Օրվա պահոցը. Սեպտեմբեր 16, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 28-ի (506) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ոչ մի ֆանտաստիկա – Հիմա՝ մեզ համար այս բուն ձայնագրությունը չէ, որ ֆանտաստիկայի ժանրի նմուշ է, մեզ ավելի զարմացրել է խոսակցության բովանդակությունը… Անկեղծ լինեմ՝ ԱԱԾ ղեկավարը ՀՔԾ ղեկավարի համեմատ չափազանց քչախոս էր: ՀՔԾ պետը բլբուլ էր կտրել… Մինչ կհասկանան… թշնամին գնդակոծում է մեր սահմանամերձ տարածքները…

2. Ով թավշեկիր չէ, հայ չէ՞ – Մեկ էլ, կարծում եմ, ճիշտ կլինի Հայկոյին «ժողովրդի թեկնածու» չասել: Էս մեր ժողովուրդը ոնց որ անտեր երեխա լինի, ում ասես որդեգրման են տալիս՝ առանց կարծիքը հարցնելու… Թատրոնով զբաղվողները իրենց ուսանողներին ցույց են տալիս Հայկոյի արածները եւ սովորեցնում, թե ինչպես չի կարելի հումոր անել: Կոմեդիան շատ լուրջ ժանր է՝ իմացություն պահանջող – Նույնը, ի դեպ, ծաղրածուների գործն է՝ Հայկոն ոչ մեկի տիրույթում չի տեղավորվում…

3. Ներքաղաքական սրված իրավիճակ, որ կարող է հակառակ քաղաքական ուղղությամբ ընթանալ – Ներքաղաքական վիճակը ներկայացնելու փորձ… Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին… Ռոբերտ Քոչարյանը փորձում է դառնալ 2-րդ քաղաքական բեւեռ… «Մարտի 1-ի» գործի ընթացքը «իրավաբանական աղբ» է որակել նախկին նախագահը… Նոր քրեական գործ՝ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի վերաբերյալ… Միջազգային հնարավոր արձագանքների մասին…

4. Ակամա փուռը տվեցին վարչապետին – Հայտնի ձայնագրության հրապարակումից հետո բացատրություններն այլեւս թույլ են հնչում, եթե չասվի՝ որպես հակաբացատրություն… Թեմային ստիպված  անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանը… / Երբ տղերքը «դուխով» անում են – ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ…

5. Չհերքեցին անհերքելին, բայց հրաժարական չեն տա – Արթուր Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսվել է իր ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը… Չի կարծում, որ իր ծառայությունում կան դավաճաններ… Կառչած չեն պաշտոնին եւ պաշտոնավարում են մեծ պատասխանատվությամբ… Համացանցում շատերն են պահանջում վարչապետի, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հրաժարականները… Հնարավոր է նաեւ վարչապետի հեռախոսն են գաղտնալսում…  / Այսօրվա նետված խոսքը միշտ վաղվա պատասխանին է սպասելու – Յուրի խաչատուրովի հասցեին հնչած վիրավորանքները խիստ զայրացրել է նրա որդիներին…

http://www.hayary.org/wph/?p=7069Ազգի տականքը իրականություն է – Երբ հիմարաբանությանը պետական մոտեցում է տրվում, պետության կործանումը ժամանակի հարց է մնում: Երբ հիմարին պետական պաշտոն է վստահվում… Մեծն Նժդեհը տեսել է բոլոր ազգակործան վտանգները, անգամ ազգի մեջ պատսպարված այն տականքին, որ թշնամուց առավել վտանգավոր է – եւ դա կոչել է «ազգի տականք»…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ  խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ -(http://www.hayary.org/wph/?p=33)- Փա՛ռք Հային ու Հայքին,  Հայ Հոգե-Ոգեղեն  Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - http://www.hayary.org/wph/ - (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ -https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal / https://www.facebook.com/profile.php?id=100029169784366Արմեն Ավետիսյան…  

