Օրվա պահոցը. Հոկտեմբեր 19, 2018

Վերջ, որ նորի սկիզբ է – Ի՞նչ է ուզում, պահանջում մեր հանրությունը – հայհոյանք, քցոցի, անձնական էժան նկրտումներ, սրա-նրա վրա գրոցի – կներեք, ես դա առաջարկել չեմ կարող… Ազգային նպատակներին հասնելու համար հանրությունը պիտի հատուկ-ություն լինի, ոչ թե հասարակ-ություն…

«Լուսանցք» հասարակական-քաղաքական, տնտեսական վերլուծական շաբաթաթերթը, որ ազգային բնույթ ունի, 11 տարի անընդմեջ տպագրվելուց հետո (այս տարիների ընթացքում 1-2 դադար՝ այն էլ տեխնիկական խնդրով պայմանավորված) այսօր ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը:

Պատճա՞ռը: Այն ոչ տնտեսական է եւ ոչ էլ ֆինանսական: Թեեւ ես միշտ ունեցել եմ այդ խնդիրները. եւ՛ տեխնիկական միջոցներն են հին եւ՛ ֆինանսական միջոցներն են սուղ: Հասկանալի է՝ ինձ դա չի բավարարել, բայց ես գերադասել եմ այդ տարբերակը՝ չցանկանալով ցուցափայտը ձեռքին հովանավորներ ունենալ:
Հանուն ճշմարտության ասեմ, որ ազգային բնույթով թերթին մոտ գալ ցանկացողներն էլ այնքան շատ չէին: Փոխարենը շուրջբոլորս ժամանակ առ ժամանակ վխտում էր ազգայինի շուրջ ինքնաքարոզիչ կենացասացների փաղանգը: Եվ ամեն անգամ երբ թերթի ֆինանսական ծախսերը հոգալու համար ես բնակարանս հերթական անգամ գրավադրում էի, ազգայինից խոսող հերթական «ֆիդային» լքում էր ընդհանուր գործը: Եվ, ի դեպ, իմ կողքին միշտ եղել են մարդիկ, ընթերցողներ, ովքեր աջակցել են ինձ՝ ջերմ խոսքով, նվազագույն գումարով՝ նորից ու նորից ոտքի կանգնելու համար: Ու ելել եմ ոտքի:   Շարունակել կարդալ