Օրվա պահոցը. Հոկտեմբեր 17, 2018

Հայ արիները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին – Տիրատոն է…

Հոկտեմբերի 17-ին հերթական անգամ նշվեց Հայ Աստվածներից Տիրի տոնը: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց իմաստնության Տիր Աստծո ավանդական տոնին հավաքվեցին Աբովյանում, Էլար-Դարանի պատմական տարածքում:

Ավելի քան 3000-ամյա պատմություն ունեցող այս հնավայրում ներկա էին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները՝ Տիրատոնի ծիսական եւ տոնական արարողությունները կատարելու նպատակով: Տիր Աստվածը ինչպես իմաստության, այնպես էլ դպրության, մշակույթի ու արվեստի, արհեստների եւ առհասարակ հայոց տիեզերահաս մտքի հովանավորն է, եւ հայ արի քրմերը այս անգամ ծիսական արարողություններին մասնակից դարձրեցին կառույցի ուսուցչական, մշակութային, գիտական խմբերի, մտավորականության ներկայացուցիչներին:

Հայ արի 6 քրմեր նպատակային ծեսեր կատարեցին ուսուցիչների, գիտնականների, մշակույթի տարբեր ոլորտների եւ մարզիկների առանձին խմբերի հետ, 3 քրմեր ծիսակարգն իրականացրեցին Էլարի տարածքում, 3 քրմեր՝ Դարանիի: Ապա բոլորը միասին 7-րդ գաղտնածեսը կատարեցին Էլարի տարածքի բլրի վրա՝ Տիր Աստծուց խնդրելով հովանավհայություն՝ հայության ու Հայաստանի կայուն զարգացման, առաջընթացի եւ հզորացման համար:   Շարունակել կարդալ