6. Իշխանությունը նաե՛ւ անիշխանության է տանում – Պայքարում եք, լավ եք անում, քննեք, փաստերը ներկայացրեք, բռնեք, տեղեկացրեք, վերջ: Անցեք առաջ… դե լավ էլի, իշխանական այրեր եք, վերջապես ձեզ մի քիչ ձիգ պահեք… / Բռնապետության առաջին հիմնաքարը դրվեց Հայաստանում – ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգում եմ օլիգարխներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել…

http://www.hayary.org/wph/?p=7089Նոր հարված ազգային արժեհամակարգին – Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… ԼԳԲՏ համայնքը՝ վարչապետի հետ հեղափոխության առաջին շարքերու՞մ… Մարիխուանան՝ որպես հեղափոխական անհոգս ապագա… Նոր Հայաստանը թմրամոլության հարցում հետ է մնացել Թուրքիայից… 2017թ. թմրանյութերի չարաշահումներից ամբողջ աշխարհում մահացել է 207.000 մարդ…

http://www.hayary.org/wph/?p=70581. Նոր Հայաստանի նոր հոգին ու նոր սեռը – Իշխանափոխությունը ԼԳԲՏ համայնքներ ստեղծող Եվրոպային նոր հնարավորություն է տվել վերստին դա Հայաստանին պարտադրելու համար… Նրանք հույս ունեն, քանի որ «Նոր Հայաստան»-ի համար ոտքի էին ելել նաեւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները եւ «Կյանքի խոսք» աղանդի հետեւորդները, որոնք Նիկոլ Փաշինյանին աջակվող ակտիվ հատվածներից էին… / 2. Պարզապե՞ս պետություն, թե՞ հայկական պետություն – Ընտրվում են կադրեր (բացառություններ կան իհարկե)՝ ամերիկյան խաղաղության կորպուսների ու սորոսական, ինչպեսեւ աղանդավորական ու սեռամոլագարական ու նման այլ դպրոցներն անցած – հայամիտք կրթություն ստացածները, հայահոգի Հայաստան կառուցել ուզողները տեղ չունե՞ն նոր կոչվող Հայաստանում…

http://www.hayary.org/wph/?p=7087Չարագուշակ կարգախոսը՝ ինչպես բումերանգ – Սրանք էլ են ասում, թե իրենց թիմի դեմ խաղ չկա… Սիրո եւ համերաշխության անվան տակ կատարված հեղափոխությունը ցայսօր միայն ցեխ է շպրտում մյուսների վրա, ատելություն եւ չարիք սերմանում հանրային կյանքում… Ընթացքում «մեր թիմի դեմը խաղ չկա»-ն վերածվում է «ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» տարբերակի՝ ազգը տրոհվում է բազում մասերի… Սեւի ու սպիտակի քաղաքականությունը ազգահալած եւ հայրենադավ քաղաքականության կոչ է – քաղաքացիական պատերազմի կոչ…

http://www.hayary.org/wph/?p=7088Նոր քաղաքապետը եւ Երեւանի 2800-ամյակը – Տոնը կանցկացվի հոկտեմբերին, որ Երեւանը քաղաքապետ ունենա… Երեւանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին – Վերջնականապես առաջադրվեցին 12 քաղաքական ուժեր… Երեւանի ավագանու ընտրությունները կլինե՞ն բացառիկ… Միջազգային դիտորդներ են հրավիրվել… Իրավունքները կպաշտպանի աշխատանքային խումբը… Մի խումբ էլ դատախազությունում է ստեղծվել… Համոզված է Օսիպյանը… Խորհրդակցում է Օսիպյանը… Ինչու՞ են ոստիկանները տուն առ տուն շրջում… Ձեզ գտեք ոստիկանության կայքում… Հեչ էլ չեն կաշկանդվի… Ժողովրդին հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելը ուղղակիորեն ուժի կիրառում է…

7. Հայաստանի նախկին 3 նախագահները՝ նշանակետի տակ – 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել… Կհարցաքննվի նաեւ 3-րդ նախագահը… 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն էլ կհարցաքննվի… / Արտակարգ դրություն չհայտարարելը կբերեր լրացուցիչ զոհերի՞… / Վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ…

