Օրվա պահոցը. Հուլիս 15, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 25-ի (503) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. 1. Նոր Հայաստանի նոր հոգին ու նոր սեռը – Իշխանափոխությունը ԼԳԲՏ համայնքներ ստեղծող Եվրոպային նոր հնարավորություն է տվել վերստին դա Հայաստանին պարտադրելու համար… Նրանք հույս ունեն, քանի որ «Նոր Հայաստան»-ի համար ոտքի էին ելել նաեւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները եւ «Կյանքի խոսք» աղանդի հետեւորդները, որոնք Նիկոլ Փաշինյանին աջակվող ակտիվ հատվածներից էին… / 2. Պարզապե՞ս պետություն, թե՞ հայկական պետություն – Ընտրվում են կադրեր (բացառություններ կան իհարկե)՝ ամերիկյան խաղաղության կորպուսների ու սորոսական, ինչպեսեւ աղանդավորական ու սեռամոլագարական ու նման այլ դպրոցներն անցած – հայամիտք կրթություն ստացածները, հայահոգի Հայաստան կառուցել ուզողները տեղ չունե՞ն նոր կոչվող Հայաստանում…

2. Հեղափոխության «գողական» երեւակայությունը – Հայտնի է, որ «օրենքով գողերի» թվում գերակշռում են ազգությամբ վրացիները, հաջորդը ռուսներն են, 3-րդը հայերն են՝ աշխարհում կա 27 հայ «օրենքով գող»… Այն ոստիկանությունը, որին դիմում էին անվարան, հետզհետե դառնում է հուշ, ինչպեսեւ այն անվտանգության համակարգը, որը նախ եւ առաջ երկրի արտաքին վտանգներն էր կանխում, ոչ թե այսօրվա պես կաշառակերների որսով է զբաղված – Ոստիկանության գործը ստանձնել է ազգային անվտանգությունը, երեւի շուտով նաեւ թաղային հերթապահությունները կստանձնի – իսկ ո՞վ պիտի սնանձնի ազգային անվտանգության գործը… Դատախազությունն ու դատարանները դեռ իրենց դերերը չեն փոխել…

3. 1. Անվերահսկելի ազգային անվտանգությունը կարող է ազգային վտանգի առկայծումներ տալ – Ցավոք, մեզանում քիչ չեն մնացել «գործ տվողների» սովետական հասարակարգի մնացորդներ, որոնք նաեւ իրենց սերունդներին են այդպես դստիարակել եւ ոստիկանությունը, դատախազությունն ու ազգային անվտանգությունը հերթերի պակաս չի զգում… / 2. Հավաստում են, որ խնդիրն ամենեւին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ – Գործելաոճի հիմնական սկզբունքներն են լինելու թափանցիկությունը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների խսստագույնս պահպանումը… / 3. Արձագանք` Հանրային հեռուստաընկերության «ոչ կոռեկտ ու անտակտ» որակումներին – Կատարված ուսումնասիրությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ առերեւույթ չհիմնավորված որոշ ծախսեր են կատարվել…

4. 1. Նորի՞ց բարեկամա-ցավ – Հայ-ռուսական գործընկերությունը միշտ համարվել է բարեկամական, սակայն երբեք զերծ չի եղել այնպիսի միակողմանի վտանգներից, որոնք մշտապես վնասարար են եղել Հայաստանի համար, որից շահել է եւ՛ Ռուսաստանը, եւ՛ այդ երրորդ կողմը… / 2. Հերթական հանդիպում՝ դադարից հետո – Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի միջեւ…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց  հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ -(http://www.hayary.org/wph/?p=33)- Փա՛ռք Հային ու Հայքին,  Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - http://www.hayary.org/wph/ - (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ -https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal 

5. «Ելք»-ը խոստովանեց Տարոն Մարգարյանի առավելությունը – Ինչպես ասում են՝ լավագույն գնահատականը հակառակորդի գնահատականն է… Տարոն Մարգարյանն իր թիմից պահանջել է, որ որեւէ մեկն այս պահին հրաժարականի դիմում չներկայացնի, շարունակեն աշխատել, որ չխաթարվի քաղաքապետարանի աշխատանքը, աշխատեն՝ մինչեւ ընտրությունները…

6. Դամոկլյան սուր՝ Ջավախքի վրա՞ – Մինչեւ այժմ էլ վրացական իշխանությունններն արգելում են հայերեն դասագրքերի եւ գեղարվեստական գրականության մուտքը Վրաստան, որը կատարյալ անհեթեթություն է – Հայերենը չի դառնում տարածաշրջանային լեզու Ջավախքում, որը չի հակասում պետական լեզվի կարգավիճակին… Կարծում եմ՝ վրացական իշխանությունները պետք է սթափվեն ու զգաստանան, եթե չեն ցանկանում երկրի կործանումը…

7. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին.- Նժդեհին պետք է գեներալիսսիմուսի կոչում տալ – Եվ հօդս ցնդեցին թյուրք ցեղախտիրների՝ պանթուրքական մեգապետություն ստեղծելու նկրտումները – Սա երախտիք է ոչ միայն հայության առջեւ, այլեւ՝ Ռուսաստանի եւ ամբողջ հնդեվրոպական աշխարհի առջեւ… Նժդեհի ռազմա-քաղաքական ուղին աշխարհաքաղաքական հետեւանքների իրավական ու փաստացի ուժով բավարարում է, գերազանցել է «գեներալիսսիմուս» ռազմատիտղոսի շնորհման նշյալ չափանիշերը՝ հընթացս դրանք սրբագրելով անգամ…

8. Վարդավառյան Աստվածականչ – Հայ արիները կնշեն  Հայոց աստվածային համակարգի 8 աստվածներից մեկի՝ Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը… Սրբազան ծես է – Աստղկականչ՝ ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման… Այդ սերն է, որ մեզ ինքնաճանաչվելու եւ արարչական մեր գենը մաքուր պահելու «պահանջ» է դնում…

9. «Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը… Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրան»-ի կարմիր գորգի վրա վարդավառյան ջուր լցրեց հայ լրագրողների վրա… Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը… «Ոսկե ծիրան»-2018-ի մրցանակակիրները… Սերգեյ Խաչատրյանը կբացի Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը… Հասմիկ Պապյանն Արցախում հանդես կգա մենահամերգով… Ստեփան Զորյանի «Փայտե մարդը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում… Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Մանկական Եվրատեսիլ»-ին…

10. Աշխարհի մարզական հեւքից.- Լեգենդների հանդիպում Երեւանում. Հաղթեց Լատինական Ամերիկան՝ 5:2… Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդների խաղը Երեւանում… Ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆը Երեւանում գոլ խփեց լեգենդների խաղում… Ֆուտբոլի աշխարհի առաջնություն – 2018.- 1/2 եզրափակչի խաղերը – աշխարհի առաջնության մրցանակակիրները… Ֆրանսիայի հավաքականը՝ 2018թ աշխարհի չեմպիոն, Խորվաթիան՝ արծաթե մեդալակիր… Բելգիան՝ բրոնզե մեդալակիր… Եզրափակիչ խաղին նախատեսվում է, որ ներկա կլինեն 14 երկրի ղեկավարներ… Նիգերիայի հավաքականի մարզիչը ֆուտբոլիստներին արգելել էր ռուս աղջիկների հետ քնել… «Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել.- Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ… ՀՖՖ-ն հանդես է եկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությամբ… Հայ մրցավարները եւ տեսուչները կսպասարկեն եվրագավաթների եւ Մ-19 Եվրոպայի առաջնության հանդիպումները… Հայկական ակումբների մեկնարկը եվրագավաթներում – չհաջողված մեկնարկներ… Փյունիկ»-ի մարզաբազայում պայմաններն իդեալական չեն… «Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց մարզչական շտաբը… Կայացել է ՀՀ առաջնությունների եւ գավաթի խաղարկության վիճակահանությունը… Հայաստանի հավաքականի հարձակվողը չի մեկնել Ադրբեջան… ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւս հայտնվել է հրաժարական տալու կարգավիճակում… Ով կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին… «Շիրակ»-ը, ապա «Բանանց»-ը պնդում են, որ ՀՖՖ-ն խաթարում է ակումբների աշխատանքը… Հայաստանը կմասնակցի բասկետբոլի Եվրոպայի Մ-20 առաջնությանը… ՖԻԴԵ-ում մեկնաբանել են Կիրսան Իլյումժինովին հեռացնելու մասին որոշումը… Այլ մարզական լուրեր…

http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… /  http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

1. Նոր Հայաստանի նոր հոգին ու նոր սեռը – Իշխանափոխությունը ԼԳԲՏ համայնքներ ստեղծող Եվրոպային նոր հնարավորություն է տվել վերստին դա Հայաստանին պարտադրելու համար… Նրանք հույս ունեն, քանի որ «Նոր Հայաստան»-ի համար ոտքի էին ելել նաեւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները եւ «Կյանքի խոսք» աղանդի հետեւորդները, որոնք Նիկոլ Փաշինյանին աջակվող ակտիվ հատվածներից էին… / 2. Պարզապե՞ս պետություն, թե՞ հայկական պետություն – Ընտրվում են կադրեր (բացառություններ կան իհարկե)՝ ամերիկյան խաղաղության կորպուսների ու սորոսական, ինչպեսեւ աղանդավորական ու սեռամոլագարական ու նման այլ դպրոցներն անցած – հայամիտք կրթություն ստացածները, հայահոգի Հայաստան կառուցել ուզողները տեղ չունե՞ն նոր կոչվող Հայաստանում…

