Օրվա պահոցը. Սեպտեմբեր 22, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 29-ի (507) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Պատերազմ, որ բնավ էլ պայմանական չէ.- Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը Հայաստանում… Իսկ Ադրբեջանի զորավարժությունների պայմանական նպատակը Արցախի գրավումն է, Արցախի Հանրապետության ոչնչացումը… եթե Ադրբեջանը հարձակվում է Արցախի ու Հայաստանի վրա, ապա մեր պայմանական ծրագրի ավարտն էլ պետք է Բաքվում կայանա…

2. Պատասխանը՝ զենքո՛վ, զենքո՛վ ու միա՛յն զենքով – Երբ իմացանք, որ անկախության տոնի օրը Հանրապետության հրապարակում «սելֆիի ժամ» է կազմակերպվելու, մտածեցինք՝ կատակ է: Անցավ գնաց: Մեկ էլ տեսնենք չէ՜, լուրջ է: Այ դա արդեն ողբերգություն էր… Լավ, այսքա՞ն անարժեք – Իսկ գուցե մտածվա՞ծ…

3. Թշնամուն պետք է համարժեք, նաեւ ավելի՛ն պատասխանել – ադրբեջանական զինուժի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը… Արբեջանական ԶՈւ-ն նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ է սադրանքների դիմում… Վերադիրքավորման փորձերը՝ անընդունելի – ՀԱՊԿ-ում եւս ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածի իրավիճակը…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ -(http://www.hayary.org/wph/?p=33)- Փա՛ռք Հային ու Հայքին,  Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - http://www.hayary.org/wph/ (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ -https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal / https://www.facebook.com/profile.php?id=100029169784366Արմեն Ավետիսյան…

4. Նախնյաց հիշատակի տոնը՝ Նժդեհի մասունքների մոտ – ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները Խուստուփ լեռան լանջին, Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կկատարեն արիադավան-հեթանոսական ծիսական արարողություն…

5. Դալայ-լաման ազգայնամո՞լ, թե՞ փախստականների ու գաղթականների փրկիչ – Դալայ-լաման սա եւս լավ հասկանում է, գիտի նաեւ, որ միլիոնավոր մարդիկ հետո կարող են որպես թափոն գործածվել, եթե այլեւս պիտանի չհամարվեն… Նեոնացիզմը՝ Եվրոպայի գլխավոր սպառնալիք – Նեոնացիզմի հետեւորդները հիմնականում ազգայնամոլներ են՝ շովինիստներ, ոչ թե ազգայնականներ (նացինալիստներ), ինչը լրջորեն ազդելու է նաեւ տեղաբնիկների եւ ներգաղթյալների հարաբերությունների վրա…

6. Ընտրական օրենսգիրքը՝ փորձաքար փոքրամասնական իշխանության համար – ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված… Չի բացառվում, որ կառավարությանը աջակցող ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնությունը այլեւս այլ ճանապարհով գնա, եւ կառավարության բարեփոխումները մնան փոքրամասնական…

7. Կկայանա՞ն ԱԺ արտահերթ ընտրությունները – Խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը կարող է մտափոխվել… ՀՀԿ-ական շրջանակներ կան, որ չեն ցանկանում լուծարել խորհրդարանը, չեն ցանկանում կորցնել քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում, որտեղ ընտրվում է երկրի առաջին դեմքը… ՀՀԿ-ն կփոևձի՞ վերադառնալ իշխանության…

8. Կընտրեն հեղափոխական հրահանգո՞վ, թե՞ կմտնեն սեւերի ճամբար.- Հայ մարդուն չեն բաժանում հեղափոխականների եւ հակահեղափոխականների… Հորդոր դատախազությանը՝ զբաղվել ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով… Իսկ դիտորդները հետամուտ են իրենց գործին…

9. Ինչու են ցանկանում թուլացնել ՏԻՄ-երը – Մարզպետների լիազորությունները սահմանափակվում են… Պետք է ունենանք նոր մշակույթ տեղական իշխանություններում եւ իշխանությունների հետ, որպեսզի ՏԻՄ-երի հարաբերությունները չդիտարկվեն որպես չինովնիկ-գործադիր հարաբերություններ, որ գալիս են դեռ խորհրդային տարիներից…

