփոխությունները: Մենք հայտարարեցինք, որ այդ փոփոխությունների մեջ կան որոշակի բարեփոխումներ, ինչպես ընտանիքի հստակ սահմանումը եւ ազգային արժեհամակարգին վերաբերող էլի որոշ դրույթներ, սակայն փոփոխության բուն թեման մեզ համար ահազանգող էր, ինչը խորհրդարանական Հայաստանին անցնելն էր:   Շարունակել կարդալ

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետ… Վարչապետը մայիսի 9-ին իր առաջին այցը կատարեց Արցախի Հանրապետություն… «Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել ենք իրավիճակը, թեյ ենք խմել միասին… նա չի հեռանում Հայաստանից»,- ասել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանը… Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է նոր վարչապետին եւ մաղթել անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված… «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ինքն է ցանկանում դառնալ վարչապետ… «Ամենակարեւոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը վերցրեց իր ճակատագիրն իր ձեռքը»,- ասել է արտահերթ ընտրությունների կողմնակից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին… «ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը»,- ասել է ԱԺ փոխնախագահ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը…

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետ

ՀՀ ԱԺ մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Նրան կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Վարչապետի թեկնածությունը պաշտպանեցին ԱԺ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները, ինչպես նաեւ այնքան ՀՀԿ-ական պատգամավոր, որքան անհրաժեշտ էր ընտրությունում հաղթելու համար:

Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձեւավորեք կառավարությունը եւ լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի եւ երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջեւ են: Ձեզ լավագույն մաղթանքներս եւ հաջո-ղություններ»:

Նոր վարչապետը հայտնել է, որ կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն: Այսօր անուններ հրապարակելը ճիշտ չէ: Այո, բազմաթիվ թեկնածուներ կան, ունենք պրոֆեսիոնալներ, որոնք պետք է ներգրավվեն կառավարման ոլորտում: Ի դեպ, երբ մենք ասում ենք ազգային համերաշխություն եւ միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին նույն կերպ ենք մտածում, մեր տեսակետները նույնական են, իսկ քննադատությունը համարվում է միասնության խաթարում: Իհարկե ոչ: Հաշվի առնելով ընթացիկ քաղաքական վիճակի առանձնահատկությունները՝ մենք պետք է այդ մթնոլորտը կարգավորենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին իր առաջին այցը կատարեց Արցախի Հանրապետություն, նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկվել են բազմաբնույթ հարցեր: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում մասնակցելու է ԵԱՏՄ գագաթնաժողովին:   Շարունակել կարդալ

Ժողովրդականի թացն ու չորը.- Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով – հակառակ կողմը հասկացնում է, որ կարող են նույն կերպ հրաժարականներ պահանջել՝ իրենց մարդկանց փողոց հանելով… / Պահանջները հետո հենց մեզ կհարվածեն – Տեղական իշխանությունները, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանը, ավագանին պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ ՀՀ միջազգային պարտավորություններով…

Ժողովրդականի թացն ու չորը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին, ilur.am-ին երեկ ասել է, թե Նիկոլ Փաշինյանի՝ համաժողովրդական ալիքի ռեսուրսը սպառված է: Լեւ-ոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսեւորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաեւ այսուհետեւ: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետեւ այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, եւ բոլորովին այլ բան՝ վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետեւ դա կդիտվի որպես իշխանության մի թեւի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, եւ թե՛ դրանց արդյունքում ձեւավորված խորհրդարանի օրինակարգությունը»:

Քաղաքական ու պետական այս գործչի գնահատականին չհավատալ չեմ կարող, բայց մտածում եմ՝ ինչ էր երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցածը: Կրկին նշյալ ռեսուրսի գործածում:

Երեկ այստեղ բողոքի ակցիա էր, որի մասնակիցները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ո՞վ էր կազմակերպել: Պատասխան՝ նախաձեռնող խումբը: Ո՞վ կամ ովքե՞ր էին այս նախաձեռնող խմբում: Հստակ պատասխան չկա: Տարածքում իհարկե Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, ավագանու «Ելք» խմբակցության անդամները՝ Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ եւ, իհարկե, կանանց իրավունքների ու էլի իրավունքների պաշտպաններ:   Շարունակել կարդալ

