Օրվա պահոցը. Սեպտեմբեր 10, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 27-ի (505) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Նոր հարված ազգային արժեհամակարգին – Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… ԼԳԲՏ համայնքը՝ վարչապետի հետ հեղափոխության առաջին շարքերու՞մ… Մարիխուանան՝ որպես հեղափոխական անհոգս ապագա… Նոր Հայաստանը թմրամոլության հարցում հետ է մնացել Թուրքիայից… 2017թ. թմրանյութերի չարաշահումներից ամբողջ աշխարհում մահացել է 207.000 մարդ…

2. Չարագուշակ կարգախոսը՝ ինչպես բումերանգ – Սրանք էլ են ասում, թե իրենց թիմի դեմ խաղ չկա… Սիրո եւ համերաշխության անվան տակ կատարված հեղափոխությունը ցայսօր միայն ցեխ է շպրտում մյուսների վրա, ատելություն եւ չարիք սերմանում հանրային կյանքում… Ընթացքում «մեր թիմի դեմը խաղ չկա»-ն վերածվում է «ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» տարբերակի՝ ազգը տրոհվում է բազում մասերի… Սեւի ու սպիտակի քաղաքականությունը ազգահալած եւ հայրենադավ քաղաքականության կոչ է – քաղաքացիական պատերազմի կոչ…

http://www.hayary.org/wph/?p=7069Ազգի տականքը իրականություն է – Երբ հիմարաբանությանը պետական մոտեցում է տրվում, պետության կործանումը ժամանակի հարց է մնում: Երբ հիմարին պետական պաշտոն է վստահվում… Մեծն Նժդեհը տեսել է բոլոր ազգակործան վտանգները, անգամ ազգի մեջ պատսպարված այն տականքին, որ թշնամուց առավել վտանգավոր է – եւ դա կոչել է «ազգի տականք»… 

3. Նոր քաղաքապետը եւ Երեւանի 2800-ամյակը – Տոնը կանցկացվի հոկտեմբերին, որ Երեւանը քաղաքապետ ունենա… Երեւանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին – Վերջնականապես առաջադրվեցին 12 քաղաքական ուժեր… Երեւանի ավագանու ընտրությունները կլինե՞ն բացառիկ… Միջազգային դիտորդներ են հրավիրվել… Իրավունքները կպաշտպանի աշխատանքային խումբը… Մի խումբ էլ դատախազությունում է ստեղծվել… Համոզված է Օսիպյանը… Խորհրդակցում է Օսիպյանը… Ինչու՞ են ոստիկանները տուն առ տուն շրջում… Ձեզ գտեք ոստիկանության կայքում… Հեչ էլ չեն կաշկանդվի… Ժողովրդին հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելը ուղղակիորեն ուժի կիրառում է…

4. Խորհրդարանական ընտրությունները կլինեն առավելագույնը մեկ տարվա ընթացքում… Իսկ այժմ կա՞ խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք… կա՞ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմ… կա՞ անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի… / Սահմանադրական փոփոխությունների հարցում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը…

http://www.hayary.org/wph/?p=7070Քաղաքականությունը՝ ազգային եւ քաղաքացիական ընկալումներով.- Իրականության ընթերցումը՝ մարմնի եւ հոգու աչքերով… Ազգայնական քաղաքականությունը՝ վերաընկալումների փուլում…Հայկական ազգայնականությունը՝ հոգեւոր-քաղաքական կառույց… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

5. Կատակների շրջանը փակվում է – Նիկոլ Փաշինյանը կատակում է, իսկ վտանգները տեսնել եւ պատրաստվել է պետք… Իսկ մի՞թե սա նույնը չէ, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորելով հստակ ազդակներ է ուղարկել, որ պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նոր պայքարը…

6. Կդառնա՞ օրինակ. մտադիր են փոխանակել տարածքներ – Սերբիան, եւ Կոսովոն ցանկանում են կնքել հետաքրքիր մի գործարք՝ միմյանց միջեւ սահմանները վերագծելու մասին… ԵՄ-ն այս առնչությամբ հրապարակայնորեն որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել – ԱՄՆ-ի դիրքորոշումն ավելի հանդուրժողական է՝ վճիռը պիտի բխի երկու կողմերից… Իսկ արդյո՞ք մինչեւ տարածքների փոխանակումը Սերբիան պիտի ճանաչի Կոսովոյի անկախությունը…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին  իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց  հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ -(http://www.hayary.org/wph/?p=33)- Փա՛ռք Հային ու Հայքին,  Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - http://www.hayary.org/wph/ - (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ -https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal / https://www.facebook.com/profile.php?id=100029169784366Արմեն Ավետիսյան…

