Օրվա պահոցը. Հուլիս 8, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 24-ի (502) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. «Լուսանցք»-ին տրվող հերթական գնահատականը – «Լուսանցք»-ն էլի էր հաքերական հարձակման ենթարկվել անցած 10 տարիներին, բայց այս անգամ թափն ուրիշ էր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության ինքնատիպ պաշտոնական կայքըից-www.hayary.org…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվեք հայկական ազգայնական,  ավանդական եւ ազգային արժեքները լուսաբանող «Լուսանցք»  շաբաթաթերթը…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց  հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ -(http://www.hayary.org/wph/?p=33)- Փա՛ռք Հային  ու Հայքին,  Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու  Տիեզերքի Արարչին – http://www.hayary.org/wph/ - (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ -https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal

2. Ցեղամոլն ու «գորշ գայլերը»՝ միասին – Թուրքիայի վերընտրված նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր ու ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թեւը համարվող «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին խորհրդարանական դաշինք են կազմել… Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ իր ղեկավարած «Յենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը կրկնում են Թուրքիայի նախագահի օսմանա-սուլթանական «սահմանադրական» քայլերը…

3. Իլհամ Ալիեւը կբանակցի միայն Արմեն Սարգսյանի՞ հետ… Նաեւ մեկ մտայնություն կա, որ Հայաստանի վարչապետը ամբողջապես չի տիրապետում արցախյան բանակցությունների տարիների փորձին, ինչը նաեւ բանակցություններում միայն Հայաստանի կողմից հանդես գալու պայմանի հետ գրեթե զրոյացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու հեռանկարը – նախագահ Արմեն Սարգսյանը պահպանում է իր կապերը նախկին իշխանության պատասխանատուների հետ եւ կարող է տեղեկացվել ու շարունակել բանակցություններն առանց նոր էջից սկսելու…

4. Նախիջեւանի ուղղությամբ հակառակորդի փորձը փորձանք դարձավ – Հայկական զինուժը թույլ չի տվել ադրբեջանցիներին՝ Նախիջեւանի ուղղությամբ դիրքային ամրապնդման աշխատանք կատարել, ինչը շատ կարեւոր է ոչ միայն ադրբեջանական կողմին հանդարտեցնելու, այլեւ Նախիջեւանի նկատմամբ ցայսօր նկրտումներ ունեցող Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին զգուշացնելու համար…

5.  Հայաստանը՝ իրականությունից դուրս պետությու՞ն – Քաղաքագետներն ավելի իրավական ձեւակերպում են տալիս՝ փոքրամասնության կառավարումը հակասահմանադրական է… Քաղաքական մեծամասնությունը հրաժարական տվեց, բայց ցայսօր, քաղաքական փոքրամասնությունը որպես իշխանություն, ըստ էության եւ քանակական առումով նույն փոքրամասնությունն է եւ ամեն պահի կարող է երկրում անկայուն իրավիճակ առաջանալ եթե…

http://www.hayary.org/wph/?p=7029Ինքնիշխանության ցուցանումը` անվստահության դրսեւորում… / Նիկոլ Փաշինյանին թվում է իրենից առաջ Հայաստանի բոլոր նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանը ծառայի կարգավիճակով են ղեկավարել, մեր սուվերենությունը ոտքի տակ տալով եւ ինքը փորձում է ամեն գնով, ամեն օր հիշեցնելով «մեր սուվերենությունը»  եւ «անկախացնել»  Հայաստանը… Թե՞ հենց ինքն է վախենում Հայաստանը ոչ ճիշտ ղեկավարելով ստորադասել մյուս երկրների նկատմամբ…

http://www.hayary.org/wph/?p=7018 - Ցավով ու կանխահաս վտանգի ահազանգով.- «Անգլուխ ձիավորը»՝ գերագույն հրամանատար կամ՝ ինչպես է առաջնորդին ամբոխը շարժում…  «Լուսանցք»-ը միշտ կողմնակից է բնականոն զարգացումներին, քանի որ զենքի ուժով քաղաքականությունը նաեւ հակառակ համարժեք պայքար է արթնացնումԲոլոր հեղափոխությունները վերջնահաշվում ավարտվում են խեղափոխությամբ, ինչն ամեն օր մոտեցնում է պետության կործանումը՝ օտար տարաբնույթ ներխուժումների համապատկերում

6. Ձնագնդի, որ իրականում կհավաքի բոլորին – Մուղդուսիա-բերիական Հայաստանին վերադարձ չկա՛… Այստեղ գործում են նաեւ երկակի ստանդարտները, մի կողմից ՀՀԿ-ական գործիչների ձերբակալություններ, մյուս կողմից՝ ՀՀԿ-ականների իշխանության ժամանակ ձերբակալվածների ազատում… Շատերն են մտահոգված ԱԱԾ-ի որոշակի գործողություններից, որ հանկարծ չդառնա Նիկոլ Փաշինյանի անձնական կառույց-գործիքը՝ ինչը կսասանի պետության հիմքերը…

7. Թավշյա հեղափոխությունը չպե՛տք է թավշե պայմաններ ստեղծի աղանդների համար.- Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… Աղանդների խնդիրը նաեւ ծանր հարված է մեր բանակին եւ պաշտպանունակությանը, քանի որ նրանք չեն ուզում ծառայել – սա արդեն լուրջ հանգամանք է, որը սթափության յուրօրինակ ուղերձ է մեզ / Մենք հոգ ենք տանում հոգեւոր դաշտի մաքրության համար, որը մեզ համար կենսական նշանակություն ունի…

