Ամսվա պահոցը. Օգոստոս 2018

Հայ արիները նշեցին Նավասարդը – Հայկ Նահապետն Աստվածների կամոք վերադարձավ Հայոց Երկիր, որպեսզի ազատագրի այն…

Այսօր  Հայ Արիական Միաբանության, ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին նշում են Նավասարդը:

Առավոտ ծեգին  ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները Նավասարդի ավանդական տոնը ծեսով սկսեցին՝ ի փառս  մեր փառահեղ Նախնի Հայկի, ով  Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադարձավ Հայոց Երկիր (հեռացել էր եւս աստվածային առաջադրանքի կատարման համար…), որպեսզի ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից: Այդ օրը Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք:

Ծեսից հետո քրմերը ներկաներին նուշով ու մեղրով կաթ եւ գարու ու տարեկանի բոքոններ հյուրասիրեցին: Դա շատ անհրաժեշտ է զորախաղից առաջ:  ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը որոշել էր  ցուցադրական զորախաղ՝ նավասարդյան խաղերի միայն մի մասի փոքրիկ ցուցադրություն կազմակերպել. ճիշտ է, այս դարը տեխնիկայի դար է, բայց պատերազմի դաշտում իրավիճակները հաճախ են փոխվում, եւ թշնամուն դեմ առ դեմ  հանդիպելուն միշտ պետք է պատրաստ լինել:

Զորախաղը մեկնարկեց ճիշտ ժամը 12-ին՝ մեր ավանդական հայկական կոխով: Այլ խաղեր էլ կլինեն, նաեւ՝ տեսողություն, լսողություն ու արագ կողմնորոշվելու ունակություն ստուգող վարժություններ: Զորախաղը կշարունակվի մինչեւ ժամը 15-ը: Պարտվող առաջին 3-ը կլողան Արմաղան լեռան գագաթի սառնորակ լճում:

Երեկոյան խումբը կիջնի Սեւանա լճի ափ՝ շարունակելու տոնական օրը:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

Արմաղան-Սեւան / 11.08.2018թ.

Օգոստոսի 11-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում – Պերսեիդների ասուպային հոսքը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը…

Օգոստոսի 11-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, Լուսինը կծածկի Արեգակը մոտ 90%-ով: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:

Այն տեսանելի կլինի Հյուսիսային ու Արեւելյան Եվրոպայից, Հյուսիսային ու Արեւմտյան Ասիայից ու Հյուսիսային Ամերիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու:

- Պերսեիդների ասուպային հոսքը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը - Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք  անվանվում են «աստղաթափ» կամ «աստղային անձրեւ»։   Շարունակել կարդալ