10. Ոստիկանությունը պարզաբանում է համակարգը լքող ոստիկանների մասին տեղեկատվությունը – Սակայն, այլ կարծիք էլ կա, որ հենց ոստիկանության համակարգի ներսից է: Հին ոստիկանները չեն ցանկանում աշխատել մի կառույցում, որը գրեթե իրավազուրկ կարգավիճակում է, այնքան իրավազուրկ, որ ԼԳԲՏ անդամներն անգամ կարող են մտնել ու հարվածել ոստիկաններին…

https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV – Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց Հայ-Արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

Պատերազմ, որ բնավ էլ պայմանական չէ.- Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը Հայաստանում… Իսկ Ադրբեջանի զորավարժությունների պայմանական նպատակը Արցախի գրավումն է, Արցախի Հանրապետության ոչնչացումը… եթե Ադրբեջանը հարձակվում է Արցախի ու Հայաստանի վրա, ապա մեր պայմանական ծրագրի ավարտն էլ պետք է Բաքվում կայանա…

Սեպտեմբերի կեսերին «Շանթ» զորավարժությունը ստուգեց եւ փորձարկեց բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները՝ պայմանականորեն պատերազմի վիճակ ստեղծելով ամբողջ երկրում. «Սցենարով նախատեսված եւ անակնկալ քայլերով ստուգվեց մեր մարտունակությունը»,- նշել են ՊՆ-ից:

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը  հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ:

Նա ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետեւ լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները: Զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տրվել համապատասխան գերատեսչություններին:   Շարունակել կարդալ

Պատասխանը՝ զենքո՛վ, զենքո՛վ ու միա՛յն զենքով – Երբ իմացանք, որ անկախության տոնի օրը Հանրապետության հրապարակում «սելֆիի ժամ» է կազմակերպվելու, մտածեցինք՝ կատակ է: Անցավ գնաց: Մեկ էլ տեսնենք չէ՜, լուրջ է: Այ դա արդեն ողբերգություն էր… Լավ, այսքա՞ն անարժեք – Իսկ գուցե մտածվա՞ծ…

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել:

Եթե ոչ նույն պահին, ապա մեր հաջորդ օրվա ու օրերի բանաձեւը պետք է լինի պատասխանը՝ առնվազն կրկնապատիկ պատասխանը: Խաղաղությու՞ն ես ուզում: Թյուրքի հետ խաղաղության կոչի լեզվով չեն խոսում, այդ խաղաղությունն էլ զենքով են պարտադրում:

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել:

Ո՞րը պետք է լինի մեր պատասխանը առավելեւս անկախության տոնի այս օրը: Դարձյա՛լ զենքով պատասխանը: Զենքո՛վ,զենքո՛վ, միանշանակ՝ զենքո՛վ:

Ոչ սելֆիով:   Շարունակել կարդալ

Թշնամուն պետք է համարժեք, նաեւ ավելի՛ն պատասխանել – ադրբեջանական զինուժի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը… Արբեջանական ԶՈւ-ն նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ է սադրանքների դիմում… Վերադիրքավորման փորձերը՝ անընդունելի – ՀԱՊԿ-ում եւս ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածի իրավիճակը…

Թշնամուն պետք է համարժեք, նաեւ ավելի՛ն պատասխանել

Պաշտպանը ստացել է ահազանգեր Բաղանիս եւ Չինարի գյուղերի գնդակոծության մասին:

ՄԻՊ-ի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր մասնավորապես այն մասին, որ վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Համապատասխան հրապարակումներ են առկա նաեւ զանգվածային լրատվամիջոցներում:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ:

Ըստ Չինար գյուղին վերաբերող տեղեկությունների՝ վաղ առավոտյան տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաեւ քաղաքացիական բնակիչների տներ: Կրակոցների պատճառած վնասները գյուղի վարչակազմի իրավասու ներկայացուցչին եւ բնակիչներին հիմք է տվել եզրակացնելու, որ դրանք արվել են խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ դիպուկահարներից:   Շարունակել կարդալ

Նախնյաց հիշատակի տոնը՝ Նժդեհի մասունքների մոտ – ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները Խուստուփ լեռան լանջին, Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կկատարեն արիադավան-հեթանոսական ծիսական արարողություն…

ՀԱՄ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները սեպտեմբերի 23-ին հերթական անգամ կնշեն ավանդական Նախնյաց տոնը: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները Խուստուփ լեռան լանջին, Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կկատարեն արիադավան-հեթանոսական ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց: Ծեսի կատարմանը կմասնակցի նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այս սրբազան օրը հայ արիները հիշում են մեր նախնիներին՝ դրանով իրենց մեջ նորոգելով Արարչատուր եւ Աստվածազարմ Հայ Գենի հավերժության ընթացքը, Հայ Տեսակի առաքելությունն ու շարունակականությունը, որը Երկրային Հայրենիքից ձգվում է դեպի Տիեզերական հոգե-ոգեղեն Հայկական Տիեզերաաշխարհները…   Շարունակել կարդալ