7. Ների՛ր, Սեւան. մենք անաղուհաց ենք – Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է… Սեւանը միայն լիճ չէ, այն բնատարածքային մի ամբողջ համալիր է, եզակի ու հարուստ ֆլորայով ու ֆաունայով, որ նաեւ կլիմագոյացնող կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ այլն (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV – Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց Հայ-Արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

Նոր հարված ազգային արժեհամակարգին – Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… ԼԳԲՏ համայնքը՝ վարչապետի հետ հեղափոխության առաջին շարքերու՞մ… Մարիխուանան՝ որպես հեղափոխական անհոգս ապագա… Նոր Հայաստանը թմրամոլության հարցում հետ է մնացել Թուրքիայից… 2017թ. թմրանյութերի չարաշահումներից ամբողջ աշխարհում մահացել է 207.000 մարդ…

Արեւմուտքը իրեն հարմար ոչ մի պահ չի կորցնում հայկական արժեհամակարգը թուլացնելու, ապա խաթարելու համար: Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… Իրենց աչքը մտած մախաթը անտեսելով՝ մեր աչքի միջի ասեղն են ցույց տալիս, թե կան ընտանիքներ, որտեղ տղամարդը ծեծում է կնոջը կամ ոտնահարում է կնոջ իրավունքները: Իհարկե կան նման ընտանիքներ: Բայց դրանք այնքան մեծ թիվ չեն կազմում (ըստ բնակչության թվի եւ նման դեպքերի քանակի), ինչպես արեւմտյան երկրներում է, որտեղ ոչ միայն ծեծում են կանանց, այլեւ օգտվելով զենք կրելու իրավունքից՝ գնդակահարում են, երբ բարկացած են, երբեմն նաեւ հարեւանների կանանց…

Բայց ընտանեկան բռնության դեմ, նաեւ ընդհանրապես բռնությունը պատժելու եւ կանխլու համար կան օրենքներ, որոնք գործում են վաղուց: Իմիջիայլոց, այդ օրենքները գործում են նաեւ այն ժամանակ, երն կանայք են չարաշահում իրենք իրավունքները ընդդեմ տղամարդկանց: Այո, կան նաեւ այսպիսի ընտանիքներ, սակայն երբեք չի ստեղծվում միջազգային կառույց՝ ի պաշտպանություն տղամարդկանց իրավունքների:

Այսպիսի ընտանիքներն արեւմտյան երկրներում ավելի շատ են, քան տղամարդու կողմից կնոջ իրավունքները ոտնահարող ընտանիքներն են: Սակայն գենդերականներին սա չի հետաքրքրում, ավանդական ընտանիքները ոչնչացնելու համար նրանց պետք է թուլացնել բացառապես տղամարդու դիրքերն ընտանիքում եւ մնացյալն արդեն գենդերային, նաեւ ԼԳԲՏ-ական տարբեր իրավունքներով կլուծվի…

Բայց քանի որ ավանդույթ ունեցող երկրներում սա դժվարությամբ են առաջ տանում, առաջ են քաշել նաեւ երեխաների իրավունքների թեզը: Իհարկե ընտանիքներում երեխաներն էլ իրավունքներ ունեն, սակայն գենդերականները փորձում են այդ իրավունքները մեծացնել առավելապես մանուկների համար, մանկապարտեզ կամ դպրոց գնացող տարրական դասարանների երեխաների մոտ, որոնք անգամ սեփական ես-ը պաշտպանելու մտավոր հնարավորությունը չունեն դեռ… Եվ հենց սա էլ փորձում են գործածել, երեխաների այսօրինակ անպաշտպանվածությունը դարձնել իրենց հաղթաթուղթը՝ իբր նրանց պաշտպանում են իրենց ծնողներից… Սա ոչ միայն քանդում է ավանդական ընտանիքի կառուցվածը, այլեւ հակասություններ է առաջացնում սերունդների միջեւ:

«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության հետ բազմիցս անդրադարձել է հայ ընտանիքների ավանդական արժեհամակարգի պահպանման կարեւորությանը, հայ կնոջ ծանրակշիռ դերակատարման թեմաներին, հստակ ցույց տալով, թե ինչպես է հայ ընտանիքը առաջնորդվում եւ ղեկավարվում որպես պետության մանրակերտ: Այնպես, ինչպես պետության կառուցվածքում կան իրավունքների եւ պարտականությունների շրջանակներ, այդպես էլ հայ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ մեծից-փոքր, ունեն իրավունքների ու պարտականությունների ընդգծված շրջանակներ, որ աստվածատուր են: 

