Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...- Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Unknown Feed
Օրվա պահոցը. Հոկտեմբեր 1, 2018
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 30-ի (508) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
…Իհարկե, սա դեռ տեղեկատվություն են «գցել», որպեսզի հասկանան ինչ անել-չանելը: Չենք կարծում, թե այլ երկրների ԼԳԲՏ-ականներ էլ կգան (Էլթոն Ջանի «ընտանիքի» Հայաստան գալը եւ պետական բարձր մակարդակով ընդունելը … ցույց տվեց, որ ոչ մի հանրահայտի փորձն անգամ չի կարող սասանել հայի բնական հավատն ու կողմնորոշումը… Այդպես եղավ նաեւ, երբ Սերժ Թանգյանի, Արսինե Խանջյանի եւ Ատոմ Էգոյանի նմանները իրենց համասեռական քարոզներով, մեր պետությանն ուղղված նամակներով չկարողացան Հայաստանում իրենց արեւմտյան պատվերը կյանքի կոչել…), պարզապես տեղի սեռամոլորյալները կփորձեն միջազգայինի մակարդակի ձգել…
- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ -(http://www.hayary.org/wph/?p=33)- Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին - http://www.hayary.org/wph/ - (Հայ ԱրիականՄիաբանության առաջնորդի ֆ/բ էջ -https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal / https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան…
- http://www.hayary.org/wph/?p=7112 – Պատասխանը՝ զենքո՛վ, զենքո՛վ ու միա՛յն զենքով – Երբ իմացանք, որ անկախության տոնի օրը Հանրապետության հրապարակում «սելֆիի ժամ» է կազմակերպվելու, մտածեցինք՝ կատակ է: Անցավ գնաց: Մեկ էլ տեսնենք չէ՜, լուրջ է: Այ դա արդեն ողբերգություն էր… Լավ, այսքա՞ն անարժեք – Իսկ գուցե մտածվա՞ծ…
- http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…
- https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV – Հայ Արիական Միաբանության պաշտոնական տեսաալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր եւ լսանյութեր նաեւ համացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց Հայ-Արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…
Երեւանի 12-րդ քաղաքապետը – Ի՞նչ է սպասվում Հայաստանի մայրաքաղաքին… Քաղաքական ու տնտեսական գործիչների հեռացումը՝ որպես սորոսական ձեռագիր… Նիիկոլ Փաշինյանը Երեւանում ընդամենը 294,109 հետեւորդ ունի: Մարզերում՝ ավելի պակաս: 400-500 հազար հետեւորդով վարչապետն ինչու՞ է խոսում ժողովրդի, երբեմն էլ ազգի անունից… Սորոսական երկրների մայրաքաղաքները պետք է քաղաքականությունից հեռու եւ տնտեսական գիտելիքներից զուրկ ղեկավարներ ունենան – Երեւանը միացավ Թբիլիսիին եւ Կիեւին…
Վաղուց է նշվել, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խաղաղ ցույցը, որը կրում էր սիրո եւ համերաշխության պիտակ, ճիշտ պատճենն է այն միջազգային օրինակելի խաղաղ ցույցերի, որի հիմքի վրա կայացել են (կամ կայանալու փորձեր են արվել) նաեւ վերջին տարիների գունավոր կամ ծաղկավոր հեղափոխությունները նախկին ԽՍՀՄ-ական տարածքների երկրներում… Այդպիսի փորձեր եղան գրեթե բոլոր նախկին 15 հանրապետություններում, սակայն ոչ բոլորում գրանցեցին հաջողություն:
Վրաստանը ամենահաջողված եւ իրենց համար օրինակելի փորձն էր, որը հաջողվեց նաեւ Ուկրաինայում իրականացնել, սակայն նոր զարգացումներով…
