Օրվա պահոցը. Հուլիս 22, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 26-ի (504) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Քաղաքականությունը՝ ազգային եւ քաղաքացիական ընկալումներով.- Իրականության ընթերցումը՝ մարմնի եւ հոգու աչքերով… Ազգայնական քաղաքականությունը՝ վերաընկալումների փուլում… Հայկական ազգայնականությունը՝ հոգեւոր-քաղաքական կառույց… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

2. Ազգի տականքը իրականություն է – Երբ հիմարաբանությանը պետական մոտեցում է տրվում, պետության կործանումը ժամանակի հարց է մնում: Երբ հիմարին պետական պաշտոն է վստահվում… Մեծն Նժդեհը տեսել է բոլոր ազգակործան վտանգները, անգամ ազգի մեջ պատսպարված այն տականքին, որ թշնամուց առավել վտանգավոր է – եւ դա կոչել է «ազգի տականք»…

http://www.hayary.org/wph/?p=70581. Նոր Հայաստանի նոր հոգին ու նոր սեռը – Իշխանափոխությունը ԼԳԲՏ համայնքներ ստեղծող Եվրոպային նոր հնարավորություն է տվել վերստին դա Հայաստանին պարտադրելու համար… Նրանք հույս ունեն, քանի որ «Նոր Հայաստան»-ի համար ոտքի էին ելել նաեւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները եւ «Կյանքի խոսք» աղանդի հետեւորդները, որոնք Նիկոլ Փաշինյանին աջակվող ակտիվ հատվածներից էին… / 2. Պարզապե՞ս պետություն, թե՞ հայկական պետություն – Ընտրվում են կադրեր (բացառություններ կան իհարկե)՝ ամերիկյան խաղաղության կորպուսների ու սորոսական, ինչպեսեւ աղանդավորական ու սեռամոլագարական ու նման այլ դպրոցներն անցած – հայամիտք կրթություն ստացածները, հայահոգի Հայաստան կառուցել ուզողները տեղ չունե՞ն նոր կոչվող Հայաստանում…

3. Իսրայելի վարչապետի պատասխանը հայ պատրիարքի նամակին – Ահազանգ՝ Երուսաղեմի եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին… Բենիամին Նեթանյահուն հավաստիացնում է՝ թելադրել է հետ կանչել նշված նախագիծը քննարկումից…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին  իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց  հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ -(http://www.hayary.org/wph/?p=33)- Փա՛ռք Հային ու Հայքին,  Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ուՏիեզերքի Արարչին - http://www.hayary.org/wph/ - (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ -https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal 

4. 1. ԲՀԿ-ն փորձում է Հռոմի պապից կաթոլիկ երեւալ – Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պայմանավորված էր ՀՀԿ-ի՝ քաղաքական հետեւողական գործունեությունից հեռու մնալու գործոնով… Երեւանում եւս կլինեն ավագանու արտահերթ ընտրություններ – ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակների առաջին համարները համարվում են քաղաքապետի թեկնածուներ… / 2. Շատ վստահ են՝ իրենց նախագիծն է անցնելու – Չնայած ՀՀԿ-ն. ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն եւս փորձելու են իրենց փոփոխությունները պաշտպանել եւ օրենք դարձնել…

5. 1. Հանքի տերը չպիտի կարողանա պետությանը շանտաժ անել – Արդյո՞ք պետք է այդքան հանքերը միաժամանակ աշխատեցնել ու խաթարել շրջակա միջավայրի բնական հավասարակշռությունը… Իսկ մեր երկրում բնապահպանական վնասի փոխհատուցումն այնքան չնչին է, որ գործարարին ավելի ձեռնտու է այդ վնասը փոխհատուցելը, քան մաքուր տեխնոլոգիաներ կիրառելը, պայթեցման ձեւերին հետեւելը, ընդերքի հարստությունը հանելիս ընդերքը չփչացնելը… / 2-3. Տարածաշրջանի ամենախոշորներից մեկը… Ամուլսարի հետոն պարզ չէ՞…