Դալայ-լաման ազգայնամո՞լ, թե՞ փախստականների ու գաղթականների փրկիչ – Դալայ-լաման սա եւս լավ հասկանում է, գիտի նաեւ, որ միլիոնավոր մարդիկ հետո կարող են որպես թափոն գործածվել, եթե այլեւս պիտանի չհամարվեն… Նեոնացիզմը՝ Եվրոպայի գլխավոր սպառնալիք – Նեոնացիզմի հետեւորդները հիմնականում ազգայնամոլներ են՝ շովինիստներ, ոչ թե ազգայնականներ (նացինալիստներ), ինչը լրջորեն ազդելու է նաեւ տեղաբնիկների եւ ներգաղթյալների հարաբերությունների վրա…

Դեպի Եվրոպա գաղթականների հոսքը շարունակվում է, Ասիայից ու Աֆրիկայից փախստականները ամեն գնով հասնում են Եվրոպա՝ չնայելով անգամ այն հանգամանքին, որ ճանապարհներին (հատկապես ծովային) հազարներով մահանում են սովից ու անպաշտպանվածությունից…

Նման գաղթերի պատճառները ոչ միայն անձնական բնույթ ունեն, այլեւ համապետական նշանակության հարցեր են կարգավորում:

Օրինակ, Արեւմուտքը, Եվրոպան ու Միացյալ Նահանգները տարիներ շարունակ կազմակերպում են նման գաղթի հոսքեր, որպեսզի կարգավորեն իրենց երկրների բնակչության համաչափ աճը: Իսկ դա կարգավորելու լուրջ խնդիր կա, արեւմտյան երկրներում ծնելիության մակարդակը հիմնականում զիջում է մահացության մակարդակին եւ կգրանցվի բնակչության կրճատում, հետաճ՝ դրանից բխող սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ այլ հետեւանքներով…

Ռուսաստանը եւս նման քաղաքականություն է վարում: Սակայն ռուսական տնտեսության ավելի ցածր մակարդակը եվրոպականի համեմատ, դեպի Ռուսաստան հոսք է ապահովում առավելապես ԽՍՀՄ-ական նախկին տարածքի երկրներից, որոնց համար Ռուսաստանի ներկա սոցիալ-տնտեսական կյանքը գրեթե համահունչ է սեփական երկրում առկա վիճակին:   Շարունակել կարդալ

Ընտրական օրենսգիրքը՝ փորձաքար փոքրամասնական իշխանության համար – ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված… Չի բացառվում, որ կառավարությանը աջակցող ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնությունը այլեւս այլ ճանապարհով գնա, եւ կառավարության բարեփոխումները մնան փոքրամասնական…

Արտահերթ ընտրությունների գնալու ցանկությամբ առաջնորդվող խորհրդարանական ուժերը հայտարարել են, որ գործող ընտրակարգն ապաքաղաքականացրել է ընտրությունները: Շատերն էլ վստահ են, որ միայն համամասնական ընտրակարգը ամենաարդյունավետը չէ, ուստի քննարկումները այստեղ պետք է առավելագույնը ծավալվեն:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ ձեւավորված խորհրդարանական 4 խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի անդամների հետ քննարկումներ է անցկացնում նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված եւ փոխգործակցությամբ:

Հիշեցնենք, որ աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունեցել 2018թ. հուլիսի 4-ին, Ազգային ժողովում: Առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները համակարգել է Աշխատանքային խմբում ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Աշխատանքային խմբում նախագահում են հերթականությամբ:

Հայտնի է, որ հիմնական փոփոխության՝ ընտրակարգի վերաբերյալ քաղաքական ուժերի միջեւ չկա փոխհամաձայնություն։

ԲՀԿ-ի եւ «Ելք»-ի մոտեցումը նույնական է, նրանք համարում են, որ փակ համամասնական ցուցակներով պետք է գնալ ընտրության: ՀՀԿ-ի մոտեցումը շարունակում է մնալ ռեյտինգային ընտրակարգի պահպանումը, իսկ ՀՅԴ-ն առաջարկում է մի ընտրակարգ, որը քննարկման արժանի է՝ համամասնական, բայց բաց ցուցակներ։