Առաջին հայացքից հետաքրքիր է, որ Ուկրաինայում սորոսական նախագահ Պյոտր Պորոշչենկոյին ընդդեմ հանդես է գալիս Վրաստանի նախկին սորոսական նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Բայց, կարծում ենք, սա ոչ միայն փոխարինող տարբերակ է գործածվում, այլեւ Վրաստանի նախկին նախագահի գործունեությունը մշտապես վերահսկողական ահազանգ է այդ երկրի իշխանությունների համար՝ նրա հնարավոր վերադարձի առումով: Իսկ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է իր երկրում, ում դեմ մեղադրանք է առաջադրված… Սակայն նրան չեն հանձնում…
Այն հեղափոխությունը, որը կատարվեց Հայաստանում, նույնպես ունի իր նախկին տարբերակները, որոնք ընթացել են նույն ոճով, որտեղ կիրառվել են ուսապարկը, մորուք պահելը, գլխավերեւում կատարվող համաչափ ծափերի ձեւը, փշալարերի վրայով անցումներն ու վիրակապեր ունենալը եւ այլն (այս մասին մանրամասն գրել է նաեւ «Լուսանցք»-ը): Շարունակել կարդալ
Ընտրություն, որի մասնակից բոլոր ուժերն ընդունեցին արդյունքը – Փորձեցին ԼԳԲՏ-ական երանգներ հաղորդել… Ոմանք իրենց համասեռական քարոզներով, մեր պետությանն ուղղված նամակներով չկարողացան Հայաստանում իրենց արեւմտյան պատվերը կյանքի կոչել – Պարզապես տեղի սեռամոլորյալները կփորձեն միջազգայինի մակարդակի ձգել… Եվ քաղաքական փոքրամասնություն կա՝ որ ձգտում է իշխել մեծամասնությանը…
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն իրապես տարբերվեցին նախկին բոլոր մեծ ու փոքր ընտրություններից: Դրա համար հատուկ ջանքեր չէին գործադրվել, ուղղակի վերեւներից հրահանգներ չէին իջել հանձնաժողովներին, որոնք առաջվա պես բազմակուսակցական էին եւ հրահանգի դեպքում տեղեկատվության սպրդում կլիներ հաստատ: Նաեւ առկա էր հանրային մեծ հնչեղություն, ինչը չհրահանգավորված պայմաններում լրացուցիչ երրորդ աչք էր աշխատում:
Միակ բանը, որ հիշեցնում էր «հին ու բարի ժամանակները», դա օրվա իշխանության որոշակի ամբարտավան կեցվածքն էր՝ իր քաղաքապետի թեկնածուի անհարկի ու անմիտ, երբեմն էլ ցինիկ ու դավադիր բացթողումներով, որ գերազանցում է նախորդ իշխանության մոտեցումները, որոնք, իմիջիայլոց, երբեւէ հանրությանը երկու ծայրահեղ մասի չեն բաժանել…
Իսկ այս իշխանության բացթողումների մարգարիտը հենց դա էր՝ հանրությանը «սեւ ու սպիտակի» բաժանելը…
Եթե սրան էլ հավելենք «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԼԳԲՏ-ական դրոշով (իհարկե նա դա ծիածանի գույներ է կոչել) հանդես գալը եւ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ «սեւ ու սպիտակի» բաժանումները ծիածանագույն քննադատելը, ապա նախորդ իշխանությունները՝ բոլոր նախկին 1-3 նախագահների գլխավորությամբ՝ ետ են մնում այսօրինակ ծայրահեղությունից: Շարունակել կարդալ
«Ամբողջ ժողովրդի» ու «քամուց քշվածների» միջեւ – Հայկ Մարությանը 6 բնակարան ունի. մեկը՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում, մնացած 5-ը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայի տարբեր թաղամասերում – Այստեղ ունի նաեւ առանձնատուն, 2 հողամաս… Մնում է հարցնել. լավ, իսկ ինչու՞ Երեւանի քաղաքապետ…
Երեւանի ավագանու ընտրությունը կայացավ: Նիկոլ Փաշինյանը հաղթեց: Հասկանալի է, որ Հայկ Մարությանն այստեղ ընդհանրապես չկար: Նա նույնիսկ ի վիճակի չեղավ քարոզարշավը վարելու՝ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին թողնելով:
Ես համամիտ չեմ այն տեսակետին, թե ջահել անփորձ է, կսովորի: Անփորձ է, թող փորձ հավաքեր, նոր գար:
Ընդհանրապես սա պետություն է, փորձադաշտ չէ: Ինչու՞ է մեր կադրային քաղաքականությունը այսքան վատը: Գրեթե մի՛շտ: Գրեթե բոլո՛ր իշխանությունների օրոք: Պարզապես հիմա կադրայինի վատն այնքա՜ն շատ է… Ջահել-անփորձ աղջիկ է՝ կսովորի, ավիացիայից գլուխ կհանի, անփորձ է՝ Երեւանին կուրախացնի, անփորձ է՝ վերահսկողությունից գլուխ կհանի, ջահել-անփորձ է՝ կհասկանա Սփյուռքն ինչ է, ջահել է՝ կհասկանա էժանագին շոուի ու մշակույթի տարբերությունը… դե լավ էլի, սա պետություն է, մեկ պարկ կարտոֆիլ չէ, որ մեքենան ոնց ուզես քշես՝ պարկի գլորվելու մասին չմտածելով:
Ինչեւէ: Երեւանի ավագանու ընտրություն: Ընտրողների թիվը՝ 848.343: Քվեարկության մանակիցների թիվը կեսից էլ պակաս՝ 370.365: Այս թվի 294.109-ն է «Իմ քայլինը» կամ 81.05%-ը: Շարունակել կարդալ
Ինչու են խեղաթյուրվում ԱԱԾ տնօրենի խոսքերը – Լրատվամիջոցներից մեկը, ով չգիտես ինչու մեր երկրում ատում է բոլորին ու ամեն ինչ՝ իր տիրոջից բացի, խոսել էր Արթուր Վանեցյանի փոխարեն… Գարեգին Նժդեհը, ինչպես նախկինում, կասեր՝ «Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին»…
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Տարոն Մարգարյանը հարցաքննվել է «Երեւան» հիմնադրամի քրգործով՝ վկայի կարգավիճակով: Լրատվամիջոցները փոխանցել էին ԱԱԾ տնօրենի ասածը: Լրատվամիջոցներից մեկը, ով չգիտես ինչու մեր երկրում ատում է բոլորին ու ամեն ինչ՝ իր տիրոջից բացի, խոսել էր Արթուր Վանեցյանի փոխարեն ու ստացվել էր, որ Տարոն Մարգարյանը գումարներ է յուրացրել եւ նրանից առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ:
Օրինակով խոսեմ: ԱԱԾ տնօրենը ասում է, որ ԱԱԾ-ն հիմնադրամում մոտ 1 մլրդ 820 մլն դրամի գումարի վատնման դեպք է բացահայտել:
Հիմա տեսնենք, թե մամուլի այդ մեկ միջոցը ինչպես է փոխանցում ԱԱԾ տնօրենի խոսքը: Բառացի այսպես. թե՝ իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երեւան» հիմնադրամից:
Փաստորեն՝ ԱԱԾ տնօրենն ասում է՝ հիմնադրամում է վատնման դեպք բացահայտվել, մամուլի միջոցը գրում է՝ յուրացրել է քաղաքապետը:
Մեղմ ասած՝ փաստերի խեղաթյուրում, ինչի իրավունքը մամուլը չունի:
Հաջորդ օրինակը. ԱԱԾ տնօրենը, շարունակելով խոսել հիմնադրամի գործից, ասում է՝ «մի մասը յուրացվել էր, մի մասը՝ հիմքերը սխալ էր»: Շարունակել կարդալ
Դիտորդների դիտարկումների հետքերով – Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը… Հանձնաժողովի որակի աճ գրեթե չի նկատվել նախորդ ընտրությունների հետ համեմատած, պարզապես նրանք գործել են ավելի ազատ ու անկաշկանդ պայմաններում, բայց նրանց աշխատանքի որակը չի տարբերվել նախորդներից…
Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը:
ԿԸՀ-ում հավատարմագրվել է 8 տեղական ՀԿ-ների 662 դիտորդ: Քվեարկության օրն ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել էր 44 տեղական զանգվածային լրատվության միջոցի 620 ներկայացուցիչ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հայտարարություն է տարածել ընտրությունների եւ դրան նախորդող օրը ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին։ Հայտարարությունում ասված է. «Սեպտեմբերի 23-ին՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ էն կողմ տար»։ Լրագրողը ԽԱՊԿ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացի այդ, օպերատորի ուսից քաշել եւ նկարահանմանը խանգարել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձանցից մեկը։ Հույս ենք հայտնում եւ պահանջում, որպեսզի իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննեն կատարվածը եւ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Շարունակել կարդալ
