Օրվա պահոցը. Մայիս 26, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 19-ի (497) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայրենիք սիրելը հասարակական աշխատանք չէ՝ ազգային սրբազան պարտականություն է… Ազգ-բանակ ծրագիրը պետք է կայանա՛ – Եվ բոլոր համազգային ծրագրերը պիտի կյանքի կոչվեն (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… – Առանց մեկնաբանության.- «Ազգ-բանակ» հայեցակարգը պետք է ընկալել (Վիգեն Սարգսյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար)… – Առանց մեկնաբանության.- Արմեն Գրիգորյանի պատասխանը՝ պաշտոնաթող պաշտպանության նախարարին (Արմեն Գրիգորյան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար)…

2. «Հայի վիժվածք» ասողի օգտին չեմ կարող քվեարկաել – Գարո Փայլանը հիշեցնելով այս նախագահի թեկնածու թրքուհու հակահայ արտահայտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին… / Քրդամետ ընդդիմադիր կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշի կալանավորման միակ պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է… 

3. Հաղթելու ենք թուրքական ժխտողականությանը – Արդյո՞ք մենք ունենք Հայոց պահանջատիրության հայեցակարգ… Մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն… / Ծիծեռնակաբերդ էին ժամանել ՀՀ ԱԺում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները՝ քրդական, ասորական եւ եզդիական համայնքի ներկայացուցիչները – ներկա էր նաեւ ՀՀ խորհրդարանի փոխնախագահը…

4. ԵԽԽՎ – Հայաստան – ԵՄ.- Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հետաքննության մարմնի զեկույցը… Փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին… Հայ պատգամավորի պատասխանն ադրբեջանցիներին… Եվրամիություն – Հայաստան… ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները (նման խնդրի առնչվել ենք նաեւ ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրման ժամանակ, երբ Արցախը համարվել է ոչ հայաստանյան տարածք)… Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը… Շարունակվելու է համագործակցությունը Ռուսաստանի, Եվրամիության եւ Իրանի հետ… 

5. ԵԽԽՎ – Ադրբեջան.- Նոր զեկույց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ… Հրապարակվեց ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի զեկույցը – 200 էջանոց զեկույց, որի մեծ մասը վերաբերում է Ադրբեջանին՝ ինչպես է ԵԽԽՎ-ում իրականացրել կաշառատվությունը… Պատգամավորների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ զեկույցը – Ամենաառատաձեռն կաշառքները ԵԽԽՎ պատգամավորները ստացել են Ադրբեջանից… ԵԺԿ-ն կոչ է անում անհապաղ ԵԽԽՎ-ից հեռացնել… ԱՄՆ սենատորն առաջարկում է պատժամիջոցներ… Ուշադրությունը շեղելու փորձերն անհանդուրժելի են… Ադրբեջանի դիվանագիտական «դիվերսիաները» (ԼՂՀ հարցով)…

6. ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացում. որքան գումար կպահանջվի… Բայց մինչ այդ՝ ամենակարեւորի մասին – Լրացուցիչ համաձայնագիրը կնքվում է ՀԱԷԿ-ի եւ «Ռուսատոմ Սերվիս»-ի մինջեւ… / Վարկի օգտագործման ժամկետի երկարաձգումը թույլ կտա որակով իրականացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը եւ չի բերի ծրագրի՝ 300 մլն. դոլար գնի փոփոխության…

7. «Սիրո հեղափոխությունն» ատելությու՞ն է տարածում – ոմն տիկինը զագնահարել եւ «Լուսանցք»-ին մեղադրել է «Նիկոլի ոսկորները լվանալու մեջ»՝ խմբագիրը ու իր թերթը թուրք են ասելով… / «Ես ինձ սպառնացող ոչ մի ձայն ու ոչ մի հեռախոսահամար երբեք չեմ մոռանում… ինձ սպառնացողներ ու վիրավորողներ ջան, հուսամ՝ հասկանում եք, թե ինչու եմ այս ամենը նշում…» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