«Մեր առաջարկությունները 10-ն են։ Առաջին կետն է՝ վերացնել ընտրությունների անցկացման գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, անցում կատարել ընտրությունների բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգի»,- Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:   Շարունակել կարդալ

Կկայանա՞ն ԱԺ արտահերթ ընտրությունները – Խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը կարող է մտափոխվել… ՀՀԿ-ական շրջանակներ կան, որ չեն ցանկանում լուծարել խորհրդարանը, չեն ցանկանում կորցնել քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում, որտեղ ընտրվում է երկրի առաջին դեմքը… ՀՀԿ-ն կփոևձի՞ վերադառնալ իշխանության…

Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀԿ-ական շրջանակներ կան, որ չեն ցանկանում լուծարել խորհրդարանը, չեն ցանկանում կորցնել քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում, որտեղ ընտրվում է երկրի առաջին դեմքը՝ վարչապետը: Իհարկե, այդպիսի խոսակցություններ ավելի շուտ էլ էին լսվում, անգամ մարդկանց ականջին շշուկներ էին հասնում, թե մի քանի ամիս դիմացեք, եւ ՀՀԿ-ն կվերադառնա իշխանության…

Սակայն, այդ ամիսները անցան, իսկ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին նոր պայքարի չմղեց, ավելին՝ ասում են նախկին վարչապետը դեմ չի եղել, որ բոլորը պատասխան տան իրենց արածների համար, ինչը կթեթեւացնի երկրի ներքին կյանքի լարումը, որն էլ հնարավորություն կտա, գուցե մի նոր քաղաքական ուժով, ընդդիմադիր կարգավիճակից վերստին հասնել իշխանության՝ արդեն ինքնամաքրված տարբերակով: Ի վերջո, առավելապես Սերժ Սարգսյանի կամքով տեղի չունեցավ արյունահեղություն (ընդդիմությունը սադրելու նպատակ չուներ), իշխանությունը չօգտագործեց իր բոլոր լծակները՝ անօրինական ցույցերն ու հանրահավաքները, ապակայունացնող քայլերը կանխելու համար… Իհարկե, կար նաեւ պատճառ, իշխանության նկատմամբ ատելությունը համատարած էր, սակայն պետական ուժի կիրառմամբ կարելի էր կանխել հանրահավաքային ծավալումները…

Գուցե այս ամենը հաշվի առնելով չէր շտապում Սերժ Սարգսյանը, քանի որ իր բարի կամքով դրսեւորած հրաժարականը, հետագայում նոր իշխանություններին ՀՀԿ-ի կողմից քաղաքական եւ իրավական հարցերում սատարելը, նոր իշխանությունների՝ պատժիճ գործողություններին չխոչընդոտելը, ապաեւ նոր քաղաքական դեմքով արտահերթ ընտրություններին մասնակցելը կարող էր նպաստավոր դաշտ ստեղծել Սերժ Սարգսյանի նոր քաղաքական ուժի համար: Առավել եւս, որ նոր ուժին ԱԺ-ում բավարարելու էր անգամ 10-15 պատգամավոր ունենալը եւ կառուցողական ընդդիմությունից՝ իշխանության գալը՝ դասական օրինակով:   Շարունակել կարդալ

Կընտրեն հեղափոխական հրահանգո՞վ, թե՞ կմտնեն սեւերի ճամբար.- Հայ մարդուն չեն բաժանում հեղափոխականների եւ հակահեղափոխականների… Հորդոր դատախազությանը՝ զբաղվել ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով… Իսկ դիտորդները հետամուտ են իրենց գործին…

Չնայած թավշյա հեղափոխության դեռ առկա շորշոփներին, քաղաքականապես հասուն ընտրողները նշում են, որ դեռ ընտրության առաջ են կանգնած եւ պայքարի մեջ մտած ուժերից յուրաքանչյուրը պետք է դեռ համոզի, որ ձայնը հենց իրեն տրվի:

Թեեւ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը թեւակոխում է վերջնափուլ, սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները շրջում են մայրաքաղաքի վարչական շրջաններում եւ հանդիպումներ ունենում բնակիչների հետ, լսում նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները, պատասխանում հնչած հարցերին, ինչը դեռ չեզոք մարդկանց կողմնորոշվելու հնարավորություն է տալիս: Խոսքը այն ընտրողների մասին չէ, որ ընտրելու են կուսակցական պատկանելությամբ կամ «հեղափոխական հրահանգով»…