6. 1. Հարկային օրենսգիրքն էլ կհեղափոխեն ու վե՞րջ – Մեզ նախ եւ առաջ կայուն հարկային օրենսգիրք է պետք. օրինակ՝ որպեսզի իմանանք, որ հարկային օրենսիրքը ասենք մի 5, 7 տարի չի փոխվելու… Գազալցակայաններում ՊԵԿ կատարած ստուգումները հետաքրքիր վիճակ են վեր հանել. շուրջ 8 կազմակերպությունում մոտ 946 մլն. դրամի խախտում է հայտնաբերվել… Ասում են՝ պետք չէ դատել տնտեսվարողին, պետք է նրա վարքագիծը գնահատել եւ ճիշտ ուղու վրա դնել, քանզի նա իրապես հարկ վճարող է… / 2-3-4. «Նորֆոլկ»-ին վերջ տրվեց… Փոստով էլ են հաշիշ ուղարկում… Ավելով պակասուրդը կփակվի…

7. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ… Երեւանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը… ՀՄԸՄ-100 ամյակ.- Գյումրիում բացվեց ՀՄԸՄ–ի ռահվիրա Վահան Չերազի արձանը… «Ոսկե ծիրան»-ը՝ 2018թ. եվրոպական լավագույն կինոփառատոների շարքում… Մայրաքաղաքում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը… «Երեւան ՏարազՖեստ» 4-րդ փառատոնն է… Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են… Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը  Մոսկվայի Մեծ թատրոնում… Շատ ափսոս, որ Արամ Խաչատրյանը ընդամենը 3 բալետ է գրել… Աշխարհը հիանում է հայկական մշակույթով… «Բյուրեղապակյա դղյակ»-ը հայաստանյան հանդիսատեսի համար… Համերգային ծրագրեր. Ֆրանսիացի փոքրիկ դեսպանները Հայաստանում… Խաղաղության վազքով` Մարսելից Երեւան` 2800-ամյակին նվիրված… Մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ը… «Արմաթի» սաները Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում… Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ… Առաջին անգամ Հայաստանում կնշվի ընկերների միջազգային օրը… Այլ գիտա-մշակութային լուրեր…

8. Մարզաշխարհի խաչմերուկներում.- Եվրոպայի լիգայի խաղերում «Փյունիկ»-ը մտավ հաջորդ փուլ – «Ալաշկերտ»-ը հրաժեշտ տվեց Չեմպիոնների լիգային, բայց մտավ Եվրոպայի լիգայի 2-րդ փուլ – «Բանանց»-ը եւ «Գանձասար-Կապան»-ը հրաժեշտ տվեցին Եվրալիգային… «Փյունիկ»-ն առաջին հայկական ակումբն է, որ դուրս եկավ Եվրոպայի լիգայի 3-րդ փուլ… Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը եւս դուրս եկավ 3-րդ փուլ… Գյումրիի «Շիրակ»-ը կշարունակի ելույթները Հայաստանի Բարձրագույն խմբում՝ չնայած կադրային խնդիրներին… ՀՖՖ-ն պատասխան Գյումրիի «Շիրակ», Երեւանի «Փյունիկ», «Արարատ» եւ Ալաշկերտ» ակումբների հայտարարությունների… «Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի»,- Ռուբեն Հայրապետյան… Ֆուտբոլային ակումբները Արթուր Վանեցյանի կողմն են, իսկ երկրպագուները՝ Յուրի Ջորկաեֆի… Հայաստանի երիտասարդ բասկետբոլիստները հնարավոր է հանդիպեն ադրբեջանցիների հետ… Հայաստանի պատանի ծանրորդները մեդալներով վերադարձան աշխարհի առաջնությունից… Եվրոպայի պատանեկան առաջնութան առաջին ոսկե մեդալը… Հայ ծանրորդները պատանիների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունում 24 մեդալ են նվաճել… Ըմբշամարտ.- Տիգրան Մինասյանը՝ ոսկե մեդալակիր… Հայ շախմատիստները աշխարհի շախմատային խաչմերուկներում… Լեւոն Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում… Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի ձախողման գլխավոր պատճառը… Օզիլը Էրդողանի հետ հանդիպման պատճառով հեռանում է Գերմանիայի հավաքականից… Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստի խոստովանությունը… Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղեր… Միջազգային ռազմական խաղեր… Տանկային բիաթլոնում հայաստանցի տանկիստները 1-ինն են՝ խոցել են բոլոր թիրախները… Դեբեդում կանցկացվի Հայաստանի ռաֆթինգի առաջին առաջնությունը… Այլ մարզական լուրեր…

https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV – ՀԱՄ պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