8. Հոկտեմբերի 27-ի արդեն հայտնի ցուցակը – Ոմանք անմիջապես փորձել էին ստանալ նախագահ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը եւ որոշ մարդկանց միջեւ պաշտոններ բաշխելու իրավունքը… Վերադարձավ եւ ասաց, թե նախագահը զայրացած է, որ այս ինչ է՝ դիակները դեռ տաք, պաշտոննե՞ր եք բաժանում…

http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV – Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց Հայ-Արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

Ոչ մի ֆանտաստիկա -Հիմա՝ մեզ համար այս բուն ձայնագրությունը չէ, որ ֆանտաստիկայի ժանրի նմուշ է, մեզ ավելի զարմացրել է խոսակցության բովանդակությունը… Անկեղծ լինեմ՝ ԱԱԾ ղեկավարը ՀՔԾ ղեկավարի համեմատ չափազանց քչախոս էր: ՀՔԾ պետը բլբուլ էր կտրել… Մինչ կհասկանան… թշնամին գնդակոծում է մեր սահմանամերձ տարածքները…

Երբ ԼԳԲՏ անձինք մտան ոստիկանություն ու ծեծեցին ոստիկաններին, այդ օրը  հասկացանք, որ ֆանտաստիկայի այս ժանրով էլ պետությունը կազմաքանդման են տանում: Փակագծերը բացելու կարիք, վստահ ենք, չկա:

Ֆանտաստիկայի ժանրի մի նմուշ էլ օրերս գցվեց՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ձայնագրությունը:

Անկեղծանանք՝ բուն ձայնագրության գաղտնալսման կարողությունը մեզ համար զարմանալի չէ, որովհետեւ մենք ապրում ենք մի աշխարհում, որը, բառի ուղղակի եւ անուղղակի ընկալմամբ, համացանցային կառավարմամբ է ապրում: Այստեղ ցանցահեններն (հաքերներ)  են տիրակալները՝ դաձյալ բառի ուղղակի եւ անուղղակի իմաստով: Պենտագոնի կայքն են շարքից հանում, Վատիկանի պաշտոնական կայքի աշխատանքն են խափանում, պրանկերները ուզածդ երկրի ղեկավարի անունից զանգում են ուզածդ երկրի ղեկավարին, Մերկելին են գաղտնալսում եւ այլն եւ այլն:

Չպիտի՞ կարողանային Հայաստանի ԱԱԾ ու ՀՔԾ պետերին գաղտնալսել: Կարող ենք մտածել, որ էլի ձայնագրություններ կան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու տարբեր տարիների: Բայց չեն հրապարակվել: Հրապարակվել է այս մեկը: Հրապարակվել է հիմա: Պատճառների մասին խոսելն անիմաստ զբաղմունք է: Բայց հրապարակվել է, որ ի ցույց դրվի, որ ներկայիս իշխանություններն էլ նախկինների պես են. հրեշտակներ չեն, սրբեր չեն: Իսկ երբ սրբեր են ձեւանում, «նվեր» են ստանում. իմա՝ ձայնագրության տեսքով, որպես թե՝ տանդ դուռը կողպել սովորիր, հետո մեծ-մեծ խոսիր: Հիմա մնում է տեսնել՝ ԱԱԾ-ն կկարողանա՞ պարզել՝ ով է իր ղեկավարին գաղտնալսել:   Շարունակել կարդալ

Ով թավշեկիր չէ, հայ չէ՞ – Մեկ էլ, կարծում եմ, ճիշտ կլինի Հայկոյին «ժողովրդի թեկնածու» չասել: Էս մեր ժողովուրդը ոնց որ անտեր երեխա լինի, ում ասես որդեգրման են տալիս՝ առանց կարծիքը հարցնելու… Թատրոնով զբաղվողները իրենց ուսանողներին ցույց են տալիս Հայկոյի արածները եւ սովորեցնում, թե ինչպես չի կարելի հումոր անել: Կոմեդիան շատ լուրջ ժանր է՝ իմացություն պահանջող – Նույնը, ի դեպ, ծաղրածուների գործն է՝ Հայկոն ոչ մեկի տիրույթում չի տեղավորվում…