Հերթական արտահերթի ճանապարհին – Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա հետեւորդ զանգվածների հեղափոխական ոգին հետաճ է ապրել, ինչը նշանակում է մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը այն կարող է իսպառ վերանալ… / Հերթը երկրի նախագահ Արմեն Սարգսյանի՞ն հասավ…
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա հետեւորդ զանգվածների հեղափոխական ոգին հետաճ է ապրել, ինչը նշանակում է մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը այն կարող է իսպառ վերանալ…
Մենք արդեն պարզաբանել ենք, թե այն լավատեսությունը, որ «Իմ քայլը» Երեւանի քաղաքապետի թեկնածուն հավաքել է ավելի քան 80% ձայն, միայն արտաքինից է մեծ թիվ: Ընտրությանը մասնակցել է ընտրաձայն ունեղողների 40%-ից մի քիչ ավելին եւ այդ մասնակիցների ավելի քան 80% ձայնին է արժանացել նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավելի քան 800 հազար ընտրաձայն ունեցող մայրաքաղաքի ընդամենը 1/4-րդ կամ 1/3-րդ ձայներ հավաքած քաղաքական թիմը չի կարող խոսել Երեւանի անունից, ուր մնաց թե՝ Հայաստանի…
Ըստ երեւույթին «Իմ քայլը» այս պատճառով էլ շտապեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ մինչեւ վերջերս կարծես թե չէր շտապում: Եթե ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո իր ֆ/բ էջում գրել է. «Պատրաստվեք ԱԺ ընտրությունների», ապա Նիկոլ Փաշինյանը դեռ Երեւանի ավագանու ընտրությունները չավարտված, Նյու-Յորք մեկնելու ճանապարհին հասկացավ, որ անգամ իր կոչով մարդիկ չեն գալիս ընտրության, ինչը նշանակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի ուշացնել…
Լուրեր են շրջանառվում, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարի՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Շարունակել կարդալ
Ռոբերտ Քոչարյանը դատի տվեց վարչապետին – Հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին… Իսկ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ՝ ԱԱԾ տնօրենի եւ քաղաքագետի – Հայցադիմում է ներկայացրել զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու եւ հրապարակայնորեն հերքելու պահանջով…
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:
Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ, որը վերաբերել էր 2-րդ նախագահին:
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ զրպարտություն են համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
«Ուզում է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել ու հիմա հղում է անում իր անձեռնամխելիության վրա: Այնինչ այդպիսի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չի եղել, այդպիսի արարքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չունի, որ ինքը մեղավոր է ճանաչվել: Իսկ վարչապետն այդպիսի արտահայտություններ է արել, մենք գտնում ենք, որ սա անթույլատրելի է»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը: Շարունակել կարդալ
