Օրվա պահոցը. Մայիս 28, 2018

1918թ. մայիսի 28-ը Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրն է եւ Հայոց Պետականության վերականգնման տոնը…

Այս հիշարժան օրը Հայաստանի Ազգային Խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: Եվ 1-ին Հանրապետությունը ծնվեց ու ամրացավ հայ նվիրյալների կամքով եւ արյամբ, նվիրյալների փառահեղ հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերը այսօր այցելեցին Սարդարապատի հուշահամալիր: Կազմվեցին երկու առանձին խմբեր, որոնք այսօր այցելեցին Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի տեղավայրեր:

1918-1920թթ. գոյատեւած Հայաստանի 1-ին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության եւ պետականության վերականգնման ընթացքըԿրկին ուրվագծեց Միացյալ Հայաստանի Տեսլականը…

Հայոց ցեղասպանությունից եւ հայրենազրկումից հետո, հայրենիքի մի փոքր հատվածի վրա պետության կառուցումը հայությանը շնչելու եւ գալիքը վերաիմաստավորելու հնարավորություն տվեց: 1-ին Հանրապետության ավելի քան 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի միտքն ու բազուկը, ինչը չկոտրվեց անգամ այն ժամանակ, երբ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությանը ձեռքը հասավ նաեւ Հայաստան…   Շարունակել կարդալ