Եռատոն. Մայիսյան հաղթական տոներ.- Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները՝ Եռաբլուրում… Մայիսյան տոները տարաբնույթ են, որպես ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակներ՝ Շուշի, Սարդարապատ, Ավարայր… Տոնական խորհուրդներ, որ գնում են դեպի Հայ Դատի ակունքներ…

Հայ մարդը պետք է ապրի իր ընտանիքում, որ միջուկն է ոչ միայն սեփական գերդաստանի, տոհմի, այլեւ ամբողջ ազգի…

Հայ Արիական Միաբանության (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի) եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս՝ Եռատոնի (2-րդ աշխարհամարտի կամ ինչպես ասել ենք՝ Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների, Շուշիի փառապանծ ազատագրման եւ Երկրապահի) օրերին հայտարարում են, որ հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտի ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ

Սա նշում ենք հատկապես այս օրերին, երբ աշխարհի վերաբաժանման, նոր աշխարհակարգի ձեւավորման ալիքներն ավելի նկատելի են դառնումԵվ մենք հիշում ու նշում ենք վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները, որպեսզի մեր նախնյաց ոգիների հետ ավելի խրոխտ գնանք դեպի մեր նպատակները, Հայոց Գերնպատակը

Համաշխարհային 2-րդ պատերազմում հայությունը (սփյուռքը եւս ձեռք մեկնեց) մարտնչելով Խորհրդային Միության ռազմական ուժերում՝ ընդդիմացան ո՛չ միայն կեղծ արիական տեսության տարածմանը, այլեւ իրապես համամարդկային վտանգ դարձած նացիստա-ֆաշիստական տեսությունների ներդրմանը: Շուրջ 1,5 միլիոնանոց Խորհրդային Հայաստանից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայորդիներ, ինչը եւս նպաստեց ջախջախելու գերմանական զավթարար բանակին՝ այսպիսով կասեցնելով հայկական սահմանների մոտ մինչեւ ատամները զինված եւ կազմ ու պատրաստ կանգնած նացիստական գերմանիայի դաշնակից Թուրքիայի զինուժի առաջխաղացումը՝ դեպի Հայաստան եւ Կովկաս…   Շարունակել կարդալ

Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք – Եռատոնը միասին նշել են հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, քննարկել են նաեւ ներքաղաքական հարցեր… Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ – Եռասերունդ երկրապահն այսօր էլ բանակի կողքին է եւ պատվով համալրում է հայկական զինուժը…

Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհրդի անդամները մայիսի 8-ին, առավոտ ծեգին եղել են Գառնի տաճարում՝ շնորհավորելու Շուշիի ազատագրման օրը: Ճիշտ նույն պահին Հայոց ռազմի Աստված Վահագնի արձանի մոտ Շուշիի տոնը Երեւանում նշել են Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները:

Այնուհետեւ խմբերը հանդիպել են Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյան հաղթանակը կռած հայորդիներին: Այստեղ փառաբանման ծես է կատարվել երկիրը պահողների՝ ազատամարտիկների, երկրապահ կամավորականների տոնի առթիվ:

Հետո խմբերը եղան հայ արիների գրասենյակում եւ Շուշիի տոնը նշեցին ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհրդի հետ միասին:

Տոնը սկսվել է քրմական ծեսով, որ վարել է ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Ար-մոգը: Խորհրդանշական կրակը վառելու պատիվը տրվել է նրանց, ովքեր Արցախյան ազատամարտի մասնակից են եղել:   Շարունակել կարդալ