Քաղաքականությունը՝ ազգային եւ քաղաքացիական ընկալումներով.- Իրականության ընթերցումը՝ մարմնի եւ հոգու աչքերով… Ազգայնական քաղաքականությունը՝ վերաընկալումների փուլում…Հայկական ազգայնականությունը՝ հոգեւոր-քաղաքական կառույց… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Իրականության ընթերցումը՝ մարմնի եւ հոգու աչքերով

Հայաստանյան այս փոփոխությունները ունեն խորքային դրդապատճառներ, եւ դրանց մասին Հայ Արիական Միաբանությունը խոսել է տարիներ շարունակ: Մենք ասել ենք եւ կարող ենք նորից պնդել, որ ավելի քան 25 տարի Հայաստանում իշխանությունը չի փոխվել, ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եղել են մի թիմից եւ արդեն 3-րդ տասնամյակն է փոխնիփոխ եղել են կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն:

Հայաստանի քաղաքական ոլորտում ընդդիմությունն էլ չի փոխվել երբեք: Նույն դեմքերը, նույն կազմակերպությունները՝ մի քանի նոր մարդկանց նորամուծությամբ եւ նախընտրական դրամաշրջանառությամբ մնացել են կա՛մ իշխանությանը կից կա՛մ ընդդիմության մեջ: Ոչ միայն իշխանություններն են հալածել քաղաքական դաշտում նորովի գլուխ բարձրացնող այլ ուժերին, այլեւ՝ ընդդիմությունը, ավելին՝ վերջինս ավելի անողոք է գործել ընդդիմադիր դաշտում հնարավոր հակառակորդների ի հայտ գալու դեմ: Այստեղ իշխանությունն ու ընդդիմությունը գործել են համերաշխորեն՝ բնում են խեղդել նոր ասելիք ունեցողներին եւ հեռու պահել գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման կամ այլ մարմիններում հայտնվելուց (որոնք էլ ընտրությունից ընտրություն հայտնվել ու անհետացել են՝ ստանձնել են որոշակի պարտավորություններ)…

Ուստի՝ մենք եւս կողմ ենք շրջադարձային փոփոխություններին, սակայն այսօր էլ շատ բան չի փոխվել դեռ… Նիկոլ Փաշինյանը այն հին թիմից է, որի մասին նշեցինք, տարանջատվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի արմատից… Իհարկե, եղել են տարաձայնություններ, եթե դրանք չլինեին՝ Վազգեն Մանուկյանն էլ չէր հեռանա ՀՀՇ-ից եւ չէր հիմնի ԱԺՄ-ն: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանին եւ իր ստեղծած ՔՊ-ին է վերաբերում, բայց քաղաքական տարաձայնությունների որոշակի առկայությունը դեռ չի նշանակում համակարգային տարբերություն: Այդ տարբերությունը չնկատվեց անգամ այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը հասավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Նա եւ Ռոբերտ Քոչարյանը ունեցան ՀՀ 1-ին նախագահից տարբեր քաղաքական նախաձեռնություններ, սակայն համակարգը մնաց: Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի քաղաքական դաշինքը գուցե բերեր նորամուծություններ, բայց… Հին համակարգը մնաց նաեւ Սերժ Սարգսյանի ժամանակ:   Շարունակել կարդալ

Ազգի տականքը իրականություն է – Երբ հիմարաբանությանը պետական մոտեցում է տրվում, պետության կործանումը ժամանակի հարց է մնում: Երբ հիմարին պետական պաշտոն է վստահվում… Մեծն Նժդեհը տեսել է բոլոր ազգակործան վտանգները, անգամ ազգի մեջ պատսպարված այն տականքին, որ թշնամուց առավել վտանգավոր է – եւ դա կոչել է «ազգի տականք»…

Փա՛ռք քեզ, մեծն Գարեգին Նժդեհ, որ տեսել ես բոլոր ազգակործան վտանգները, անգամ ազգի մեջ պատսպարված այն տականքին, որ թշնամուց առավել վտանգավոր է… Եվ դա կոչել ես «ազգի տականք»:

Երբ հիմարաբանությանը պետական մոտեցում է տրվում, պետության կործանումը ժամանակի հարց է մնում: Երբ հիմարին պետական պաշտոն է վստահվում, նրան վստահողը ժամանակի հետ պետական դավաճան է դառնում, եթե չի փոխում իր ճանաչողական պատկերացումները: Հիմարը մեղք չունի, նա հիմար է, իսկ եթե խաղում է՝ «ազգի տականք» է էն գլխից:

Օրեր առաջ «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, խոսելով Ապրիլյան պատերազմում զոհված տղաների դեմքերը ԵՊՀ պատերին նկարելու մասին, մասնավորապես  հայտարարեց.  «Ինձ թվում է՝ այդ երեխաներին պետք է հանգիստ թողնել: Նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում, նրանց պետք է թողնել հանգիստ: Մանկահասակ դեմքով տղա, երեւի էդ պահին չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում… եւ հիմա մենք անընդհատ շահարկում ենք այդ անունը: Ինձ թվում է՝ չարժի: Ընդամենը 18 տարեկան տղա… Ինձ թվում է չպետք է այդքան շահարկել անունները»:

Հայտարարությունը հարուցել էր անգամ համացանցի «նիկոլական» օգտատերերի զարմանքն ու զայրույթը: Իսկ պետական մտածողությամբ մարդկանց մոտ սա լուրջ մտահոգություն էր առաջացրել: Ինչպես կարող է պետական բարձրաստիճան պաշտոնյայի մամուլի խոսնակը նման, մեղմ ասած ստոր ու հակապետական մտածողություն դրսեւորի…   Շարունակել կարդալ

Իսրայելի վարչապետի պատասխանը հայ պատրիարքի նամակին – Ահազանգ՝ Երուսաղեմի եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին… Բենիամին Նեթանյահուն հավաստիացնում է՝ թելադրել է հետ կանչել նշված նախագիծը քննարկումից…

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրերս պատասխանել է Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

Բենիամին Նեթանյահուին ուղարկված նամակը ստորագրվել էր հունիսի 18-ին Երուսաղեմի հայ եւ հույն պատրիարքների եւ Սուրբ Երկրի Քուստոսի կողմից: «Նամակում հոգեւոր պետերն իրենց մտահոգությունն են հայտնել եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվի Նախարարների խորհրդի քննարկմանը:

Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում այն մասին, որ հակառակ փետրվար ամսին վարչապետի կողմից եղած հավաստիացման, թե նախագծի քննարկումը սառեցվում է, այն շարունակվում է քննարկվել Քնեսետում»,- նշել է Հովնան Բաղդասարյանը:   Շարունակել կարդալ

1. ԲՀԿ-ն փորձում է Հռոմի պապից կաթոլիկ երեւալ – Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պայմանավորված էր ՀՀԿ-ի՝ քաղաքական հետեւողական գործունեությունից հեռու մնալու գործոնով… Երեւանում եւս կլինեն ավագանու արտահերթ ընտրություններ – ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակների առաջին համարները համարվում են քաղաքապետի թեկնածուներ… / 2. Շատ վստահ են՝ իրենց նախագիծն է անցնելու – Չնայած ՀՀԿ-ն. ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն եւս փորձելու են իրենց փոփոխությունները պաշտպանել եւ օրենք դարձնել…

ԲՀԿ-ն փորձում է Հռոմի պապից կաթոլիկ երեւալ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, ինչը կարծում ենք պայմանավորված էր ՀՀԿ-ի՝ քաղաքական հետեւողական գործունեությունից հեռու մնալու գործոնով, քանի որ քաղաքապետը փաստացի պետք է գրեթե միայնակ, իր ուժերով դիմակայեր իր պաշտոնավարմանը դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների հարձակումներին… Եվ Տարոն Մարգարյանն ընտրեց հեռանալու տարբերակը, բայց թիմակիցներին խնդրեց մնալ աշխատատեղերում, որովհետեւ նրանց հեռանալու դեպքում քաղաքապետարանը չէր կարող իրականացնել մայրաքաղաքի սպասարկումը եւ այլ կարեւոր աշխատանքներ:

Հիշեցնենք, որ քաղաքապետի հայտարարությունը ծավալուն չէր. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին եւ շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։

Շնորհակալությունս եմ հայտնում Երեւանի ավագանու իմ գործընկերներին, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին եւ անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։