Հայկական պետականության լավագույն օրինակը միշտ եղել եւ դարեդար մնում է ավանդական հայ ընտանիքի կառույցը, որտեղ անհավասարության որեւէ տարր չկա: Պարզապես ընտանիքի կառավարման սկզբունքները հստակ բաժանված են հենց ընտանիքի կայունությունն ու հետագա հաջողությունները ապահովելու նպատակով: Դա ապահովում է նաեւ ազգի հարատեւումը:

Հայ ավանդական ընտանիքում կինը կառավարման այնպիսի ազատություն եւ հնարավորություններ է ունեցել, որի մասին այսօր էլ կերազեն աշխարհի կանայք… Օտար ուսումնասիրողները սա եւս արձանագրել են՝ նշելով, որ պետության մանրակերտ հայ ընտանիքում հայ կնոջ «վարչապետական» եւ հայ տղամարդու «նախագահական» իրավունքներն ու պարտականությունները հազարամյակներ շարունակ հզոր են պահել ինչպես ավանդական ընտանիքները, ազգը, այպես էլ հայոց պետականությունը (այս մասին «Լուսանցք»-ում հրապարակումներ ունի հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը):

Այսօր մի այլ ուղղությամբ են փորձում սողոսկել արեւմտյան կատարածուները: Օգտվելով Նւիկոլ Փաշինյանի անհամակարգ գործելաոճից, վերստին պարտադրում են «թարմացնել» Հայաստանի օրենքները ԳԵՆԴԵՐ-ական եւ ԼԳԲՏ-ական օրենքներով: Բայց ավանդական ընտանիքի փոխարեն արծարծում են քրիստոնեական արժեքներին հետեւող ընտանիքներ ձեւը՝ փորձելով օգտվել քրիստոնեական եկեղեցու դեմ ծավալված արշավի ընձեռած հնարավորությունից: Վստահաբար այդ արշավն էլ են իրենք սադրել եւ անբարոյականության ազատությունների հետ մեկտեղ միշտ էլ փորձել են աղանդավորական շարժումներ եւս ներմուծել:   Շարունակել կարդալ

Նոր քաղաքապետը եւ Երեւանի 2800-ամյակը – Տոնը կանցկացվի հոկտեմբերին, որ Երեւանը քաղաքապետ ունենա… Երեւանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին – Վերջնականապես առաջադրվեցին 12 քաղաքական ուժեր… Երեւանի ավագանու ընտրությունները կլինե՞ն բացառիկ… Միջազգային դիտորդներ են հրավիրվել… Իրավունքները կպաշտպանի աշխատանքային խումբը… Մի խումբ էլ դատախազությունում է ստեղծվել… Համոզված է Օսիպյանը… Խորհրդակցում է Օսիպյանը… Ինչու՞ են ոստիկանները տուն առ տուն շրջում… Ձեզ գտեք ոստիկանության կայքում… Հեչ էլ չեն կաշկանդվի… Ժողովրդին հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելը ուղղակիորեն ուժի կիրառում է…

Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, որի ժամանակ էլ Հայաստանի մայրաքաղաքը կունենա նոր քաղաքապետ, քանի որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցում այս ընտրություններին: Նա հուլիսին հայտարարեց իր հրաժարականի մասին, հիշեցնենք, նրա խոսքը շատ կարճ էր. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին եւ շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։

Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։

Շնորհակալությունս եմ հայտնում Երեւանի ավագանու իմ գործընկերներին, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին եւ անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։

Չնայած մի քանի ամիս է անցել հրաժարականից, բայց քաղաքապետարանի աշխատակիցների մեծ մասը շարունակում է պահպանել իր կապերը Տարոն Մարգարյանի հետ, գործը ջանասիրաբար անել, բացառությամբ նրանց, ովքեր առնետավազքին սովոր էություն ունեն եւ պատրաստ են ցանկացած պահի լքել ցանկացած նավ…