Բոլոր նրանք, ովքեր ուզում են ՀՀ-ում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, «թավշյա հեղափոխության» հաղթանակը, ուրեմն նրանք ընտրական տեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին:

Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին այսպես է խոսել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընտրություններում խնդիրն այն չէ՝ Հայկ Մարությանն ընտրվելու է Երեւանի քաղաքապետ, թե ոչ: Խնդիրն այն է՝ ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե ոչ»:

Էրեբունի վարչական շրջանում այսպես է շարունակել Նիկոլ Փաշինյանը:

Հիմա ուզում եմ հասկանալ.  «թավշյա հեղափոխության» հաղթանակի իմաստը, ըստ թավշեկիրների, այն չէ՞ր, որ ժողովուրդը կարողանա կատարել ի՛ր ընտրությունը: Հիմա եթե ես Հայկոյին չեմ ուզում ընտրել, այլ՝ այլ թեկնածու ունեմ, ուրեմն թավշյա հաթանակի գլխին քա՞ր եմ գցում: Հարգելի թավշեկիներ, բա դու՞ք չէիք պայքարում սեփական ձայնի իրավունքի համար:

Եթե պետք է ասվեր՝ «պետք է քվեարկեն բացառապես» Հայկոյի օգտին, ապա հեղափոխության նպատակը ո՞րն էր:   Շարունակել կարդալ

Ներքաղաքական սրված իրավիճակ, որ կարող է հակառակ քաղաքական ուղղությամբ ընթանալ – Ներքաղաքական վիճակը ներկայացնելու փորձ… Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին… Ռոբերտ Քոչարյանը փորձում է դառնալ 2-րդ քաղաքական բեւեռ… «Մարտի 1-ի» գործի ընթացքը «իրավաբանական աղբ» է որակել նախկին նախագահը… Նոր քրեական գործ՝ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի վերաբերյալ… Միջազգային հնարավոր արձագանքների մասին…

«Լուսանցք»-ը մի շարք թողարկումներում ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում թավշյա հեղափոխության ընթացքի, հին եւ նոր իշխանությունների պատասխանատուների հայտարարությունների եւ գործելաոճի, ինչպես նաեւ իշխանափոխությունից հետո կարեւոր դեպքերի մասին:

Նման ոճով կփորձենք ներկայացնել ներքաղաքական իրավիճակը ՀՀ 2-րդ նախագահի՝ 2-րդ քաղաքական բեւեռը ստեղծելու հայտարարության մասին, ինչը հնարավոր եղավ մարտիմեկյան դեպքերի նոր վերաքննության ընթացքում:

Ներքաղաքական վիճակը ներկայացնելու փորձ

Նախորդ իշխանությունների հանդեպ ժողովրդական ատելության ալիքը իշխանության բերեց մի ընդդիմադիր քաղաքական ուժի, որը երազել անգամ չէր կարող այդ մասին: Խիստ կասկածելի թվով ընտրաձայներ հավաքած այս սակավաթիվ կազմակերպությունը համարվում էր (ինչն ակնհայտ հայտարարում էին գրեթե բոլոր քաղաքական ուժերը) երկրի նախագահ, ապա վարչապետ Սերժ Սարգսյանի նախագիծը:…«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ գաղափարախոսական, ոչ ֆինանսա-տնտեսական եւ ոչ էլ քանակական առումով ոչ մի հնարավորություն չուներ իշխանափոխություն իրականացնելու ինքնուրույն, անգամ ընդդիմադիր դաշտի առաջատար լինելու փորձերն էին անհաջողության մատնվում: Վերջին փորձը՝ ընդդիմադիր առաջատար ուժ դառնալու, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նախաձեռնեց խորհրդարանական ուժերի կին պատգամավորների հետ լեզվակռիվ ծավալելով, ինչը որակվեց որպես «խորհրդարանական կանանց գունդը» փշրելու փորձ, որը պիտի բարձրացներ Նիկոլի վարկանիշը: Տղամարդ պատգամավորների հետ լեզվակռիվը ավարտվում էր կամ մյուս կողմի քամահրական վերաբերմունքով կամ էլ միջանցքում հաշիվ մաքրելով……