Նոր Հայաստանի նոր հոգին ու նոր սեռը

Արդարադատության նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ փոփոխություններ մտցնել մեր երկրի քրեական օրենսգրքում, այդ թվում՝ 197-րդ՝ Խտրականության հոդվածում։

Այս առաջարկը քանիցս փորձել են պարտադրել Հայաստանին, սակայն ցայսօր մեր բնակչության ազգային հատվածը կարողացել է կանխել դա՝ հիմնավորելով պետական մարմիններին դրա վտանգավորության մասին: Առաջարկը հետեւյալն է՝ քրեորեն պատժել ֆիզիկական եւ պաշտոնատար այն անձանց, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում։ Եվ նոր իշխանություների սիրելի համացանցը արդեն ահազանգում է, թե դա նշանակում է, որ սեռափոխներին, այլասերվածներին գործի չընդունած գործատուն կարող է պատժվել մինչեւ 3 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչեւ 2 տարի ազատազրկմամբ: Նույնը վիրավորողներին եւ հավուր պատշաճի չգնահատողներին է վերաբերելու։

Իշխանափոխությունը ԼԳԲՏ համայնքներ ստեղծող Եվրոպային նոր հնարավորություն է տվել վերստին դա Հայաստանին պարտադրելու համար: Նրանք հույս ունեն, քանի որ «Նոր Հայաստան»-ի համար ոտքի էին ելել նաեւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, որոնք Նիկոլ Փաշինյանին աջակվող ակտիվ հատվածներից էին…

Ասում են՝ Գարեգին Բ կաթողիկոսը այս անգամ էլ չի տալիս իր համաձայնությունը, ինչով էլ պայմանավորված է «Կյանքի խոսք» աղանդի հետեւորդներով հագեցած հակաեկեղեցական հեղափոխական ցույցերի հրահրումը… Երեւի շուտով եհովականները, մորմոնները եւ այլք եւս կմիանան հակաեկեղեցական շարժմանը, եթե իհարկե հայ առաքելական համայնքը շարունակի հանդուրժել այս ոտնձգությունները:   Շարունակել կարդալ

Հեղափոխության «գողական» երեւակայությունը – Հայտնի է, որ «օրենքով գողերի» թվում գերակշռում են ազգությամբ վրացիները, հաջորդը ռուսներն են, 3-րդը հայերն են՝ աշխարհում կա 27 հայ «օրենքով գող»… Այն ոստիկանությունը, որին դիմում էին անվարան, հետզհետե դառնում է հուշ, ինչպեսեւ այն անվտանգության համակարգը, որը նախ եւ առաջ երկրի արտաքին վտանգներն էր կանխում, ոչ թե այսօրվա պես կաշառակերների որսով է զբաղված – Ոստիկանության գործը ստանձնել է ազգային անվտանգությունը, երեւի շուտով նաեւ թաղային հերթապահությունները կստանձնի – իսկ ո՞վ պիտի սնանձնի ազգային անվտանգության գործը… Դատախազությունն ու դատարանները դեռ իրենց դերերը չեն փոխել…

Հայաստանի թավշյա հեղափոխությունը, որը միջազգային հեղափոխական բնագավառում ամրագրվեց որպես հայկական հեղափոխություն (որի բնորոշումը անզեն ու անարյուն լինելն է, երբ երկու կողմերն էլ առաջնորդվում են դիմացինին չվնասելու սկզբունքով), կլանել է մեր երկրի բոլոր ոլորտները՝ պետական, քաղաքական, կրոնական, տնտեսական, իրավական, սոցիալական, մշակութային եւ այլ, անգամ քրեական աշխարհը հեռու չմնաց հեղափոխական ալիքից եւ Հայաստանի, այսպես կոչված գողական բնագավառը, եւս ցնցումների ենթարկվեց…

Դեռ հունիսի վերջերին պարզվել էր, որ քրեակատարողական վարչության պետի տեղակալը որոշակի կապերով կապված է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ եւ, ինչպես մամուլն արձանագրեց, քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են եւ ՔԿՎ պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը նշանակվել է ՔԿՎ պետի տեղակալ։