8. Կրոնական հեղափոխությունը սպառվեց.- Նոր Հայասատան-Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները դեռ շարունակում էին բողոքի աննշան ցույցեր անել:  Գյումրիում եւս պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը… Կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել… Կաթողիկոսի հրաժարական պահանջողները ինքնահաստատվում են… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրենության հայտարարությունը…

9. «Սեւանյան ամառ- 2018».- Սեւանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը… Հայաստանում առաջին անգամ կհնչի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան… Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի քայլող արձանը՝ Գյումրիում… Երեւանում տեղադրվեց առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը… Վաշինգտոնում տեղադրվել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին… Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի եւ Արա Վահունու պատվո աստղերը… «Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը։… Երեւանի կոնյակի գործարանը տեղեկացնում է լեգենդար Երեւան կոնյակի վերածնունդի մասին… «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումներին մնացել են հաշված օրեր… Ախալքալաքի Մերենիայի վանքը ճանաչվել է մշակութային ժառանգության հուշարձան… Ախալքալաքի եւս մեկ եկեղեցի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել… Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է… Ախալքալաք.-  Անհետացող ժառանգություն… Միջոցառումների շարք Կուլիկամ գյուղում… ՋԱՀ-ը խրախուսական մրցանակներ հանձնեց «Ընթերցման օլիմպիադայի» մասնակիցներին… Աշխարահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն այստեղ է՝ քաջալերելու երիտասարդ արվեստագետներին… Եկեղեցական.- Վարդավառ… երբ սկեսուրը հարսնացուին զբոսանքի է տարել… «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումներ.- «Վարդավառի տոնը Երեւանում» սկսվել է հունիսի 7-ից… Ջրցան մեքենաների շքերթ՝ Վարդավառի տոնին… Հայաստանում տոնում են Վարդավառը – Կոչ քաղաքացիներին՝ Վարդավառին պահպանել համակեցության կանոնները… Երեւանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման 2-րդ կետը… Այլ մշակութային լուրեր…

10. Աշխարհի մարզական հեւքից.- Կառչած չեմ ՀՖՖ նախագահի պաշտոնից… «Շիրակը»-ն ու եւս 7 ակումբ հեռացվեց ՀՖՖ-ից… Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին… «Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը… «Բանանց»-ն ուժերը չափեց Ուզբեկստանի չեմպիոնի հետ… Մարկոս Պիզելիի գոլը ճանաչվել է լավագույնը… Ֆուտբոլը զարգանում է, երբ դրանով զբաղվում են պրոֆեսիոնալները… ՀՖՖ-ն հանդես է եկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությամբ… Մխիթարյանը վերադարձավ Լոնդոն եւ ողջունեց Սոկրատիսին… Բրազիլիայի հարձակվողի կինը մեղադրել է թիմի գլխավոր մարզչին… Շվեդիան դադարեցրեց աշխարհի առաջնության բոյկոտը… Ինչպես է Մոսկվան տոնում հավաքականի հաղթանակը… ՖԻՖԱ-ն դադարեցրեց համագործակցությունը Մարադոնայի հետ… Ֆրանսիայում մտահոգված են ՖԻՖԱ-ի մրցավարական նշանակումով… Մունդիալ-2018.- Անդրադարձ ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր մասնակիցներին եւ վիճակահանության արդյունքներին… Աշխարհի առաջնություններում ինքնագոլերի հակառեկորդ է գրանցվել… Լատինամերիկացի եւ Եվրոպացի աստղերը՝ միմյան դեմ.- Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կժամանեն Երեւան… Ազատության հրապարակում բացվեց ֆուտբոլի ֆան-գոտի… Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականին հաջողվեց հաղթահարել Եվրոպայի 2021թ. առաջնության նախընտրական փուլի արգելքը… Կարեն Ասրյանի հուշամրցաշարում… Գրոսմայստեր Սամուել Սեւյանը հաղթեց Philadelphia International մրցաշարում… Անդրե Աղասին ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի… Պրոֆեսիոնալ բռնցքամարտ «Սպասելիքներս մեծ են»… Թբիլիսյան մրցագորգում Հայաստանի ըմբիշներն անհաջող հանդես եկան… Այլ մարզական լուրեր…

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… /  http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

«Լուսանցք»-ին տրվող հերթական գնահատականը – «Լուսանցք»-ն էլի էր հաքերական հարձակման ենթարկվել անցած 10 տարիներին, բայց այս անգամ թափն ուրիշ էր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության ինքնատիպ պաշտոնական կայքըից-www.hayary.org…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվեք հայկական ազգայնական,  ավանդական եւ ազգային արժեքները լուսաբանող «Լուսանցք»  շաբաթաթերթը…  

«Լուսանցք» վերլուծական շաբաթաթերթը նախորդ շաբաթ՝ հունիսի 29-ին չհայտնվեց իր ընթերցողների սեղանին՝ տեխնիկական խնդրով պայմանավորված: Հաքերական հարձակման հետեւանքով մեր համակարգիչները տառացիորեն սատկել էին: Կորել էին թերթի նյութերը, թերթի կաղապարը նույնիսկ, մեր 10 տարիների էլեկտրոնային արխիվը:

Մասնագետներն օրեր շարունակ աշխատեցին, բայց վերականգնել կարողացան միայն թերթի կաղապարը, ինչի շնորհիվ էլ կարողացանք թողարկվել այսօր: Իսկ հաքերական ուղղությունը եւ ներքին էր եւ արտաքին: Արտաքինը թուրքական գիծ էր: Դա մեզ ուրախացրեց. նշանակում է՝ Թուրքիայի հետ կապված ամեն ինչ, ընդհուպ այդ պետության հեռանկարների հետ կապված մեր վերլուծություններում թիրախին ենք կպել: Ներքին ուղղությունը… դա էլ ոչինչ, գոնե կիմանանք՝ ումից ենք զգուշանում, եթե, իհարկե, գտնենք իրական հասցեատիրոջը:

Ոչ էլ նյութերը կարողացանք վերականգնել, որոնք նախապես, գաղափարական հիմունքներով փոխգործակցությամբ, պատվիրել էինք տարբեր քաղաքական գործիչների ու ֆինանսական ոլորտի մասնագետների:

«Լուսանցք»-ն էլի էր հաքերական հարձակման ենթարկվել անցած 10 տարիներին, բայց այս անգամ թափն ուրիշ էր: Վերականգնվելուց հետո մենք էինք, մեր դատարկ համակարգիչն ու թերթի դատարկ կաղապարը եւ այն համոզմունքը, որ ճիշտ գործ ենք անում. հայի նպատակներին հասնելու համար մեզ պետք է իրապես ազգային ու հզոր պետություն: Եվ, բնականաբար, դա մշտապես խանգարելու է հակահայ ուժերին՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:   Շարունակել կարդալ

Ցեղամոլն ու «գորշ գայլերը»՝ միասին – Թուրքիայի վերընտրված նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր ու ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թեւը համարվող «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին խորհրդարանական դաշինք են կազմել… Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ իր ղեկավարած «Յենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը կրկնում են Թուրքիայի նախագահի օսմանա-սուլթանական «սահմանադրական» քայլերը…

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն ավարտվեցին անսպասելի, քանզի շատերի համար անգամ անհասկանալի էր գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիմի հաջողությունը: Դա հաջողություն էր, քանի որ նույնիսկ նախագահի թիմը կարծում էր, թե խախագահի ընտրության համար 2-րդ փուլ կլինի: Սակայն գործող նախագահի հիմնական մրցակիցը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեին չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ:

Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նշանակված էին 2019-ի նոյեմբերին, սակայն այս տարվա ապրիլին երկրի նախագահը պնդեց, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու որքան հնարավոր է արագ կյանքի կոչել Սահմանադրության վերջին փոփոխությունները, որոնցով Թուրքիան խորհրդարանականից անցնում է նախագահական կառավարման՝ երկրի ղեկավարի ընդլայնված լիազորություններով:

Փոփոխությունների համաձայն լուծարվեց վարչապետի պաշտոնը, փոխարենը էականորեն ուժեղացվեց նախագահական ինստիտուտը: Փորձագետների համոզմամբ, արտահերթ ընտրությունները միայն մեկ նպատակ ունեին՝ է՛լ ավելի ամրապնդել Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նախագահը շտապես արտահերթ ընտրություններ անցկացնել, որպեսզի նոր Սահմանադրությամբ պայմանավորված բացի այս նախագահությունը, ունենա եւս 2 անգամ ընտրվելու հնարավորություն: Գործող նախագահին դա պետք է իր նորօսմանական եւ նոր համաթուրանական ծրագրերը կյանքի կոչելու համար, ինչը արդեն իրավական առումով բռնակալ դարձած Էրդողանին վտանգավոր է դարձնում ոչ միայն Թուրքիայի այլազգինռրի, այլեւ տարածաշրջանի երկրների եւ առհասարակ համաշխարհային կայության պահպանման համար:   Շարունակել կարդալ

Իլհամ Ալիեւը կբանակցի միայն Արմեն Սարգսյանի՞ հետ… Նաեւ մեկ մտայնություն կա, որ Հայաստանի վարչապետը ամբողջապես չի տիրապետում արցախյան բանակցությունների տարիների փորձին, ինչը նաեւ բանակցություններում միայն Հայաստանի կողմից հանդես գալու պայմանի հետ գրեթե զրոյացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու հեռանկարը – նախագահ Արմեն Սարգսյանը պահպանում է իր կապերը նախկին իշխանության պատասխանատուների հետ եւ կարող է տեղեկացվել ու շարունակել բանակցություններն առանց նոր էջից սկսելու…

Համաշխարհային մամուլը եւս գրեց այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել Իլհամ Ալիեւի հետ: Ինչն իրականում անիմաստ քայլ է դիտարկվում այդ պահին, անգամ զավեշտալի, քանի որ բանակցության մասին որեւէ խոսք չի եղել դրանից առաջ, իսկ Հայաստանի վարչապետը հրաժարվել է բանակցություններին ներկայացնել նաեւ Արցախը: Սակայն Մոսկվան երեւի թե կարեւորել է այդ ծանոթության գործընթացը՝ գուցե այսպես ցանկանալով Վաշինգտոնին ու Բրյուսելին ցույց տալ, որ ինքն է այսօր առաջնային դիրքերում՝ Հայաստանի նոր ղեկավարին բանակցության սեղանի շուրջ բերելու հարցում:

Նաեւ մտայնություն կա, որ Ադրբեջանի նախագահն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ցանկանում բանակցությունները շարունակել այնպես, ինչպես ցանկանում է Հայաստանի վարչապետը: Նրանք դեմ են, որպեսզի բանակցությունների սեղանին նստի նաեւ Արցախի նախագահը կամ ներկայացուցիչը: Սա խնդիրը այլ հարթություն է տեղափոխում, ինչին հաստատ դեմ է լինելու Ադրբեջանը: Կամ էլ՝ Բաքվի ներկայացմամբ, այս դեպքում բանակցությունների սեղանին կարող են մասնակցել միանգամից Արցախի երկու համայնքների ներկայացուցիչները՝ հայկական եւ ադրբեջանական (այս դեպքում վտարանդի)…

Եվ որպեսզի խուսափեն այս եւ այլ բանակցային փոփոխություններից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (Միացյալ Նահանգներ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը առավել նպատակահարմար են տեսնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը բանակցություններին:

Այստեղ եւս մեկ մտայնություն կա, որ Հայաստանի վարչապետը ամբողջապես չի տիրապետում արցախյան բանակցությունների տարիների փորձին, ինչը նաեւ բանակցություններում միայն Հայաստանի կողմից հանդես գալու պայմանի հետ գրեթե զրոյացնում է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու հեռանկարը: Իսկ Արմեն Սարգսյանը պահպանում է իր կապերը նախկին իշխանության պատասխանատուների հետ եւ կարող է տեղեկացվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, եւ ըստ այդմ, շարունակել բանակցություններն առանց նոր էջից սկսելու:

Ինչեւէ, Հայաստանի վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ եւ նրան տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի մասին։ Հայկական կողմն էլ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները Երեւանում քննարկել են բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել հակամարտության գոտում իրավիճակին:   Շարունակել կարդալ

Նախիջեւանի ուղղությամբ հակառակորդի փորձը փորձանք դարձավ – Հայկական զինուժը թույլ չի տվել ադրբեջանցիներին՝ Նախիջեւանի ուղղությամբ դիրքային ամրապնդման աշխատանք կատարել, ինչը շատ կարեւոր է ոչ միայն ադրբեջանական կողմին հանդարտեցնելու, այլեւ Նախիջեւանի նկատմամբ ցայսօր նկրտումներ ունեցող Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին զգուշացնելու համար…

Հուլիսի սկզբին ադրբեջանական զինուժը փորձել է սադրանքների դիմել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ:

Որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչը խախտում է առկա հրադադարային իրավիճակը: Ի պատասխան՝ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել եւ հակառակորդին թույլ չեն տվել կատարել իրենց առջեւ դրված խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթեւ (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1974թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,- գրել է մամուլի խոսնակը:

Փաստորեն, հայկական զինուժը թույլ չի տվել ադրբեջանցիներին՝ Նախիջեւանի ուղղությամբ դիրքային ամրապնդման աշխատանք կատարել, ինչը շատ կարեւոր է ոչ միայն ադրբեջանական կողմին հանդարտեցնելու, այլեւ Նախիջեւանի նկատմամբ ցայսօր նկրտումներ ունեցող Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին զգուշացնելու համար:

http://www.hayary.org/wph/?p=7028Նախիջեւանը՝ հենակետ երկու կողմերի համար… / Արցախի խնդիրը՝ որպես Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության եւ ռազմա-քաղաքական ոլորտի ողնաշար, Նախիջեւանի խնդիրը՝ այս առումով առաջիկա նպատակակետ… Ջավախքի խնդիրը՝ կարող է դառնալ Միացյալ Հայաստանի վերազարթոնքի մարտակոչը… / Այս ուղղություններով շահագրգիռ Հայաստանը կազդարարի տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը լինելու մասին…

Հայկական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի եւ կենդանի ուժի կուտակումներին ու տեղաշարժին, նաեւ ծրագրված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը:   Շարունակել կարդալ

 Հայաստանը՝ իրականությունից դուրս պետությու՞ն – Քաղաքագետներն ավելի իրավական ձեւակերպում են տալիս՝ փոքրամասնության կառավարումը հակասահմանադրական է… Քաղաքական մեծամասնությունը հրաժարական տվեց, բայց ցայսօր, քաղաքական փոքրամասնությունը որպես իշխանություն, ըստ էության եւ քանակական առումով նույն փոքրամասնությունն է եւ ամեն պահի կարող է երկրում անկայուն իրավիճակ առաջանալ եթե…

Հայաստանում պետա-իրավական եւ քաղաքական մի այնպիսի վիճակ է, որն իրականում աննորմալ է: Ժողովրդական հուզումը կարողացավ այնպիսի պայմաններ ստեղծել, որ խորհրդարանի քաղաքական փոքրամասնությունը եկավ իշխանության, քանի որ քաղաքական մեծամասնությունը հրաժարական տվեց: Բայց ցայսօր, քաղաքական փոքրամասնությունը որպես իշխանություն, անգամ նոր կադրերի նշանակումներով, որ հաստատ իրենը չեն, մնում է՝ նույն փոքրամասնությունը եւ ամեն պահի կարող է անկայուն իրավիճակ առաջանալ, եթե Ադրբեջանը պատերազմ հրահրի կամ ներքաղաքական լուրջ ընդվզում առաջ գա:

Քաղաքագետներն ավելի իրավական ձեւակերպում են տալիս՝ փոքրամասնության կառավարումը հակասահմանադրական է… Այսինքն՝ մեր պետությունը օրենքից դուրս է գործում, ինչը կարող է վտանգավոր դառնալ, ինչպես վերը նշեցինք՝ արտաքին կամ ներքին սրացումների ժամանակ:

«Սահմանադրություն գրողները, երեւի առաստաղին են նայել, այն, չի համապատասխանում մեր հանրային կյանքին, այն նույնպես պետք է փոփոխության ենթարկվի»,- ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Ըստ նրա՝ Հայաստանի սահմանադրությունը պահանջում է, որ քաղաքականությունը հիմնված լինի կուսակցությունների վրա, սակայն Հայաստանում կուսակցային համակարգը ձեւավորված չէ. «ժամանակին  ամենահզոր թվացյալ կուսակցությունը փլուզվում է»:   Շարունակել կարդալ

Ձնագնդի, որ իրականում կհավաքի բոլորին – Մուղդուսիա-բերիական Հայաստանին վերադարձ չկա՛… Այստեղ գործում են նաեւ երկակի ստանդարտները, մի կողմից ՀՀԿ-ական գործիչների ձերբակալություններ, մյուս կողմից՝ ՀՀԿ-ականների իշխանության ժամանակ ձերբակալվածների ազատում… Շատերն են մտահոգված ԱԱԾ-ի որոշակի գործողություններից, որ հանկարծ չդառնա Նիկոլ Փաշինյանի անձնական կառույց-գործիքը՝ ինչը կսասանի պետության հիմքերը…

Մարտիմեկյան դեպքերի մեղավորների բացահայտումը կարող է մի այնպիսի հետաքրքիր իրականության հանգեցնել, երբ տարիներ շարունակ արդարություն գոռացողները կանգնեն ոչ պակաս պատասխանատվության առջեւ, որքան ժամանակի իշխանությունները:

Ավելին՝ դեռ պետք է ժամանակի սահմանադրական կարգի պաշտպանության տեսանկյունից դիտարկվի հարցը, ինչը կարող է հանգեցնել բոլորովին այլ արդարադատության, այսինքն՝ եղել է պետական սահմանադրական կարգի տապալման փորձ, եղել են սադրանքներ երկու կողմերից էլ եւ, ի վերջո, բանակը կատարել է այն պարտականությունը, կանխել է պետական կարգը տապալելու անօրինական փորձը (ընդդիմության մոտ հայտնաբերվել են նաեւ զենք-զինամթերք), որը տրված էր բանակին սահմանադրորեն:

Հիշեցնենք, որ մարտյան ցույցերն ընթանում էին նաեւ այլ երկրների դրոշները պարզած՝ գունավոր հեղափոխություններով անցած Ուկրաինայի ու Վրաստանի, Եվրամիության եւ չգիտես ինչու՝ նաեւ Իսրայելի…

Այնպես որ, բոլորի համար է ցանկալի, որ մարտիմեկյան դեպքերը, որի ժամանակ 10 զոհ գրանցվեց, իսկապես բացահայտվեն, եւ մեղավորները պատժվեն: Իրակա՛ն մեղավորները:

Մենք այն ժամանակ էլ, այսօր էլ ասում ենք, որ մեղավորներ կան երկու կողմում էլ:

Իմիջիայլոց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մեկ պատասխանատու կողմում էր, իսկ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ մյուս կողմում:

Վստահ ենք, որ ճիշտ դատավարության դեպքում երկու կողմերն էլ համապատասխան փաստեր եւ տեսաժապավեններ կներկայացնեն, որտեղ այսօր միա՛յն պահանջներ ներկայացնող շատ-շատերը նաեւ պատասխաններ պիտի տան…   Շարունակել կարդալ

Թավշյա հեղափոխությունը չպե՛տք է թավշե պայմաններ ստեղծի աղանդների համար.- Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… Աղանդների խնդիրը նաեւ ծանր հարված է մեր բանակին եւ պաշտպանունակությանը, քանի որ նրանք չեն ուզում ծառայել – սա արդեն լուրջ հանգամանք է, որը սթափության յուրօրինակ ուղերձ է մեզ / Մենք հոգ ենք տանում հոգեւոր դաշտի մաքրության համար, որը մեզ համար կենսական նշանակություն ունի…

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետ: Մենք այժմ ապրում ենք սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ փոխվում է մեծ արագությամբ: Նմանօրինակ արմատական փոփոխություններ եղան նաեւ Հայաստանի Հանրապետությունում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին:

Երկիրն այժմ ապրում է հոգեփոխման (կատարսիս) պատմական ժամանակում, երբ վերանայվում են շատ արժեքներ:

Ներկայումս համընդհանուր պատերազմ է հայտարարված ապօրինություններին, մենաշնորհին եւ կաշառասունությանը (կոռուպցիա), որը դրական գործընթաց է եւ արմատապես վերափոխում է Հայաստանը: Բայց կան նաեւ ուժեր, որոնք կամենում են ձախողել դրական այս քայլերը: Մենք առաջին հերթին նկատի ունենք ամբողջատիրական աղանդները, որոնք ուղղված են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլեւ Հայոց իշխանության եւ ընդհանրապես Հայոց քաղաքակրթության դեմ: Դրանք գրանցվել են նախորդ իշխանությունների հակաժողովրդական եւ հակահայկական քաղաքականության հետեւանքով: Խոսքը հատկապես Եհովայի վկաների մասին է: Սա Համաշխարհային ստվերային կառավարության հոգեւոր ջոկատն է, որը կործանել է բազմաթիվ երկրներ եւ ժողովուրդներ: Եվ բնավ էլ պատահական չէ, որ այն որոշ երկրներում արգելված է, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում: Եհովայի վկաները մեզ բառացիորեն հետապնդում են ամենուրեք՝ մտնելով մեր բնակարանները, խախտելով մեր մարդկային եւ ազգային իրավունքները՝ մեզ սադրելով հակապետական քայլերի: Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում եւ խաթարում է մեր հոգեւոր եւ ազգային նկարագիրը: Նախկինում հոգեւոր ներխուժումների պատճառով մենք կորցրինք մեր հայրենակիցներին եւ երկրի զգալի մասը: Այնպես որ, այժմ այդ պայքարը խիստ արդիական է եւ հրատապ: Տկարանում է պայքարի մեր ոգին:   Շարունակել կարդալ