Երեւանի ավագանին հուլիսի 16-ին ժամը 11-ին նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն քաղաքապետի ընտրության հարցն էր: 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա էր միայն 5 մարդ, այդ թվում «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամները եւ նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինս հայտարարեց, որ քվորում չկա եւ 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ավագանիում ներկայացված 3 ուժերից 2-ը՝ ՀՀԿ-ն եւ «Ելք»-ը, արդեն հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ չեն մասնակցելու այդ նիստին, ինչը նշանակում էր, որ ավագանու նիստը չի կայանալու:   Շարունակել կարդալ

1. Հանքի տերը չպիտի կարողանա պետությանը շանտաժ անել – Արդյո՞ք պետք է այդքան հանքերը միաժամանակ աշխատեցնել ու խաթարել շրջակա միջավայրի բնական հավասարակշռությունը… Իսկ մեր երկրում բնապահպանական վնասի փոխհատուցումն այնքան չնչին է, որ գործարարին ավելի ձեռնտու է այդ վնասը փոխհատուցելը, քան մաքուր տեխնոլոգիաներ կիրառելը, պայթեցման ձեւերին հետեւելը, ընդերքի հարստությունը հանելիս ընդերքը չփչացնելը… / 2-3. Տարածաշրջանի ամենախոշորներից մեկը… Ամուլսարի հետոն պարզ չէ՞…

Հանքի տերը չպիտի կարողանա պետությանը շանտաժ անել

Ես չեմ դասվում այն մարդկանց շարքին, որ կարծում են, թե Հայաստանում հանքարդյունաբերություն չպետք է լինի: Բայց եւ այն մարդկանց թվում չեմ, որ մտածում են, թե ինչքան հանք ունենք, պետք է միանգամից հոշոտել: Կարծեմ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները 1998թ. ուսումնասիրում եմ: Զարգացած երկրների փորձին ծանոթ եմ: Դա ինձ թույլ է տալիս ասելու, որ մենք մեր հանքավայրերը ոչ թե օգտագործում ենք, այլ՝ շահագործում՝ բառի բուն իմաստով: Շահագործում անխնա, այնքան անխնա, որ հետապնդվում է ոչ թե բիզնես, այլ՝ թշնամու շահ: Մենք ոչնչացնում ենք մեր հանքերը: Անկեղծ լինելու համար ասեմ, որ ոչ մի երկրում (զարգացած երկրների հետ համեմատվենք, քանզի այդ ստանդարտներին ենք ձգտում) պետությունը գործարարի բարոյականությանը չի հենվում: Կիրառում է հստակ լծակներ եւ խստորեն պատժում օրինազանցին: Ամեն ինչի համար ստանդարտ կա՝ հանքի բաց ու փակ շահագործումների, հանքաքարի կորզման ձեւերի, մաքրության աստիճանի, թույլատրելի շեղումների, բնապահպանական վնասների, մաքուր տեխնոլոգիաների կիրառման եւ ըստ դրա՝ հարկային արտոնությունների, հանքի պայթեցման ձեւի, նոր ուսումնասիրությունների, հանքի շահագործումից հետո՝ հանքի փակման ձեւի եւ այլն մասին: Մեզ մոտ էլ կա, դաշտը լրիվ բաց չէ՝ թերացումներով հանդերձ, բայց եղածն էլ չի կիրառվում: Ու դրա պատճառն այն չէ, որ դրսի գործարարն ավելի բարոյական է մեր գործարարից: Պարզապես մեր երկրում բնապահպանական վնասի փոխհատուցումն այնքան չնչին է, որ ավելի ձեռնտու է այդ վնասը փոխհատուցելը, քան մաքուր տեխնոլոգիաներ կիրառելը, պայթեցման ձեւերին հետեւելը, ընդերքի հարստությունը հանելիս ընդերքը չփչացնելը:

Հիմա՝ ինչու սրան անդրադարձա:

Պարզվում է՝ 2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին։ Սա վերաբերում է նաեւ Հայաստանին։

Որովհետեւ բացահայտման պահանջը ԱՃԹՆ-ինն է, իսկ Հայաստանը ԱՃԹՆ-ից անմասն չէ։   Շարունակել կարդալ