Սերժ Սարգսյանը երեւի թե վստահ էր, որ գոնե  «իմ քայլը» միջոցառումը Նիկոլ Փաշինյանի թիմին կդարձնի ընդդիմության առաջատար ուժը, հատկապես, որ «Ելք» խորհրդարանական դաշինքը եւս շահագրգռված էր դրանով: «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը օժանդակում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Սակայն «իմ քայլը» սկսվեց «Ելք»-ի ներքին տարաձայնությունների ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանը որոշեց այդ քաղաքական արշավով բարձրացնել իր կուսակցության հեղինակությունը եւ ինչու չէ հասնել ընդդիմադիր դաշտում առաջատարի դեր ստանձնելուն: Միաժամանակ նա փորձելու էր ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի նախագիծը չէ՝ թոթափվելով այդ ճնշող իրականությունից…   Շարունակել կարդալ

Ակամա փուռը տվեցին վարչապետին – Հայտնի ձայնագրության հրապարակումից հետո բացատրություններն այլեւս թույլ են հնչում, եթե չասվի՝ որպես հակաբացատրություն… Թեմային ստիպված  անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանը… / Երբ տղերքը «դուխով» անում են – ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ…

Ակամա փուռը տվեցին վարչապետին

Հայտնի ձայնագրությունից հետո բացատրություններն այլեւս թույլ են հնչում, եթե չասվի՝ որպես հակաբացատրություն…

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց չի ասել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պետք է կալանավորվի: «Վարչապետն ասել է, որ որեւէ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել քրեական գործի օրինական ընթացքի համար: Վարչապետի խոսքը դա է եղել»,- փորձել է լրագրողներին համոզել Արթուր Վանեցյանը:

Նշենք, որ հրապարակված ձայնագրության մեջ Արթուր Վանեցյանը մասնավորապես ասել է. «Ախպեր, խնդրում եմ՝ Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները… »: Հիմա ի՞նչպես հասկանանք, որ վարչապետը չի ասել՝ փակեք…

Իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատեց, որ Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդության մասին տեղյակ է պահել Նիկոլ Փաշինյանին…

Սասուն Խաչատրյանն ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին ինքը տեղյակ է պահել Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետը բազմիցս ասել է, որ որեւէ քաղաքական արգելք չի լինելու որեւէ անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու հետ կապված: Այս առումով, այո, ես տեղյակ եմ պահել պարոն վարչապետին, որ այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ միջնորդություններ իմ կողմից ներկայացվելու են դատարան նրանց նկատմամբ կալանք կիրառելու համար, ինչն արվել է…»…

Նշենք, որ ըստ գաղտնալսված ձայնագրության՝ Սասուն Խաչատրյանն Արթուր Վանեցյանին հայտնում է, որ ինքը Յուրի Խաչատուրովի միջնորդության վերաբերյալ արդեն իսկ տեղեկացրել է վարչապետին: «Ուրեմն վարչապետի հետ խոսա մի հատ, ընկեր, որովհետեւ ես ասել եմ՝ տանում եմ կալանքի»,– ասում է Սասուն Խաչատրյանը։  Շարունակել կարդալ