Կրոնական հեղափոխությունը սպառվեց.- Նոր Հայասատան-Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները դեռ շարունակում էին բողոքի աննշան ցույցեր անել:  Գյումրիում եւս պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը… Կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել… Կաթողիկոսի հրաժարական պահանջողները ինքնահաստատվում են… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրենության հայտարարությունը…

Գյումրիում եւս պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը

«Նոր Հայասատան-Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները նախորդ ամսին դեռ շարունակում էին բողոքի ցույցեր անել: Նրանք հանդիպել են նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ում, իմիջիայլոց կասկածում են այս ցույցերը գաղտնի սատարելու մեջ: Կասկածներ կան նաեւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առումով եւս: Այս մասին «Լուսանցք»-ը գրել է իր նախորդ թողարկումներում («Հենց այսօ՛ր Էջմիածինն ու Անթիլիասը պիտի միավորման խնդիրը դնեն – Կրկին հեթանոսության եւ քրիստոնեության հաշտեցման մասին», Նարե Մշեցյան, «Լուսանցք» թիվ 22 (500), 2018թ.): Նշել էինք, որ Նավասարդ Կճոյանը, կորցնելով ՀՀԿ-ական իշխանության աջակցությունն ու հովանավորությունը, ցանկանում է «քավության ալիքը ուղղել Ամենայն հայոց հայրապետի ուղղությամբ՝ խուսափելու համար իր բաժին պատասխանատվությունից», իսկ Միքայել Աջապահյանը փորձում է հարմարվել նոր իրավիճակին եւ հանդես գալ հեղափոխական շարժման առաջնորդի դերում:

Նշյալ նախաձեռնության անդամները Շիրակի թեմի առաջնորդին ներկայացրել են, որ դեմ են կաթողիկոսին եւ պահանջում են նրա հրաժարականը: Հոգեւոր առաջնորդը հորդորել է սթափ դատել ու եկեղեցում խռովություն չմտցնել: Նա հայտարարել է, որ կաթողիկոսը ամենալեգիտիմ հոգեւոր գործիչն է, ու նրա հրաժարականը պետք է լինի ոչ բռնի ուժով, այլ միայն իր կամքով: Հանդիպմանը կողմերն ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն եկել, Սրբազան հայրը հանդուրժողականության կոչ է արել ու հորդորել երկար մտածել որեւէ քայլ կատարելուց առաջ:

Հ.Գ. – Մի խումբ հավատացյալ գյումրեցիներ, որոնց թվում էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան- նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ հանդիպմանը բանավիճելով մթնոլորտը թեժացրեցին, անգամ սկսվեց վիճաբանություն մասնակից քահանաների միջեւ։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներից մեկը այդ թեժ պահին հայտարարեց, որ իր եպիսկոպոսից ուզում է լսել հրաժարականի մասին հարցի պատասխանը, ինչը համբերությունից հանեց Շիրակի թեմի առաջնորդին, ով վրդովված բացականչեց՝ «Վե՛րջ, ես քո եպիսկոպոսը չեմ»…   Շարունակել կարդալ

«Սեւանյան ամառ- 2018».- Սեւանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը… Հայաստանում առաջին անգամ կհնչի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան… Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի քայլող արձանը՝ Գյումրիում… Երեւանում տեղադրվեց առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը… Վաշինգտոնում տեղադրվել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին… Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի եւ Արա Վահունու պատվո աստղերը… «Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը։… Երեւանի կոնյակի գործարանը տեղեկացնում է լեգենդար Երեւան կոնյակի վերածնունդի մասին… «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումներին մնացել են հաշված օրեր… Ախալքալաքի Մերենիայի վանքը ճանաչվել է մշակութային ժառանգության հուշարձան… Ախալքալաքի եւս մեկ եկեղեցի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել… Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է… Ախալքալաք.-  Անհետացող ժառանգություն… Միջոցառումների շարք Կուլիկամ գյուղում… ՋԱՀ-ը խրախուսական մրցանակներ հանձնեց «Ընթերցման օլիմպիադայի» մասնակիցներին… Աշխարահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն այստեղ է՝ քաջալերելու երիտասարդ արվեստագետներին… Եկեղեցական.- Վարդավառ… երբ սկեսուրը հարսնացուին զբոսանքի է տարել… «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումներ.- «Վարդավառի տոնը Երեւանում» սկսվել է հունիսի 7-ից… Ջրցան մեքենաների շքերթ՝ Վարդավառի տոնին… Հայաստանում տոնում են Վարդավառը – Կոչ քաղաքացիներին՝ Վարդավառին պահպանել համակեցության կանոնները… Երեւանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման 2-րդ կետը… Այլ մշակութային լուրեր…

Սեւանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը

Հուլիսի 1-ին Սեւանա լճի ափին տեղի ունեցավ «Սեւանյան ամառ- 2018» մարզամշակութային միջոցառումը, որով ազդարարվեց հանգստյան սեզոնի բացումը:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ տոնախմբության մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետարանի, «Սեւան» Ազգային պարկի ղեկավար այրեր, ինչպես նաև զբոսաշրջիկներ ու Սեւանի ափ ժամանած հովեկներ:

Միջոցառման բացման առթիվ ներկաներին ողջունեց ևշնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ այս տարի հանգստացողների մեծ հոսք է սպասվում, որի համար Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, Սեւանի քաղաքապետարանի եւ «Սեւան» ԱՊ-ի հետ համատեղ արել է հնարավորը, որպեսզի հանրային 3 լողափերում հանգստացողների համար ստեղծվեն հանգստի եւ ժամանցի համար բավարար պայմաններ:

«Երեք հանրային լողափերում, որոնք գործում են անվճար հիմունքներով, բավականին նորմալ պայմաններ են ստեղծված: Մենք աշխատանքներ ենք տանում, որ լողափերի թիվն ավելացնենք եւ կահավորենք անհրաժեշտ գույքով: Սեւանը այս տարիների ընթացքում օգտագործվել է անխնա կերպով, եւ հիմա ժամանակն է, որպեսզի գնանք Սեւանի պահպանմանն ու զարգացմանը: Սեւանի հետ կապված մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնք առաջիկայում դարձնելու ենք ործողությունների հստակ պլան եւ գնալու ենք դրա իրականացմանը»,- նշել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Բնապահպանության նախարարի տեղակալն էլ իր շնորհավորական խոսքում նշեց, որ աշխատանքներ է իրականացվում հանրային լողափերի թիվն ավելացնելու ուղղությամբ: Ապա նա ներկաներին հորդորեց՝ լիարժեք հանգստանալ, պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը, լինել հանդուրժող ու համբերատար, որպեսզի հանգստի սեզոնի ավարտին արձանագրվի միայն դրական արդյունք:

Հանրային լողափերում ժամը 9-21-ը գործում են բժշկական եւ ջրափրկարարական ծառայություններ, որոնք ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և գույքով: Հանգստացողները գոհ են ստեղծված պայմաններից եւ Սեւանի ափ են հրավիրում բոլոր նրանց, ովքեր դրա ցանկությունն ունեն:

«Մենք տարեցտարի նկատում ենք ազգաբնակչության վերաբերմունքն ու վստահությունը հանրային լողափերի հանդեպ, որը մեր կատարած աշխատանքների դիմաց անենամեծ գնահատականն է: Ձեզ հաճելի հանգստ եմ ցանկանում եւ անմոռաց օրեր»,- ասել է «Սեւան» ԱՊ տնօերն Վահե Գուլանյանը:

Անցկացվել է «Սեւան-2018» երգի եւ պարի հանրապետական հեռուստափառատոնը

Գեղարքունիքի մարզում կայացել է «Սևան-2018» երգի եւ պարի հանրապետական հեռուստափառատոնը: Արդեն 18-րդ անգամ կազմակերպվող ամենամյա տոնին մասնակցել են Հայաստանի մարզերի ու Երեւանի երգի ու պարի խմբեր: Փառատոնն իրականացրել է  «Մինորա» մշակութային կենտրոնը:

«Արդեն 18-րդ տարին մենք անցկացնում ենք «Սեւան» երաժշտական հեռուստափառատոնը: Ամենամյա այս միջոցառմանն այս տարի մասնակցել են 100 երգի եւ պարի խմբեր ոչ միայն Երեւանից, այլև հանրապետության մարզերից: Փառատոնի շրջանակում խմբերը ներկայացրել են տարբեր ոճերի պարեր ու երգեր»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան), ով շեշտում է, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես մեծ է:

«Մինորա»-ի հիմնադրի եւ տնօրենի խոսքով՝ մշակութային կենտրոնը պարբերաբար կազմակերպում է փառատոներ նաեւ Հայաստանի մարզերում՝ այդպիսով ակտիվացնելով նաեւ մարզային մշակութային կյանքն ու հետաքրքիր դարձնելով մարզաբնակների առօրյան: Հուլիսի 15-ին էլ Տավուշի մարզում կանցկացվի «Դիլիջանյան ամառ-2018» փառատոնը:

Տեղեկացնենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի եւ երաժշտական դպրոցների, երգի եւ պարային համույթների, ինչպես նաեւ մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի եւ անհատների հետ: Կազմակերպում եւ իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով եւ փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու եւ շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով: Տոնախմբության գեղագիտական մասն  ապահովեցին Սեւան քաղաքի եւ Վարդենիկ գյուղի պարային համույթները:

Հայաստանում առաջին անգամ կհնչի Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան

Հուլիսի 2-6-ը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը դասական արվեստի սիրահարներին կպարգևի բարձրակարգ համերգներ։ Փառատոնի կազմակերպիչները Panorama.am-ին տեղեկացրեցին, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրաքանչյուր օր հանդես կգա նոր համերգային ծրագրով։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանն ասում է, որ համերգային ծրագրերն ունեն յուրահատուկ կառուցվածք. դրանք ներառում են ռուս, արեւմտաեվրոպական կոմպոզիտորների հանրահայտ գործեր, բացի այդ, համերգները կմեկնարկեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով՝ ներառելով ինչպես 20-րդ դարի հեղինակների՝ Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, այնպես էլ մեր ժամանակակիցների՝ Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի եւ Վարդան Աճեմյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները: Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։   Շարունակել կարդալ