8. Պոպուլիզմից տուժելու է պետությունը, որովհետեւ տուժելու է օրինապահ քաղաքացին – Նրանք, ովքեր տուգանքները մուծել են ու չեն թողել, որ բանը հասնի ԴԱՀԿ-ին, կրկնակի են տուժելու՝ եւ՛ գումարային, եւ՛ բարոյական… Իշխելու է՝ օրինապահ լինելը ճիշտ չէ մտածելակերպը… Ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ…

9. Առաջին անգամ երդվեցին – Մնաց առաջին անգամ երդմնազանց չլինելը… Արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է – բայց վարչապետն իրատեսական է համարում Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ ունենալը մինչեւ հունիսի վերջ… / Արդյո՞ք նոր կառավարությունը ծանր տնտեսություն է ժառանգել – Այսօր այդպիսի խնդիր չկա, թե սպառվել է բյուջեն, այն բավականին լավ վիճակում է, ասում է տնտեսագետը…

10. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն ավարտեց սկանդալով – Մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով… Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը… «Շիրակ» ակումբը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը եւ նվազեցրած միավորների վերականգնումը…  «Շիրակ»-ի բոլոր թիմերին տեխնիկական պարտություն է գրանցվել…  Հենրիխ Մխիթարյանի թիմը նոր մարզիչ ունի… Հայաստանի պատանի ֆուտբոլիստները հաղթեցին Վրաստանի պատանիներին… «Ռեալ»-ը հաղթեց «Լիվերպուլ»-ին եւ նվաճեց չեմպիոնների գավաթը… Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը՝ Գերմանիայի չեմպիոն… Գաբրիել Սարգսյանը՝ շախմատի Շարջայի միջազգային մրցաշարի հաղթող… Արամ Հակոբյանը ճանաչվեց շախմատի աշխարհի լավագույն պատանի աստղ…

Հայրենիք սիրելը հասարակական աշխատանք չէ՝ ազգային սրբազան պարտականություն է… Ազգ-բանակ ծրագիրը պետք է կայանա՛ – Եվ բոլոր համազգային ծրագրերը պիտի կյանքի կոչվեն (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… – Առանց մեկնաբանության.- «Ազգ-բանակ» հայեցակարգը պետք է ընկալել (Վիգեն Սարգսյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար)… – Առանց մեկնաբանության.- Արմեն Գրիգորյանի պատասխանը՝ պաշտոնաթող պաշտպանության նախարարին (Արմեն Գրիգորյան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար)…

Ազգ-բանակ ծրագիրը պետք է կայանա՛

Եվ բոլոր համազգային ծրագրերը պիտի կյանքի կոչվեն

Համազգային բանակի ստեղծումը, իհարկե ժողովրդական ալիքի վրա ինքնաբերաբար հրամցված նվեր կամ շոու-ծրագիր չէ, սակայն ամեն հայի ուղեղին պիտի հասանելի լինի, եթե իհարկե ուղեղի հետ խնդիրներ չկան:

Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ Ազգ-բանակը այն համազգային ծրագիրը պիտի լինի, ինչպիսին պատկերացնում ենք Համահայկական խորհրդի կամ Սահմանադրության ստեղծումը, ինչը կնպաստի նաեւ Համահայկական խորհրդարանի առաջացմանը, Համազգային դրամատան եւ տնտեսական միավորման, այս կամ այն ոլորտային  կառույցի ստեղծումն ու Հայրենիք-Սփյուռք յուրաքանչյուր համատեղ գործողության կիրառումը…

Ով դեմ է Ազգ-բանակին եւ դեմ գնալու համար խնդրի հետ կապ չունեցող տարաբնույթ սոցիալական խնդիրներ է առաջ քաշում, նա կամ լավ չի պատկերացնում, թե ինչ կարող է տեղի ունենալ մեզ հետ կտրուկ եւ նպատակային պատերազմական իրավիճակներում, կամ՝ հասել է իշխանության ազգադավ նպատակներով:

Եթե համաշխարհային հերթական վերաբաժանման ժամանակ պայթեն բոլոր մեր սահմանակից հակամարտությունները (անգամ եթե դրանցից մի քանիսը), ապա միայն Հայաստանի Հանրապետությանը միջազգայնորեն թույլատրված քանակ ունեցող բանակով անգամ մեր սահմանները չենք կարող լիարժեք պաշտպանել… Արցախյան նոր պատերազմ (որը կարող է հեռանկարում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական (Նախիջեւանի կողմից) ծավալումների հասնել), Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի մասնատում, որի ժամանակ Արեւմտյան Հայաստանի Քրդստան դառնալու խնդիր կա դրված նաեւ, Իրանա-իսրայելական առճակատում, որտեղ Ադրբեջանի տարածքային ծավալման հնարավորություններ են նաեւ քննարկվում, Սաուդյան Արաբիա-Իրան առճակատում, որը մեծ հարվածի տակ է դնելու արաբական աշխարհուն եւ Իրանոմ ապրող հարյուր հազարավոր հայերի գոյությունը (որոնք էլ հիմնականում Արեւմտյան Հայաստանի ներգաղթյալներն են լինելու՝ մեզ համար նպաստավոր միջազգային ծրագրերում), ռուս-վրացական նոր պատերազմ, որը Հայաստանի համապարփակ շրջափակման սկիզբը կարող է դնել…   Շարունակել կարդալ

«Հայի վիժվածք» ասողի օգտին չեմ կարող քվեարկաել – Գարո Փայլանը հիշեցնելով այս նախագահի թեկնածու թրքուհու հակահայ արտահայտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին… / Քրդամետ ընդդիմադիր կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշի կալանավորման միակ պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է… 

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող պոլսահայ պատգմավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններից Թուրքիայի նախագահական ընտրություններում 2-րդ փուլ անցնելու հնարավորություններ ունեն 2 հոգի: Ըստ նրա, կարող են անցնել կամ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշը, կամ էլ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» թեկնածու Մուհարրեմ Ինջեն:

Պոլսահայ պատգամավորը բացառել է, որ ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ, նախագահի կին թեկնածու Մերալ Աքշեները կարող է հայտնվել 2-րդ փուլում: Նա հիշեցնելով այս թրքուհու հակահայ արտահայտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին: Մերալ Աքշեները 90-ականներին Ներքին գործերի նախարարն էր: Այդ ժամանակ «հայի վիժվածք» արտահայտությունն է կիրառել: «Հիմա ես, որպես հայ, ինչպե՞ս ձայն տամ նրան: Նախապաշարմունքներ ունեմ, բայց դրանք վերացնելը հենց Աքշեների պարտականությունն է»,- ասել է Փայլանը:

Իմիջիայլոց, հայ պատգամավորի կարծիքը, որ հակահայ այս թրքուհին ոչ մի հնարավորություն չունի 2-րդ փուլ դուրս գալու, հիմնավորվել է սոցհարցումների արդյունքներով:   Շարունակել կարդալ

Հաղթելու ենք թուրքական ժխտողականությանը – Արդյո՞ք մենք ունենք Հայոց պահանջատիրության հայեցակարգ… Մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն… / Ծիծեռնակաբերդ էին ժամանել ՀՀ ԱԺում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները՝ քրդական, ասորական եւ եզդիական համայնքի ներկայացուցիչները – ներկա էր նաեւ ՀՀ խորհրդարանի փոխնախագահը…

Մայիս 19-ին Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին ժամանել նաեւ Հայաստանի Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները՝ քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը: Ներկա էին նաեւ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո կատարվեց հոգեհանգստի կարգ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը 2015թ. միաձայն ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ ես այդ հարցի հիմնական զեկուցողն եմ եղել: Միեւնույն ժամանակ մենք մեր հույն եւ Կիպրոսի գործընկերների հետ աշխատանք ենք իրականացրել եւ հաջող պայքար ենք մղել ժխտողականության դեմ: Թե Հունաստանը, թե Կիպրոսը միաձայն դատապարտել են թուրքական ժխտողականությունը, սակայն սա բավարար չէ: Մենք պետք է կարողանանք համադրել հունական, ասորական եւ հայկական սփյուռքի միասնությունը, մեր պետությունների միասնությունը ընդդեմ թուրքական ժխտողականության»,- ասել է նա: Ապա շարունակել է, թե քանի դեռ կա ժխտողականություն, վտանգ կա, որ նոր ցեղասպանություններ կլինեն. «Ավելին՝ թուրքական ժխտողականության հետեւանք էին թե՛ 1988թ. սումգայիթյան ջարդերը, թե՛ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հակամարդային գործողությունները եւ՛ խաղաղ բնակչության, եւ՛ զինվորների նկատմամբ: Մի բան պարզ է՝ մենք պայքարող ժողովուրդ ենք ու պետք է պայքարենք: Մենք հաղթելու ենք, որովհետեւ Աստված է մեզ հետ եւ որովհետեւ մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության է»:   Շարունակել կարդալ