1. Հարկային օրենսգիրքն էլ կհեղափոխեն ու վե՞րջ – Մեզ նախ եւ առաջ կայուն հարկային օրենսգիրք է պետք. օրինակ՝ որպեսզի իմանանք, որ հարկային օրենսիրքը ասենք մի 5, 7 տարի չի փոխվելու… Գազալցակայաններում ՊԵԿ կատարած ստուգումները հետաքրքիր վիճակ են վեր հանել. շուրջ 8 կազմակերպությունում մոտ 946 մլն. դրամի խախտում է հայտնաբերվել… Ասում են՝ պետք չէ դատել տնտեսվարողին, պետք է նրա վարքագիծը գնահատել եւ ճիշտ ուղու վրա դնել, քանզի նա իրապես հարկ վճարող է… / 2-3-4. «Նորֆոլկ»-ին վերջ տրվեց… Փոստով էլ են հաշիշ ուղարկում… Ավելով պակասուրդը կփակվի…

Հարկային օրենսգիրքն էլ կհեղափոխեն ու վե՞րջ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, երբ օրերս հրավիրած մամլո ասուլիսում ամփոփեց 2018թ. 1-ին կիսամյակի պատկերը. ուշագրավ երկու բան իմացանք.

  1. գազալցալական ունեցող օլիգարխներից համեմատաբար ամենաօրինապահը Մհեր Սեդրակյանն է՝ ով հայտնի է իբրեւ Թոխմախի Մհեր,
  2. շուտով հնարավոր է հեղափոխական հարկային օրենսգիրք էլ ունենանք:

Նախ խոսենք այն հարցից, թե  գազալցակայաններում ՊԵԿ-ի ստուգումներից հետո ինչ պատկեր է ուրվագծվել:

Բայց նախ ցանկացանք մի հարց ճշտել. ՊԵԿ-ը հայտարարել էր, թե ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիայի» գազալցակայաններում։ Այս հայտարարությանը հետեւել էր «Գազպրոմ Արմենիայի» այն պարզաբանումը, որ գազալցակայաններն իրենցը չեն եղել: Հիմա ինչպե՞ս հասկանալ:

Ի պատասխան Դավիթ Անանյանը ասաց. «Հայերենը պետք է կարդալ ստորակետով։ Մենք մեր հաղորդագրության մեջ գրել ենք, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիային» պատկանող, ինչպես նաեւ այլ գազալցակայաններում» (հաղորդագրությունն այսպես է եղել. ՀՀ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն եւ ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաեւ «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» եւ «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018թթ. ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետեւանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900. 000, 168.400.000, 79.400.000,  53.000.000, 25.700.000 եւ 349. 500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց,-Ա.Ք.):   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ… Երեւանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը… ՀՄԸՄ-100 ամյակ.- Գյումրիում բացվեց ՀՄԸՄ–ի ռահվիրա Վահան Չերազի արձանը… «Ոսկե ծիրան»-ը՝ 2018թ. եվրոպական լավագույն կինոփառատոների շարքում… Մայրաքաղաքում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը… «Երեւան ՏարազՖեստ» 4-րդ փառատոնն է… Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են… Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը  Մոսկվայի Մեծ թատրոնում… Շատ ափսոս, որ Արամ Խաչատրյանը ընդամենը 3 բալետ է գրել… Աշխարհը հիանում է հայկական մշակույթով… «Բյուրեղապակյա դղյակ»-ը հայաստանյան հանդիսատեսի համար… Համերգային ծրագրեր. Ֆրանսիացի փոքրիկ դեսպանները Հայաստանում… Խաղաղության վազքով` Մարսելից Երեւան` 2800-ամյակին նվիրված… Մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ը… «Արմաթի» սաները Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում… Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ… Առաջին անգամ Հայաստանում կնշվի ընկերների միջազգային օրը… Այլ գիտա-մշակութային լուրեր…

Երեւանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը

Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի՝ աղմուկ հանած արձանը, ամեն դեպքում բացվեց: Արձանը տեղադրվել է Երեւանի Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի հարեւանությամբ գտնվող տարածքում: Արձանի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արամ Մանուկյանին կոչել է մեր պատմության մեծագույն առաքյալ:

Մշակույթի նախարարը շարունակում է պնդել, որ Արամ Մանուկյանի արձանի հետ կապված իրենց փաստի առաջ են կանգնեցրել, եւ հայտարարում, որ դրա տեղադրման վայրի այլընտրանքային տարբերակներ են ներկայացնելու:

* * *

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երեւանի քաղաքապետի պաշոտանակարատ Կամո Արեյանը Երեւանում ներկա են գտնվել Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:

«Ի դեմս Արամ Մանուկյանի, մենք գործ ունենք նորագույն պատմության մեծագույն առաքեյալի հետ: Նա ծնվեց՝ իրականացնելու համար մի մեծ առաքելություն, այն է գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել ուժ, երբ թվում է, թե թևերդ թուլացած են, ծնկներդ ծալված են, ողնաշարդ կոտրված է: Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, երբեք չապրեց իր ընտանիքի համար, ապրեց, պայքարեց ու հաղթեց իր ժողովրդի համար: Նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից փոխանցված հիվանդության արդյունքում»,- իր խոսքում ասաց վարչապետը:

Մինչ այդ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն  ուղղեց ներկաներին: «Այս հանդիսավոր արարողությամբ ոգեկոչվում է հիշատակը մեր ժողովրդի նվիրյալ ու վաստակյալ զավակի, ով մեր պատմության դժվարին ժամանակներում հերոսացավ հայրենյաց պաշտպանության մաքառումներում, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրության գործում բերած իր անդուլ ջանքերով ու կորովով: Նա սերունդ դաստիարակող ուսուցիչ էր, որ դարձավ իր ժողովրդի իրավունքների պաշտպան, Վանի ինքնապաշտպանության ջահակիր ռազմիկ, Վանի նահանգապետ, մեր հայրենյաց արևելյան փրկված հատվածում պետականության վերահաստատման առաջամարտիկ:   Շարունակել կարդալ

Մարզաշխարհի խաչմերուկներում.- Եվրոպայի լիգայի խաղերում «Փյունիկ»-ը մտավ հաջորդ փուլ – «Ալաշկերտ»-ը հրաժեշտ տվեց Չեմպիոնների լիգային, բայց մտավ Եվրոպայի լիգայի 2-րդ փուլ – «Բանանց»-ը եւ «Գանձասար-Կապան»-ը հրաժեշտ տվեցին Եվրալիգային… «Փյունիկ»-ն առաջին հայկական ակումբն է, որ դուրս եկավ Եվրոպայի լիգայի 3-րդ փուլ… Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը եւս դուրս եկավ 3-րդ փուլ… Գյումրիի «Շիրակ»-ը կշարունակի ելույթները Հայաստանի Բարձրագույն խմբում՝ չնայած կադրային խնդիրներին… ՀՖՖ-ն պատասխան Գյումրիի «Շիրակ», Երեւանի «Փյունիկ», «Արարատ» եւ Ալաշկերտ» ակումբների հայտարարությունների… «Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի»,- Ռուբեն Հայրապետյան… Ֆուտբոլային ակումբները Արթուր Վանեցյանի կողմն են, իսկ երկրպագուները՝ Յուրի Ջորկաեֆի… Հայաստանի երիտասարդ բասկետբոլիստները հնարավոր է հանդիպեն ադրբեջանցիների հետ… Հայաստանի պատանի ծանրորդները մեդալներով վերադարձան աշխարհի առաջնությունից… Եվրոպայի պատանեկան առաջնութան առաջին ոսկե մեդալը… Հայ ծանրորդները պատանիների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունում 24 մեդալ են նվաճել… Ըմբշամարտ.- Տիգրան Մինասյանը՝ ոսկե մեդալակիր… Հայ շախմատիստները աշխարհի շախմատային խաչմերուկներում… Լեւոն Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում… Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի ձախողման գլխավոր պատճառը… Օզիլը Էրդողանի հետ հանդիպման պատճառով հեռանում է Գերմանիայի հավաքականից… Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստի խոստովանությունը… Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղեր… Տանկային բիաթլոնում հայաստանցի տանկիստները 1-ինն են՝ խոցել են բոլոր թիրախները… Միջազգային ռազմական խաղեր… Դեբեդում կանցկացվի Հայաստանի ռաֆթինգի առաջին առաջնությունը… Այլ մարզական լուրեր…