Հայաստանի Առաջին Հանրապետություն. Լույսն ու ստվերը…- Մինչդեռ հայոց պատմության լրջմիտ եւ խորաքնին զննությունը ցույց է տալիս, որ հայերս պետականություն միշտ ունեցել ենք, թեկուզեւ իրավաբանորեն եւ միջազգայնորեն չճանաչված – խոսքը Զեյթունի, Համշենի, Սասունի, Արցախի, Սամցխեի եւ այլ իշխանությունների կամ իշխանապետությունների մասին է… / Արեւմտահայերն այդպես էլ չընդունեցին արեւելահայերի պետականությունը եւ փաստորեն, չաջակցեցին այդ իշխանությանը…

Հայի տեսակը առաջնածին է եւ երկնաշնորհ, ով հստակ կատարում է աստվածային իր վսեմ առաքելությունը: Այժմ առաջադեմ գիտությունն ընդունում է, որ պետությունը տիեզերական ուժերի տված արտոնությունն է: Դա վերաբերում է Հայաստանին՝ Հայա Աստծո սերնդի տանը, Եգիպտոսին, Սումերին (Շումեր) եւ այլն: Դեռ ավելին. արմենոիդ տեսակի ներկայացուցիչներն ամենուրեք, աշխարհագրական տարբեր լայնություններում, արարել են պե-տություններ եւ հաստատել քրմական հայեցակարգային իշխանություն:

Այնպես որ, մենք հզոր ենք եղել եւ մեր կամքը թելադրել մնացյալ աշխարհին՝ լինելով առաջնորդ եւ մտքի աշխարհակալ:  Այս օրինաչափությունը գործել է պատմության քառուղիներում եւ տարբեր ժամանակներում: Շատ դեպքերում մյուս ազգերը մեզ օգնության են կանչել, եւ մենք սրբորեն կատարել ենք աստվածային օրենքները պահպանելու մեր գործառույթը, քանի որ տիեզերական ուժերի հովանավորյալն ենք:

Պետք է արձանագրել, որ կյանքը սրընթաց առաջ է ընթանում, շատ բաներ են փոխվում, բայց պատմագիտության մեջ քիչ բան է փոխվում. կենսունակ են մնում նույն կաղապարները եւ կարծրատիպերը: Այդպես է նաեւ պետականության աստվածային ծագման տեսադրույթի խնդիրը, որը ժամանակակից պատմագիտությունը չի ընդունում եւ դրանով իսկ իրեն դատապարտում ամլության: Հենց այս առումով էլ այժմ չի ընդունվում Հայկազունիների արքայատոհմի իրական լինելը, մի հարստություն, որը աստվածային ծագում ունի: Չմոռանանք, որ այդ մասին վկայում է քերթողահայր Մովսես Խորենացին: Գուցե այս հարցում դեր է խաղում  պլեբեյական իշխանության եւ սպասարկու գիտական համակարգի կպչուն հանգամանքը:   Շարունակել կարդալ

Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան – Ծեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը… / Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսի 15-ը ճանաչվել է Ընտանիքի օր, որը միջազգային տոն է… / Մի հետաքրքիր զուգադիպությամբ էլ մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների եւ երիտասարդների օր…

Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին Հայոց ամանորը եւ Արեգ ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 8-ին Զատիկը նշելուց հետո մայիսին հայ արիները տոնում են Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը:

Վանատուրի տոնն այս անգամ կնշվի մայիսի 15-ին:

Վանատուրի տոնը հարյուրամյակներ անց վերականգնված տոներից է:

Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրըն-կալությունն ու հյուրասիրությունը: Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամ-ռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի:

Մայիսյան տոնը կսկսվի վաղ առավոտյան՝ Սեւանի ափին՝ Վանատուր աստծուն նվիրված ծիսակարգով: Ծեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը: Նրանք ձոն կհղեն առ Վանատուր Աստված:

Ձոնի ընթացքում ներկաները չրերով առատ, հալվայով ու մածնով գաթաներով լցված սկուտեղները վեր կբռնեն:   Շարունակել կարդալ