ԵԽԽՎ – Հայաստան – ԵՄ.- Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հետաքննության մարմնի զեկույցը… Փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին… Հայ պատգամավորի պատասխանն ադրբեջանցիներին… Եվրամիություն – Հայաստան… ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները (նման խնդրի առնչվել ենք նաեւ ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրման ժամանակ, երբ Արցախը համարվել է ոչ հայաստանյան տարածք)… Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը… Շարունակվելու է համագործակցությունը Ռուսաստանի, Եվրամիության եւ Իրանի հետ… 

Ներքաղաքական կյանքի վերադասավորումները լուսաբանման տեսանկյունից հետ գցեցին մի շարք կա­րեւո­րա­գույն միջազգային իրադարձությունների ներկայացման ընթացքը, սակայն, պիտի նշել, որ դրանք հիշարժան ի­րադարձություններ են, որոնք առնչվում են Հայաստանին՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական ուժ է իշ­խա­նության վերեւում:

«Լուսանցք»-ի այս թողարկումում կներկայացնենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա­տարված իրադարձությունները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումների արտահայտմանն ու համապատասխան որոշումների կայացմանը: Հաջորդիվ կանդրադառնանք նաեւ մեր երկրի հետ Եվրամիության հարաբերությունների ընթացքին, ապա Մերձավորարեւելյան հակամարտության հնարավոր ծավալմանը՝ Իսրայել-Արաբական աշխարհ եւ Իսրայել-Իրան ուղղություններով, նաեւ մեր  հիմնախնդրի՝ Արցա­խին առնչվող իրադարձություններին:

Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հետաքննության մարմնի զեկույցը

ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված կոռուպցիան ուսումնասիրող Արտաքին հետաքննության մարմինը ապրիլի վերջերին հրապարակել է իր զեկույցը, որը գրեթե ամբողջությամբ վերաբերում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից լոբբիստական աշխատանքներին ու ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու գործընթացին։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ մի քանի այլ երկրների գործունեությանը, որոնց թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Ղազախստանը, Մակեդոնիան։

Զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է, թե իբր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները ցանկացել են կաշառել ուկրաինացի զեկուցող Վոլոդիմիր Արիեւին՝ նրան առաջարկելով թանկարժեք կոնյակ, որպեսզի նա լրագրողների վերաբերյալ զեկույցից հանի հատվածը, որում Լեռնային Ղարաբաղը ներկայացվում էր որպես Ադրբեջանի տարածք։ Ուկրաինացին ասել է, որ մերժել է կոնյակն ու ասել, թե հաջորդ օրը հայերը սկսել են տարածել, թե իր տատիկը ադրբեջանցի է ու ինքն էլ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գործակալը։

Նշենք, որ Վոլոդիմիր Արիեւին «կաշառելու» հետ կապված ԵԽԽՎ պատվիրակության անդամները մեկնաբանություններ տվել են ու հերքել այն։ Իսկ ինչ վերաբերում է նրա տատիկին ադրբեջանցի անվանելուն, ապա այդ մասին ոչ թե հայերն էին ասել, այլ հենց ուկրաինացին՝ ադրբեջանական կայքին տված հարցազրույցում, որում նաեւ «սեր է խոստովանում» Ադրբեջանին եւ նրա ղեկավարությանը։   Շարունակել կարդալ

ԵԽԽՎ – Ադրբեջան.- Նոր զեկույց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ… Հրապարակվեց ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի զեկույցը – 200 էջանոց զեկույց, որի մեծ մասը վերաբերում է Ադրբեջանին՝ ինչպես է ԵԽԽՎ-ում իրականացրել կաշառատվությունը… Պատգամավորների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ զեկույցը – Ամենաառատաձեռն կաշառքները ԵԽԽՎ պատգամավորները ստացել են Ադրբեջանից… ԵԺԿ-ն կոչ է անում անհապաղ ԵԽԽՎ-ից հեռացնել… ԱՄՆ սենատորն առաջարկում է պատժամիջոցներ… Ուշադրությունը շեղելու փորձերն անհանդուրժելի են… Ադրբեջանի դիվանագիտական «դիվերսիաները» (ԼՂՀ հարցով)…

