Օրվա պահոցը. Հոկտեմբեր 28, 2018

Վասն կաշառատու-կաշառակեր երեւույթների ընդհանրացման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Կաշառքի ոլորտում կաշառակերությունը երկրորդ վտանգավոր երեւույթն է: Եվ պայքարը կաշառակերության դեմ, առանց առաջին վտանգը վերացնելու, չի կարող հաջողությամբ ավարտվել…

Իսկ առաջին վտանգը՝ կաշառատվությունն է: Եթե կա կաշառք տվողը, չի կարող չհայտնվել այն վերցնողը:

Կաշառքը միայն փողային տալիք-առնելիքով չի ձեւավորվում, այն կարող է առաջ գալ բնամթերքի, տարաբնույթ նվիրատվությունների՝ մի տուփ ծխախոտից մինչեւ մի սեփական տուն, «դու ինձ – ես քեզ» բանաձեւի ամենատարբեր ծառայությունների մատուցմամբ եւ հատուցմամբ…

Իսկ սա նշանակում է կաշառքի ոլորտը բացառապես հարուստների եւ ունեւորների գործելու ասպարեզը չէ, ինչպես հրամցնում են: Սա էլ նշանակում է, որ կաշառքի ոլորտում պայքարի արմատական եւ հիմնական մասը պիտի ընթանա կաշառատվության ուղղությամբ (պետական ունեցվածքի հափշտակումը եւս որոշակի «տար եւ տուր» աստիճանակարգով է ընթանում), ինչը ցայսօր ոչ մի իշխանության կողմից չի կարեւովել: Առավել եւս նոր իշխանությունների, որ կառավարություն ձեւավորելուց հետո միայն կաշառակերության դեմ պայքարից ու վերացումից են խոսում…   Շարունակել կարդալ