Այս նշանակումը այնքանով է ուշագրավ, որ նշանակվածն ինքը մականունավոր է, բոլորը նրան ճանաչում են «Վավիկ» մականունով։ Վավիկը քրեական աշխարհում հայտնի Նորիկ Թադեւոսյանի՝ Դքի Նորոյի բարեկամն է եւ ազգակցական կապ ունի նաեւ ներկայիս կառավարության առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Վավիկը որոշակի կապերով կապված է նաեւ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ…

Դատախազությունը կալանավորման առկա ձեւի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ ձեռնարկեց: Գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քննարկվել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու եւ կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորվածության առկա ձեւին առնչվող հարցեր՝ նախորդ տարի օգոստոսի 4-ի դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ընդունված որոշումների կատարման համապատկերում:   Շարունակել կարդալ

1. Անվերահսկելի ազգային անվտանգությունը կարող է ազգային վտանգի առկայծումներ տալ – Ցավոք, մեզանում քիչ չեն մնացել «գործ տվողների» սովետական հասարակարգի մնացորդներ, որոնք նաեւ իրենց սերունդներին են այդպես դստիարակել եւ ոստիկանությունը, դատախազությունն ու ազգային անվտանգությունը հերթերի պակաս չի զգում… / 2. Հավաստում են, որ խնդիրն ամենեւին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ – Գործելաոճի հիմնական սկզբունքներն են լինելու թափանցիկությունը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների խսստագույնս պահպանումը… / 3. Արձագանք` Հանրային հեռուստաընկերության «ոչ կոռեկտ ու անտակտ» որակումներին – Կատարված ուսումնասիրությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ առերեւույթ չհիմնավորված որոշ ծախսեր են կատարվել…

Անվերահսկելի ազգային անվտանգությունը կարող է ազգային վտանգի առկայծումներ տալ

«Լուսանցք»-ն իր նախորդ թողարկմանն անդրադարձել էր ԱԱԾ-ի «անկասելի» գործունեությանը, որում երբեմն վտանգավոր նրբերանգներ են նկատվում, որտեղ պարզապես գործողության ետեւում երեւում են Նիկոլ Փաշինյանի ականջները:

Մենք սա խիստ վտանգավոր ենք համարում եւ նշել ենք, որ «Մուղդուսիա-բերիական Հայաստանին վերադարձ չկա՛»:

Բայց, ցավոք, մեզանում քիչ չեն մնացել «գործ տվողների» սովետական հասարակարգի մնացորդներ, որոնք նաեւ իրենց սերունդներին են այդպես դստիարակել եւ ոստիկանությունը, դատախազությունն ու ազգային անվտանգությունը հերթերի պակաս չի զգում: Սա վատ չէր դիտարկվի, եթե մեր պետությունը այնքան ազգային ու վստահելի լիներ, որ բացահայտ ասվեր այն ամենը, ինչը այսօր պատերի հետեւում կես-ճշմարիտ – կես-սուտ մարդիկ գործ են լցնում իրար վրա… Եթե այս ամենը մեր այսօրվա ազատության նման հասնի սանձարձակության, ապա 1937-ը կվերադառնա եւ կդառնա մեր տոնացույցի «կարեւոր» տոներից մեկը:

Հիշեցնենք, որ ըստ պատմական ճշգրտումների՝ Բերիայի դավադրություններին անգամ Ստալինը չդիմացավ, եւ երբ «ժողովուրդների հայրը» կիսաուշագնաց վիճակում իր աշխատասենյակում գետնին ընկած աղերսող աչքերով Բերիայից օգնություն էր խնդրում, հուդա-մասոնական օձը բժշկին կանչելու փոխարեն միայն քմծիծաղով էր պատասխանում, այդպես էր մինչեւ «երկաթե» Ստալինը անօգնական փչեց շունչը ամենաողորմելի ձեւով…

Սա դաս պիտի լինի եւ մեր երկրի քաղաքացու համար եւ ամենաբարձր պաշտոնյայի… անվերահսկելի ազգային անվտանգությունը կարող է ազգային վտանգի առկայծումներ տալ…   Շարունակել կարդալ

1. Նորի՞ց բարեկամա-ցավ – Հայ-ռուսական գործընկերությունը միշտ համարվել է բարեկամական, սակայն երբեք զերծ չի եղել այնպիսի միակողմանի վտանգներից, որոնք մշտապես վնասարար են եղել Հայաստանի համար, որից շահել է եւ՛ Ռուսաստանը, եւ՛ այդ երրորդ կողմը… / 2. Հերթական հանդիպում՝ դադարից հետո – Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի միջեւ…