Վերլուծաբան Թեւան Պողոսյանը եւս նշել է, որ քաղաքական ուժերը դեռ պետք է իրեն համոզեն իր ձայնը ստանալու համար: «Ընդհանրապես ասում են, որ հաջորդ ընտրություններին սկսում են պատրաստվել հենց ընտրությունների հաջորդ օրը։ Քանի որ մարդիկ աշխատում են, գործունեություն են ծավալում, հանդիպումներ են ունենում, շատ նորմալ է։ Դա նրանց աշխատանքի իմաստն է, այնպես որ չարժե զարմանալ։ Հակառակը, պետք է միայն ուրախանալ, որ ակտիվություն կա, որ քաղաքական ուժերը մտահոգ են Երեւանի խնդիրներով ու փորձում են նաեւ մինչեւ ընտրությունները որոշ խնդիրներ լուծել»,- ասել է վերլուծաբանը։   Շարունակել կարդալ

Ինչու են ցանկանում թուլացնել ՏԻՄ-երը – Մարզպետների լիազորությունները սահմանափակվում են… Պետք է ունենանք նոր մշակույթ տեղական իշխանություններում եւ իշխանությունների հետ, որպեսզի ՏԻՄ-երի հարաբերությունները չդիտարկվեն որպես չինովնիկ-գործադիր հարաբերություններ, որ գալիս են դեռ խորհրդային տարիներից…

Կարծիք կա, որ նոր Սահմանադրությամբ մարզպետների լիազորությունները սահմանափակվում են: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է, որ սա վնասակար է, քանի որ հեղափոխությունից հետո մարզպետները մեծ գործ ունեն անելու եւ պետք է ավելի ազատ գործեն:

«Սա ստեղծում է իրավական վակուում: Մենք միշտ այս մասին բարձրաձայնել ենք, որ Սահմանադրության մեջ կա այդ բացը: Մարզպետներն այլեւս չեն կարող խառնվել համայնքային հարցերով, նրանց գործառույթները սահմանափակվում են միայն տարածքային հարցերի կառավարմամբ»,- ասել է Էմին Երիցյանը:

Իրավական խնդիրներից զատ՝ նա կարծում է, որ նոր կառավարության ձեւավորումից հետո պետք է փոխվեն ՏԻՄ – կառավարություն փոխհարաբերությունները:

«Այս քաղաքական փոփոխությունները մեծ ակնկալիքներ են ստեղծում եւ պետք է ունենանք նոր մշակույթ տեղական իշխանություններում եւ իշխանությունների հետ ՏԻՄ-երի հարաբերությունները չդիտարկվեն որպես չինովնիկ-գործադիր հարաբերություններ, որ գալիս են դեռ խորհրդային տարիներից:   Շարունակել կարդալ

Ոստիկանությունը պարզաբանում է համակարգը լքող ոստիկանների մասին տեղեկատվությունը – Սակայն, այլ կարծիք էլ կա, որ հենց ոստիկանության համակարգի ներսից է: Հին ոստիկանները չեն ցանկանում աշխատել մի կառույցում, որը գրեթե իրավազուրկ կարգավիճակում է, այնքան իրավազուրկ, որ ԼԳԲՏ անդամներն անգամ կարող են մտնել ու հարվածել ոստիկաններին…

Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, թե այս ընթացքում կտրուկ աճել է համակարգը լքել ցանկացող ոստիկանների թիվը, որ ոստիկանության պետը անձամբ է շրջում կառույցներում ու հորդորում չգնալ այդ քայլին… Տարածում են նաեւ, թե դրա պատճառը առանց կողքից եկամուտի աշխատանքն է… Սակայն, այլ կարծիք էլ կա, որ հենց ոստիկանության համակարգի ներսից է: Հին ոստիկանները չեն ցանկանում աշխատել մի կառույցում, որը գրեթե իրավազուրկ կարգավիճակում է, այնքան իրավազուրկ, որ ԼԳԲՏ անդամներն անգամ կարող են մտնել ու հարվածել ոստիկաններին… Ինչին ի պատասխան ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել էր, թե ոստիկաններն այլեւս ցուցաբերում են համբերություն եւ ներողամտություն…

Ոստիկանությունից հայտնում են, որ «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունում ծառայության անցնողների եւ այլ աշխատանքի տեղափոխվողների կամ կենսաթոշակի անցնողների քանակը լիովին համադրելի է նախորդ եւ մյուս տարիների ցուցանիշներին:   Շարունակել կարդալ