Աշխարհի մարզական հեւքից.- Կառչած չեմ ՀՖՖ նախագահի պաշտոնից… «Շիրակը»-ն ու եւս 7 ակումբ հեռացվեց ՀՖՖ-ից… Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին… «Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը… «Բանանց»-ն ուժերը չափեց Ուզբեկստանի չեմպիոնի հետ… Մարկոս Պիզելիի գոլը ճանաչվել է լավագույնը… Ֆուտբոլը զարգանում է, երբ դրանով զբաղվում են պրոֆեսիոնալները… ՀՖՖ-ն հանդես է եկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությամբ… Մխիթարյանը վերադարձավ Լոնդոն եւ ողջունեց Սոկրատիսին… Բրազիլիայի հարձակվողի կինը մեղադրել է թիմի գլխավոր մարզչին… Շվեդիան դադարեցրեց աշխարհի առաջնության բոյկոտը… Ինչպես է Մոսկվան տոնում հավաքականի հաղթանակը… ՖԻՖԱ-ն դադարեցրեց համագործակցությունը Մարադոնայի հետ… Ֆրանսիայում մտահոգված են ՖԻՖԱ-ի մրցավարական նշանակումով… Մունդիալ-2018.- Անդրադարձ ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր մասնակիցներին եւ վիճակահանության արդյունքներին… Աշխարհի առաջնություններում ինքնագոլերի հակառեկորդ է գրանցվել… Լատինամերիկացի եւ Եվրոպացի աստղերը՝ միմյան դեմ.- Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կժամանեն Երեւան… Ազատության հրապարակում բացվեց ֆուտբոլի ֆան-գոտի… Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականին հաջողվեց հաղթահարել Եվրոպայի 2021թ. առաջնության նախընտրական փուլի արգելքը… Կարեն Ասրյանի հուշամրցաշարում… Գրոսմայստեր Սամուել Սեւյանը հաղթեց Philadelphia International մրցաշարում… Անդրե Աղասին ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի… Պրոֆեսիոնալ բռնցքամարտ «Սպասելիքներս մեծ են»… Թբիլիսյան մրցագորգում Հայաստանի ըմբիշներն անհաջող հանդես եկան… Այլ մարզական լուրեր…

Մարզաշխարհի խաչմերուկներում

Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից.- Ռուբեն Հայրապետյան

«Կարծում եմ՝ ով էլ լինի իշխանության, սիրելու եւ աջակցելու է հայկական ֆուտբոլը»,- Սեւանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26-րդ համաժողովի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ն է նոր իշխանությունների վերաբերմունքը հայկական ֆուտբոլին նկատմամբ, ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ կառավարության գործնական, ամենօրյա աջակցությունը միշտ էլ կա։

Մեկ այլ հարցի, թե կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը լինի երկրպագուների եւ ֆուտբոլային հանրության սրտով, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Միանշանակ։ Այսօր ընտրություն չի լինելու: ՀՖՖ-ի նախագահի արտահերթ ընտրությունը կլինի փետրվար ամսին: Բացի դրանից, ի՞նչ է նշանակում` ընտրվել ֆեդերացիայի նախագահ եւ չլինել ֆուտբոլային հանրության նախընտրած մարդը: Եթե ֆուտբոլային հանրությունը չընտրի, ես ոչինչ անել չեմ կարող: Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, իհարկե ոչ։ Չարաչար սխալվում եք, եթե մտածում եք ինձ ֆուտբոլային հանրությունը չուզի տեսնել այդ պաշտոնում, ես ինձ ճղելու ասեմ՝ պիտի մնամ, ոչ»:

«Շիրակը»-ն ու եւս 7 ակումբ հեռացվեց ՀՖՖ-ից

«Որոշ վայ ֆուտբոլի մասնագետներ փորձել են ներկայացնել, որ այսօր համաժողովում կլինի ՀՖՖ նախագահի ընտրություններ, բայց նման բան չկա։ Այսինքն այնպիսի լուրեր են տարածում, որոնցով փորձում են վարկաբեկել մեր՝ տարիների աշխատանքը»,- այսօր Սևանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26-րդ համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ օրակարգը բաժանված է եղել եւ  ՀՖՖ-ն թաքուն ոչինչ չի պահում։ Հայրապետյանը հայտարարեց, որ համաժողովը նախագահելու իրավասությունները նա փոխանցում է Արմեն Մինասյանին՝ ՀՖՖ նախագահի տեղակալին:

ՀՖՖ գործադիր կոմիտեի առաջարկությանը ներկայացվեց «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ Արի», «Էսթեղլալ-Կոտայք», «Զվարթնոց-ՀԱՈՒ» եւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբներ-հասարակական կազմակերպությունների՝ ՀՖՖ-ից հեռացման հարցերը:

Բոլոր 24 պատվիրակները կողմ քվեարկեցին հեռացմանը: «Շիրակ»-ի հեռացումը պայմանավորվում է ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կանոնադրությունների խախտումներով:

Կարդալ նաեւ այս  հրապարակումները`

Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ

«Շիրակ»-ի հետ կապված ՀՖՖ որոշումը ճիշտ էր. Արթուր Սողոմոնյան

«Շիրակն» ընտրել է սադրանքների եւ կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը. ՀՖՖ

15 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Ռուբեն Հայրապետյան

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվում են «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզիկին կաշառելու դեպքի հանգամանքները. որպես կասկածյալ է ներգրավվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը:   Շարունակել կարդալ