Ցանկության դեպքում Տարոն Մարգարյանը վստահաբար կարող էր արժանիորեն մրցակցել ներկա թեկնածուների հետ, սակայն ՀՀԿ-ն որոշել է չմասնակցել այս ընտրությանը: Վերջերս պաշտոնաթող քաղաքապետին էր հանդիպել Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Նա շատերի նման նշել է, որ «իրենց մարդկային հարաբերությունները չեն սառել, դադարել են իր պաշտոնական լիազորությունները, բայց չի դադարել կյանքը»։

Այս ընթացքում խնդիր էր առաջացել Երեւանի 2800-ամյակը նշելու առումով, քանզի սեպտեմբերի 29-30-ին, նախատեսված տոնը անցնելու էր առանց քաղաքապետի ներկայության: ԿԸՀ-ն Երեւանի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին, որից հետո պարզ կդառնար ապագա ավագանու կազմը, ըստ այդմ՝ նաեւ ապագա քաղաքապետի անունը: Սակայն չնայած այդ հանգամանքին, ավագանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին, Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը»:   Շարունակել կարդալ

Չարագուշակ կարգախոսը՝ ինչպես բումերանգ – Սրանք էլ են ասում, թե իրենց թիմի դեմ խաղ չկա… Սիրո եւ համերաշխության անվան տակ կատարված հեղափոխությունը ցայսօր միայն ցեխ է շպրտում մյուսների վրա, ատելություն եւ չարիք սերմանում հանրային կյանքում… Ընթացքում «մեր թիմի դեմը խաղ չկա»-ն վերածվում է «ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» տարբերակի՝ ազգը տրոհվում է բազում մասերի… Սեւի ու սպիտակի քաղաքականությունը ազգահալած եւ հայրենադավ քաղաքականության կոչ է – քաղաքացիական պատերազմի կոչ…

Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին եւ հայտարարել, թե «մեր թիմի դեմը խաղ չկա» (դեմը չկա…,-խմբ.):…

«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»,- ասել է Հայկոն:

Վարչապետ Փաշինյանի կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն ասել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար։ Նա ասել է, որ ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է՝ «նույնիսկ կարող եմ ասել մեր թիմի դեմը խաղ չկա»։

«Բայց հարգելիներս, երեւանցիներս, հարազատներս, առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք ոչ մի բանի ենք հասնի։ Կներեք, որ այսպես եմ ասում, այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը։ Միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ»։   Շարունակել կարդալ

Խորհրդարանական ընտրությունները կլինեն առավելագույնը մեկ տարվա ընթացքում… Իսկ այժմ կա՞ խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք… կա՞ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմ… կա՞ անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի… / Սահմանադրական փոփոխությունների հարցում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը…

Օգոստոսի 27-ին կայացել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։

Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիրեւև գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են.

– Անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք։

– Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարեւորագույն երաշխիք է, հետեւաբար օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի։

– Արդարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը:

– ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018թ. հավանության արժանացած կառավարության ծրագրի համաձայն «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որեւէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում եւ թե հանրային լայն շրջանակներում։

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Կատակների շրջանը փակվում է – Նիկոլ Փաշինյանը կատակում է, իսկ վտանգները տեսնել եւ պատրաստվել է պետք… Իսկ մի՞թե սա նույնը չէ, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորելով հստակ ազդակներ է ուղարկել, որ պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նոր պայքարը…

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում՝ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է հետզհետե սրվող հայ-ռուսական հարաբերություններին, այդ համապատկերում խոսելով նաեւ այն մասին, թե՛ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ինչու են Կրեմլից շնորհավորանք հղել ծննդյան օրվա կապակցությամբ:

Մի կողմ թողնելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ սեպտեմբերի 3-ին Հայաստանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, Հայաստանի վարչապետը ավելի է կարեւորել Ռոբերտ Քոչարյանի մասով պարզաբանումները…

Նա համոզմունք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինից ստացած շնորհավորանքը զերծ է քաղաքական որեւիցե ենթատեքստից ու կրում է զուտ անձնական բնույթ: Նշել է, որ ճանաչելով ռուս նախագահին՝ կարող է ասել, որ նա գնահատում է մարդկային կապերը:

Իսկ մի՞թե սա նույնը չէ, որ Վլադիմիր Պուտինը հստակ ազդակներ է ուղարկել, որ պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նոր պայքարը… Ի՞նչ կարիք կա բառախաղերի անցնելու:

Իսկ ահա ինչ վերաբերում է մասնավորապես՝ Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ապա Նիկոլ Փաշինյանը բավական բազմիմաստ կերպով է արձագանքել դրան՝ հայտարարելով. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»…