«Արարատը գրկաբաց սպասում է» – Երեւանը՝ մայիսյան տոների եւ հանգստի անցկացման նախընտրելի ուղղություն… Կրկին ահազանգ ու կրկին Գառնո տաճարի շուրջ – այս անգամ էլ քննարկեցին Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելու թեման… Գրքերի տոն՝ Արցախում – Հայկական երկրորդ հանրապետությունում անցկացվեց գրքերի ցուցահանդես-վաճառք… Մշակութային լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

«Արարատը գրկաբաց սպասում է»

Երեւանը՝ մայիսյան տոների նախընտրելի ուղղություն

Մայիսյան տոները արձակուրդին հավելվող հաճելի լրացում է եւ օրգանիզմի յուրահատուկ վարժանք՝ ամառային արձակուրդներին ընդառաջ, տեղեկացնում է SUNMAG.ME առցանց-ամսագիրը։ Վերջինս առանձնացրել է քաղաքները, որտեղ հանգիստը մատչելի է։ Ամսագրի ընտրած քաղաքների թվում է նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը։

«Օգտակար-հաճելի նկատառում. ռուսները կարող են Հայաստան գնալ անգամ ներքին անձնագրերով, այնպես որ եթե ձեր օտարերկրյա անձնագիրն ինչ-ինչ պատճառով չկա, ապա Արարատը միեւնույն է՝ գրկաբաց սպասում է ձեզ»,- գրում է ամսագիրը։

Ի պատասխան հարցի՝ ուր այցելել, ամսագիրը հուշումներ է անում. Երեւանն, իբրեւ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որ հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում, պատմական փաստերի պակաս չունի, կարելի է տեսնել հնագույն տաճարներ՝ թե քաղաքի կենտրոնում, թե նրա սահմաններից դուրս՝ զմրուխտ-կանաչ լեռների շքեղ համապատկերին։

Հրատարակչությունը խորհուրդ է տալիս բնության գրկում հանգիստը նախապես ծրագրել՝ գնալ Սեւանա լիճ, Տաթեւի վանք, թե Արարատի ստորոտ, որտեղ կարելի է անգամ օդապարիկով թռչել, հակառակ պարագայում հյուրերին սպասում են երեւանյան կոնյակն ու խորովածը։

Երեւանից բացի, ամսագրի առանձնացրած քաղաքների շարքում են Ալգարվեն (Պորտուգալիա), Թել-Ավիվը (Իսրայել), Քիշնեւը (Մոլդովա), Ինսբրուկը (Ավստրիա), Վալետտան (Մալթա), Մարրակեշը (Մարոկկո։

Կրկին ահազանգ ու կրկին Գառնո տաճարի շուրջ

Զբոսաշրջության ծավալման համապատկերին նորից խոսակցություններ են լինում՝  Գառնու տաճարը հանգիստ չի տալիս ոմանց: «Հերթական անգամ մեր մշակութային արժեքները ոտնահարում են եւ ամեն ինչ բիզնեսի վերածում».- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենցը: Ասուլիսի ժամանակ այս անգամ էլ քննարկեցին Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելու թեման եւ նշեցին, որ մամուլում այդպիսի լուրեր են շրջանառվում:

«Եթե Գառնու հնագույն հեթանոսական տաճարը դիտարկում են որպես բացառապես բիզնես, ապա այդ դեպքում ինչու մյուս քրիստոնեական արժեքներին եւս այդպես չեն վերաբերվում, օրինակ՝ Մայր Աթոռին, որ կարող է ավելի շահութաբեր լինել հիմա»,- նշել է զբոսաշրջության մասնագետը:   Շարունակել կարդալ

Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը կորոշվի վերջին փուլում… Եվրոգավաթների մասնակից 4 թիմերից 3-ը հայտնի են… «Արդար խաղի» գլխավորողը «Ալաշկերտ»-ն է… Ֆուտբոլի հավաքականը 2 ընկերական հանդիպում կունենա… «Արսենալ»-ը կբարձրացնի Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը… Արսեն Վենգերը խոշոր հաղթանակով հրաժեշտ տվեց «Էմիրեյթս»-ին… «Բանանց»-ը՝ ֆուտբոլիստին կաշառելու վերաբերյալ հայտարարություն է տարածել… «Շիրակ» ՖԱ-ն ՀՖՖ-ի որոշումն ապօրինի է համարում… ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի պատասխանը… Չպետք է «Շիրակ»-ին պատժել՝ 12 միավոր նվազեցնելով… Դատախազությունը «Շիրակ» ՖԱ վերաբերյալ հրապարակումները ոստիկանություն է ուղարկել դեռ մայիսի 8-ին… «Շիրակ»-ի նկատմամբ մեղմ որոշում է կայացվել».-Ռուբեն Հայրապետյան… Լեւոն Արոնյանը՝ աշխարհի 4-րդ ունիվերսալ շախմատիստը… «Հայկական արծիվներ»-ն առաջին իսկ փորձից՝ չեմպիոն… Կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդը առաջ է անցել 2 միավորով… Հայ հրաձիգները Չեխիայի մրցաշարում գրավեցին 3-րդ տեղը… Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը կտեղափոխվի Կանադա եւ կփոխի քաղաքացիությունը…

Աշխարհի մարզական հեւքից.-

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 29-րդ փուլում կայացած բոլոր խաղերում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Մրցաշարի հետնապահ Երեւանի «Արարատ»-ը իր հարկի տակ չնայած սկզբում պարտվում էր «Շիրակին» 0:4 հաշվով, սակայն կարողացավ վերականգնել հավասարակշռությունը եւ փրկել խաղը՝ 4:4: Կապանի «Գանձասար-Կապան»-ն ու «Բանանց»-ը մեկական գոլ փոխանակեցին եւ նույնպես չորոշեցին հաղթողին: Իսկ ահա Երեւանի «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը ընդհանրապես չկարողացան գրավել դարպասները եւ գոլազուրկ ոչ-ոքի արեցին:

Այդպիսով, այս փուլից հետո մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: Դա նշանակում է, որ չեմպիոնի հարցը կլուծվի վերջին՝ 30-րդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 20-ին: Այդ օրը առաջնության առաջատար «Շիրակ»-ը իր հարկի տակ կընդունի «Փյունիկ»-ին, իսկ հետապնդող «Ալաշկերտ»-ը՝ «Գանձասար-Կապան»-ին:

Եվրոգավաթների մասնակից 4 թիմերից 3-ը հայտնի են

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 27-րդ փուլի հանդիպումները: Առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Երեւանի «Բանանց»-ին: Առաջատարից 3 միավոր հետ մնացող Երեւանի Ալաշկերտ»-ը մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արարատ»-ի նկատմամբ: 4-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ը լարված պայքարում 4:3 հաշվով պարտության մատնեց իր անմիջական հետապնդողին՝ Երեւանի «Փյունիկ»-ին:

Այդպիսով, «Ալաշկերտ»-ն ու «Գանձասար-Կապան»-ն ապահովեցին իրենց տեղը եվրոգավաթների մրցաշարերում, իսկ վերջին, 4-րդ ուղեգիրը կվիճարկեն 4-րդ եւ 5-րդ տեղերում գտնվող «Բանանց»-ն ու «Փյունիկ»-ը:

Հիշեցնենք, որ 26-րդ փուլում  «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Շիրակ»-ի հետ, ինչը թույլ տվել գյումրեցիներին առաջինը նվաճել եվրագավաթների ուղեգիր:

«Արդար խաղի» գլխավորողը «Ալաշկերտ»-ն է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ շրջանի խաղերի արդյունքում Fair Play”(Արդար խաղի) դասակարգման աղյուսակը գլխավորում է մայրաքաղաքի «Ալաշկերտ»-ը: ՀՖՖ-ից ներկայացնում են միավորները՝ «Ալաշկերտ»՝ 7,92, «Փյունիկ»՝ 7,91, «Բանանց»՝ 7,80, «Գանձասար-Կապան»՝ 7,79, «Արարատ»՝ 7,78 եւ «Շիրակ»՝ 7,77։   Շարունակել կարդալ