Նորի՞ց բարեկամա-ցավ

Հայ-ռուսական գործընկերությունը միշտ համարվել է բարեկամական, սակայն երբեք զերծ չի եղել այնպիսի միակողմանի վտանգներից, որոնք մշտապես վնասարար են եղել Հայաստանի համար: Իսկ Ռուսաստանի համար եղել են օգտակար եւ շահավետ: Այսինքն՝‘ռուսական կողմը մի երրորդ երկրի հետ, ասենք՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի կամ Վրաստանի, իր հարաբերությունները բարելավելու նպատակով ստորադասել է իր ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը, որից շահել է եւ՛ Ռուսաստանը, եւ՛ այդ երրորդ կողմը:

Հարյուրամյակների պատմական իրողություններ կան, որ այս ճշմարտությունը թույլ չեն տալիս թաքցնել:

Այսօր էլ Ռուսաստանը մեր թշնամիների հետ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի, ռազմա-քաղաքական ու տնտեսական ծրագրեր է նախաձեռնում, անգամ զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառում, որտեղ հայկական շահերը անտեսված են լիովին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օրերս կրկին մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ հանդիպմանը կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել երկկողմ կապերն առավել ամրապնդել:   Շարունակել կարդալ

«Ելք»-ը խոստովանեց Տարոն Մարգարյանի առավելությունը – Ինչպես ասում են՝ լավագույն գնահատականը հակառակորդի գնահատականն է… Տարոն Մարգարյանն իր թիմից պահանջել է, որ որեւէ մեկն այս պահին հրաժարականի դիմում չներկայացնի, շարունակեն աշխատել, որ չխաթարվի քաղաքապետարանի աշխատանքը, աշխատեն՝ մինչեւ ընտրությունները…

Տարոն Մարգարյանի քաղաքապետ մնալը ամենաշատը ձեռնտու կլիներ հենց նոր իշխանություններին: Մի կողմ թողնենք այն, որ նրանք նախ կապացուցեին, որ իսկապես սիրո ու համերաշխության մթնոլորտ են ձեւավորում, վենդենտա չեն անում եւ այլն: Նրանք նաեւ իրենց այդքան սիրած միջազգային հանրությանը կապացուցեին, որ այնքան ճիշտ իշխանություն են, որ ՏԻՄ հարթակ չեն մտնում, ՏԻՄ ինքնուրույնությանը, որին այնքան է հավան է միջազգային հատվածը, չեն խոչընդոտում:

Մինչդեռ… ապացուցվեց ճիշտ հակառակը: Եվ դա արեցին հենց իշխանությունները, իմա՝ Նիկոլ Փաշինյանը: Այն, ինչի համար նրանք քննադատում էին նախկին իշխանություններին՝ դատական համակարգի անանկախություն, իբրեւ մահակ գործածում, ՏԻՄ-երի գործերին կոպտորեն միջամտություն եւն, այսօր անում են հենց իրենք՝ մի քիչ ավելի վատ՝ գավառական տարբերակով:

Ինչեւէ, նախկին ու ներկա իշխանությունների մասով իսկը բնութագրող մրից ելանք, մրջուրն ընկանք-ի տարբերակը մի կողմ թողնելով, խոսենք մի բանի մասին, որ այս օրերին շատերի ուշադրությունից դուրս մնաց:

Մինչ այդ, փակագծերում անկեղծանամ: Տարոն Մարգարյանի հրաժարականը սրտովս չէ: Ու ոչ այն բանի համար, որ նա հորեղբայրս է կամ հարսանիքիս քավորը (վերջինի մասով մի փոքրիկ հուշում՝ հարսանիք չեմ արել) կամ անթերի է եղել ամեն ինչ:   Շարունակել կարդալ

Դամոկլյան սուր՝ Ջավախքի վրա՞ – Մինչեւ այժմ էլ վրացական իշխանությունններն արգելում են հայերեն դասագրքերի եւ գեղարվեստական գրականության մուտքը Վրաստան, որը կատարյալ անհեթեթություն է – Հայերենը չի դառնում տարածաշրջանային լեզու Ջավախքում, որը չի հակասում պետական լեզվի կարգավիճակին… Կարծում եմ՝ վրացական իշխանությունները պետք է սթափվեն ու զգաստանան, եթե չեն ցանկանում երկրի կործանումը…

Ջավախքում, ինչպես միշտ անհանգիստ է եւ անկանխատեսելի:

Խնդիրն այն է, որ վրացական իշխանությունները ոչ մի կերպ չեն հաշտվում վիրահայության մարդկային եւ ազգային իրավունքների առկայության հետ:

Իհարկե, ներկայումս Վրաստանում շատ բան փոխվել է դեպի դրականը, հաստատվել են եվրոպական որոշակի չափանիշներ եւ այլն: Սակայն ազգային փոքրամասնությունների խնդիրները մինչեւ այժմ էլ լուծում չեն գտնում, քանի որ Վրաստանը չի թոթափում փոքր կայսրության կարծրատիպը եւ կայսերական իր պղտոր նկրտումները:

Մոտ օրերս Ախալցխայում ոմն ստահակ Գելաշվիլի հրապարակավ հայհոյել է տեղի հայերին, իրեն պատկանող ավտոմեքենայով շրջափակել հայերի ճանապարհը, որպեսզի վախ սերմանի եւ անհարմարության զգացում առաջացնի հայերի շրջանում: Համոզված ենք՝ սա արվում է որոշակի սցենարով եւ նպատակ ունի հայաթափել քաղաքն ու շրջակա գյուղերը:

Իսկ այս քաղաքը (հին հայկական Ախուխա) եւ Սամցխեն պատմական հայկական տարածքներ են, որտեղ հայերը նախկինում տեր ու տիրական էին: Նման քստմնելի դեպքեր մոտ անցյալում եւս եղել են, օրինակ՝ սպառնալից  թռուցիկների տեսքով, որոնք փակցվել են շենքերի պատերին եւ այլն:

Սա վերաբերում է նաեւ ջավախքահայությանը, որն անարդար ձեւով ճնշումների թիրախ է դառնում արդեն որերորդ անգամ: Խոսքը նրբաբնույթ մի հարցի մասին է:   Շարունակել կարդալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին.- Նժդեհին պետք է գեներալիսսիմուսի կոչում տալ – Եվ հօդս ցնդեցին թյուրք ցեղախտիրների՝ պանթուրքական մեգապետություն ստեղծելու նկրտումները – Սա երախտիք է ոչ միայն հայության առջեւ, այլեւ՝ Ռուսաստանի եւ ամբողջ հնդեվրոպական աշխարհի առջեւ… Նժդեհի ռազմա-քաղաքական ուղին աշխարհաքաղաքական հետեւանքների իրավական ու փաստացի ուժով բավարարում է, գերազանցել է «գեներալիսսիմուս» ռազմատիտղոսի շնորհման նշյալ չափանիշերը՝ հընթացս դրանք սրբագրելով անգամ…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝

ՀՀ ԶՈՒ պահեստազորի մայոր, ԼՂՀ ՊԲ առաջին հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ Գարեգին Ղազարյանից

Բաց դիմում

Խորարգո նախագահ: Խնդրում եմ Ձեր՝ առաջնային վերաբերմունքն ու գերակա զորակցությունը բացառապես  անանձնական գերխնդրի լուծման գործում:

«Գեներալիսսիմուս» (լատիներեն՝ «բոլորից  գլխավոր») գերագույն զինվորական կոչումը (հիմնված Ֆրանսիայում, 16-րդ դարում), որպես կանոն, շնորհվել է՝ ա) միապետական հարստությունների (նախ՝ «դինաստիա» իմաստով) «երկնագույն  արյան» տերերին՝ երբեմն անկախ զուտ ռազմական գործոնից, բ) որոշ, ճանաչված թե չճանաչված, երկրների բռնապետներին, գ) պատերազմի ժամանակ միացյալ կամ դաշնային բանակներ հրամանատարած զորավարապետներին, դ) ընդհուպ այնպիսի ռազմագործիչների, որոնք պետություն չեն ներկայացրել, կամ նրանց գլխավորած զինյալ պայքարը  չի էլ պսակվել պետականության հաստատմամբ (Կովկասի մահմեդական լեռնականների առաջնորդ, իմամ Շամիլ (19-րդ դար, Օսմանյան Կայսրության սուլթանի կողմից), Չեչենական առաջին պատերազմի հաղթորդ, ԽՍՀՄ օդուժի գեներալ-մայոր  Ջոհար Դուդաեւ (հետմահու, 1996թ., Իչկերիայի խորհրդարանի կողմից) եւ այլք), ընդհանուր թվով՝ շուրջ 80 անձի:

Այնինչ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը (Նժդեհ, 1886-1955), անչափազանցորեն եզակիազոր միտք+զենք+ձիրք եռամիությամբ, ինչպես գիտեք, ոչ միայն կանգնած է եղել Հայոց վերածին պետականության ակունքներում (Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսավար՝ 1918թ., որ «հիմը դրեց Հայկական Պետության» (Նժդեհ), Ինքնավար Սյունիք-Լեռնահայաստան-Հայաստան՝ 1920-1921թթ., իր բարձրակետում Լեռնահայաստանը միավորել է Սյունիքը, Վայոց ձորը, Արցախի եւ Նախիջեւանի որոշ մասերը), այլեւ, դասականորեն սպառազեն, կանոնավոր մենաբանակ նույնիսկ չունենալով, առավելապես դավիթբեկյան ուխտով ջամբված եւ բազում նոր մարտավարական հնարքներ կիրառած շարժուն զորախմբերով (արդի ռազմաշխարհում հայտնի արագ հակազդման ուժերի նախատիպ մարմնացնող Գայլավաշտեր), բախտորոշ պատմափուլում հաղթել է ընդդեմ հայոց պետականության փաստացի միավորված կամ դաշնակցած, ճանաչված թե  չճանաչված մեծաքանակ, նույնիսկ մեծ պետությունների ընդհուպ կանոնավոր զորամասերին ու զորամիավորումներին, որոնցում, ի հավելումն իսկ, խառնամբոխված էին կրոնադավանական լայնագույն համապատկեր ամբողջացնող ազգեր ու ազգություններ (աստվածամերժներ, մահմեդական եւ քրիստոնեական տարբեր հարանվանությունների կրողներ, հուդայական հրեաներ, բուդդայական կալմիկներ, բրիտանական հեռահսկա Հնդկաստան գաղութից Արցախ ներմուծված սիփահիներ… կամ, հենց Նժդեհաբար՝ «մի ամբողջ Բաբելոն»). այսպես հորջորջյալ՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն, Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Օսմանյան Թուրքիա, Շարուրի, Նախիջեւանի, Վեդիբասարի, Զանգիբասարի, Սուրմալուի գավառի տարածքներում  սարքածո Արազդայանի եւ Նախիջեւանի Հանրապետություններ՝ հետագայում միավորյալ Արաքսի Հանրապետության մեջ, Նախիջեւանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Կարսի մարզի տարածքում սարքածո Հարավարեւմտյան Հանրապետություն, Պարսկաստան՝ Շարուր-Նախիջեւանի առնչությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Շարուր-Նախիջեւանի առնչությամբ, Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն (ՌԽԴՍՀ), Բրիտանական Կայսրություն, մինչեւ անգամ Հայաստանի Հանրապետություն՝ ՀՅԴ իշխանությունների խոչընդոտիչ գործելակերպի նկատառմամբ, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։   Շարունակել կարդալ

Վարդավառյան Աստվածականչ – Հայ արիները կնշեն  Հայոց աստվածային համակարգի 8 աստվածներից մեկի՝ Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը… Սրբազան ծես է – Աստղկականչ՝ ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման… Այդ սերն է, որ մեզ ինքնաճանաչվելու եւ արարչական մեր գենը մաքուր պահելու «պահանջ» է դնում…

Հայ արիները հուլիսի 14-ին եւ 15-ին կնշեն  Հայոց աստվածային համակարգի 8 աստվածներից մեկի՝ Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը:

Նախորդ տարի հայ արիները Վարդավառը նշեցին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, Արաքս գետի ափին: Եվ 5 թիվն էլ հենց այնպես չէր ընտրված: Մեր ուսումնասիրությունների համաձայն, 5-ը Հայոց Աստղիկ Աստվածուհու ծածկագրային թիվն է:

Նախորդ տարվա բոլոր 5 խմբերը այս տարի Վարդավառը կնշեն Սեւանի ափին՝ մեկտեղ: Հուլիսի 14-ին առավոտյան ժամը 5:00-ին սրբազան գաղտնածես կարվի: Այն, եթե փորձենք մատչելի բացատրել, յուրօրինակ Աստվածականչ է՝ Աստղկականչ՝ ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման: Հենց այդ սերն է, որ մեզ ինքնաճանաչվելու եւ արարչական մեր գենը մաքուր պահելու «պահանջ» է դնում:   Շարունակել կարդալ

«Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը… Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրան»-ի կարմիր գորգի վրա վարդավառյան ջուր լցրեց հայ լրագրողների վրա… Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը… «Ոսկե ծիրան»-2018-ի մրցանակակիրները… Սերգեյ Խաչատրյանը կբացի Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը… Հասմիկ Պապյանն Արցախում հանդես կգա մենահամերգով… Ստեփան Զորյանի «Փայտե մարդը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում… Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Մանկական Եվրատեսիլ»-ին…

«Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը

Երեւանում տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը:

Կինոփառատոնն այս տարի անցկացվում է 15-րդ անգամ, եւ առաջին տարին չէ, որ այն համընկնում է Վարդավառ տոնի հետ:

Կինոփառատոնի բացումը պաշտոնապես կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս տարվա փառատոնի հատուկ հյուրն անվանի ռեժիսոր Դարեն Արոնովսկին է: Նախորդ տարիներին հատուկ հյուրերի ցանկում արդեն հասցրել են լինել Օռնելա Մուտին, Կլաուդիա Կարդինալեն եւ Ֆաննի Արդանը:

Հանրության համար ելույթ կունենա «Գողթ» խումբը, իսկ երեկոն կվարեն ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը եւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրանի» կարմիր գորգի վրա ջուր լցրեց հայ լրագրողների վրա

Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Այն համընկավ Վարդավառի տոնի հետ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում այս պահին ընթանում է կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, որը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում: Նա լրագրողներին հայտարարեց, որ գիտի՝ Հայաստանում այսօր Վարդավառ է, եւ ջուր լցրեց ներկաների վրա:

Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում Հայաստանում եւ արդյո՞ք երկար է մնալու, ռեժիսորը պատասխանեց. «Ընդամենը երկու օրով եմ եկել: Հայաստանում ինձ հրաշալի եմ զգում»:   Շարունակել կարդալ

Աշխարհի մարզական հեւքից.- Լեգենդների հանդիպում Երեւանում. Հաղթեց Լատինական Ամերիկան՝ 5:2… Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդների խաղը Երեւանում… Ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆը Երեւանում գոլ խփեց լեգենդների խաղում… Ֆուտբոլի աշխարհի առաջնություն – 2018.- 1/2 եզրափակչի խաղերը – աշխարհի առաջնության մրցանակակիրները… Ֆրանսիայի հավաքականը՝ 2018թ աշխարհի չեմպիոն, Խորվաթիան՝ արծաթե մեդալակիր… Բելգիան՝ բրոնզե մեդալակիր… Եզրափակիչ խաղին նախատեսվում է, որ ներկա կլինեն 14 երկրի ղեկավարներ… Նիգերիայի հավաքականի մարզիչը ֆուտբոլիստներին արգելել էր ռուս աղջիկների հետ քնել… «Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել.- Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ… ՀՖՖ-ն հանդես է եկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությամբ… Հայ մրցավարները եւ տեսուչները կսպասարկեն եվրագավաթների եւ Մ-19 Եվրոպայի առաջնության հանդիպումները… Հայկական ակումբների մեկնարկը եվրագավաթներում – չհաջողված մեկնարկներ… Փյունիկ»-ի մարզաբազայում պայմաններն իդեալական չեն… «Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց մարզչական շտաբը… Կայացել է ՀՀ առաջնությունների եւ գավաթի խաղարկության վիճակահանությունը… Հայաստանի հավաքականի հարձակվողը չի մեկնել Ադրբեջան… ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւս հայտնվել է հրաժարական տալու կարգավիճակում… Ով կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին… «Շիրակ»-ը, ապա «Բանանց»-ը պնդում են, որ ՀՖՖ-ն խաթարում է ակումբների աշխատանքը… Հայաստանը կմասնակցի բասկետբոլի Եվրոպայի Մ-20 առաջնությանը… ՖԻԴԵ-ում մեկնաբանել են Կիրսան Իլյումժինովին հեռացնելու մասին որոշումը… Այլ մարզական լուրեր…

Մարզաշխարհի խաչմերուկներում

Լեգենդների հանդիպում Երեւանում. Հաղթեց Լատինական Ամերիկան՝ 5:2

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած համաշխարհային ֆուտբոլի լեգենդար վետերանների խաղում մրցեցին Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի խորհրդանշական հավաքականները: 5:2 հաշվով հաղթեց Լատինական Ամերիկան:

Գոլերը.

Եվրոպա. Լուիշ Ֆիգու, Յուրի Ջորկաեֆ:

Լատինական Ամերիկա. Գաբրիել Բատիստուտա, Խավիեր Սավիոլա, Դուեյն Դե Ռոսարիո (դուբլ), Բեբետո:

Նշենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսին տրիբունայից հետեւեց նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդների խաղը Երեւանում

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի ֆուտբոլային լեգենդար վետերանների հանդիպումը:

Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:

Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Խրիստո Ստոիչկով, Կախա Քալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:

Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

Ֆիգուն, Կաֆուն եւ մյուս աստղերը՝ Երեւանի ֆան-գոտու հյուրեր

Երեւան ժամանած համաշխարհային ֆուտբոլի լեգենդար խաղացողները Ազատության հրապարակում բացված ֆան-գոտում ցուցադրել են իրենց վարպետությունը եւ ֆրիսթայլի դաս տվել ներկաներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին «Հանրապետական» ստադիոնում մրցելու են Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի վետերանների խորհրդանշական հավաքականները:

Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:   Շարունակել կարդալ