Դե կատակը կատակ, իսկ վտանգները տեսնել եւ պատրաստվել է պետք:

Սեպտեմբերի 8-ին ընդառաջ վարչապետի հնչեցրած հայտարարությունները հավաստում են, որ նա խնդիր ունի ցույց տալու, թե կաշկանդված չէ եւ Ռոբերտ Քոչարյանի մրցակցությունից էլ չի անհանգստանում…

Իսկ թե ինչ կխոսեն Վլադիմիր Պուտնի հետ առանձնազրույցում՝ կնետվի շուտով:

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Կդառնա՞ օրինակ. մտադիր են փոխանակել տարածքներ – Սերբիան, եւ Կոսովոն ցանկանում են կնքել հետաքրքիր մի գործարք՝ միմյանց միջեւ սահմանները վերագծելու մասին… ԵՄ-ն այս առնչությամբ հրապարակայնորեն որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել – ԱՄՆ-ի դիրքորոշումն ավելի հանդուրժողական է՝ վճիռը պիտի բխի երկու կողմերից… Իսկ արդյո՞ք մինչեւ տարածքների փոխանակումը Սերբիան պիտի ճանաչի Կոսովոյի անկախությունը…

10 տարի է անցել այն օրից, երբ Կոսովոն իր անկախությունը հռչակեց Սերբիայից:

Իսկ իրականում Կոսովոն Սերբիայի Արցախն է եւ այն ուժի կիրառմամբ պոկեցին Սերբիայից եւ այսօր դարձնում են Եվրոպայի 3-րդ իսլամական երկիրը (Ալբանիայից ու Բոսնիա եւՀերցեգովինայից հետո)…

10 տարի շարունակվում են կողմերի միջեւ թշնամանքը եւ անհամաձայնությունները: Սերբիան, ի շարս մի շարք այլ երկրների, չի ճանաչում Կոսովոյի անկախությունը:

Բայց այժմ այս երկրների առաջնորդները ցանկանում են կնքել հետաքրքիր մի գործարք՝ միմյանց միջեւ սահմանները վերագծելու մասին: Ըստ ծրագրի՝ Սերբիան Կոսովոյի հյուսիսից կստանա հիմնականում սերբերով բնակեցված մի տարածք, Կոսովոն Սերբիայից կստանա հիմնականում ալբանացիներով բնակեցված Պրեշեվոյի շրջանը:

Բայց մեծաթիվ փորձագետներ են կարծում, որ նման քայլը կարող է քանդել մեղվի բույնը… Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսի խոսքերով, այն կարող է դառնալ անկայունության պատճառ: Կարող են բռնություններ ու բախումներ սկսվել ե՛ւ Կոսովոյում ե՛ւ Սերբիայում. ասում է նա:

Իսկ Ջոնս Հոփքինզի համալսարանից Դեյվիդ Քանինը նշում է, որ Եվրոպայի պատմությունը շատ հաճախ է շփվել սահմանային փոփոխությունների հետ:

ԵՄ-ն այս առնչությամբ հրապարակայնորեն որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժում է սահմանային որեւէ փոփոխություն ու հայտարարում, որ Արեւմտյան Բալկանների տարածքային ամբողջականությունն անշրջելի է:

ԱՄՆ-ի դիրքորոշումն ավելի հանդուրժողական է՝ վճիռը պիտի բխի երկու կողմերից: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քուրթ Վոլքերն էլ կարծում է, որ եթե Կոսովոն ու Սերբիան կարողանան գալ համաձայնության, դա կտանի դեպի հարատեւ խաղաղության եւ կողմերը կճանաչեն մեկը մյուսին… «Կարծում եմ, որ այս ձեւով Սերբիան կշահի քաղաքականորեն, իսկ Կոսովոյի առջեւ կբացվեն առաջ շարժվելու ուղիներ»,- ասել է նա: Բայց մինչ այդ շատ երկար ճանապարհ կա անցնելու:

Դեռեւս մի շարք հարցեր պարզ չեն:

Օրինակ արդյո՞ք մինչեւ տարածքների փոխանակումը Սերբիան պիտի ճանաչի Կոսովոյի անկախությունը, արդյո՞ք նման փոփոխությունը չի ազդի տարածաշրջանի մյուս երկրների վրա, եւ որ ամենակարեւորն է, արդյո՞ք երկու կողմերում ընդդիմությունը չի կասեցնի տարածքային փոփոխությունների գնալու Սերբիայի ու Կոսովոյի առաջնորդների միջեւ սկսված գործընթացը: 