Չհերքեցին անհերքելին, բայց հրաժարական չեն տա – Արթուր Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսվել է իր ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը… Չի կարծում, որ իր ծառայությունում կան դավաճաններ… Կառչած չեն պաշտոնին եւ պաշտոնավարում են մեծ պատասխանատվությամբ… Համացանցում շատերն են պահանջում վարչապետի, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հրաժարականները… Հնարավոր է նաեւ վարչապետի հեռախոսն են գաղտնալսում…  / Այսօրվա նետված խոսքը միշտ վաղվա պատասխանին է սպասելու – Յուրի խաչատուրովի հասցեին հնչած վիրավորանքները խիստ զայրացրել է նրա որդիներին…

Չհերքեցին անհերքելին, բայց հրաժարական չեն տա

Արթուր Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսվել է իր ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է, որ համացանցում հայտնված ձայնագրությունում խոսում են ինքն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Սեպտեմբերի 11-ին, ձայնագրության հայտնվելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, որ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն եւ կպարզվի ձայնագրության աղբյուրը եւ թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը: Եթե չեմ սխալվում Գլխավոր դատախազությունում արդեն քրգործ է հարուցվել եւ առաջիկայում կիմանանք մանրամասները:

«Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը: Խոսակցությունը բոլորդ լսել եք, գիտեք՝ ինչի մասին է, ուղղակի ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջեւ կանգնած էին ՀՀ 2-րդ նախագահը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100% համոզված լինել, որ այդ հարցում որեւէ թերացում եւ թերություն չկա: Նման քննարկում իմ եւ պարոն Խաչատրյանի միջեւ կայացել է եւ եղել է զուտ իրավաբանական քննարկում» (բայց չգիտես ինչու ոչ իրավաբանական հայհոյախառը բառերով եւ վիրավորական խոսքերով համեմված,- խմբ.),- ասել է ԱԱԾ տնօրենը:

Նա պարզաբանեց, որ ինքը ստացել էր մի հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր. «Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, նա որպես իրավաբան տվել է իր բացատրություններն այդ հարցի շուրջ: Ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ այն պայքարը, որը սկսել ենք, շարունակելու ենք, եւ մեզ չի խանգարելու որեւէ բան: Որեւէ խոչընդոտ չի կարող լինել: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ եւ այդ պրոցեսը շարունակելու ենք»:   Շարունակել կարդալ

Իշխանությունը նաե՛ւ անիշխանության է տանում – Պայքարում եք, լավ եք անում, քննեք, փաստերը ներկայացրեք, բռնեք, տեղեկացրեք, վերջ: Անցեք առաջ… դե լավ էլի, իշխանական այրեր եք, վերջապես ձեզ մի քիչ ձիգ պահեք… / Բռնապետության առաջին հիմնաքարը դրվեց Հայաստանում – ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգում եմ օլիգարխներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է համացանցում տարածված ձայնագրությանը, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունը:

Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Քանի որ այս ողջ պատմության մանրամասներին տիրապետում եմ, այսինքն այդ հայտնի օրերին, դրանից առաջ ու հետո ինչ է տեղի ունեցել Հայաստանում, եւ հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում ես այդ կոնտեքստին, բնականաբար, տեղյակ եմ: Բայց այս պահին ձեր թույլտվությամբ, մանրամասներին դեռեւս չեմ անդրադառնա:

Քիչ առաջ ինձ մոտ եմ հրավիրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ նրան հանձնարարել եմ հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ: Այդ պարզաբանումներին մենք դեռ կանդրադառնանք, թե ինչ ասաց ԱԱԾ տնօրենը, ինչ ասաց ՀՔԾ պետը, ինչ է դա նշանակում, ինչն ինչպես պետք է մեկնաբանել, ինչն ինչու է հնչում, եւ ոնցը ոնց եղավ, որ այդպես է հնչում, այլ ոչ թե այլ կերպ:

Բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել. եկեք հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Ըստ էության, տեղի է ունեցել հետեւյալը, սա իմ գնահատմամբ, չնայած իրավաբաններն ավելի ճիշտ կասեն, իմ գնահատմամբ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, ինչի համար, ինչ նպատակով: Արդյոք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացրել:

Եվ ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը, ինչն է այս ամենի քաղաքական նպատակը. ես դեռեւս օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ, իմ կարծիքով մարտի 1-ը բացահայտված է եւ տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առջեւ:

Այսօր Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար, տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է այդ կոռուպցիոն համակարգի կողմից եւ սպասարկել է երկար տարիներ այդ համակարգին եւ պլանավորված է այդ կոռուպցիոն համակարգին սպասարկելու համար: Ես դեռ վարչապետ ընտրվելուց հետո բա՞ն եմ թաքցրել ձեզնից: Ասել եմ՝ մինչեւ օրս դատավորները զանգում, խաբար են ուղարկում, թե ինչ անենք, այս մի հարցը ոնց որոշենք, էն մի հարցը ոնց որոշենք: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա:   Շարունակել կարդալ

Հայաստանի նախկին 3 նախագահները՝ նշանակետի տակ – 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել… Կհարցաքննվի նաեւ 3-րդ նախագահը… 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն էլ կհարցաքննվի… / Արտակարգ դրություն չհայտարարելը կբերեր լրացուցիչ զոհերի՞… / Վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ…

Հայաստանի նախկին 3 նախագահները՝ նշանակետի տակ

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն ժամանակ միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝‘Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար (այն բավարարվել է, սակայն հետո Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել, բայց շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում):

Կհարցաքննվի նաեւ 3-րդ նախագահը

«Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, որոնք առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության»,- այս մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա նշել է, որ ՀՀ նախկին նախագահը եւս հարցաքննվելու է. «Այո, հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը»: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ նա «շատ կարեւոր վկա է»:

Նշվել է, որ քննիչն է որոշում, թե ում, ինչ հարցերի շուրջ եւ երբ հարցաքննի։

Մինչ այս պահը նպատակահարմար չի եղել, որ Սերժ Սարգսյանին հարցաքննեն:   Շարունակել կարդալ

Հոկտեմբերի 27-ի արդեն հայտնի ցուցակը – Ոմանք անմիջապես փորձել էին ստանալ նախագահ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը եւ որոշ մարդկանց միջեւ պաշտոններ բաշխելու իրավունքը… Վերադարձավ եւ ասաց, թե նախագահը զայրացած է, որ այս ինչ է՝ դիակները դեռ տաք, պաշտոննե՞ր եք բաժանում…

Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս փաստաթղթի մասին բազմիցս խոսվել եւ գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն երբեւէ չի հրապարակվել։ «168 ժամ»-ի ձեռքին է հայտնվել հայտնի այդ ցուցակի պատճենը, որը 1999թ. հոկտեմբերի 27-ին Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նշվում է. «Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ ըստ տարածված լուրերի՝ մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ նախագահ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը եւ որոշ մարդկանց միջեւ պաշտոններ բաշխելու իրավունքը: Ցուցակի մասին փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Մեզ պատասխանեցին, որ դա այն նույն ցուցակն է, որի օրիգինալն իրենց մոտ է պահպանվում, եւ որը նախագահին առաջարկվել է՝ որպես գործարք. նախագահը նշանակում է ցուցակում ներկայացված անձանց՝ ըստ նշված պաշտոնների, իսկ վերջիններս չեն շահարկում Ռոբերտ Քոչարյանի անունն այդ օրը տեղի ունեցած սարսափելի ոճրագործության իբր կազմակերպիչների, կամ գոնե շահագրգիռ անձանց շարքում:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոբերտ Քոչարյանին խիստ զայրացրել է գործարքի այդ առաջարկը, որով նրան շանտաժ էր արվում‘իրականության հետ կապ չունեցող մեղադրանքով: Ըստ նույն աղբյուրների՝ Ռոբերտ Քոչարյանը ՊՆ պատվիրակներին դուրս է հանել՝ «սրիկայություն եւ անբարոյականություն» որակելով նրանց այդ շանտաժային քայլը, այն էլ այն պահին, երբ Վազգեն Սարգսյանի դիակը դեռ գտնվում էր խորհրդարանում:   Շարունակել կարդալ