Ներքաղաքական կյանքի վերադասավորումները լուսաբանման տեսանկյունից հետ գցեցին մի շարք կա­րեւո­րա­գույն միջազգային իրադարձությունների ներկայացման ընթացքը, սակայն, պիտի նշել, որ դրանք հիշարժան ի­րադարձություններ են, որոնք առնչվում են Հայաստանին՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական ուժ է իշ­խա­նության վերեւում:

«Լուսանցք»-ի այս թողարկումում կներկայացնենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա­տարված իրադարձությունները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումների արտահայտմանն ու համապատասխան որոշումների կայացմանը: Հաջորդիվ կանդրադառնանք նաեւ մեր երկրի հետ Եվրամիության հարաբերությունների ընթացքին, ապա Մերձավորարեւելյան հակամարտության հնարավոր ծավալմանը՝ Իսրայել-Արաբական աշխարհ եւ Իսրայել-Իրան ուղղություններով, նաեւ մեր  հիմնախնդրի՝ Արցա­խին առնչվող իրադարձություններին:

Նոր զեկույց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ

ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմնի կողմից կառույցում Ադրբեջանի կողմից տարածված կոռուպցիան ուսումնասիրող զեկույցի հրապարակումից հետո ԵԽԽՎ-ն հանդես եկավ նոր նախաձեռնությամբ։ ԵԽԽՎ-ում ընդունվել է բանաձեւի առաջարկություն. «Քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում» թեմայի վերաբերյալ։

Ընդունված տեքստում ասվում է, որ 2013թ. Վեհաժողովը մերժեց գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը։ Անկախ հետաքննական մարմինը, ի թիվս այլոց, գտել է, որ ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն մեծ դեր է կատարել այդ զեկույցը տապալելու գործում։ Ավելին, Հետաքննական մարմինը գտել է, որ հիմնավոր հիմքեր կան հավատալու, որ Վոլոնտեն, ադրբեջանցի նախկին պատգամավորներ Սուլեյմանովն ու Մամմադովը զբաղված են եղել կոռուպցիոն բնույթի գործարքներով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին գործերը պարզ են դարձնում, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թեման իրական է, որի օրինակն է նաեւ Իլգար Մամմադովի գործը, ում Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել՝ չնայած ՄԻԵԴ վճռին, որը գտել էր, որ նա ձերբակալվել է իշխանություններին քննադատելու համար։

Ուստի, տեղին է, որ գրվի Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին նոր զեկույց, որը զերծ կլինի կոռուպցիոն ցանկացած ազեցությունից։

Նշենք, որ բանաձեւի առաջարկությունից հետո այն ուղարկվում է համապատասխան հանձնաժողով, որը քննարկում է այն, նշանակում զեկուցող, որն էլ պատրաստում է զեկույցը։ Զեկույցը քննարկվում է Վեհաժողովում եւ դրվում քվեարկության։

Արտաքին հետաքննության մարմնի զեկույցում ներառված են հօգուտ Ադրբեջանի գործունեություն ծավալած ներկա ու նախկին պատգամավորները, որոնց թվում են Պեդրո Ագրամունտը, Ռոբերտ Ուոլտերը, Ստեֆ Գորիսը, Կրին Շտրենցը, Լուկա Վոլոնտեն, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, նախկին անդամներ Էլհան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամմադովը, Անդրեաս Գրոսը, Ալան Դեստեքսը ու այլոք։   Շարունակել կարդալ

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացում. որքան գումար կպահանջվի… Բայց մինչ այդ՝ ամենակարեւորի մասին – Լրացուցիչ համաձայնագիրը կնքվում է ՀԱԷԿ-ի եւ «Ռուսատոմ Սերվիս»-ի մինջեւ… / Վարկի օգտագործման ժամկետի երկարաձգումը թույլ կտա որակով իրականացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը եւ չի բերի ծրագրի՝ 300 մլն. դոլար գնի փոփոխության…