Աշխարհի մարզական հեւքից.-

Եվրոպայի լիգա. «Փյունիկ»-ը հաղթեց «Վարդար»-ին եւ մտավ հաջորդ փուլ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի անցած առաջնությունում 5-րդ տեղը գրաված Երեանի «Փյունիկ»-ը կշարունակի ելույթները Եվրոպայի լիգայի մրցաշարում: Մեր թիմը որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, մրցեց «Վարդար»-ի հետ: Փյունիկցիները նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի ղեկավարությամբ հաջող անցկացրին ամբողջ հանդիպումը, սեփական դարպասն անառիկ պահեցին, իսկ խաղի վերջում 2 գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 2:0: 2 դեպքում էլ աչքի ընկավ թիմի նորեկ Բակար Բալդեն:

Այդպիսով, «Փյունիկ»-ը հաղթեց 3:0 ընդհանուր հաշվով եւ մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպեի ղազախական «Տոբոլ»-ի հետ, որը առաջին փուլում պայքարից դուրս է բերել վրացական «Սամտրեդիա»-ին (1:0, 2:0):

Եվրոպայի լիգա. «Գանձասար-Կապան»-ը հաղթեց, սակայն դուրս մնաց պայքարից

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապան»-ը չկարողացավ հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը եւ ավարտեց ելույթները: Պատասխան խաղում մեր թիմը Երեւանում հյուրընկալեց լեհական «Լեխ»-ին: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ հաշիվն այդպես էլ չբացվեց:

Հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո: Նախ «Գանձասար-Կապան»-ը 2 գեղեցիկ գոլ խփեց եւ հավասարեցրեց ընդհանուր հաշիվը: 50-րդ րոպեին մոտ 15 մետր հեռավորությունից հուժկու հարվածով դարպասը գրավեց Լուբամբո Մուսոնդան: Հաջորդ գոլը գրանցվեց 67-րդ րոպեին, երբ Գեղամ Հարությունյանը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը:

Այդպիսով, եթե խաղն ավարտվեր 2:0 հաշվով, ապա կնշանակվեր լրացուցիչ ժամանակ, քանի մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում գրանցվել էր նույնպիսի հաշիվ, սակայն՝ լեհերի օգտին: Ավաղ, մրցավարի կողմից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Լեխ»-ի ֆուտբոլիստ Լուկաշ Տրալկան օգտագործեց իր վերջին շանսը եւ տուգանային հարվածով խփեց միակ պատսախան գնդակը: Այդ գոլը լեհերին ճանապարհ բացեց դեպի որակավորման 2-րդ փուլ, իսկ «Գանձասար-Կապան»-ին դուրս թողեց մրցաշարից:

Հանդիպումից հետո «Լեխ»-ի գլխավոր մարզիչ Իվան Դուրդեւիչն ասաց, որ խաղի ընթացքի վրա ազդեց շոգ եղանակային պայմանները, սակայն իրենք հավատացած էին, որ վաղ թե ուշ հասնելու են հաջողության:

«Գանձասար-Կապան»-ի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ իր թիմը դուրս մնաց ոչ թե մարզական բախտի, այլ որակյալ ֆուտբոլիստների բացակայության պատճառով:

Չեմպիոնների լիգա. «Սելթիկ»-ը կրկին ուժեղ գտնվեց «Ալաշկերտ»-ից

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտ»-ը Գլազգոյում 0:3 հաշվով պարտություն կրեց տեղի «Սելթիկ»-ից: Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց շոտլանդացիների հարձակվող Մուսա Դեմբելեն: 3 րոպե անց «Սելթիկ»-ը մնաց 10 հոգով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Յոզո Շիմունովիչը:

Չնայած թվային առավելությանը, «Ալաշկերտ»-ը չկարողացավ գոլային լուրջ պահ ստեղծել, իսկ ահա տանտերերն արդեն առաջին խաղակեսում եւս 2 գոլ խփեցին եւ հաշիվը դարձրին 3:0: Նախ 11մ հարվածով աչքի ընկավ նույն Մուսա Դեմբելեն, ապա գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Ֆորեսթը: Երկրորդ խաղակեսում թիմերը չկարողացան նոր հաջողության հասնել:

Այդպիսով, «Ալաշկերտ»-ը երկրորդ խաղում անընդմեջ պարտվեց նույն 0:3 հաշվով եւ դուրս մնաց չեմպիոնների լիգայի մրցաշարից: Սակայն մեր թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 2-րդ փուլում, որի խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ին եւ օգոստոսի 2-ին:   Շարունակել կարդալ