Իսկ ներսում ջրբաժան են ստեղծում – Եվ հիմա էլ Ժողովրդին սեւերի ու սպիտակների են բաժանում – Թիկունքի թուլացումը նոր պատերազմի է բերելու – Դա՞ են ուզում… Երեւի պատերազմի վերսկսումը ուշքի կբերի ոմանց, որոնց ոչ միայն գույնը, այլեւ գենետիկ պատկանելությունը հայտնի կդառնա շատ արագ… / Պատերազմական իրավիճա՞կ…
Իսկ ներսում ջրբաժան են ստեղծում
Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու քայլեր ցույց տալով: Բաղանիսի եւ Ոսկեպարի հատվածում հակառակորդը սադրիչ գործողություններ է իրականացնում, որպեսզի ընթացքում կարողանա գրոհի ուղղությունը փոխել… ասենք Նախիջեւանի կողմ, ապա կրկին Արցախի ուղղությամբ:
Իսկ գուցե լայնածավալ հարձակու՞մ է նախատեսվում:
Արդյո՞ք դա հնարավոր է, երբ ՀԱՊԿ-ից հայտարարում են, թե դա թույլ չեն տա, իսկ ՆԱՏՕ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Երկու կողմերն էլ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին եւ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու կողմերի ջանքերին:
Բայց, միեւնույնն է՝ կա պատերազմի իրական վտանգը, իսկ Հայաստանում ամիսներ շարունակ բացառապես «կոռուպցիոն հրավառություն» է տեղի ունենում… Եվ հիմա էլ Ժողովրդին սեւերի ու սպիտակների են բաժանում:
Թիկունքի թուլացումը նոր պատերազմի է բերելու: Դա՞ են ուզում… Երեւի պատերազմի վերսկսումը ուշքի կբերի ոմանց, որոնց ոչ միայն գույնը, այլեւ գենետիկ պատկանելությունը հայտնի կդառնա շատ արագ… Շարունակել կարդալ
Ահազանգ.- Հայաստանն անապատանում է (1-ին մաս)… Առանց չափազանցության՝ սա ահազանգ է՝ ուղղված բոլորիս՝ շարքային քաղաքացուց մինչեւ վերին ու ամենավերին օղակներ – Սա ահազանգ է, որ հնչեցնում եմ ամենուրեք… (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)
Առանց չափազանցության՝ սա ահազանգ է՝ ուղղված բոլորիս՝ շարքային քաղաքացուց մինչեւ վերին ու ամենավերին օղակներ: Սա ահազանգ է, որ հնչեցնում եմ ամենուրեք: Այս մասին խոսում եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Հայաստանն անապատանում է: Ի՞նչ անել:
Երբ այս տարի ամռանը Հունաստանում հրդեհներ բռնկվեցին, փորձեցինք հասկանալ, թե ինչ վիճակում է Հայաստանը, հրդեհավտանգ ինչ տարածքներ ունենք, արդյո՞ք պատրաստ ենք դիմակայել հրդեհներին եւն: Այդ ժամանակ իմ զրուցակից՝ Յոշիտագա Յականան, ով նաեւ Նորվեգիայում ու Շվեդիայում է աշխատել եւ մասնագիտացած է հրդեհների կանխարգելման գործում, բացատրեց, որ հրդեհը դիտարկում է իբրեւ հետեւանք, ոչ թե պատճառ։ Եվ այն դիտարկում է հենց անապատացման դեմ պայքարի համապատկերում, իսկ անապատացումն էլ համարում է ոչ թե մեկ, այլ մի քանի ոլորտների խնդիր։
Վերջերս էլի զրուցեցինք, հարցրեցի՝ Հայաստանում կա՞ անապատացման վտանգ:
Պատասխանը հստակ էր. «Աշխարհի 119 երկիր, այդ թվում եւ ձերը, անապատացման խնդրին առնչվում է»:
Բայց նա հետաքրքիր մի բան պարզաբանեց. եթե շատ երկրներ գլխավորապես օբյեկտիվ պատճառներով են անապատացման վտանգին դեմ առ դեմ կանգնած, Հայաստանի պարագայում հիմնական պատճառները սուբյեկտիվ են: Օբյեկտիվը, ըստ նրա բացատրության, բնական պատճառներն են՝ ջրի պակաս, կլիմայական առումով ոչ բարենպաստ դիրք… Շարունակել կարդալ