Սկիզբը թիվ 18-ում

http://www.hayary.org/wph/?p=6957Առանց մանրուքի դետալներ – 600 անձ աշխատելու է 3 հերթափոխով (200-ական) – Ինչու 3:1 հարաբերակցությունը փոխվեց 10:1-ի… (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Մասնագետները միշտ էլ ասել են, որ  2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելիս այսպես ասենք, դոնոր կարող է լինել 1-ին էներգաբլոկը… ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ մեզ անհրաժեշտ է մտածել նոր ԱԷԿ ունենալու մասին…

Այս թեմայի շրջանակներում մենք նախորդիվ խոսել ենք այն հարցի շուրջ, թե ինչպես է երկարաձգվելու ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, քանի մասնագետ են աշխատելու, ինչ սարքավորումներ են գործածվելու, միաժամանակ քանի մասնագետ կարող է ելումուտ անել ԱԷԿ եւ այլն՝ ընդգծելով, որ սա այն ոլորտն է, որտեղ ոչ մի դետալ մանրուք չէ՝ ընդհուպ մասնագետների արտահագուստը, հսկիչների թիվը… Հիմա կանդրադառնանք հարցի ֆինանսական կողմին (ֆինանսական հարցը ներկայացրել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):

Բայց մինչ այդ՝ ամենակարեւորի մասին:

Լրացուցիչ համաձայնագիրը պատվիրատուի եւ կապալառուի միջեւ է կնքվում՝ ՀՀ կառավարության հանձնարարականով: Պատվիրատուն ՀԱԷԿ-ն է, կապալառուն՝ «Ռուսատոմ Սերվիս»-ը: Այդ համաձայնագրի լրացումներն էլ կստորագրվեն պատվիրատուի եւ կապալառուի կողմից, եւ չեն քննարկվի ՀՀ կառավարության ու էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող եւ իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի մակարդակով: Լրացուցիչ համաձայնագիրը եւ լրացումները՝ ստորագրումից անմիջապես հետո, կուղարկվեն ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարարություններ՝ ֆինանսավորման ընդունելու նպատակով:   Շարունակել կարդալ

«Սիրո հեղափոխությունն» ատելությու՞ն է տարածում – ոմն տիկինը զագնահարել եւ «Լուսանցք»-ին մեղադրել է «Նիկոլի ոսկորները լվանալու մեջ»՝ խմբագիրը ու իր թերթը թուրք են ասելով… / «Ես ինձ սպառնացող ոչ մի ձայն ու ոչ մի հեռախոսահամար երբեք չեմ մոռանում… ինձ սպառնացողներ ու վիրավորողներ ջան, հուսամ՝ հասկանում եք, թե ինչու եմ այս ամենը նշում…» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

«Մայիսի 19-ին, ժամը 12:34-ին, իմ բջջայինին են զանգահարել 011.98.10.90 հեռախոսահամարից: Պատասխանել է «Լուսանցք»-ին թղթակցող ուսանողներից մեկը, ով ասել է, որ խմբագիրը հանդիպման է եւ չի կարող անձամբ պատասխանել:

Զանգահարող ոմն տիկինը ասել է, որ խմբագիրը (ես այսինքն) ու իր թերթը թուրք են, թուրքի գործ են անում, որովհետեւ լվանում են Նիկոլի ոսկորները:

Ուսանողը զարմացել է, քանզի քաջատեղյակ է, որ մենք մեր թերթում ընդհանրապես որեւէ մեկի ոսկորները չենք լվանում, որեւէ մեկի անձի հետ գործ չենք ունենում, եւ մեր խնդիրը բացառապես որեւէ անձի գործունեությունն է, այս կամ այն քայլը: Ուսանողը հարցրել է զանգողին. «Կներեք, դուք տառաճանա՞չ եք, կարդացե՞լ եք թերթը»:

Ոմն տիկինը գազազել է. թուրք եք, դուք թուրք եք… ու անջատել է հեռախոսը:

Ուսանողը դեռ չէր հասցրել դա պատմել ինձ, երբ եկավ երկրորդ զանգը, որը սակայն փակ համարից էր: Վերցրեցի: Էլի տիկին էր, ով կրկնեց նույն խոսքերը, որ եթե Նիկոլի ոսկորները լվանում ենք, ուրեմն՝ թուրք ենք:   Շարունակել կարդալ

Պոպուլիզմից տուժելու է պետությունը, որովհետեւ տուժելու է օրինապահ քաղաքացին – Նրանք, ովքեր տուգանքները մուծել են ու չեն թողել, որ բանը հասնի ԴԱՀԿ-ին, կրկնակի են տուժելու՝ եւ՛ գումարային, եւ՛ բարոյական… Իշխելու է՝ օրինապահ լինելը ճիշտ չէ մտածելակերպը… Ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ…

Ոստիկանությունը մայիսի 23-ի վաղ առավոտյան հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ վերջին 5 տարիների ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական տուգանքները չեղարկվելու են:

Պարզ է դառնում նաեւ, որ նրանք, ովքեր տուգանքները մուծել են ու չեն թողել, որ բանը հասնի ԴԱՀԿ-ին, կրկնակի են տուժելու՝ եւ՛ գումարային, եւ՛ բարոյական:

Գումարային, որովհետեւ կարող էին չմուծել եւ այսօր ներվել: Բարոյական, որովհետեւ համոզվելու են, որ օրինապահ լինելը ճիշտ չէ:

Հարցին կարելի է այլ տեսանկյունից էլ մոտենալ, այն է՝ նրանք, ում գործը հասել է ԴԱՀԿ, գումար չեն ունեցել մուծելու տուգանքը, հետեւաբար, նրանց աջակցելը ճիշտ է: Բայց սրան էլ այլ հարց է հետեւում, իսկ ո՞վ ասաց, որ միայն չունեցողնե՛րը չեն մուծել կամ՝ ո՞վ ասաց, որ մուծողները իրենց բերանից չեն կտրել: Եվ վերջապես՝ արդյո՞ք այդ 5 տարվա գումարը, որ միլիարդավոր դրամների է հասնում, պետբյուջե չպետք է մտնի:

Հասկանալի է, որ այս որոշումը ոստիկանությանը չէ, այլապես ավելի շուտ կարվեր: Այս որոշումը նոր ոստիկանապետինն է՝ նոր իրողություններով թելադրված: Ճի՞շտ է արդյոք աբոխահաճ որոշումներով պետություն կառավարելը:

Այլապես՝ եթե սա ամբոխահաճ որոշում չէ, ապա իշխանությունները չպետք է վիրավորեն օրինապահ քաղաքացուն: Նշանակում է՝ այս 5 տարիների ընթացքում նրանց վճարածն էլ պետք է վերադարձնի: Կանի՞:

Կարծում եմ՝ ոչ:

Հետեւաբար՝ որոշումը ամբոխահաճո է: Սա պոպուլիզմ կոչվածի դասական օրինակ է:

Եթե ոչ, ապա պետք է կամ շատ հստակ թիրախավորված լիներ, ինչը վերոհիշյալ պարագայում չկա կամ պետք է տարածվեր բոլորի վրա, որպեսզի ոչ մի կողմ իրեն վիրավորված չզգար:   Շարունակել կարդալ

Առաջին անգամ երդվեցին – Մնաց առաջին անգամ երդմնազանց չլինելը… Արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է – բայց վարչապետն իրատեսական է համարում Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ ունենալը մինչեւ հունիսի վերջ… / Արդյո՞ք նոր կառավարությունը ծանր տնտեսություն է ժառանգել – Այսօր այդպիսի խնդիր չկա, թե սպառվել է բյուջեն, այն բավականին լավ վիճակում է, ասում է տնտեսագետը…

Առաջին անգամ երդվեցին

Մնաց առաջին անգամ երդմնազանց չլինելը

Մայիսի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրում կայացավ մեր երկրի նոր կառավարության անդամների երդման արարողությունը, որին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի նախարարներն առաջին անգամ են իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում տալիս: Եվ առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»,- երդվել է վարչապետը։

Այս երդմանը հաջորդել է փոխվարչապետերի եւ նախարարների երդումը։

Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին եւ կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի ու ժողովրդի:

Կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական ու պետական կառավարման մշակույթում: Նախագահի նստավայրում կառավարության երդման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իրատեսական է համարում մինչեւ հունիսի վերջ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ ունենալը: Նրա խոսքով՝ «արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք»:   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն ավարտեց սկանդալով – Մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով… Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը… «Շիրակ» ակումբը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը եւ նվազեցրած միավորների վերականգնումը…  «Շիրակ»-ի բոլոր թիմերին տեխնիկական պարտություն է գրանցվել…  Հենրիխ Մխիթարյանի թիմը նոր մարզիչ ունի… Հայաստանի պատանի ֆուտբոլիստները հաղթեցին Վրաստանի պատանիներին…   Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը՝ Գերմանիայի չեմպիոն… Գաբրիել Սարգսյանը՝ շախմատի Շարջայի միջազգային մրցաշարի հաղթող… Արամ Հակոբյանը ճանաչվեց շախմատի աշխարհի լավագույն պատանի աստղ…

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն ավարտեց սկանդալով

«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան». չեմպիոնն ընդդեմ գավաթակրի – «Ալաշկերտ»-ն այդ խաղում հանդես եկավ արդեն որպես հանրապետության նոր չեմպիոն, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ առաջնության առաջատար «Շիրակ»-ից 12 միավոր է հանել խոսացած խաղ կազմակերպելու փորձ կատարելու համար: Արդյունքում, առաջին տեղ բարձրացած ալաշկերտցիներն անհասանելի են դարձել 2-րդ տեղում գտնվող կապանցիներից:

Եզրագիծը հատեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:

Վերջին, 30-րդ փուլում, Երեւանի «Ալաշկերտ»-ն ու «Բանանց»-ը սեփական դաշտում միեւնույն 2:0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Կապանի «Գանձասար-Կապանին» ու Երեւանի «Արարատ»-ին: Իսկ ահա Գյումրիում նախատեսված «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը չկայացավ, քանի որ դաշտի տերերը չներկայացան խաղին: Դա,իրապես, մեծ սկանդալ է մեր ֆուտբոլի համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ «Շիրակ»-ից հանած 12 միավորների արդյունքում, առաջնությունում հաղթեց «Ալաշկերտ»-ը, որը 3-րդ տարին անընդմեջ հռչակվեց հանրապետության չեմպիոն: 2-րդ տեղը զբաղեցրեց «Բանանց»-ը, որը 1 միավորով առաջ անցավ «Գանձասար-Կապան»-ից: Հաջորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար «Շիրակ»-ը, «Փյունիկ»-ը եւ «Արարատ»-ը:

Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կազմակերպեց առաջնության բոլոր մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Բանն այն է, որ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» խաղից հետո այդ թիմերին որոշ ժամանակ անց միացավ նաեւ «Բանանց»-ը: Արդյունքում, «Նաիրի» մարզադաշտում հավաքվեցին բոլոր մրցանակակիր թիմերը: Նախ, «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանը բրոնզե մեդալները հանձնեց կապանցիներին: Ապա ՀՖՖ գործկոմի անդամ Աշոտ Մանուկյանը արծաթե մեդալներով պարգեւատրեց «Բանանց»-ին: «Ալաշկերտ»-ին ոսկե պարգեւները եւ փոխանցիկ գավաթը հանձնեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը

Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքը՝ զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը: Մեր ընտրանին վաստակել է 347 վարկանիշային միավոր:

Ընկերական խաղերում Հայաստանի առաջիկա մրցակիցները՝ Մալթայի եւ Մոլդովայի հավաքականները, այդ աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 185-րդ եւ 173-րդ տեղերը:

Ազգերի լիգայի խաղարկության մեր մրցակիցներից առավել բարձր դիրք զբաղեցնում է Մակեդենիայի ազգային թիմը՝ 77-րդ հորիզոնական: Իսկ ահա Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի ընտրանիները գտնվում են համապատասխանաբար 181-րդ եւ 196-րդ հորիզոնականներում:

ՖԻՖԱ-ի նոր աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: 2-րդ տեղում է Բրազիլիան, 3-րդ՝ Բելգիան:   Շարունակել կարդալ