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Ների՛ր, Սեւան. մենք անաղուհաց ենք – Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է… Սեւանը միայն լիճ չէ, այն բնատարածքային մի ամբողջ համալիր է, եզակի ու հարուստ ֆլորայով ու ֆաունայով, որ նաեւ կլիմագոյացնող կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ այլն (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է (1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1993թ.): Մինչեւ լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը (58,5 մլրդ խմ), որը 5 անգամ ավելի էր հանրապետության մակերեւութային ջրային հոսքից եւ մոտ 35 անգամ ավելի էր մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից: 30-ականներից սկսած ջրի ծավալը կրճատվեց՝ 58,5 մլրդ խմ-ից հասնելով 32.9 մլրդ խմ-ի:

Խորհրդային տարիները պատմություն դարձան, բայց հետանկախական տարիներին էլ Սեւանը չգտնահատվեց իբրեւ ազգային արժեք՝ իր բացառիկ նշանակությամբ ու, ի դեպ, ոչ միայն Հայաստանի համար:

Մեր պետությունը տարիներ շարունակ փաստել է, թե մինչեւ 2030թ. լճի մակարդակը պետք է բարձրացնենք 6 մետրով, ինչի արդյունքում լճում կունենանք 42 մլրդ խմ ջուր: Մենք էլ տարիներ շարունակ փաստել ենք, որ այդ 6 մետրը ընդամենը այն նիշն է, որին հասնելուց հետո միայն կարող ենք ասել, թե Սեւանը փրկվում է մեռնելուց: Բայց Սեւանը միայն լիճ չէ, այն բնատարածքային մի ամբողջ համալիր է, եզակի ու հարուստ ֆլորայով ու ֆաունայով, որ նաեւ կլիմագոյացնող կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ այլն: Այն բարձրորակ բնական ջրամբար է, ինչքան պահպանված ու պաշտպանված, այնքան լավ բոլորիս համար (հաշվի առնելով թեմայի կարեւորությունը՝ այս մասին խոսել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):

Մեր Սեւանը տարածաշրջանում քաղցրահամ ջրի միակ ռազմավարական աղբյուրն է: Բոլոր մյուս լճերը, որ Իրանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի տարածքում են, աղի են: Միայն այս փաստը բավարար է, որ Սեւանի իրական ռազմավարական նշանակությունը կարեւորենք:

Իսկ ի՞նչ ենք անում մենք մեր այս ռազմավարական պաշարի հետ:

2018թ. սեպտեմբերի 3-ի դրությամբ լճից արդեն 178.3 մլն խմ ջուր բաց ենք թողել (տվյալը ԱԻՆ Հիդրոմետ ծառայությանն է): 40 մլն խմ հավելյալ ջուր էլ դեռ պետք է վերցնենք: Եթե վերջին տասնամյակի պաշտոնական տվյալներն ի մի բերեմ, ապա արդեն 5-րդ անգամ ենք հավելյալ ջրառ անում. 2008, 2012, 2014թթ., նախորդ եւ այս տարի: Միշտ իբրեւ պատճառ է նշվել Արարատյան դաշտի հողերի ոռոգումը: Թեեւ 2017թ. ջրային կոմիտեն չի թաքցրել, որ հավելյալ ջրառը նաեւ Սեւան-Հրազդան կասկադի կողմից հավելյալ էլներգիայի արտադրության համար է անհրաժեշտ:

http://www.hayary.org/wph/?p=6847Սեւան.- մեր շռայլությունն ու մեր թշվառությունը – Այդ 6 մ-ով բարձրացումը պարզապես անհրաժեշտ է Սեւանը մեռնելուց փրկելու համար, բայց ո՛չ պահպանելու, ո՛չ պաշտպանելու… Մեր կողմից հավելենք, որ համաձայն Ռամսարի կոնվենցիայի, Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է – Ուստի՝ մեր ու սերունդների ուղեղում դաջե՛նք՝ այլեւս երբեք չկրկնե՛նք բնավերիչ սխալները…

Ի՞նչ վիճակ է Սեւանում: Ներկայացնում եմ իմ դիտարկումը՝ թվագրված լուսանկարների հերթականությամբ:

Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

Լուսանկարները նայել «Լուսանցք»-ի թերթային տարբերակում կամ PDF ձեւաչափի թողարկման մեջhttp://www.hayary.org/wph/wp-content/uploads/27-505.pdf  – էջ 4-5:   Շարունակել կարդալ