Օրվա պահոցը. Հոկտեմբեր 27, 2018

Վասն իմաստության իմաստնացման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

- Զանազանի՛ր խելացիին գրագետից, կիրթ մարդուն՝ ուսյալից, իմաստունին՝ գիտունից, հանճարին՝ տաղանդավորից:

- Հավատա՛ եւ գործիր՝ մշտապես ունենալով քո լրացուցիչ տարբերակ(ներ)ը:

- Ապրի՛ր հավատով եւ ոչ՝ հույսով: Հավատա՛ Ազգիդ ուժին ու կարողություններին:

- Հիշի՛ր, որ  կարողանաս  ապրել եւ ապրի՛ր այնպես, որ քեզ հիշեն:

- Կամենալը հարկադրանք չէ, այլապես դու կլինես քո թշնամին. կվտանգես մարմինդ, ծուղակը կգցես՝ հոգիդ:   Շարունակել կարդալ

Վասն ազգային առաքինությունների արթնացման եւ առաքելության վերահաստատման.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Կեցակարգային եւ գործնական ոլորտներում հաջողելու համար պետք է հիմնվել ու գործել՝

- Ներքին հանգստությունն ու անկողմնակալ մտածողությունը երաշխավորում են ազգի շարունակական օրինաչափ առաջընթացը, ապահովում հաղթանակը, իսկ հանդարտությունն ու քաղաքական իրատեսությունը՝ երկրի զարգացումը:

- Իրականությունը պետք է ընկալել այնպես, ինչպես կա, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է:

- Գլխավորը երկրորդականից տարբերելու գիտակցությունն ու կարողությունը անհրաժեշտ են՝ իրադարձություններից մշտապես առնվազն մեկ քայլ առաջ գտնվելու համար:

- Տարբեր տեսակետներից դժվարությունները տեսնելը եւ դրանց հաղթահարման հնարավորությունը ստեղծելը՝ հաջողության հասնելու կայուն նախապայման են Շարունակել կարդալ